Տարեց տատիկի հետ սոցիալապես ծանր պայմաններում, կիսախարխուլ տանը բնակվող երկկողմանի ծնողազուրկ ևս մեկ երեխայի Երևանից Սամվել Գևորգյանի աջակցումբ օգնություն ցուցաբերելու նպատակով «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներս այսօր ուղևորվեցինք Շիրակի մարզի փոքրիկ գյուղերից մեկը:
10-ամյա Աբրահամը ծնողներին կորցրել է շատ վաղուց: Տատիկի պատմելով՝ տղան չի հիշում անգամ նրանց դեմքերը: Իսկ մեր այն հարցին, թե երբ մեծանա՝ ի՞նչ է դառնալու, փոքրիկ Աբրահամն առանց վարանելու պատասխանեց թե՝ հրաձիգ, որպեսզի պաշտպանի հայրենիքը: Ի դեպ, գեղեցիկ բնություն ունեցող այդ հին գյուղը տանող ճանապարհը, ինչպես Շիրակի տասնյակ այլ գյուղերի ճանապարհներ, ուղղակի անանցանելի է:
Առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:
Daily Archives: May 22, 2014
Ադրբեջանում զինվորը կրակել է ինքն իր վրա
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում անցկացվեց մասսայական սպորտին ու առողջ ապրելակերպին նվիրված խորհրդակցություն
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում անցկացվեց մասսայական սպորտին ու առողջ ապրելակերպին նվիրված խորհրդակցություն՝ 2014 թվականի մասսայական մարզական միջոցառումներին առնչվող հարցերը Երևան քաղաքի և մարզերի սպորտի պատասխանատուների հետ քննարկելու նպատակով:
Նախարարության մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետ Եղիշ Դավթյանն անդրադարձավ ՀՀ մարզերում, Երևան քաղաքում ու ԼՂՀ-ում մասսայական սպորտի զարգացման ու տարածման կարևորությանը՝ ներկայացնելով ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում անցկացվող «Մարզական փառատոն», ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական բակ», «Լավագույն մարզական քաղաքային համայնք», «Լավագույն մարզական գյուղական համայնք», «Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղեր» և «ՀՀ Նախագահի մրցանակի համար`Լավագույն մարզական ընտանիք-2014» մրցույթ ամենամյա միջոցառումները, որոնք այս տարի ևս իրականացվելու են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից:
Միջոցառումների ծրագրերում արված փոփոխություններից Ե. Դավթյանը հատկանշական համարեց ՀՀ Նախագահի առաջարկությամբ «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթում հաշմանդամներին նույնպես ներգրավելու խնդիրը, որն այս տարի ընդգրկվել է մրցույթի ծրագրում:
Իրանի պաշտպանության նախարարը կմեկնի Մոսկվա
Մայիսի 23-ին Իրանի պաշտպանության նախարար գեներալ Հոսեին Դեհղանը կայցելի Ռուսատանի մայրաքաղաք Մոսկվա: Պաշտոնական այցը կատարվելու է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Լավրովի հրավերով:
Հոսեին Դեհղանն այցի ընթացքում կմասնակցի նաև «Միջազգային անվտանգություն» թեմայով միջազգային 3-րդ համաժողովին:
Համաժողովում, որը կանցկցվի մայիսի 23-24-ին, Իրանի պաշտպանության նախարարը հանդես կգա հատուկ ելույթով, որի ժամանակ կներկայացնի միջազգային անվտանգության պահպանման հարցերում Իրանի մոտեցումները և տեսակետները:
Համաժողովին իրենց ելույթներով հանդես կգան նաև մասնակից այլ երկրների ներկայացուցիչները:
Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Եմենում առևանգված իրանցի դիվանագետը հնարավոր է ազատ արձակվի
Իրանի արտաքին գործերի փոխնախարար Հոսեին Ամիր Աբդոլլահիան հանդիպել է Եմենի արտաքին գործերի նախարար Աբու Բաքր ալ-Կիրիբի հետ:
Պաշտոնյաները քննարկել են առևանգված իրանցի դիվանագետ Նուր Ահմադ Նիկբախթի ազատ արձակման հնարավոր տարբերակները:
Նուր Ահմադ Նիկբախթը առևանգվել էր 2013-ի հուլիսի 21-ին Սանայում`Իրանի դեսպանատան մոտակայքում: Դիվանագետին տարել էին անհայտ ուղղությամբ: Ենթադրվում է, որ նրան առևանգել է Եմենում գործող ահաբեկչական խմբավորումներից մեկը։
Հոսեին Աբդոլլահիանը խստորեն դատապարտելով իրանցի դիվանագետի դեմ իրականացված ահաբեկչական գործողությունը , կոչ է արել միջազգային հանրությանը, պաշտոնյաներին և դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներին համատեղ պայքարել ահաբեկչությունների, բռնությունների, ծայրահեղականությունների դեմ:
Եմենի արտաքին գործերի նախարարն իր հերթին իրանցի գործընկերոջը ներկայացրել է նախաքննության մանրամասներ և վստահեցրել, որ առաջիկայում Նուր Ահմադ Նիկբախթն ազատ կարձակվի:
Հունվարին լրատվամիջոցները լուր էին տարածել, թե իբր Եմենի կենտրոնական Մարիբ նահանգում հայտնաբերվել էր առևանգված իրանցի դիվանագետի գլխատված մարմինը, սակայն այն իրականությանը չէր համապատասխանում:
Այս մասին տեղեկացնում է իրանկան «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:
Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի. «Առանց ԱՄՆ-ի միջամտության էլ հնարավոր է առաջընթաց լինի»
Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին «Էմամ Հոսեյնի» անվան զինվորական համալսարանի շրջանավարտներին շնորհավորելու ժամանակ ասել է, որ իրանցիներն ողջ աշխարհինապացուցել են, որ ազգն առանց ԱՄՆ-ի և Արևմուտքի միջամտության կարող է զարգանալ և առաջ շարժվել:
«Իրանցիների ձեռքբերումները բարկացնում են կայսերապաշտ երկրներին: Մենք ի պատասխան նրանց կասենք նահատակ Բեհեշթիի հայտնի խոսքերը` ձեր այդ զայրույթից `գնացե՛ք ու մեռե՛ք »,- ասել է հոգևոր առաջնորդը։
Ալի Խամենեին շարունակելով իր խոսքը, հայտնել է, որ գերտերությունները, Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցներով և ճնշումներով, փորձում են չեզոքացնել տիրող համակարգի դեմ Իրանի ժողովրդի պայքարը, սակայն ԱՄՆ-ն ու Արևմուքն այդ նպատակին երբեք չեն հասնի ։
«Իրանի ժողովուրդը տարբեր բնագավառներում դրսևորել է իր ունակություններն և ցույց է տվել, որ առանց Ամերիկայի օգնության կարող է գիտական ու սոցիալական ոյորտներում նվաճումներ արձանագրել և միջազգային հեղինակություն ու քաղաքական արժանապատվություն վաստակել»,- պարզաբանել է Իրանի հոգևոր առաջնորդը:
Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Բեռնար Շալանդը`Հայաստանի ֆուտբոլի հավաքականի առաջիկա մրցակիցների և իր մասին
Ինչպես հայտնի է, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը նորանշանակ գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի գլխավորությամբ Ավանի ֆուտբոլի ակադեմիայում երեկ երեկոյան սկսել է նախապատրաստվել առաջիկա ընկեական հանդիպումներին:
Շվեյցարացի մասնագետը թիմի մարզումից հետո ուշագրավ հայտարություններ է կատարեց, որենք ներկայացնում ենք մարզասերներին.
«Ընկերական խաղերի համար ընտրել են երեք տարբեր մրցակցի: ԱՄԷ հավաքականը հրաշալի չէ, բայց լավ թիմ է: Ալժիրի հավաքականը մասնակցելու է աշխարհի առաջնությանը: Դա նշանակում է, որ այն ուժեղ է: Ինչ վերաբերում է Գերմանիայի հավաքականին, կարծում եմ, որ խաղալու ենք աշխարհի առաջիկա չեմպիոնի հետ: Այստեղ պետք է խաղայինք Իրաքի հավաքականի հետ, բայց նրանք ասացին, որ չեն կարող գալ: Մեր համար առաջիկա հանդիպումները շատ կարևոր են, քանի որ ցանկանում եմ գործի մեջ տեսնել հավաքականի բոլոր թեկնածուներին: Ընտրել եմ այն խաղացողներին, որոնց վստահում եմ: Ընդհանուր առմամբ, գոհ եմ մարզումից: Հատկապես Մխիթարյանը լավ տպավորություն թողեց: Կարծում եմ՝ նրա համար հեշտ կլինի ինձ հետաշխատել: Ինչպես նրա թիմի` Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, ինքս էլ խենթ եմ: Շվեյցարիայում ասում են, որ ես շվեյցարացի Կլոպն եմ»:
Ինչպիսի՞ն է բնաիրային օգնության տրամադրման կարգը
Բնաիրային օգնությունը տրամադրվում է «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև ՀՀ կառավարության 2006թ. հունիսի 22-ի թիվ 958-Ն որոշմամբ սահմանված կարգով, որով սահմանվում են սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջոցով միջազգային, օտարերկրյա կազմակերպությունների, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից որպես մարդասիրական օգնություն հատկացված բնաիրային օգնության տրամադրման հետ կապված հարաբերությունները:
Որպես մարդասիրական օգնություն հատկացված բնաիրային օգնությունը տրամադրվում է նպատակային և հասցեական` կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց կամ ընտանիքներին` նրանց հիմնական պահանջմունքների բավարարման համար: Բնաիրային օգնությունը տրամադրվում է սննդի, հագուստի, հիգիենայի միջոցների, երեխաների խնամքի պարագաների և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների ձևով:
Գործակալությունը բնաիրային օգնության տրամադրման ժամանակ համագործակցում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների հետ: Յուրաքանչյուր բնաիրային օգնության տրամադրման համար հաստատվում է բնաիրային օգնության ծրագիր` գործընթացը սկսվելուց առնվազն մեկ ամիս առաջ:
Բնաիրային օգնության ծրագիրը պետք է պարունակի առնվազն հետևյալ տեղեկությունները`
ա) ծրագրի անվանումը և նպատակները,
բ) բնաիրային օգնություն հատկացրած կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը (համաձայնությամբ),
գ) ծրագրի իրականացման մյուս մասնակից և պատասխանատու կազմակերպությունների անվանումները,
դ) ծրագրի իրականացման վայրը (մարզ, համայնք, բնակավայր),
ե) մեկ բաժին օգնության նկարագիրը (տեսականի, չափի միավոր, մեկ չափաբաժնի պարունակություն),
զ) բնաիրային օգնության ծրագրի ընդհանուր ծավալը (չափաբաժինների թիվը),
է) հաճախորդների թիվը և տրամադրման հիմքը,
ը) ծրագրի ժամկետները` սկիզբը և ավարտը:
Ծրագրի հաճախորդների հիմնական ցուցակով բաշխման աշխատանքների ավարտից հետո գործակալությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում իրավասու մարմնին է ներկայացնում ծրագրի իրականացման մասին ամփոփ հաշվետվություն, որը պարունակում է տեղեկատվություն բնաիրային օգնության` ստացված, բաշխված և չբաշխված քանակների մասին, ինչպես նաև բնաիրային օգնությունը չստացած հաճախորդների ցանկը:
Ծրագրի ավարտից հետո չբաշխված բնաիրային օգնության տրամադրման համար հաճախորդների ցանկը կազմվում է սոցիալական աջակցության խորհրդի առաջարկությամբ` գործակալության պետի կողմից` 5 աշխատանքային օրվա ընթացքում:
Գործակալությունը, ծրագրի իրականացման մյուս մասնակից կազմակերպությունները բնաիրային օգնության ծրագրի իրականացումից առնվազն 10 օր առաջ զանգվածային լրատվության միջոցներով իրազեկում են բնակչությանը` նշելով ծրագրի իրականացման ժամկետները, դիմելու կարգը և հաճախորդների շրջանակը:
Պա տրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
Նոր առաջարկ Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուին
Հենրիխ Մխիթարյանի նախկին թիմի` Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն տարեկան 4,5 մլն եվրո աշխատավարձ կկարող է ստանալ:
Այդ առաջարկը նրան կատարել է ակումբի նախագահ Ռինատ Ախմեդովը: Լուչեսկուն ներկայումս տարեկան ստանում է 3 մլն եվրո:
Իսկ նոր առաջարկի շարժառիթն այն է, որ ռումինացի մասնագետին իրենց թիմերի ղեկը ցանկանում են հանձնել մի շարք թուրքական և իտալական ակումբներ:
Եթե Լուչեսկուն համաձայնի, ապա աշխատանքային նոր պայմանագիրը կկնքվի 3 տարով:
Անգլիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը՝ Եվրոպայի չեմպիոն
Մալթայում կազմակերպված մինչև 17 տարեկան ֆուտբոլիստների Եվրոպայի առաջնության չեմպիոն է դարձել Անգլիայի ընտրանին։
Եզրափակչում անգլիացիների մրցակիցը Հոլանդիայի հավաքականն էր։ Խաղն ավարտվեց 1։1 հաշվով: Հաղթողին որոշող 11 մ-ոցների հարվածարում ավելի դիպուկ էին անգլիացիները՝ 4։1։
Անգլիացիները Եվրոպայի չեմպիոն էին հռչակվել նաև 2010-ին։
2013 թվականին Եվրոպայի չեմպիոն էր դարձել Ռուսաստանի հավաքականը:
Յուրա Մովսիսյանը Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության լավագույն նորեկների աղյուսակում 9-րդն է
Ռուսական «Спорт-Экспресс»-ը կազմել է Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության լավագույն նորեկների աղյուսակը: Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը 5,94 միջին գնահատականով 9-րդ տեղում է:
Ահա ինչ է գրում հեղինակավոր պարբերականը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի մասին:
Մովսիսյանը 27 խաղում մրցակիցների դարպասը գրավել է 16 անգամ և Սանկտ Պետերբուրգի բրազիլացի հարձակվող Հալկի հետ միասին ռմբարկուների ցուցակում բաժանում է3-4-րդ տեղերը:
6,51 միջին գնահատականով լավագույն լեգիոներ է ճանաչվել Մոսկվայի ԲԿՄԱ-ի հարձակվող Սեյդու Դումբիան: Նա 18 գոլ է խփել և դարձել է առաջնության լավագույն ռմբարկու:
«Happy» տեսահոլովակի իրանական տարբերակի հերոսները ձերբակալվել են (տեսանյութ)
Համացանցում ռեկորդային քանակով դիտումներ գրանցած Ֆարել Ուիլյամսի «Happy» տեսահոլովակից ոգեշնչված համանուն երգի հիման վրա աշխարհի մի շարք երկրներում նկարահանվեցին տեսահոլովակի սեփական ազգային տարբերակները: Այսպես Իրանում ևս նման փորձ է կատարվել, որը, սակայն, վատ ավարտ է ունեցել: Իրանական «Happy»-ի հերոսները՝ պարող երեք տղամարդ և առանց գլխաշորի երեք կին ձերբակալվել են: «Ռադիկալի» հաղորդմամբ՝ Թեհրանի ոստիկանության պետը Հուսեյն Սաջեդին նշել է, որ տեսանյութը հանդիսանում է «հանրությանը այլասերող հասարակ մի տեսահոլովակ», որի հրապարակումից հետո ոստիկանությունը պատասխանատուներին ձերբակալելու որոշում է կայացրել:
Երգիչ Ֆարել Ուիլյամը նշել է, որ վշտացած է տեղի ունեցած պատճառով և որ երիտասարդները ընդամենը ցանկացել են ուրախանալ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի երևանյան ուսումնամարզական հավաքին մասնակցելու է 23 ֆուտբոլիստ
Ֆուտբոլի ակադեմիայում Հայաստանի ազգային հավաքականը՝ առաջին անգամ Բեռնար Շալանդի գլխավորությամբ, արդեն սկսել է մարզական հավաքը: Հայաստանի ազգային հավաքականը սկսել է Արաբական Միացյալ Էմիրությունների, Ալժիրի և Գերմանիայի ազգային հավաքականների հետ ընկերական հանդիպումների մարզական նախապատրաստությունը: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ կայքը, Հայաստանի ազգային հավաքականի երևանյան մարզական հավաքին կմասնակցի 23 ֆուտբոլիստ.
Դարպասապահներ
Ռոման Բերեզովսկի, «Դինամո», Մոսկվա, Ռուսաստան
Գևորգ Կասպարով «Միկա»
Արսեն Բեգլարյան «Գանձասար»
Պաշտպաններ
Հովհաննես Համբարձումյան «Բանանց»
Գագիկ Դաղբաշյան «Բանանց»
Լևոն Հայրապետյան, «Պրիբրամ», Չեխիա
Հրայր Մկոյան «Շիրակ»
Վարազդատ Հարոյան «Փյունիկ»
Տարոն Ոսկանյան «Փյունիկ»
Արտյոմ Խաչատուրով, «Տիրասպոլ», Մոլդովա
Ալեքս Հենրիկե Դա Սիլվա «Միկա»
Կիսապաշտպաններ
Արթուր Յուսպաշյան «Փյունիկ»
Կառլեն Մկրտչյան, «Անժի», Ռուսաստան
Արաս Օզբիլիս «Սպարտակ», Մոսկվա, Ռուսաստան
Հենրիխ Մխիթարյան «Բորուսիա», Դորտմունդ, Գերմանիա
Էդգար Մանուչարյան «Ուրալ», Ռուսաստան
Գևորգ Ղազարյան «Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա
Նորայր Ասլանյան «Վիլլեմ II», Հոլանդիա
Ալեքսանդր Թումասյան «Յարո», Ֆինլանդիա
Ռումյան Հովսեփյան «Բանանց»
Հարձակվողներ
Յուրա Մովսիսյան «Սպարտակ», Մոսկվա, Ռուսաստան
Արթուր Սարկիսով «Վոլգա», Ռուսաստան
Արթուր Միրանյան «Շախտյոր», Դոնեցկ, Ուկրաինա
Արտակ Եդիգարյանը և Մաուրո Գևգեոզյանը ազգային հավաքականին կմիանան մայիսի 25-ին՝ Շվեյցարիայում: Վահագն Միլիտոսյանը կմասնակցի ազգային հավաքականի՝ միայն Շվեյցարիայում կայանալիք հավաքին՝ փորձարկման նպատակով: Ղազախստանի առաջնությամբ պայմանավորված, Ռոբերտ Արզումանյանը և Արթուր Եդիգարյանը ազգային հավաքականին կմիանան հունիսի 3-ին՝ Գերմանիայում: Իրենց ակումբների այս ընթացքի ծրագրերով պայմանավորված, ազգային հավաքականի մարզական հավաքին այս անգամ չեն միանա Արտյոմ Սիմոնյանը և Արմեն Համբարձումյանը: Հայաստանի ազգային հավաքականին Շվեյցարիայում՝ ԱՄԷ-ի ազգային հավաքականի հետ հանդիպումից հետո, կմիանա նաև Արթուր Պետրոսյանը, ով ընդգրկված է Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբում:
