Toyota-ն ամբողջ աշխարհում հետ է կանչել 6,5 միլիոն մեքենա

Toyota_RAV4Toyota-ն ամբողջ աշխարհում հետ է կանչել տեխնիկական սխալներ ունեցող 6,5 միլիոն մեքենա:

Այսօր ընկերության տեղեկություններով՝ իրենք հայտնաբերել են, որ մեքենաների մի շարք մոդելներում անվտանգության բարձիկները չեն աշխատում, նստատեղերը շարժվում են և այլն:

Հետ կանչվող մոդելներն են RAV4-ը, Hilux-ը, Yaris-ը և Urban Cruiser-ը:

Ճապոնական ընկերությունը նշել է, որ աշխարհի որևէ վայրում այդ տեխնիկական խնդիրների պատճառով դժբախտ պատահարներ չեն գրանցվել:

Toyota-ն հայտնել է, որ իր հաճախորհդների մեքենաները անվճար կստուգվեն և կվերանորոգվեն՝ խորհուրդ տալով իրենց մեքենաները գնած մարդկանց ընկերության պաշտոնական կայքում մեքենայի գրանցմամբ պարզել արդյո՞ք այն ընդգրկված է խնդիր ունեցողների շարքում, թե ոչ:

Անկախ

Մխիթարյանի թիմը հաղթեց և դուրս մնաց Չեմպիոնների լիգայի մրցաշարից

հմ39082Հենրիխ Մխիթարյանի ակումբը`  Դորտմունդի «Բորուսիան», դադարեցրեց պայքարը  ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարի քառորդ եզրափակչում:

Այն թեև սեփական հարկի տակ տպավորիչ խաղ ցուցադրեց և 2:0 հաշվով հաղթեց Մադրիդի «Ռեալին», սակայն երկու խաղի արդյունքով զիջեց 2:3 հաշվով: մրցակցի հարկի տակ դորտմունցիներն անսպասելիորեն պարտվել էին 0:3 հաշվով:

«Բորուսիայի» մեկնարկային կազմում խաղադաշտ էր դուրս եկել Հենրիխ Մխիթարյանը: Նա իրեն լավագույնս դրսորեց, ցավոք, մի քանի նպաստավոր պահ կորցրեց և չկարողացավ գրավել Իկեր Կասիլյասի պաշտպանած դարպասը:

Տեխնիկական արդյունքներ

Դորտմունդի «Բորուսիա» (Գերմանիա) – Մադրիդի «Ռեալ» (Իսպանիա)՝ 2:0 (առաջին խաղ՝ 0:3)

Մարկո Ռոյս, 24, 37

Անխել Դի Մարիան հստակ չիրացրեց  11 մ-ոց տուգանային հարվածը, 17 («Ռեալ»)

Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտն արձագանքել է Կարեն Անդրեասյանի կոչին

1451554_323251581156659_1693278590644903906_nԵվրոպական Օմբուդսմենների ինստիտուտը, որը միավորում է հարյուրավոր Օմբուդսմենների ու իրավապաշտանների ողջ Եվրոպայում, արձագանքել է քեսաբահայության խնդրով Կարեն Անդրեասյանի ուղերձին: Այս մասին տեղեկանում ենք Կարեն Անդրեասյանի ֆեյսբուքյան էջից:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտը տեղեկացավ Հայաստանի Օմբուդսմեն պարոն Կարեն Անդրեասյանից Սիրիայում, մասնավորապես՝ Քեսաբում, մարդու իրավունքների իրավիճակի մասին: Որպես Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտի անդամ՝ Հայաստանի Օմբուդսմենը, իր մոնիթորինգի և միջնորդական առաքելության շրջանակներում, կոնֆլիկտում ներգրավված բոլոր կողմերին անհրաժեշտ համագործակցության և օգնության կոչ է անում:

Այս բարդ և ողբերգական հանգամանքներում պետք է շարունակել ջանք չխնայել տարածաշրջանում մարդու իրավունքների պաշտպանության և երկրում ճգնաժամը խաղաղ ճանապարհով հաղթահարելու ուղղությամբ, ինչպես նաև կառուցողական համագործակցություն հաստատել քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների հետ՝ միջազգային իրավունքի հիման վրա:

Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտը հորդորում և կոչ է անում Սիրիայի ճգնաժամի բոլոր կողմերին ներկա ճգնաժամը հաղթահարելու համար կիրառել խաղաղ և ուղիղ երկխոսության ճանապարհը ՝ մարդու իրավունքների միջազգային սկզբունքների լույսի ներքո»:

 

Անկախ

Վերանորոգվում են բազմաբնակարան շենքերի տանիքները

տանիքՔաղաքապետարան-վարչական շրջան-համատիրություն համատեղ ծրագրի շրջանակում մայրաքաղաքի վարչական շրջաններում արդեն մեկնարկել են բազմաբնակարան բնակելի շենքերի հարթ և թեք տանիքների վերանորոգման աշխատանքները: 2014թ. նախատեսված ծրագրով, ընդհանուր առմամբ, մայրաքաղաքում կվերանորոգվի 72639 քմ հարթ և 43023 քմ թեք տանիք. կփոխվեն թեք տանիքների ազբոշիֆերներն ու թիթեղները, իսկ հարթ տանիքները կպատվեն մեկուսիչով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Ավակովը խոստացել է կարգավորել իրավիճակը Ուկրաինայի արևելքում 48 ժամում

արսեն ավակովԲարձրագույն Ռադայի կողմից Ուկրաինայի ներքին գործերի  նախարարի պաշտոնում  նշանակված Արսեն Ավակովի խոսքերով «կոնֆլիկտի կարգավորումը հնարավոր է քաղաքական երկխոսության կամ ուժային միջոցներով», հայտնում է ИТАР-ТАСС-ը:

Լուգանսկի, Դոնեցկի, Խարկովի շրջանները, որտեղ զանգվածային հանրահավաքներն էին անցկացվում, իրավիճակը կարող է կարգավորվել մոտակա 48 ժամվա ընթացքում քաղաքական կամ ուժային միջոցներով: Նման հայտարարությամբ է այսօր հանդես եկել Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը:

«Կարծում եմ` այս ճգնաժամի հաղթահարումը 48 ժամվա ընթացքում կարող է իրականացվել: Նախարարության օպերացիայի ռեժիմը երեք շրջաններում էլ կասեցված չէ և մենք յուրաքանչյուր պահի պատրաստ ենք իրականացնել բոլոր ծրագրված  գործողությունները»,- նշել է նախարարը:

«Կա երկու ճանապարհ, երկու բևեռ` քաղաքական կամ ուժային կարգավորում, և մենք պատրաստ ենք թե՛ մեկին, թե՛ մյուսին: Հարցը  միայն այն է, որ ամեն ինչ պետք է կատարվի ինչպես  Խարկովում»:

Իսկ Խարկովում տեղի ունեցավ հետևյալը.

Ուկրաինայի Ներքին գործերի նախարարության ապրիլի 8-ի օպերացիայի հետևանքով ազատագրվեց  տարածքային պետական կառավարման շենքը: Ձերբակալվեց 70 մարդ: Ուկրաինայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, խորհրդարանի  խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը դրանից հետո հաղորդեց, որ մոտակա ժամանակահատվածում Ուկրաիայի արևելքում իրավիճակը կկարգավորվի:

Գյումրու ժամանակավոր կացարանների անօթևան և սոցիալապես ծանր պայմաններում բնակվող ընտանիքների անվճար սպասարկման համար բարեգործական կենցաղի տուն հիմնելու

գյումրի, ժամանակավոր կացարանԴիմում-կոչ

ՀՀ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին, միջազգային բարեսիրական կազմակերպություններին և բարերարներին

 

Դուք անտարակույս քաջատեղյակ եք, որ Գյումրիում դեռ շուրջ 4000 ընտանիքներ բնակվում են վաղուց շարքից դուրս եկած վագոն-տնակներում և կիսախարխուլ շենք-շինություններում: Նրանցից հարյուրավորները, հատկապես միայնակ տարեցները, միայնակ մայրերն ու բազմազավակ ընտանիքները, գոյատևելով սոցիալապես ծանր պայմաններում, զուրկ են կոմունալ-կենցաղային տարրական, անգամ լողանալու և լվացք անելու հնարավորություններից: Մեր ամենօրյա շփումները, դիտարկումներն ու նրանց կարիքների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վաղուց է հասունացել անօթևան և անապահով, հիմնականում սոցիալական նպաստով գոյատևող ընտանիքներին անվճար սպասարկելու նպատակով բարեգործական կենցաղի տան հիմնման ու գործարկման անհրաժեշտությունը, իսկ կոմունալ ծախսերի թանկացման պայմաններում խնդիրն ուղղակի հրատապ է դարձել: Կարծում ենք՝ լավագույն տարբերակը կլինի, եթե բարեգործական սպասարկման առաջարկվող կառույցում լինեն լոգասենյակներ,  լվացքատուն, վարսավիրանոց, կար ու ձևի և կոշիկների վերանորոգման ծառայություններ:

Ի հավելումն նշենք, որ Գյումրիում տիրող համատարած գործազրկության պայմաններում առաջարկվող ծրագրի իրագործմամբ ոչ միայն զգալիորեն կթեթևանան անօթևան և անապահով ընտանիքների առօրյա հոգսերը, նրանք և նրանց երեխաները զերծ կմնան պարբերաբար կրկնվող վարակիչ հիվանդություններից ու համաճարակներից, այլ նաև կստեղծվեն նոր աշխատատեղեր:

«Շիրակ կենտրոն» ՀԿ

Գյումրի
2014 ապրիլի 09

Անկախ

Հետախուզվող` Վարդաշեն թաղամասից

ձերբակալությունՈստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներն օրերս Երևանի Վարդաշեն թաղամասի 9-րդ փողոցից բերման են ենթարկել 1953 թ. ծնված Յուրիկ Մ.-ին, որը ապրիլի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի /ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը/ 1-ին մասի և 177 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:

Անկախ

Քաղաքացիները ոստիկանության ստորաբաժանումներում զենք-զինամթերք են հանձնում

զենքԱպրիլի 7-ին, ժամը 17.30-ին, 1965 թ. ծնված Աշոտ Շ.-ն ոստիկանության Արաբկիրի բաժնում կամավոր հանձնել է 12 մմ տրամաչափի, առանց խզակոթի և «Աբրեզ» տիպի 16 մմ տրամաչափի կարճեցված փողով ու խզակոթով հարթափող հրացաններ, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի` 39 և 5.45 մմ տրամաչափի 30 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

***
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` ապրիլի 7-ին, ժամը 16.30-ին, 1964 թ. ծնված Վարդան Ս.-ն կամավոր հանձնել է 5,6 մմ տրամաչափի ինքնաշեն ատրճանակ, «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, և 7,62 մմ տրամաչափի 19 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

***
Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` ապրիլի 7-ին, ժամը 17.20-ին, 1980 թ. ծնված Արմեն Չ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ-18» տիպի 12 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

***
Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` ապրիլի 7-ին, ժամը 20.00-ին, 1973 թ. ծնված Արեն Գ.-ն կամավոր հանձնել է 12 մմ տրամաչափի, մեկփողանի և 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացաններ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

***
Ապրիլի 7-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Ախուրյանի բաժին է ներկայացել 1954 թ. ծնված Արտուշ Հ.-ն և կամավոր հանձնել «ԻԺ-18 Ե» տիպի, 12 մմ տրամաչափի ողորկափող որսորդական հրացան:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

***
Ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության և Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` ապրիլի 7-ին, ժամը 17.30-ին, 1993 թ. ծնված Նարեկ Հ.-ն կամավոր հանձնել է 12 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող հրացան:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

***
Ապրիլի 7-ին, ժամը 18.00-ին,1974 թ. ծնված Սամվել Վ.-ն ոստիկանության Եղեգնաձորի բաժնում կամավոր հանձնել է 12 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող հրացան:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

***
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` ապրիլի 7-ին, ժամը 12.05-ին, 1969 թ. ծնված Դավիթ Ղ.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 40 փամփուշտ և «ԴՇԿ» տիպի գնդացիրի 2 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

***

Ապրիլի 7-ին, ժամը 16.55-ին, 1981 թ. ծնված Արտեմ Ա.-ն ոստիկանության Դիլիջանի բաժնում կամավոր հանձնել է նռնակի պայթուցիչ, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 126 փամփուշտ և ինքնաձիգի դատարկ պահունակ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

***
Ապրիլի 6-ին, ժամը 19.15-ին, 1966 թ. ծնված Անդրանիկ Դ.-ն ոստիկանության Վայքի բաժնում կամավոր հանձնել նռնականետ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

***
Ապրիլի 5-ին, ժամը 14.00-ին, 1977 թ. ծնված Ալիկ Մ.-ն ներկայացել է ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն և կամավոր հանձնել թմբուկավոր ատրճանակ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Անկախ

Վիճաբանություն` «Գանգրահեր տղայի» մոտ

 «Գանգրահեր տղա»

Ապրիլի 7-ին ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 06.00-ին, ձեռքի մասում ստացած կտրված վերքով հիվանդանոց բուժօգնության է դիմել 1989 թ. ծնված Էրիկ Վ.-ն և հայտնել է, որ վնասվածքն ստացել է ինքն իրեն վնասելու հետևանքով, իսկ նույն օրը, ժամը 07.15-ին, նույն հիվանդանոց էր տեղափոխվել 1986 թ. ծնված Լևոն Մ.-ն և հայտնել է, որ վնասվածքներն ստացել է Չարենցավան քաղաքում, վիճաբանության ժամանակ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ապրիլի 6-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Չարենցավանի «Գանգրահեր տղան» հուշարձանի մոտ, վիճաբանության ժամանակ, 1992 թ. ծնված Գևորգ Ո.-ն դանակով հարվածել է Էրիկ Վ.-ին և Լևոն Մ.-ին:
Ձեռնարկվում են միջոցառումներ Գևորգ Ո.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

Աշակերտուհիների հեռախոսների գողին հայտնաբերեցին

բջջային2013 թ. սեպտեմբերի 11-ին, ժամը 20.00-ին, ուսումնական հաստատություններից մեկի ուսուցչից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 14.00-ից 14.45-ն ընկած ժամանակահատվածում ֆիզկուլտուրայի դահլիճի հանդերձարանից գողացել են 7-րդ դասարանի երկու աշակերտուհիների բջջային հեռախոսները:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները ս/թ. ապրիլի 7-ին, ժամը 22.15-ին, նշված գողությունը կատարելու կասկածանքով Մալաթիա թաղամասի տոնավաճառից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Արթուր Թ.-ին և 1987 թ. ծնված Պողոս Գ.-ին:
Արթուր Թ.-ն խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը:
Կատարվում է նախաքննություն:

Անկախ

Մասսայական թլպատում` շագանակագեղձի քաղցկեղի դեմ

ol3001397032412

Կանադացի մասնագետները վստահեցնում են, որ հասուն տղամարդիկ , որոնք վճռել են թլպատվել գրեթե 2 անգամ հասակակիցներ համեմատ,  նվազեցնում են շագանակագեղձի քաղցկեղով հիվանդանալու ռիսկը:

Օրինակ, եթե թլպատում կատարվի 35 տարեկանում, ապա, քաղցկեղի ռիսկը նվազում է 45%-ով: Իսկ մանուկ հասակում այդ պրոցեդուրան անցածների մոտ նույն վտանգը նվազում է մինչև 14%: Գուցե դա է պատճառը, որ շագանակագեղձի քաղցկեղով քիչ են հիվանդանում հրեաներն ու մահմեդականները, գրում է isra.com-ը:

Նման եզրահանգումներ են ներկայացվել Մոնրեալի ու «INRS-Institut-Armand-Frappier» գիտահետազոտական ինստիտուտի մասնագետների կողմից: Սակայն, հետազոտության հեղինակներն առայժմ չեն կարողանում բացատրել, թե ինչպես են կապված թլպատումն ու շագանակագեղձի չարորակ նոյագոյացությունների առաջացումը:

Անկախ

Պետք է երկու հարյուր դրա՞մ վճարել, որ վարորդը սափրվի. Դավիթ Գևորգյան

տրանսպորտՏնտեսագետ-փորձագետ Դավիթ Գևորգյանը և իրավապաշտպան ակտիվիստ Անի Կաղինյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձան հանրային տրանսպորտի թանկացման հնարավորությանը՝ ներկայացնելով սեփական ուսումնասիրության արդյունքները:

Դավիթ Գևորգյանը նախ փաստեց, որ պատասխանատու անձանց այն հայտարարությունները, թե տրանսպորտի սպասարկման որակը կբարձրանա միայն այն պարագայում, երբ ուղեվարձը դառանա երկու հարյուր դրամ, չեն համապատասխանում իրականությանը: ՛՛Ի՞նչ է, պետք է երկու հարյուր դրա՞մ վճարել, որ վարորդը սափրվի, որ մաքուր հագնվի, որ ամեն տեսակի խոսքեր չասի կնոջը, ով պատահմամբ առանց տղամարդու ուղեկցության է հայտնվել գազելում: Ես նկատել եմ, որ կանայք շունչը պահած են փակում գազելի դուռը, որ հանկարծ վարորդի ՛՛գեղեցիկ խոսքերը՛՛ չլսեն, այն դեպքում, երբ այդ դուռը ուղղակի փչացած է՛՛, – ասաց տնտեսագետը և հավալեց, որ սուտ է նաև քաղաքապետարանի հայտարարությունը, թե Երևանում հինգ տարուց ավել օգտագործման մեջ գտնվող գազելներ չկան. ՛՛Ես անձամբ հինգ տարուց քիչ շահագործվող գազել հազվադեպ եմ հանդիպել՛՛, – հավելեց բանախոսը:
Անի Կաղինյանն իր հերթին անդրադարձավ փոխադրողների միության նախագահի հայտարարությանը, թե  մարդիկ տրանսպորտային համապատասխան պայմանների համար պետք է վճարեն երկու հարյուր դրամ, կամ, եթե չունեն հնարավորություն, ապա պետք է ոտքով երթևեկեն. ՛՛Պարոն Եղիազարյան, Ձեզ ոչ ոք իրավունք չի տվել նման կերպ արտահայտվելու, մեր երկրում տրանսպորտից օգտվում է հիմնականում աղքատ խավը: Նման արտահայտության համար Ձեզ պետք է զրկել հանրային ոլորտ կանոնակարգող կազմակերպություն գլխվարելու իրավունքից, դա պետք է անի քաղաքապետարանը, բացի դա պետք է բարոյական պատասխանտվության ենթարկվեք՛՛, – շեշտեց իրավապաշտպան ակտիվիստը: 

Լարա Առաքելյան

Անկախ

Եվրոպայի խորհուրդը պետք է ճնշում գործադրի Բաքվի վրա. քաղաքացիական հասարակություն

2Ադրբեջանի քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչներ դիմել են Եվրոպայի խորհուրդ՝ կոչ անելով Բաքվից պահանջել ազատ արձակել քաղբանտարկյալներին: Դիմումի մեջ ասվում է, որ Եվրոպայի խորհրդի նախարարների խորհրդի կոմիտեում Ադրբեջանի նախագահությունը անհեթեթություն է, քանի որ այդ երկրում կան խղճի բանտարկյալներ:

Ինչպես հաղորդում է “Կոնտակտ” կայքը, ապրիլի 8-ին դիմումը ներկայացվել է Ստրասբուգում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին, ԵԽԽՎ-ին, մարդու իրավունքների գծով եվրակոմիսարին և այլ կառույցներին:

“Մենք կոչ ենք անում ձեզ քննադատել Ադրբեջանի իշխանություններին մարդու իրավունքների ոլորտում միջազգային կազմակերպությունների առջև ստանձնած իրենց պարտականությունները չիրականացնելու համար: Ադրբեջանի իշխանությունները անտանելի պայմաններ են ստեղծել երկրում քաղաքացիական հասարակության գործունեության համար, ինչը սկզբունքորեն հակասում է եվրոպական չափանիշներին”,-նշված է դիմումի մեջ:

Ներկայում Ադրբեջանում կա միջազգային “Amnesty International” իրավապահ կազմակերպության կողմից ճանաչված 17 “խղճի բանտարկյալ”: Ըստ հայտարարության՝ այս ֆոնի ներքո իշխանությունները մշտապես խստացնում են օրենսդրությունը՝ սահմանափակելով անկախ լրագրողների, քաղաքացիական հասարակության և ընդդիմադիր կուսակցությունների աշխատանքի հնարապերությունները:

Անկախ

ԱՄՆ-ում սողանքի հետևանքով 35 մարդ է զոհվել

o_921175

Ամերիկյան Վաշինգտոն նահանգում, Օսո քաղաքի մոտ սողանքի հետևանքով 35 մարդ է զոհվել, 10-ն էլ համարվում են անհետ կորած: Նրանց որոնումներին մասնակցում է 600 մասնագետ ու հարյուրավոր կամավորեր: Ապրիլի 22-ին ողբերգության վայր կմեկնի ԱՄՆ նախագահ Օբաման:

2014-ի մարտի 22-ին սողանքը ծածկել է 3քկմ տարածք: Փլուզված բնահողի շերտը հասնում է 20 մ: Սողանքը փլուզել է շուրջ 40 տուն:

Վաշինգտոնում սողանքները տեղատարափ անձրևներով են պամանավորված: Իսկ ցեխի հեղեղը երկրի երեսից սրբեց ձկնորսական գյուղակը, որ կառուցվել էր այդտեղ ավելի քան 100 տարի առաջ: Ստիլագուամիշ գետի շրջանում բնակվողներին խորհուրդ են տվել հեռանալ իրենց տներից:

Անկախ

Չիլիում կայծակը 70 կով է սատկացրել

118-390x290

Չիլիի Լոս-Ռիոս տարածաշրջանում կայծակի հարվածից մի ամբողջ նախիր է սատկել:

Ամպրոպը սկսվել էր այն պահին, երբ նախիրն արոտավայրում էր: Կովերն ամպրոպի ժամանակ ծառերի տակ էին մտել, որտեղ էլ հարվածել էր կայծակը` սպանելով 70 գլուխ անասուն: Փաստորեն, նախրի տերը միանգամից կորցրեց 100 հազար դոլար:

Նման դեպք եղել է 2013-ի ամռանը, Ղրղզստանում: Այն ժամանակ Օշի մազում, Մայիսի մեկ գյուղում կայծակնահարվեց 1100 գլխից  ոչխարի հոտը, ինչի հետևանքով սատկեց 355 գլուխ անասուն:

Անկախ

Իրան-«վեցնյակ». բանակցությունների 3-րդ փուլ

Իրան-«վեցնյակ»Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում Իրանի և «վեցնյակի խմբի» երկրների քաղաքական տնօրենների խորհուրդը սկսել են բանակցությունների երրորդ փուլը, որի ընթացքում քննարկվում է Իրանին միջուկային ծրագրի իրականացման թույլտվության հարցը։

«Վեցնյակի» մասնակիցների գործունեությունը համակարգում է ԵՄ արտաքին հարցերի և անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, Իրանի պատվիրակությունը գլխավորում է արտգործնախարար Ջավադ Զարիֆը, իսկ ԱՄՆ-ի պատվիրկությունը՝ այդ երկրի պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ուենդի Շերմանը։

Ըստ փորձագետների,  մի շարք խնդիրներ դեռ նախնական քննարկման փուլում են:

Իրանը և «վեցնյակը» տրամադրված են, որ հերթական փուլում հետագա քայլերի կատարման համար հիմք ստեղծվի։ Դրանից ավելին` ոչ ոք չի սպասում:

Այս մասին տեղակացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

 Անկախ

Իլհամ Ալիևը Իրանում է

1Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով գտնվում է Իրանում: Թեհրանի օդանավակայանում նրան դիմավորել են Իրանի կապի և տեղեկատվական տեխնալոգիաների նախարար, Իրան-Ադրբեջան միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ ՄահմուդՎաեզին, փախարտգործնախարար Իբրահիմ Ռահիմպուրը և Իրանում Ադրբեջանի դեսպան Մահսուն Պակ Ային, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը:

 

Այցի շրջանակներում Ադրբեջանի նախագահը հանդիպում կունենա Իրանի նախագահ Հասան Ռոհանիի և հոգևոր առաջնորդ այաթոլլա Սեիդ Ալի Խամենեի հետ: Ակնկալվում է, որ երկու երկրների միջև փաստաթղթեր կստորագրվեն, նախագահներն էլ հանդես կգան համատեղ հայտարարությամբ:

Անկախ