Գևորգ Գանտահարյանի հիշատակին նվիրված միջոցառում

Shenorhali2«Ազդակ» օրաթերթի «Փյունիկ» սրահում կայացել է լիբանանահայ մտավորական, երաժշտագետ, կրթամշակութային գործիչ Գևորգ Գանտահարյանի հիշատակին նվիրված միջոցառում։ Այն կազմակերպել էր Համազգայինի Լիբանանի շրջանային վարչությունը։

Սփյուռքահայ մտավորականին նվիրված հուշ երեկոյին խոսք  են ասել Համազգայինի անունից գրող Սարգիս Կիրակոսյանը, Համազգայինի Ճեմարանի տնօրեն Տիգրան Ջինբաշյանը, Հունաստանից հատուկ Բեյրութ ժամանած հասարակական գործիչ և Գևորգ Գանտահարյանի աշակերտ Միհրան Քյուրդողլյանը և Կիլիկիո կաթողիկոսության դպրեվանքի տեսուչ Նարեկ արքեպիսկոպոսը։ Գեղարվեստական հայտագրով հանդես են եկել Գևորգ Գանտահարյանի ղեկավարած «Շնորհալի» և «Գուսան» երգչախմբերը։

Բանախոսները ընդգծել են ազնիվ հայի, մանկավարժի, երաժշտագետի և հասարակական գործչի նկարագրային առաքինություններն ու հայ կյանքում  ներդրած այն վիթխարի վաստակը, որի  տակ արձանագրվել է Գևորգ Գանտահարյանի անունը։

«Ազդակ»

Սիրիական հակամարտությունը կարող է ունենալ լուծման երեք սցենար

Արմեն ՊետրոսյանըԱյսօր «Արմատ» մամուլի ակումբում Արմեն Պետրոսյանը ներկայացրեց Սիրիական հակամարտությունը Սիրիայում և Սիրիայից դուրս, սիրիական ճգնաժամի կարգավորման նոր հնարավորությունները`պայմանավորված ԱՄՆ պետքարտուղարի`Ռուսաստան կատարած այցելությամբ, Սիրիայում ընդդիմության կողմից մարտնչող ադրբեջանցի ահաբեկիչների կոչը` Սիրիայի սրբազան պատերազմին միանալու ու դրանից բխող բոլոր հետևանքների ու վտանգների մասին:

Ըստ բանախոսի Սիրիական հակամարտությունը Սիրիայում և Սիրիայից դուրս կարող է ունենալ լուծման երեք սցենար. «Առաջին սցենարի դեպքում խոսքը  Բաշար Ասադի ֆիզիկական ոչնչացման մասին է, որին կհետևի վարչակարգի տապալումը, սակայն այս դեպքում Սիրիան քաոսային վիճակում կհայտնվի: Երկրորդ  սցենարը արտաքին ներխուժման ճանապարհն է: Տեսնելով Լիբիայի և Իրաքի օրինակները` դժվար է հավանություն տալ այս տարբերակին: Երրորդ  սցենարը միջազգային ուժերի ճնշմամբ լուծման և փոխզիջման պարտադրումն է` ըստ որի բաշար Ասադը կմնա ղեկավար մինչև 2014-ի ընտրությունները, որոնց ուղղակի չի մասնակցի», – ասաց Արմեն Պետրոսյանը` դժվարանալով մատնանշել, թե երեք սցենարներից հատկապես որը կյանքի կկոչվի:

 

Իրանի հարավային շրջաններում տեղի ունեցած հզոր երկրաշարժից վիրավորվել է 15 մարդ

i1Իրանի պետական հեռուստաալիքների փոխացմամբ երկրի հարավում տեղի է ունեցել հզոր 6,2 մագնիտուդով երկրաշարժ, 15 մարդ վիրավորվել է:

Հայտարարության համաձայն՝ երկրաշարժը տեղի է ունեցել Ջասք նավահանգստային քաղաքում շաբաթ օրը՝ առավոտյան 6:32-ին՝ վնասելով հարյուրավոր տներ:

Նույնիսկ ցածր ուժգնությամբ երկրաշարժերը ավերիչ կարող են լինել Իրանի գյուղական համայնքներում, որտեղ տները կառուցվում են աղյուսով:

Անցած ամիս Իրանի հարավային շրջաներում տեղի ունեցած 6,1 մագնիտուդով երկրաշարժից մահացել էր 37 մարդ: 2003 թ. Բամ քաղաքում տեղի ունեցած 6,6 մագնիտուդով երկրաշարժից մահացել էր 26,000 մարդ:

Իրանը տեղակայված է սեյսմիկ ակտիվ գոտում, որտեղ, ընդհանուր հաշվարկներով, յուրաքանչյուր օր գրանցվում է մեկ թեթև ցնցում:

ՀՀ ԿԸՀ այսօր քննարկում է Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ դիմում բողոքները

imagesՀայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում այսօր` մայիսի 11` ժամը 18.00-ին, կգումարվի հանձնաժողովի արտահերթ նիստը: Նիստի օրակարգը.

  • 1.    ՔԱՂԱՔԱՑԻ ՆԱՐԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ. 

Զեկուցող` Տ.Մուկուչյան

 

  • 2.    «ԲԱՐԵՎ ԵՐԵՎԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ  ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՄԱՍԻՆ. 

Զեկուցող` Տ.Մուկուչյան

 

  • 3.           ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԴԱՆԻԵԼ ԻՈԱՆՆԻՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ. 

Զեկուցողներ` Տ.Մուկուչյան, Ա.Սմբատյան 

 

  • 4.            ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՎԵՐԱՀՍԿԻՉ-ՎԵՐՍՏՈՒԳԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄՎԱՑ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ. 

Զեկուցող` Ս.Հովհաննիսյան

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Մահացել է Մարջ Սիմփսոնի նախատիպը

Պորտլենդում, 94 տարեկանում մահացել է Մարգարեթ Գրոունինգը, ամերիկացի պրոդյուսեր “Սիմփսոնները” մուլտեսրիալը ստեղծողի` Մեթ Գրոունինգի մայրը, ով Մարջ Սիմփսոնի նախատիպն է դարձել:

Մահախոսականում ասվում է, որ կինը ծնվել է 1919-ին, 1941-ին ավարտել Լինֆիլդի քոլեջն ու շուտով ամուսնացել իր համակուրսեցու հետ, ում նա ընտրել է այն պատճառով, որ երիտասարդին  ամենալավ էր հաջողվում իրեն ծիծաղեցնել: Նրանք 5 երեխա ունեցան` Պաթին, Մարկը, Մեթը, Լիզան, Մեգին: Ընտանիքի հայրը վախճանվեց 1996-ին:

pic_13681111141980-ականներին “Սիմփսոների” սցենարի վրա աշխատելիս Մեթ Գրոունինգն իր կատակերգության հերոսների համար փոխ է առել հարազատներից շատերի անունները: Այսպես, օրինակ, սերիալում հայտնվեցին Մարջ ու Հոմեր Սիմփսոն ամուսիններն ու նրանց դուստրերը` Լիզան, Նեգին և Մարջի քույրը` Պաթի անունով:

Մարգարեթ Գրոունինգը բազմիցս ասել է, որ իրեն երբեք Մարջ չեն կոչել ու “Սիմփսոնների” հեոսուհին էլ իրեն բոլորովին նման չէ, ու հավելել, որ այդ հերոսուհուն շատ է համակրում, քանի որ նա ընտանիքում հիմնական հաշտարարն է:

“Սիմփսոնններ” 1989-ից է ցուցադրվում ու ամենաերկար մուլտսերիալն է համարվում ամերիկյան հեռուստատեսությունում: Ներկայում թողարկվել է նաև “Սիմփսոնների” 24-րդ սեզոնը:

Ածխաթթու գազի մակարդակը հավասարվել է սառցաշրջանի ժամանակների հետ

co2_sciencedaily.comՀավայան կղզիների Քիլինգգի լաբորատորիայի մասնագետները հրապարակել են իրենց ուսումնասիրությունների արդյունքները, որոնք այնքան էլ հաճելի չեն մարդկության համար:

Մթնոլորտում ածխաթթու գազի մակարդակն առաջին անգամ պատմության մեջ հասել է իր առավելագույնին: Մասնագետների ներկայացրած տվյալների համաձայն, այն հատել է 1 մլն-ի դիմաց  400 միավորի նիշը:

Ինչպես նշում են ամերիկացի գիտնականները, վերջին անգամ  ածխածնի երկօքսիդի նման մակարդակ, որը գլոբալ տաքացման պատճառներից մեկն է համարվում, եղել է մինչև վերջին սառցե դարաշրջանը, մոտ 3-5 մլն տարի առաջ:

Նյույորքյան “Ազատության աշտարակը” պսակել են ծայրաձողով

i (1)Համաշխարհային առևտրի կենտրոնի տեղում կանգնեցված կառույցի վրա 124 մետրանոց ծայրաձող է տեղադրվել:

Հիմա աշտարակի բարձրությունը 540 մ է: “Ազատության աշտարակն” ամենաբարձր շենքն է Արևմտյան կիսագնդում: Այն կառուցվել է 2001-ի սեպտեմբերի 11-ին ահաբեկչության հետևանքով ավերված Առևտրի համաշխարհային կենտրոնի տեղում:

Ռուդոլֆ Գրիգորյանը` Ֆրանսիայի չեմպիոն

chessՖրանսիայի մինչև 18 տարեկան շախմատիստների չեմպիոնի կոչումը նվաճեց Ռուդոլֆ Գրիգորյանը:

Սեն Պոլ Թրուա Շաթո քաղաքում անցկացված առաջնությունում նա 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր և միանձնյա արժանացավ առաջին մրցանակին:

Եվս մեկ հայ շախմատիստ` Գարի Ժիրոյանը, հաղթողից ետ մնաց միայն կես միավորով և բաժանեց 2-4-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Գարին 83 մասնակիցների մեջ 4-րդն է:

Հայ շախմատիստներն ԱՄՆ-ի առաջնությունում

chess 000Սենթ Լուիսում անցկացվող շախմատի ԱՄՆ-ի կանանց առաջնությունում Տաթև Աբրահամյանը կայացած 7 տուրից հետո վաստակել է 5,5 միավոր: Աղյուսակը 6,5 միավորով գլխավորում է Իրինա Կրաշը: Նախավերջին` 8-րդ տուրում Աբրահամյանը սպիտակներով խաղալու է Կրաշի հետ:

Տղամարդկանց մրցաշարում Վարուժան Հակոբյանը և  Սամվել Սևյանը 7 հնարավորից ունեն 3-ական, Մելիքսեթ Խաչիյանը` 2 միավոր:

Աղյուսակը 5,5 միավորով գլխավորում է Գատա Կամսկին:

Գվատեմալայի նախկին նախագահը մեղադրվում է գենոցիդ իրականացնելու մեջ

iՊետության նախկին ղեկավարը դատապարվել է 80 տարվա ազատազրկման: Խոսե Էֆրայն Ռիոս Մոնտը մեղավոր է ճանաչվել մարդկության նկատմամբ գենոցիդ ու հանցագործություն կատարելում: Նրան մեղադրանք է առաջադրվել 1980-ականներին 1700 հնդկացիների սօանության գործով:Ինքը` Մոնտը մեղադրանքը չի ընդունում:

Քաղաքական գործիչն իշխանության է եկել 1982-ին` պետական հեղաշրջման շնորհիվ, սակայն մեկ տարուց նրան տապալեցին:

Գրիգոր-Սևակ Մխիթարյանը ետ է մնում

գրիգորimagesԳրիգոր-Սևակ Մխիթարյանը Բոլիվիայի Քոչաբամբա քաղաքում անցկացվող Ամերիկա աշխարհամասի առաջնությունում հինգ տուրից հետո վաստակել է 4 միավոր: Աղյուսակը 5 միավորով գլխավորում է Խուլիո Գրանդա Զունիգան (Պերու):

Պակիստանում նախագահական ընտրություններն ուղեկցվում են զոհերով

i (3)Առնվազն երկու պայթյուն է  եղել երկրի տարածքում: Դրանցից ամենախոշորը տեղի է ունեցել  քվեարկության տեղամասի բացումից մի քանի ժամ առաջ,Ավամի Ազգային կուսակցության գրասենյակի մոտ, ևս մեկն էլ կատարվել է Փեշավարում: Դրանց հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել, 40-ը` մարմնական վնասվածքներ ստացել:

Իսկ երեկ Թալիբան շարժման ներկայացուցիչները կոչ են արել անտեսել, արհամարհել  ընտրությունները` սպառնալով մահապարտների գրոհներով:

Դարչինյանը մի փոքր ծանր է մրցակցից

23372Մարզասերներն անհամբերությամբ են սպասում այսօր գիշերը կայանալիք թեթևագույն քաշային պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանի և մեքսիկացի Խավյեր Գալոյի մրցամարտին: Նրանք  Տեխասի նահանգի Լարեդո քաղաքի «Յունի Թրեյդ ստադիոնում» 10 ռաունդանոց հանդիպում են անցկացնելու:

Երկրորդ թեթևագույն քաշային բռնցքամարտիկները կշռվել են: Դարչինյանի քաշը  56 կիլոգրամ է, իսկ նրա մրցակիցը կշռում է 55,9 կգ:

 

Արոնյանը բավարարվեց կես միավորով

mainz-classic-levon-aronian-128161Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող շախմատի գերմրցաշարի երրորդ տուրում Լևոն Արոնյանը, հանդես գալով սև խաղաքարերով,  31-րդ քայլին խաղաղ դաշն կնքեց ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ: Արոնյանը վաստակել է 2 միավոր:

Մրցաշարի միանձնյա առաջատարը ռուսաստանցի Սերգեյ Կարյակինն է` 3 միավոր:

Ծանրորդ Գոռ Մինասյանը` աշխարհի երիտասարդների փոխչեմպիոն

Գոռ ՄինասյանըՊերուի մայրաքաղաք Լիմայում անցկացված ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում գերծանրքաշային Գոռ Մինասյանը երկամարտում նվաճեց արծաթե մեդալ` 403  (183+220) կգ:

Չեմպիոնի կոչմանն արժանացավ վրացի Լաշա Տալախաձեն` 411 (190 + 221) կգ: Երրորդ մրցանակակիր դարձավ Ռուսաստանը ներկայացնող Կարեն Մարտիրոսյանը՝ 385 (180+205) կգ:

 

Երկրաշարժ Իրանի տարածքում

big_1368249436_seysmicՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը տեղեկացնում է, որ տեղական ժամանակով ժամը 06.08-ին Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում` Բանդեր Աբաս քաղաքից 177 կմ դեպի արևելք, տեղի է ունեցել 6.2 մագնիտուդով երկրաշարժ:

Ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 7 բալ:

Հիպոկենտրոնը գտնվում է 30 կմ խորության վրա:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 27.010 և արևելյան երկայնության 57.820:

Ուսանողին նկարահանել են ականջով գարեջուր ընպելիս

be3Տարիների ընթացքում խմիչքներ խմելու տարբեր խաղային եղանակներ են հորինվել, սակայն ականջով գարեջուր ըմպելը ամենախնդրահարույցներից մեկն է:

Ամեն դեպքում՝ Չեխական գարեջրի փառատոնի Facebook-յան էջում տեղադրված հոլովակում երիտասարդ կինը զարմանալի արդյունքների է հասել այդ հարցում:

Հոլովակում երևում է, թե ինչպես է կանաչ հագուստով կինը ձողիկի մի ծայրը տեղադրում է իր ձախ ականջում, այնուհետև հասկանալով, որ աջ ականջով ավելի լավ արդյունքի կարող է հասնել՝ տեղափոխում է այն, իսկ ձողիկի մյուս ծայրը տեղադրվում է գարեջրի մեջ և սկսում է գարեջուրը քաշել իր ականջով: Այս տարօրինակ հոլովակը տևում է ընդհամենը մեկ րոպե 53 վայրկյան:

Այնուամենայնիվ դատելով նրա դեմքի արտահայտությունից՝ դա այնքան էլ հաճելի գործընթաց չէ:

Նա ականջով քաշում է ամբողջ բաժակի պարունակությունը, որից հետո նրա շուրջը հավաքվածները սկսում են ծափահարել:

Հայտնում են, որ այդ հոլովակը կեղծ է, հատկապես հիմնվելով այն փաստի վրա, որ որոշ կադրերում բաժակը չի երևում, սակայն բաժակի դատարկվելու հնարքը հանելուկ է մնում:

 

Բրիտանական դեսպանատունը Լիբիայում լարված վիճակի պատճառով երկրից հանել է իր անձնակազմի մի մասին

b2Լիբիայում շարունակաբար աճող քաղաքական անկայուն վիճակի պատճառով Բրիտանիան իր դեսպանատան աշխատակազմի մի մասին ժամանակավորապես հանել է երկրից:

Բրիտանական դեսպանատան ինտերնետային կայքում տեղադրված հայտարարության մեջ նշվում է, որ իրենք այդ քայլին են դիամել երկրում քաղաքական անկայության և մայրաքաղաքում հակառակորդ զինված խմբերի հնարավոր բախումների պատճառով:

Բրիտանական անվատանգության մարմինների աղբյուրները Reuters գործակալությանը հայտնել է, որ դեսպանատան միայն անձնակազմի ոչ էական մասն է հանվել երկրից:

Այս հայտարարությունը արվել է Բենգազի քաղաքի ոստիկանության շենքի առջև այս առավոտ ռումբի պայթյունից հետո:

Ոստիկանության սպան հայտնել է, որ պայթյունի արդյունքում ոստիկանության շենքը վնասվել է:

Լիբիայի երկրորդ ամենամեծ քաղաքի ոստիկանության շենքի առջև սա թվով չորրորդ պայթյունն է:

 

Թուրքիայում ուսանողին ծեծել են քրդերեն խոսելու համար

e1b78936f5ac1d04290f6a706700a566Տրապիզոնի Սևծովյան տեխնիկական համալսարանի մանկավարժական ֆակուլտետի մի ուսանողի ծեծի են ենթարկել քրդերեն խոսելու համար: Ժողովրդավար ուսանողական միությունների ֆեդերացիայի անդամ հանդիսացող մի խումբ ուսանողներ բողոքի ցույց են կազմակարպել ռեկտորատի դիմաց՝ բղավելով քրդերեն կարգախոսեր:

«Doğan» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ ծախ հայացքների տեր մի խումբ ուսանողներ ծեծել են մյուս ուսանողին միայն այն պատճառով, որ վերջինս ուսանողական հանրակացարանում հեռախոսով քրդերեն է խոսել: Այդ միջադեպի դեմ բողոքի դուրս եկած ուսանողների պաստառներին գրված են եղել՝ «Ուս ուսի ընդդեմ ֆաշիզմի», «Ճնշումները չեն կարող մեզ սարսափեցնել», «Համալսարանում հարձակում գործող ավազակախմբեր չենք ուզում»: Ուսանողական մեկ այլ խումբ էլ քրդերեն բղավել է «Առանց լեզու կյանք չկա» արտահայտությունը՝ պահանջելով, որպեսզի մեղավորները հանձնվեն ոստիկանությանը:

Ադրբեջանում 18 երեխա կրում է Աթաթուրքի անունը

ataturkԱդրբեջանում 1991 թվականից ի վեր 18 երեխայի տրվել է Աթաթուրք անունը: Սա վկայում է Թուրքիայի նկատմամբ սիրո և Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հանդեպ հարգանքի մասին: Այս մասին «Anadolu» գործակալության թղթակցին է ասել Նախարարների կաբինետին առնթեր տերմինաբանական կոմիտեի փոխնախագահ Սայալը Սադըքովը: Վերջինս նշել է, որ Թուրքիայում արգելված է երեխաներին այդ անունը տալ: Սադըքովի կարծիքով՝ Աթաթուրքը պատմական դեմք է և այդ անունը պետք է միայն իրեն պատկանի:

Սադըքովի ղեկավարած կոմիտեն պատրաստել է 8 հազար անունից բաղկացած ցուցակ, որում ընդգրկված են նաև այն անունները, որոնց կիրառումը արգելվելու է: Վերոնշյալ արգելքը տարածվելու է արտասահմանյան, անհասկանալի, ինչպես նաև հասարակաության կողմից անընդունելի անունների վրա: Առաջարկվել է արգելել նաև Աթաթուրքի անվան կիրառումը: Այս ցուցակը ուսումնասիրման է ուղարկվելու Ազգային ժողով: