Համալիրի աճուրդն ավարտվեց, բայց…,Պանորամա

համալիրԿ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարկադիր էլեկտրոնային աճուրդն ավարտվեց: Աճուրդի տասը օրերի ընթացքում որևէ առաջարկ չի ներկայացվել: Մեկնարկային գինը, հիշեցնենք, 19 350 000 000.0 դրամ: Panorama.am-ի հետ զրույցում փաստաբան Սարգիս Ցականյանը պարզաբանեց, որ ըստ օրենքի` աճուրդի չկայանալու դեպքում դրա ավարտից հետո երրորդ օրը կայանում է կրկնակի հարկադիր էլեկտրոնային աճուրդ: Եվ հաջորդ աճուրդի ժամանակ լոտի գինը պակասեցվում է 10 տոկոսով:

«Երկրորդ և յուրաքանչյուր հերթական աճուրդից հետո լոտը չվաճառվելու դեպքում պահանջատերը (տվյալ դեպքում կառավարությունը- ԽՄԲ.) աճուրդի ավարտից հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, իրավունք ունի պահանջի դիմաց այն ընդունել այդ աճուրդի մեկնարկային գնով: ՀՀ անունից հանդես եկող պետական մարմիններն իրավունք ունեն պահանջի դիմաց ընդունելու լոտը, եթե նրանք ունեն նման լիազորություն»,- նշեց փաստաբանը:

«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35. 4 հոդվածի համաձայն` պահանջատերը պահանջի դիմաց լոտն իրեն հանձնելու վերաբերյալ իր գրավոր պահանջը կարող է ներկայացնել ծառայություն մինչև չկայացած աճուրդից հետո երկրորդ աշխատանքային օրվա ավարտը: Պահանջատիրոջ գրավոր պահանջի բացակայության կամ միևնույն պարտապանի գույքի նկատմամբ բռնագանձման վերաբերյալ երկու և ավելի կատարողական թերթերի (բացառությամբ պետական տուրքի բռնագանձման) առկայության դեպքում լոտը պահանջատերերին չի հանձնվում, և աճուրդային գործընթացը շարունակվում է:

Կարևորը սակայն, ըստ Ս.Ցականյանի, օրենքի այն դրույթն է, որն ասում է. «6-րդ աճուրդից հետո լոտը չվաճառվելու դեպքում հարկադիր կատարողն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով այն իրացնելու ուղղակի վաճառքի միջոցով (բացառությամբ անշարժ գույքի, բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայի), մշակութային արժեքների): Այլ կերպ ասած` անշարժ գույքի, մշակութային արժեքների և արժեթղթերի դեպքում օրենքը հնարավորություն է տալիս անսահմանափակ նվազեցումներ կատարել, ինչի արդյունքում կարող են տուժել, ինչպես պահանջատերը, այնպես էլ պարտապանը, քանզի առաջինի դեպքում նա չի կարողանա ամբողջությամբ հետ ստանալ բռնագանձման ենթակա գումարները, իսկ պարտապանի դեպքում` վերջինս կկորցնի ավելին, քան ենթակա էր բռնագանձման իրենից»:

Ս.Ցականյանը նկատեց, որ օրենքի կարգավորումները բավականին շատ մանիպուլյացիաների տեղ են տալիս և այս ամենին տիրապետողը կարող է այդ հնարավորությունից օգտվել: Ի վերջո այս ամենի հիմքում ընկած է լոտը` մարզահամերգային համալիրը վաճառելու խնդիրը, իսկ թե ինչ գնով, սա, ինչպես ասում են, «дело техники»:

Հիշեցնենք, որ  աճուրդի մասին հրապարակումից անմիջապես հետո «Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի հասարակության հետ կապերի և լրատվության բաժինը հանդես եկավ հայտարարությամբ, որում նշում էր, որ մարզահամերգային համալիրի հայտարարված էլեկտրոնային աճուրդը անօրինական է և իրականացվում է Հայաստանյան օրենսդրության խախտումներով: Անկախը այս  թեմային հանգամանորեն անդրադարձել է այստեղ:

Դոլարի գինը բորսայում` 413,5 դրամ

դոլարՄայիսի 29-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 5,250,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 413.57 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 413.5 դրամ:

NASDAQ OMX Armenia

Apple-ը 3 միլիարդ դոլարով կգնի Beats-ը

dr-dre-beats1Apple ընկերությունը 3 միլիարդ դոլարով գնում է Beats-ը:

Apple-ը սահմանված գումարի 2,6 միլիարդ դոլարը կվճարի տեղում, իսկ մնացած 400 միլիոն դոլարը կվճարի ժամանակի ընթացքում: Apple-ը Beats Electronics-ից կստանա նորաձև սարքեր և Beats Music-ի հեռարձակման ծառայությունը:

Apple ընկերությունը անցած տարվա տվյալներով ունի 159 միլիարդ դոլար բյուջե:

Ամեն դեպքում շատերը կարծում են, որ Apple-ը պարզապես ժամանակ է վատնում Beats-ի հետ կապված նախագծերով: Երաժշտություն հեռարձակող ծառայությունը շուրջ 500,000 օգտատեր ունի, ինչը բավականին քիչ է Spotify-ի 4 միլիոն օգտատերերի համեմատությամբ:

Apple-ը հույս ունի պայմանագիրը կնքել ամառվա վերջին կամ աշնան սկզբին:

Beats-ի համահիմնադիրներն են Ջիմի Յովին և Դոկտոր Դրեն, որոնք հաջողության են հասել երաժշտության հեղինակման ոլորտում, իսկ ընկրությունը ստեղծել են 2006թ-ին:

Կյանքից հեռացավ հայկական հանդբոլի կնքահայրը

a0388885-րդ աշունը չթևակոխած կյանքին հրաժեշտ տվեց հայկական հանդբոլի երախտավոր Սպարտակ Ծառուկյանը: Հիրավի, մեծ է նրա ներդրումն այս մարզաձևը մեր երկրում զարգացնելու գործում: Ծառուկյանը տարիներ շարունակ գլխավորել է Հայաստանի հանդբոլի տարբեր տարիքային խմբերի հավաքականները: Այնպես որ, մեր երկրի բոլոր ճանաչված խաղացողները, այդ թվում նաև հանդբոլի Հայաստանի ֆեդերացիայի ներկայիս նախագահ, Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Սարգիս Գրիգորյանը, նրա սաներներն են: Պատահական չէ, որ Սպարտակ Իշխանիչին արժանիորեն համարում են մեր բոլոր մարզիկների, մարզիչների կնքահայրը:

Ծառուկյանը ծնվել է 1929-ի նոյեմբերի 7-ին  Սարդարապատում  (Արմավիրի մարզ): 1955-ին ավարտել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը և աշխատանքի անցել նույն բուհի մարզական խաղերի ամբիոնում` որպես դասախոս, 1995-ից կրել է դոցենտի կոչում: Մարզական բնագավառում նա փառահեղ ուղի է անցել: Նախ, Ծառուկյանն ինքն է եղել առաջատար մարզիկ: Ի դեպ, սկզբում հրապուրվել է բասկետբոլով և 1954-ին դարձել է ԽՍՀՄ առաջնության մրցանակակիր: Ապա, անդավաճան նվիրվելով հանդբոլին, նա  խաղահրապարակում իր թիմակիցների հետ միջազգային մրցաշարերում բարձր է պահել Հայաստանի  պատիվը, հետո էլ  արդեն մեր երկրի հավաքական թիմերի գլխավոր մարզիչն է եղել:
1966-ից Ծառուկյանը Հայաստանի վաստակավոր մարզիչ է: Նրա մի քանի տասնյակ սաներ ներկայումս մարզչական աշխատանք են կատարում մեր երկրի տարբեր հաստատություններում: Ընդ որում, այդ մասնագետներից շուրջ մեկուկես տասնյակը կրում են Հայաստանի վաստակավոր մարզչի կոչում: Ծառուկյանը մի շարք գիտամեթոդական աշխատությունների հեղինակ է:
Նա մինչև կյանքի վերջը մասնակցում էր Հայաստանի հանդբոլային անցուդարձին, ներկա էր գտնվում մրցումներին, ֆեդերացիայի նախագահության նիստերին, օգտակար խորհուրդներ տալիս:
Անվանի մասնագետի հիշատակը հավերժ վառ կմնա ճանաչողների սրտերում:
«Անկախի» խմբագրակազմը  ցավակցում է Սպարտակ Ծառուկյանի ընտանինքին, հարազատներին, կիսում նրանց վիշտը:

Քննարկվել են Երևանի և Բեյրութի միջև հետագա համագործակցության հետ կապված հարցեր

001 (2)Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Բեյրութի քաղաքային խորհրդի անդամ Արամ Մալյանի հետ: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարևորել է Բեյրութի քաղաքային խորհրդում Երևանի հետ համագործակցության սերտացման ու խորացման ուղղությամբ հայազգի քաղաքական գործչի կողմից տարվող աշխատանքներն ու համոզմունք է հայտնել, որ ոչ ուշ ապագայում շոշափելի արդյունքներ կլինեն. «Վստահ եմ՝ Երևանը և Բեյրութը համագործակցության լայն հնարավորություններ և հեռանկար ունեն ինչպես քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում, այնպես էլ կառավարման հարցում փորձի փոխանակման առումով: Բեյրութում հայ համայնքի ունեցած զգալի դերակատարումը ևս հաշվի առնելով կարծում եմ, որ մենք կկարողանանք երկուստեք փոխշահավետ համագործակցություն հաստատել ու համագործակցությունն առավել առարկայական դարձնել», – ընդգծել է Տարոն Մարգարյանը` հատուկ կարևորելով նաև այն հանգամանքը, որ 2000 թվականից ի վեր Երևանը և Բեյրութը եղբայրացած քաղաքներ են:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝  Բեյրութի քաղաքային խորհրդի անդամ Արամ Մալյանը իր հերթին ևս կարևորել է բեյրութահայ համայնքի դերն ու նշանակությունը Լիբանանի կյանքում և համոզմունք հայտնել, որ առաջիկայում Երևանի և Բեյրութի միջև հարաբերություններն ավելի սերտ ու գործնական կդառնան. «Երկուստեք համագործակցությունն անչափ կարևոր է, հատկապես քաղաքային տնտեսության որոշակի ոլորտներում նկատվող համանման խնդիրների շուրջ համատեղ լուծումներ գտնելու, այդ թվում նաև փորձի փոխանակման տեսակետից: Ինձ համար, պարոն քաղաքապետ, շատ հաճելի է գտնվել Երևանում, և ես համոզված եմ, որ Երևանն ու Բեյրութն իսկապես ունեն մեծ ներուժ համատեղ ծրագրերի իրականացման համար»,- նշել է Արամ Մալյանը և, օգտվելով առիթից, Տարոն Մարգարյանին է փոխանցել Բեյրութի քաղաքապետ Բիլալ Համադի պաշտոնական հրավերը՝ այցով հյուրընկալվելու Բեյրութում, երկու քաղաքների միջև հարաբերությունների սերտացման հարցերն առավել հանգամանալի քննարկելու համար:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Սահմանադրական բարեփոխումների հանրային քննարկումներ

գագիկ հարությունյանՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից Անկախին տեղեկացնում են, որ մայիսի 29-ին ավարտվեց ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից  ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ԱՄՆ ՄԶԳ ՀՀ Ազգային ժողովին աջակցման ծրագրի հետ համագործակցությամբ Երևանում մեկնարկած սահմանադրական բարեփոխումների հանրային քննարկման եռօրյա փուլը:

Քննարկման նպատակն էր բարձրացնել հանրության իրազեկվածության մակարդակը և խթանել առավել ընդգրկուն մասնակցությունը սահմանադրական բարեփոխումների ընթացքում: Քննարկմանը մասնակցում էին իրավաբաններ, լրագրողներ, հասարակական, քաղաքական ու միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև դատական իշխանության ներկայացուցիչներ: Ելույթով հանդես եկան Հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը և հանձնաժողովի անդամ Գագիկ Ղազինյանը:

Հանձնաժողովի նախագահը, անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությանը, ընդգծեց, որ Սահմանադրությունը պետք է ապահովի ֆունկցիոնալ ու կառուցվածքային այնպիսի մոդել, որով կտրվեն հստակ երաշխիքներ մարդու իրավունքների պաշտպանվածության և դատական համակարգի լիարժեք անկախության համար, պետք է մտցվի գործառութային հստակեցում, որից հետո՝ կառուցակարգային և դատարանակազմական սկզբունքներ: Նա կարևորեց այնպիսի համակարգի ներդրումը, որը պետք է ապահովի դատական համակարգի՝ որպես իշխանության առանձին ճյուղի կայացումն ու ամրապնդումը՝ հիմնվելով զսպման և հակակշռման մեխանիզմի հստակ գործառնականության վրա՝ մատնանշելով ԱՄՆ օրինակը: «Մենք ունենք դատարաններ, բայց արդարադատություն կունենանք այն դեպքում, եթե համակարգը գործի»-նշեց Հանձնաժողովի նախագահը:

Գագիկ Հարությունյանն անդրադարձավ նաև դատարանների գործունեության հայեցողությանը՝ նշելով, որ հստակ սահմանված չեն դրա համար անհրաժեշտ չափորոշիչները: Անդրադարձ եղավ նաև դատարանների ինքնակարգավորման և ինքնակառավարման մեխանիզմների բացերին, որոնք նույնպես բացասաբար են ազդում դատական իշխանության անկախության վրա: Ամփոփելով իր խոսքը՝ Հանձնաժողովի նախագահը նշեց, որ պետք է պահպանվի սահմանադրականության հաշվեկշիռը հասարակական հարաբերություններում, այլապես իրավունքների խախտումից հնարավոր չի լինի խուսափել:

Զեկուցող Գ. Ղազինյանն առանձնացրեց 2 կարևորագույն ասպեկտ՝ Սահմանադրությունը պետք է շոշափի հասարակության բոլոր խավերի շահերը, այսինքն՝ գործի իբրև հասարակական համաձայնության ինստիտուտ և Դատական իշխանության կայացման համար ոչ միայն պետք է անդրադարձ կատարվի դատարանակազմական, կառուցվածքային հիմնախնդիրներին, այլև՝ գործառութային ասպեկտին, ինչպես դատական իշխանությունը պետք է իրականացնի իր գործառույթները: Նա օրինակ բերեց գործող սահմանադրության 92-րդ հոդվածը, որտեղ ամրագրվում է, որ «Վճռաբեկ դատարանի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքով», սակայն Սահմանադրությամբ այդպիսի լիազորություններ սահմանված չեն: Բանախոսը, նաև մտահոգություն հայտնեց կալանքի կիրառման մասով՝ բերելով վիճակագրական տվյալ, համաձայն որի՝ կալանքի վերաբերյալ միջնորդության 95 տոկոսը բավարարվում է: Ըստ նրա՝ դա դատական իշխանության գործունեության արդյունավետության ապահովման երաշխիքների բացակայության մասին է խոսում, ովքեր չեն կարողանում վեր կանգնել անձնական կաշկանդվածությունից: Առաջարկ եղավ նաև Արդարադատության խորհրդում ընդգրկել թոշակի անցած պրոֆեսիոնալ իրավաբանների, ովքեր իրենց փորձով կնպաստեն այդ կառույցի գործունեության արդյունավետության բարձրացմանը:

Բանախոսների կողմից կարևորվեց Սահմանադրության՝ որպես հասարակական համաձայնության ինստիտուտի արժեհամակարգային բաղկացուցիչը, որը պետք է ապահովի մայր օրենքի գործառնական բավարար մակարդակ՝ հաշվի առնելով անցումային հասարակության արժեհամակարգային փոփոխությունների դինամիկան: Քննարկման ավարտին կազմակերպվեց նաև հարցուպատասխան: Ներկաներին մտահոգում էին դատական համակարգի անկախութայն մեխանիզմների ապահովման, ատենակալների ինստիտուտի ներդրման, դատական եռաստիճան համակարգից երկաստիճանի անցման և այլ հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ:

Անկախ

Արամ MP3-ն պարգևատրվեց ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի ոսկե հուշամեդալով

արամՄայիսի 29-ին Երևանի պետական բժշկական համալսարանում (ԵՊԲՀ) կազմակերպված «Ուսանողական գարուն» ծրագրի ընթացքում բուհի ուսանողական խորհրդարանի ոսկե հուշամեդալով պարգևատրվեց բժշկական համալսարանի շրջանավարտ, բժիշկ, սիրված երգիչ Արամ MP3-ին։

ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի նախագահ Կարեն Ակոպյանը, հանձնելով հուշամեդալը, ընդգծեց, որ Արամ MP3-ն՝ Արամ Սարգսյանը, ում իրենք առաջին հերթին որպես բժիշկ են հիշում, մեծ ներդրում է ունեցել բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի մշակութային կյանքում։

Ինքը՝ Արամ MP3-ին, նշեց, որ երկար ժամանակ չէր եղել բուհում. «Հիշեցի ուսանողական տարիներս, ինչպես էինք հենց այս բեմից ամեն ինչ սկսում։ Սկսեցինք 2002 թվականից, ջրիկություններ էինք անում, ընկերներս դարձան պրոֆեսիոնալ բժիշկներ, ես շարունակեցի իմ գործունեությունն այս բնագավառում։ Շնորհակալ եմ, երբեք չեմ մոռանա իմ ալմա մատերը»։

«Ուսանողական գարուն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ ԵՊԲՀ ՈՒՀԱ-ի միջֆակուլտետային առաջնություն: Միջոցառման ինտերակտիվ հումորներին մասնակից էին դառնում նաև ԵՊԲՀ աշխատակիցները: Ցերեկույթի ընթացքում հնչեցին սիրված երգեր «Մեդունի» էստրադային համույթի մեներգիչների կատարմամբ։ Հանդես եկավ նաև «Կոմիտաս» երաժշտախումբը:

Ցերեկույթի ընթացքում տեղի ունեցավ պարգևատրում «Լավագույն ուսանող», «Լավագույն խումբ», «Լավագույն ամբիոն», «Լավագույն դասախոս» անվանակարգերում։ Մրցանակներ ստացան նաև «Առողջ բժիշկ» մարզական միջոցառման հաղթողները։

«Ուսանողական գարուն» ծրագիրը կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանը։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Պաշտոնեական լիազորությունների սահմանազանցման և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ

Հատուկ քննչական ծառայությունՀՀ Շիրակի մարզի դատախազի զեկուցագրի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ դատախազի զեկուցագրի` ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժանմունքի քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները 2014թ. մարտի 6-ին` ժամը 03:00-ի սահմաններում, գողության փորձ կատարելու կասկածանքով ոստիկանության բաժին բերման են ենթարկել Գյումրի քաղաքի բնակիչ Սամվել Կ.-ին, սակայն վերջինիս բերման և անձնական խուզարկության ենթարկելու վերաբերյալ կազմված արձանագրություններում մտցրել են կեղծ տեղեկություններ: Բացի դրանից, ոստիկանները Սամվել Կ.-ին տևական ժամանակ ապօրինի պահել են անազատության մեջ` դրանով իսկ էական վնաս պատճառելով նրա իրավունքներին և օրինական շահերին:
Կատարվում է նախաքննություն:

Սեյրան Օհանյանն այցելել է Ռազմիկ Կարապետյանի անվան օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց

SIP_3932 copyՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 28-ին այցելել է Հայաստանի վաստակավոր մարզիչ Ռազմիկ Կարապետյանի անվան օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց:

Օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը Գառնիում 40 տարի առաջ հիմնել է Ռազմիկ Կարապետյանը:

Մարզադպրոցում մայիսի 28-ին անցկացվել Հայաստանի վաստակավոր մարզիչ Ռազմիկ Կարապետյանի և Համբարձում Աբելյանի անվան միջազգային պատանեկան հուշամրցաշարը: Նույն օրը տեղի է ունեցել նաև անվանի մարզչի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը:

Հուշարձանը բացելու համար հրավիրվել էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը: Երկու գերատեսչությունների ղեկավարները նաև պարգևներ են հանձնել հուշամրցաշարի լավագույն ըմբիշներին:

Երևանի քաղաքապետի խոսքի և գործի հերթական հակասությո՞ւնը

Տիգրան Պետրոսյանի այգի 1Այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը Երևանի Դավթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցում գտնվող կանաչապատ տարածքի ոչնչացման մասին հարցումով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նամակում ասված է.

«Սույն թվականի ապրիլի 30-ին Երևանի ավագանին ընդունեց կարևոր որոշում Երևան համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգի մասին, որն անթերի չէ, բայց այնուամենայնիվ  որոշման ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՁևԵՐԸ և  ՄԻՋՈՑՆԵՐԸ 2-րդ գլխի 4-րդ կետում  որպես ձևերից մեկ   ամրագրված է  համայնքի տարածքում հարցումների անցկացման կազմակերպումը և բնակիչների առաջարկությունների ներկայացման հնարավորությունը:

Երևանի  Դավթաշենի Տիգրան Պետրոսյան 17, 19, 21 շենքերի  հարակից  տարածքի բնակիչները 70 ստորագրություւներով դիմել են ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին, ՀՀ նախագահի վերահսկողության վարչության պետին, ՀՀ ՄԻՊ պաշտպանին, Ձեզ, տիկին Դանիելյանին և ինձ  այն մասին, որ  այդ կանաչ տարածքում  եռահարկ կառուցելու շինարարական աշխատանքների թույլտվություն է նույնիսկ տրված: Ո՞ւր մնաց ավագանու որոշումը և  ե՞րբ է այն սկսելու կիրառվել, եթե ոչ՝ այս դեպքում:

Երևանի  Դավթաշենի Տիգրան Պետրոսյան 17, 19, 21 շենքերի  հարակից տարածքում գտնվող բնակիչների կողմից  ստեղծված  միակ կանաչ  տարածքը, ըստ իրենց նամակի, ինտերնետային հայտարարությամբ հունվար ամսից դրված է վաճառքի 110.000 $ -ով:

Ձեր նախընտրական քարոզարշավի ժամանակ այդ տարածքի բնակիչներին ընտրվելու դեպքում  խոստացել եք. «Ոչ մի քար քարի վրա չի դրվի կանաչ գոտու հաշվին» և անընդհատ հայտարարում եք այս մասին:

Նամակին կից  ուղարկել են  նաև կանաչ տարածքի լուսանկարները:

Առաջնորդվելով ավագանու կայացրած վերոնշյալ որոշմամբ՝ խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին.

Դավթաշենի Տիգրան Պետրոսյան 17,19,21 շենքերի բնակիչները պատշաճ կերպով իրազեկվե՞լ  են  տարածքը աճուրդի դնելու մասին,

  • կազմակերպվե՞լ է   հարցում իրենց կարծիքն իմանալու մասին,
  • Դավթաշենի Տիգրան Պետրոսյան 17,19,21 շենքերի հարակից կանաչ տարածքը դրվե՞լ է աճուրդի,
  • կայացե՞լ է աճուրդը,
  • տրվե՞լ է տարածքի կառուցապատման շինթույլտվությունը:

Պարոն Մարգարյան, հարցերը հրատապ պատասխան են ակնկալում»:

Տիկին Բախշյանը նամակի վերջում շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և կից ներկայացրել 70 ստորագրությունների ցանկը:

Երևան-Մեղրի ճանապարհին մեքենան բախվել է ժայռաբեկորին, վարորդը մահացել է

ավտովթարՄայիսի 28-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 112-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի ժայռաբեկորներին, ինչի հետևանքով վարորդը` 1941 թ. ծնված Սերյոժա Հարությունյանը, տեղում մահացել է, իսկ ուղևորներ` անչափահաս Ալեքսանդր Հարությունյանը և 1949 թ. ծնված Սվետլանա Բաբայանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ վերջինս, գիտակցության չգալով, ժամը 18.00-ին, մահացել է:
Կատարվում է քննություն:

«Ժողովուրդ». ԲՀԿ-ական պատգամավորները պատրաստվում են դիմում գրել

Էլինար Վարդանյան«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ 1974 թ. հետո ծնված ԲՀԿ-ական պատգամավորները պատրաստվում են դիմում ներկայացնել ԱԺ աշխատակազմի ղեկավարին՝ պահանջելով իրենց չընդգրկել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում եւ իրենց նկատմամբ չկիրառել այդ պահումները։ Մեր տեղեկություններով՝ պատգամավորները դիմումները ներկայացնելու են «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների պաշտնական հրապարակումից հետո, երբ օրենքն ուժի մեջ մտնի։ ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական Էլինար Վարդանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց այդ փաստը։ Նշենք, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը տարածվում է ԱԺ 27 պատգամավորի վրա, որոնցից 10-ը ԲՀԿ-ականներ են։ ԲՀԿ-ից դիմում գրելու պատրաստվում են Էլինար Վարդանյանը, Բազմասեր Առաքելյանը, Վահան Բաբայանը, Մարտուն Գրիգորյանը, Վահե Էնֆիաջյանը, Հայկ Խաչատրյանը, Վահե Հովհաննիսյանը, Տիգրան Ուրիխանյանը, Մուշեղ Պետոյանն ու Դավիթ Քոչարյանը»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

ճոՄայիսի 27-ին, ժամը 10.00-ին, Երևանի Մյասնիկյանի պողոտայում` Ավանի կամրջի հարևանությամբ, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 18-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մայիսի 27-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բաբաջանյան պողոտայի թիվ 15/1 հասցեի դիմաց բախվել է «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մայիսի 28-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 29 շենքի մոտ «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 58-ամյա կնոջ, այնուհետև բախվել նույն շենքի մոտ կայանված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի:
Վրաերթի ենթարկված կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մայիսի 27-ին, ժամը 21.40-ին, Երևանի Ռոստովյան և Աթոյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ռենո» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մայիսի 27-ին, ժամը 05.10-ին, հիվանդանոցից Ճանապարհային ոստիկանության հերթապահ մաս հաղորդում է ստացվել, որ վնասվածքներով բուժօգնության է դիմել 45-ամյա տղամարդ:
Պարզվել է, որ նա վրաերթի է ենթարկվել Երևանի Նանսենի փողոցում` իրենց շենքի բակում, իրեն պատկանող «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի ինքնաբերաբար շարժվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

Մայիսի 27-ին, ժամը 12.00-ին, Երևանի Սարալանջի ճանապարհի և Տերյան փողոցի խաչմերուկում, թիվ 43 երթուղու «ԳԱԶ-32213» մակնիշի միկրոավտոբուսի սրահում, 5-ամյա տղա է վայր ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մայիսի 28-ին, ժամը 03.40-ին, հիվանդանոցից Ճանապարհային ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Էրեբունու զանգվածի տարածքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով «աջ բազկի մակերեսային սալջարդ» վնասվածքով բուժօգնության է դիմել 36-ամյա տղամարդ:
Կատարվում է քննություն:

Մայիսի 28-ին, ժամը 19.05-ին, «ՎԱԶ-21154» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Շահումյանի 17-րդ փողոցի թիվ 10 տան դիմաց վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մայիսի 27-ին, ժամը 08.30-ին, Եղվարդի խճուղու և Տիգրան Պետրոսյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Հոնդա» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մայիսի 28-ին, ժամը 16.50-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհի 29-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի ծառին, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մայիսի 28-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կապանի Հ. Ավետիսյան փողոցում վրաերթի է ենթարկել 4-ամյա տղայի, իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց և ինքնակամ ներկայացել բաժին:
Կատարվում է քննություն:

Մայիսի 28-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի 83-րդ կմ-ին «ԿամԱԶ-53212» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-211002» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-211002»-ի վարորդը և 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մայիսի 28-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 145-րդ կմ-ին «Մոսկվիչ-2141» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառի, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մայիսի 27-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 125-րդ կմ-ին «Դեու» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ԿռԱԶ-256Բ1» մակնիշի ավտոմեքենայի կցորդի հետնամասին:
«Դեու»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մայիսի 28-ին, ժամը 12.45-ին, Ապարան-Աշտարակ ճանապարհի 9-րդ կմ-ին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրի մոտ կայանված «Մերսեդես E 220» մակնիշի ավտոմեքենայի, որի սրահում գտնվող 59-ամյա տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մայիսի 28-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 59.5-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց և ներկայացել բաժին:
Կատարվում է քննություն:

Մայիսի 29-ին, ժամը 00.10-ին, ոստիկանության Բազումի բաժնում ահազանգ է ստացվել, որ անհայտ ավտոմեքենայի վարորդը մի խանութի դիմաց վրաերթ է կատարել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00.05-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Տիգրան Մեծի պողոտայի թիվ 75 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 33-ամյա քաղաքացուհու և դիմել փախուստի:
Տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ձեռնարկվում են միջոցառումներ վրաերթ կատարած վարորդին ու ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

Մայիսի 17-ին, ժամը 12.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Վեդի քաղաքի Արարատյան-Կասյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկվել 29-ամյա Զոհրաբ Ա.-ն /հոգեկան հիվանդ/:

Մեկնած օպերատիվ խմբին Զոհրաբ Ա.-ի եղբայրը` 1980 թ. ծնված Մարտին Ա.-ն, և 1941 թ. ծնված Սպիվակ Ա.-ն հայտնել են, որ իրենց կովերին դաշտից տուն վերադարձնելիս` կովերից մեկը հարվածել է ճանապարհին կանգնած, Սպիվակ Ա.-ին պատկանող «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենայի դիմապակուն` վնասելով այն, իսկ Զոհրաբ Ա.-ն «ուղեղի ցնցում հարցականով, ձեռքի քերծվածք» ախտորոշմամբ մարմնական վնասվածքը ստացել է վազելիս սայթաքելու և վայր ընկնելու հետևանքով:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ Զոհրաբ Ա.-ն մարմնական վնասվածքը ստացել է ոչ թե վայր ընկնելու, այլ Սպիվակ Ա.-ի կողմից հիշյալ ավտոմեքենայով վրաերթի ենթարկելու հետևանքով:
Ձեռնարկվում են միջոցառումներ Սպիվակ Ա.-ին և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

 

 

Գրավադրված մեքենան վաճառել է` պարտքը թողնելով նոր սեփականատիրոջ վրա

ոստիկանություն3Օրերս ոստիկանության Մալաթիայի բաժին էր դիմել 1976 թ. ծնված Վահե Ա.-ն և հայտնել, որ 2008 թ. աշնանը Րաֆֆու փողոցում իր ծանոթ Մակիչից 14.000 դոլարով գնել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենա` գումարը մաս-մաս տալու պայմանով: 2011 թ. վերջին ինքը ամբողջությամբ վճարել է մեքենայի գումարը, սակայն 2014 թ. մարտ ամսին տեղեկացել է, որ նշված մեքենան գրավադրված է եղել բանկում և մինչ օրս առկա է 1.760.000 դրամ պարտք, որը, համաձայն պայմանավորվածության, պետք էր վճարեր Մակիչը: Վերջինս չի կատարել իր պարտավորությունը և խաբեությամբ տիրացել է գումարին:
Ձեռնարկված օպերատիվ միջոցառումներով պարզվել է, որ Մակիչը 1961 թ. ծնված Մկրտիչ Պ.-ն է, որը մայիսի 26-ին, ժամը 17.50-ին, ներկայացել է բաժին:
Կատարվում է քննություն:

 

Ոչ մի երկիր չի ցանկանում հյուրընկալել 2022թ-ի Օլիմպիական խաղերը

Almaty_KazakhstanԱյս շաբաթ Լեհաստանի Կրակով քաղաքը դուրս է եկել 2022թ-ի Ձմեռային օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար առաջադրված քաղաքների ցուցակից, քանի որ քաղաքի բնակիչները դեմ են քվեարկել խաղերը այդտեղ անցկացնելու նախագծին:

Այժմ խաղերը հյուրընկալելու համար առաջադրված են միայն չորս քաղաքներ:

Կրակովը առաջարկել էր հարևան Սլովակիայի հետ խաղերը հյուրընկալելու նախագիծ, սակայն քաղաքի բնակիչների 70 տոկոսից ավելին հանրաքվեի ժամանակ դեմ էր քվեարկել դրան:

Հունվարին Շվեդիայի Ստոկհոլմ քաղաքը, պատճառաբանելով մեծ ծախսերը, նույնպես դուրս էր եկել ցուցակից, իսկ Գերմանիայի Մյունխեն քաղաքի բնակիչները նախագծին «ոչ» էին քվեարկել Միջազգային օլիմպիական կոմիտեի ագահության պատճառով:

Այս մերժումները  հիմնականում պայմանավորված են խաղերի մեծ ծախսերով:

2014թ-ին Սոչիում կազմակերպված Օլիմպիական խաղերի վրա ծախսվել է շուրջ 51 միլիարդ դոլար, իսկ 2008 թ-ի Պեկինի խաղերի վրա՝ 40 միլիարդ դոլար:

Նորվեգիայի Օսլո քաղաքում խաղերը անցկացնելու առաջարկին մեծապես ընդդիմանում են քվեարկողները և կառավարության կոալիցիայի կեսից ավելին, իսկ Ուկրաինայի Լվով քաղաքում խաղեր անցկացնելու նախագիծը անհավանական է՝ երկրում տիրող քաղաքական իրավիճակի պատճառով:

Ղազախստանի Ալմաթի քաղաքը և Չինաստանի մայրաքաղաք Պեկինը մնում են խաղերը հյուրընկալելու համար առաջադրված հիմնական քաղաքները:

Միջազգային օլիմպիական կոմիտեն վեց շաբաթվա ընթացքում հանդիպում կունենա Շվեյցարիայում խաղերը հյուրընկալող քաղաքը ընտրելու համար:

 

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն դատապարտել է Ադրբեջանի իշխանություններին

3 (1)Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել հարգել արդարության սկզբունքները և փոխել բացասական տենդենցները:

Հայտարարությունն ընդունվել է քաղաքացիական երեք ակտիվիստների նկատմամբ մայիսի 26-ին կայացված դատավճռի կապակցությամբ: Ավելի վաղ կայացել էր NİDA շարժման և ընդդիմության ակտիվիստների դատավճիռը, հաղորդում է “Հագին” կայքը:

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչը ափսոսանք է հայտնել Անար Մամեդլիի, Բաշիր Սուլեյմանի և Էլնուր Մամեդովի բանտարկության վերաբերյալ դատարանի ընդունած որոշման կապակցությամբ:

Արտգործնախարարությունը կարծում է, որ անկախ դիտորդները, որոնք կարևոր դեր ունեն ժողովրդավար հասարակության զարգացման գործում, պետք է հնարավորություն ունենան առանց վախի աշխատելու:

«Բորուսիան» սպասում է, որ մրցավարը ներողություն խնդրի

գոլ2w816c0.sportՖուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը պատմություն է դարձել, սակայն կրքերն այդ խաղի շուրջը չեն հանդարտվել: Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանի թիմը վճռական այդ մրցամարտում պարտվել էր 0:2 հաշվով: Այդուհանդերձ, դժվար է ասել, թե ինչ կլիներ հետո, եթե մրցավարը գրանցեր դորտմունդցիների մրցակցի դարպասը խփած գնդակը: Բանն այն է, որ երկրորդ խաղակեսում «Բորուսիայի» գերմանացի պաշտպան Մատս Հումելսի հարվածից հետո գնդակը հատել էր մյունխենցիների դարպասային գիծը, սակայն մրցավար Ֆլորիան Մայերը դարպասի գրավում չէր արձանագրել:

Եվ ահա, «Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն նշել է, որ իր թիմը սպասում է, որ  մրցավարը ներողություն խնդրի: Նագտնում է, որ «Բորուսիայի» պարտության մեղավորն հենց նա է:

«Հարգելով Մայերին,  գնահատում եմ նաև նրա աշխատանքը և չեմ  մեղադրում սխալվելու համար, սակայն ինձ զայրացնում է, որ նա անհարգալից վերաբերմունք է դրսևորում «Բորուսիայի» ֆուտբոլիստների հանդեպ և ներողություն չի հայտնում նրանց: Բոլորի համար ակնհայտ էր, որ խաղի առավելություն ունեինք, սակայն մեր գոլը «գողացան» մեզանից»,-ասել է նա:

 

 

 

Բերման ենթարկվածի մոտ ներարկիչով թմրանյութ է հայտնաբերվել

թմրանյութՕրերս ոստիկանության ծառայողները Նոր Խարբերդ գյուղի սկզբնամասից, «Դայվու» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 1964 թ. ծնված Ավետիք Ս.-ին:
Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 5 մլ տարողության ներարկիչ` 1,5 մլ բաց շագանակագույն լուծույթով: Ըստ Ավետիք Ս.-ի հայտարարության` թմրամիջոցը պատրաստվել է «Սոլպադեինի» դեղահաբերից և բենզինի լուծույթից:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: