«Արարարտը» պայքարեց 10 խաղացողով

ֆուտբոլՄեկնարկեց Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրը: Մրցեցին Երևանի «Արարատը» և Կապանի «Գանձասարը»: Խաղն անցկացվեց Երևանի «Հրազդան» մարզադաշտում: Կողմերի դարպասները մնացին անառիկ`0:0:

50-րդ րոպեից «Արարատը» պայքարում էր 10 խաղացողով: Մրցավարը խաղադաշտից հեռացրել էր բոսնիացի Կենան Ցեյվանովիչին:

«Արարատը» 35 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Գանձասարը» 24 միավոր ունի:

Տեխնիկական արդյունքներ

«Արարատ» – «Գանձասար»՝ 0:0

Հեռացում՝ Կոնան Ցեյվանովիչ, 50 («Արարատ»)

Մարտի 23-ին կկայայան հետևյալ հանդիպումները.

«Բանանց» – «Փյունիկ»

«Ուլիս» – «Շիրակ»

Անկախ

Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ

ՀՄ221286851373746587Քիչ առաջ ավարտվեց ֆուտբոլի Գերմանիայի առաջնության  26-րդ տուրի «Հանովեր»- Դորտմունդի «Բորուսիա» հանդիպումը: Վերջինս հյուրընկալվելիս առավելության հասավ 3:0 հաշվով:

Երրորդ գնդակը մրցակցի դարպասը Մարկո Ռոյսը խփեց  Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո:

Հենրիխը մասնակցեց ամբողջ հանդիպմանը:

Տեխնիկական արդյունքներ

«Հանովեր» – «Բորուսիա» Դորտմունդ՝ 0:3

Մատս Հումելս, 43, Ռոբերտ Լևանդովսկի, 52, Մարկո Ռոյս, 90+1

Անկախ

ՙՙԳալաթասարայ՚՚ ֆուտբոլային ակումբը դաշտ դուրս կգա իր «Թվիթեր»-յան բողոքով

galatasaray  Թուրքական ՙՙԳալաթասարայ՚՚ ֆուտբոլային ակումբը յուրովի է արձագանքել երկրում ՙՙԹվիթեր՚՚ սոցիալական կայքի փակման որոշմանը: Նախ երեկ ակումբի պաշտոնական կայքում տեղադրվել էՙՙ Թվիթեր՚՚-ի արգելքի վերաբերյալ հայտարարություն: Ակումբի բողոքի արտահայտումը կշարունակվի նաև այսօր: ՙՙԳալաթասարայ՚՚-ՙՙԿայսերիսպոր՚՚ հանդիպումից առաջ թիմի ֆուտբոլիստները նախավարժանքի համար դաշտ դուրս կգան ՙՙԹվիթեր՚՚-ում ակումբի պաշտոնական էջի վերտառությամբ մարզաշապիկներով՝ ՙՙ@galatasaraysk՚՚:

Անկախ

Արոնյան-Անանդ պարտիան կարճատև էր

լևոնArnonian-Anand-2Խանտի Մանսիյսկում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնի  կոչման հավակնորդների մրցաշարի 8-րդ տուրում  Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցեց  աշխարհի նախկին չեմպիոն, Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշվանաթհան Անանդի հետ: Պարտիան նկարճատև էր: Մրցակիցները կատարեցին 19-րդ քայլ և խաղաղ դաշն կնքեցին:

Արոնյանը և Անանդն ունեն  5-ական միավոր և առջևում են:

9-րդ տուրում Արոնյանը սևերով կմրցի ադրբեջանցի Շաքրիար Մամեդյարովի հետ:

8-րդ տուրի մյուս պարտիաներն այսպիսի ելքեր ունեցան

Կրամնիկ – Անդրեյկին ½ : ½
Սվիդլեր – Կարյակին 0 : 1
Տոպալով – Մամեդյարով ½ : ½

Անկախ

 

79-ամյա Կառլենը հրել-գցել է 75-ամյա Լենային ու հափշտակել նրա դրամապանակը

ոստիկանություն3Մարտի 21-ին, ժամը 16.50-ին, 1939 թ. ծնված Լենա Ք.-ն ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է տվել, որ 2013 թ. օգոստոսին իրենց շենքի բակում, վիճաբանության ժամանակ, 1935 թ. ծնված Կառլեն Հ.-ն իրեն հրել-գցել է գետին և բացահայտ հափշտակել իր դրամապանակը, որի մեջ եղել է գումար և ձեռքի ժամացույց:
Տուժողը նախկինում ոստիկանություն չի դիմել:
Ձեռնարկվում են միջոցառումներ Կառլեն Հ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին վրաերթի է ենթարկվել 1-ին դասարանի աշակերտուհի

վրաերթՄարտի 21-ին, ժամը 12.50-ի սահմաններում «Ֆոլցվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 66-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1-ին դասարանի աշակերտուհու:
Վարորդը տուժողին տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

79-ամյա Կառլենը հափշտակել է 75-ամյա Լենայի դրամապանակը

դրամապանակՄարտի 21-ին, ժամը 16.50-ին, 1939 թ. ծնված Լենա Ք.-ն ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է տվել, որ 2013 թ. օգոստոսին իրենց շենքի բակում, վիճաբանության ժամանակ, 1935 թ. ծնված Կառլեն Հ.-ն իրեն հրել-գցել է գետին և բացահայտ հափշտակել իր դրամապանակը, որի մեջ եղել է գումար և ձեռքի ժամացույց:
Տուժողը նախկինում ոստիկանություն չի դիմել:
Ձեռնարկվում են միջոցառումներ Կարլեն Հ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:

 

Պակիստանում բեռնատարի և երկու ավտոբուսների բախման հետևանքով 35 մարդ է զոհվել

containersՇաբաթ օրը Պակիստանում բեռնատարը բախվել է երկու ավտոբուսների: Բոլոր երեք մեքենաները բռնկվել են, զոհվել է 35 մարդ:

Տեղի կառավարության ներկայացուցիչը հայտնել է, որ նավթ տեղափոխող բեռնատարի վարորդն  արագ է վարել մեքենան և Բելուջիստան նահանգի Հուբ քաղաքում կորցրել է մեքենայի ղեկավարումը:

Ավտոբուսների տանիքների վրա ևս նավթով տարաներ են տեղադրված եղել:

Բախվելուց հետո ավտոբուսները և բեռնատարը բռնկվել են: Հրդեհը մարել են դեպքի վայր ժամանած հրշեջները:

Կառավարության ներկայացուցիչը չի նշել վիրավորների թիվը, սակայն հայտնել է, որ նրանք տեղափոխվել են հիվանդանոց:

ԱՄՆ-ը քննադատել է «Թվիթեր»-ը արգելափակելու Էրդողանի որոշումը

amnԱՄՆ-ի Պետքարտուղարության խոսնակը մեկնաբանել է Թուրքիայում «Թվիթեր» սոցիալական կայքի արգելափակման մասին որոշումը: Խոսնակը, հայտնելով իրենց անհանգստությունը, նշել է. «Մենք վշտացած ենք կայքի փակման պատճառով: Ժողովրդավար հանրությունը դառնում է ավելի ուժեղ, երբ բազմաթիվ տեսակետներ են գոյություն ունենում: Այստեղ չափազանց կարևոր է ԶԼՄ-ների անկախությունն ու ազատությունը: Սոցցանցերը հանդիսանում են թափանցիկության և պատասխանատվության գրավականը»:

Նշենք, որ ավելի վաղ Եվրահանձնաժողովի թվային ռազմավարության գծով պատասխանատու Նելլի Քրոսը հայտարարել էր, որ Թուրքիայում «Թվիթեր»-ի արգելափակումը անտեղի, անիմաստ և փոքրոգի քայլ է, և որ թուրք ժողովուրդն ու միջազգային հանրությունը սա կդիտարկի որպես գրաքննություն:

Թուրքիայում «Twitter»-ից հետո կարող է արգելափակվել նաև «Youtube»-ը

youtube  Թուրքական «Միլիյեթն» այսօր հաղորդել է, որ «Twitter»-ի արգելափակումից հետո Թուրքիայում հնարավոր է փակվի նաև «Youtube»-ը: Թուրքիայի դատախազությունը «Google» ընկերությունից պահանջել է ճշտել այն «IP»-ն, որով տարածվել են վարչապետ Թայիփ Էրդողանի հեռախոսային խոսակցությունների սկանդալային ձայնագրությունները: Հայտնի է, որ այդ ձայնագրությունները համացանց են ներբեռնվել Հնդկաստանում և Ֆրանսիայում:

Նշենք, որ ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, թե անհրաժեշտության դեպքում օրակարգում կարող է ընդգրկվել «Youtube»-ի և «Facebook»-ի փակման հարցը, որպեսզի երկրի քաղաքացիները պաշտպանված լինեն արտաքին ազդեցությունից: Նախագահ Աբդուլահ Գյուլը իր հերթին հայտարարեց, որ վերոնշյալ կայքերի օգտագործումը հնարավոր չէ արգելել:

Դրությունը Քեսաբում շարունակում է մնալ լարված

kessabՍիրիական ընդդիմության ուժերին հաջողվել է կառավարական զորքերից գրավել սիրիական հայաշատ Քեսաբ բնակավայրը: Ընդդիմադիրների հսկողության տակ է անցել սահմանային անցակետը, ինչպես նաև մի քանի կարևոր դիրքեր: Մարտերը այստեղ ընթացել են ամբողջ գիշեր: Այսօր էլ թուրքական կողմից շարունակում են լսվել կրակոցի և պայթյունների ձայներ: «Հաբերլերի» հաղորդմամբ՝ ընդդիմադիր ուժերից վիրավորված 23 հոգու սահմանով տեղափոխել են Յայլադաղի շրջան: Նրանցից 4-ին թուրք բժիշկները չեն կարողացել օգնել, մյուսները ուղարկվել են մոտակա հիվանդանոցներ:

Անկախ

ՙՙՄեր պայքարը պայքար է կատարյալ հիմարության դեմ՚՚. Հրանտ Բագրատյան

«Դեմ եմ » նախաձեռնության հանրահավաքն Ազատության հրապարակում (ուղիղ միացում)ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանը «ԴԵՄ եմ» նախաձեռնության հավաք-երթի ելույթի ժամանակ խոսելով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարից, նշեց, որ այս նախաձեռնությունը դեպի հաղթանակ է տանելու:

«Հիմարությունների գծով գինեսի ռեկորդների մեջ է մտնում այս համակարգը, ունիկալ է, աշխարհում նման բան չկա:  Մեր պայքարը պայքար է կատարյալ հիմարության դեմ: Կառավորության ոչ մի անդամ, եթե նկատում ենք, հակառակը չի պնդում: Ասում են` սա չիլիական, էստոնական փորձն է: Չմոռանանք, որ Էստոնիայում կամ Չիլիում գումարները ներդնելուց տասը տարի հետո, եթե ցանկական, կարող են հետ վերցնել»,- ասաց Հրանտ Բագրատյանը` նկատելով, որ Հայաստանում աշխատողի աշխատավարձից 32 տոկոս են վերցնում, շահույթից` 20 տոկոսը: Ոչ մի պարտադիր կուտակային չկա, կա 6 տոկոս ավել հարկ:

«Մեր պրոֆեսիոնալիզմը թույլ է տալիս այս մասին հանգիստ հայտարարել: Ոչ մի նախագահ, ոչ մի վարչապետ չի համարձակվի հերքել սա: 45 տարվա պարտքն անմիտ է, կատարյալ հիմարություն, աշխարհում այդքան ժամանակով պարտքի մասին խոսք լինել չի կարող, նույնիսկ եթե ուզես Մարս թռչել քեզ քսան տարուց ավել պարտք չեն տա: Թող վարչապետն ասի, որ աշխարհում նման բան կա, ես հեռուստացույցով կուկուրիկու կկանչեմ», -եզրափակեց Հրանտ Բագրատյանը:

Անկախ

ՙՙԿառավարությունը ՌԴ-ի հետ բանակցելիս չի բարձրացրել այն հարցը, որ ՀՀ-ն ուկրաինական շուկան կորցրել է հենց ռուսական կոնֆլիկտի պատճառով՚՚՚՚. Գագիկ Մակարյան

Գագիկ ՄակարյանՌուսաստանը և Ուկրաինան Հայաստանի համար շատ կարևոր գործընկերներ են արտաքին տնտեսությունում: Ուկրաինայի հետ Հայաստանի արտաքին առևտուրը կազմում է 230 մլն դոլար, իսկ ՌԴ-ի հետ 1.3 մլրդ դոլար: Ուկրաինայից Հայաստան է ներմուծվում  կենսական նշանակության սնունդ, շինարարական հումք և այլն, ՌԴ-ից՝ մեծ քանակի էներգակիներ՝ գազ, նավթ: Բնական է, որ ՌԴ-ն նույնիսկ իր տնտեսության վատացման դեպքում չի դադարի Հայաստանին գազ և նավթ վաճառել, քանի որ դա նրան ձեռնտու է, վաճառում է մեծ գումարներով: Հայաստանը ՌԴ-ի և Ուկրաինայի հետ միասին վերցրած 500 մլն դոլար արտաքին առևտուր է անում, որը ՀՀ արտաքին առևտրի 10 տոկոսն է: Սա լուրջ թիվ է ՀՀ տնտեսության համար՝ այն վտանգի տակ դնելու դեպքում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Նրա խոսքով՝ մեր կառավարության ներկայացուցիչները ՌԴ-ի հետ բանակցելիս, չեն բարձրացրել այն հարցը, որ ուկրաինական շուկան կորցրել են հենց ռուսական կոնֆլիկտի պատճառով:

<<Վերջերս մենք ունեցանք նաև երկրորդ հարվածը: Վաշինգտոնը որոշում կայացրեց բոլոր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում ԱՄՆ Միջազգային զարգացման իր ծրագրերը սահմանափակել, քանի որ շուրջ 1 մլրդ դոլարով պետք է աջակցի ուկրաինացիներին ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Մենք և՛ արտաքին առևտրի, և՛ տնտեսական ծրագրերի մասով տուժում ենք>>,- ասաց Գագիկ Մակարյանը:

Նրա կարծիքով՝ Եվրոպան և ԱՄՆ-ն չեն դադարի ՌԴ-ի վրա ճնշումները, դրանք կշարունակվեն, գուցե քողարկված կամ աննկատ, կշարունակվեն աստիճանաբար, որպեսզի ՌԴ-ն բերվի այն իրավիճակի, որ այնտեղ կա՛մ դեմոկրատական շարժումներ ձևավորվեն, կա՛մ ժողովուրդը ներսում ըմբոստանա, կա՛մ ՌԴ տնտեսությունը թուլանա և քայքայման եզրին կանգնի այնպես, ինչպես Իրանում եղավ:

<<Եթե Ռուսաստանում վիճակը վատանա, հայերի զգալի մասը կկորցնի իր աշխատանքը: Ռուսաստանն այդ իրավիճակում կփորձի նախ իր քաղաքացիներին աշխատանքով ապահովել, նրա առաջ խնդիր է դրված պահել նաև Ղրիմը, որը մեծ ծախսեր է պահանջում: Եթե ճգնաժամ լինի ՌԴ-ում, այն նախևառաջ կազդի շինարարության վրա, ինչից հայերը կտուժեն, քանի որ նրանք հիմնականում շինարարության վրա են աշխատում: Պետք է հաշվի առնել, որ այդ մարդկանց վերադարձով կկրճատվեն տրանսֆերտները և կմեծանա գործազրկությունը:  Իմ հաշվարկներով՝ գործազրկությունը կարող է կրկնապատկվել>>,- ասաց Գագիկ Մակարայանը:

Նրա խոսքով՝ նման իրավիճակում մեր կառավարությունը պետք լուրջ վերաբերվի Իրանին, որովհետև Իրանի կառավարությունը կարող է շատ կարևոր հավասարակշռություն ստեղծել տարածաշրջանում ի օգուտ Հայաստանի: Իրանը կարող է իր էներգակիրներով լուրջ մատակարար դառնալ աշխարհի համար և դրանով թուլացնել Ռուսաստանի դերակատարումը: Որպես այլընտրանք կարող է հանդիսաալ նաև Ղազախստանը:

 

 Անկախ

«Ինչ էլ որոշի Սահմանադրական դատարանը, մենք պատրաստ ենք բոլոր պաստառները վայր դնել և պարզել եռագույն դրոշը». Րաֆֆի Հովհաննիսյան

“Dem Em” civil initiative held a rally on Freedom SquareՔիչ առաջ «ԴԵՄ եմ» նախաձեռնության հավաք-երթին ելույթ ունեցավ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Ժառանգության» առաջնորդը նշեց, որ համազգային միավորման ոգին շարունակվում է ի դեմս այս հավաք-երթի, մնում է հասկանալ, որ գործի անցնելու ժամանակն է:

«Քաղաքական կուսակցություններ, հասարակական նախաձեռնություններ, երիտասարդներ, ազատամարտիկներ, զորակցելով այս շարժմանը, պետք է վեր մնանք ինքնագովեստից և հասկանանք, որ ժողովուրդը պահանջում է մեկ բան, արդարություն: Մենք դեմ ենք պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, որովհետև կողմ ենք սահմանդրության երկրորդ հոդվածին, իշխանությունը ժողովրդին վերադարձնելուն: Ամենահեշտ բանն այսօր քննադատությունն է, եթե ձեզ պետք է թիրախ, ես այստեղ եմ: Այսօր պահն է, որ բոլոր ընդդիմադիրները հասկանան` խոսքով հարցը չի լուծվելու, պետք է գործել երիտասարդ սերունդի օգնությամբ և նոր գիտակցմամբ: Ինչ էլ որոշի Սահմանադրական դատարանը, մենք պատրաստ ենք բոլոր պաստառները վայր դնել և պարզել եռագույն դրոշը»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը` հավելելով, որ «Դեմ եմ»-ը վաղը կդառնա կողմ ինքնիշխանությանը, սահմանադրական Հայաստանին` առանց Սերժ Սարգսյանի:

 

«Այս պայքարն անխուսափելիորեն կպսակվի հաղթանակով». Նիկոլ Փաշինյան

“Dem Em” civil initiative held a rally on Freedom SquareՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «ԴԵՄ եմ» նախաձեռնության հավաք-երթի իր ելույթում նշեց, որ ժողովուրդը բարձրագույն իշխանության բացարձակ կրողն է, հանրության 80 տոկոսը կարող է ընտրել նախագահ և խորհրդարան, կարող է փոփոխություններ մտցնել Սահմանադրության մեջ և, ընդհանրապես, ժողովուրդը երկրի ճակատագիրը որոշելու լեգիտիմ սահմանադրական իրավունք ունի: Ժողովուրդը ՀՀ պետականության կրողն է:

«Ովքե՞ր են նրանք, որ, իմանալով որ ժողովրդի 80 տոկոսը դեմ է այս օրենքին, հանդգնում են հայտարարել, որ միևնույնն է, կյանքի են կոչելու այդ որոշումը: Պարոնայք Սարգսյաններ, դուք ձեր վիճակը վերագնահատելու կարիք ունեք, կարիք ունենք հասկանալու, թե ովքե՞ր եք և ի՞նչ կարգավիճակ ունեք և ովքեր են այն մարդիկ, ովքեր հիմա կանգնած են Ազատության հրապարակում: Այսպես կոչված քաղաքական էլիտայի 20 տոկոսը իր կամքն է թելադրում ժողովրդի 80 տոկոսին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

«ԴԵՄ եմ» քաղաքացիական շարժումը Նիկոլ Փաշինյանի ընկալմամբ` չի պայքարում միայն 5, 10 կամ 50 հազար դրամի համար: Սա պայքար է հանուն հանրության 80 տոկոսի իրավունքի: Այս պայքարն անխուսափելիորեն կպսակվի հաղթանակով:

«Թե երբ, ինչպես, ինչ պայմաններում, ցույց կտա ժամանակը: Իշխանությունը չի կարողանում ժողովրդին համոզել, որ կուտակայինը արդարացված որոշում է: Սերժ Սարգսյանի գլխավոր փաստարկն այն է, որ Հայաստանին հարկավոր են երկար և էժան փողեր տնտեսության մեջ դնելու համար: Պարոնայք իշխանավորներ, դուք սխալ տեղ եք փողեր փնտրում, որովհետև թալանված ժողովուրդը փող չունի, այլևս հեռու մնացեք նրա գրպանից, երկար փողեր եք ուզում, դիմեք ներկա ու նախկին կոռումպացված պաշտոնյաներին և օլիգարխներին» ,-ասաց Փաշինյանը:

«Այս շարժումը ազնիվ պայքարողների վկայությունն է». Ժիրայր Սեֆիլյան

“Dem Em” civil initiative held a rally on Freedom Square«Եթե 20-25 տարի առաջ մեր սերունդն իր առջև նպատակ դրեց ազատագրել Արցախը, ապա հիմա նոր սերունդն իր առջև նպատակ է դրել ազատագրել Երևանն ու Հայաստանը»: «ԴԵՄ եմ» նախաձեռնության հավաք-երթի ժամանակ իր ելույթում նշեց «Նախախորհրդարանի» քարտուղարության անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

Նրա խոսքով` նոր սերունդը 21-րդ դարի ամենախոստումնալից խավն է, հենց նոր սերունդը պետք է ապահովի մեր երկրի թռիչքային զարգացումը:

«Այս շարժումն իր առաջ լոկ նյութական կորսուտների կանխման խնդիր չի դրել, այլ առաջին հերթին արժանապատվության խնդիր, ինչը բոլորիս դուրս է բերել փողոց: Վստահ եմ, որ դուք ունակ եք ձեր կամքը թելադրել հակառակորդին: Եղեք համառ և վճռական: Շատերը կարող են չհամաձայնվել հակառակորդ անվան հետ, սակայն ես կարևորում եմ այս ռեժիմի պարագլուխների ճշգրիտ գնահատման հանգամանքը: Այո’, նրանք պետական այրեր չեն, նրանց հետ պետք է վերաբերվել ընդամենը որպես օկուպանտի հոգեբանությամբ ադմինիստրացիայի»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը:

Նա նկատեց, որ այս օրերին շատ հուսահատական խոսքեր են հնչում այն մասին, թե մեր երկրում այլևս ազնիվ պայքարողներ չեն մնացել: Նրա խոսքով՝ ազնիվ պայքարողների վկայությունն է հենց այս շարժումը:

«Բոլորովին վերջերս ականատես եղանք Արագածոտնի մարզի յոթ համայնքների մեր քաղաքացիների պայքարին, ևս մեկ ապացույց այն բանի, որ հայերի մեջ չի անհետացել պայքարի կամքը»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը:

Ապա անդրադառնալով արտաքին մարտահրավերներին` նշեց, որ պահը լուրջ է, հերթական անգամ հայտնվել են ստրկամիտ գործիչներ, որոնք պարտադրում են մեզ հրաժարվել ինքնիշխանությունից և շուտափույթ ՌԴ-ին հանձնվել: Ինչը մեզ հիշեցնում է անցյալ դարաշրջանի անցուդարձները` ցույց տալով, որ պատմությունը կրկնվում է:

« Նման պնդումները սին են, պատմությունը միշտ չէ, որ կրկնվում է, ավելին, ես համոզված եմ, որ այն չի կրկնվի, քանի որ մեր պատմության կերտողը մենք ենք, մեր ինքնիշխանությունը ոչ մի կայսրության չենք զիջելու»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը

Ուշադրություն, Իջևան-Գանձաքար-Իծաքար ճանապարհը փակ է

Ուշադրություն, Իջևան-Գանձաքար-Իծաքար ճանապարհՈւշադրություն, Իջևան-Գանձաքար-Իծաքար ճանապարհը փակ է: Գանձաքար գյուղից 1972361_717735564915702_1368942836_nվերև`ճանապարհի 8-րդ կիլոմետրում իրականացվում են ճանապարհի լայանացման և բարեկարգման աշխատանքներ: Այդ նպատակով ճանապարհաշինարարները կատարել են պայթեցումներ, սարամիջյան ճանապարհի զգալի հատվածն այժմ ամբողջությամբ  Իջևան-Գանձաքար-Իծաքար ճանապարհը փակ էքարուքանդ է, վտանգավոր` երթևեկության համար: Պայթեցված հատվածից մեծ ժայռաբեկորներ են գլորվել, հասել մինչև ներքևի ոլորան` լուրջ վտանգ ստեղծելով երթևեկության համար: Ճանապարհը փակ է, սակայն այդ մասին որևէ ցուցանակ կամ զգուշացում չկա: Վարորդները մի կերպ բարձրանում են դժվարանցանելի, գրունտային այդ ճանապարհի զգալի հատվածը` տեսնելով, որ անհնար է շարունակել ճանապարհը, կրկին վերադառնում են: ՙՙՄենք ոչ Քրիստոսն ենք, ոչ էլ մարգարե, չենք կարող ասել` ինչ կլինի, բայց մենք այստեղ ենք , որ ձեր կյանքի անվտանգությունը ապահովենք, որ ասենք մի գնացեք, բարձրացեք  վերև, տեսեք կարող եք անցնեք, բայց դե ավելի ապահով ա, որ հետ գանք՚՚,-ասաց ճանպարհաշինարարներից մեկը: Նշեմ, որ այս ճանապարհը հատկապես 1977474_717735024915756_1271473968_nպահանջված է 2013-ի հոկտեմբերից հետո, երբ գնդակոծվեց Պառավաքար-Վազաշեն ճանապարհը` դառնալով վտանգավոր: Ճանապարհը շրջանցելու և Ճամբարակ-Բերդ ճանապարհ դուրս գալու համար Բերդ գնացողները կրկին պետք է Իջևանից ևս 50-60 կմ հետ գան Սևանի խճուղի: Սակայն երթևեկողները նախընտրում են Պառավաքար-Վազաշեն ճանապարհը, որն ավելի մոտ է, բայց միաժամանկ շատ վտանգավոր:

Անկախ

Չինական արբանյակը հայտնաբերել է անհետացած Բոինգի բեկորները

o_911347Չինական արբանյակը  Հնդկական օվկիանոսի հարավում հայտնաբերել է մի խոշոր բեկոր, որը, ենթադրվում է, որ կարող է պատկանել անհետացած ինքնաթիռին: Տեղեկությունը փոխանցվել է  Մալազիայի պաշտպանության նախարարին, որը տրանսպորտի նախարարի պաշտոնն է կատարում: Գտնված բեկորի լայնությունը 22 մ է, իսկ երկարությունը` 30մ: Մալազիայի իշխանությունները կարծում են, որ դա հնարավոր է լինի անհետացած ինքնաթիռի բեկորը:

Մալազիական Boeing 777-200-ը ռադարների էկրաններից անհետացել է մարտի 7-ին, թռիչքից 2 ժամ անց: Ինքնաթիռում 239 ուղևոր կար: Այս ամբողջ ընթացքում այն որոնվում է 26 երկրների ուժերով: Նավերը, ինքնաթիռներն ու անօդաչու թռչող սարքերը փորձում էին հայտնաբերել ինքնաթիռի հետքերը ցամաքում ու օվկիանոսում, սակայն այդպես էլ ոչինչ չեն հայտնաբերել:

Անկախ

Սահակաշվիլին հարցաքննության է կանչվել

3084114Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլուն մարտի 27-ին կանչել են երկրի գլխավոր դատախազություն` մի քանի քրգործերով  որպես վկա:

Նախկին նախագահը գերատեսչություն է հրավիրվել 2006-ին «Վրաստանի միավորված բանկի» աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործով մեղավորներին համաներմամբ ազատելու համար: Գործով  4 մեղադրյալները 2008-ին այն ժամանակ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սահակաշվիլու հրամանով համաներմամաբ ազատ են արձակվել:

Հաջորդ գործը նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի սպանությունն է, գործարար Բադրի Փաթարկացիշվիլու ընտանիքի նկատմամբ անօրինական գործողությունները, 2009-2012-ին պետպաշտպանության հատուկ ծառայության հաշվեկշռին պատկանող միջոցների վատնում ` 5 մլն դոլարի չափով:

Գլխավոր դատախազության պաշտոնական ներկայացուցիչը  հստակեցրել է, որ «որոշ գործերով հետաքննությունն ավարտական փուլում է գտնվում ու դատախազությունը կանգնել է Սահակաշվիլուն որպես վկա հարցաքննելու անհրաժեշտության առջև»:

Սահակաշվիլին Վրաստանում նախագահել է 2004-2013-ը:

Անկախ

Ֆեմենի ակտիվիստներն ընդհատել են Բեռլինում կազմակերպված իսլամական միջոցառումը

Femen protesters1Երեկ Գերմանիայում կազմակերպված կրոնական ֆորումը անկանխատեսելի ընթացք է ստացել, երբ երեք կիսամերկ ցուցարարներ ներխուժել են շենք:

Բեռլինի դահլիճներից մեկում կազմակերպված Բեռլինյան իսլամական շաբաթ միջոցառումն  ընդհատել էին Ֆեմենի ակտիվիստները, որոնք, իրենց մարմինների վրա շարիաթի օրենքի դեմ լոզունգներ գրած, ներխուժել էին դահլիճ:

Բեռլինայն իսլամական շաբաթը բաց է աթեիստների, մահմեդականների, ինչպես նաև այլ կրոնների ներկայացուցիչների առջև և կարևոր դեր է կատարում միջկրոնական երկխոսության համար:

Նախքան միջոցառման օրը՝ Ֆեմենը համացանցում հայտարարությամբ քննադատել էր մահմեդական օրենքի համակարգը և նշել, որ միջոցառումը բազմաթիվ հանցագործությունների պատճառ հանդիսացող մշակույթի մաս է կազմում: