Հենրիխ Մխթարյանը չկարողացավ դրսևորել իրեն, իսկ նրա թիմը կամային հաղթանակ տարավ

ՀՄhenrikh_mkhitaryan-640x360-300x168Գերմանիայի ֆուտբոլի  առաջնության 28-րդ տուրում Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», մրցակցի խաղադաշտում 3:2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Շտուտգարտի» նկատմաբ:

«Բորուսիան» պարտվում էր 0:2 հաշվով, սակայն կարողացավ շտկել դրությունը և հաղթել:

Մխիթարյանը փոխարինվեց 60-րդ րոպեին: Նա չկարողացավ դրսևորել իրեն, նաև մոտ տարածությունից չգրավեց մրցակցի դարպասը:

Հեթտրիկի հեղինակ դարձավ  Մխիթարյանի թիմակից Մարկո Ռոյսը:

«Բորուսիան», վաստակելով 55 միավոր, շրջանցեց Հելզենկիրհենի «Շալկե 04»-ին և 2-րդ տեղում է: «Շալկե 04»-ը ունի 54,  «Շտուտգարտը»՝ 24 միավոր:

 

Տեխնիկական արդյունքներ

 

«Շտուտգարտ» – «Բորուսիա» Դորտմունդ՝ 2:3

Կրիստիան Գենտներ, 9, Մարտին Հարնիկ, 19 – Մարկո Ռոյս, 30, 68 (11 մ), 83

Հեռացվեց Գեորգ Նիդերմայերը, 67 («Շտուտգարտ»)

Անկախ

Առաջատարը` «Արարատը», միավորներ կորցրեց Գյումրիում

ֆուտբոլՄարտի 29-ին կայացան Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրի հետևյալ հանդիպումները՝

 

«Շիրակ»-«Արարատ» 0:0

Գյումրի, «Քաղաքային» մարզադաշտ

Մրցավար՝ Սուրեն Բալիյան

 

«Փյունիկ»-«Ուլիս» 2:0 (2:0)

Երևան, Ֆուտբոլի ակադեմիա

Մրցավար՝ Գևորգ Եղոյան

Գոլերը՝ Կամո Հովհաննիսյան, 8, Գոռ Մալաքյան, 35

Աղյուսակ

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ 19 36
2. Բանանց 18 31
3. Շիրակ 19 30
4. Փյունիկ 19 27
5. Գանձասար 18 24
6. Միկա 18 24
7. Ուլիս 19 13
8. Ալաշկերտ 18 12

Լևոն Արոնյանը վերջնականորեն փչացրեց բոլոր գործերը

ԼևոնAronian-Andreikin-2Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի ավարտին մեկ տուր է մնացել, սակայն արդեն հաղթողը հայտնի է:

Առաջին տեղն իր համար ապահովել է Հնդկաստանի ներկայացուցիչ, աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթհան Անանդը:

Նախավերջին՝ 13-րդ տուրում, նա, հանդես գալով սև խաղաքարերով, ոչ-ոքի ավարտեց պարտիան ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ և, վաստակելով 8 միավոր, անհասանելի դարձավ մրցակիցների համար:

Ցավոք, Լևոն Արոնյանը  սևերով զիջեց ռուսաստանցի Դմիտրի Անդրեյկինին: Ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը սպիտակներով հաղթեց բուլղարացի Վեսելին Տոպալովին: Ռուսաստանի բազմակի չեմպիոն Պյոտր Սվիդլերը սպիտակներով խաղաղ դաշն կնքեց ադրբեջանցի Շաքրիար Մամեդյարովի հետ:

Արոնյանը, Անդրեյկինը, Մամեդյարովը, Կարյակինը, Կրամնիկը 6,5 ական միավոր ունեն: Սվիդլերը հավաքել է 6, Տոպալովը՝ 5,5 միավոր:

14-րդ տուրում Արոնյանի մրցակիցը Կարյակինն է, որը խաղալու սևերով:

Կկայանան նաև Անանդ – Սվիդլեր, Մամեդյարով – Կրամնիկ, Տոպալով – Անդրեյկին մրցամարտերը:

Այսպիսով, Անանդն աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ կմրցի չեմպիոնական թագի համար:

Անկախ

«Youtube»-ը հրաժարվել է թուրքական պետական գաղտնիքները բացահայտող տեսանյութը հեռացնել

unnamedԹուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ սատարում է «Youtube» կայքի արգելափակման որոշմանը, քանի որ այն կայացվել է` ելնելով ազգային անվտանգության շահերից: «Ոչինչ ավելի կարևոր չէ, քան Թուրքիայի անվտանգությունը, ժողովրդի բարեկեցությունն ու քաղաքացիների անձնական իրավունքները»,-նշել է Դավութօղլուն:

Նախարարը հայտնել է, որ Թուրքիայի Կապի և հեռահաղորդակցության նախարարությունը դիմել է «Youtube»-ի ղեկավարությանը՝ խնդրելով հեռացնել չարաբաստիկ տեսանյութը, որում քննարկվում են հույժ գաղտնի պետական հարցեր: Սակայն ընկերությունը թուրքական կողմի դիմումին բացասական պատասխան է տվել և չի ջնջել տեսանյութը:
Անկախ

«Սիրիա մեկնած ադրբեջանցի մարտիկները պետք է պատասխան տան օրենքի առաջ». ադրբեջանցի պատգամավոր

mocahidԱդրբեջանի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Ռաբիյաթ Ասլանովան հայտարարել է, որ այն ադրբեջանցիները, որոնք մեկնել են Սիրիա մարտերին մասնակցելու համար, հայրենիք վերադառնալուց հետո պետք է պատասխան տան օրենքի առաջ: Նրա խոսքերով՝ Սիրիա մեկնած ադրբեջանցիները պետք է իմանան երկրի օրենսդրական հիմունքների մասին: «Ես հավատում եմ, որ նրանք կվերադառնան Ադրբեջան, ինչից հետո պատասխան կտան օրենքի առաջ: Մենք շատ մտահոգված ենք Սիրիայում ադրբեջանցիների զոհվելու վերաբերյալ տեղեկությունների պատճառով: Երիտասարդները պետք է հասկանան, որ այլ երկրներում որպես վարձկաններ պատերազմելը օրենքի խախտում է համարվում»,-ընդգծել է Ասլանովան:

Պատգամավորը նշել է, որ ադրբեջանցի երիտասարդների հոսքը դեպի Սիրիա արդեն դադարել է, իսկ այս պահին տարբեր խմբավորումների շարքերում պատերազմողները ավելի վաղ մեկնած մարդիկ են:

Նշենք, որ գրեթե ամեն օր Սիրիայից տեղեկություններ են ստացվում ադրբեջանցի մոջահեդների մահվան մասին:

 

Անկախ

Հանրապետության ավտոճանապարհները բաց են

271212_2_1393221159ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին՝ ժամը 17.30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում, Արագածի, Ապարանի, Ճամբարակի,Վարդենիսի, Սևանի, Սիսիանի տարածաշրջաններում տեղում է ձյուն, իսկ հանրապետության որոշ տարածաշրջաններում տեղում է անձրև:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Անկախ

Կլիչկոն Ուկրաինայի նախագահական ընտրություններում չի առաջադրի իր թեկնածությունը, այլ կաջակցի Պորոշենկոյին

Vitali KlitschkoՈւկրաինայի բռնցքամարտի նախկին աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոն շաբաթ օրը հայտարարել է, որ իր թեկնածությունը չի առաջադրի նախագահական ընտրությունների ժամանակ, այլ փոխարենը կաջակցի միլիարդատեր բիզնեսմեն Պյոտր Պորոշենկոյին:

Կլիչկոն իր “ՈՒԴԱՐ” կուսակցության հանդիպման ժամանակ նշել է, որ ինքը կառաջադրվի մայրաքաղաք Կիևի քաղաքապետի պաշտոնի համար:

Պորոշենկոն կարևոր դերակատարություն էր ունեցել փետրվարին նախագահ Վիկտոր Յանուկովիչին հեռացնելու համար կազմակերպված ցույցերի ընթացքում:

Ուկրաինայի նախագահական և քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան մայիսի 25-ին:

Խոշոր հրուշակեղենի ընկերության սեփականատեր և նախկին արտաքին գործերի նախարար Պորոշենկոն արդեն առաջատար դիրք է գրավում նախագահի թեկնածուների շարքում և ըստ երևույթին առաջ կանցնի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյից, որն այս շաբաթ հայտարարել էր, որ կառաջադրվի որպես նախագահի թեկնածու:

Պորոշենկոն իր թեկնածության առաջադրման մասին հայտնել է ուրբաթ օրն իր ծննդավայր Վինիցայից՝ կույս Մարիամի և նրա որդու կրոնական խորհրդանիշը ձեռքին:

ՈւԴԱՐ-ի հանդիպման ընթացքում Պորոշենկոն հայտնել է, որ Ուկրաինան ագրեսիայի դեմ միասնության կարիք ունի:

 

Անկախ 

Ցրտահարության հնարավոր վտանգից պաշտպանելու համար նախարարության մասնագետները խորհուրդ են տալիս

ցրտահարված-470x265Համաձայն Հիդրոմետ ծառայության հաղորդագրության՝ առաջիկա օրերին հանրապետությունում կդիտվի ջերմաստիճանի անկում: Մարտի 30-ի լույս 31-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է օդում միչև -2 աստիճան, հողի մակերևույթին՝ -5 աստիճան ցուրտ: Բացասական ջերմաստիճաններ կարող են գրանցվել նաև հետագա օրերի գիշերային ժամերին:

Նշված ջերմաստիճանային ռեժիմի պայմաններում Արարատյան հարթավայրում, Սյունիքի հովիտներում, նախալեռնային գոտու ցածրադիր հատվածներում կարող են վնասվել ծիրանենին, սալորենին, դեղձենին, կեռասենին, բալենին և այլ կորիզավոր պտղատեսակներ, խաղողի վաղահաս սորտերի բացված բողբոջները, Տավուշում՝ դեղձենին, որոշ կորիզավորներ ինչպես նաև հոնենին:

Պտղատու այգիները ցրտահարության հնարավոր վտանգից պաշտպանելու համար նախարարության մասնագետները խորհուրդ են տալիս դիմել ավանդական միջոցներին՝  այգիների հարակից ճանապարհների  վրա, քամու ուղղությամբ, պատրաստել կիսաչոր բուսական մնացորդների, աթարի ու այլ այրվող նյութերի կույտեր և գիշերվա ժամերին, երբ  ջերմաստիճանը նվազելով սկսում է մոտենալ զրո աստիճանին՝ այրել (ծխեցնել) նշված կույտերը, ամբողջ այգին պատելով կայուն ծխածածկույթով: Սովորաբար ամենացածր ջերմաստիճանները գրանցվում են գիշերվա ժամը 4-ից մինչև առավոտյան 7-ը ընկած ժամանակահատվածում:

Եթե կա ոռոգման հնարավորություն, ապա խորհուրդ է տրվում սպասվող ցրտահարության օրը կորիզավոր պտղատու այգիները գիշերային ժամերին առատ ոռոգել: Ցանկալի է ոռոգել նաև բաց դաշտում սածիլված վաղահաս կաղամբի բույսերը:

Սինթետիկ թաղանթների տակ աճեցվող բանջարաբոստանային տարբեր մշակաբույսերը, սածիլները, ելակի, կարտոֆիլի բույսերը և այլն նույնպես կարող են վնասվել: Ուստի, խորհուրդ է տրվում հնարավորության դեպքում կատարել ջեռուցում, իսկ դրա անհնարիության դեպքում օգտագործել լրացուցիչ ծածկոցներ՝ ապահովելով դրական ջերմաստիճանային ռեժիմ:

Հորդորում ենք գյուղացիական բոլոր տնտեսություններին՝ վստահաբար հետևել բազմամյա փորձով ապացուցված մեր խորհուրդներին, որոնք հնարավար կդարձնեն  նվազագույնի հասցնել սպասվող վտանգն ու կանխել բերքի կորուստները:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

Անկախ

Տեղի է ունեցել Երևանի շախմատի ֆեդերացիայի համաժողովն ու նախագահության հերթական նիստը

004Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի է ունեցել Երևանի շախմատի ֆեդերացիայի համաժողովը, որի օրակարգում ընդգրկված էր ֆեդերացիայի նոր կանոնադրության հաստատման հարցը: Համաժողովի մասնակիցները միաձայն կողմ քվեարկությամբ հաստատել են կանոնադրությունը: Համաժողովի աշխատանքների ավարտից հետո կայացել է նաև Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահության նիստը, որի աշխատանքներին, Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանի առաջարկությամբ, հնարավորություն են ունեցել ներկա գտնվելու նաև համաժողովի մասնակիցները: Նախագահության նիստի օրակարգում ընդգրկված էր Երևանի շախմատի ֆեդերացիայի հանձնաժողովների կազմերի հաստատման հարցը: Անդրադառնալով դրանց աշխատանքների կազմակերպմանը՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ դրանք պետք է լինեն բաց և թափանցիկ. «Երևանի շախմատի ֆեդերացիայում գործող 6 հանձնաժողովների աշխատանքները բաց են լինելու բոլորի համար: Որքան շատ լինեն հանձնաժողովներում ներգրավված շահագրգիռ անձիք, այդքան ավելի արդյունավետ կլինեն մեր նպատակային աշխատանքն ու կայացվող որոշումները: Մենք պատրաստ ենք լսելու և քննարկելու բարձրացվող բոլոր առաջարկները, ինչի արդյունքում, համատեղ ուժերով, կկարողանանք կյանքի կոչել ֆեդերացիայի բոլոր ծրագրերը: Այս կերպ նաև հանրության համար տեսանելի կլինի ոչ միայն ֆեդերացիայի կողմից կատարվող աշխատանքները, այլև դրանց արդյունքում արձանագրված նորանոր հաջողություններն ու ձեռքբերումները»,- ընդգծել է քաղաքապետը:

Երևանի շախմատի ֆեդերացիայի տարեկան ծրագրերի մասով էլ Տարոն Մարգարյանը նշել է, որ մարզաձևը տարածելու համար պետք է քայլեր ձեռնարկվեն միջոցառումների շրջանակն ընդլայնելու ուղղությամբ ևս: Նա նաև հավելել է, որ Երևանում հետզհետե ստեղծվում են անհրաժեշտ բոլոր պայմանները շախմատի էլ ավելի զարգացման ու տարածման համար:  Ի լրումն ասվածի, քաղաքապետը առանձնացրել է նաև բոլոր այն քայլերը, որոնք արդեն իսկ իրականացվում են մայրաքաղաքում շախմատի զարգացման ու տարածման գործում:

Այնուհետ Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահության անդամները միաձայն կողմ քվեարկությամբ հաստատել են 6 հանձնաժողովներից 5-ի կազմերը, իսկ մեկ հանձնաժողովի կազմի հաստատումը, հաշվի առնելով հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրված անձի հանրապետությունից բացակայելու հանգամանքը, հետաձգվել է՝ նախագահության հաջորդ նիստին քննարկելու համար:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Անկախ 

Հայտնի են լավագույն ուսանող-շախմատիստները

10152826_646771208710068_1911496029_nՕրերս մեկնարկել են Հայաստանի ուսանողական 15-րդ մարզական խաղերը։ Խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա ապրիլի 14-ին։ Ընդհանուր առմամբ ուսանողական մարզական խաղերում կանցկացվի 14 առաջնություն։

Առաջինը տեղի են ունեցել շախմատի մրցումները։ Խաղերն անցկացվել են մարտի 26-28-ը շախմատի տանը։ Մասնակցել են տղաների 16 և աղջիկների 10 թիմեր՝ ՀՀ տարբեր բուհերից։ Ընդհանուր առմամբ, շախմատի տախտակի շուրջ ուժերը չափել է շուրջ 100 ուսանող՝ ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ ոչ պրոֆեսիոնալ շախմատիսներ։

10156995_646771418710047_673659618_nՏղամարդկանց թիմային հաշվարկում առաջինը Հայաստանի ամերիկյան համալսարանն էր, երկրորդ հորիզոնականում՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, երրորդում՝ Երևանի պետական համալսարանը։ Աղջիկների պայքարում լավագույնն է ճանաչվել ԵՊՀ-ն ներկայացնող թիմը, երկրորդ տեղում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, իսկ երրորդ մրցանակային տեղում՝ ճարտարապետաշինարարական համալսարանը։

Տղամարդկանց անհատական առաջնությունում առաջին տեղում է Արտավազդ Հայրապետյանը (ագրարային համալսարան), երկրորդում՝ Զոհրակ Ապրեսյանը (Հայաստանում ֆրանսիական համալսարան), երրորդում՝ Հայկ Ազիզբեկյանը (ԵՊՀ)։ Աղջիկների մրցաշարում լավագույն շախմատիստուհի ճանաչվեց Նարե Առաքելյանը (ճարտարապետաշինարարական համալսարան), այնուհետև՝ Լուսինե Թորոսյանը (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան) և Լիլիթ Մաթևոսյանը (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան)։

Շախմատի մրցաշարը կարևորվում է հատկապես այն տեսանկյունից, որ 2015թ. աշնանը Հայաստանում կանցկացվի շախմատի անդրանիկ Եվրոպայի համալսարանական առաջնությունը։

10168349_646771338710055_1468882870_nՀայաստանի ուսանողական մարզական խաղերը կազմակերպում են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Հիմնադրամի առաջարկությամբ այս տարվա բոլոր հաղթող ուսանող մարզիկները, որպես պարգև, եռօրյա հանգիստ կանցկացնեն Ծաղկաձորում։

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

«Ա՛յ Րաֆֆի, բան ու գործ չունե՞ս, չե՞ս զգում, որ քաղաքականությունը քո տեղը չէ». Ռոբերտ Մելքոնյան

big_1362405692_9424161Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

««Ժառանգության» վերջին «հանրահավաքում» դարակազմիկ իրադարձություն է տեղի ունեցել: Այդ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ճանաչել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Կիևից խիստ հավաստի աղբյուրները փոխանցում են, որ ուկրաինացիներն այս գիշեր հանգիստ, երանելի երազներով են քնել, վստահ, որ այլևս իրենք հուսալի պաշտպան ունեն:

Ուկրաինայում մտավախություն է եղել, որ ՄԱԿ-ի քննարկումից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը չի հաստատի կայացված որոշումը, սակայն լուրն առնելուն պես տոնական համերգներով, «գուլյանկաներով», հրավառություններով են անցկացրել…Իսկ փողոցում հանդիպած ադրբեջանցիներին տեսնելիս ասել են՝ տարոսը ձեզ, մեր հարազատ ազերի բարեկամներ…Չէ՛, իրոք մեզանում կան խելացի, արդար, խոհեմ մարդիկ…

Հիմա լուրջ…Ա՛յ Րաֆֆի, բան ու գործ չունե՞ս, չե՞ս զգում, որ քաղաքականությունը քո տեղը չի…Մի գործ ճարի, վերջապես հուշեր գրի կամ հանրամատչելի ձեռնարկ՝ էքստրեմալ իրավիճակներում աղոթելու, մոմեր վառելու առանձնահատկությունների վերաբերյալ….»:

 

Անկախ

Տնային կալանքի տակ գտնվող Սաուդյան Արաբիայի արքայադուստրերը մեղադրել են թագավոր Աբդուլային

Princesses Sahar and JawaherՍաուդյան Արաբիայի երկու արքայադուստրերը պնդում են, որ 13 տարի շարունակ հայրն իրենց բանտարկված է պահում, և իրենք մեկուսացված ու մենակ են: Նրանց մայրը մինչ այս հայտարարությունը կոչ էր արել նախագահ Օբամային օգնել ազատելու իր դուստրերին:

42-ամյա արքայադուստր Սահարը և 38-ամյա Ջավահերը, որոնց մայրը բաժանվել է Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլայից, հայտնել են, որ իրենց տնային կալանքի տակ են պահում Ջեդայում գտնվող թագավորական համալիրում:

Նրանց չեն թույլատրում ճամփորդել և նույնիսկ դուրս գալ տնից, իսկ համացանցը հանդիսանում է աշխարհի հետ միակ կապի միջոցը:

Channel 4 News-ի հետ հարցազրույցում արքայադուստրերը հայտնել են, որ իրենց վերահսկումը ավելի է խստացվել երկու շաբաթ առաջ իրենց պատմության հրապարակումից հետո և նրանց նույնիսկ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ չեն թողնում դուրս գալ սնունդ գնելու նպատակով:

Նրանք իրենց վիճակի համար մեղադրել են թագավորին:

Alanoud AlFayezՆրանց մայրը՝ 57-ամյա Ալանուդ ԱլՖայեզը, Օբամային խնդրել էր օգնել իր դուստրերին ազատելու հարցում՝ պնդելով, որ նրանց իրենց կամքին հակառակ մեկ տասնամյակից ավել է, ինչ թագավորական պալատում փակի տակ են պահում:

 

Անկախ

«Մենք մեծ վնասներ կկրենք, եթե շարունակենք ստրկաբար անել այն ամենը, ինչ մեզ կթելադրի Ռուսաստանը». Արշակ Սադոյան

g_image«Ազգայի ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ, Հայաստանի հանրային խորհդի անդամ Արշակ Սադոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Ղրիմի հանրաքվեից և Ղրիմ-Արցախ նմանությունից, նշեց, որ իրավունք չունենք զուգահեռներ անցկացնել Ղարաբաղի և Ղրիմի անկախացման միջև, որովհետև Արցախն ի սկզբանե հայկական հող է եղել, և այնտեղ մեծամասամբ հայերն են ապրել: Բացի դրանից՝ բանակի ճնշմամբ իրականացված հանրաքվեն չի կարելի համեմատել Արցախի հանրաքվեի հետ:

Արշակ Սադոյանի կարծիքով` մեր իշխանությունները պետք է կարողանան օգտագործել ինքնորշման իրավունքի գերակայությունը և օգուտներ քաղեն Ղրիմի անկախացումից: «Ողբալի է, որ երեկ ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետությունը Կուբայի, Զիմբաբվեյի ու նման երկրների հետ դեմ քվեարկեց բանաձևին: Սա նշանակում է, որ մենք գահավիժում ենք ու հասնում այդ երկրների մակարդակին»,-ասաց Արշակ Սադոյանը` հավելելով, որ մենք մեծ վնասներ կկրենք, եթե շարունակենք ստրկաբար անել այն ամենը, ինչ մեզ կթելադրի Ռուսաստանը:

Հարցին, թե ի՞նչ կտար մեզ ՄԱԿ-ում կողմ կամ ձեռնպահ քվեարկելը և արդյոք դա չէ՞ր վնասի Արցախի ինքնորոշման խնդրին, Արշակ Սադոյանը պատասխանեց. «Թշնամանալ Եվրոպայի ու Ամերիկայի հետ մեզ համար հիմա ավելի վտանգավոր է, քան մի քիչ ռիսկով գործել Ռուսաստանի հանդեպ: Արցախի հարցում խիստ վնասակար էր կողմ, բայց ոչ ձեռնպահ քվեարկելը: Իսկ այսպես մենք հավասարվեցինք Կորեայի ու Զիմբաբվեի մակարդակին»:

 

Անկախ

«Գագիկ Հարությունյանը պատմական շանս ունի` փրկելու Սերժ Սարգսյանին»

imagesՀայաստանում շրջում է իշխանափոխության ուրվականը: Այն հիստերիան, որ կա Հանրապետական կուսակցության մոտ, դրա ապացուցն է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Եվրոպական հայկական միությունների ֆորումի հայաստանյան ներկայացուցիչ Արամ Հարությունյանը: Նա նշեց, որ Եվրոպայի խորհուրդը ողջունում է ընդդիմադիր քառյակին:

«Նրանք, ովքեր ուզում են նսեմացնել քառյակի գործունեությունը, գռեհիկ ձևով ծառայում են Բաղրամյան 26-ին: Խորհուրդ եմ տալիս քառյակին ուշադրություն չդարձնել դրանց ճռնչյունին»,- ասաց Արամ Հարությունյանը:

Բանախոսը կարծիքով` այս իշխանությունը սպառել է բոլոր ռեսուրսները, և որևէ հույս նրանց հետ կապել այլևս հնարավոր չէ:

«Կառավարությունը ձախողել է բոլոր ոլորտները: Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանին պահում է որպես բրոնե ժիլետ, բայց, երբ հարվածը շատ ուժեղ լինի, այդ բրոնե ժիլետն այլևս չի պահելու, ու Սերժ Սարգսյանն է կրելու հարվածի ուժգնությունը»,- ասաց նա:

Անդրադառնալով Կառավարության հրաժարականին` Արամ Հարությունյանը նշեց, որ հրաժարականը կախված է քաղաքական ուժերց և ժողովրդից: Նա համոզված է, որ, եթե հարթակի վրա կանգնեն այն ուժերն ու ժողովուրդը, ովքեր իսկապես ուզում են կառավարության հրաժարականը, իշխանությունը մի շաբաթ էլ չի դիմանա:

«Սա Սերժ Սարգսյանի վերջին շանսն է` անցնցում իշխանափոխություն անելու, այդ դեպքում քաղաքական ուժերն ու ժողովուրդը ճանապարհ կբացեն Սերժ Սարգսյանին հանգիստ հեռանալու և ապահով ծերություն ունենալու»,- ասց նա:

Անդրադառնալով կենսաթոշակային կուտակային համակարգին և երեկ Սահմանադրական դատարանում անցկացված դատական նիստին` Արամ Հարությունյանն ասաց, որ կուտակային համակարգը կարող է դառնալ հասարակության  համբերության կուտակման վերջին սահմանը: Հնարավոր է` ամեն ինչ սկսվի դրանից:

«Գագիկ Հարությունյանը պատմական շանս ունի` փրկելու Սերժ Սարգսյանին: Եթե անգամ ՍԴ-ն լավ որոշում ընդունի, քառյակը պետք է չբավարարվի դրանով և շարունակի իր պայքարը»,- ասաց Արամ Հարությունյանը:

 

Անկախ

«Հայազնը» չի մասնակցելու Ռոբերտ Քոչարյանին կամ Լևոն Տեր-Պետրոսյանին վերադարձնելու որևէ նախագծի

Արմեն Աղայան (1)«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկում է միացյալ հրապարակ ստեղծել և ապրիլի 9-ին բոլոր քաղաքական ուժերին և նախաձեռնություններին սպասում է միացյալ հրապարակում: «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Աղայանի խոսքով` իրենց կուսակցությունն իրեն այդ դաշտում չի տեսնում:

««Հայազնը» Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին իրեն չի տեսնում և չի տեսել նաև նախընտրական շրջանում և, ընդհանրապես, մենք նրան չենք տեսնում հարմար թեկնածուի դերում: Եթե նա միացյալ հրապարակն այն ժամանակ ձևավորեր, գուցե ավելի մեծ լիներ արդյունքը: Ակնհայտ է, որ հիմա նրա հնարավորությունները շատ քիչ են որևէ հարթակ ձևավորելու համար: Մենք ունենք հաթակի ձևավորման մեր սկզբունքները, և դեռևս որևէ քաղաքական ուժ այդ առումով առաջարկ չի արել: Անձերի շուրջ ձևավորվող որևէ հարթակի «Հայազնը» չի մասնակցելու կուլիսային քննարկումներում ձևավորվող ձևաչափերի` ևս: Եթե կլինի ինչ-որ ձևաչափ, որը կենթադրի կոլեգիալ ղեկավարություն ընտրական գործընթացի հիման վրա, «Հայազնը» մեծ սիրով կմասնակցի»,- ասաց Արմեն Աղայանը:

Ըստ բանախոսի` քաղաքականությունը միշտ էլ շոուի և պայքարի հանրագումար է եղել, անգամ ամենալուրջ պայքարող ուժերը ստիպված են երբեմն շոու անել` ցույց տալու համար իրենց ուժն ու ինքնուրույնությունը: Եթե դա արդյունավետ է, կարճ ժամանակ հետո կերևա: Սակայն մեր քաղաքական գործիչների մոտ անցյալից դասեր քաղելու դեֆիցիտ կա, նույն բանը պարբերաբար կրկնում են նույն անարդյունավետությամբ: Իսկ դրանց միշտ էլ ժողովուրդն արձագանքում է և օբյեկտիվորեն գնահատում այս կամ այն ուժի քաղաքական հեռանկարը:

«Պետք է հասկանալ, որ անձերի ժամանակն անցել է, իհարկե, կուռքեր դեռ կարող են ստեղծվել, պարբերաբար փորձ է արվում հին տեխնոլոգիաներով նոր կուռքեր ստեղծել, բայց Լևոն Տեր-Պետրոսյանի 2008 թվականի արդյունքներից հետո այլևս որևէ կուռք չի կարող ավելի լավ արդյունք ձևավորել, այդ ճանապարհը դատապարտված է: Այն քաղաքական ուժերը, որոնք կփորձեն հերթական կուռքին մատուցել ժողովրդին, կստանան դրա պատասխանը` ընտրությունների ժամանակ ձայների ցածր տոկոսներով, հրապարակների սակավամարդությամբ և այլն»,- ասաց Արմեն Աղայանը:

Հարցին` արդյո՞ք չորս ուժերի համախմբման այս գործընթացի հետևում Ռոբերտ Քոչարյանին կանգնած չի տեսնում, Արմեն Աղայանը պատասխանեց. «Դժվար է չնկատել, որ այս գործընթացի մեջ կա նաև Ռոբերտ Քոչարյանը: Բայց մեկ այլ տեսնկյունից դիտարկելիս դա ուղղակի մահացու կլիներ Հայ ազգային կոնգրեսի համար: Մասնակցելով այդ գործընթացներին` նա պետք է երաշխիքներ ունենար, որ այդ ամենի արդյունքում գոնե Ռոբերտ Քոչարյանը չի հայտնվելու, որովհետև կա մարտի 1, կան ՀԱԿ-ի նախկին մեղադրանքները Ռոբերտ Քոչարյանին ուղղված: Այս առումով բավական բարդ խնդիր կա, չորս ուժերն այս փուլում ինչ-որ ձևով համաձայնության են եկել, այս փուլում չկա Ռոբերտ Քոչարյանը, բայց կան որոշակի ռեսուրսներ, որոնք գուցե նրա հետ կապված են»,- ասաց «Հայազնի» անդամը:

Վերջինս նշեց, որ իրենց համար նախկին և ներկա իշխանավորները մեկ ամբողջություն են, նույն հարթության մեջ են և’ Լևոն Տեր-Պետրոսյանը, և’ Ռոբերտ Քոչարյանը, և’ Սերժ Սարգսյանը, նրանց միջև գաղափարական կամ երկիրը կառավարելու օրինավորության հարցում որևէ տարբերություն չկա: Սա նույն փիլիսոփայությամբ իշխանությունն է: «Հայազնը» չի մասնակցելու Ռոբերտ Քոչարյանին կամ Լևոն Տեր-Պետրոսյանին վերադարձնելու որևէ նախագծի: Մենք դուրս ենք վերնախավի քաղաքական փիլիսոփայությունից:

Կոլեգիայի նիստ ՀՀ պաշտպանության նախարարությունում

9Մարտի 28-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ` նվիրված զորքերի մարտական խնդիրների կատարման պատրաստականության հարցերին: Կոլեգիայի նիստը նախագահել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նիստին մասնակցել են ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի և ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր, զորամիավորումների հրամանատարներ:

6Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի միջև փոխհամագործակցության շրջանակում կոլեգիայի նիստին ներկա էին նաև ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը  և  ՊԲ բարձրաստիճան սպաներ:

Բացելով նիստը և ներկայացնելով օրակարգում տեղ գտած խնդիրները` Սեյրան Օհանյանը կարևորել է դրանց իրականացումը ազգային բանակի մարտունակության ապահովման համատեքստում:

Իր զեկույցում հանգամանալից վերլուծելով վերջին շրջանում զորքերի մարտական խնդիրների կատարման պատրաստականությունը բարձրացնելու ուղղությամբ  կատարված աշխատանքները, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը վստահեցրել է, որ զինված ուժերը պատրաստ են պատվով կատարել առաջադրված ցանկացած մարտական խնդիր:

5Ներկայացնելով արձանագրված ձեռքբերումներն ու որոշակի բացթողումները` Յուրի Խաչատուրովը կարևորել է ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի համալրման ուղղությամբ աշխատանքների իրականացումը: Այս առումով Սեյրան Օհանյանը փաստել է, որ զգալի ֆինանսական միջոցներ են ներդրվել ճշգրիտ և հեռահար սպառազինության, հակատանկային միջոցների, օպտիկական սարքերի և նշանոցների քանակն ավելացնելու ուղղությամբ:

Զորքերի մարտական խնդիրների կատարման պատրաստականության, զինված ուժերի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման, մարտական հերթապահության արդյունավետ կազմակերպման, սպառազինության և ռազմական տեխնիկայի ոլորտում առկա հարցերի վերաբերյալ կոլեգիայի նիստում զեկույցներով և առաջարկություններով հանդես են եկել վարչությունների պետեր, զորամիավորումների հրամանատարներ,  բարձրաստիճան սպաներ:

8Ծավալված ակտիվ քննարկումների ընթացքում բարձրաձայնվել են նաև առաջնագծում ինժեներական սարքավորումների, համապատասխան արգելափակոցների ստեղծման, հենակետերի մարտական դիրքերի լրակահավորման, ինչպես նաև սահմանամերձ բնակավայրերի և ճանապարհների անվտանգության ապահովման հետ կապված հարցեր:

Կոլեգիայի նիստի ընթացքում ուղիղ տեսակապ է հաստատվել  սահմանամերձ զորամասերից մեկի մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարին և կոլեգիայի նիստի մասնակիցներին զեկուցվել է սահմանագծում տիրող իրավիճակի, հակառակորդ կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի, դիրքապահ զինծառայողների  ֆիզիկական և հոգեբանական պատրաստվածության մասին:

Ամփոփելով կոլեգիայի նիստի աշխատանքները և ի մի բերելով զեկույցներում հնչած փաստերն ու հետևությունները` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանգամանորեն անդրադարձել է զորատեսակների անձնակազմի մասնագիտական պատրաստության կատարելագործման, սպառազինության և ռազմական տեխնիկայի համալիր վերազինման և արդիականացման, մարտական պատրաստության գործընթացի արդյունավետ կազմակերպման, ինչպես նաև միջադեպերի կանխարգելմանն ուղղված ճիշտ և նպատակային միջոցառումների կազմակերպման խնդիրներին, տվել է համապատասխան հանձնարարականներ:

Կոլեգիայի նիստի ավարտին մի շարք զինծառայողներ պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել են գերատեսչական մեդալներով և պատվոգրերով:

 

 Անկախ

Մրայա Քերին ի ցույց է դրել ծննդյան օրը ամուսնուց ստացած թանկարժեք նվերը

mariah-carey-nick-cannon

Հանրահայտ երգչուհի Մրայա Քերին Instagram կայքում տեղադրել է մարտի 27-ին 44-ամյակի կապակցությամբ իր ամուսին Նիք Քենոնի նվիրած գեղեցիկ նվերի լուսանկարը: Քենոնը երգչուհուն ադամնադներվ պատված ապարանջան է նվիրել:

Քենոնը ևս հրապարակել է ծննդյան տոնակատարության լուսանկարները, որտեղ նրանց երեխաները Մարոկան և Մոնրոն խաղում են խաղալիքներով:

Քենոնը նաև գրել է, որ իրենք նշում են ամենագեղեցիկ, տաղանդավոր, ուժեղ և զարմանահրաշ հրեշտակի՝ իր կնոջ ծննդյան օրը:

 

Անկախ