Զանգվածային հրդեհները չեն սպառնում Տավուշի մարզի անտառներին

10152017_718271451528780_112143083_nԶ Բերդ-Ճամբարակ մոտ 50 կմ-անոց ճանապարհահատվածն ամբողջությամբ ծխապատ է: Ճանապարհի երկայնքով զգալի անտառամերձ հատվածներում այս պահին խոշոր հրդեհներ են, որոնք, սակայն հարակից խիտ անտառային տարածքների համար վտանգ չեն ներկայացնում:

1976981_718267934862465_23211861_nԱյս մասին Անկախ-ի թղթակցին հայտնեց ՀՀ ԱԻՆ հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատարը: Վիկտոր Թադևոսյանի խոսքով, այդ տարածքները  Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի գյուղերի` Նավուրի, Մովսեսի, Վերին կարմիրաղբյուրի, Նորաշենի արոտավայրերն են: <<Սարվորները պատրաստվում են անասունները քշել  յայլաներ, չորացած խոտը այրում են, որպեսզի նախ տեղանքը մաքրվի, դառնա անցանելի և ապա, որ ամռանը ավելի փարթամ կանաչ աճի անասունների համար, եթե նկատել եք, կրակը դուրս է գալիս ճանապարհ և որևէ վտանգ չի ներկայացնում հարակից անտառի համար>>,-նշեց Վիկտոր Թադևոսյանը:

Ի դեպ, մարզի անտառտնտեսությունն ունի անտառային հսկիչներ, որոնք հետևում են այրման աշխատանքներին:

1920271_718272291528696_315423252_nԲացատներն ամբողջությամբ` ընդհուպ <<Հորիզոնի>> աղբյուրին մոտ, ադրբեջանական հենակետերից ներքև, մաքրված են:

Օրերն աստիճանաբար տաքանում են, սարվորները պատրաստվում են սար բարձրանալ, բացել ինչպես ասում են` քոխերի` ժամանակավոր կացարանների դռներն ու վերակենդանացնել ձմռանը մերկացած լեռնալանջերը…սարի անարատ մածուն ու պանիր պատրաստել:

1157696_718271981528727_330935884_n

Անկախ

 

 

 

 

 

 

 

1920523_718270854862173_1887548879_n

Լևոնի երկրորդ պարտությունը

լևոն38276Խանտի Մանսիյսկում անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 9-րդ տուրում Լևոն Արոնյանը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, պարտվեց Ադրբեջանի ներկայացուցիչ Շաքրիար Մամեդիարովին: Մրցակիցները կատարեցին 44 քայլ: Դա Լևոնի երկրորդ պարտություն է այս ստուգատեսում: Նա  առաջին տուրում պարտվել էր Հնդկաստանի ն երկայացուցիչ Վիշվանաթհան Անանդին: Իսկ առաջին կեսում մեր շախմատիստը Մամեդիարովին ստիպել էր անձնատուր լինել սևերով:

10-րդ տուրում Արոնյանը սպիտակներով կմրցի բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ:

Վերջինս սևերով պարտվեց Անանդին: Ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը սևերով զիջեց իր հայրենակից Սերգեյ Կարյակինին: Ռուսաստանցիներ Դմիտրի Անդրեյկինը և Պյոտր Սվիդլերը խաղաղ դաշն կնքեցին:

Կայացած 9-տուրից հետո Անանդն ունի 6 միավոր, Արոնյանը 5 միավորով երկրորդ տեղում է: Կրամնիկը, Մամեդյարովը, Կարյակինն ունեն 4,5-ական միավոր:

Աղյուսակ

1. Անանդ 6
2. Արոնյան 5
3. Կրամնիկ 4,5
4. Կարյակին 4,5
5. Մամեդյարով 4,5
6. Սվիդլեր 4
7. Անդրեյկին 4
8. Տոպալով 3,5

Անկախ

Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն սպասվում

եղանակը հայաստանումՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին հայտնում են, որ հանրապետության տարածքում`

Մարտի 24-26-ին, 27-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-ի ցերեկը, 28-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ:

Քամին հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն 24-26-ը աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով, 27-ի ցերեկը, 28-ին կնվազի 3-5 աստիճանով:

Երևանում՝

Մարտի 24-26-ին, 27-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է անձրև:

Բեյրութում զինված բախումներ են, կան տուժածներ

ԲեյրութԼիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավ-արևմտյան մասում զինված բախում է տեղի ունեցել սիրիական ընդդիմության և կառավարության կողմնակիցների  միջև: Կողմերը հրազեն և պայթուցիկներ են օգտագործել Արաբական համալսարանի մետակայքում: ՙՙՀաբերլերի՚՚ հաղորդմամբ՝ կան վիրավորներ: Լիբանայան անվտանգության ուժերը շրջափակել են ամբողջ թաղամասը, որտեղ փոխհրաձգություն է ընթանում և փորձում են հարթել իրավիճակը:

Բեյրութում լարված դրության պատճառը սիրիական սահմանին տեղի ունեցած միջհամայնքային բախումներն են, որոնց հետևանքով մարտի սկզբից արդեն 24 մարդ է զոհվել, 152-ը՝ վիրավորվել:

Անկախ

Աբդուլահ Օջալանը հիվա՞նդ է

Աբդուլահ Օջալան    Երեք օր առաջ համացանցում հայտնվեցին հեռախոսային խոսակցությունների ձայնագրություններ, որոնց համաձայն PKK–ի առաջնորդ Աբդբուլահ Օջալանը հիվանդ է քաղցկեղով, և որ նրան պատրաստվում են վիրահատել Իմրալը կղզում, որտեղ նա դատապարտված է ցմահ ազատազրկման: Ահա քրդական Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության համանախագահ Սելահադդին Դեմիթաշը պատասխանել է Օջալանի հիվանդության մասին լուրերին: ՙՙՎաթան՚՚ թերթի հաղորդմամբ՝ Դեմիթաշը նշել է, թե անցած տարի այդ մասին հարցրել է անձամբ Օջալանին: ՙՙՆա ինձ նման բան չասաց: Գիտենք, որ բժիշկները պարբերաբար մեկնում են Իմրալը և զննում Օջալանին: Սակայն խոսք չկա նման ախտորոշման կամ բուժման կուրսի մասին՚՚,-նշել է Դեմիրթաշը:

Անկախ

Երկու քաղաքացի մոլորվել է ՙՙԴժոխքի ձոր՚՚ կոչվող տարածքում

Դժոխքի ձորՄարտի 22-ին, ժամը 22.31-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհին Զանգակատուն-Տիգրանաշեն հատվածում`  ՙՙԴժոխքի ձոր՚՚ կոչվող տարածքում, կորել են 2 երիտասարդ` Զ. Բ.-ն (ծնվ.1981թ.) և Յ. Գ.-ն:

Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվել է, որ մեկնել են ՙՙԼեկսուս՚՚ մակնիշի ավտոմեքենայով և այն թողնելով ճանապարհին (ձորի մոտ) ոտքով իջել են դեպի ձորը: Ըստ նախնական տվյալների կորած քաղաքացիները ՀՀ լեռնագնացության ֆեդերացիայի անդամներ են:
Դեպքի վայր են մեկնել Արարատի մարզի օպերատիվ խումբը, ԱԱԾ և ՈԲ աշխատակիցները:
Ժամը 23.25-ին տեղեկություն է ստացվել, որ 2 ամենագնաց ավտոմեքենայով լեռնագնացները (6 լեռնագնաց) մեկնում են նշված տարածք:
Մարտի 23-ին, ժամը 07.55-ին տեղեկություն է ստացվել, որ երիտասարդներն ավտոմեքենան թողնելով Ուրցալանջ գյուղի տարածքում, իջել են ձորը, ներկա պահին վերելք են կատարում և մոտ 2 ժամից կմոտենան ավտոմեքենային:
Ավտոմեքենան հայտնաբերվել է Ուրցալանջ գյուղի տարածքում:
Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Անկախ

Երբ հայկական ծանրամարտում նոր անուններ չկան

1-in njut pashik_alaverdyanՀայաստանի առաջատար ծանրորդների մի մասը 2013-ի մրցաշրջանում ապաքինում էր վնասվածքները, մյուսներն էլ տարբեր խնդիրներ ունեին, կային նաև որակազրկվածներ: Հետևանքն այն էր, որ մերոնք անմասն մնացին աշխարհի, Եվրոպայի առաջնություններում խաղարկված մեդալներից: Ասում են` օլիմպիական խաղերին հաջորդած տարում նման իրողությունները սարսափելի չեն: Այդուհանդերձ, ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիան տարեկան պետությունից աջակցության կարգով 165 մլն դրամ է ստանում, և ինքնին հարց է առաջանում` եթե մերոնք ներկայացուցչական ստուգատեսներում պարգևներ չեն նվաճում, իմաստ ունի՞ այդքան դրամ ծախսել:

Արդարության դեմ չմեղանչելու համար նշենք, որ մեր պատանի և երիտասարդ ծանրորդներն անցած տարի միջազգային տարբեր ստուգատեսներում 36 մեդալ են նվաճել: Բայց դա սոսկ փոքր սփոփանք է և չի լրացնում այն բացը, որ ունեն Հայաստանի մեծահասակ ծանրորդները:

Եվ ահա, Երևանում անցկացված Հայաստանի ծանրամարտի առաջնությունը պետք է մի շարք հարցերի պատասխանը տար, նաև բացահայտեր, թե ինչ ներուժ ունենք, վտանգ չկա՞, որ չի կրկնվի նախորդ տարվա պատմությունը:
Ապրիլի 3-13-ը Իսրայելում անցկացվելու է Եվրոպայի առաջնությունը: Թել Ավիվում կայանալիք այդ քննությունից առաջ Հայաստանի առաջնությունում ստուգարք հանձնած մեր ծանրորդների մասին ահա թե ինչ ասաց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, միջազգային կարգի մրցավար Փաշիկ Ալավերդյանը:

– Արդեն կայացել են Հայաստանի մեծահասակների և պատանիների առաջնությունները, պետք է կազմակերպվի նաև երիտասարդների առաջնություն: Այն կկայանա Երևանում, ապրիլի 19-23-ը: Հունիսի 20-27-ը Կազանում անցկացվելու է երիտասարդների աշխարհի առաջնությունը: Մեր երիտասարդ ծանրորդները դեռ ժամանակ կունենան նախապատրաստվելու: Մինչդեռ մեր մեծահասակ և պատանի ծանրորդներին առաջիկայում են փորձություններ սպասում: Անհրաժեշտ էր այժմ համալրել այդ տարիքի մարզիկների հավաքականները: Պատանիների Եվրոպայի առաջնության մասնակիցներին ապրիլի 28-ից մինչ մայիսի 5-ը հյուրընկալելու է Չեխիայի Չեխանով քաղաքի մարզապալատը: Ինչ վերաբերում է Հայաստանի մեծահասակների առաջնությանը, ապա մասնակցեցին 23 մարզուհի և 100 մարզիկ:

– Այն հնարավորություն տվե՞ց կողմնորոշվելու, թե քանի մարզիկ և մարզուհի ենք մրցահարթակ դուրս բերելու Եվրոպայի առաջնությունում:
– Առաջնությունը կարևոր էր անկախ այն հանգամանքից, թե ինչ արդյունքներ են արձանագրվել: Դա հնարավորություն էր ծանրամարտով զբաղվողների համար, որպեսզի մրցության բովում ստուգեին իրենց կարողությունները, նաև փորձեին արժանանալ հավաքականի մարզիչների ուշադրությանը: Առաջնությունում եղանակ ստեղծեցին մեր փորձառու ծանրորդները: 2014-ի հիմնական նպատակը նոյեմբերի 1-8-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանը կազմուպատրաստ ներկայանալն է, քանի որ այն վարկանիշային է 2016-ի օլիմպիական խաղերի համար: Եվրոպայի առաջնությունում նախատեսել ենք մրցահարթակ դուրս բերել 7 մարզիկի և 4 մարզուհու: Դեռ ժամանակ կա, հուսանք, որ մինչ այդ որևէ անցանկալի բան չի կատարվի, հավաքականի թեկնածուները վնասվածքներ չեն ստանա:

– Առաջնությունից առաջ խոսակցությունները շատ էին, որ մեր անվանի ծանրորդները պետք է մասնակցեն:
– 77 կգ քաշային Տիգրան Մարտիրոսյանը մասնակցեց միայն պոկում վարժությանը, սակայն ձեռքը մի փոքր վնասված էր, և հրում վարժությունը բաց թողեց: Առաքել Միրզոյանն ապաքինում է ոտքի վնասվածքը: Մեր ճանաչված բոլոր ծանրորդները հանդես եկան: Որոշվել է նաև հավաքականի կազմը: Մարզուհիներից մեր երկրի պատիվը կպաշտպանեն 48 կգ քաշային Էլեն Գրիգորյանը, Աննա Գովելյանը (53 կգ), Մելինե Դալուզյանը (69 կգ), Հռիփսիմե Խուրշուդյանը (+75 կգ): 63 կգ քաշային կարգում նախատեսել էինք, որ հանդես կգա Քրիստինե Պետրոսյանը, սակայն նա չհասցրեց բուժել ծնկի վնասվածքը: Խուրշուդյանը մայր դառնալուց հետո երկար ժամանակ չէր մտել մրցահարթակ: Նա դեռևս իր լավագույն մարզավիճակում չէ, ժամանակ է պետք, որ աստիճանաբար հունի մեջ մտնի: Խուրշուդյանը պետք է փորձամրցումների, մրցումների մասնակցի: Դժվար է ընդմիջումից հետո խոշորամասշտաբ ստուգատեսում հանդես գալ:

– Բայց ոչ միայն նրա համար է դժվար լինելու, այլև` մյուս մարզուհիների, քանի որ նրանք էլ տևական դադար են ունեցել:
– 2012-ի օլիմպիական խաղերում նրանք հանդես են եկել և այժմ կրկին մրցահարթակ են բարձրանալու: 2013-ին մեր ծանրորդուհիները բաց են թողել աշխարհի, Եվրոպայի առաջնությունները: Ներկայումս նրանց ցույց տված արդյունքները քիչ են ոգևորում, բայց հուսադրող են:

– Մեր երկրի տղամարդկանց հավաքականի թեկնածուներն այդ առումով ավելի լա՞վ վիճակում են, ովքե՞ր են նրանք:
– Բոլորի անուններն էլ մարզասերներին քաջածանոթ են: Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվում են Սմբատ Մարգարյանը (56 կգ), Վանիկ Ավետիսյանը (69 կգ), Տիգրան Մարտիրոսյանը, Առաքել Միրզոյանը (երկուսն էլ` 77 կգ), Աղասի Աղասյանը (85 կգ), գերծանրքաշայիններ Հայկ Հակոբյանը, Ռուբեն Ալեքսանյանը:

– 77 կգ քաշային մարզիկներից մեկը Հայաստանի առաջնությանը չի մասնակցել, մյուսն էլ կիսատ է հանդես եկել: Թիմում նրանց ընդգրկելն ինչքանո՞վ է նպատակահարմար:
– Երկուսն էլ մեր տիտղոսակիր ծանրորդներից են և պետք է Եվրոպայի առաջնությանը մասնակցեն, որպեսզի իմանանք, թե ինչ անելիք ենք ունենալու աշխարհի առաջնությունում: 2014-ի և 2015-ի աշխարհի առաջնություններում հավաքած միավորներով կորոշվի, թե քանի մասնակից կունենանք առաջիկա օլիմպիական խաղերում: Ունենք այն, ինչն ունենք: Առաքելը վերջին անգամ հանդես է եկել 2012-ին Լոնդոնում կայացած օլիմպիական խաղերում և 0 ստանալով` ձախողվել է:

– Հայաստանի մարզիկ-մարզուհիները Եվրոպայի առաջնությանը որտե՞ղ են նախապատրաստվում:
– Մեր ունեցած հնարավորությունները սահմանափակ են: Ծանրորդները հիմնականում պարապում են Աբովյանի և Ծաղկաձորի մարզաբազաներում: Ներկայումս հավաքականի բոլոր թեկնածուները Ծաղկաձորում են: Վերջին փուլում մարզիկ-մարզուհիների պարապմունքները կկազմակերպվեն Աբովյանում, որից հետո էլ թիմը կուղևորվի մրցավայր: Ինչ խոսք, ցանկալի էր, որ նախապատրաստությունն ավելի ցածրադիր վայրում լիներ` ծովի ափին: Թել Ավիվը հենց այդպիսի վայրում է: Փաստորեն, մերոնք բարձրադիր վայրից իջնելուց հետո են մրցման մասնակցելու: Մտավախություն ունեմ, որ գուցե Հայաստանի հավաքականի ներկայացուցիչները չկարողանան դրսևորել իրենց կարողությունները:

– Ինչո՞ւ հավաքականը ուսումնամարզական թեկուզ մեկ հավաք դրսում չի անցկացնում: Դրա հնարավորությունը չկա՞:
– Պարզապես օրական ամեն մարզիկի համար ոչ թե 9 հազար 90 դրամ պետք է վճարեինք, այլ` 100 դոլար: Ֆինանսները սահմանափակ են, և մեր պատանիներին մրցումների գործուղելու համար այլևս փող չէր մնա: Այդուհանդերձ, հնարավորն արվելու է, որ մերոնք պատվով դուրս գան այդ փորձությունից: Իսկ աշխարհի առաջնությունից առաջ Հայաստանի հավաքականը 1-2 ուսումնամարզական հավաք արտասահմանում գտնվող լավագույն մարզաբազաներում կանցկացնի:

– Եվրոպայի առաջնությունում մեդալներ նվաճելու հույս կա՞:
– Եթե վնասվածքները չխանգարեն, ապա հավաքականը ձեռնունայն չի վերադառնա: Առանց սպասելիքների մրցման չենք գնա:

– Աշխարհի առաջնությա՞նն էլ հավաքականն այս նույն կազմով է նախապատրաստվելու:
– Այո, հնարավոր է նաև, որ թիմը նոր համալրողներ լինեն: Առայժմ հայկական ծանրամարտում նոր անուններ չկան: Այդպիսիք Հայաստանի առաջնությունում գուցե լինեն, բայց ոչ Եվրոպայի, աշխարհի առաջնություններում:

– Արգելված դեղամիջոցներ օգտագործելու համար որակազրկված 10 մարզիկ- մարզուհի ունենք, նրանց «մեղքը քավելու» ժամկետը չի՞ լրացել, վճարվե՞լ են սահմանված տուգանքները, որոնց չափը 400 հազար դոլարից ավելի էր:
– Մեկ տարի հետո միայն կլրանա որակազրկման ժամկետը: Ինչ վերաբերում է տուգանքներին, ապա դրանք մարվում են: Եթե վճարումներ չանեինք, չէին թույլատրի Եվրոպայի, նաև աշխարհի առաջնութունների մասնակցել: Այդ առումով պետությունը խնդիր չունի, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան է վճարումներ կատարում:

– Հայաստանի առաջնության ժամանակ դոպինգի ստուգում արվե՞լ է:
– Ստուգատեսի ավարտից հետո 5 փորձանմուշ է վերցվել և ուղարվել Քյոլնի լաբորատորիա: Այդ ամենը կատարվել է պաշտոնական:

– Ի՞նչ է ձեռնարկվել, որպեսզի Հայաստանի ծանրորդների կողմից արգելված դեղամիջոցների օգտագործման նոր դեպքեր չլինեն: Ներքին կարգով դոպինգի ստուգումներ կատարվելո՞ւ են:
– Պատասխանատվությունը խստացվել է, մարզիկների, մարզիչների հետ բացատրական աշխատանք է տարվել: Մինչև մրցավայր մեկնելը, եթե անգամ մենք էլ ձեռնպահ մնանք, Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պահանջով Հակադոպինգային միջազգային կազմակերպությունը ստուգումներ կատարելու է: Այնպես որ ավելորդ ծախսեր անելու կարիք չկա: Երաշխիք կա, որ այլևս Հայաստանի հավաքականում դոպինգ օգտագործելու հանցանքում բռնված ծանրորդներ չեն լինի:

Թուրք-սիրիական սահմանին լարված դրություն է

սիրիա    Թուրքիային սահմանակից սիրիական Լազկիե քաղաքի Քեսաբ շրջանում շարունակվում են մարտերը սիրիական ընդդիմության և կառավարական զորքերի միջև: «Հաբերլերի» փոխանցած տեղեկության համաձայն՝ թուրք-սիրիական սահմանին գտնվող Հաթայի շրջանում ընկել են երկու ռումբ, որոնք արձակել է սիրիական կողմը: Հրթիռային ռումբը ընկել է Թուրքիայի Յայլադաղի շրջանում գտնող Գեզլեքչիլեր գյուղում: Իսկ ահա Յայլադաղից ոչ հեռու գտնվող Չամլըթեփե շրջանում ականի պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել: Տեղի բնակչությանը նախազգուշացրել են, որ հեռու մնան սահմանից: Ելնելով իրավիճակից՝ թուրք սահմապահները ուժեղացրել են սահմանի անվտանգությունը:

Անկախ

Հռոմի պապը մաֆիային կոչ է արել դարձի գալ

Հռոմի պապ   Կաթոլիկ աշխարհի առաջնորդ Հռոմի պապ Ֆրանցիսկը հանցավոր կազմակերպությունների անդամներին կոչ է արել մեղքերի թողություն անել և փոխել իրենց կյանքը: «Խնդրում եմ ձեզ փոխել ձեր կյանքերը: Դարձե՛ք Աստծուն: Մի՛ գործեք չարիք»,-հայտարարել է պապը՝ ելույթ ունենալով Սուրբ Գրեգորիի եկեղեցում մաֆիայի զոհ դարձած մարդկանց հարազատների առաջ: «Այդպիսի կյանքը ձեզ ուրախություն և երջանկություն չի բերի: Թողություն խնդրեք, քանի դեռ ժամանակ կա, քանի դեռ դուք չեք հայտնվել դժոխքում: Դուք ծնողներ ունեք, մտածեք նրանց մասին և հրաժարվեք մեղքից, քանի դեռ ուշ չէ»,-կոչ է արել պապ Ֆրանցիսկը:

Անկախ