Փարիզում արգելել են մեքենա վարելը

paris-pollutionՓարիզում օդի աղտոտվածության մակարդակը այնքան է բարձրացել, որ Ֆրանսիայի կառավարությունը ժամանակավոր արգելել է քաղաքում մեքենա վարելը:

Այս նոր կանոնները ուժի մեջ են մտել երկուշաբթի առավոտյան, ինչը նպատակ ունի Փարիզի տրանսպորտը կրճատել 50%-ով, որպեսզի քաղաքի օդը մաքրվի:

Վերջերս Փարիզում օդի աղտոտվածության մակարդակը զգալիորեն աճել է տաք արևոտ օրերի և ցուրտ գիշերների պատճառով, ինչը խանգարում է, որ աղտոտված օդը մաքրվի:

Մեքենա վարելու արգելքն անտեսած փարիզցիներին սպասվում է 104 դոլար տուգանք, հնարավոր է նաև մեքենան բռնագրավվի:

 Անկախ

Ղրիմի հանրաքվեն ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացման հերթական դրսևորումն է. Արցախի ԱԳՆ

AGNԼեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետության) արտաքին գործերի նախարարությունը դիտարկում է ս.թ. մարտի 16-ին Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում հանրաքվեի անցկացումը՝ որպես ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացման հերթական դրսևորում:

Իր զարգացման ուղին ինքնուրույն ընտրելու և ժողովրդավարական կամարտահայտության միջոցով ճակատագիրը որոշելու յուրաքանչյուր ժողովրդի իրավունքը, որն ամրագրված է ՄԱԿ-ի Կանոնադրությունում և մի շարք հիմնարար միջազգային փաստաթղթերում, միջազգային իրավունքի առանցքային սկզբունքներից մեկն է: Վերջին տարիների փորձը և, մասնավորապես, Կատալոնիայում և Շոտլանդիայում նախատեսված հանրաքվեները վկայում են, որ ժողովուրդների ինքնորոշման անքակտելի իրավունքի ճանաչումն ու իրացումը նմանատիպ խնդիրների խաղաղ կարգավորման առավել օպտիմալ և ժողովրդավարական եղանակն է:

ԼՂՀ ԱԳՆ-ն հույս է հայտնում, որ Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում հանրաքվեի արդյունքում ստեղծված իրավիճակն իր լուծումը կստանա իրավական դաշտում` բացառապես խաղաղ ճանապարհով։

Ստեփանակերտ 17.03.2014 

Անկախ

 

Թուրքիայի Շանլըուրֆայում քաղաքում հայկական գերեզմանաքարեր են հայտնաբերվել

urfaԹուրքիայի Շանլըուրֆա քաղաքի թանգարանի տնօրինության աշխատակիցները Ուրֆայի պատմական բերդի ստորոտներին հնագիտական պեղումներ են անցկացնելիս հայկական և քրիստոնեական գերեզմանաքարեր են հայտնաբերել:

«Հաբեր 3»-ի հաղորդմամբ՝ պեղումների ժամանակ գետնի մակերևույթ դուրս եկած քարանձավներում հայտնաբերվել են թագավորական գահանիստ, Մարիամ Աստվածածնի և Հիսուս Քրիստոսի դիմապատկերներ:

 

Անկախ

 

Ադրբեջանում ընդդիմադիր երկու գործիչներ դատապարտվել են 7 և 5 տարվա ազատազրկման

5Մարտի 16-ին Բաքվի Շեքինի շրջանային դատարանի կողմից Ադրբեջանի ընդդիմադիր  “Հանրապետական այլընտրանք” (REAL) շարժման առաջնորդ Իլգար Մամեդովը դատապարտվել է 7 տարի ազատազրակման, իսկ “Մուսավաթ” կուսակցության փոխնախագահ Թոֆիգ Յաղուբլուն՝ 5 տարի ազատազրկման, հաղորդում է “Կոնտակտ” կայքը:

Մամեդովը ձերբակալվել է  2013թ .փետրվարի 5-ին` հասարակական կարգը խանգարելու, ինչպես նաև 2013թ. հունվարի 23-24-ը Ադրբեջանի Իսմայիլլի քաղաքում “անկարգությունների կազմակերպման մեղադրանքով”: Նույն մեղադրանքներն են ներկայացվել “Մուսավաթ” կուսակցության փոխնախագահ Թոֆիկ Յագուբլուին: Երկուսն էլ հերքում են իրենց ներկայացված մեղադրանքները:

Հեղինակավոր միջազգային կազմակերպությունները բազմիցս պահանջել են ազատ արձակել Իլգար Մամեդլիին և Թոֆիգ Յաղուբլուին: Ըստ նրանց` այս գործիչների դեմ ներկայացված մեղադրանքները կեղծ են և ունեն քաղաքական շարժառիթ: “Amnesti International” կազմակերպությունը նրանց ճանաչել է խղճի բանտարկյալ:

 

Անկախ

«Մենք կողմ ենք, որպեսզի ուկրաինական ճգնաժամը կարգավորվի երկխոսությամբ, խաղաղ և բանակցային միջոցներով». Էդ. Նալբանդյան

загруженноеՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, պատասխանելով «Առաջին լրատվական» ծրագրի հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի Հայաստանն Ուկրաինայում ընթացողզարգացումների վերաբերյալ` Ղրիմի հանրաքվեից հետո, պատասխանել է.

“Մենք կողմ ենք, որպեսզի ուկրաինական ճգնաժամը կարգավորվի երկխոսությամբ, խաղաղ և բանակցային միջոցներով` ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի հիման վրա”:

Հաջորդ հարցին, թե ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ուկրաինական ճգնաժամը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա, նախարարը պատասխանել է, որ Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահության ձևաչափում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ և արդարացի կարգավորման առաջնահերթությանը, Արցախի ժողովրդի` սեփական հողի վրա ապրելու և արարելու իրավունքի ապահովման գերակայությանը։

“Եռանախագահող երկրների հետ մենք շարունակելու ենք համատեղ ջանքերն՝ ուղղված ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը”,-ասել է նա:

 

Անկախ

Շվեդիայի թուրքերը բողոքի ցույց են անցկացրել ցեղասպանության մասին օրենքի ընդունման 4-րդ տարվա առիթով

unnamedՇվեդիայի խորհրդարանը 2010 թվականի մարտի 11-ին մի օրինագիծ ընդունեց, որով դատապարտեց թուրքերի կողմից հայերի, ասորիների, քելդանիների, Պոնտոսի հույների և այլ էթնիկ խմբերի նկատմամբ իրականացրած ցեղասպանությունը: Ահա այս որոշման ընդունման 4-րդ տարվա կապակցությամբ Շվեդ-թուրքական գաղափարական ու մշակույթային միությունը, Թուրք երիտասարդների միությունը և մի քանի այլ հասարակական կազմակերպություններ օրերս բողոքի ցույց են անցկացրել Ստոկհոլմի խորհրդարանի շենքի դիմաց: Ցուցարարները պարզել են թուրքական ու ադրբեջանական դրոշներ, ինչպես նաև պաստառներ հետևյալ գրություններով՝ «ցեղասպանությունը միջազգային սուտ է», «խորհրդարանը միջազգային դատարան չէ» և այլն:

 

Անկախ

 

ԼՂ այցելած Գերմանացի պատգամավորի անունը հանվել է Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակից»

azer (1)Ադրբեջանի ԱԳ նախարարությունն իր համար անցանկալի անձանց «սև ցուցակից» հանել է Գերմանիայի խորհրդարանի պատգամավոր Յուրգեն Կլիմկեի անունը: Վերջինս այս ցուցակում էր հայտնվել 2013 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղ այցելելու համար: Պատգամավոր Կլիմկեն ինքն է դիմել Ադրբեջանին՝ խնդրելով հանել իր անունը տխրահռչակ ցուցակից: Նա նշել է, որ իր այցը ԼՂ պլանավորված չէր և նա տեղյակ չի եղել հնարավոր հետևանքների մասին:

Նշենք, որ վերոնշյալ «սև ցուցակը» հրապարակված է Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական կայքում: Անցանկալի անձանց թվում հայտնված մի շարք  պաշտոնյաներ ևս համապատասխան խնդրանքով դիմել են ադրբեջանական կառավարությանը:

 

Անկախ

Թուրք ոստիկանը հեռացվել է աշխատանքից սոցցանցային գրառման պատճառով

PolisՍտամբուլի ոստիկանական բաժանմունքերից մեկի աշխատակիցը հեռացվել է աշխատանքից սոցիալական ցանցերից մեկում արված գրառման համար: Ոստիկանը իր դժգոհությունն է հայտնել գործող իշխանություններից և երկրի ներքաղաքական լարված վիճակից: Արդյունքում ոստիկանին ոչ միայն աշխատանքից են հեռացրել, այլ նրա նկատմամբ դատական գործ է հարուցվել: «Մենք անհապաղ միջոցներ ենք ձեռնարկել ոստիկանության աշխատակցի նկատմամբ, որը սոցցանցում անթույլատրելի գրառում է կատարել՝ քննադատելով իշխանություններին»,-իր «Twitter»-ի էջում գրել է Ստամբուլի քաղաքապետ Հուսեյն Ավնի Մութլուն:

 

Անկախ

Թուրքիան պատասխանատվություն է կրում Ղրիմի թաթարների համար. Ահմեդ Դավութօղլու

davutogluԹուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան պատասխանատվություն է կրում Ղրիմի թաթարների համար: Այս մասին հաղորդում է «TRT Haber»-ը:

Նրա խոսքով՝ կասկած չկա, որ Ղրիմի թաթարների հարցը Անկարայի համար նույնքան կարևոր է, որքան որ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Դավութօղլուն նշել է, որ Ղրիմի թաթարները դարեր շարունակ ապրել և ապելու են այս տարածքներում:

Ինչ վերաբերում է երեկ Ղրիմում կայացած հանրաքվեի արդյունքներին, համաձայն որոնց քվեարկողների 96 տոկոսը կողմ է արտահայտվել Ռուսաստանին միանալուն, ապա Դավութօղլուն հայտարարել է, որ Անկարան չի ճանաչում դրանք:
Նշենք, որ աշխարհի մի շարք պետություններ չեն ճանաչել Ղրիմի հանրաքվեի արդյուքները:

 

Անկախ

Լրոն Արոնյանը երկրորդ հաղթանակը տարավ շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում

աս-1Aronian-SvidlerՌուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 4-րդ տուրում Լևոն Արոնյանը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, հաղթեց ռուսաստանցի Պյոտր Սվիդլերին։ Մրցակիցները կատարեցին 57 քայլ: Հայաստանի ներկայացուցիչը մրցաշարում երկրորդ հաղթանակը տարավ:

Վիշվանաթհան Անանդը  և Վլադիմիր Կրամնիկը,  Սերգեյ Կարյակինը և Վեսելին Տոպալովը ոչ-ոքի խաղացին: Դմիտրի Անդրեյկինը պարտվեց Շաքրիար Մամեդյարովին։

Վաստակած 3 միավորով  մրցաշարային աղյուսակը գլխավորում է Անանդը։

2,5-ական միավոր են վաստակել Արոնյանը և Կրամնիկը: Այս երկու գրոսմայստերները մարտի 18-ին կայանալիք 5-րդ տուրում կմրցեն իրար հետ: Արոնյանը կխաղա սևերով:

Կկայանան նաև Անդրեյկին – Անանդ, Կարյակին – Մամեդյարով, Սվիդլեր – Տոպալով մրցամարտերը:

Անկախ

ՀՊՃՀ ռեկտորի պարտականությունները դրվել են Հովհաննես Թոքմաջյանի վրա

321464_466021400123424_1142ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով  2014թ. մարտի 18-ից  կդադարեցվեն “Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)” պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտոր Արա Սերգեյի Ավետիսյանի լիազորությունները  ռեկտորի  պաշտոնում` լուծելով  2011 թվականի հուլիսի 25-ին  կնքված թիվ 113 աշխատանքային պայմանագիրը` իր դիմումի համաձայն:

ՀՀ ԿԳ նախարարի հրամանով դադարեցվել են  նաև ԵՊՃՇՀ ռեկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանի լիազորություններն այդ պաշտոնում և նախարարի մեկ այլ հրամանով Հովհաննես Թոքմաջյանի վրա են դրվել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ռեկտորի պարտականությունները:

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Արա Ավետիսյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել` աշխատանքային լարված մթնոլորտի պատճառով:

 

Անկախ

Երիտասարդ ՀՀԿ-ականների բնապահպանական ծրագիրը՝ Թռչկանի ջրվեժի տարածքում

P1030764Մարտի 16-ին ՀՀԿ Լոռու և Տավուշի մարզային երիտասարդական կազմակերպությունների նախաձեռնությամբ տեղի է ունեցել <<Մաքուր պահենք մեր շրջակայքը>> խորագրով միջոցառումը: Ծրագրի նպատակը Թռչկանի ջրվեժի գետափնյա և հարակից տարածքների մաքրումն ու բարեկարգումն է, ինչպես նաև այդ տարածքների զբոսաշրջային գրավչությունն ավելացնելը և տարածաշրջանում զբոսաշրջության զարգացմանը նպաստելը:

Միջոցառմանը մասնակցել են ինչպես Լոռու և Տավուշի մարզերի երիտասարդ ՀՀԿ-ականները, այնպես էլ բնության պահպանմամբ շահագրգիռ այլ անձինք:

Երիտասարդ հանրապետականները բաժանվել են մի քանի խմբերի, որոնք տեղաբաշխվել են ջրվեժին հարակից տարբեր հատվածներում:

Մաքրման աշխատանքներից հետո տեղի է ունեցել ծառատունկ։ Կազմակերպիչները հույս են հայտնել, որ ծառատունկն այսուհետև կդառնա բարի ավանդույթ, և եթե յուրաքանչյուր տարի ամեն մի հայ մի ծառ տնկի, կկարողանանք վերականգնել երբեմնի կանաչ տարածքները:

Ծրագրի մասնակիցները վստահ են, որ  նման միջոցառումներն օրինակ կծառայեն մյուս երիտասարդներին նույնպես: Նրանք նշել են, որ բնապահպանական այսպիսի նախաձեռնություններով հանդես են գալու պարբերաբար՝ նաև այլ մարզերում։ Ըստ երիտասարդների՝ նման ակցիաներով երիտասարդների շրջանում ոչ միայն սերմանում են սեր բնության նկատմամբ, այլև ձևավորում շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքի նոր մշակույթ:

 

Անկախ 

 

Եթե կուտակայինի մասին օրենքը հակասահմանադրական չճանաչվի, գիտությունն անդառնալի կորուստներ կունենա. երիտասարդ գիտնականներ

GAA-300x225ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մի քանի տասնյակ աշխատակիցներ այսօր բողոքի ակցիա անցկացրեցին ՀՀ ԳԱԱ-ի մոտ՝ ընդդեմ կուտակային կենսաթոշակային համակարգի:

Երիտասարդ գիտնականները դժգոհում են, որ ակադեմիայի ղեկավարությունն իրենց աշխատավարձերից պարտադիր պահումներ է արել, ինչն իրենք անօրինական են համարում: Գիտնականները նշեցին, որ հունվար ամսին պահումներ չեն արվել, սակայն փետրվար ամսի պահումներն արդեն արվել են: Սա, ըստ նրանց, պայմանավորված է «վերևներից» եկող ճնշմամբ, քանի որ ԳԱԱ-ն գտնվում է ԿԳՆ ենթակայության ներքո:

Երիտասարդ գիտնականները շուրջ 70 ստորագրությամբ դիմում-նամակ են գրել՝ ուղղված ՀՀ ԳԱԱ-ի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին և Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին:

Երիտասարդ գիտնականները նշեցին, որ առանց այն էլ իրենց աշխատավարձերը շատ ցածր են, գիտությունը խոցելի ոլորտ է, և պետությունը, փոխանակ իրենց աջակցելու մասին մտածի, ընդհակառակը, իրենց անելանելի դրության մեջ է դնում: «Ներկան թողած, «ապագայի» մասին մտածել պետք չէ» պաստառով Ղազար Գալոյանը նշեց, որ առանց գիտելիքահենք հասարակության պետություն չի լինում, իսկ 60-70 հազար դրամով հնարավոր չէ գիտությամբ զբաղվել:

Երիտասարդ գիտնականներին, ովքեր ցանկանում էին անձամբ դիմումը հանձնել ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին, ասացին, որ նա տեղում չէ, և նամակը փոխանցվեց ակադեմիայի ընդհանուր բաժին, որպեսզի հասնի ԳԱԱ նախագահին:

Ավելի ուշ պարզվեց, որ նա տեղում է, և երբ լրագրողները բարձրացան շենք, Ռ Մարտիրոսյանը ստիպված եղավ ընդունել նրանց՝ նշելով, որ բազմաթիվ գործեր ունի, և ո´չ բողոքողների, ո´չ լրագրողների հետ նախապես չի պայմանավորվել, դրա համար էլ հրաժարվել է ընդունել նրանց:

«Ես հիմնականում ճանաչում եմ Ակադեմիայի երիտասարդ գիտնականներին, սակայն պատուհանից նայում էի և բողոքողների մեջ իմ ճանաչած գիտնականներից ոչ ոքի չտեսա»,- լրագրողների հետ զրույցի ժամանակ հավատացրեց նա՝ այնուհանդերձ չբացառելով, որ նրանք կարող են և ԳԱԱ համակարգից լինել:

Ռ. Մարտիրոսյանն, անդրադառնալով կուտակայինի կենսաթոշակների մասին օրենքին, կարծիք հայտնեց, որ այն հետագայում կունենա իր դրական ազդեցությունը:

Երիտասարդ գիտնականները շարժվեցին դեպի Սահմանադրական դատարան, որպեսզի նույնաբովանադակ դիմում-նամակ հանձնեն նաև ՍԴ-ին: Նրանք վստահ են, որ, եթե օրենքը հակասահմանադրական չճանաչվի, Հայաստանում գիտությունը լուրջ վտանգի առջև և անդառնալի կորուստներ կունենա:

Անկախ

«Նախիջևանը պատմական Հայաստանի անբաժանելի մասն է». բողոքի երթ (տեսանյութ)

Այսօր «Նախիջևան» ազգային-քաղաքական նախաձեռնությունը կազմակերպել էր երթ՝ դեպի ՄԱԿ-ի գրասենյակ: Երթի նպատակն էր հայտնել բողոք ու անհամաձայնություն Նախիջևանի ինքնավար հանրապետությունում կատարված հայ ժողովրդի, ինչպես նաև մարդկության դեմ ուղղված մի շարք հանցագործությունների վերաբերյալ: Երթի մասնակիցները նաև նպատակ ունեին ևս մեկ անգամ հիշեցնել, որ Նախիջևանը պատմական Հայաստանի անբաժանելի մասն է, իսկ այժմ ապօրինաբար գտնվում է Ադրբեջանի ենթակայության տակ»:

 

«Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» հանձնախմբի անդամ ազատամարտիկները վստահ են, որ իրենց հետևում են

veterans-Gagik-Sarukhanyan-600x360«Մենք երթ-ցույց անցկացրեցինք և նամակ հանձնեցինք ՀՀ նախագահին` ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի, քանի որ նա 6 ամիս է` ապօրինաբար ազատազրկված է: Դրանից հետո այդ ակցիայի մասնակիցների հատկապես երևացող դեմքերին, նրանց, ովքեր ելույթներ էին ունեցել, սուր հարցազրույցներ էին տվել, թե´ Ուստիկանությունից, թե´ ԱԱԾ-ից սկսել են հետապնդել, վախեցնել, որ այլևս չմասնակցեն նման ակցիաների»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» հանձնախմբի ղեկավար, ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը:

Նրա խոսքով` մարդկանց հետևելով, նախազգուշացնելով, նրանց տուն այցելելով` փորձում են վախի մթնոլորտ ստեղծել, որպեսզի իրենք հետ կանգնենք իրենց նպատակից, բայց իրենք պայքարել են և շարունակելու են պայքարել Վոլոդյա Ավետիսյանի ազատ արձակման համար:
Ազատամարտիկներ Ստեփան Ստեփանյանի, Գևորգ Սարգսյանի և Յուրա Աթոյանի հավաստմամբ` հենց այդ ակցիայից հետո այցելել են իրենց տներ, հարազատներից հետաքրքրվել են իրենց գտնվելու վայրի մասին, գյուղապետը, համագյուղացիները զգուշացրել են, հորդորել են այլևս չմասնակցել հանրահավաքների:
«Մենք ուրիշ պահանջ առայժմ չունենք: Մեր պահանջը հստակ է` ազատ արձակել Վոլոդյա Ավետիսյանին»,- ասաց Գևորգ Սարգսյանը:

 

 

Անկախ

Անգլիայում թողարկել են ոսկյա iPhone-ներ ադրբեջանցի օլիգարխների համար

3 (2)Բրիտանական “Golden and Co” ընկերությունը թողարկել է սահմանափակ քանակությամբ ոսկյա iPhone 5s, որոնք նախատեսված են ադրբեջանցի օլիգարխների համար, հաղորդում է “Հագին” կայքը:

Ըստ տեղեկության՝ հեռախոսի ոսկյա կորպուսի վրա փորագրված են Ադրբեջանի քարտեզը և նախկին նախագահ Հեյդար Ալիևի ստորագրությունը: Այս հեռախոսների ճշգրիտ գինը հայտնի չէ: Սակայն նմանատիպ հեռախոսները արժեն 6000 դոլար:

 

Անկախ

Դեսպան Փոլադյանի հանդիպումները Հորդանանում

103. Ambassador Poladian's meetings in Jordan (Foreign Minister)17.03.2014Մարտի 9-14-ը հայ-հորդանանյան երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի քննարկման նպատակով ՀՀԹ-ում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանն այցելեց Ամման:

Այցի ընթացքում ՀՀ դեսպանը հանդիպումներ ունեցավ Հորդանանի Հաշիմյան Թագավորության խորհրդարանի նախագահ Ատեֆ ատ-Տարաունեի, վարչապետ Աբդալլահ Նսուրի, թագավորական դիվանապետ Ֆաեյզ ատ-Տարաունեի, արտաքին գործերի նախարար Նասեր Ջուդեի, բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարար Ամին Աբդալլահ Մահմուդի, մշակույթի նախարար Լանա Մամքեղի, ինչպես նաև ԱԳՆ ԱՄՆ և Եվրոպայի երկրների ու իրավապայմանագրային վարչությունների պետերի հետ:

103.Ambassador Poladian's meetings  in Jordan (Prime Minister)17.03.2014Հանդիպումների ընթացքում հորդանանյան կողմի հետ քննարկվեցին քաղաքական, առևտրա-տնտեսական, մշակութային, կրթական և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային խնդիրների լայն շրջանակ այդ թվում` սիրիական ճգնաժամի հետ կապված հարցեր: Տնտեսական փոխգործակցության ակտիվացման նպատակով ընդգծվեց ուղիղ օդային հաղորդակցություն հաստատելու, գործարար համաժողովներ կազմակերպելու, միմյանց տարածքներում ցուցահանդեսներին մասնակցելու կարևորությունը:

103.Ambassador Poladian's meetings in  Jordan (Speaker of Parliament)17.03.2014Ձեռք բերվեցին պայմանավորվածություններ քաղաքական երկխոսության ակտիվացման, բարձրաստիճան փոխայցելությունների իրականացման, միջկառավարական համատեղ հանձնաժողովի ձևավորման, արտաքին գործերի գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլի անցկացման, մշակութային կապերի ակտիվացման ուղղությամբ:

103.Ambassador Poladian's meetings in Jordan (Minister of Culture)17.03.2014ՀՀ դեսպանն այցելեց նաև Հորդանանի Հայոց առաջնորդարան` Հայրենիք-Սփյուռք կապերին առնչվող մի շարք խնդիրներ, ինչպես նաև Հայոց Ցեղասպանության 100-ամյակի հանձնաժողովի գործունեությունը քննարկելու նպատակով:

 

 

Անկախ

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը վերջինն է

ըմբշամարտ1Լոս Անջելեսում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի 10 ուժեղագույն հավաքականների մասնակցությամբ կազմակերպված աշխարհի գավաթի թիմային խաղարկությունը:

Եզրափակչում մրցեցին Իրանի և Ռուսաստանի հավաքակաները: Իրանցիները հաղթեցին  6:2 հաշվով և 5-րդ անգամ հռչակվեցին աշխարհի գավաթակիր:

Այսպիսով,  հավաքականները տեղաբաշխվեցին այսպիսի հերթականությամբ. 1. Իրան, 2. Ռուսաստան, 3. ԱՄՆ,  4. ՈՒկրաինա , 5. Մոնղոլիա, 6. Հնդկաստան , 7. Թուրքիա, 8. Ճապոնիա, 9. Վրաստան, 10. Հայաստան:

Մեր երկրի ընտրանին հանդես եկավ երկրորդ կազմով:

Անկախ

Տաք հագուստ՝ անօթևաններին

DSC_4042Մարտի 17-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը տաք հագուստ տրամադրեց ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում բուժվող անօթևան հիվանդներին։

ՀՀ առողջապահության նախարարության ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանը տեղեկացնում է, որ ցրտաշունչ ձմռան հետևանքով ցրտահարված անօթևաններ են տեղափոխվել բժշկական կենտրոն։ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնն այդ հիվանդների հետագա ճակատագիրը լուծելու համար համագործակցում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ։

DSC_4046Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի առաջարկով այսօր լուծվել է 13 անօթևանների հագուստի խնդիրը։ Կարեն Ավագյանի տեղեկացմամբ՝ հիմնադրամը բազմաթիվ սոցիալական ծրագրեր է իրականացնում կարիքավոր, հաշմանդամության խնդիրներ ունեցող անձանց համար։ Մասնավորապես առաջիկայում նախատեսվում է անվասայլակներ տրամադրել դրանց կարիքն ունեցող անձանց։ Ըստ Կարեն Ավագյանի՝ ծրագիրը կօգնի հաշմանդամություն ունեցող մարդկանց լուծել իրենց համար խիստ կենսական այդ հարցը։

Էդվարդն ու Վարդանը երախտապարտ էին հիվանդանոցի բուժանձնակազմին շաբաթներ շարունակ իրենց ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար։ Նրանք շնորհակալություն հայտնեցին նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամին՝ ծանր պահերին իրենց միայնակ չթողնելու համար։

 

 Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Անկախ

Սիլվիո Բեռլուսկոնին հիասթափված է «Միլանի» գլխավոր մարզիչ Կլարենս Զեյդորֆի աշխատանքից

կզseedorfԻտալական «Միլան» ֆուտբոլի ակումբի գլխավոր մարզիչ Կլարենս Զեյդորֆի գլխին սև ամպեր են կուտակվում:

Ակումբի նախագահ և սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին հիասթափված է հոլանդացի մասնագետի աշխատանքից:

Խնդիր է դրվել, որ նա արդարացնի սպասելիքները: Եթե մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը «Միլանը» Եվրոպայի լիգայի ուղեգիր չնվաճի, Զեյդորֆը կհեռացվի զբաղեցրած պաշտոնից:

Անկախ