Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 20-ից 23-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 44 դեպքից բացահայտվել է 38-ը, խարդախության 12 և յուրացման 2 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 17 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 5, կողոպուտի, գողության և խարդախության 1-ական դեպք:
Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 48 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 49-ը`ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Monthly Archives: June 2014
Ջոն Քերին ժամանել է Իրաք
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին նախապես չհայտարարված այցելությամբ ժամանել է Բաղդադ:
Այցի շրջանակներում նա կհանդիպի վարչապետ Նուրի Մալիկի և երկրի այլ քաղաքական ղեկավարների հետ սուննի զինյալների կողմից չդադարող հարձակումների մթնոլորտում: Այս մասին գրում է BBC-ն:
Հունիսի սկզբին «Իրաքի և Շամի իսլամական պետություն» խմբավորման զինյալները գրավեցին Իրաքի երկրորդ խոշորագույն քաղաքը` Մոսուլը և այժմ վերահսկում են երկրի մեծ մասը:
Իրաքի իշխանությունները սպասում են, որ ԱՄՆ-ը, Եվրոպան և ՄԱԿ-ը արագ գործողություններ կձեռնարկեն ճգնաժամը կարգավորելու համար, այդ թվում` օդային ռազմական հարվածներ:
Ավելի վաղ` ելույթ ունենալով Կահիրեյում` ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ «Իրաքի և Շամի իսլամական պետություն» խմբավորման բռնության գաղափարախոսությունը սպառնում է ոչ միայն Իրաքին, այլև ամբողջ աշխարհին:
Ռիո դե Ժանեիրոյում ֆուտբոլասերները որոշել են գիշերել Կոպակաբանա լողափին (լուսանկարներ)
Այս օրերին ողջ աշխարհի ուշադրությունը բևեռված է Բրազիլիայում ընթացող Ֆուտբոլի աշխարհի առաջնության վրա: Այնուհանդերձ հենց Բրազիլիայում առաջնույունը մեծ դժգոհություն է առաջացրել: Ամեն օր բազմամարդ բողոքի ցույցեր են տեղի ունենում ՖԻՖԱ-ի դեմ, քանի որ առաջնության կազմակերպման համար ծախսված հսկայական գումարները կարելի էր օգտագործել երկրում գոյություն ունեցող կրթական, առողջապահական, կացարանային խնդիրների լուծման համար:
Սակայն ֆուտբոլի առաջնությունից շահողներն էլ քիչ չեն: Օրինակ՝ հյուրանոցների տերերը: «Ռադիկալը» գրում է, որ Բրազիլիայում այս օրերին հյուրանոցների գները բավական թանկ են: Այդ պատճառով էլ բազմաթիվ ֆուտբոլասերներ, չկարողանալով հարմար գնով հյուրանոց գտնել, հարցին հետաքրքիր լուծում են գտել: Այսպես Ռիո դե Ժանեիրոյի հայտնի Կոպակաբանա լողափը վերածվել է բաց երկնքի տակ գիշերակացի: Լողափին կարելի է տեսնել տարբեր երկրներից եկած ֆուտբոլի երկրպագուների, որոնք խաղերին տեղում հետևելու համար դիմել են նման քայլի և գիշերում են հենց լողափին:
Մահվան ելքով պատահար Ծաղկաձորում
Հունիսի 22-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան Ծաղկաձոր քաղաքի հյուրանոցներից մեկի մոտ դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել ձորը, ինչի հետևանքով վարորդը` 1993 թ. ծնված Վազգեն Լալայանը, մահացել է, իսկ ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով:
Հունիսի 23-ին, ժամը 00.55-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել մի երիտասարդ և հայտնել է, որ վնասվածքը ստացել է հիշյալ վթարի հետևանքով` «ՎԱԶ 2121»- ուղևորն է եղել:
Կատարվում է քննություն:
Պատահարներ Երևան քաղաքում և հանրապետության ճանապարհներին
Հունիսի 21-ին, ժամը 05.40-ին, Երևանի Էրեբունու փողոցում «Շևրոլետ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 21-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Ոսկեվազ-Օշական ճանապարհին «Մերսեդես C 180» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, հարվածել ծառի, այնուհետև տներից մեկի պատին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 21-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Սարդարապատ-Այգևան ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Օպել Վեկտրա» և «ԳԱԶել-32213» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Օպել Վեկտրա»-ի վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 21-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Երևան-Էջմիածին ճանապարհի 18-րդ կմ-ին` «Զվարթնոց» տաճարի դիմաց, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «ՎԱԶ-2107» և «ԶԻԼ-431410» մակնիշի ավտոմեքենաների:
«ԶԻԼ»-ի հետևում կանգնած վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 22-ին, ժամը 01.10-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 10-րդ կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել բանուկ մասից և ընկել ձորը, ինչի հետևանքով 2 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 21-ին, ժամը 16.25-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել 23 և 31-ամյա քաղաքացուհիներ:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, 23-ամյա քաղաքացուհին վարելով «Բոմբարդիր-800» քվադրոցիկլը, Ծաղկաձոր քաղաքի Սարալանջի փողոցում վրաերթի է ենթարկել 31-ամյա քաղաքացուհու, ինչից հետո քվադրոցիկլով շրջվել է:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 21-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Հրազդան-Հանքավան ճանապարհի խաչմերուկում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել քարերին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 22-ին, ժամը 19.30-ին, Երևանի Սայաթ-Նովա պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում «Տաքպար YX -200» մակնիշի մոտոցիկլետը բախվել է անհայտ ավտոմեքենայի և շրջվել:
Մոտոցիկլետի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 22-ին, ժամը 20.00-ին, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Դավիթաշեն 2-րդ թաղամասի թիվ 45 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 22-ին, ժամը 22.00-ին, Երևանի Ջանիբեկյան փողոցում «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 59-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 22-ին, ժամը 17.00-ին, «Տոյոտա Ռաֆ-4» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կիևյան փողոցի թիվ 26 շենքի դիմաց, հետընթաց կատարելիս, վրաերթի է ենթարկել 26-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 22-ին, ժամը 23.20-ին, Երևանի Ծարավ Աղբյուր փողոցի թիվ 139/6 հասցեի դիմաց «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան բախվել է նշված հասցեի ավտոտնակի դարպասին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 22-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 25-րդ կ/մ-ին «ԳԱԶ-33021» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԲՄՎ-735» մակնիշի ավտոմեքենայի:
«ԲՄՎ-735»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 23-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 29-րդ կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 22-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Մասիս-Էջմիածին ճանապարհին` Հայանիստ գյուղի հատվածում, իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ:
Վթարի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 22-ին, ժամը 11.00-ի սահմաններում, անհայտ մակնիշի քվադրոցիկլը Ծաղկաձորից Հրազդան ընթանալիս շրջվել է, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 22-ին, ժամը 13.30-ի սահմաններում, «E-302» մակնիշի խոտհնձող տրակտորը Աբովյան-Ջրվեժ ճանապարհի 14-րդ կ/մ-ին կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 22-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «ԳԱԶ-31» մակնիշի ավտոմեքենան Արզնու խճուղում բախվել է «Մերսեդես E-320» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «Մերսեդես E-320»-ի վարորդը, «ԳԱԶ-31»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 22-ին, ժամը 22.00-ին սահմաններում, Աբովյան-Ջրվեժ 12-րդ կ/մ-ին «Միցուբիշի Մոնտերո» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և շրջվել ձորը, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 22-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Արարատի մարզի Գոմք գյուղի տարածքում, խոտհնձի ժամանակ, տրակտոր է կողաշրջվել և գլորվել ձորը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ադրբեջանում զինվորը պայթել է ականի վրա
Ադրբեջանի Ազգային բանակի զինծառայող Օրհան Հաջիևը պայթել է Ղազախի ուղղությամբ
տարածքում տեղակայված ականի վրա, որի հետևանքով վնասվածքներ է ստացել:
Ինչպես հաղորդում է “Կոնտակտ” կայքը՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, Հաջիևը տեղափոխվել է ռազմական հոսպիտալ, նրա վիճակը ծանր է գնահատվում։ Սակայն նախարարությունից չեն տեղեկացրել, թե կոնկրետ որտեղ է տեղի ունեցել միջադեպը:
Համաձայն “Դոկտրինա” ռազմական լրագրողական հետազոտությունների կենտրոնի տվյալների՝ 2014թ.-ի հունվար-մայիս ամիսներին Ադրբեջանի պաշտպանության և անվտանգության ոլորտում 38 մարդու կորուստ է գրանցվել, որոնցից 8-ը սպանվել է այսպես ասված “թշնամու” գնդակից, 3-ը պայթել է ականի վրա, 27-ը՝ մարտական պայմաններում: Այս նույն ժամանակահատվածում 63 մարդ վիրավորվել է:
Ալժիրի ֆուտբոլի հավաքականի լուրջ հայտը
Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային մրցաշարի երկրորդ տուրում երկրորդ հանդիպումն անցկացրին H խմբում ընդգրկված Հարավային Կորեայի ու Ալժիրի հավաքականները:
Ալժիրի հավաքականը, հաղթելով 4:2 հաշվով, վաստակեց 3 միավոր և երկրորդ տեղում է: Ռուսաստանի ու Կորեայի ընտրանիներն ունեն մեկանան միավոր:
H խումբ
Հարավային Կորեա – Ալժիր` 2:4
Սոն 50, Կու 72 – Սլիմանի 26, Հալիշե 28, Ջաբու 38, Բրահիմի 62
Աֆրիկյանների շենքից գողացված և պղծված քարերի քանակը արդեն հասել է 30-ի. Սարհատ Պետրոսյան
«Երկու շաբաթ է, ինչ Աֆրիկյանների տանը ակտիվ կերպով տեղի է ունենում ապամոնտաժում, այլ կերպ ասած` քանդում: Շաբաթ օրը Մշակույթի նախարարության մի քանի անդամներ եղան շենքի բակում և արգելեցին աշխատանքեր կատարելը, սակայն այսօր քանդման աշխատանքները վերսկսվել են», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ճարտարապետ «Պահպանենք Աֆրիկյանների տունը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Սարհատ Պետրոսյանը` ընդգծելով, որ շենքը տեղափոխելու մասին Կառավարության 2004 թվականի որոշումը անօրինական է, քանի որ 2008 թվականին Հայաստանը վավերացրել է Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիան է, ըստ որի, յուրաքանչյուր կողմ պարտավորվում է արգելել պահպանվող որևէ հուշարձանի ամբողջական կամ մասնակի տեղափոխումը, բացի այն դեպքի, երբ այդպիսի հուշարձանի նյութական պահպանությունը սպառնալիքի տակ է:
Պատմամշակութային հուշարձանների շարքում ընդգրկված Աֆրիկյանների շենքից գողացված և պղծված քարերի քանակը արդեն հասել է 30-ի:
Սարհատ Պետրոսյանը չի հավատում պատկան մարմինների հայտարարությանը ,թե շենքը տեղափոխվելու է «Հին Երևան» թաղամասում վերականգնելու նպատակով. «Այդ թաղամասը 2005 թվականից կառուցվում է և դեռ հույս չկա, թե կավարտվի դա: Վերջին 15 տարվա ընթացքում ոչ մի տեղափոխված շենք մեկ այլ վայրում չի կառուցվել: Պատմամշակութային արժեք ունեցող 29 շենք է ավերվել: Աֆրիկյանների շենքը վերջին մոհիկանների շարքում է», -ասաց նա:
Իրավաբան Անի Վարդանյանը տեղեկացրեց, որ «Պահպանենք Աֆրիկյանների տունը» քաղաքացիական նախաձեռնության անունից Հայաստանի Հելսինկյան կոմիտեն և ուրբանլաբ Երևան ՀԿ-ը հայց են ներկայացրել ՀՀ վարչական դատարան, դատարան Հաստատել` Երևանի քաղաքապետի և ՀՀ կառավարության որոշումների առ ոչինչ լինելը:
Իրավաբանը նաև միջնորդություն է ներկայացրել, որ մինչև դատարանի կողմից որոշում կայացվելը դադարեցվեն շենքի ապամոնտաժման աշխատանքները:
Մոսկովյան բուհի նկուղում պոռնկանոց են հիմնել
Մոսկվայում , կոմերցիոն բուհերից մեկի 54-ամյա ռեկտորը մի քանի պոռնկանոցներ է հիմնել, որոնցից մեկն էլ տեղավորել է ուսումնական հաստատության նկուղի առողջարարական կենտրոնում, գրում է Вести.Ru-ն:
Ոստիկանության տվյալներով, տղամարդը մի քանի շոգեղաբաղնիս է ունեցել, սեքսուալ ծառայություններով, ինտիմ-սրահներով ու գիշերային ակումբներով: Դրանց գործունեությունը համակարգել է կասկածյալի օգնականը` 52-ամյա ուսբեկստանցին:
Հանցավոր խումբն ունեցել է հաշվապահ, PR-մենեջեր, որը անձնակազմ է հավաքել մերսողների անվան տակ ու մարմնավաճառներին ուղեկցողներ, որոնք մտական աշխատել են պոռնկանոցներում:
Մոտ ժամանակներում բոլորին մեղադրանք կներկայացվի:
Իրանական բանակը կանխել է քուրդ զինյալների իրանական տարածքում գրոհի իրականացման փորձը
Իրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատար, գեներալ Ահմադ Ռեզա Փուրդաստանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ իրանական զորքերը չեզոքացրել են քուրդ գրոհայինների խումբը: Վերջինս փորձել էր իրանաիրաքյան սահմանը հատել և ներթափանցել Իրան:
«Ահաբեկիչների խումբը փորձել է հատել սահմանն ու ներթափանցել երկրի տարածք: Իրանցի զինծառայողների զգոնության շնորհիվ` նրանց դա չի հաջողվել», – հայտարարել է գեներալ Փուրդաստանը:
Սպանված գրոհայինների հստակ թվի մասին տեղեկություններ չկան:
Ահմադ Ռեզա Փուրդաստանը հավելել է, որ ծայրահեղականների խմբի մոտ մեծ քանակությամբ պայթուցիկներ են եղել, որոնք, ըստ երևույթին, նախատեսվել են Իրանի տարածքում ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար:
Քուրդ գրոհայինները «Փեժաք» խմբավորման անդամներ են եղել:
Անցած տասնամյակներում «Փեժաք» խմբավորման անդամները, ովքեր ԱՄՆ-ի հովանու ներքո են գործում, Իրանի սահմանային տարբեր շրջաններում բազմիցս ահաբեկչական գործողություններ են իրականացնել:
Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականը խուսափեց պարտությունից
Բրազիլիայում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրուն մրցեցին G խմբում ընդգրկված Պորտուգալիայի և ԱՄՆ-ի հավաքականները:
Գրանցվեց մարտական ոչ-ոքի` 2:2 հաշիվը: ԱՄՆ-ի հավաքականը վաստակած 4 միավորով Գերմանիայի թիմի հետ միասին շարունակում է գլխավորել խմբի աղյուսակը: Պորտուգալիայի հավաքականն ունի մեկ միավոր:
Տեխնիկական արդյունքներ
H խումբ
Պորտուգալիա – ԱՄՆ` 2:2
Նանի 5, Վարելա 90+5 – Ջոնս 64, Դեմփսի 81
Իրանն ու Նոր Զելանդիան կընդլայնեն համագործակցությունը
Թեհրանում հանդիպել են Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը և Նոր Զելանդիայի արտգործնախարար Մորի Մաք Քալին: Վերջինս հունիսի 21-ի երեկոյան ժամանել է Թեհրան, որպեսզի Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկի երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային մի շարք հարցեր:
Արտգործնախարարները նշել են, որ տնտեսական ոլորտում երկու երկրի միջև համագործակցություն ծավալելու համար առկա է մեծ ներուժ և կարևորել են տնտեսական համագործակցությոան ծավալի ընդլայնումը:
Հանդիպման ընթացքում Նոր Զելանդիայի արտգործնախարար Մորի Մաք Քալին հույս է հայտնել, որ տարբեր ոլորտներում, առավել քան երբևէ, կընդլայնվի համագործակցությունն Իրանի և Նոր Զելանդիայի միջև:
«Համայն աշխարհի համար կարևոր է Իրան-«Վեցնյակ» միջուկային բանակցությունների դրական հանգուցալուծումը,- հավելել է Նոր Զելանդիայի արտգործնախարարը:
Երկու երկրի արտգործնախարարները քննարկել են նաև տարածաշրջանային կարևոր հարցեր, այդ թվում` Իրաքում կատարվող վերջին իրադարձությունների հետ կապված:
Այդ մասին տեղեկացնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Իրան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է երեք անգամ
Իրանի զբոսաշրջության կազմակերպության փոխնախագահ Մորթեզա Ռահմանի Մովահեդը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ այս տարվա առաջին եռամսյակին (իրանական տոմարով 1393 թվականն է և այն սկսվել է մեր տոմարով 2014-ի մարտի 21-ին) 23 հազար 625 զբոսաշրջիկ է այցելել Իրան:
«Անցած տարվա համեմատությամբ` Իրան այցելած արտասահմանցի զբոսաշրջիկների թիվն աճել է երեք անգամ»,- ասել է Իրանի զբոսաշրջության կազմակերպության ղեկավարի տեղակալը:
Անցած տարի այս նույն ժամանակահատվածում Իրան այցելած զբոսաշրջիկների թիվը 7 հազար 495 մարդ է եղել:
Մորթեզա Ռահմանի Մովահեդին հավելել է, որ Իրան այցելած զբոսաշրջիկիներն մեծամասամբ եղել են Ավստրալիայից, Նոր Զելանդիայից, Կորեայից, Ճապոնիայից և Չինաստանից:
Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:
Իրաքում ահաբեկիչներին հաջողվել է ռազմական օդանավակայան գրավել
Վերջին շաբաթներին ողջ մերձավորարևելյան տարածաշրջանը լարվածության մեջ պահող «Իրաքի և Շամի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալներին հաջողվել է գրավել իրաքյան զինվորականների կողմից թողնված Տալ Աֆարի ռազմական օդանավակայանը: «Անադոլու» գործակալության հաղոդրմամբ՝ զինյալները առգրավել են նաև զենք ու զինամթերք:
Նշենք, որ երեկ իրաքյան զինված միավորումները՝ բաղկացած թուրքմենական ցեղերից, նահանջ էին կատարել Մոսուլից, սակայն դեռ պահում էին Տալ Աֆարի օդանավակայանը: Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել, որ Տալ Աֆարի մերձակայքում մարտեր են տեղի ունեցել, որոնց հետևանով 8 զինյալ է սպանվել:
Մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ» ծրագրում ընդգրկված «Ֆրեսկա» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի առաջին փառատոնը
Հունիսի 21-ի Կարապի լճում հարյուրավոր երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի մասնակցությամբ բացվել է «Ֆրեսկա» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի փառատոնը, որը ներառված է Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ» ծրագրում։
«Երբ «Ֆրեսկո» կազմակերպությունը հանդես եկավ փառատոնի անցկացման նախաձեռնությամբ, Երևանի քաղաքապետարանը և Արարատյան հայրապետական թեմը ձեռնամուխ եղան համատեղ իրականացնելու այս միջազգային նախագիծը։ Երևանի քաղաքապետարանն ստեղծեց բոլոր հնարավորությունները, որպեսզի երևանյան, այն էլ այսպիսի բացառիկ մի փառատոն կայանա։ Փառատոնին մասնակցում են ֆիլմեր տասնյակից ավելի երկրներից, և դրանց մի մասը ներկայացնում են հենց հեղինակները։ Այդպիսով, փառատոնը նաև հրաշալի առիթ է, որպեսզի Հայաստան այցելած երիտասարդ այդ արվեստագետները ծանոթանան մեր հոգևոր արժեքներին, հոգևոր Հայաստանին, մեր Երևանին։ Փառատոնը սոցիալական մտայնություն ունի, առաջինն է, որին լայն ընդգրկումով մասնակցում են որոշ խոցելի խմբերի ներկայացուցիչներ. ի դեպ, ֆիլմերը ներկայացվում են ոչ միայն անգլերեն ենթագրերով, այլ նաև սուրդոթարգմանությամբ։ Փառատոնի խորհրդի ընտրած ֆիլմերում քննարկվող նյութերը, կարծում եմ, բոլոր ազգերի մարդկանց են հոգեհարազատ ու յուրաքանչյուր մարդու մտահոգության նյութ են»,- ներկայացրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։
Փառատոնի կազմակերպչական խմբի անդամ Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եսայի քահանա Արթենյանի խոսքով՝ փառատոնի անվանման «հոգևոր» բաղադրիչը պետք է ընկալել բառի ավելի լայն իմաստով։
«Հոգևորն այն է, ինչ կատարվում է մարդու հոգում։ Հոգևոր ֆիլմեր՝ նշանակում է բոլոր այն ֆիլմերը, որոնք քարոզում են սեր, հանդուրժողականություն, որոնց մտահոգությունը մարդու, մարդկության դեմ հանցագործություններն են, ցեղասպանությունները, ահաբեկչությունը»,- նշել է Տեր Եսայի քահանա Արթենյանը։
Փառատոնի բացմանը ներկա հանդիսատեսի և կազմակերպիչների կարծիքները համընկնում էին. այս ֆիլմերը դիտողների հոգում զորու են վերհանելու ու գերակայելու կարեկցանքը, այն ներդաշնակեցնելու մարդու մտածողությունը։
«Ֆրեսկա» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի փառատոնին մասնակցում են ֆիլմեր Հայաստանից, Իտալիայից, Իրանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Սերբիայից, Իսրայելից, Գերմանիայից, Ինդոնեզիայից, Մարոկկոյից, Կոլումբիայից, Ուկրաինայից, Խորվաթիայից, Միացյալ Թագավորությունից, Լաոսից։ Հունիսի 21-ից հուլիսի 6-ը անցկացվող փառատոնի ֆիլմերը ցուցադրվելու են Կարապի լճում տեղադրված էկրանին, Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդարանի դահլիճում, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, Հայաստանի երգչախմբային ընկերության դահլիճում, Սուրբ Երրորդություն եկեղեցում։ Հոգևոր ֆիլմերի երևանյան այս փառատոնում ծրագրված են նաև արտագնա ցուցադրություններ՝ Օձունում, Ախթալայում, Տաթևում։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Միլներն ու Ցուկերբերգն առաջ են անցել Նոբելից
Mail.ru Group-ի համատեր Յուրի Միլների ու Facebook -ի հիմնադիր Ցուկերբերգի ստեղծած Breakthrough Prize մրցանակաբաշխության դափնեկիրների անուններն կհայտարարվեն այսօր : Առաջին անգամ դափնեկիրները լինելու են մաթեմատիկայի բնագավառից, հաղորդում է Газета.Ru-ն:
2013-ից մրցանակի են արժանանում մարդու կյանքի տևողության, կենսաբժշկության ու կյանքի մասին գիտության բնագավառներում ուսումնասիրությունների համար: Այս տարի մաթեմատիկայի ոլորտի դափնեկիր են դարձել ռուսական ծագում ունեցող ֆրանսիացի գիտնական Մաքսիկ Կոնցևիչը, անգլիացի Սայմոն Դոնալդսոնն ու Ռիչարդ Թեյլորը, չինական ծագումով ամերիկա-ավստրալացի գիտնական Թերենս Թաոն ու ամերիկացի Ջեյքոբ Լուրյեն:
Մրցանակների հանձնման պաշտոնական արարողությունը կկայանա այսօր, Սան Ֆրանցիսկոյում: Breakthrough Prize-ը ամենախոշոր գիտական մրցանակն է` 3 մլն դոլար, ինչը 2,5 անգամ ավելի է Նոբելյան մրցանակից ու ավելին, վերջինս ընդգրկում է նաև մաթեմատիկայի բնագավառը:
Մերսինում անցկացել է թանթունի ճաշատեսակի փառատոն
Թուրքիայի Մերսին քաղաքում անցկացվել է թանթունի կոչվող ճաշատեսակի փառատոն: Թուրքական ավանդական այս ճաշատեսակը, որը տարածված է արևելյան մի շարք երկրներում, իրենից ներկայացնում է մանր կտրատված տապակած միս՝ համեմված լոլիկով և կանաչիով, որը մատուցվում է հացով կամ լավաշով:
Մերսինում՝ թանթունիի հայրենիքում, փառատոնի շրջանակներում այս ճաշատեսակի պատրաստման 10 վարպետներ ցուցադրել են իրենց հմտությունները: Փառատոնի ողջ հասույթը տրամադրվելու է Մերսինի սպորտային ակումբին, որն այս տարի հայտնվել է Սուպեր լիգայում: Տեղի բնակչությունը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել փառատոնի նկատմամբ, որն առաջին անգամ է անցկացվում Մերսինում: Թանթունիի տաղավարների մոտ մեծ հերթեր են գոյացել: Ի դեպ, թանթունին քաջ ծանոթ է նաև հայ գուրմաններին: Երևանի մի շարք հաստատություններում կարելի է համտեսել այս ճաշատեսակը:
Նուրի ալ Մալիքը պետք է հրաժարական տա. Նեչիրվան Բարզանի
Հյուսիսային Իրաքի Քրդական ինքնավարության վարչապետ Նեչիրվան Բարզանին հայտարարել է, որ Իրաքում ստեղծված ճգնաժամը կարգավորելու համար անհրաժեշտ է, որպեսզի երկրի վարչապետ Նուրի ալ Մալիքը հրաժարական տա: «Քանի դեռ ալ Մալիքը մնում է վարչապետի պաշտոնում, խնդիրները Իրաքում շարունակելու են ավելանալ: Նա պետք է հրաժարական տա»,-հայտարարել է Բարզանին:
Վարչապետը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ստեղծված ճգնաժամը կարող է կարգավորվել միայն խաղաղ ճանապարհով: Բարզանիի խոսքերով՝ Էրբիլը 6 ամիս առաջ իրաքյան իշխանություններին զգուշացրել էր «Իրաքի և Շամի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հնարավոր հարձակման մասին: «Քրդերը արեցին հնարավոր ամեն բան, որպեսզի ալ Մալիքը միջոցներ ձեռնարկի, մասնավորապես մենք զգուշացրեցին Մոսուլի վրա սպասվող հարձակման մասին, սակայն նա չընդունեց մեր խորհուրուդը՝ պնդելով, որ ոչ մի խնդիր չի լինի»,-նշել է Բարզանին:
Հերթական ստուգայցը. 25 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 84-ը` առանց համապատասխան փաստաթղթերի
Հունիսի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 112 տրանսպորտային միջոց. 25 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 84-ը` առանց համապատասխան փաստաթղթերի, իսկ 3 տրանսպորտային միջոցի վրա առանց համապատասխան թույլտվության տեղադրված է եղել գերհզոր ձայնային ազդանշաններ արձակող սարքավորում:
