Հանրապետության ավտոճանապարհներին կատարվում են մաքրման աշխատանքներ

եղանակ,տավուշՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը Անկախին տեղեկացնում է, որ մարտի 30-ին՝ ժամը 21.30-ի դրությամբ, հանրապետության որոշ տարածքներում տեղում է ձյուն:

Փակ են Մաստարա – Լանջիկ – Սառնաղբյուր, Բերդ – Ճամբարակ ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:

Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների զգալի մասը դժվարանցանելի են:

Խորհուրդ է տրվում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում գործում է  թեժ գիծ՝ 56-25-33 հեռախոսահամարով, որը շուրջօրյա  տեղեկություն է տրամադրում ճանապարհների վիճակի մասին։

 Անկախ

Քաղաքապետարանը ջանք չի խնայում

ձյան մաքրումԵրևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնում են, որ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում առանց ընդհատման շարունակվում են ձնամաքրման աշխատանքները: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քաղաքապետարանի համապատասխան ծառայություններից զատ աշխատանքներում ընդգրկված են բոլոր վարչական շրջանների կոմունալ ծառայությունները: ձյան մաքրումՔաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ընթացող աշխատանքներին տեղերում հետևում են վարչական շրջանների ղեկավարները: Գլխավոր փողոցների ու մայթերի մաքրմանը զուգահեռ` ձնամաքրման աշխատանքներ են կատարվել նաև երկրորդական փողոցներում ու բակային տարածքներում: Մաքրվել են նաև ստորգետնյա և վերգետնյա անցումների աստիճանահարթակներն ու անցուղիները:   Մայրաքաղաքի փողոցներում այս պահին աշխատում է շուրջ 130  միավոր հատուկ մեքենասարքավորում: Փողոցների և մայթերի մշակման համար, ժամը 21:00-ի տվյալներով, արդեն իսկ  օգտագործվել է 254 տոննա տեխնիկական աղ և 550 տոննա ավազ: Քաղաքապետի հանձնարարությամբ աշխատանքները կշարունակվեն նաև ամբողջ գիշեր:

Անկախ

 

 

 

Թուրքիայում ամփոփում են ՏԻՄ ընտրությունների արդյունքները

Թուրքիայում ամփոփում են ՏԻՄ ընտրությունների արդյունքները        Թուրքիայում հաշված ժամեր առաջ ավարտվել են ՏԻՄ ընտրությունները և այժմ ընթանում է ձայների հաշվարկման գործընթացը: Եվ այսպես նախնական արդյունքներն հետևյալն են՝

Իշխող Արդարություն և զարգացում կուսակցություն (AKP) – 48,25 %

Քեմալական Ժողովրդա-հանրապետական կուսակցություն (CHP) – 23,86%
Ազգայնամոլական Ազգայնական շարժում կուսակցություն (MHP) – 13,84%
Քրդական Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցություն (BDP) – 7,45%
Ինչպես և սպասվում էր, հիմնական մրցակցությունը ծավալվել է Ստամբուլում, որտեղ այդ պահին 44,98 տոկոսով առաջատարը ԺՀԿ-ի թեկնածու Մուստաֆա Սարըգյուլն է, նրանից շատ քիչ է հետ մնում ԱԶԿ-ի թեկնածու Քդիր Փոփբաշը՝ 44,65 տոկոս: Անկարայում 45 տոկսով հաղթում է ԱԶԿ-ն, իսկ
Իզմիրում 55 տոկսով առջևում ԺՀԿ-ն է:

Գնահատելով նախնական արդյունքները՝ կարող ենք փաստել, որ ԱԶԿ-ն չի կրի բոլորի կողմից սպասված պարտությունը, իսկ ԺՀԿ-ն նախորդ ընտրությունների համեմատ փոքր-ինչ կբարելավի իր դիրքերը:

 Անկախ