Ինչպես կարող է «Բավարիան» շրջանցել «Ռեալին»

լմ22742Մյունխենի «Բավարիային» դժվարին փորձություն է սպասում Եվրոպայի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում: Նրանք այսօր տանը հյուրընկալելու են Մադրիդի «Ռեալին»: Գերմանական ակումբի և Գերմանիայի հավաքականի նախկին խաղացող Լոթար Մատթեուսը փորձել է ներկայացնել, թե որը կարող է լինել «Բավարիայի» հաջողության հասնելու բանալին:

« Թիմի մարզիչ Գվարդիոլայի փոխարեն ես կփորձեի մրցակցին զրկել հակագրոհների հնարավորոթւյունից: Արագություն զարգացրած Գարեթ Բեյլին և Կրիշտիանու Ռոնալդուին գերազանցել գրեթե հնարավոր չէ: Այդ  պատճառով «Բավարիան» պետք է փորձի իսպանացիներին զրկել ազատ տարածություններից: Դա շրջադարձային նշանակություն կունենա»,- ասել է Մատթեուսը:

ԱՄՆ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ամրապնդմանը. Ուորլիք

Ջեյմս ՈւորլիքԱմերիկայի Միացյալ Նահանգներն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների միջև վստահության և փոխըմբռնման մթնոլորտի հաստատմանն ուղղված ծրագրերին։

Այս  մասին “Twitter”-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։

 

Մենք գնացինք մի տեղ, որ գոյություն չունի. Գեղամ Նազարյան

գեղամ նազարյան«Քաղաքական իրավիճակը բարելավվում է, երբ փոփոխություններ են տեղի ունենում: Երբ փոփոխություններ տեղի չեն ունենում քաղաքական վիճակն  ավելի է լճանում: Այսօր մենք տեսնում ենք, որ մեր քաղաքական դաշտում որևէ փոփոխություն չի կատարվում, ընդհակառակը, տեղի է ունենում լճացման խորացում` իր բոլոր հետևանքներով, ինչը Հայաստանը և հայ ժողովուրդը զգալու է  իր մաշկի վրա` թե´ քաղաքական, թե´ տնտեսական ցնցումների ձևով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Գեղամ Նազարյանը: Նա նշեց, որ ավելի լավ կլիներ,  եթե ընդհանրապես փոփոխություններ չլինեին, քան թե պարզապես տեղաշարժեր. «Եթե Հասմիկ Պողոսյանը մնում է նախարար, եթե Արմեն Աշոտյանը մնում է նախարար , նշանակում է որ Սերժ Սարգսյանը ասում է . «Հայ ժողովուրդ, ինձ բացարձակապես հետաքրքիր չէ, թե դու ինչ ես մտածում կառավարության գործունեության մասին. Ես անելու եմ այն, ինչ մինչև այժմ արել եմ»»:

Քաղաքագետի կարծիքով տնտեսական և քաղաքական ցնցումները ակնհայտ կդառնան արդեն շատ մոտ ապագայում` 2015-ին: Նա երկրի քաղաքական իրավիճակը համեմատեց Ուկրաիայի նախաճգնաժամային իրավիճակի հետ, երբ Յանուկովիչի պաշտոնանկ արվելուց հետո հայտնի  դարձավ, որ գանձարանը դատարկ է. «Շուտով պարզ կդառնա, որ մեզ մոտ վիճակն  ավելի խայտառակ է»: Ըստ քաղաքագետի`  ստեղծված  իրավիճակի միակ լուծումը ժողովրդի դիմադրությունն է:

Քաղաքագետը չուզեց անդրադառնալ ՕԵԿ-ի` կոալիցիայից դուրս գալուն, քանի որ, ըստ նրա, այդ կուսակցությունը տեղ չունի քաղաքական դաշտում. «ՕԵԿ-ը ՀՀԿ դուստր ձեռնարկություն է, որը որոշվեց փակել»:

Խոսելով Հայաստանի Մաքսային միություն մտնելու մասին`  Գեղամ Նազարյանն ասաց, «Սերժ Սարգսյանի` սեպտեմբերին կատարած հայտնի հայտարարությունը անակնկալի բերեց բոլորին, այդ թվում` Վլադիմիր Պուտինին և Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևին. «Մենք գնացինք մի տեղ, որ գոյություն չունի: Ուկրաինայի ճգնաժամից հետո ամեն ինչ էլ ավելի է փոխվել»:

 

 

Մյունխենի «Բավարիա» – Մադրիդի «Ռեալ» մրցամարտում ավելի բարձր են դասվում գերմանական թիմի հաղթելու հնարավորությունները:

39983Այսօր Մյունխենի «Ալյանս արենա»  մարզադաշտում  կկայանա ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումը, կմրցեն Մյունխենի «Բավարիան» և Մադրիդի «Ռեալը» ։

Առաջին խաղում մադրիդցիներն առավելության էին հասել 1:0 հաշվով:

Գրավախաղերի կազմակերպիչները պատասխան հանդիպումում ավելի բարձր են դասում գերմանական թիմի հաղթելու հնարավորությունները:

Բուքմեյքերները «Բավարիայի»  հաղթանակի համար սահմանել են 1,74 իսկ հյուրերի հաղթանակի՝ 4,75 գործակից։ Ոչ ոքին գնահատվում է 4 գործակցով։

 

Քեմերոնը պաշտոնից կեռանա,եթե ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու համար հանրաքվեն տապալվի

pic_144d9fbd5c66283e6cbab86e7ec4dd4c

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը խոստացել է հեռանալ պաշտոնից այն դեպքում, եթե ԵՄ կազմից երկրի դուրս գալու նպատակով հանրաքվե իրեն չհաջողվի անցկացնել: “Այդ հարցում ոչ մի զիջում չի կարող լինել: Ես երկրի վարչապետի պաշտոնը չեմ զբաղեցնի, եթե չկարողանանք հանրաքվե անցկացնելու պարտավորությունն իրականացնել”,-ասել է նա Պահպանողական կուսակցությունից իր համախոհների հետ հեռախոսային կոնֆերանսի ժամանակ:

Նրա խոսքով, ընտրողները կասկածանքով են տրամադրվել ԵՄ նկատմամբ հարաբերությունը վերանայելու իր խոստմանը: Պահպանողական կուսակցությունից Քեմերոնի համախոհները երկար ժամանակ է ինչ  ցանկանում են, որ նա պաշտոնական մակարդակ բարձրացնի ԵՄ-ին  այսուհետ էլ անդամակցելու հարցը: 2015-ին խորհրդարանական ընտրություններում պահպանողականների հաղթանակի դեպքում հանրաքվեն կանցկացվի 2017-ին: Սակայն, երկյուղներ կան, որ այդ ձեռնարկը կարգելափակվի, եթե Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը ստանա ձայների մեծամասնությունը:

Այս հարցն արդեն բարձրացվել է 2011-ին, սակայն, պատգամավորները, որոնց մեծամասնությունը լեյբորիստներ էին ու լիբերալ դեմոկրատներ, մերժեցին այն:  Քեմերոնն էլ էր  այն ժամանակ դեմ հանրաքվեի անցկացմանը, պատճառաբանելով, որ դրա համար ընտրված ժամանակն անպատեհ էր, իսկ Եվրոպան էլ խոր ճգնաժամի մեջ:

Անկախ

Կլոնավորումը կարող է բուժել շաքարախտը

cloning-2_2563895b (1)The Telegraph-ը հայտնում է, որ գիտնականները օգտագործել են մարդկային կլոնավորման տեխնիկաներ` ստեղծելու առողջ ցողունային բջիջներ դիաբետով հիվանդների օրգանիզմից: Գիտնականները հուսով են, որ այդ բջիջները կարտադրեն ինսուլին հիվանդի մարմնում դրանց փոխպատվաստումից հետո:

Մարդու կլոնավորումն օգտագործվել է, որպեսզի ստեղծվեն  ցողունային բջիջներ, որոնք կարող են բուժել շաքարախտով  հիվանդներին  ինսուլինի արտադրությունը խթանելու միջոցով:

Առաջին անգամ  գիտնականները հաջողությամբ 1-ին կարգի հիվանդների վնասված ԴՆԹ-ն փոխարինել են մանկական դոնորի առողջ գենետիկական նյութով:

Հույս կա, որ երբ այս բջիջները նորից հետ ներարկվեն շաքարախտով տառապող հիվանդի օրագնիզմ, դրանք կսկսեն ինքնուրույն արտադրել ինսուլին:

“Սրանով մեկ քայլ առաջ ենք գնում ինսուլին արտադրող սեփական բջիջների միջոցով շաքարախտով տառապող հիվանդների բուժման  ճանապարհին”,- նշել է Դիեթեր Էգլին` Նյու Յորքի Ցողունային Բջիջների հիմնադրամի բժիշկը, ով ղեկավարել է այդ հետազոտոթույունը:

Արթուր Աբրահամը ցանկանում է ռինգում մնալ ևս 2-3 տարի

աա արթուր աբրահամ31457WBO վարկածով գերերմիջին քաշային կարգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը (39-4, 28 նոկաուտ) հայտարարել է, որ ցանկանում է ռինգում մնալ ևս 2-3 տարի:

Նա պարզաբանել է, որ  դեռ ներուժ ունի աշխարհի լավագույն բռնցքամարտիկների հետ մրցամարտեր անցկացնելու համար:

«Ցանկանում եմ ռևանշ-մրցամարտեր անցկացնել այն բռնցքամարտիկների հետ, որոնց պարտվել եմ, մասնավորոպես` Անդրե Ուորդի: Առայժմ կենտրոնացած եմ մայիսի 3-ին Սյեկլոցայի հետ կայանալիք մրցամարտի վրա»,- ասել է 34-ամյա հայ բռնցքամարտիկը:

Աբրահամը Սյեկլոցայի հետ հանդիպում է անցկացնելու Բեռլինի «Վելոդրոմ» մարզապալատի ռինգում:

«Ոսկե խաղակոշիկ» մրցանակի հավակնորդները

կռCristiano-Ronaldo-Real-Madrid Պայքարը սուր է «Ոսկե խաղակոշիկ» մրցանակի համար: Դրան տիրելու համեմատաբար մեծ հնարավորություններ ունեն երկու աստղեր:

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մրցում է անգլիական «Լիվերպուլի» խաղացող Լուիս Սուարեսի հետ: Նրանք 30-ական գոլի հեղիանակ են դարձել և ունեն 60-ական միավոր:

Պատվավոր ավարին տիրանալու Ռոնալդուի հնարավորություններն ավելի մեծ են, քանի որ «Ռեալը» առաջիկայում 4 հանդիպում է անցկացնելու բարձրագույն խմբում, մինչդեռ Սուարեսն ընդամենը 2 խաղում կարող է ավելացնել միավորների իր պաշարը:

Ահա թե ովքեր են 5 հավակնորդները` 1. Լուիս Սուարես («Լիվերպուլ»)` 30 գոլ (60 միավոր), 2. Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»)` 30 (60), 3. Դիեգո Կոստա («Աթլետիկո»)` 27 (54), 4. Լիոնել Մեսսի («Բարսելոնա»)` 27 (54), 5. Զլատան Իբրահիմովիչ (ՊՍԺ)` 25 (50):

Ինչու՞ Երևանում «բոլորս թուրք ենք» ասելը անհնար և աներևակայելի է. Դևլեթ Բահչելի

bahceli Վերջին շրջանում թուրքական կառավարությանը ուղղված խիստ քննադատություններով աչքի ընկնող Ազգայնական շարժում կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին կուսակցական ժողովի ժամանակ նույնպիսի քննադատություն է հնչեցրել նաև վարչապետ Թայիփ Էրդողանի 1915 թվականի վերաբերյալ «ցավակցական» ուղերձի մասին: «Ցեղասպանության համար ցավակցությունները որպես զենք օգտագործող, մեր դեմ ուղղված հակաքարոզչական աշխատանքներ տանող ո՞ր մի հայի մահնեդական թուրք ազգի ցավերը կիսելն եք տեսել: Ստամբուլում իրավունք ունեն ասելու բոլորս հայ ենք, ապա ինչու Երևանում բոլորս թուրք ենք ասելը անհնար և աներևակայելի է»,-հայտարարել է Բահչելին՝ արժանանալով ներկա կուսակցականների հոտնկայս ծափահարություններին:

Անկախ

Այնթափում ոչնչացվում է հայկական թաղամասը

ayntep Թուրքական «Դիջլե» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Գազիանթեփում (Այնթափ) քանդում են մի ժամանակ հայերին պատկանած տները՝ փոխարենը հյուրանոցներ կառուցելու նպատակով: Այնթափի ամենահին թաղամասներից մեկը համարվող Բեյ թաղամասը, որը բնակեցված է եղել հայերով, այժմ վերածվել է սրճարաններով ու գինետներով լի մի վայրի: Քիչ թե շատ կանգուն մնացած տներն էլ հերթով քանդում և նման հաստատություններ են կառուցում:

26 տարի այս թաղամասում հայերին պատկանող մի տանը ապրող գրող Իբրահիմ Հալիլ Այջանը նշել է, որ այս ճարտարապետական շինությունների գնորդները առևտրային նպատակներ են հետապնդել: Վերջինիս խոսքերով՝ շատ ցավալի է, երբ հարյուրամյակներ միասին ապրած ժողովուրդների ժառանգություն թողած վայրերը հողին են հավասարեցվել: «Այնթափում առաջին թատրոնը, առաջին թերթը հայերի շնորհիվ է եղել, սոցիալ-մշակութային կյանքի հետ միասին առևտուրն էլ նրանց ձեռքում էր: Մենք պետք է դեմ դուրս գանք նրանց մշակույթի ոչնչացմանը: Ամեն մի սափորին հասցված հարվածը սրտին ուղղված դանակի հարվածի է նման»,-ասել է Այջանը:

Անկախ

Լուի վան Գալը գտնում է, որ ֆուտբոլի աշխարհի չեմպիոն կդառնա Գերմանիայի հավաքակականը

լվգLouis-van-Gaal-Holland-coach_2825059Մոտենում է Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկը: Դժվար է գուշակել, թե որ թիմը կդառնա չեմպիոն:

Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը նշել է, որ աշխարհի 2014 թվականի առաջնության հաղթողի հավակնորդ է համարում Գերմանիայի հավաքականին:

«Հոլանդիայի հավաքականը կփորձի դուրս գալ շատ բարդ խմբից: Ցանկալի է, որ կարողանանք խուսափենլ 1/8 եզրափակչումում Բրազիլիայի ընտրանիի հետ հանդիպելուց: առաջնությունում կհաղթի Գերմանիայի հավաքականը: Չնայած պետք է նշեմ, որ ավելի վաղ եվրոպացիներին չի հաջողվել չեմպիոն դառնալ Ամերիկայում»,- ասել է վան Գալը:

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Հունաստանում

211.Genocide commemoration  events in Greece 29.04.2014Շարունակվում են Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումները Հունաստանում:

Ապրիլի 27-ին Աթենքում, Սալոնիկում և Ալեքսանդրուպոլիսում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի hիշատակի և ոգեկոչման հիմնական միջոցառումները:

Աթենք

Աթենքյան միջոցառումը կազմակերպվել էր Ատտիկայի մարզպետարանի նախաձեռնությամբ և Հայ դատի հանձնախմբի և Ռամկավար ազատական կուսակցության Իրավանց խորհրդի համատեղ ջանքերով: Ռազմական թանգարանի հանդիսասրահում անցկացված բազմամարդ հանդիսությանը ներկա գտնվեցին Հունաստանի պետական-քաղաքական կյանքի բարձրաստիճան պաշտոնյաներ, օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և անդամներ, ռազմական կցորդներ, զինվորականներ և այլն:

Հունական խորհրդարանը ներկայացնում էին փոխնախագահ Իոաննիս Տրաղակիսը, խորհրդարանի նախկին նախագահ և Հայաստան-Հունաստան բարեկամության խմբի նախագահ Ապոստոլոս Կակլամանիսը, պատգամավորներ Կոստաս Կացաֆադոսը, Պրոկոպիս Պավլոպուլոսը, Էլենի Զարուլիան, Նիկոլաոս Միխոսը, խորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչներ Դիմիտրիոս Պապադիմուլիսը, Վասիլիս Կապերնարոսը, Խրիստոս Կացիոտիսը, Մարիա Յանակակին: Արտգործնախարար և փոխվարչապետ Էվանգելոս Վենիզելոսին ներկայացնում էր Ի. Դողորիտիսը: Միջոցառմանը ներկա էին Անգոլայի, Ռուսաստանի, Խորվաթիայի, Իրաքի, Սերբիայի, Կոնգոյի, Եգիպտոսի, Չինաստանի դեսպանները և դիվանագետներ, ռազմական կցորդներ, Հունաստանի «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայի պետ Խրիստոս Կարիոտիսը, ինչպես նաև ակադեմիայում ուսանող հայ կուրսանտները: Տեղական ինքնակառավարման մարմինները ներկայացնում էին Ատտիկայի փոխմարզպետ Աննա Պապադիմիտրիու-Ցացուն, Աթենքի փոխքաղաքապետեր Սուլթանա Սպիրոպուլոն և Յորղոս Պապանդրեուն, Պիրեասի քաղաքապետ Վասիլիս Միխալոլիակոսը, Նիկեա-Ռենտիի քաղաքապետ Յորղոս Իոակիմիդիսը, պաշտոնատար այլ անձիք: Միջոցառմանը ներկա էին նաև հայկական եկեղեցիների առաջնորդները և հոգևոր դասի ներկայացուցիչներ, հունահայ համայնքային կառույցների ղեկավարները և անդամները, ասորական, հունական, պոնտական հասարակական-քաղաքական կազմակերպությունների և համալսարանական շրջանակների ներկայացուցիչներ:

Միջոցառումը մեկնարկեց Ցեղասպանությունը վերապրողների վկայությունները ներկայացնող «20 ձայն» փաստագրական տեսանյութի ցուցադրմամբ: Բացման խոսքով հանդես եկավ Ռամկավար ազատական կուսակցության Կենտրոնական վարչության ներկայացուցիչ Հովհաննես Առաքելյանը, որին հաջորդեց միջոցառման պաշտոնական մասը: Ատտիկայի փոխմարզպետ Պապադիմիտրիու-Ցացուն իր ելույթում նշեց, որ միջոցառման նպատակն ատելություն սերմանելը չէ, այլ պատմությունն իբրև գործիք օգտագործելով` առաջնորդվել դեպի խաղաղություն, և փոխըմբռնման ու համագործակցության դասեր քաղել: Պաշտոնյայի խոսքով` հուշ-երեկոյի կազմակերպումը անհրաժեշտություն է, քանի որ «անցյալը մեր մեջ բաբախող երկրորդ մի սիրտ է»:

211.Genocide commemoration events in Greece    29.04.2014Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանն իր ելույթում վիճակագրական փաստեր ներկայացրեց Ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի կրած մարդկային, մշակութային և տնտեսական ահռելի կորուստների վերաբերյալ և մասնավորապես կարևորեց ՀՀ և համայն հայության ջանքերը ցեղասպանությունը, իբրև մարդկության դեմ հանցագործություն, կանխարգելելու գործում:

Հունական խորհրդարանի և խորհրդարանի նախագահ Մեյմարակիսի անունից հանդես գալով` պարոն Տրաղակիսը, մատնանշելով Թուրքիայի մերժողական քաղաքականությունը, փաստեց, որ ապրիլի 24-ի նախօրեին վարչապետ Էրդողանի հնչեցրած խոսքերից պարզ է դառնում, որ Թուրքիան ուժ չի գտնում պատմական ճշմարտությունն ընդունելու և բավարարվում է կեղծ բարեպաշտական ուղերձով: Նա նաև շեշտեց, որ մերժողականությունն արգելք է տարածաշրջանում վստահության հարաբերություններ հաստատելուն:

Օրվա բանախոսն էր Սալոնիկի համալսարանի արդի պատմության դասախոս, պրոֆեսոր Վլասիս Աղձիդիսը, որը հետաքրքական և համապարփակ պատմական ակնարկով ներկայացրեց Առաջին համաշխարհային պատերազմի համապատկերը, մասնավորապես պատերազմի քողի ներքո քրիստոնյա բնիկ ժողովուրդների հանդեպ իրագործված օսմանյան վայրագությունները, որոնք դարձան հիտլերյան «ազգերի մաքրագործման» գաղափարի նախատիպը:

Միջոցառման ներկաները սկաուտական խմբերի ուղեկցությամբ քայլերթով ուղղվեցին դեպի կենտրոնական Սինտաղմա հրապարակ, որտեղ պատվո պահակախմբի ներկայությամբ տեղի ունեցավ Անհայտ զինվորի հուշարձանին դափնեպսակների զետեղման հանդիսավոր արարողություն ՀՀ դեսպանության, ՀՀ Զինված ուժերի, Ատտիկայի մարզպետարանի, Աթենքի քաղաքապետարանի, հունահայ համայնքի և Հունաստանի ասորիների միության կողմից:

 

Սալոնիկ

Սալոնիկում նահանգային և քաղաքային իշխանությունների հետ հայ համայնքային կառույցների համագործակցությամբ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում տեղի ունեցավ «Ի. Վելիդիս» դահլիճում: Միջոցառմանը մասնակցեցին Հունաստանի խորհրդարանի պատգամավորներ և կառավարության անդամներ, նահանգային ու քաղաքային իշխանությունների, զինվորականության, քաղաքական կուսակցությունների, տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ, հայ և հույն հոգևոր հայրեր, լրագրողներ:

Միջոցառմանը ողջույնի խոսք ուղղեցին Մակեդոնիայի և Թրաքիայի ապակենտրոնացված իշխանության, Կենտրոնական Մակեդոնիայի նահանգապետարանի, Սալոնիկի քաղաքապետարանի, հայ համայնքային կառույցների ներկայացուցիչները:

Բանախոսեց Ցեղասպանությունների հետազոտման միջազգային ակադեմիայի անդամ պրոֆեսոր Թեոֆանիս Մալկիդիսը:

ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Մինաս Մարտիկյանն ընթերցեց ՀՀ դեսպանի ուղերձը:

Միջոցառման ավարտին ելույթ ունեցավ Սալոնիկի մանկական երգչախումբը:

Այնուհետև տեղի ունեցավ քայլարշավ դեպի Անհայտ զինվորի հուշարձանը, որտեղ պատվո պահակախմբի ներկայությամբ կայացավ Հայաստանի դեսպանության, հունական, նահանգային և քաղաքային իշխանությունների, Հունական 3-րդ բանակի հրամանատարության, Հունաստանի բանակի վետերանների և հայ համայնքային կազմակերպությունների կողմից ծաղկեպսակների զետեղման արարողություն:

 

Ալեքսանդրուպոլիս

Ալեքսանդրուպոլիս քաղաքում Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված  քաղաքական ձեռնարկը կազմակերպվել էր Արևելյան Մակեդոնիայի և Թրակիայի Հայ դատի հանձնախմբի և Սուրբ Կարապետ եկեղեցու թաղային խորհրդի կողմից: Միջոցառմանը ներկա էին Ալեքսանդրուպոլիսի քաղաքապետը, քաղաքապետարանի խորհրդի անդամներ, մարզպետարանի ներկայացուցիչներ, ՀՅԴ տեղական կոմիտեների անդամներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, շրջանի հայ և  հույն հոգևոր հայրեր:

Ողջույնի խոսքով հանդես եկան Ալեքսանդրուպոլիսի քաղաքապետ Էվանգելոս Լաբակիսը, մարզպետարանի ներկայացուցիչ Յաննիս Կանելակիսը, Հունաստանում ՀՀ դեսպանի ուղերձն ընթերցեց դեսպանության 3-րդ քարտուղար Մարիամ Հարությունյանը:

Օրվա բանախոսն էր Թրաքիայի «Դիմոկրիտիո» համալսարանի պրոֆեսոր Իակովոս Աղձօղլուն:

Ապրիլի 24-ին Ցեղասպանության զոհերի ոգեկոչման և հիշատակի արարողություն է տեղի ունեցել նաև Հունաստանի Կոս կղզում: Տեղական համայնքի ներկայացուցիչները խաղաղ քայլերթ են կատարել գլխավոր պողոտայով, ապա համախմբվելով կղզու կենտրոնական հրապարակի Անհայտ զինվորի հուշադամբարանի առջև, ծաղիկներ զետեղել մեկուկես միլիոն հայ անմեղ զոհերի հիշատակին: Հունական Կոս կղզու, ինչպես նաև հունական այլ շրջանների փոքրաթիվ հայ համայնքները ևս իրենց ձայնը միացրին համայն հայության պահանջատիրական ձայնին` 99-րդ ապրիլի 24-ը նշանավորելով միասնականության և վճռականության խորհրդով:

Անկախ

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել 2014թ. ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին

հրամանագիրՂեկավարվելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածներով` որոշում եմ.

1. 2014 թվականի մայիս-հուլիս ամիսներին անցկացնել Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրացել է մինչև 2014 թվականի հունիսի 30-ը ներառյալ, և որոնք չեն օգտվել զորակոչի տարկետման իրավունքից կամ կորցրել են այն, ինչպես նաև մինչև 2014 թվականի հունիսի 30-ը ներառյալ 18 տարին լրացող՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված ցուցակներում ընդգրկված այն քաղաքացիների, որոնք մասնակցել են բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննություններին և մինչև 2014 թվականի հուլիսի 15-ը չեն ներկայացրել զորակոչից տարկետման իրավունքը հավաստող փաստաթուղթ:

2. 2014 թվականի մայիս-հուլիս ամիսներին զորացրել սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` երկշաբաթյա ժամկետում ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում:

4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

 Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

Անկախ

ՃՏՊ Արցախի պողոտայում

փրկարարԱպրիլի 29-ին, ժամը 06.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայում` Տուն Դեպո առևտրի կենտրոնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ՎԱԶ 21010 մակնիշի 35 VO 783 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է էլ. սյանը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ` 1990 թ. ծնված Ս. Ն.-ն, ուղևորներ` 1988 թ. ծնված Ա. Ս.-ն և 1989 թ. ծնված Լ. Հ.-ն տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ:

Դեպքի վայրում տուժածներին օգնություն է ցուցաբերել ՀՆՓԱԻԿ ջրասուզական ջոկատի հրամանատարը:

Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:

Անկախ

Հայ ֆուտբոլիստների թիմն այլևս չի կարող պայքարել մեդալների համար

ՅուՄԱՕ34100Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացողներ Յուրա Մովսիսյանի և Արազ Օզբիլիսի թիմը` Մոսկվայի «Սպարտակը», Ռուսաստանի առաջնության 27-րդ տուրի վերջին խաղում 0:2 հաշվով պարտվեց Կրասնոդարի «Կուբանին»:

Հյուրերի թիմից երկու գոլի հեղինակ դարձավ բուլղարացի Իվելին Պոպովը: Մեր ֆուտբոլիստները սպարտակցիների թիմի մեկնարկային կազմում էին: 61-րդ րոպեին Օզբիլիսը փոխարինվեց:

«Սպարտակը» 44 միավորով 5-րդ տեղում է: «Կուբանը» 35 միավորով 9-րդն է: Այս անհաջւողությունից հետո «Սպարտակը» այլևս չի կարող պայքարել մեդալների համար:

Տեխնիկական արդյունքներ

«Սպարտակ» – «Կուբան»՝ 0:2

Իվելին Պոպով, 67, 86

Սևանից հավելյալ ջուր բաց թողնելու նախագիծը հաստատվեց որոշակի զիջումով

Սևանա լիճ“Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին” օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց 96 կողմ, 15 դեմ, 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Մինչ քվեարկությունը, սակայն, նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ կառավարությանն առընթեր ջրային ռեսուրսների պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը պատգամավորներին տեղեկացրեց, որ հաշվի առնելով հարցի շուրջ տեղի ունեցած բուռն քննարկումները, հասարակական կարծիքը, կառավարությունն առաջարկում է օրենքի գործողության ժամկետը այս պահին սահմանափակել և տեղավորվել մեկ տարվա ժամկետում. «Բայց նաև առաջիկայում, տարվա բոլոր առանձնահատկությունները հաշվի առնելով, եզրակացությունները կներկայացվեն Ձեզ»,-հավելեց նա:

Մինչ քվեարկությունը, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք առաջարկել էին հինգ տարին սահմանափակել մեկ տարով, որովհետև առնվազն հասկանալի չէր, թե որ Նոստրադամուսը կարող էր հինգ տարվա կանխատեսում անել:

Միաժամանակ Զոհրաբյանն ասաց, որ իրենք սա համարում են իրավիճակային ելք. «Տասնյակ  գյուղերի բնակիչներ դիմել են մեզ՝ասելով, որ ջուր չլինելու պատճառով հողերը զրկված են ոռոգման հնարավորությունից, ուստի ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու նախագծին՝ հասկանալով, որ խնդիրը պետք է գլոբալ և լրջագույն ստուգում ստանա, ինչպես նաև մենք առաջարկում ենք Հիդրոմետին, որը «Սևանի մասին» օրենքի համաձայն անցկացնում է մշտադիտարկում, առնվազն տարին երկու անգամ խորհրդարանին ներկայացնի մշտադիտարկման արդյունքները բալանսի հետ կապված»:

Հիշեցնենք, որ խնդրահարույց օրենքի նախագծով առաջարկվում է Սևանից բաց թողնել օրենքով նախատեսված 170 միլիոն խմ ջրի փոխարեն 240 միլիոն խմ` հինգ տարի ժամկետով, ինչը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել, քանի որ մտավախություն կա, որ դա մեծ վնաս կհասցնի ջրի էկոհամակարգին:

 

Անկախ

Աշխարհի ուժեղագույն շախմատիստների դասակարգման աղյուսակը

1. Կառլսեն 2879.6
2. Արոնյան 2814.8
3. Գրիշչուկ 2792.1
4. Կարուանա 2786.2
5. Անանդ 2785.0
6. Կրամնիկ 2783.0
7. Նակամուրա 2774.2
8. Տոպալով 2772.0
9. Կարյակին 2771.9
10. Դոմինգես 2768.3

Մահից մեկ րոպե առաջ,տեսանյութ

104597773-courtney-sanford

Հյուսիսային Կարոլինա նահանգի Կլեմանսոյի բնակիչ Կորթնի Էնն Սենֆորդը զոհվել է ավտովթարից` սոցցանցում լավատեսական ստատուս թողնելուց մեկ րոպե անց:

Ապրիլի 24-ի առավոտյան  Հյուսիսային Կարոլինայի մայրուղիներից մեկով ընթանալով, 32-ամյա կինը  Facebook-ում գրել է իր տրամադրության ու  կատարող Ֆարել Ուիլյամսի հիթի մասին. «Happy»  երգը լսելուց ինձ երջանիկ եմ զգում», որը հրապարկվել է  առավոտյան 8:33-ին, իսկ 8:34-ին փրկարարական ծառայությունը ճանապարհային պատահարի ականատեսներից ահազանգ է ստանում:

pic_b26fa282ad6ef17207866b3933d1e4b2

Զանգահարողը տեղեկացնում է, որ մարդատար ավտոմեքենան հանդիպակաց գիծ է դուրս եկել ու բախվել բեռնատարին և անմիջապես էլ այրվել է: Խոսքը Սենֆորդի մեքենայի մասին էր.կինը մահացել է տեղում` ստացած վնասվածքներից: Ինչն է վթարի պատճառը` չի նշվում:

Բեռնատարի վարորդը չի տուժել: Ոստիկանությունում վստահ են , որ կնոջ մահն ակնթարթային է եղել: Հետաքննության համար Սենֆորդի պոստի սքրինշոթն են արել, որտեղ երևում է, որ նրա վերջին գրառումը մեկնաբանել են ընկերները` առանց կասկածելու, որ նա արդեն մահացած է:

Անկախ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (ապրիլի 28-ից 29-ը)

օպերատիվ իրավիճակԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 28-ից 29-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքից բացահայտվել է 5-ը, գողության 13 դեպքից` 7-ը, խարդախության 4 և յուրացման 6 դեպքերը բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Անկախ