Կարեն Քոչարյանը ֆեյսբուքում հետաքրքիր կարծիք է հայտնել երեկվա ՍԴ որոշման կապակցությամբ

կարեն քոչարյանԵս, իհարկե, իրավաբան չեմ, բայց ՍԴ երեկվա որոշումից հետևյալ եզրակացություն արեցի` դատարանը ապացուցում է որ օրենքը խախտվել է (իսկ հակասահմանադրական բառը հուշում է, որ խախտվել է պետության Գլխավոր Օրենքը), սակայն քաղաքացիները 6 ամիս Պարտադիր պետք է ապրեն հակասահմանադրական ճանաչված Պարտադիր կուտակայինի պայմաններում։ Դա նույն է, որ ասենք դատարանը որոշում կայացնի, որ ինչ-որ մեկը գողություն է կատարել, հետո ասի, բայց դու գնա շարունակի ևս 6 ամիս գողություն անել, հետո կգաս մեզ կասես, որ փոխվել ես և մենք անպայման կհավատանք, որ դու փոխվել ես։
ՍԴ այս որոշումը, սերիալներով կրթված արդի սերունդը կգնահատեր երկու բառով` Մաման- ծաղկաման։

Անկախ

Օմսկի պանրի գործարանի աշխատակիցներին ազատազրկում է սպառնում

142-390x290

Օմսկի  քննչական կոմիտե «Պանիրներ» առևտրի տուն» գործարանի աշխատակիցների` կաթի մեջ լողանալու փաստով նյութեր  են ուղարկվել` քրեական գործ հարուցելու նպատակով:

Մարտի վերջին սոցցանցերում հայտնվեցին կաթի մեջ լողացող պանրագործարանի աշխատակիցների լուսանկարները:Հետո նրանցից մի քանիսը խոտովանեցին , որ այդ կաթից «հյուսք» պանիր են պատրաստել, որը հետագայում խանութ է ուղարկվել վաճառքի: Հիմա համապատասխան մարմինները գործարանի սանիտարա-համաճարակային նորմերն են ստուգում: Գործարանի գործունեությունը դադարեցվել է, իսկ արտադրանքը խանութներից հետ է կանչվել:

Մեղավորների նկատմամբ  քրգործ է հարուցվել ու նրանց սպառնում է 2 տարվա ազատազրկում:

Անկախ

Երևանի քաղաքապետի տեղակալն այցելել է առողջապահական ակցիայի ընթացքում վիրահատված կանանց

հիվանդանոց

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին, որ Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ  Կամսար Բաբինյանը քաղաքապետարանի նախաձեռնած «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիայի ընթացքին և արդյունքներին ծանոթանալու նպատակով այցելել են Երևանի Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն։

Կենտրոնի տնօրեն Գեորգի Օկոևի ուղեկցությամբ քաղաքապետի տեղակալն ու քաղաքապետարանի առողջապահության վարչության պետն այցելել են ակցիայի ընթացքում վիրահատված և ապաքինվող կանանց, զրուցել նրանց հետ  ակցիայի անցկացման, ինչպես նաև կատարման վերաբերյալ։ Լսելով նրանց բարձր գնահատականը՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը շնորհակալություն է հայտնել կենտրոնի տնօրինությանը և աշխատակազմին՝ ակցիային աջակցելու հարցում ցուցաբերած պատրաստակամության և բարձրակարգ բուժսպասարկման համար։

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Գեորգի Օկոևը հայտնել է, որ ակցիայի շրջանակում կենտրոն է դիմել 500 կին։ Բազմապրոֆիլ հետազոտություններից հետո նրանցից 29-ը վիրահատվել են էնդոսկոպիկ եղանակով. կատարվել է նաև 6 փոքր վիրահատական միջամտություն։ Կենտրոն դիմած կանանցից 115-ն ստացել է խորհրդատվություն, 284-ը դենսիտոմետրիայի հետազոտություն են անցել։  Գեորգի Օկոևն ընդգծել է, որ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում ակցիայի ընթացքում վիրահատության ուղեգրված բոլոր կանայք կվիրահատվեն՝ ակցիայի ավարտի օրացուցային ավարտից հետո էլ։

 

 Անկախ

Բնական աղետներն այս տարի էլ մարտահրավեր նետեցին հայ գյուղացուն

ցրտահարությունՄարտի 28-ին գյուղատնտեսության նախարարությունը հանդես եկավ հայտարարություն-նախազգուշացումով, որ հանրապետությունում մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ անկում և ցրտահարություն, որից պաշտպանվելու համար ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը գյուղացիներին խորհուրդ է տալիս դիմել ավանդական միջոցների` այգիները ծխեցնել, և եթե հնարավոր է` առատ ոռոգել:

Ցուրտ էին սպասում` ձյուն ստացան

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը լրագրողներին հայտնեց, որ ցրտահարությունից տուժելու վտանգի առջև են հայտնվել հիմնականում ծիրանենիները, սալորենիները, կեռասենիները, դեղձենիները, որոշ շրջաններում` վաղահաս խաղողի վազերը: Այնուհետև Գառնիկ Պետրոսյանը երկար ու մանրամասն բացատրում էր «ավանդական» մեթոդների կիրառման տեխնոլոգիաները` ժամերը և այլն, քանի որ վստահ էր, որ -1-ից -2 աստիճան ցրտի դեպքում ցրտահարությունից հնարավոր կլիներ 100 տոկոսով պաշտպանվել, իսկ մինչև -6 կամ -7 աստիճան ցրտի դեպքում` ցրտահարության վտանգն էականորեն մեղմել:

Գյուղնախարարությունում նույնիսկ արտակարգ նիստ-խորհրդակցություն հրավիրեցին, քննարկեցին ցրտահարության դեմ պայքարի միջոցները, կազմեցին ծրագրեր, այնուհետև լրատվամիջոցներով ու երեք բջջային օպերատորների կողմից ուղարկվող sms հաղորդագրությունների միջոցով լայնորեն տեղեկացրին ցրտահարության վտանգի ու «ավանդական» միջոցներով դրա դեմ պայքարելու մասին: Սա, ինչպես նշում է Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը, իհարկե ճիշտ են արել:

Ուշադրություն դարձնենք, սակայն, մի հանգամանքի վրա. նախարարությունը խորհուրդ էր տալիս ոռոգել այգիները, իսկ այն հարցին` ոռոգման հնարավորություն կա՞, գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը նշում էր, թե կան բավականաչափ մեծ տարածքներ, որտեղ ինքնահոս ոռոգման համակարգեր են գործում, և այդ վայրերում ոռոգումը հնարավոր է, իսկ քանի որ ոռոգման սեզոնը դեռ չի սկսվել, պոմպակայանները դեռ պատրաստ չեն աշխատանքի, ապա, ցավոք, պոմպակայանների միջոցով ոռոգվող վայրերում ոռոգման հնարավորությունը բացակայում է:
Այս էլ որերորդ տարին է, որ Հայաստանում խոսվում է ցրտահարության վտանգի, դրա դեմ ծխահարությամբ ու առատ ոռոգումով պայքարելու մասին, բայց հենց գալիս է վճռական պահը, պարզվում է, որ ոռոգման սեզոն չլինելու պատճառով պոմպակայանները պատրաստ չեն աշխատանքին: Ընդ որում` նույնիսկ 1-2 օրով հնարավոր չի լինում այդ պոմպակայանները բերել աշխատանքային վիճակի:

Բայց այս պահին սա հարցի ոչ այնքան կարևոր կողմն է: Որովհետև մարտի 31-ին, երբ արդեն պարզ էր, որ ցրտահարությունն ուղեկցվել է առատ ձյան տեղումներով, պարզվեց, որ Արարատյան հարթավայրում 80-100 տոկոսով ոչնչացել է ծիրանի, վաղահաս դեղձի, վաղահաս կեռասի, սալորի, խաղողի վաղահաս տեսակների ամբողջ բերքը, լրիվ ցրտահարվել են բաց դաշտում տնկված սածիլները: Վնասվել են Արարատի, Արմավիրի գրեթե բոլոր համայնքները, իսկ Վայոց ձորի ու Արագածոտնի մարզերը` մասամբ:

Ինչպես նշում էր Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը, մարտի 30-ի լույս 31-ի գիշերը մարզում գետնի մակերեսին գրանցվել է ոչ թե -1 կամ -2 աստիճան ցուրտ, այլ -3.5 աստիճան հողի մակերևույթին ու -2.5 աստիճան` օդում: Մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերն էլ Հայպետհիդրոմետը ցուրտ էր կանխատեսում -6-ից -7 աստիճանի սահմաններում, սակայն պարզվեց, որ որոշ համայնքներում օդի ջերմաստիճանն իջել է մինչև -10 աստիճան:

Եղանակներն ինքնուրույն կտաքանան, բայց գյուղացիների վարկերն ինքնուրույն չեն մարվի

Այստեղ արդեն ակնհայտ է, որ գյուղատնտեսության նախարարության խորհուրդները` ավանդական միջոցներով` ծխահարելով ու առատ ոռոգումով պայքարել ցրտահարության դեմ, օգուտ չէին տալու: Ցրտահարության դեմ պայքարելու աշխատանքների առումով Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը նշեց. «Ձյունը գալիս է, ցրտահարություն է, ձյան դեմ ի՞նչ աշխատանքներ պետք է անել, որ վնասները շատ չլինեն: Ցրտահարություն է: Ո՞վ է ուզում, որ այդպես լինի»:

Վայոց ձորի մարզում, ինչպես տեղեկացրեց մարզպետ Էդգար Ղազարյանը, ցրտահարության վնասն այնքան էլ մեծ չէ, որքան Արարատյան հարթավայրում, քանի որ մարզում տարբեր գոտիներ կան, բնականաբար, ծիրանենիների ծաղկման ժամանակները տարբեր են, ուստի վնաս են կրել մարզի ցածրադիր համայնքներում ու գոտիներում գտնվող այգիները: Իսկ ցրտահարության դեմ իրականացվող աշխատանքների մասով մարզպետը նշեց, որ այն կանխարգելիչ միջոցառումները, որոնք մտադրված են եղել իրականացնել մարզում գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ, անիմաստ են եղել, որովհետև սպասվել է միայն օդի ջերմաստիճանի անկում և նախատեսվել են ցրտի դեմ կանխարգելիչ ծրագրեր, բայց այդ ցրտահարությունն ուղեկցվեց ձյունով, իսկ դրա դեմ իրենք անզոր են եղել: Անցած օրերի ցրտահարությունից ամենից շատ տուժած համայնքներից մեկի` Արմավիրի մարզի Այգևան համայնքի ղեկավար Սպարտակ Էքիզյանը պատմեց, թե ինչ տիտանական ջանքեր են թափել ինքն ու իր համայնքի ժողովուրդը ցրտահարության գիշերներին. փորձել են ծխահարումով պաշտպանել այգիները, առատ ոռոգել են, քանի որ այդպես են իրենց խորհուրդ տվել գյուղնախարարությունից, ամբողջ երկու գիշեր դաշտերում ու այգիներում են եղել, ովքեր ջերմոցներ ունեն, ջերմոցներում են գիշերել, շորերով, լաթերով, էլեկտրական սալօջախներով ու գազով, սովորական կրակով փորձել են գոնե բերքից ինչ-որ բան փրկել, բայց ապարդյուն:

Ցրտահարությունից ամենից շատ տուժած համայնքներից մեկն էլ Արմավիրի մարզի Մայիսյան համայնքն է, որի ղեկավար Եսայի Մովսիսյանը ձեռնարկված միջոցառումների արդյունավետության առումով նշեց. «20 սանտիմետր ձյուն է դրել, ի՞նչ միջոց ձեռնարկեինք: Ծխահարելն էլ, ոռոգումն էլ այդ դեպքում սխալ բաներ են, հնարավոր չէ ձյան դեմ պայքարել: Դա բնության աղետ է, ու ո՛չ պետությունը, ո՛չ կառավարությունը, ո՛չ էլ որևէ մեկն ի զորու չէր ինչ-որ ձևով օգնել: Շատ չարչարվեցինք, բայց ինչ էլ արեցինք` անօգուտ էր»:

Մայիսյանի և Այգևանի համայնքապետները նշեցին, որ համարյա բոլոր գյուղացիները վարկեր ունեին, մեծ մասի հույսը տարվա բերքն էր, որը, սակայն, փչացավ: Սա արդեն լուրջ հարցեր է առաջացնում, չնայած այլ հարցեր էլ կան, որոնք հրատապ լուծում են պահանջում:

Արդեն մի քանի օր է, ինչ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցչի ուղեկցությամբ այցելում է ցրտահարությունից տուժած մարզեր` ստեղծված իրավիճակին ծանոթանալու և առաջացած խնդիրների լուծման միջոցներ գտնելու համար: Այդ այցելությունների ժամանակ համայնքների ղեկավարների հետ քննարկվեցին ցրտահարության հետևանքները մեղմելու հնարավորությունները, մասնավորապես` բանջարաբոստանային կուլտուրաների ցանքատարածություններն ավելացնելու և այլ միջոցներով: Համայնքների ղեկավարները և բնակիչները փոխվարչապետի և նախարարի հետ հանդիպման ընթացքում բարձրացրին ստանձնած վարկային պարտավորությունների, սերմացուի, ոռոգման ջրի պահանջարկի բավարարման հետ կապված և այլ հարցեր:
Անդրադառնալով ստեղծված իրավիճակին, հետագա անելիքներին և համայնքներում հնչած մտահոգություններին` փոխվարչապետը նշեց. «Առաջին մտահոգությունը կապված է գյուղացիական տնտեսությունների ստանձնած վարկային պարտավորությունների հետ: Նմանատիպ խնդիր անցած տարի առաջացել էր Արմավիրի մարզում կարկտահարությունից տուժած համայնքներում, որտեղ հնարավոր եղավ հնարավորինս փոխընդունելի լուծումներ գտնել: Մենք կառաջարկենք, որ վարկային կազմակերպությունները նմանատիպ գործընթաց նախաձեռնեն նաև հիմա: Մյուս ուղղությունը ցրտահարության հետևանքների մեղմումն ու այգիների համար համապատասխան խնամքի` պարարտացման, ոռոգման ապահովումն է` հաջորդ տարիներին նորմալ բերք ունենալու համար»:

Փոխվարչապետը տեղեկացրեց նաև, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեին հանձնարարվել է գարնանային սելավային ջրերն ինքնահոս համակարգերի միջոցով հասանելի դարձնել գյուղացիական տնտեսություններին:
Իսկ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն էլ իր հերթին հավաստիացրեց, որ իր ղեկավարած նախարարությունն աշխատում է սերմ ներկրող ընկերությունների հետ`տնտեսություններին բանջարաբոստանային մշակաբույսերի որակյալ սերմացուով ապահովելու համար: Ներկրվել են նաև գարնանացան գարու և կերային այլ մշակաբույսերի սերմեր: Նախարարը միաժամանակ տեղեկացրեց, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ են բավարարել նաև հողօգտագործողներին մատչելի գնով տրվող պարարտանյութի և դիզվառելիքի լրացուցիչ պահանջարկը:

Ցրտահարության հասցրած ամբողջ վնասը դեռ վերջնականապես կճշտվի ու կհրապարակվի, բայց ակնհայտ է` այս տարի ծիրանը «կարոտով» ենք հիշելու, ու խիստ «հարգանքով» ենք վերաբերվելու վաղահաս կեռասին, դեղձին, խաղողի սեղանի սորտերին: Բայց կարևորն այն է, որ առանց այն էլ հոգսաշատ ու վարկերի տակ «ճկռած» գյուղացիներին անհրաժեշտ օգնությունը տեղ հասնի, ինչպես որ խոստանում են պատկան մարմինները:

 

Հերթական ցնցումից հետո ցունամիի նոր ալիք Չիլիում

18-390x290

7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո ցունամիի նոր ալիք է բարձրացել Չիլիի մի քանի քաղաքներում:

Ջրագրության ու օվկիանոսագրության չիլիական ծառայության տվյալներով, աղետի հետևանքով տուժել են Արիկա, Իկիկե, Պատաչե, Անտոֆագաս, Պիսագուա և այլ բնկավայրերը:

Չիլիի նախագահ Միշել Բաչելետը Արիկա է մեկնել, որպեսզի անձամբ գնահատի 8,2 մագնիտուդով երկրաշարժի պատճառած վնասը: Հյուրանոցը, որտեղ նա իջևանել է, գտնվում է ափից 40 մ հեռավորության վրա:

Վերջին տվյալներով, երկրաշարժերի ու ցունամիի հետևանքով Չիլիում զոհվել է 6 մարդ, անհետ կորած են համարվում 2 աղջիկներ: 9 մարդ Պերուում վնասվածքներ են ստացել:

Անկախ

Գիտնականները պնդում են. վազքը կարող է և վտանգավոր լինել

վազորդ   Գիտնականները հանտնաբերել են, որ սահմանափակ վազքը ամենաճիշտ մոտեցումն  է իրենց առողջությանը հետևողների համար: ԱՄՆ-ի գիտնականները պնդում են, որ մարդիկ, ովքեր տանջում են իրենց երկարատև վազքով կամ նրանք, ովքեր ընդհանրապես չեն վազում, կարող են վտանգել իրենց առողջությունը:

Նրանք, ովքեր վազքին տրամադրում են շաբաթական երկուսից-երեք ժամ, ապրում են ավելի երկար, քան այն մարդիկ, ովքեր ավելի շատ են վազում կամ ընդհանրապես դրա համար ժամանակ չեն հատկացնում: Գիտնականները համոզված են` սա կապված է առողջության վրա վազքի ազդեցության հետ:

Փենսիլվանիայի Կարդիովասկուլար հետազոտական կենտրոնը  իր եզրակացությունները կատարել է` ուսումնասիրելով ավելի քան 3800 տղամարդ և կին վազորդների, որոնց  միջին տարիքը 46-ն է:

 

Հետազոտությունների ղեկավար բժիշկ Մարտին Մատսումուրան, որը  ղեկավարում է այս ուսումնասիրությունը, նշել է, որ սա չի նշանակում թե  մենք հորդորում ենք մարդկանց չվազել:

“Այն ինչ մենք դեռ չենք հասկանում, միայն այն է, թե որն է երկարակեցություն և առողջ կյանք ապահովող վազքի չափաբաժինը”,-նշել է բժիշկը:

Հետազոտությունների հիման վրա բժիշկները, փաստորեն, խորհուրդ են տալիս վազորդներին շաբաթական երկու-երեք ժամ միայն տրամադրել դանդաղ վազքին առողջ կենսակերպ ունենալու  համար:

Անկախ

Ադրբեջանում հրդեհի հետևանքով այրվել է 4 վագոն

Ադրբեջան, հրդեհ  Հաջիգաբուլի շրջանի և Ալյաթ գյուղի միջև տեղակայված ադրբեջանական երկաթգծում հրդեհ է տեղի ունեցել: Հրդեհը սկսվել է ադրբեջանական ժամանակով ժամը 5-ին սառնարաններով բեռնված վագոններում, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը:

 

Առավոտյան ժամը 9-ին դեպքի վայր ժամանած հրշեջները հանգցրել են կրակը: Այրվել է 4 վագոն՝ ավելի քան 100 սառնարանով: Երկաթուղու աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է:

 

Ներկայում տարվում են վերականգման աշխատանքներ:

Անկախ

Առաջիկայում սպասվում են տեղումներ

եղանակՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայութունից Անկախին հայտնում են, որ հանրապետության տարածքում“

Ապրիլի 3-ին օրվա երկրորդ կեսին և 4-ի գիշերը հանրապետության լեռնային շրջաններում Լոռիի, Տավուշի և Սյունիքի նախալեռնային գոտիներում սպասվում է թաց ձյուն, ճանապարհներին մերկասառույց, առանձին հատվածներում բուք և ցածր տեսանելիություն:

Ապրիլի 3-ին օրվա երկրորդ կեսին և 4-ի գիշերը շրջանների զգալի մասում, 4-ի ցերեկը, 6-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում ձյան տեսքով:

5-ին և 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին արևմտյան 2-7մ/վրկ, ապրիլի 3-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը ապրիլի 3-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով, 5-ին նույնքանով կբարձրանա :

Երևանում՝
Ապրիլի 3-ին օրվա երկրորդ կեսին և 4-ի գիշերը հնարավոր է թույլ անձրև, 4-ի ցերեկը, 5-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի ապրիլի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան    24.50C (2001 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան       -2.00C  (1982 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան    11.00C

FIFA -ն մերժել է ամերիկացիների խնդրանքը Ռուսաստանին թույլ չտալ մասնակցելու 2014թ չեմպիոնատին

ֆիֆաՖուտբոլի միջազգային ֆեդերացիան`FIFA-ն մտադիր չէ արգելել Ռուսաստանին մասնակցել ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, որը տեղի կունենա Բրազիլիայում, 2014թ. ամռանը: Ռուսաստանը նաև իրավունք կունենա 2018թ. անց կացնել ֆուտբոլի առաջնություն: Այս մասին ամերիկյան սենատորներ Մարկ Կերկին և Դեն Կոուտսին ուղղված իր պատասխան նամակում գրել է  FIFA-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն:

Մարտի 7 -ին հանրապետական կուսակցությունը ներկայացնող ամերիկյան այս օրենսդիրները դիմել էին FIFA-ի նախագահ Յոզեֆ Բլատերին պահանջելով կազմակերպության արտահերթ նիստում վերանայել Ռուսաստանի ադամակցությունը  FIFA-ում կապված ուկրաինական դեպքերի հետ: Բացի դրանից սենատորները պնդել են, որպեսզի Ռուսաստանին զրկեն 2018թ. առաջնություն անցկացնելուց , գրում է  Wall Street Journal-ը:

“Աշխարհի չեմպիոնատի  կամ  FIFA-ի հովանու ներքո այլ մրցումների մասնակցությունը կախված է սպորտային գնահատականներից: Միայն օրենքների և պայմանների խախտումը կարող է հիմք  հանդիսանալ  դադարեցնել  FIFA -ին անդամակցելը կամ մրցումների մասնակցության դադարեցումը”:-Ասվում է Վալկեի նամակում, որի հատվածները հրապարակել է  ИТАР-ТАСС-ը:

Անկախ

Մահմուդ Ահմադի Նեժադը կդառնա պատգամավոր

Մահմուդ Ահմադի ՆեժադՄի շարք իրանական ԶԼՄ-ներ տեղեկացնում են, որ Իրանի Իսլամական Հանրապետության նախկին նախագահ Մահմուդ Ահմադի Նեժադը կմասնակցի Մեջլիսի Իսլամական Խորհրդի ընտրություններին: Նա հանդես կգա որպես Նահավանդ քաղաքի ներկայացուցիչ: Նախկինում այդ մասին միայն լայն լուրեր էին շրջում:

Քաղաքագետները գտնում ն, որ, ամենայն հավանականությամբ, Ահմադի Նեժադը կվերադառնա մեծ քաղաքականություն:

 

Հարկ է նշել, որ 2013-ին Նեժադը, երկրի նախագահի պաշտոնը  Հասան Ռոուհանիին փոխանցելու արարողակարգի ժամանակ, հայտարարել էր, որ վերադառնում է իր կիսատ թողած  գիտական գործունեությանը: Նա նույնիսկ սկսել էր կառուցել իր սեփական համալսարանը, որի շուրջը կոռուպցիոն սկանդալ էր առաջացել:

Նախկին նախագահը, հերքել էր այդ մեղադրանքները, առաջարկելով իրեն քննադատողների հետ անցկացնել հանրային բանավեճեր:

Ուշագրավ է,  որ նրան պարսավողների թվում էր նաև ներկայիս նախագահ Հասան Ռոուհանին:

 

Այս մասին տեղեկացնում է իրանական «Իռնա» լրատվական գործակալությունը:

 

 Անկախ

Նեխուրի արմատով ապուր

supԱյս նրբահամ ապուրի պատրաստման համար պահանջվում է նեխուրի 1 արմատապտուղ
1 գազար
1 գլուխ սոխ
4 կարտոֆիլ
2 ճ. գդալ կարագ
300 մլ կաթ
աղ պղպեղ` ըստ ճաշակի
թարմ կանաչի (մաղադանոս ու սամիթ):
Պատրաստման եղանակը
Նեխուրի արմատը մաքրել կարտոֆիլի նման, քերել խոշորատամ քերիչով: Գլուխ սոխը մաքրել ու սոխեռածի համար մանրացնել, ապա կարագով տապակել այնքան, որ սոխը դառնա թափանցիկ: Գազարը լավ լվանալ, մաքրել ու քերիչով անցկացնել, լցնել սոխեռածի վրա ու միասին տապակել, ավելացնել նեխուրի արմատի քերուկն ու տապակել մինչև փափկելը:
Կարտոֆիլը մաքրել, կտրատել, ապա քիչ ջրով եփել կաթսայում, ավելացնել կաթը, ապա տապակած բաջարեղենը, խառնել ու թողնել մինչև այդ խառնուրդը եռա, ապա համեմել աղով ու պղպեղով, ու ապուրը պատրաստ է:
Մատուցել թարմ կտրատած կանաչիով, շատ հարմար կլինեն նաև մսով կարկանդակները:

Ապրիլի 7-ից նոր արագաչափ սարքեր Երևանում և Հրազդանում

երթևեկությունՃանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2014 թ. ապրիլի 7-ից գործարկվելու են հետևյալ վայրերում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը՝
1. Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա՝ Մաշտոցի պողոտայի և Պուշկինի փողոցի խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկի ուղղությամբ՝ 1 արագաչափ, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
2. Երևան քաղաքի Խանջյան և Հերացի փողոցների ուղեանցման վրա՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
3. Երևան քաղաքի Սարալանջի փողոց՝ Սարալանջի և Արմենակյան փողոցների խաչմերուկից դեպի Սարալանջի և Գլինկայի փողոցների խաչմերուկ ուղղությամբ՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 40 կմ/ժ է,
4. Հ-28 «Հ-28 – Հրազդան – Մ-4» հանրապետական նշանակության ավտոճանապարհի 1.9-րդ կմ (Հրազդան քաղաքի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Անկախ

Ու՞մ վրա է դրված ապացուցման պարտականությունը

օրենքՔաղաքացիական դատավարությունում գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա:

Եթե կողմը հրաժարվում է (խուսափում է) պատասխանելուց դատարանի կամ դատավարության մասնակիցների հարցերին կամ ցուցմունքներ տալ դատարանին, ապա դատարանը մյուս կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ կարող է անհիմն համարել կողմի հրաժարվելը (խուսափելը) ցուցմունքներից և պատասխանից, իսկ գործի այն փաստական հանգամանքները, որոնց վերաբերյալ կողմը հրաժարվում (խուսափում) է ցուցմունք կամ պատասխան տալուց, կարող է համարել ապացուցված: Ամեն դեպքում պատասխանից կամ ցուցմունքից դատարանի կողմից որպես անհիմն գնահատված հրաժարումը (խուսափումը) մեկնաբանվում է ի վնաս հրաժարվողի (խուսափողի):
Գործին մասնակցող յուրաքանչյուր անձ մինչև դատաքննությունը պարտավոր է գործին մասնակցող մյուս անձանց առջև բացահայտել տվյալ պահին իրեն հայտնի այն ապացույցները, որոնց նա հղում է կատարում որպես իր պահանջների և առարկությունների ապացուցման հիմք, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով: Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն հղում կատարելու միայն այն ապացույցներին, որոնց գործին մասնակցող մյուս անձինք օրենսգրքով սահմանված կարգով ծանոթացել են նախօրոք:
Եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:
Կողմերն իրավունք չունեն ոչնչացնելու կամ թաքցնելու որևէ ապացույց կամ այլ եղանակով խոչընդոտելու դրա հետազոտումը և գնահատումը՝ դատավարության մյուս կողմի համար անհնարին կամ դժվարին դարձնելով ապացույցներ հավաքելը և ներկայացնելը: Նման փաստերի առկայության դեպքում դատարանը խոչընդոտող կողմի վրա է դնում հակառակն ապացուցելու պարտականությունը:
Դատաքննությունը սկսվելուց հետո գործին մասնակցող անձի ներկայացրած լրացուցիչ ապացույցները դատարանն ընդունում է, եթե դրանք ներկայացնողը հիմնավորում է մինչև դատաքննությունը սկսվելը նման ապացույցի ներկայացման անհնարինությունն իրենից անկախ պատճառներով: Եթե գործին մասնակցող մյուս անձինք նախապես ստացած չեն լինում դատաքննության ընթացքում ներկայացված լրացուցիչ ապացույցը, ապա դատարանը պարտավոր է գործին մասնակցող անձանց տրամադրել ողջամիտ ժամկետ` ապացույցին ծանոթանալու համար:
Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Բերդ-Տավուշ ճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով «ՎԱԶ-21063»-ի վարորդը մահացել է

ԱվտովթարԱպրիլի 2-ին, ժամը 01.15-ի սահմաններում, «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան Բերդ-Տավուշ ճանապարհի 3-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել բետոնե պատնեշին, ինչի հետևանքով վարորդը` 1978 թ. ծնված Կորյուն Փայտյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:

Անկախ