Ինչպե՞ս խուսափել սեղանի շուրջ անընդունելի վարքից ճամփորդելու ընթացքում

dining customsԵթե Ամերիկայում չափազանց քիչ թեյավճար եք թողել կամ Չինաստանում կերել ձեր ափսեի ողջ պարունակությունը, ապա դուք ծանոթ չեք ճաշելու ընթացքում չթույլատրված գործողություններին:

Այժմ Restaurant Choice կայքը հրապարակել է տարբեր երկրներում ճաշելու սովորույթները և գրաֆիկային նկարներով ցուցադրել թույլատրվող և չթույլատրվող գործողությունները:

Հավանաբար դուք գիտեք, թե ինչն է ընդունելի ձեր երկրում, սակայն ամեն ինչ փոխվում է, երբ սկսում եք ճամփորդել:

dining customs1Մի երկրում ընդունելի համարվող սովորույթները կարող են մեկ այլ վայրում կոպիտ պահվածք համարվել:

Չինաստանում և Ճապոնիայում ճպճպացնելով ուտելը խոհարարին գովաբանելու նշան է, սակայն Բրիտանիայում սա կոպիտ քայլ է համարվում:

Չինաստանում և Ճապոնիայում թեյավճար թողնելը կոպիտ պահվածք է համարվում, սակայն Եվրոպայի երկրների 10 տոկոսում՝ ներառյալ Պորտուգալիան և Իտալիան, սա ընդունված սովորույթ է:

Հնդկաստանում շատ կարևոր է ճաշը մինչև վերջ ուտելը: Ուտելիք վատնելը չափազանց անհարգալից վարք է համարվում:

Ինչևէ՝ Չինաստանում ափսեի մեջ որոշակի քանակությամբ ուտելիք թողնելով՝ տանտիրոջը ցույց կտաք, որ ձեզ բավականին սնունդ են տվել և դուք կշտացել եք:

 Անկախ

Թուրքիայում Էգեյան ծովից 26 փախստական է դուրս բերվել

 Էգեյան ծով   Թուրքիայում Էգեյան ծովի ափերին գտնվող Օզդերեի շրջանում փրկարարներին հաջողվել է ջրից դուրս բերել 26 փախստականի, որոնցից 2-ը՝ կին: Հայտնի է, որ նրանք փորձել են անցնել ծովը փչած ռետինե նավակով: Փախստականներից 4-ը եղել են Սիրիայից, 11-ը Էրիթրեայից, մյուսները Պաղեստինից: Նրանց հանձնել են ոստիկանությանը:

Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2014 թվականին Էգեյան ծովից դուրս են հանվել 927 փախստական, ինչպես նաև ձերբակալվել է թրաֆիքինգով զբաղվող 14 մարդ:

Անկախ

Թուրքիայում ապագայի համար հույս չկա. Օրհան Փամուկ

. Օրհան Փամուկ  Անգլիական «The Guardian» հանդեսի առաջին էջին հրապարակվել է թուրք հայտնի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկի հարցազրույցը Թուրքիայում տեղի ունեցող զարգացումների մասին: ՙՙԹուրքիայում դրությունը վատից ավելի վատը, նույնիսկ սարսափելի աստիճանի է գնում: Թուրքիայում եղել են ժամանակներ, երբ խոսքի ազատությունը այսչափ վատ վիճակում է եղել: Ինչես 2008 թվականին էր, երբ փակվեց Youtube-ը: Սակայն այն ժամանակ գոնե հույս ունեինք ապագայի համար: Իսկ այժմ այդ հույսն էլ չկա՚՚,-ասել է Փամուկը:

Անկախ

Բեյոնսեն արտասվել է իր համերգային շրջագայության վերջին շոուի ժամանակ,լուսանկարներ

Beyonce KnowlesՀինգշաբթի օրը Բեյոնսեն Պորտուգալիայում՝ Լիասաբոնում կազմակերպված իր Mrs Carter համերգային շրջագայության վերջին beyonce-knowles3շոուի ժամանակ արտասվել է:

Երգչուհին MEO արենայում հավաքված երկրպագուների հետ խոսելով իր վերջին շոուի մասին սկսել էր արտասվել:

Սա նրա կարիերայի ամենամեծ համերգային շրջագայությունն էր, որի ընթացքում նա 53 միլիոն դոլար էր վաստակել՝ դառնալով Ֆորբսի 2013թ-ի չորրոդ ամենաազդեցիկ նշանավոր անձը:

ԲեյոնսենԲեյոնսեի համեմատությամբ նրա ամուսին Ջեյ Զին 32-րդ տեղում է՝ 42 միլիոն դոլարով:

Անկախ

 

Թուրքիան Ֆեթուլահ Գյուլենին զրկել է ՙՙկանաչ անձնագրից՚՚

Ֆեթուլահ Գյուլեն    Թուրքական «Միլիյեթի» հաղորդմամբ՝ Թուրքիան չեղյալ է համարել ԱՄՆ-ում բնակվող իսլամական հասարակական գործիչ Ֆեթուլահ Գյուլենի անձնագիրը: Վերջինս ուներ հատուկ՝ «կանաչ անձնագիր», որը տրվում է կառավարության նախկին անդամների, պատգամավորների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների: Հայտնի է նաև, որ Գյուլենը այդ անձնագիրը անօրինական ճանապարհով ձեռք է բերել Էրզրումում:

Նշենք, որ վերջին շրջանում սկսեցին հակասություններ առաջանալ Թայիփ Էրդողանի և նրա կուսակցության գաղափարական հենքը հանդիսացող Ֆեթուլահ Գյուլենի շարժման միջև: Տարաձայնությունները այնքան խորացան, որ Էրդողանը Գյուլենին մեղադրեց պետության ներսում «զուգահեռ պետություն» ստեղծելու, պաշտոնյաների հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու մեջ, կոչ արեց նրան վերադառնալ ԱՄՆ-ից, կազմավորել քաղաքական կուսակցություն և պայքարի մեջ մտնել արդար ճանապարհով:
Անկախ

Թուրքիայում ուսանողական ավտոբուս է շրջվել

samsun Թուրքիայի Սամսունի շրջանում ուսանողական ավտոբուս է շրջվել: ՙՙԱնադոլու՚՚ գործակալության հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 21մարդ, որոնցից 18-ը ուսանող, տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

Հայտնի է նաև, որ վթարի պատճառ է դարձել արագության գերազանցումը: Վարորդը չի կարողացել կառավարել մեքենան, ինչի հետևանքով այն դուրս է եկել ճանապարհից և շրջվել: Նշվում է, որ բոլոր տուժածները Թուրքիայի քաղաքացիներ են:

Անկախ

Ադրբեջանը $1,5 մլն է հատկացրել ՄԱԿ-ի հատուկ բանագնացի գործունեության համար

մակԱդրբեջանի իշխանությունները կհատակացնեն $1,5 մլն Ադրբեջանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ երիտասարդության հարցերով հատուկ բանագնաց Ահմեդ ալ-Հինդավիի գործունեության համար: Այս մասին համաձայնագիր են ստորագրել Ադրբեջանի երիտասարդության և սպորտի հարցերով նախարարությունը և ՄԱԿ-ը, տեղեկացնում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը:

Ներկայում Ադրբեջանի պատվիրակությունը գտնվում է Նյու Յորքում ՝ քննարկելու համար միջազգային երիտասարդական քաղաքականության ոլորտի փորձագետների համաշխարհային սիմպոզիումի ացկացումը, որը տեղի կունենա 2014թ. հոկտեմբերին Բաքվում:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ երիտասարդության հարցերով հատուկ բանագնաց Ահմեդ ալ-Հինդավին 2013թ. հոկտեմբերին արդեն եղել էր Ադրբեջանում:

 

Այս պահին լարված իրավիճակ է հյուսիսարևելյան սահմանին

չինարիԱյս պահին լարված իրավիճակ է հյուսիսարևելյան սահմանին: Արդեն մեկ ժամից ավելի է, հակառակորդը դարձյալ սկսել է գնդակոծել Տավուշի մարզի Չինարի, Մովսես, Ներքին կարմիրաղբյուր և Այգեպար գյուղերը: Քիչ առաջ Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը Անկախի թղթակցին տեղեկացրել է, որ գյուղում լարված իրավիճակ է: Կրակահերթը հասել է դպրոցի թաղամաս: Գնդակներից մեկը ներխուժել է տներից մեկը, որտեղ գտնվել են երկու անչափահաս երեխաներ և նրանց հղի մայրը: ՙՙՉգիտեմ` ինչ անեմ, էնպիսի իրավիճակ ա, չեմ կարողանում դուրս գամ, մեքենայով գնամ, հանկարծ վախից էդ հարսին բան չպատահի՚՚,-ասել է Չինարիի գյուղապետը: Մովսես գյուղի բնակիչ Անուշ Անտոնյանն էլ Անկախին ասել է, որ գյուղի ուղղությամբ ուժեղ կրակոցներ են, գնդակները կոտրել են տան պատուհաններ, վնասել տանքիները, պատերը, անգամ դռներն ու մտել տներից ներս: Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, կորուստները միայն նյութական են:

Անկախ

Վարչապետն ընդունել է բնապահպանական ոլորտի մասնագետներին

 բնապահպանական ոլորտի մասնագետներինՎարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանին, ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի գլխավոր մասնագետ, երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանին, «Բնապահպան իրավաբանների և տնտեսագետների երիտասարդական ասոցիացիա» ՀԿ նախագահ Էրիկ Գրիգորյանին և Հայաստանի ամերիկյան համալսարանի «Հակոբյան» բնապահպանական կենտրոնի և «Պատասխանատու հանքարդյունաբերության» կենտրոնի նախագահ Ալեն Ամիրխանյանին, ովքեր լիազորված են եղել ներկայացնելու ս.թ. մարտի 25-26-ը Երևանում կայացած պատասխանատու հանքարդյունաբերության համաժողովի ժամանակ բնապահպանական ակտիվիստների բարձրացրած խնդիրները:

Տեղի է ունեցել կառուցողական և արդյունավետ երկխոսություն, որի շրջանակում արծարծվել են կոնֆերանսում հնչեցված հրատապ հարցերը: Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ կառավարությունը շահագրգիռ է և պատրաստ համատեղ քննարկել ոլորտին վերաբերող բոլոր հարցերը: Երկուստեք արձանագրվել է, որ Հայաստանում պատասխանատու հանքարդյունաբերության զարգացմանը նվիրված համաժողովը հաջողվել է, և ողջունելի համարվել երկխոսության նման ձևաչափի ձևավորումը:
Բնապահպանական ոլորտի մասնագետները վարչապետին ներկայացրել են բնապահպան ակտիվիստների հարցադրումները և առաջարկությունները: Լսելով դրանք՝ ՀՀ կառավարության ղեկավարն առաջարկել է ձևավորել ըստ առաջնահերթության հարցերի օրակարգ և քննարկել դրանք ՀՀ կառավարություն-հասարակական կազմակերպություններ ձևաչափով: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ բնապահպանները կներկայացնեն բարձրացվող հարցերի օրակարգը և կառաջարկեն քննարկման՝ իրենց համար ընդունելի ձևաչափ:

 

Մարտի 29-ին ժամը 20:30-ից 21:30-ը կանջատվի մայրաքաղաքի փողոցների լուսավորությունը

«Մոլորակի ժամ»Հայաստանում արդեն 4-րդ տարին անընդմեջ անցկացվող «Մոլորակի ժամ» միջազգային էկոլոգիական ակցիայի շրջանակում մարտի 29-ին ժամը 20:30-ից 21:30-ը կանջատվի մայրաքաղաքի փողոցների լուսավորությունը:

Հիշեցնենք, որ ակցիային մարդիկ միանում են կամավոր, սակայն ցանկացած քաղաք, միանալով ակցիային, պարտավորվում է մեկ ժամով անջատել քաղաքի արտաքին լուսավորությունը:
Նախորդ տարի այս ակցիային մասնակցել է աշխարհի ավելի քան 5 300 քաղաք:

 

Երևանի քաղաքապետարան

Անկախ

Հունվարյան գիշերվա գողությունը բացահայտվեց

ձերբակալությունՄարտի 27-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1995 թ. ծնված Արթուր Դ.-ն հունվարի 31-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Երևանի Մազմանյան փողոցի թիվ 5 շենքի հարևանությամբ գտնվող ցանկապատի վրայով ցատկելով` մտել է թիվ 57 երթուղային ավտոբուսի վերջնակետի կայանատեղի ու այնտեղ կայանված «Բոգդան» մակնիշի ավտոբուսի բաց պատուհանից մտնելով սրահ, գողացել գումար և վարորդի բջջային հեռախոսը:
Մարտի 27-ին, ժամը 21.00-ին, Արթուր Դ.-ն հրավիրվել է բաժին և խոստովանել կատարածը:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

Օրը ցերեկով բնակարանից սառնարան է գողացել

սառնարանՄարտի 27-ին ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Գյումրիի Սպարտակի փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1972 թ. ծնված, նախկինում դատված Կարապետ Կ.-ին:
Նա խոստովանել է, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, հյուրասենյակի պատուհանի երկաթյա ճաղավանդակը պոկելով` Ժորա Կ.-ի տնից գողացել է սառնարան:
Գողոնը հայտնաբերվել է:
Ոստիկանության քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Անկախ

Դանակահարողը ներկայացել է ոստիկանություն

դանակՄարտի 26-ին, ժամը 01.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 1989 թ. ծնված Սևակ Մ.-ն` հայտնելով, որ վայր է ընկել:
Պարզվել է, որ նա վնասվածքներն ստացել է մարտի 25-ի գիշերը, Կոշ գյուղի տարածքում, մի խումբ անծանոթ անձանց հետ վիճաբանության ժամանակ` վերջիններիս կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` մարտի 27-ին ոստիկանության Աշտարակի բաժին է ներկայացել 1977 թ. ծնված Զորիկ Ղ.-ն` հայտնելով, որ Սևակ Մ.-ին ծալովի դանակով ինքն է հարվածել, որից հետո դանակը նետել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ վիճաբանությանը մասնակից մյուս անձանց ինքնությունները պարզելու և նրանց ու դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Անկախ

Նոր ֆուտբոլային մրցաշար եվրոպական խաղադաշտերում

ուեֆա13959172458Եվրոպական ֆուտբոլը նոր մրցաշար կունենա, այն կկոչվի Ազգերի լիգա:

Աստանայում կայացած համաժողովում ՈւԵՖԱ-ի կազմում ընդգրկված  54 երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների ներկայացուցիչները կողմ են քվեարկել, որպեսզի այդ մրցաշարը կազմակերպվի 2018 թվականից:

Մրցաշարը պետք է փոխարինի ընկերական խաղերին: Կանոնակարգը դեռ  չի հստակեցվել:

Հավանական է, որ եվրոպական երկրների հավաքականները բաժանվեն 4 խմբերում:

4 թիմերի  կիսաեզրափակիչը և եզրափակիչը նախատեսվում է անցկացնել չեզոք մարզադաշտում:

Անկախ

Ֆուտբոլի Հայաստանի առաջին խմբի առաջնություն. 24-րդ տուր

Ֆուտբոլի Հայաստանի առաջն 28802Ֆուտբոլի Հայաստանի առաջնության առաջին խմբի մրցաշարում կայացած 24-րդ տուրի հանդիպումներում գրանցվեցին այսպիսի արդյունքներ.

«Արարատ-2» – «Բանանց-3»՝ 3:1

«Բանանց-2» – «Միկա-2»՝ 1:1

«Գանձասար-2» – «Շիրակ-2»՝ 2:1

«Փյունիկ-2» – «Ալաշկերտ-2»՝ 0:1

45 միավորով աղյուսակը գլխավորում է «Բանանցը»:

Անկախ

Սպասվում է ջերմաստիճանի կտրուկ անկում և տեղումեր

եղանակՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայութունից Անկախին հայտնում են, որ մարտի 30-ի ցերեկը և 31-ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի 12-15 աստիճանով: Մարտի 31-ին և ապրիլի 1-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Տավուշում, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է գիշերը օդում մինչև -4 աստիճան, հողի մակերևույթին` -5 աստիճան ցուրտ: 30-ի ցերեկը և 31-ին լեռնային շրջաններում Լոռիում, Տավուշում և Սյունիքի նախալեռներում սպասվում է ձյուն, մնացած շրջաններում թաց ձյուն և ձնախառն անձրև:
Հանրապետության տարածքում՝Մարտի 29-30-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 31-ի գիշերը հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում ամպրոպ:

Մարտի 31-ի ցերեկը, ապրիլի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հյուսիս-արևմտյան 5-10մ/վրկ, 29-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 25-30մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 1-ի ցերեկը, 2-ին կբարձրանա 5-7 աստիճանով:

Երևանում՝
Մարտի 29-30-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և ամպրոպ:Մարտի 31-ին, ապրիլի 1-2-ին սպասվում է առաց տեղումների եղանակ:

Մարտի 29-ին սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վրկ արագությամբ:

Երևանի մարտի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ• Օդի առավելագույն ջերմաստիճան 22.60C (1991 թ.)

• Օդի նվազագույն ջերմաստիճան -6.70C (2003 թ.)

• Օդի միջին օրական ջերմաստիճան 9.60C

 Անկախ

Ներկայացվել է Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի վերաբերյալ ամփոփ տեղեկագիրը

001Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի  հերթական նիստը: Խորհրդի անդամների քննարկմանն է ներկայացվել օրակարգային 3 հարց:

Մասնավորապես ներկայացվել է Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի վերաբերյալ ամփոփ տեղեկագիրը: Նիստը վարող քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանն ընդգծել է, որ տեղեկագիրը կազմվել է միջազգային  նմանօրինակ տեղեկագրերի հիման վրա, և նյութը մատուցվում է հնավորին մատչելի ձևով: Վերջնական տեսքով բյուջեի վերաբերյալ ամփոփ տեղեկագիրը  հասանելի կլինի յուրաքանչյուր բնակչի:

Օրակարգային հարցերի շրջանակում քննարկվել է նաև «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու անրաժեշտությունը՝  ՀՀ պետական բյուջեից  կատարվող մասնհանումների մասով:

Քննարկվել է նաև  Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի եռամսակային հաշվետվության վերաբերյալ առաջարկների ներկայացման ձևաչափը:

Նիստի շրջանակում խորհրդի անդամները յուրաքանչյուր հարցի վերաբերյալ ներկայացրել են իրենց առաջարկությունները:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Արցախում անցկացվեց ՙԿենգուրու՚-2014-ը

ՙԿենգուրու՚-2014Մարտի 27-ը ՙԿենգուրու՚-2014-ի օրն էր: Դպրոցական  մաթեմատիկական  այս մրցույթն  ամբողջ աշխարհում անցկացվում է  մարտի  վերջին հինգշաբթի օրը: Արդեն 6-րդ տարին Հայաստանում և 5-րդ տարին Արցախում ՙԱյբ՚ կրթական հիմնադրամը  կազմակերպում և անցկացնում է աշխարհի ամենասիրված դպրոցական մրցույթը: Շուրջ 44200 աշակերտ է մասնակցել ՙԿենգուրու՚-2014-ին, որոնցից 1980-ը` Արցախից:

ԼՂՀ կրթության և գիտության փոխնախարար Միքայել Համբարձումյանի տեղեկատվությամբ՝ այս տարի շուրջ 200-ով ավելացել է արցախցի մասնակիցների թիվը, նաև աշխարհագրությունն է ընդլայնվել: Մասնակիցների կեսը մայրաքաղաքի դպրոցականներ են, մյուս մասը` շրջաններից:

Մասնակցել են 3-12-րդ դասարանների երեխաները` հինգ տարիքային խմբերում: Մասնակիցների մեծ խտությունը 3-րդ-6-րդ դասարաններում էր: Ինչպես նախատեսված է մրցույթի կանոնակարգով, բոլորին բաժանվել են փոքրիկ հուշանվերներ:

Մասնակիցների լրացրած պատասխանի թերթիկները ստուգվելու են ՙԱյբ՚ հիմնադրամում` համակարգչային հատուկ ծրագրի  օգնությամբ: Մեկ ամսից մրցույթի խնդիրներն ու ճիշտ պատասխանները կհրապարակվեն համապատասխան կայքերում:  Յուրաքանչյուր դպրոց մայիսի առաջին կեսին կստանա հաշվետվություն իր աշակերտների արդյունքների մասին: Իսկ նույն ամսվա վերջն Ստեփանակերտում տեղի կունենա արդյունքների ամփոփում և մրցանակաբաշխություն:

Լավագույն արդյունքներ ցույց տվածները կարժանան պատվոգրի և մրցանակների: Իսկ հաղթողները ստանում են գլխավոր մրցանակը` արժեքավոր նվեր կամ ՙԿենգուրու առանց սահմանների՚ միջազգային ասոցիացիայի անդամ որևէ եվրոպական  երկրում կազմակերպվող ամառային ճամբարի ուղեգիր: Նշենք, որ անցած տարիներին հաղթողները եղել են ՀՀ-ից:

Ավելացնենք, որ երեխաները կարող են ինքնուրույն պարապել և զարգացնել իրենց մաթեմատիկական ունակությունները` ձեռքի տակ ունենալով ՙԿենգուրուի՚ խնդրագրքերը, որոնք ներառում են 2008-2012թթ. խնդիրներն իրենց լուծումներով:

 

Լաուրա Գրիգորյան

Անկախ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևատրել է հաղթողներին

002Քաղաքապետարանի ճեմասրահում ամփոփվել են Երևան քաղաքի դպրոցականների շախմատի 8-րդ օլիմպիադայի քաղաքային փուլի արդյունքները: Օլիմպիադայի երևանյան մասնակիցներին շնորհավորել և պարգևներ է հանձնել Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը:

Առաջին հորիզոնականը զբաղեցրել է Երևանի համար 2 ավագ դպրոցի թիմը, ում և հանդիսավորությամբ ոսկե մեդալներն ու հաղթական գավաթը հանձնել է անձամբ քաղաքապետը: Երկրորդ և երրորդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրած  Երևանի 119 ավագ և 187 հիմնական դպրոցների թիմերին էլ պարգևներ են հանձնել ՀՀ շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, Երևանի ավագանու անդամ Սմբատ Լպուտյանն ու ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանը: Շախմատի 8-րդ օլիմպիադայի ներդպրոցական փուլին ընդհանուր առմամբ մասնակցել են շուրջ 6000, իսկ համայնքային փուլին՝ 204 կրթական հաստատությունների 816 դպրոցականներ: Երևանյան փուլի եզրափակիչ երկօրյա մրցումներն ավանդույթի համաձայն այս տարի ևս անցկացվել են քաղաքապետարանի ճեմասրահում: Երևան քաղաքի դպրոցականների շախմատի 8-րդ օլիմպիադայի քաղաքային փուլի հաղթող թիմն առաջիկայում կմրցի Հայաստանի մարզերի լավագույն թիմերի հետ՝ հաղթողի կոչմանն արժանանալու համար: Հանդիսավոր արարողությունից հետո Երևանի քաղաքապետը մտերմիկ մթնոլորտում շփվել է աշակերտների և մարզիչների հետ, մաղթել նրանց նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ: Տարոն Մարգարյանը նաև վստահեցրել է, որ Երևանի շախմատի ֆեդերացիան, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանը միշտ նրանց կողքին են լինելու և պատրաստ են անել հնարավորը՝ երևանյան մարզիկների հաջողություններն ամրապնդելու և նորանոր բարձունքների հասնելուն աջակցելու ուղղությամբ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Ամփոփվել են ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի արդյունքները

9ՀՀ ԶՈւ պատրաստության պլանի համաձայն` մարտի 24-ից 27-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում անկացվել է ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքը:

Ռազմավարության և օպերատիվ արվեստի բնագավառներում օպերատիվ շտաբների սպաների գիտելիքների և ունակությունների բարձրացմանն ու կատարելագործմանը միտված հավաքին ներգրավված էին ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմը, բանակային զորամիավորումների և զորամասերի հրամանատարներ, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ և ՀՀ ոստիկանության ներքին զորքերի հրամանատարական կազմը:

Հավաքի ընթացքում դասախոսություններով հանդես են եկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալներ Դավիթ Տոնոյանը, Արա Նազարյանը և Ալիկ Միրզաբեկյանը:

Դասախոսությունները վերաբերել են տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակին և տարածաշրջանային անվտանգությանը, ներքին և արտաքին քաղաքականության ոլորտներին, ռազմավարական զարգացման խնդիրներին, պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքներին ու պաշտպանական բարեփոխումների ընթացքին, սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացմանը, ԶՈւ հրամանատարական կազմի և զինվորական իրավապահ մարմինների համագործակցությանը, այլ թեմաների:

Օպերատիվ հավաքն ուղեկցվել է կլոր սեղան-քննարկումներով, որի ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտին և երկրի անվտանգության ապահովման խնդիրներին առնչվող մի շարք հարցեր:

Հավաքի շրջանակում ձևավորվել են նաև միասնական տեսակետներ, պատկերացումներ ու մոտեցումներ զորքերը մարտական պատրաստության բարձր աստիճանի բերելու, ծավալելու, հիմնավորված որոշումներ ընդունելու, մարտական գործողություններ պլանավորելու, ուսուցումն ու դաստիարակչական աշխատանքները կազմակերպելու գործում:

Մարտի 25-ին օպերատիվ հավաքին ներգրավված անձնակազմը եղել է ՀՀ ՊՆ Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում: Օպերատիվ հավաքի անցկացման պլանի համաձայն, հավաքի մասնակիցների հետ, ըստ մասնագիտական խմբերի և ենթախմբերի, անցկացվել են գործնական և ցուցադրական  պարապմունքներ, կրակային պատրաստության վարժանքներ: Ցուցադրական պարապմունքների շրջանակում հավաքի մասնակիցները  ծանոթացել են հատուկ սպառազինության,  ռազմական տեխնիկայի, կապի ժամանակակից միջոցների մի շարք նմուշների, դրանց կիրառման և գործարկման ձևերին ու հնարավորություններին:

Զորավարժարանում տեղի է ունեցել նաև «Ականանետային մարտկոցով ուժեղացված մոտոհրաձգային գումարտակի գործողությունները  մոտոհրաձգային գնդի պաշտպանական մարտում» թեմայով վարժանք` մարտական հրաձգությամբ:

ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի արդյունքներն ամփոփվել են մարտի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում:

Իր զեկույցում ներկայացնելով արձանագրված արդյունքներն ու մատնանշելով հավաքի առավել ակտիվ մասնակիցներին` ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն ընդհանուր առմամբ դրական է գնահատել կատարված աշխատանքը:

Ամփոփիչ խոսքում, կարևորելով օպերատիվ հավաքի ընթացքում անցկացված բազմաբովանդակ և պատշաճ կազմակերպված միջոցառումները, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն արձանագրել է, որ ամենամյա հավաքներին ներգրավվող անձնակազմը տարեցտարի առավել ակտիվ մասնակցություն և պատրաստվածություն է ցուցաբերում:

Ամփոփման ավարտին հավաքի ընթացքում առավել աչքի ընկած մասնակիցներն արժանացել են խրախուսական  պարգևների: