Երկրաշարժ ՀՀ տարածքում

երկրաշարժՄարտի 31-ին տեղական ժամանակով 22.01-ին ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.6 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Հայաստանի տարածքում` Ամասիա քաղաքից 17 կմ հյուսիս-արևելք:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 41.070 և արևելյան երկայնության 43.860:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ:

Անկախ

Հայաստանի և Բելգիայի արտգործնախարարների հանդիպումը

Հայաստանի և Բելգիայի արտգործնախարարների հանդիպումը   Մարտի 31-ին աշխատանքային այցելությամբ Բրյուսել ժամանած ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Բելգիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դիդյե Ռեյնդերսի հետ:

 

Ողջունելով Հայաստանի ԱԳ նախարարին՝ Բելգիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն հայտնեց Ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված միջազգային համաժողովի մասնակցության հրավերն ընդունելու համար՝ ընգծելով այդ միջոցառմանը Հայաստանի մասնակցության կարևորությունը։

 

Հայաստանի և Բելգիայի արտգործնախարարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր, անդրադարձան երկու երկրների միջև քաղաքական երկխոսության առավել ակտիվացման ուղիներին:

 

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստան – Եվրոպական միություն համագործակցության վերաբերյալ։

 

Նախարարների ուշադրության կենտրոնում էին միջազգային օրակարգի հարցերը՝ ուկրաինական ճգնաժամը, Իրանի միջուկային ծրագրի շուրջ զարգացումները, Սիրիայում վատթարացող հումանիտար իրավիճակը։

 

Էդվարդ Նալբանդյանը՝ բելգիացի գործընկերոջը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից իրականացվող ջանքերը:

Անկախ

Թուրքիայում ՏԻՄ ընտրությունները այս անգամ արյունալի էին. գրանցվել է 9-րդ զոհը

saadet    Թուրքիայի Սիիրտի շրջանում «Երջանկություն» կուսակցությունից քաղաքապետի պաշտոնին առաջադրված թեկնածու Բեհմեն Այդընը իր տան առաջ ենթարկվել է զինված հարձակման, ինչ արդյունքում սպանվել է: Նրա հետ եղած ևս 5 հոգի վիրավորվել է: Վերջիններիս տեղափոխել են հիվանդանոց: «Ռադիկալի» հաղորդմամբ՝ ոստիկանությունը սկսել է հանցագործների որոնողական աշխատանքները:

Նշենք, որ Այդընի երեկ տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում Սիիրտի Թիլո ավանում հավաքել էր 382 քվե՝ հետ մնալով ԱԶԿ-ի թեկնածու Մեսուտ Մեմդուհօղլուից: Հայտնի է նաև, որ երեկ Այդընի ձայների հաշվարկման ժամանակ վիճաբանության մեջ է մտել որոշ մարդկանց հետ:
Այսպիսով,  Թուրքիայում ՏԻՄ ընտրությունները այս անգամ արյունալի էին: Երկու օրվա ընթացքում տարբեր հանգամանքներում արդեն 9 մարդ է մահացել:

 

Անկախ

Թայիփ Էրդողանին առաջինը շնորհավորել է Վլադիմիր Պուտինը

erdogan-putin Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը երեկ տարած հաղթանակի կապակցությամբ այսօր մի շարք շնորհավորհանքներ է ստացել համաշխարհային առաջնորդներից: Առաջինը Էրդողանին շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Վերջինս զանգահարել և իր շնորհավորանքներն է հայտնել Էրդողանին: Շնորհավորանքների շարքում ուշագրավ է եղել Գազայի պաղեստինյան կառավարության ուղերձ: ՙՙՀամաս՚՚ շարժումն ու քաղաքացիները իրենց շնորհավորանքն են հայտնել Էրդողանին ՏԻՄ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: ՙՙՄենք տոնում ենք Թուրքիայի ժողովրդավարության հարսանիքը: Այս ընտրությունները Թուրքիայի զարգացման և առաջընթացի համար կարևոր գործոն կհանդիսանան՚՚,-ասել է Գազայի կառավարության խոսնակ Իհաբ էլ Գուսայնը:

Անկախ

 

Ո՞վ կգլխավորի Յուրա Մովսիսյանի և Արազ Օզբիլիսի թիմը

լվգLouis-van-Gaal-Holland-coach_2825059Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղացողներ Յուրա Մովսիսյանի և Արազ Օզբիլիսի թիմը` Մոսկվայի «Սպարտակը», գլխավոր լավ մարզիչ ունենալու խնդիր ունի: Այդ պաշտոնը հնարավոր է զբաղեցնի հոլանդացի Լուի վան Գալը:

Ի դեպ, այդ մասնագետին ցանկանում են իրենց թիմերի ղեկը վստահել անգլիական «Տոտենհեմի» և «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարները:

Իսկ «Սպարտակի» գլխավոր մարզչի թեկնածուների թվում են  նաև հանրածանոթ մասնագետներ Մասիմիլիանո Ալեգրին և Մարչելո Լիպին:

Անկախ

 

Հայաստանի վոլեյբոլի պատանիների և աղջիկների առաջնությունում

սպորտի նախՖիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզադահլիճում անցկացվեցին վոլեյբոլի 1997-1998 թթ. ծնված պատանիների և աղջիկների 2014 թվականի առաջնություն եզրափակիչ խաղերը: Մասնակցում էին Խաղային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի (ԽՄՕՄՄ), Երևանի Նոր Նորք, Ավան, Աջափնյակ վարչական շրջանների, Վանաձորի, Սիսիանի, Գորիսի և Ստեփանակերտի թիմերը:

Պատանիների առաջնության հաղթող ճանաչվեց Վանաձորի թիմը, 2-րդ տեղը գրավեց Աջափնյակի թիմը, 3-րդը՝ Նոր Նորքի թիմը:

 Աղջիկների առաջնության հաղթող ճանաչվեց Ավանի թիմը, 2-րդ տեղը գրավեց  ԽՄՕՄՄ-ն, իսկ 3-րդը` Սիսիանի թիմը:

Անկախ

Բացահայտում. մտել են դպրոց, կոտրել դուռը, հրկիզել և գողություն կատարել

ձերբակալությունՄարտի 29-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Մարտունու բաժին է դիմել Մարտունու թիվ 1 հիմնական դպրոցի տնօրենը. նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, դպրոցի պատուհանի ապակին կոտրելով` մտել են դպրոցի տարածք, կոտրել հաշվապահի աշխատասենյակի դուռը, որը ծառայում է նաև որպես բուժկետ, հրկիզել սենյակի հաշվապահական արխիվը, պահարանը, աթոռը, կինոցուցադրության համար նախատեսված էկրանը և գողացել դեղորայք` պատճառելով 800.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ` նույն օրը, ժամը 22.00-ին, Զոլաքար գյուղից բերման է ենթարկվել 1976 թ. ծնված Միսակ Ս.-ն, որը խոստովանել է հանցանքը:
Միսակ Ս.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

Անկախ

Ոստիկանությունը փնտրում է կանոններին չենթարկվող մոտոցիկլավարին (տեսանյութ)

մոտոցիկլավարՉինաստանի ոստիկանությունը փնտրում է հնարամիտ մոտոցիկլավարին, որին մի քանի անգամ նկատել են բանուկ ճանապարհներում մեջքով դեպի դիմապակին նստած մոտոցիկլ վարելիս:

Համացանցում տարածված հոլովակում երիտասարդ տղամարդը նույնիսկ հետ չի նայում մեծ արագությամբ ընթացքի ժամանակ և պարզապես նայում է հեռուն:

Հոլովակը նկարահանել է մոտակայքով ընթացող մեքենայի ուղևորը Սիչուանի նահանգի Ռենշոու համայնքում:

Չինաստանի ոստիկանությունը հայտնել է, որ իրենք տեղյակ են դեպքի մասին և մյուսներին զգուշացրել են չկրկնել հնարքը:

Նրանց տեղեկություններով տղամարդուն գտնելու դեպքում մոտոցիկլը կառգրավեն, իսկ տղամարդուն կբանտարկեն:

Պարզ չէ՝ ինչպես է նա կարողանում արագություն հաղորդել մոտոցիկլին՝ մեջքով դեպի դիմապակին նստած վիճակում:

 Անկախ

Էրդողանի հաղթական ուղերձը քաղաքացիներին

Էրդողան Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը ՏԻՄ ընտրություններին հետևել է Անկարայում՝ ԱԶ կուսակցության կենտրոնական գրասենյակում: Երբ պարզ դարձավ, որ նրա կուսակցությունը հերթական անգամ հաղթանակ է տանում, Էրդողանը իր կնոջ, որդու և դստեր հետ դուրս եկավ պատշգամբ՝ ավանդական հետընտրական ուղերձ հղելով քաղաքացիներին:ՙՙԵղբայրներս, դուք տեր կանգնեցիք նոր Թուրքիայի անկախության պայքարին, ձեզ շնորհակալություն եմ հայտնում: Դուք տեր կանգնեցիք մեծ Թուրքիայի իդեալներին, նպատակներին, յուրաքանչյուրիդ շնորհակալություն եմ ասում: Դուք առաջին հերթին տեր կանգնեցիք ձեր կամքին, ապագային, քաղաքականությանը, կուսակցությանն ու վարչապետին, բոլորիդ հայտնում եմ իր երախտագիտությունը: Այսօր ժողովուրդը մի ուղերձ հղեց Թուրքիային և աշխարհին: Ի՞նչ ասաց: Մենք այստեղ ենք: Թուրք ժողովուրդը մնայուն է: Մենք այս երկրի տերերն ենք: Ժողովուրդը անկոտրելի է, Թուրքիան՝ անպարտ: Եղբայրներս, այսօր պարտվեղ մեծամտությունը, այսօր պարտվեց հպարտությունը՚՚,-ասել է Էրդողանը իր հաղթական ուղերձում:

Անկախ

Մաքրման աշխատանքներ են կատարվում նաև բակային տարածքներում

մաքրման աշխատանքներԵրևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին, որ մարտի 30-ին անսպասելիորեն տեղացած առատ ձյան հետևանքները մեղմելուն, ապա և վերացնելուն ուղղված Երևանի քաղաքապետարանի՝ կոմունալ տնտեսության, կանաչապատող ընկերությունների կատարած աշխատանքներին զուգահեռ, Երևանի բոլոր վարչական շրջաններում համատիրությունների աշխատակիցների ջանքերով և երևանցիների աջակցությամբ, վաղ առավոտից սկսած ձյունից մաքրվում են նաև բակային տարածքներն ու աստիճանահարթակները: Մաքրման աշխատանքներ են կատարվում նաև կանգառասրահների հարակից տարածքներում:

 

 Անկախ

ՙՙՄիշտ էլ որևէ տարիքային շեմ սահմանելը կարող է խտրական թվալ՚՚. պարզաբանում է ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը

հակոբ հակոբյանՙՙԿուտակային կենսաթոշակների մասին՚՚ օրենքի մի շարք դրույթների սահմանադրականության վերաբերյալ դատաքննությանը պատասխանող կողմի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ի պատասխան այդ օրենքում տարիքային խտրականության մասին դիմող կողմի պնդումներին, պարզաբանեց, թե օրենքը, որպես պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակից, նախատեսելով  միայն 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված անձանց, հիմք է ընդունում պետության կողմից կենսաթոշակային ապահովման փաստացի հնարավորությունը: Այս հանգամանքը նկատի ունենալով` ամրագրվել է տարիքային տարանջատման օբյեկտիվ չափանիշ՝ հիմնվելով իրական հնարավորության վրա: Միշտ էլ որևէ տարիքային շեմ սահմանելը կարող է խտրական թվալ:

ՙՙՄիշտ էլ կարելի է վիճարկել, թե, օրինակ, ինչո՞ւ անձը 63 տարեկանում է անցնում թոշակի, թե ինչու՞ է մինչև 18 տարեկանը համարվում երեխա, այլ ոչ 21-ը, ինչու՞ է դպրոցական տարիքը ներկայումս սկսվում վեց տարեկանից: Ինչո՞ւ է օրենքը սահմանում, որ ՀՀ Զինված ուժերում ժամկետային զինվորական ծառայության պարտականություն ունեն միայն 18 տարին բոլորածները, ոչ թե 17 տարեկան 364 օրականները՚՚,-նկատեց Հակոբ Հակոբյանը:

Հակափաստարկ բերելով դիմող կողմի պնդումներին` ԱԺ պատգամավորը նշեց, որ պարտադիր բաղադրիչի կիրառումը սահմանափակում է սեփականության տնօրինման իրավունքը:

ՙՙԱյն հանգամանքը, որ պետությունը, Սահմանադրության մակարդակով պարտավորություն է կրում ճանաչել և պաշտպանել անձանց սեփականության իրավունքը, որևէ կերպ չի ենթադրում, որ օրենքի մակարդակով չի կարող որոշակի ժամկետով սահմանափակվել անձանց սեփականություն հանդիսացող կոնկրետ բաղադրիչի օգտագործման և տնօրինման իրավունքը՚՚,- ասաց Հակոբ Հակոբյանը:

Անկախ

Վարդենյաց լեռնանցքը և Բերդ – Ճամբարակ ճանապարհահատվածը փակ են

ձյուն, մերկասառույցՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  մարտի 31-ին՝ ժամը  17:30–ի  դրությամբ, բքի և  անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը և  Բերդ – Ճամբարակ  ճանապարհահատվածը փակ են:

Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Սևանի, Մարտունու, Ճամբարակի և Ապարանի ավտոճանապարհներին:
տեղ- տեղ մերկասառույց է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով մաքրման  և մշակման աշխատանքներ:

                   

                    ՀՀ տրանսպորտի և կապի 

                                                     նախարարության լրատվական ծառայություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն. վնասների մասին խոսելը վաղաժամ է

գյուղնախԵրեկվա ցրտահարությունից հետո մամուլում տեղ գտած տարաբնույթ մեկնաբանությունների կապակցությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է, որ վնասների չափի մասին խոսելը դեռևս վաղաժամ է: Ներկայումս նախարարության կողմից ստեղծված մասնագիտական խմբերն ուսումնասիրում են և առաջիկայում կներկայացնեն պաշտոնական տեղեկատվություն  վնասի նախնական չափերի մասին:

Մանավանդ, որ առաջիկա երկու գիշերների ընթացքում   ցրտահարության վտանգը  դեռևս պահպանվում  է:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կրկին հորդորում է գյուղացիական տնտեսություններին անխուճապ և հետևողականորեն շարունակել աշխատանքները` հատկապես ջերմոցային տնտեսություններում և պոլիէթիլենային ծածկերի տակ գտնվող բերքն ու սածիլները փրկելու ուղղությամբ:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության լրատվական ծառայություն

 

«Կուտակայինի մասին օրենքի հակասահմանադրականության վերաբերյալ մեր հիմնավորումներին հակափաստարկ, ըստ էության, չնշվեց». Արծվիկ Մինասյան

Արծվիկ Մինասյան,Այսօր Սահմանադրական Դատարանում «Կուտակային կենսաթոշակների» մասին օրենքի սահմանադրականության հայցի քննության ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը իր ելույթի ժամանակ նշեց, որ օրենքի հակասահմանադրականության վերաբերյալ իրենց բոլոր հիմնավորումներին հակափաստարկ, ըստ էության, չնշվեց, որևէ փաստարկ, որը կառարկեր թե’ սեփականության իրավունքին, թե’ խտրականության նորմերին, թե’ սերունդների համերաշխության սահմանադրական սկզբունքներին և արժեհամակարգին:

Արծվիկ Մինասյանն անդրադարձավ սոցիալական ապահովության, ապահովագրության և աջակցության համակարգերին, որոնք սերտորեն առնչվում են կուտակային համակարգի հետ: Վերջինիս խոսքով` բացարձակ ընդունելի փաստարկ չէ այն, որ քանի որ տեղի է ունեցել սոցիալական ապահովության համակարգի հիմնարար փոփոխություն, սոցիալական ապահովության վճարն այլևս պետք է մուտք լիներ միայն պետական բյուջե, և այն այլևս ապահովագրման համակարգ չէ:

«Սա բացարձակապես ընդունելի փաստարկ չէ պարզ պատճառով. ապահովագրությունը սոցիալական պահովության այլ սխեմաներից տարբերվում է գերազանցապես նրանով, որ ապահովագրության ժամանակ կա մասնակցային ընթացակարգ, ինչ-որ բանով է պայմանավորված ապահովագրության համակարգը: Այս դեպքում անձի աշխատանքով ապահովելն է այդ անհրաժեշտ պայմանը, որի հիման վրա կձևավորվի սոցիալական ապահովության վճարը կամ ապահովագրության վճարը:

Տարբերությունն այն է, որ այս դեպքում, եթե այդ գումարները մուտք են լինում պետբյուջե, պատասխանատուն դառնում է պետությունը»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

ՀՅԴ պատգամավորը նշեց, որ սոցիալական վճարի և եկամտային հարկի միավորումը ներկայացնել որպես տեխնիկական միավորում, իրենց համար ևս ընդունելի չէ այն պարզ պատճառով, որ դրանց հարկման կամ գանձման բազաները տարբեր են և 2013-ին գործողության մեջ մտած եկամտային հարկի միասնական դրույքաչափի բազան նայելիս` պարզ է դառնում, որ սա էականորեն տարբերվում է սոցիալական ապահովագրության վճարներց:

«Ներկայացնել, որ այդ երկուսը տեխնիկական հարց են լուծում, այդպես չէ, որվհետև եկամտային հարկը նվազագույնը 24.4 %-ով այժմ գանձվում է բոլոր տիպի եկամուտներից, բացառությամբ օրենքով նախատեսված առանձին եկամուտների, որոնք նվազեցվող հարկադրույքով են գանձվում: Այս տեսանկյունից պետք է փաստել, որ միասնական եկամտային հարկի գաղափարը փաստացի կանգնեցրել է երկիրը սոցիալական պետության փաստի առաջ»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

 

Որակավորվել է 10 հաշվապահ

ֆիննախՍ. թ. մարտի 27-ին և 28-ին անց են կացվել հաշվապահների որակավորման քննություններ: Մարտի 27-ին հրավիրված 20 դիմորդներից քննությանը մասնակցել են թվով 8 դիմորդ, որոնցից 6-ին տրվել է որակավորված հաշվապահի վկայական: Մարտի 28-ին Հրավիրված 21 դիմորդներից քննությանը մասնակցել են թվով 11-ը, որոնցից 4-ին տրվել է որակավորված հաշվապահի վկայական:
2014 թվականի ընթացքում տեղի է ունեցել հաշվապահների որակավորման 3 քննություն: Քննությանը մասնակցել են 30 դիմորդ, որոնցից 16-ին տրվել է որակավորված հաշվապահի վկայական:
Հայաստանի Հանրապետությունում 31.03.2014թ. դրությամբ թվով 628 հաշվապահ ունի որակավորման վկայական:

Թուրքիայի Գլխավոր շտաբի պետն ապրիլի 1-ին մեկնելու է Ադրբեջան

4Ապրիլի 1-ին պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանելու Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզելը:

Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը` հղում կատարելով պաշտպանության նախարարության մամլո ծառայությանը`այցի շրջանակներում թուրք պաշտոնյան նախարարությունում մի շարք հանդիպումներ կունենա:

Այցը կտևի մինչև ապրիլի 4-ը:

Հսկայական ջրային առնետները ահաբեկում են գերմանացիներին

առնետԳերմանական Հալե քաղաքում կատվի մեծությամբ գետային առնետներ են առաջացել: Տեղի բնակիչները սարսափահար են. կարծես օր օրի նրանք շատանում են: Այդ կենդանիները արտագաղթում են նաև այլ եվրոպական երկրներ, հաղորդում է  Mirror-ը:

Հալե քաղաքի, որը հայտնի է որպես նացիստական հանցագործ Ռեյնհարդ Հեյդրիխի ծննդավայր, բնակիչները չգիտեն ինչպես վարվեն կրծողների հետ, որոնք քաղաքի փողոցներում ավելի հաճախ են հայտնվում: Խոսքը սարսափեցնող վառ նարնջագույն ատամներով նուտրիաների մասին է, որոնք Եվրոպայում հայտնվել են Հարավային Ամերիկայից, անհավանական ախորժակ ունեն և մեծանում են մինչև 42 սմ երկարության:Շարունակությունը կարդացեք այստեղ:

 

 Անկախ