Այս շաբաթ բորսայում իրականացվել է 15,25 մլն դոլարի առք և վաճառք

դոլարԱպրիլի 14-18-ը ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 99,189,704 ԱՄՆ դոլար 413.75 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 101,256,105 ԱՄՆ դոլար 414.98 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 15,250,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 414.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է 2,700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 414.21 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

EUR

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6,978,370 EUR 571.47 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 12,900,501 EUR 574,83 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

RUB

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 846,201,133 ՌԴ ռուբլի 11.46 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 109,630,215 ՌԴ ռուբլի 11.61 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Ապրիլ 7-13-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 35.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 36.1 մլն ԱՄՆ դոլար:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Հայ սպային վայել օրինակելի արարք

սամվել աբրահամյանՕրերս ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով պահեստազորի մայոր Սամվել Արտեմի Աբրահամյանը հայ սպային վայել օրինակելի արարքի և ազնվության համար պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» գերատեսչական մեդալով:

Սամվել Աբրահամյանը  մարտի 7-ին ՀՀ ոստիկանության շենքի հարևանությամբ փողոցում գտել է ոստիկանության աշխատակցի ծառայողական վկայական, անցագիր, բանկային քարտեր և 220.000 ՀՀ դրամ: Անձնական նախաձեռնությամբ պարզելով դրամապանակի տիրոջ կոնտակտային տվյալները, Սամվել Աբրահամյանը կապ է հաստատել նրա հետ և վերադարձրել ամբողջ գտածոն:

Անշուշտ, պահեստազորի մայոր Սամվել Արտեմի Աբրահամյանը արժանի է բարձր  գնահատանքի և նրա արարքը խոսում  է առհասարակ հայ սպային հարիր օրինակելի  վարքագծի և մարդկային բարձր որակների մասին:

Արարատում, Հրազդանում և Տավուշում զենք-զինամթերք են հանձնել

զենքԱպրիլի 17-ին, ժամը 14.00-ին, 1946 թ. ծնված Կարո Գ.-ն ոստիկանության Արարատի բաժնում կամավոր հանձնել է «ՏՕԶ-8» տիպի 5.6 մմ տրամաչափի մեկփողանի որսորդական հրացան, «ԱԿՍ» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 30 փամփուշտ և «ԱԿՍ» տիպի ինքնաձիգի փամփուշտատուփ:

***
Ապրիլի 17-ին, ժամը 20.40-ին, 1974 թ. ծնված Արմեն Մ.-ն ոստիկանության Հրազդանի բաժնում կամավոր հանձնել է 5.45 մմ տրամաչափի` 249, 7.62 մմ տրամաչափի 34 փամփուշտ և «AC 314» տիպի մեկնարկային ատրճանակ:

***
Ոստիկանության Տավուշի մարզային վարչության շտաբի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` 1937 թ. ծնված Մարտիկ Մ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 220 և «Կարաբին» տիպի հրացանի 7.62 մմ տրամաչափի 20 փամփուշտ և նռնակի 9 պայթուցիչ:

Անկախ

«Գլենդել Հիլզ»-ը 6 ամիս աշխատավարձ չի վճարել

հիլզԱյսօր իրենց բողոքն էին ներկայացնում Գյումրու «Մուշ 2/2» թաղամասի շինհրապարակի անվտանգության նախկին աշխատակիցները, ովքեր ընդամենը մեկ շաբաթ առաջ են դուրս եկել աշխատանքից: Նրանց դժգոհությունը վերաբերում էր շուրջ վեց ամիս չստացված աշխատավարձին: Աշխատակիցներն ասում են՝ երբ դիմել են` ճշտելու,  թե երբ են աշխատավարձ ստանալու, իրենց պատասխանել են՝ 15 օրից, հետո 15 օրը դարձել է մեկ ամիս, վեց ամիս:
«Թե լրագրող, թե նախագահ, թե վարչապետ, եթե վեց ամիս աշխատավարձ չստանա, իր ընտանիքն ինչպե՞ս կպահի»,  – ասում են անվտանգության նախկին աշխատակիցները:
Այս պահին Գյումրիում բնակարանաշինություն չի կատարվում, սակայն կա շինհրապարակ, որտեղ, ինչպես աշխատակիցներն են ասում, «Գլենդել Հիլզ» ընկերության շինտեխնիկան է տեղակայված:
«Աշխատել ենք 2013-ի օգոստոսի 30-ից, երկու ամիս աշխատավարձ ենք ստացել, ու դրանից հետո էլ գումար չենք ստացել: Վեց ամիս էլ տունը գումար չենք տարել», – ասում է  Ավետիս Ավետիսյանը: «Գլենդել Հիլզ»-ից նրանց հայտնել են՝ փող չկա, ֆինանսավորում չկա:
Նախկին աշխատակիցները նույնիսկ առաջարկել են տարածքի ամրանները վաճառել և իրենց աշխատավարձերը բաժանել, մինչև անհրաժեշտ գումարները կփոխանցվեն, նոր ամրաններ կգնեն,  սակայն դա էլ չեն արել:
Յուրաքանչյուրի վեց ամսվա աշխատավարձը մոտ 400-450 հազար դրամ է կազմում. «Մեկ ամսվա աշխատավարձը 82-88 հազար դրամ է, կապված տվյալ ամիսն ունի 30, թե 31 օր», – ասում են նրանք:
Այսօր դժգոհողները չորսն էին, սակայն վստահեցնում են, այսպես տուժածների թիվը մեծ է, պարզապես ոմանք արդեն մեկնել են արտագնա աշխատանքի:
Արդյո՞ք ունեն աշխատակիցները պայմանագրեր և կկարողանա՞ն իրավաբանորեն լուծել իրենց խնդիրը. պարզվում է՝ նրանք աշխատանքային պայմանագիր ստորագրել են, բայց իրենց հասանելիք օրինակը չունեն. «Պատճառաբանել են՝ պայմանագրերը գտնվում են Երևանում, երբ գնացինք, կբերենք»:
«Գլենդել Հիլզ» ընկերության Գյումրու շինհրապարակում անվտանգություն ապահովող նախկին աշխատակիցները նաև հայտնում են,  եթե արագ այս խնդրին լուծում չտրվի, իրենք դուրս կգան բողոքի ցույցի:
archive2.ankakh.com-ը խնդրի շուրջ պարզաբանումներ ստանալու համար հարցում է ուղարկել «Գլենդել Հիլզ» ընկերությանը:

Չինաստանի և Վիետնամի սահմանին հրաձգության հետևանքով 7 մարդ է զոհվել

vietnam-mapՎիետնամի կառավարությունը հայտնել է, որ երկրի հյուսիսային սահմանը անցնող չինացի ներգաղթյալների և Վիետնամի սահմանապահների միջև տեղի ունեցած կրակահերթի ժամանակ յոթ մարդ է զոհվել:

Քուանգ Նին նահանգի կառավարությունը հայտնել է, որ Վիետնամի իշխանություններն  ուրբաթ առավոտյան ձերբակալել են անօրինական ճանապարհով երկիր մուտք գործած 16 չինացու՝ ներառյալ 10 տղամարդու, 4 կնոջ և 2 երեխաների:

Հայտարարության մեջ նշված է, որ չինացիներից մեկը Չինաստանի սահման տեղափոխվելիս վերցրել էր հսկիչներից մեկի ատրճանակը և սպանել նրանցից մեկին:

Վիետնամցի հսկիչները պատասխանել էին կրակոցին, և հրաձգության արդյունքում մեկ հսկիչ և հինգ չինացի էին զոհվել:

Կառավարության հայտարարության մեջ նշված չէր արդյո՞ք զոհերի մեջ կանայք և երեխաներ են եղել:

Համլետը բերման է ենթարկվելիշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով

ձերբակալությունՈստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` ապրիլի 17-ին, ժամը 16.00-ին, Գյումրիի Անդրանիկ Օզանյան փողոցում գտնվող ռեստորանային համալիրի մոտից բերման է ենթարկվել 1971 թ. ծնված Համլետ Բ.-ն, որը ապրիլի 16-ից հետախուզվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով:

Անկախ

Մեղադրանքը` ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ

ավտոպատահարՈստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ` ապրիլի 17-ին, ժամը 11.00-ին, ոստիկանություն է ներկայացել 1981 թ. ծնված Սարգիս Ս.-ն, որը 2004 թ. հուլիսի 4-ից ՌԴ ՆԳՆ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264 հոդվածի 3-րդ մասի /ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ/ մեղադրանքով:

Անկախ

Վաղատուրի հողամասերից մեկում արկ է պայթել

արկԱպրիլի 17-ին, ժամը 08.00-ին, Վաղատուր համայնքի ղեկավարից ոստիկանության Գորիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ գյուղի բնակիչ, 1959 թ. ծնված Դարչո Հ.-ի տան բակում պայթյուն է տեղի ունեցել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 01.10-ին, նշված բնակչի տնամերձում, դեռևս չպարզված հանգամանքներում, անհայտ տիպի արկ է պայթել և վնասել տան պատուհաններն ու խոտի դեզի տանիքը:
Նշանակվել է դատապայթյունատեխնիկական փորձաքննություն:
Հանգամանքները և վնասի չափը պարզվում են:

Անկախ

Կենդանական ծագման մթերքների արտադրության ծավալների աճի միտումները շարունակվում են

գյուղնախՀայաստանի Հանրապետությունում 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ նախորդ տարվա համեմատությամբ արձանագրված գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի աճը հուսալի նախադրյալներ ստեղծեց այս տարի ևս կենդանական ծագման մթերքների արտադրության ծավալների աճի միտումները պահպանելու համար: Միայն մարտ ամսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, հանրապետությունում մսի արտադրության ծավալներն աճել են շուրջ 5 %, կաթինը` 6.7 %, իսկ ձվինը` 6.1 % -ով:

Այս հանգամանքն  իր ազդեցությունն է թողել նաև կենդանական ծագման մթերքների ներկրման և արտահանման հաշվեկշռի վրա: Այսպես, 2014 թվականի ապրիլի 15-ի դրությամբ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, հանրապետությունից արտահանված մսի և մսամթերքի ծավալներն ավելացել են 144.4 %-ով, իսկ պանրինը` 168.3 %-ով: Գրեթե 160 %-ով ավելացել է նաև ձկան և ձկնամթերքի արտահանումը: Սրան զուգահեռ, սակայն, մսամթերքի ներկրումը նվազել է 626 տոննայով, իսկ կաթի փոշունը` 207.1 տոննայով:

Ի դեպ, ընթացիկ տարում նկատվող մսի արտադրության ծավալների աճով են պայմանավորված ներկայումս հանրապետության ներքին շուկայում նկատվող մսեղիքի գնանկման միտումները:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայանության հետ կապերի բաժին

Լեռնային Ղարաբաղի դպրոցները կմիանան «Dasaran.am» կրթական ծրագրին

photo 411Ս. թ. ապրիլի 18-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կրթության և գիտության նախարարությունում տեղի ունեցավ ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանի և «Dasaran.am» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությունը: Հուշագիրը կապահովի անհրաժեշտ իրավական հիմքեր ծրագիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բոլոր դպրոցներում հասանելի դարձնելու համար:

Կրթական ծրագիրը տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման միջոցով թույլ է տալիս բարձրացնել դպրոցների կառավարման արդյունավետությունը և թափանցիկությունը: Մասնավորապես, այն հնարավորություն է տալիս կայքի միջոցով հետևել դպրոցականների հաճախելիության և առաջադիմության ցուցանիշներին, ինչպես նաեւ տեղեկանալ դպրոցում կազմակերպվող ժողովների, միջոցառումների, որոշումների և հաշվետվությունների մասին: Այն ապահովում է նաև ուսուցիչների և ծնողների անմիջական կապը, իսկ կրթության պատասխանատուներին հնարավորություն է տալիս արդյունավետ կերպով վերահսկել կրթական գործընթացները դպրոցներում:

Կրթական հարթակի գլխավոր առաքելությունն է նպաստել կրթության որակի բարձրացմանը: Այդ նպատակով կիրառվում են կրթելու նորարարական մեթոդներ՝ էլեկտրոնային ինտելեկտուալ և զարգացնող խաղեր, որոնք ինտերակտիվ մեթոդով երեխաներին օգնում են սովորել հայոց լեզու և գրականություն, պատմություն, աշխարհագրություն, ծանոթացնում են նրանց հայկական մշակույթին, սովորեցնում են պահպանել բնությունը և շրջակա միջավայրը, պատմամշակութային արժեքները և այլն: Միմյանց միջև մրցակցությունը խթանելու միջոցով սովորելը ապահովում է առավել արդյունավետ և հիմնավոր կրթություն: Բացի այդ կազմակերպվում են տարաբնույթ օլիմպիադաներ և մրցույթներ, որոնք նույնպես խթանում են երեխաների՝ գիտելիք ստանալու ձգտումը: Գործում է նաև հատուկ աշակերտների համար ստեղծված սոցիալական ցանց, որն օգնում է դպրոցականների միջև կապերի ակտիվացմանը՝ անկախ նրանց բնակության վայրից և զերծ է դպրոցականների համար վնասակար տեղեկատվությունից:

Լեռնային Ղարաբաղի դպրոցների ինտգերումը «Dasaran.am» կրթական ծրագրին ոչ միայն հասանելի կդարձնի հարթակի բոլոր կրթական հնարավորությունները Լեռնային Ղարաբաղի աշակերտներին, այլև էապես կխթանի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դպրոցականների միջև շփումների և կապերի ակտիվացումը՝ նպաստելով միասնական սերնդի ձևավորմանը և ներառական կրթության ամրապնդմանը:

Ծրագրի ներդրման շրջանակներում «Dasaran.am» կրթական ծրագրի աշխատանքային թիմը կիրականացնի նաև դպրոցների ներկայացուցիչների վերապատրաստման գործընթացը: Այն միտված է օպերատորների, ուսուցիչների և դպրոցների տնօրենների շրջանում Ծրագրի էլեկտրոնային գործիքների վերաբերյալ հմտությունների զարգացմանը: Ինտերակտիվ մեթոդով իրականացվող վերապատրաստման ընթացքում մասնակիցներին հնարավորություն կտրվի ոչ միայն մանրամասն ծանոթանալ կրթական ծրագրի կողմից ստեղծած էլեկտրոնային գործիքին (ինտերֆեյսին), այլև տեղում՝ համակարգիչների առջև, գործնական առաջադրանքների միջոցով ամրապնդել ստացած տեսական գիտելիքները: Կրթական ծրագիրը տրամադրում է նաև  «Dasaran.am»-ից օգտվելու մանրամասն ուղեցույց, ինչպես նաև ապահովում ծրագրի հետագա աշխատանքների սահուն ու անխափան ընթացքը:

Հիշեցնենք, որ «Dasaran.am» կրթական ծրագիրը գործում է ՀՀ բոլոր դպրոցներում՝ վայելելով ՀՀ ԿԳ նախարարութան և Երևանի քաղաքապետարանի աջակցությունը, իսկ մարզերում համապատասխան գործունեությունն իրականացվում է ՀՀ Վարչապետի հավանությամբ: «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության աջակցության շնորհիվ ծրագիրը գործում է անվճար հիմունքերով:

 

Անկախ 

 

Նոր կրճատումներ Գյումրու քաղաքապետարանում. մեկնաբանում է Սամվել Բալասանյանը

բալասանյանՎերջին շրջանում Գյումրու քաղաքապետարանի  մի շարք պաշտոնյաներ սեփական դիմումի համաձայն հեռանում են զբաղեցրած պաշտոններից, հիմնականում՝ բաժնի պետեր: Ինտենսիվորեն լուրեր են շրջանառվում նաև այն մասին, թե քաղաքապետը գրեթե մեկուսացրել է մշակույթի բաժնի պետին՝ Արտաշես Կարապետյանին, նրանից վերցնելով գործառույթների զգալի մասը, ինչպես նաև աշխատանքից ազատել է իր սանիկի հորը՝ փոխքաղաքապետ Գուրգեն Մալխասյանին:
Այսօր Սամվել Բալասանյանը վերջին երկու դեպքերի մասով բացատրություններ ներկայացրեց. «Մալխասյանն հիմա արձակուրդի մեջ է,  կգա,  իրեն կհարցնեք` ազատված է աշխատանից, թե ոչ: Մարդը պետք է դիմում տա, որ գիտենանք՝ չի ուզում աշխատել: Բայց հիմա  դիմում չի տվել, արձակուրդի մեջ է փոխքաղաքապետը, ես ի՞նչ ասեմ: Հարցնում եք` կրճատված է աշխատանքի՞ց, ոչ, կրճատված չէ: Նման խոսակցություն չի եղել: Չգիտեմ ոնց է տարածվել այս խոսակցությունը, Մալխասյան Գուրգենը նույնպես զարմացած է: Եթե ուզենա ազատվել, ինքը դիմում կտա, մամուլի ասուլիս կհրավիրի ու կբացատրի, թե ինչու չի ուզում աշխատել: Եթե  նման եղավ,  անպայման ձեզ կիրազեկի անձամբ ինքը», – լրագրողներին փոխանցեց Գյումրու քաղաքապետը: Նաև հավելեց, թե ինքը գոհ է փոխքաղաքապետի աշխատանքից:
Ինչ վերաբերում է մշակույթի բաժնի պետի հարցին, ով, ի դեպ, պատգամավոր Նաիրա Կարապետյանի հայրն է, Սամվել Բալասանյանը նշեց. «Որպեսզի դուք ավելի շատ համոզմունք ունենաք, պետք է վերցնեք նրա տված դիմումը, որով ժամանակ է խնդրել, քանի որ առողջական խնդիրներ ունի: Մենք էլ ընդառաջել ենք, ինչու՞ ենք մեկուսացրել, ո՞վ է ասել»:
Հիշեցնենք, որ մշակույթի բաժնի պետը լրատվամիջոցներով հայտնել էր, որ քաղաքապետարանում իր աշխատանքը սահմանափակել են, մի շարք լիազորություններ վերցվել են իրենից, տրվել մեկ այլ աշխատակցի, այսինքն՝ իրեն մեկուսացրել են:

Ինչ պատրաստել Սուրբ Հարության տոնին

ձու«Երբ մարմինը զորանում է, տկարանում է հոգին, երբ հոգին է զորանում՝ մարմինն է տկարանում: Այդ շրջանում շատ կարևոր է, որ մենք ավելի հաճախ աղոթենք, հատկապես զղջողական աղոթքներ անենք»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպես մեկնաբանեց Մեծ Պահքի նշանակությունը Արարատյան Հայրապետական թեմի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար, Էրեբունի համայնքի հոգևոր հովիվ Տեր Զգոն քահանա Աբրահամյանը: Ըստ նրա` այդ շրջանում մարդը ոչ միայն մտերմանում է Աստծո հետ հոգևոր կապով , այլև ազատվում մարմնական հիվանդություններից:

Հանդիպմանը ներկա «Հայ խոհարարների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը նշեց` Հայաստանի բնությունը, որ շատ հարուստ է ուտելի բույսերով, թույլ է տալիս Մեծ Պահքի ամբողջ շրջանում չօգտագործել մսեղեն: Նա թվարկեց նաև այն ուտեստները, որոնք հատուկ են հայկական ավանդական սեղանին Սուրբ Հարության տոնին: « Զատկի սեղանին դրվում են ձկնեղեն, գինի, քաշովիներ, բուսական կերակուրներ, ներկած ձու»,-ասաց նա:

Վերջինի հետ կապված Տեր Զգոնը ընդգծեց, որ այն անպայման պետք է լինի միայն կարմիր, քանի որ խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի` մարդկության մեղքերի համար թափած արյունը: Քահանան նաև շեշտեց, որ սեղանին պարտադրր պետք է լինի չամիչով փլավ, որ խորհրդանշում է քրիստոնյաներին և հավատի համար նահատակված սրբերին: Նա նշեց, որ անպայման չէ ձուն եփել հինգշաբթի, ինչը տարածված երևույթ է հայկական ընտանիքներում. «Շաբաթ երեկոյան արդեն ուտեստները կարող են պատրաստ լինել և ճրագալույցի պատարագից հետո կարելի է նստել տոնական սեղանի շուրջ»

ԿԸՀ-ն պատգամավորական մանդատը տվել է Լեռնիկ Ալեքսանյանին

լեռնիկ-ալեքսանյանշՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա հերթական նիստում, հիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատարի` ապրիլի 13-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աբրահամյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունը, կազմել է արձանագրություն` պատգամավորի մանդատը կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Լեռնիկ Ռաֆիկի Ալեքսանյանին տալու վերաբերյալ:

 

Ջոլին ու իր սննդակարգը

3c72f9b522ca84bb54d9a90899e1f_736dd22e9ce55b473dad8f5c4ce62_prepared_dd28a12a57b689b9180f0a7033b7ed3c

Վերջին շրջանում Անջելինա Ջոլին նկատելի փոփոխել է իր կենսակերպը: Նա հիմա փորձում է առանց տան ծառայողների յոլա գնալ, պատրաստհում է ինքնուրույն: Ավստրալիայում դերասանուհին խոհարարական դասընթացների է հաճախել, որպեսզի իր երեխաները վերջապես ճիշտ ու լիարժեք սնվեն, առանց ֆասթֆուդի:

Հիմա նա հետևում է Տոսկի Ռենոյի «Eat-Clean Diet» անվանումով սննդակարգի, որն ավելի ճիշտ կլիներ սնվելու պլան կոչել. ըստ այս պլանի, օրգանիզմին պետք է տալ այն ամնեը` ինչ ուզում է, ինչի կարիքն ունի ու պահանջում է:

Այս սննդակարգի կարևոր սկզբունքը օրական 6-անգամյա  սնումն է` յուրաքանչյուր 2-4 ժամը մեկ: Սակայն սննդի չափաբաժինները պետք է փոքր լինեն: Սնունդը պետք է ներառի պրոտեիններ (ձուկ, հավ, սոյայից պատրաստված մթերք  ու լոբազգիներ) և ածխաջրեր:  Պետք է օրական առնվազն 2 լ ջուր խմել, չմոռանալ միրգն ու բանջարեղենը: Սննդաբաժնի մեջ պետք է ներառել ամբողջահատիկ հացաբույսեր, “ճիշտ ճարպեր “, որոնք պարունակվում են ընկույզի, ձկան, սերմերի ու ացահատիկների մեջ: Եվ, որ ամենակարևորն է` հրաժարվել ֆասթ-ֆուդից:

“Ես միշտ էլ նիհարիկ եմ եղել, սակայն դրա համարա առանձնահատուկ ոչինչ չեմ արել: Միայն` եթե դրա անհրաժեշտությունը եղել է ինչ որ դերի համար:

Ես չեմ ցանկանում այդ իմաստով օրինակ դառնալ այն աղջիկների համար, ովքեր ենթադրում են, թե նիհարությունը հավասարազոր է սեքսուալությանը: Բոլորովին չեմ ցանկանում, որ նրանք կենտրոնանան դրա վրա: Նաև դրա համար եմ որոշել առողջ սնվել ու սնել իմ երեխաներին, որպեսզի ոչ ոք մեզանից վատ օրինակ չվերցնի”:

Անկախ

Բուխարեստի համալսարանում վերաբացվել է հայերենի ուսուցման կենտրոնը

կգնՀՀ կրթության և գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Աշոտյանն ընդունել է ՀՀ-ում Ռումինիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սորին Վասիլեին: Ողջունելով հյուրին՝ Ա. Աշոտյանը կարևորել է հայ-ռումինական կրթական հարաբերությունները՝ շեշտելով, որ բարձրագույն կրթության ոլորտում երկու երկրներն ունեն հաջողված համագործակցության փորձ: Մասնավորապես, Ա. Աշոտյանն ընդգծել է միջպետական ծրագրերի ու  Բոլոնիայի գործընթացի շրջանակում ծավալված համագործակցությունը՝ նշելով, որ 2012թ-ին Բոլոնիայի քարտուղարությունը Երևանին փոխանցվել է Բուխարեստից: Ա. Աշոտյանի խոսքով՝ հայկական կողմի  համար օգտակար է եղել Ռումինիայի կուտակած փորձը: “Այս համագործակցության ընթացքում հայկական և ռումինական կողմերի միջև գործընկերային շատ լավ հարաբերություններ են ձևավորվել, որը կարող է ամուր հիմք հանդիսանալ հետագա համագործակցության ավելի բարձր նշաձող սահմանելու համար”,- նշել է Ա. Աշոտյանը՝ տեղեկացնելով, որ Բոլոնիայի երևանյան նախարարական գագաթաժողովը նախատեսված է 2015 թվականին: ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատարը երկկողմ կրթական կապերի ամրապնդման համատեքստում կարևորել է Ռումինիայում հայկական համայնքի գոյությունը, և գոհունակությամբ նշել, որ ռումինական կողմի աջակցությամբ Բուխարեստի համալսարանում վերաբացվել է հայերենի ուսուցման կենտրոնը: Ա. Աշոտյանն առաջարկել  է նաև հետագա համագործակցության շրջանակում համատեղ գիտակրթական ծրագիր իրականացնել:
Կարևորելով հատկապես կրթության ու մշակույթի գերակայությունը երկու երկրների հարաբերություններում՝  դեսպան Վասիլեն ընդգծել է  ավելի քան 800 տարվա պատմություն ունեցող Ռումինիայի հայկական համայնքի  գոյության փաստը: Դեսպանը  շեշտել է, որ պատրաստ է աջակցել հայկական կողմի բոլոր նախաձեռնություններին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Ռումինիայում հայկական մշակութային ժառանգության ուսումնասիրության հայ-ռումինական համատեղ գիտական նախագծի իրականացման, միջբուհական  և ուսանողների փոխանակման  ծրագրերին վերաբերող հարցեր:

Բնապահպանները կկոշտացնեն իրենց պայքարը Սևանա լճի փրկության համար

Sevan-4Բնապահպանները կկոշտացնեն իրենց պայքարը Սևանա լճի փրկության համար: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել են  ակտիվիստները` հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Արդեն այս ամսին բողոքի ակցիաներ տեղի կունենան Ազգային ժողովի դիմաց:

Նշենք, որ Սևանա լճից ամեն տարի բաց է թողնվում 170 միլիոն խորանարդ մետր ջուր,  սակայն նախկին վարչապետի որոշման համաձայն` այն կաճի մինչև  240մլն խորանարդ մետր: «Տիգրան Սարգսյանը գնալուց առաջ հանրությանը «նվեր» մատուցեց`ստորագրելով Սևանա լճի մասին երկու շատ վտանգավոր որոշում` մեկը` Սևանից լրացուցիչ 70  միլիոն խորանարդ մետր ավելի ջուր բացթողնելու, մյուսը` ձկնաբուծության համալիր զարգացման վերաբերյալ: Երկու դեպքում էլ Սևանա լիճը կանգնած է ռիսկերի առաջ» , -ասել է  «ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը:

Սևանա լճին առնչվող այդ երկու որոշումների դեմ բնապահպանական կազմակերպությունները ստորագրահավաք են կազմակերպել, որին արդեն միացել է 800 քաղաքացի: Գեղարքունիքի մարզի բնակիչներն էլ ապրիլի 25-ին Սևանում ակցիա կանցկացնեն ի պաշտպանություն Սևանա լճի: «Տարածքային զարգացման եւ հետազոտությունների կենտրոն» հ/կ ներկայացուցիչ Սաթենիկ Բադեյանի կարծում  է, որ մարդիկ թեև անընդհատ լսում են Սևանի կարևորության և խնդիրների մասին , սակայն այդպես էլ չեն հասկանում դրա իրական նշանակությունը. «Մարդիկ անընդհատ լսում են, թե Սևանն ինչ կարևոր, ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի համար,  բայց չեն պատկերացնում դա: Ամբողջ աշխարհում  ջուրը  հարստություն է համարվում: Խնդիրն այն է, որ Սևանից բացի  ուրիշ հարստություն մենք չունենք, հանքերի պաշարները շուտով սպառվելու են, և Սևանն  իր  քաղցրահամ խմելու ջրով մեծ հարստություն է: Լեռնային սառնորակ աղբյուրների հիմքը Սևանի ջուրն է, եթե այն չորացնենք, այդ աղբյուրներից էլ կզրկվենք»:

Մայիսի 1-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակը փակ կլինի ցուցարարների համար

taksimԹուրքական «Հաբերլերի» հաղորդմամբ՝  մայիսի 1-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում հավաք չի անցկացվելու: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Աֆղան Ալին: «Թաքսիմի հրապարակը որևէ ցույցի կամ հավաքի համար չէ, այդ պատճառով էլ մայիսմեկյան երթը այստեղ չի անցկացվելու»,-նշել է նախարարը: Վերջինս ընգծել է, որ նման միջոցառումների անցկացման ժամանակ պետք է հաշվի առնել մի շարք գործոններ, այդ թվում նաև անվտանգությունը: Սակայն այօսր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը հայտարարել է, որ չնայած արգելքին, այնուհանդերձ իրենք պատրաստվում են մայիսի 1-իհ հավաքվել Թաքսիմի հրապարակում :

Արշակունյաց պողոտայից Շիրակի փողոց տանող ճանապարհը 7 ամսով մասնակի փակ կլինի

երևանի քաղաքապետարանԵրևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման և ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ-ի Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում Արշակունյաց պողոտայի Աշխատանքի հրապարակից դեպի Շիրակի փողոցի խաչմերուկ ընկած հատվածում իրականացվում են ճանապարհի լայնացման աշխատանքներ: Սույնով պայմանավորված վերոնշյալ ճանապարհահատվածը յոթ ամսով մասնակի փակ է լինելու: Տվյալ ճանապարհահատվածում հնարավոր խցանումները բացառելու նպատակով որպես այլընտրանքային լուծում վարորդներին առաջարկվում է օգտվել նաև Արտաշատի խճուղի-Թամանցիների փողոց-Աշխատանքի հրապարակ (և հակառակը) ուղղությունից: Շինարարության ողջ ընթացքում, ճանապարհային երթևեկության կազմակերպման աշխատանքներում հնարավոր փոփոխությունների դեպքում կտեղեկացվի լրացուցիչ:

 

Երևանի քաղաքապետարան

Իրանից Հնդկաստան արտահանվող նավթի ծավալն ավելացել է

Iran IndiaԱնցյալ տարի Իրանն ապահովել է Հնդկաստանի նավթային պահանջարկի 5,7 տոկոսը: 2013-ի առաջին եռամսյակում արտահանվող նավթի ծավալը նվազել էր 1/5-ով: Վերջին ամիսներին, Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների թեթևացման շնորհիվ ,Հնդկաստան արտահանվող նավթի ծավալն  ավելացել է:

Հնդկաստանն աշխարհում սև ոսկու ամենամեծ պահանջարկ ունեցող երկիրն է: 2014-ի  առաջին եռամսյակում օրական Հնդկաստան է ներմուծվել 358 հազար բարել նավթ: Այս ցուցանիշը 43 տոկոսով առավել է՝ համեմատած նախորդ տարվա այս նույն ժամանակահատվածի հետ:

Սկզբում Հնդկաստանը ծրագրել էր 15 տոկոսով կրճատել   Իրանից ներմուծվող նավթի ծավալը և 2013-ից միչև 2014-ը օրական ներմուծման ծավալը հասցնել 220 հազար բարելի:

Ուշագրավ վիճակագրություն է : Իրանից Հնդկաստան արտահանվող սև ոսկու ծավալն անցյալ ամսվա ընթացքում, համեմատած փետրվար ամսվա տվյալների հետ, 45,6 տոկոսով ավելացել է, որը 2 անգամ ավելի շատ է 2013-ի մարտ ամսվա տվյալներից:

Ներկայումս   նավթ մատակարարող երկրների շարքում Իրանը զբաղեցնում է աշխարհում 7-րդ տեղը, մինչդեռ 2013-ին այն 6-րդ հորիզոնականում էր: