Նաչիրվան Բարզանին մեկնել է Թուրքիա

barzani

     Հյուսիսային Իրաքի ինքնավարության վարչապետ Նաչիրվան Բարզանին իր պատվիրակության հետ մեկնել է Թուրքիա: «Հաբերլերի» հաղորդմամբ՝ Բարզանին Վան քաղաքում կհանդիպի Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ, որի ժամանակ կքննարկվեն երկկողմ հարաբերությունների կարգավորման և համագործակցության հարցեր: Ապա նա կմեկնի Անկարա, որտեղ էլ կհանդիպի վարչապետ Թայիփ Էրդողանի հետ, որին կմասնակցեն Հյուսիսային Իրաքի էներգետիկայի և բնական ռեսուրսի, ինչպես նաև զարգացման նախարարները: Կողմերը կքննարկեն  տնտեսական համագործակցությանը, առևտրին վերաբերող հարցեր, ինչպես նաև Հյուսիսային Իրաքի ու Իրաքի կենտրոնական կառավարություններին միջև առաջացած լարվածությունը:

Անկախ

TV լրագրողներին համարել են վայրենիներ

7-1Խ. Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում այսօր բացվեց թարգմանիչ, լրագրող Արմեն Հովհաննիսյանի անվան ուսումնական ստուդիա, ինչպես նաեւ պատմաբան Ստեփան Պողոսյանի անվան հեռուստալրագրության լսարան:

Ստուդիայում կար կինոդիտման, ձայնագրման, մոնտաժի լսարաններ, ստուդիային տրմադրվել էր 4 տեսախցիկ:

Ստուդիայի սարքավորումները հատկացրել է /Բարեպաշտ սերունդ/ հիմնադրամը՝ հիմնադիր Բարսեղ Բեգլարյան, իսկ Ստեփան Պողոսյանի ընտանիքը հեռուստալրագրության լսարանին նվիրաբերել է Պողոսյանի հեղինակած գրքերը: Լսարանն առաջիկայում ծառայելու է որպես հեռուստալրագրության բաժնի ընթերցասրահ, որտեղ ուսանողները շաբաթվա ցանկացած օր կարող են այցելել եւ օգտվել իրենց անհրաժեշտ գրականությունից:

Ստեփան Պողոսյանը պատմաբան էր, պետական, մշակու թային գործիչ: Ֆակուլտետում ցուցադրվեց մի տեսանյութ, որտեղ պատմաբանը նշել էր.

ՙՙՀեռուստալրագրողներին համարել են վայրենիներ, սակայն մեր ժամանակներում ամենահաջող, ամուր ու հաճելի կոլեկտիվը հենց հեռուստատեսությունում էր: Հաղորդման հաջողությունը շատ մարդկանցից էր կախված՚՚՚:

Պատմաբանի պնդմամբ այսօրվա հեռուստատեսության մակարդակը բարձր է: Երիտասարդ լրագրողները կրթված են եւ ունեն հնարավոր բոլոր միջոցները տեղեկացված լինելու: Պրն. Պողոսյանը Հայաստանը համեմատեց ծիրանի ծառի հետ: Մարդն արարում է, սպասում պտուղներին, բայց մի օր քամին պոկում եւ գցում է: Անհրաժեշտ է աշխատել, չարչարվել ու վայելել պտուղները: Աշխատանքն է կյանքի ամենահետաքրքիր բանը՝ վիթխարի ու հիասքանչ բան:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Իրանի մայրաքաղաքը Թեհրանից կարող է տեղափոխվել Թավրիզ

   թեհրանԻրանի ԱԳ նախարարությունում հատուկ կոմիտե է ստեղծվել, որը կզբաղվի երկրի մայրաքաղաքի տեղափոխման հարցով: Երկու տարվա ընթացքում կոմիտեն կքննարկի Թեհրանից մայրաքաղաքի տեղափոխման հարցը, ինչպես նաև կնախապատրաստի դրա հետ կապված քայլերի հերթականությունը: Կոմիտեն կգլխավորի Իրանի ներքին գործերի նախարար Աբդուռզա Ֆազլին:

Նշենք, որ մայրաքաղաքի տեղափոխման առաջարկը ներկայացրել են Իրանի խորհրդարանի 50 պատգամավոր: Հաշվի առնելով, որ ներկայիս մայրաքաղաք Թեհրանի բնակչությունը արագորեն աճում է (պաշտոնական տվյալներով Թեհրանում մոտ 12-13 միլիոն մարդ է ապրում), ինչպես նաև քաղաքը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում, նպատակահարմար է մայրաքաղաքի տեղափոխումը: «Հաբերլերի» հաղորդմամբ՝ իրանական լրատվամիջոցները լուրեր են տարածել, թե նոր մայրաքաղաք կարող է դառնալ Թավրիզը, սակայն առայժմ այս տեղեկությունը հաստատված չէ:
Անկախ

 

Թուրքիայի և Նախիջևանի միջև սահմանային նոր անցակետ է կառուցվում

 

նախիջևան   Թուրքիայի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև սահմանային նոր անցակետ է կառուցվում, որը, ըստ Թուրքիայի առևտրի և մաքսային գործերի նախարար Հայաթ Յազիդջիի պատրաստ կլինի արդեն տարվա վերջին: Նախարարի խոսքերով՝ անցակետի կնպաստի երկու երկրների միջև առևտրի զարգացմանը, ինչպես նաև տնտեսական առաջընթաց կբերի ողջ տարածաշրջանում:

Նշենք, որ Նախիջևանը, լինելով ինքնավարություն, այնուհանդերձ Թուրքիայի հետ ունի տնտեսական սերտ կապեր, ինչի հետևանքով էլ թուրքական ազդեցությունը այս տարածաշրջանում բավակական ուժեղ է:

Անկախ

 

Հայաստանի ֆուտբոլի առաջնություն. Բարձրագույն խումբ. 17-րդ տուր

ֆուտբոլՄարտի 15-ին կայացան Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 17-րդ տուրի հետևյալ հանդիպումները՝

 

«Շիրակ»–«Բանանց» 0:1 (0:0)

Գյումրի, «Քաղաքային» մարզադաշտ

Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան

Գոլը՝ Դավիթ Մարիկյան, 83, ինքնագոլ

 

«Ուլիս»–«Արարատ» 0:1 (0:1)

Աբովյան, «Քաղաքային» մարզադաշտ

Մրցավար՝ Գևորգ Եղոյան

Գոլը` Անդրեյ Պերեպլյոտկին, 42

 

«Միկա»–«Գանձասար» 0:0

Երևան, «Միկա» մարզադաշտ

Մրցավար՝ Սուրեն Բալիյան

 

«Փյունիկ»–«Ալաշկերտ» 5:1 (2:0)

Երևան, Ֆուտբոլի ակադեմիա

Մրցավար՝ Մանուկ Ֆահրադյան

Գոլերը` Գագիկ Պողոսյան, 19, 37, Սարգիս Բալոյան, 49, Վարդան Բակալյան, 73, 90+3 («Փյունիկ»), Միհրան Մանասյան, 63 («Ալաշկերտ»)

Աղյուսակ

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ 17 34
2. Բանանց 17 28
3. Շիրակ 17 26
4. Փյունիկ 17 24
5. Գանձասար 17 23
6. Միկա 17 21
7. Ուլիս 17 13
8. Ալաշկերտ 17 12

Անկախ

 

Վիենայում հանդիպել են Թուրքիայի, Ադրբեջանի ու Իրանի ԱԳ նախարարները

vienaՎիենայում տեղի է ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային զարգացմանը առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության

խնդիրը: Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտնել է իր անհանգստությունը կապված այն հանգամանքի հետ, որ հարցը շարունակում է մնալ չլուծված:
Իրանի նախարար Ջևադ Զարիֆը էլ իր հերթին նախատոնական շնորհավորհանք է հղել գալիք Նովրուզ տոնի կապակցությամբ: ՙՙՆովրուզը հանդիսանում է Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի համատեղ մշակութային ժառանգությունը, որը էլ ավելի է մտերմացնում մեր ժողովուրդներին՚՚,-նշել է Զարիֆը:

Անկախ

Հենրիխ Մխիթարյանի թիմը խաղաց առանց նրա և պարտվեց

հմ-1-29636Գերմանիայի ֆուտբոլի առաջնության  25-րդ տուրում Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային»:

Մխիթարյանը որակազրկված էր և չմասնակցեց խաղին:

Դորտմունդի «Բորուսիան» 48 միավորով  երկրորդ տեղում է և 20 միավորով ետ է մնում Մյունխենի «Բավարիայից»: Վերջինս մարտի 15-ին հյուընկալելու է Լևերկուզենի «Բայերին»: 

 

Տեխնիկական արդյունքներ

 

«Բորուսիա» Դորտմունդ – «Բորուսիա» Մյոնխենգլադբախ՝ 1:2

 

Միլոշ Յորիչ, 77 – Ռաֆայել, 32, Մաքս Կրուզե, 40

 

Հեռացվեց` Հովարդ Նորտվեյտը, 69 («Բորուսիա » Մ.)

Նովոսիբիրսկում հիվանդներին բուժում են դոնորական արտաթորանքով

52e9fb5f-ca83-f9f8-ca83-f9f7e63a6a5c.photo.0Նովոսիբիրսկում գիտնականները սկսել են հիվանդներին բուժել դոնորական արտաթորանքով.այդ մեթոդն ակտիվորեն կիրառվում է ԱՄՆ-ում` Clostridium dificile մանրէի  ախտահարման հետևանքով  առաջացած փորլուծի բուժման նպատակով, հայտնել է Քիմիական կենսաբանության ու հիմնարար բժշկության մասնագետ Ռուսաստանի ազգային ակադեմիայի ակադեմիկոս Վալենտին Վլասովը:

Գիտնականի խոսքով, ԱՄՆ-ում Clostridium dificile մանրէի պատճառով, որը  տևական փորլուծ է առաջացնում, տարեկան 15 հազար մարդ է մահանում: Ռուսաստանում նման վիճակագրություն չկա: Ամերիկայում 2013-ից հավանության է արժանացել արտաթորանքի փոխպատվաստումը, երբ հիվանդին փոխպատվաստվում է  առողջ, ճիշտ միկրոֆլորայով  դոնորական կղանք:

Վլասովն ասում է, որ այդ խնդիրը կարելի է մեկ օրում լուծել: Նա նշում է, որ այդ մեթոդի միջոցով կարելի է  այլ հիվանդություններ բուժել: Օրինակ, ամերիկացի գիտնականները պարզել են, որ աղիքների միկրոֆլորան կարող է նպաստել գիրանալուն, իսկ ավստրալացի գիտնականները փնտրում են կապը որոշակի բակտերիոֆագերի բացակայության ու նյարդային համակարգի խանգարումների միջև:

Վլասովը նշում է, որ մեթոդը նրանով է լավ, որ այն հեշտ է ներդրվում, չի պահանջում հատուկ սարքեր ու մեծ ծախսեր:

Անկախ

Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը Պյոտր Սվիդլերն է

աս1366805001,1888Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում ավարտվեցին շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 3-րդ տուրի բոլոր պարտիաները:

Պյոտր Սվիդլեր – Վլադիմիր Կրամնիկ, Դմիտրի Անդրեյկին – Սերգեյ Կարյակին մրցամարտերը խաղաղ ելք ունեցան:

Ինչպես հայտնել ենք 2,5 միավորով առաջատարն է Վիշվանաթհան Անանդը:

2-ական միավորով Սվիդլերը և Կրամնիկը բաժանում են 2-3-րդ տեղերը, իսկ Արոնյանն ու Տոպալովն ունեն 1,5-ական միավոր: Անդրեյկինն ու Կարյակինը հավաքել են 1-ական միավոր,  Մամեդյարովը կես միավորով վերջին տեղում է:

Վաղը շախմատիստները կհանգստանան: Իսկ մարտի 17-ին կայանալիք չորրորդ տուրում Արոնյանը սպիտակներով կմրցի Սվիդլերի հետ:

Անկախ

Լևոն Արոնյանը սև ֆիգուրներով ոչ-ոքի խաղաց բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ

լևոնAronian-GettyՌուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի երրորդ տուրում Լևոն Արոնյանը սև ֆիգուրներով ոչ-ոքի խաղաց բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ։ Երկու գրոսմայստերներն էլ հավաքեցին 1,5 միավոր։

Աղյուսակը գլխավորում է Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշվանաթան Անանդը, որը սև խաղաքարերով ստիպեց անձատուր լինել ադրբեջանցի Շաքրիար Մամեդյարովին և միավորների իր պաշարը հասցրեց 2,5-ի:

Անկախ

Էդգար Մանուչարյանը երկու գնդակ խփեց մրցակցի դարպասը

էմEdgar_ManucharyanԷդգար Մանուչարյանը, որի մասին օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, մեղմ ասած, այնքան էլ լավ բաներ չէր ասել Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 21-րդ տուրում երկու գնդակ  խփեց մրցակցի դարպասը:

Նրա թիմը` «Ուրալը» 2:1 հաշվով առավելության հասավ «Թերեքի» նկատմամբ:

«Ուրալը» վաստակած 18 միավորով 13-րդ տեղում է, իսկ «Թերեքը» 16 միավորով նախավերջինն է:

Տեխնիկական արդյունքներ

«Ուրալ» – «Թերեք»՝ 2:1

Էդգար Մանուչարյան, 88, 90+3 – Ժոզե Մաուրիսիո, 90+1

Անկախ

Քրիս Բրաունին ձերբակալել են վերականգնողական կենտրոնից հեռացվելուց հետո

 Քրիս ԲրաունՎերականգնողական կենտրոնից հեռացվելուց հետո Քրիս Բրաունին ձերբակալել են՝ պրոբացիան խախտելու համար: Լոս Անջելեսի շերիֆի գրասենյակը հաստատել է այդ նորությունը՝ նշելով, որ R&B երգիչը կալանքի տակ է վերցվել ուրբաթ օրը Մալիբույում՝ Ռիհաննայի դեպի կապակցությամբ սահմանված պրոբացիան խախտելու համար:

Վերադաս դատարանը, տեղեկանալով վերականգնողական կենտրոնից երգչի ազատվելու մասին, նրան կալանավորելու վերաբերյալ կարգադրություն է արել: Բրաունին կենտրոնից հեռացրել են ծրագրի կանոններին չենթարկկվելու համար:

Այժմ Բրաունին պահում են առանց գրավադրման իրավունքի: Երգիչը երկուշաբթի օրը կներկայանա դատարան:

Անկախ

Մոսկվայում ձերբակալվել է ադրբեջանցիներից բաղկացած հանցավոր խումբ

 

2Մոսկվայի շրջանային ոստիկանությունը ձերբակալել է էթնիկ խմբի անդամների, ովքեր վճարային տերմինալները և բանկոմատները գողանալու նպատակով մի շարք ավազակություններ և զինված հարցակումներ իրականացնելու հիմնական կասկածյալներն են, հաղորդում է “Հագին” կայքը:

Ըստ հետաքննության արդյունքների`ձերբակալվածները մարտի 5-ին փորձել են գողանալ Օրեխովո-Զուևո քաղաքում գտնվող վճարման տերմինալներից մեկը, սակայն չեն կարողացել իրենց ծրագիրը մինչև վերջ իրականացնել, քանի որ տերմինալը ամուր ամրացված է եղել գետնին:

Նույն գիշերը այդ հանցագործները, իրենց առաջին հանցագործության վայրից ոչ հեռու գտնվող խանութներից մեկի վաճառողուհիներին սպառնալով, գողացել են վճարման տերմինալը և անհետացել;

Կողոպուտի փաստի առնչության հարուցվել է քրեական գործ: Հանցագործության մեջ մեղադրվում են Ռուսաստանի տարածքում պաշտոնապես գրանցված ադրբեջանցիներ:

 

Անկախ

Մալազիական Malaysia Airlines ինքնաթիռի կապը միտումնավոր է անջատված եղել

140315081956_vietnamese_air_force_624x351_ap-390x290Մալազիայի վարչապետ Նաջիբ Ռազակը պաշտոնական մեկնաբանություն է տվել անհետացած Boeing 777-ի որոնման աշխատանքների ընթացքի վերաբերյալ:

Ռազակի խոսքով, ինքնաթիռի կապի համակարգն անջատված է եղել.”Հետաքննությունը նոր փուլ է մտել.ինքնաթիռի առաջխաղացումը ինքնաթիռում գնտվող ինչ որ մեկի միտումնավոր գործողություն է  ենթադրում”;

 Անկախ

Փարիզում հանրային տրանսպորտը երեք օր անվճար կլինի

unnamed (4)Փարիզի իշխանությունները, փորձելով պայքարել քաղաքը պատած ծխի դեմ, հանրային տրանսպորտը երեք օր անվճար են դարձրել:

Ֆրանսիայի գրեթե երեք քառորդը տագնապային իրավիճակում է, իսկ Եվրոպայի շրջակա միջավայրի պաշտպանության գործակալությունը սա օդի աղտոտման ամենավատ դեպքն է համարում 2007-ից ի վեր:

Այսօրվանից մինչև կիրակի երեկո մետրոն, ավտոբուսները և գնացքները ամբողջ Փարիզի տարածքում, Կաննում և Ռուանում անվճար կլինեն:

Դեկտեմբերին աղտոտվածության մակարդակի բարձրանալուց հետո Փարիզի իշխանություններն արագության սահմանափակումներ են մտցրել որոշ տեսակի ավտոմեքենաների համար և արգելել բեռնատարների մուտքը քաղաք: Սակայն սա բավական չէ խնդիրը լուծելու համար:

Ադրբեջանում երկու երկրաշարժ է գրանցվել

unnamed (3)Ադրբեջանում գիշերը մեկը մյուսի հետևից երկու երկրաշարժ է տեղի ունեցել, տեղեկացնում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը։

Ադրբեջանի ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական կենտրոնից հաղորդել են, որ առաջին երկրաշարժը գրանցվել է 04։58-ին Կասպից ծովում` Գուբայից 42 կմ հյուսիս-արևելք։

Երկրորդ երկրաշարժը գրանցվել է տեղի ժամանակով 06։20-ին Լենքորանից 22 կմ հյուսիս-արևմուտքում։ Մոտակա բնակավայրերում երկրաշարժը զգացվել է 3-4 բալ ուժգնությամբ։ Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը եղել է 4.2 մագնիտուդ, իսկ հիպոկենտրոնը՝ 42 կմ խորությամբ։

ՀՀ վարչապետն ու ՌԴ տրանսպորտի նախարարը քննարկել են երկկողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը

11136_am_3Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովին: ՀՀ վարչապետն ու ՌԴ տրանսպորտի նախարարը ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներն են:
«Ձեր այցը միշտ նոր ազդակ է հաղորդում հայ-ռուսական հարաբերությունների օրակարգի բոլոր հարցերին և լավ հնարավորություն է դրանց մշակման ու իրագործման ընթացքը քննարկելու համար», – ողջույնի խոսքում նշել է կառավարության ղեկավարը:
Մաքսիմ Սոկոլովը տեղեկացրել է, որ այսօր Երևանում մասնակցել է մեկանգամյա օգտագործման բժշկական գործիքների արտադրության հայ-ռուսական գործարանի բացմանը, և դա վկայում է երկկողմ տնտեսական հարաբերությունների ու ներդրումային համագործակցության զարգացման մասին: «Հայաստանում Ռուսաստանի ուղղակի ներդրումների ծավալը կազմում է հանրապետությունում օտարերկրյա ներդրումների 40 տոկոսը: Եվս 50 մլն ԱՄՆ դոլար լրացուցիչ ներդրում կարվի հայ-ռուսական համատեղ 1820 ձեռնարկությունում: Ուրախ եմ, որ մեր երկխոսությունն այսքան դինամիկ է զարգանում, առավել ևս Հայաստանի՝ Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին միանալուց առաջ: Դա կարևոր է և´ Հայաստանի, և´ Ռուսաստանի, և´ միության բոլոր անդամ երկրների համար», – ընդգծել է ՌԴ տրանսպորտի նախարարը:
Տիգրան Սարգսյանը և Մաքսիմ Սոկոլովը քննարկել են ՀՀ վարչապետի՝ ՌԴ վարչապետի հետ փետրվարի 24-ին կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Մասնավորապես, զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի կողմից ՄՄ-ին անդամակցության «ճանապարհային քարտեզով» նախատեսված միջոցառումների իրականացման գործընթացը: Վարչապետը տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ իրականացվել է 97 միջոցառում, և աշխատանքային խմբերի մակարդակով փոխհամաձայնություն է ձեռք բերվել կոնցեպտուալ բոլոր հարցերում: Կողմերն անդրադարձել են նաև էներգետիկ, միգրացիոն, ներդրումային և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում ձեռք բերված պայմանավորվածություններին, քննարկել և համաձայնեցրել դրանց իրականացման հետագա քայլերը:

Երևանի կենդանաբանական այգում

unnamed (2)Երևանի կենդանաբանական այգում զարգացման ծրագրով ընթացող աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով այգի են այցելել Երևանի քաղաքապետի առաջին տեղական Կամո Արեյանը, քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Կամո Մովսեսյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ բոլոր այն կառույցներից, որոնց համակարգման ոլորտին առնչվում են ներկա փուլում կատարվող շինարարական աշխատանքները։

«Այս փուլում շատ կարևոր է մանրակրկիտ ուսումնասիրել բոլոր ենթակառուցվածքները՝ էլեկտրագծերից ջրագծեր, ինչպես նաև դեպի կենդանիների վանդակները տանող ճանապարհի ճյուղավորումը և այլն, և հետո միայն ձեռնարկել այգու գեղագիտական ձևովորումը, կենդանիների նոր ազատավանդակների կառուցումը, որպեսզի այգու գլխավոր հատակագիծը, որը զուգահեռաբար ամբողջականացվում է, որևէ կետում չաղճատվի»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղական Արամ Սուքիասյանը։

Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը ներկայացրել է այս տարվա ծրագիրը, որը ժամանակացույցով բաժանված է երկու փուլի։ Առաջիկա ամսից սկսած Երևանի կենդանաբանական այգու նախամուտք այգին գործելու է արդեն որպես առանձին այգի, իսկ Կենդանաբանական այգու մուտքը, նաև դրամարկղը, տեղափոխվելու է արջերի ազատավանդակի մոտ։ Մինչ հունիսի 1-ը նորակառույց ազատավանդակ են տեղափոխվելու վագրերը։ Հունիսի 1-ից հետո մեկնարկելու են արջերի և գայլերի համատեղ ազատավանդակի ընդլայնման աշխատանքները։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Պարույր Հայրիկյանի կարծիքով` հայ ժողովրդի մասին խոսելու իրավունք ունի հենց ինքը, քանի որ երկար տարիներ առաջնորդել է ազատագրական պայքարը

download (1)ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ուկրաինական իրադարձությունների հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, նշեց, որ այսօր, ըստ էության, խոսքն այս կամ այն պետության կամ պետությունների խմբի հարաբերությունների մասին չէ, այլ քաղաքակրթական առաջընթացի կամ հետընթացի:

«Մեզ համար պետք է հստակ լինի` մենք ոչ միայն դերակատարություն չունենք, այլև ստանձնել ենք բացասական ինքնակործան դերակատարություն: Հայ ժողովրդի քաղաքական ապագան կործանվում է, անկախ Հայաստանի «իշխանավորների», մեղմ ասած, անիրազեկության և պարզապես ծախվածության պատճառով: Այսօր Ուկրաինան դարձավ լակմուսի թուղթ: Աշխարհի մի կողմում ունենք լույս, մեկում` խավար, բարեբախտաբար վերջին շրջանում լույսը, լուսավորն իր տեղն ամրապնդեց»,- ասաց Պարույր Հայրիկյանը:

Բանախոսի համոզմամբ` որպեսզի Հայաստանը կայանա, պետք է նախ հրաժարվի այն ամենից, ինչ նախորդել է իր անկախության կորստին. իսկ իր անկախությունը Հայաստանը կորցրեց մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրով:

«Քսան տարի անց պարզվում է` դա ոչ թե անիրազեկություն էր, իրականության սխալ պատկերացում, այլ նպատակաուղղված ազգադավ քաղաքականություն»,- ասաց ԱԻՄ առաջնորդը:

Պարույր Հայրիկյանը նշեց, որ մարտի 16-ին մտադիր էր նամակ-կոչ հանձնել ՌԴ դեսպանությանը, սակայն հաշվի առնելով, որ կիրակի է, հնարավոր է` հրաժարվի այդ մտքից. ԱԻՄ-ականները դեռ քննարկումներ են ունենալու:

Պարույր Հայրիկյանի կարծիքով` հայ ժողովրդի մասին խոսելու իրավունք ունի հենց ինքը, քանի որ երկար տարիներ առաջնորդել է ազատագրական պայքարը, մինչդեռ իրեն ասում են` Հայրիկյանը մեծամիտ է:

Ըստ ԱԻՄ առաջնորդի` վերջին տասնամյակում հայ ժողովրդի կյանքում ոչ մի դրական բան չի եղել առանց ԱԻՄ մասնակցության. ԱԻՄ-ով ամեն ինչ սկսվում է և վերջանում: ԱԻՄ-ը դեռ 2004-ից ասում էր, որ ձգտում են Հայաստանի` եվրոպական ընտանիքի անդամ դառնալուն, ոչ թե Եվրոպայից միայն այլանդակությունները վերցնելուն, մինչդեռ հիմա միայն այդ այլանդակություններն են վերցնում:

Հայաստանի քաղաքացիների 60 տոկոսը, ըստ բանախոսի, կողմ է ԵՄ հետ հարաբերություններին, միայն բթացած 40 տոկոսն է առայժմ դեմ, իսկ իրենց պայքարը հատուկ նպատակ ունի` ցույց տալ այդ 60 տոկոսին, որ իրենք կան, նրանց կողքին են, գուցե մի օր այդ 60 տոկոսը հասունանա:

«Մաքսային միությունը ռուսական շովինիզմի հավակնությունն է, սակայն Եվրոպան ևս իրեն ստոր պահեց, նա պիտի սեպտեմբերի 3-ից հետո ասեր` ինչ ասել ես, մեզ չի հետաքրքրում, ոչինչ չես ստորագրել, արի, մեզ հետ պայմանավորվածություններդ կատարիր, բայց նա միայն հայտարարությունը հիմք ընդունեց և ետ կանգնեց, այսինքն` առանձնապես «մտքին չկար» »,- ասաց ԱԻՄ առաջնորդը:

Կադաստրի պաշտոնյան` ամբաստանյալի աթոռին

15.03.24Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այս օրերին ընթացող դատավարությանը մեղադրյալի կարգավիճակում է անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Սևան» տարածքային ստորաբաժանման և Դիլիջանի սպասարկման գրասենյակի նախկին ղեկավար Էդիկ Առաքելյանը:

 

Նյութին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ՝ այցելելով