Մոտ ապագայում մենք կվերադարձնենք Լեռնային Ղարաբաղը. Իլհամ Ալիև

ալիևԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Նովրուզ-բայրամի տոնակատարության տոնական ելույթի ժամանակ հայտարարել է, որ մոտ ապագայում Բաքուն վերադարձնելու է Լեռնային Ղարաբաղը: “Ես լիովին վստահ եմ, որ Ադրբեջանի աճող ուժը, մեր պոտենցիալը և մտածված, հավասարակշռված արտաքին քաղաքականությունը մեզ թույլ կտան վերականգնել մեր տարածքային ամբողջականությունը”,- ասել է Իլհամ Ալիևը:

Ինչպես հաղորդում է “Հագին” կայքը, ըստ նրա`Ադրբեջանը չի պատրաստվում դեմ գնալ միջազգային իրավունքին: Միևնույն ժամանակ Ալիևը ընդգծել է, որ միջազգային օրենքները շատ հաճախ արդարության վերաբերյալ հակասական մոտեցում ունեն: “Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի անբաժան մասն է, պատմական մեր հողը: Լեռնային Ղարաբաղում բոլոր տեղանունները արտացոլում են ադրբեջանական ժողովրդի մշակույթը, պատմությունը: Ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլև ներկայիս Հայաստանի մեծ մասը պատմական ադրբեջանական հողեր են”,- նշել է Ադրբեջանի նախագահը:

Վերջինս ընդգծել է, որ ակնկալում է`Ադրբեջանի գլխավոր արտաքին քաղաքական խնդիրը արդարացի լուծում կստանա: “Մենք`ադրբեջանցիներս, կվերադառնանք Լեռնային Ղարաբաղ, այլ օկուպացված տարածքներ և մեր բոլոր պատմական հողեր”,-ասել է Ալիևը`ընդգծելով, որ այդ նպատակին հասնելու համար “ադրբեջանցիները պետք է ավելի ուժեղ լինեն”:

Անկախ

Ադրբեջանում քաղցած շեքինցիները հարձակում են գործել տոնական սեղանի վրա

ԱդրբեջանԱդրբեջանական Շեքի քաղաքի մի խումբ բնակիչներ գրոհել են տոնական սեղանի վրա, որը քաղաքի կենտրոնում բացված է եղել Նովրուզ-բայրամի տոնակատարությունների կապակցությամբ:

Ւնչպես հաղորդում է “Հագին” կայքը, համաձայն սոցցանցերի օգտատերերի տարածած տեղեկատվության՝ շրջանի ղեկավարությունը քաղաքի կենտրոնում կազմակերպել է տոնական միջոցառումներ, որոնք ուղեկցվել են համերգով:

Համերգից հետո շեքինցիներին բացօթյա տոնական սեղանն է սպասել: Սեղանին հետևել է կին, որը բոլոր ցանկացողներին ուտելիք ու քաղցրեղեն է բաժանել:

Սակայն բնակիչների խումբը հարձակվել  է սեղանի վրա և անմիջապես վերացրել սեղանի վրա գտնվող ամեն ինչ: Չնայած կնոջ բղավոցներին՝ քաղցած շեքինցիներին անհնար է եղել կանգնեցնել:

Հաշված րոպենենրի ընթացքում քաղաքի բնակիչները վերացրել են տոնական սեղանը:

Անկախ

 

 

 

ԺՀԿ առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն Գորշ գայլերի նշանն է ցույց տվել

Քեմալ Քըլըչդարօղլու   Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն այսօր Անկարայում դուրս է եկել նախընտրական քարոզարշավի: Նախընտրական ավտոբուսով շրջելով մայրաքաղաքի փողոցներով՝ Քըլըչդարօղլուն Գորշ գայլերի նշանով է ողջունել ԺՀԿ-ականներին՝ այդպիսով կոչ անելով քվեարկել Անկարայում ՏԻՄ թեկնածու առաջադրված նախկին ազգայնական Մանսուր Յավաշի օգտին: «En son haber»-ի հաղորդմամբ՝ Քըլըչդարօղլուն, տեսնելով Մանսուր Յավաշի կողմնակիցների պարզած ձեռքերը, նրանց նույն կերպ է պատասխանել՝ ցույց տալով Գորշ գայլերի նշանը: Այդ պահը արձանագրել են երթին հետևող տեսախցիկները:

Անկախ

Հետազոտություն. ձեռքը սրտին դնելով՝ մարդիկ դժվարանում են ստել

gestureԵթե ցանկանում եք, որ ձեզ հավատան, ապա ձեռքը դրեք սրտին:

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ նման ժեստ անելով՝ մենք ավելի ազնիվ տեսք ենք ունենում:

Հավանաբար ձեռքը սրտին դնելը մեզ ավելի ազնիվ է դարձնում՝ այսինքն ավելի քիչ ենք ստում:

Փորձերից մեկի ժամանակ ուսանողներին խնդրել են գնահատել մի խումբ կանանց գրավչությունը:

Ուսանողների մի մասը կանանց գրավչությունը գնահատել է ձեռքերը գոտկատեղին դրած, իսկ մյուսները՝ ձեռքերը սրտին դրած:

Ձեռքերը սրտին դրած ուսանողներն  առավել պակաս գրավիչ կանանց ավելի խիստ կերպով են գնահատել՝ չնայած նրանց տեղեկացրել են, որ նրանք հետազոտողների ընկերներն են:

Սակայն այս ժեստը որևէ ազդեցություն չի ունեցել առավել գրավիչ կանանց գնահատելու ժամանակ, քանի որ որևէ բան հորինելու կարիք չի եղել:

Nonverbal Behavior ամսագրում հրապարակված հոդվածում ասվում է, որ հետազոտության արդյունքները որևէ կապ չեն ունեցել տրամադրության փոփոխությունների հետ:

Հետազոտողները հավատացած են, որ այս ժեստի և բարոյական պահվածքի միջև կապը այնքան ուժեղ է, որ մենք ավտոմատ կերպով դժվարանում ենք ստել վերոնշյալ ժեստը կատարելիս:

 

Հենրիխ Մխիթարայի թիմի խնդիրները շատանում են

շմ1980718_w2Հենրիխ Մխիթարյանի ակումբի` Դորտմունդի «Բորուսիայի», և Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի պաշտպան Մարսել Շմելցերը, Սանկտ Պետերբուրգի  «Զենիթի»  հետ Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարի շրջանակում անցկացրած խաղում ստացած աճուկի վնասվածքի պատճառով, բաց կթողնի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի 2 հանդիպումները: Նա երկու շաբաթ խաղադաշտ դուրս չի գա:

«Բորուսիայի» խաղացողներից վնասվածքներ ունեն`Իլկայ Գյունդողանը, Սվեն Բենդերը, Նևեն Սուբոտիչը, Յակուբ Բլաշչիկովսկին, Մարկո Ռոյսը։

Մխիթարայի թիմի խնդիրները շատանում են:

Անկախ

 

 

 

Անցած մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 7 ՃՏՊ

ոստիկանություն3Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 19-ից 20-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 9-ը, խարդախության` 5, յուրացման, խուլիգանության և կաշառակերության 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 10 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է խարդախության 2 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Սիրիական քիմիական զենքերի արտադրության համար գերմանական հումք է օգտագործվել

qimiakan   Գերմանիայի Դաշնային Հանրապետության Գլխավոր դատախազությունն սկսել է քննել գերմանական ընկերությունների գործը, որոնք 1982-1993 թվականներին Սիրիային են մատակարարել երկակի նշանակության արտադրանք, որը այնուհետև նպաստել է քիմիական զենքի արտադրությանը: Հայտնի է, որ նշված ժամանակահատվածում գերմանական ընկերությունները Սիրիային են վաճառել 2400 տոննա ծծմբաթթու, որը, հնարավոր է, օգտագործվել է թունավոր զարին գազի արտադրության մեջ:

«Հաբերլերի» հաղորդմամբ՝ գերմանական դատախազությունը հետաքննություն կանցկացնի պարզելու համար, թե արդյոք այդ ընկերությունները խախտել են ռազմական բնույթի նյութերի մատակարարման մասին օրենքը: Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ Մարտին Շեֆերը հայտարարել է, որ այժմ շատ դժվար է բացահայտել ճշմարտությունը, քանի որ արդեն 20 տարուց ավել ժամանակ է անցել:

 

Ավստրալիան ուսումնասիրում է անհետացած ինքնաթիռի որոնումների ընթացքում հայտնաբերված 2 բեկորները

SatelliteImagesԱվստրալիայի փրկարարական ծառայության աշխատակիցները հայտնել են, որ անհետացած մալազիական ավիաուղիների ինքնաթիռի հնարավոր հետքերի որոնումները Հնդկական օվկիանոսում այսօր ավարտվել են, սակայն վաղը կրկին կսկսվեն:

Ավստրալիայի ծովային անվտանգության իշխանությունների տարածած հայտարարության մեջ ասվում է, որ հինգշաբթի օրը չորս ինքնաթիռներ որոնումներ են իրականացրել Պերտ քաղաքից հարավարևմուտք ընկած 2,500 կմ տարածքում:

Չորս ինքնաթիռները փորձում էին պարզել արդյո՞ք արբանյակից արված լուսանկարներում օվկիանոսում երևացող երկու մեծ բեկորները պատկանում են մարտի 8-ին 239 ուղևորներով անհետացած ինքնաթիռին, թե ոչ:

Հայտարարության մեջ նշվում է, որ հինգշաբթի օրը որոնողական աշխատանքներ իրականացվել են 23,000 քառակուսի կիլոմետր տարածքում:

Որոնվող առարկաներից մեկը ունի 24 մետր երկարություն, իսկ մյուսը՝ 5 մետր:

 

Բելգիայում Առաջին համաշխարհային պատերազմից մնացած ռումբ է պայթել, կան զոհեր

belgiaԲելգիական Իպրե քաղաքում անցկացվող շինարարական աշխատանքների ժամանակ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներից մնացած ռումբ է պայթել: Դեպքի հետևանքով մեկ թուրք և մեկ բելգիացի բանվոր է մահացել: Եվս երկու թուրք աշխատող վիրավորվել  են, որոնցից մեկի վիճակը ծանր է: Այս մասին հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Առաջին համաշխարհայինի ժամանակ Իպրե քաղաքը արյունահեղության դաշտ է եղել, որտեղ հազարավոր մարդիկ են զոհվել: Քաղաքի տարածքում և նրա մերձակայքում գրեթե ամեն օր այդ տարիներից մնացած տասնյակ չպայթած ռումբեր են հայտնաբերվում:

Իսլամական աշխարհը պատրաստվում է Նովրուզի տոնին

  novruzԱրևելքի մի շարք երկրներ պատրաստվում են նշել ամենամյա Նովրուզ տոնը, որը խորհրդանշում է գարնան գալուստը: 2010 թվականի փետրվարի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը  Նովրուզը ճանաչեց միջազգային տոն: 2009 թվականին Նովրուզն  ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակույթային ժառանգության ցուցակի մեջ: Այն նշվում է ամեն տարի մարտի 21-ին:

Նովրուզը տարբեր երկրներում հայտնի է տարբեր անուններով: Պարսկերենից թարգմանաբար այն նշանակում է «նոր օր»: Նովրուզը ազգային տոն է համարվում Իրանում, Ադրբեջանում, Ղազախստանում, Ղրղստանում, Ուզբեկստանում, Թուրքմենստանում, Աֆղանստանում, Ալբանիայում, Տաջիկստանում, ինչպես նաև Թուրքիայում բնակվող քրդերի շրջանում:

Իր ավանդույթներով Նովրուզը նման է քրիստոնեական Զատկին: Տոնի ժամանակ սեղանին դնում են նորածիլ կանաչ, ներկած ձվեր, քաղցրավենիք, անուշեղեն: Այդ օրը մարդիկ այցելում  են իրենց հարազատներին, փոքրերը մեծերին և շնորհավորում տոնի կապակցությամբ:

Թուրքիայում ձկնորսները 4 մետրանոց և 500 կիլոգրամանոց շնաձուկ են որսացել

shnadzuk Թուրքիայի Մերսինի նահանգի Էրդեմլի շրջանի ձկնորսները Միջերկրական ծովից 4 մետրանոց շնաձուկ են բռնել, որը 500 կգ է կշռում: 50-ամյա Մեհմեդ Քերթմենը, որն  արդեն 30 տարի է, ինչ զբաղվում է ձկնորսությամբ, իր երեք ընկերների հետ մեկնել է ձուկ որսալու, որի ժամանակ էլ նրանց ցանցն է ընկել հսկայական շնաձուկը: «Երբ սկսեցինք ցանցը բարձրացնել, տեսանք, որ մեր որսը 500 կիլոգրամանոց  շնաձուկ է: Մեծ դժվարությամբ կարողացանք ձկանը հանել նավակի վրա: Հույս ունենք, որ ձկան վաճառքից լավ գումար կաշխատենք»,-նշել է ձկնորս Մեհմեդը:

Քերթմենը պատմել է, որ իր ձկնորսական պրակտիկայի ընթացքում շատ շնաձկներ է որսացել, բայց այս մեկը աչքի է ընկնում իր մեծությամբ: Ձկնորսական տնտեսության ներկայացուցիչ Յալչըն Սաքընը նշել է, որ նման որս վաղուց չէր հանդիպել: Հսկայական շնաձուկը ուրախացրել է քաղաքի բնակիրներին, նրանք հետաքրքրությամբ լուսանկարել են ձկանը: Այնուհետև շնաձուկը ուղարկվել է Անկարայի ձկան շուկա:

«Իշխանություններից պետք է պահանջել հետ կանչել հայ-թուրքական արձանագրությունները». Հայկազուն Ալվրցյան

Հայկազուն ԱլվրցյանԱրևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Հայկազուն Ալվրցյանի դիտարկմամբ` ներկայումս ասպարեզում եղած բոլոր հարցերը սերտորեն առնչվում են Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի հետ: Իսկ մենք ասպարեզում ունենք հայ-թուրքական արձանագրությունները, որոնց վերաբերյալ հենց միայն Հայաստանում երկու կարծիք կա՝ դրական և բացասական:

Նրա խոսքով` հատկանշական է, որ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի նախաշեմին այդ չարաբաստիկ արձանագրություններն օգտագործվելու են Հայաստանի դեմ: Թուրքիան հայտարարելու է, որ Հայաստանը ստորագրել է մի փաստաթուղթ, որը կասկածի տակ է դնում Ցեղասպանության պատմական ճշմարտությունը:

«Ահա թե ինչու, պետք է պահանջել իշխանություններից՝ հետ կանչել այդ փաստաթղթերը: Իշխանությունները բազմիցս համոզված լինելով, որ այդ արձանագրությունները սպառել են իրենց, միևնույն է՝ հետ չեն կանչում դրանք»,- ասաց Հայկազուն Ալվրցյանը:
Անդրադառնալով Թուրքիայում առաջիկայում կայանալիք ՏԻՄ ընտրություններին՝ Հայկազուն Ալվրցյանը նշեց, որ ցուցակներում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ներառմամբ այդ երկիրը ցույց է տալու աշխարհին, որ հանդուրժողաբար է տրամադրված նրանց նկատմամբ:

«Հատկանշականն այն է, որ առաջադրված հայ թեկնածուների շարքում երկուսն աչքի են ընկնում թուրք-ազգայնական հայացքներով»,- ասաց Հայկազուն Ալվրցյանը:
Անդրադառնալով Արևմուտք-Ռուսաստան առճակատմանը՝ բանախոսը համոզմունք հայտնեց, որ հակառուսական պայքարում Թուրքիայի դերը բարձրանալու է, սակայն ակնհայտ է, որ տարածաշրջանում բարձրանում է նաև Հայաստանի դերը:

«Ինձ թվում է` լավ երգն այս տարի կհաղթի, անակնկալներ չեն լինի». Արամ MP3

MHM86351 copy«Եվրատեսիլ-2014» միջազգային երգի մրցույթին Արամ MP3-ի «Not alone» երգը մեծ շանսեր ունի հաղթելու: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը` նշելով, որ հաղթանակի շունչը զգացել է ոչ միայն youtube-ում դիտումների քանակից, բուքմեյքերական ընկերությունների վարկանիշներից, այլ եվրոպացիների վերաբերմունքից։

«Եզակի տարիներից մեկն է, որ քիչ, թե շատ զգում ենք հաղթանակի շունչը` չնայած դեռ շատ աշխատանքներ կան անելու։

Արամ MP3-ի ցանկությունն է բարձր հորիզոնականներ գրավել: «Ելնելով վարկանիշային գործակիցներից, յութուբյան դիտումներից ու արձագանքներից, ինձ թվում է, առաջին հնգյակում կհայտնվենք»,- ասաց նա։

Արամ MP3-ին իր հիմնական մրցակիցն է համարում Հունգարիային, որի մասնակցի ձայնն իրեն դուր է եկել։
Անդրադառնալով երգի ոչ ստանդարտ կառուցվածքին, նշեց, որ իրենք առաջինը չեն, որ նման ոճի երգ են ստեղծել։ «Կան համաշխարհային շատ հիթեր, որ նման կառուցվածք ունեն, ունեն սկիզբ, զարգացում, զարգացման լուծում և ավարտ, եթե խոսքը գնա պարային երգի մասին, ապա պետք է լիներ տուն, կրկներգ, տուն ու նորից կրկներգ։ Մեր դեպքում երգը հանգիստ է, բռնկվում է, հետո կրկին հանգստանում է։ Մեր հերոսները մեղադրում են իրար, հետո՝ իրենք իրենց, հետո արդեն գիտակցում, թե ինչն է թանկ իրենց համար»,- ասաց երգիչը` հավելելով, որ արձագանքները ցույց են տալիս, որ չեն սխալվել։

Երգիչը համամիտ չէ նաև այն մտքի հետ, որ երգում բացակայում են հայկական տարրերը: Նրա խոսքով` երգի սկզբնամասում՝ դաշնամուրային հատվածում, հայկական ժողովրդական երաժշտությանը մոտ տարրեր  կան։ Մի փոքր հայկական ակցենտ կա։

Արամ MP3-ի խոսքով` մրցույթին գերակշռում են բալլադային երգերը, իսկ քաղաքականության շրջանակներում չի ուզում կանխատեսումներ անել։ «Եկեք չքաղաքականացնենք։ Ինձ թվում է` լավ երգն  այս տարի կհաղթի, անակնկալներ չեն լինի»,- ասաց երգիչը։
Իսկ թե ի՞նչ կտեսնի հանդիսատեսը բեմի վրա, նրանց երկրորդ անակնկալն է։ Երգիչը միայն նշեց, որ բեք-վոկալ չի լինելու, քանի որ նախ տեղ չկա, հետո էլ ինքը մենակ է ուզում ցույց տալ իր ողջ հնարավորությունները։

Հիշեցնենք, որ մրցույթի կիսաեզրափակիչ փուլերն այս տարի կկայանան մայիսի 6-ին և 8-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 10-ին Կոպենհագենում։

 

 

Ուկրաինան համատեղ զորավարժանքներ կանցկացնի ԱՄՆ-ի և Բրիտանիայի հետ

Ukranian officer-russin forcesՈւկրաինան Բրիտանիայից ռազմական աջակցություն է խնդրել, քանի որ մտավախություն կա, որ Ռուսաստանը նոր տարածքների միացման գործընթաց կսկսի Արևելյան Եվրոպայում:

Երկրի ազգային անվտանգության ղեկավար Անդրեյ Պարուբիյը Միացյալ Նահանգների և Բրիտանիայի հետ համատեղ զորավարժանքների կոչ է արել, որպեսզի թույլ չտան Ռուսաստանին գրավել Արևելյան Ուկրաինան:

Նա նշել է, որ Ղրիմի անջատումից հետո Ուկրաինան արևմտյան երկու պետությունների հետ զորավարժանքներ  կանցկացնի:

Պաշտպանության նախարարի խոսքով՝ Բրիտանիան սովորաբար Ուկրաինայի հետ զորավարժանքներ է անցկացնում:

Մինչ այս զորավարժանքների կոչը՝ Ուկրաինան և Բրիտանիան արդեն նախատեսել էին հուլիսին Լեհաստանի սահմանի մոտակայքում գտնվող Լվովում զորավարժանքներ անցկացնել:

Պաշտպանության նախարարության տվյալներով՝ այս զորավարժանքները որևէ կապ չունեն Ուկրաինայի ներկա վիճակի հետ:

Միասնական զորավարժանքների մասին լուրերը տարածվել են այն բանից հետո, երբ Ուկրաինան հայտարարեց, որ Ղրիմից դուրս է բերում իր զինվորներին և նրանց ընտանիքներին:

Տիգրան Սարգսյանը Բրյուսելում հանդիպել է Եվրախորհրդարանի և Եվրահանձնաժողովի ներկայացուցիչներին

սարգսյանՀՀ վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Սարգսյանը գտնվում է Բելգիայի թագավորության մայրաքաղաք Բրյուսելում, որտեղ մասնակցելու է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին։ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» ՀԿ գրասենյակում այսօր Տիգրան Սարգսյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի մի շարք պատգամավորների, Եվրոպական հանձնաժողովի Արտաքին գործերի գրասենյակի, եվրոպական այլ կառույցների և միջազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ ՀՀ վարչապետը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին։ Հայաստանի Հանրապետություն-Եվրամիություն հարաբերությունների զարգացման հեռանկարի համատեքստում ՀՀ վարչապետը ևս մեկ անգամ վերահաստատել է ՀՀ իշխանությունների քաղաքական դիրքորոշումը, ըստ որի ՀՀ-ն իր արտաքին հարաբերությունների դոկտրինում ամրագրել է հարաբերությունների հավասարակշռված բարելավում բոլոր գործընկերների հետ՝ ոչ ի հաշիվ մեկը մյուսի։ Տիգրան Սարգսյանն իր խոսքում նշել է որ, «կամ-կամ-ի սկզբունքը Հայաստանի համար անընդունելի է, և առավել ընդունելի մոտեցումն է՝ հարաբերությունները կառուցել փոխլրացման սկզբունքով»։
Օրվա երկրորդ կեսին ՀՀ վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Սարգսյանը կմասնակցի ԵԺԿ գագաթնաժողովին։

Դոլարի գինը բորսայում՝ 414,25 դրամ

դոլարՄարտի 20-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 5,300,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 414.38 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 414.25 դրամ:

NASDAQ OMX Armenia

ԼՂՀ վարչապետ. «Արցախն ավելի շահավետ վիճակում է, քան Ղրիմը, Աբխազիան եւ Հվ. Օսիան, Կոսովոն»

Արա Հարությունյան«Մենք շարունակում ենք աշխատանքները, քաղաքական կոնսուլտացիաները Արցախի ճանաչման ուղղությամբ: Ժամանակը կգա եւ միջազգային հանրությունը կճանաչի եւ Արցախի ինքնորոշումը, եւ նրա անկախ պետականությունը»,- այս մասին հայտարարել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը Շահումյանի շրջանի Նոր Գետաշեն գյուղում պատասխանելով գյուղացիների այն հարցերին, թե ինչու Ղրիմը կարող է հանրաքվեով միանալ Ռուսաստանին, իսկ ԼՂՀ-ում անցկացված հանրաքվեի արդյունքները չեն ճանաչվում, եւ ի՞նչ է արվում այդ ուղղությամբ: «Մենք ողջունում ենք բոլորի ինքնորոշումը: Կարճաժամկետ տիրույթում ճանաչումը գուցե ավելի կարեւոր է մյուսների համար, բայց Արցախի ընտրած ճանապարհն ավելի ճիշտ է,-ասել է Արա Հարությունյանը: Այս փուլում, ըստ ԼՂՀ վարչապետի, ճանաչել-չճանաչելու հարցն այնքան էլ կարեւոր չէ, առավել կարեւոր է «ճիշտ պետական շինարարությունը, ճիշտ երկիր կառուցելը»:

ԼՂՀ վարչապետը կարծում է, որ Արցախն ավելի շահավետ վիճակում է, քան Ղրիմը, Աբխազիան եւ Հվ. Օսիան, Կոսովոն: «Ստանդարտները երկակի չեն, բազմակի են, եւ դա շահեկան վիճակում է դնում Արցախին: Պետք է մտածենք մեր երկրի զարգացման մասին»,-ասել է Արա Հարությունյանը լրացնելով.-«Այսօր ամենակարեւոր գործոնը ուժի գործոնն է: Արցախի այսօրվա ստատուս-քվոն եւ զարգացումները պայմանավորված են բանակի մարտունակությամբ եւ երկրի տնտեսական զարգացմամբ: Պետք է շարունակել այդ ուղղությամբ արդյունք տալ, ունենալ ժողովրդագրական դրական պատկեր, երկրի զարգացում ապահովել: Մեր հարցի քաղաքական լուծումը կախված է լինելու դրանից»։

 Անկախ

Մարտական խնդիր կատարելիս զինվոր է զոհվել

Ադրբեջան,զինվորՄարտի 19-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական խնդիր կատարելու ժամանակ մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Արման Արտյուշայի Ղուկասյանը:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Ա. Ղուկասյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: