Օկլահոմայում առնվազն 37 մարդ է զոհվել պտտահողմի պատճառով

21055929.584401.310Առնվազն 37 մարդ է զոհվել Օկլահոմային պատուհասած տոռնադոյի հետևանքով: Ամենից շատ տուժել է Օկլահոմայի Մուր քաղաքը: Հիմա փրկարարները փորձում են  դպրոցի ավերակների տակից դուրս բերել երեխաներին: Օդերևութաբանական ծառայության աշխատակիցներից մեկն ասել է, որ սա  20 տարվա մեջ ամենաուժեղ պտտահողմն է: Տեղական հեռուստատեսությունը ցուցադրում է նահանգի ծայրամասերում ավերված տասնյակ տներ: Որոշ շրջաններում հրդեհներ են բռնկվել:

Հանգստյան օրերին Օկլահոմա, Քանզաս ու Այովա նահանգներին ավելի քան 20 պտտահողմ էր   պատուհասել.ավերվել էր ավելի քան 100 տուն:

Ռուսաստանում ուսանողը ձերբակալվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի հուշակոթողի մոտ սեքս տիկնիկի հետ լուսանկարվելու համար

r2Ռուսաստանում ուսանողուհին ձերբակալվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի հուշակոթողի մոտ փչված սեքս տիկնիկի հետ նկարվելու համար:

r323-ամյա Անաստասիյա Պոլինկովան մեղադրվել է խուլիգանության մեջ իր երեք ընկերների հետ տիկնիկը Ռուսաստանի Ստավրոպոլ քաղաքի Դաշնային համալսարանի մոտակայքում գտնվող հուշակոթող տանելու համար:

r1Հարբած ուսանողները, իրենց գլխներին դնելով Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում օգտագործված գլխի հարմարանքներ և ռուսական դրոշը ծածանելով, իրենց ընկերոջից վերցրել էին տիկնիկը և շարժվել դեպի հուշակոթող, որտեղ արված լուսանկարները նրանք տեղադրել էին ինտերնետում:

Այժմ հետախույզները որոնում են Պոլինկովայի երեք անանուն ընկերներին, ովքեր փախել էին, երբ ոստիկանությունը նրանց ձերբակալելու իրավունք էր ստացել:

Ներքին գործերի նախարարի ներկայացուցիչ Եվգենի Նյուկինը տեղեկացրել է, որ նկարում պատկերված բոլոր անձանց ինքնությունները իրենց հայտնի են, և նրանք բոլորն էլ պատժվելու են:

Համալսարանից հաստատել են, որ բոլոր չորս ուսանողները, ինչպես նաև լուսանկարիչը, հեռացվել են:

Եղանակի կանխատեսումը հունիս ամսվա համար

big_1369058036_Photo_ideas_for_June_DCM125.tenthings.10_main_mandydisherԱրարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի նախալեռներ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 21…220C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև 10…130C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև 32…330C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը 8…90C, առավելագույնը՝ 34…350C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 17-29մմ):

Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի մարզի
լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 12…150C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև 2…50C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև 23…260C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը 2…50C, առավելագույնը՝ 22…260C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 67-85մմ):

Լոռու մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 13…150C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև 4…70C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև 25…300C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը 2…40C, առավելագույնը՝ 25…270C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 95-127մմ):

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 15…190C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև 8…130C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև 30…330C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը 5…90C, առավելագույնը՝ 27…300C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 91-104մմ):

Վայոց Ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում 20…220C, լեռնային շրջաններում` 13…150C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսում հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը` հովտային շրջաններում մինչև 10..130C, լեռնային շրջաններում՝ 2…50C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը հովտային շրջաններում 30…330C, լեռնային շրջաններում՝ 21…260C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը հովտային շրջաններում՝ 7…80C, լեռնային շրջաններում՝ 1…20C, առավելագույնը հովտային շրջաններում 32…340C, լեռնային շրջաններում՝ 22…230C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման հովտային շրջաններում` 34-46մմ, լեռնային շրջաններում՝ 70-71մմ):

Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում 20…230C, լեռնային շրջաններում` 13…160C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսում հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը` հովտային շրջաններում մինչև 10…150C, լեռնային շրջաններում՝ 4…80C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը հովտային շրջաններում 32…350C, լեռնային շրջաններում՝ 24…280C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը հովտային շրջաններում՝ 8…110C, լեռնային շրջաններում՝ 3…70C, առավելագույնը հովտային շրջաններում 32…340C, լեռնային շրջաններում՝ 26…270C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից պակաս (նորման հովտային շրջաններում` 31-66մմ, լեռնային շրջաններում՝ 54-99մմ):

Երևան

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 21…230C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին:Ամսվա առաջին կեսում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև 10…120C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև 31…330C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը 8…90C, առավելագույնը՝ 340C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 17-29մմ):

Մայիսյան հերոսամարտերը

օրհնանք 1918 թվականի գարունը թերևս ամենաբախտորոշ ժամանակաշրջանն էր հայոց պատմության մեջ: Ցեղասպանության ենթարկված, պատերազմի արհավիրքներում անօգնական մնացած հայ ժողովրդի բեկորները` ծվատված ու բզկտված հավաքված Արևելյան Հայաստանում, սպասում էին օրհասին:

Հեղափոխությունից հետո ռուսական բանակը լքեց ճակատային գիծը և վերադարձավ Ռուսաստան: Օգտվելով ստեղծված նպաստավոր իրավիճակից` թուրքերը ռազմաճակատի ողջ երկայնքով հարձակման անցան:

Անդրկովկասյան Սեյմի և Թուրքիայի միջև Տրապիզոնի հաշտության բանակցությունների տապալումից հետո թուրքական բանակը վերսկսեց հարձակումը: Թեև թուրքերի հարձակման նպատակը ողջ Անդրկովկասի նվաճումն էր, մի քանի հարյուր կիլոմետր ձգվող ռազմաճակատի գիծը պաշտպանում էին միայն հայկական փոքրաթիվ ուժերը: Վրացիներն ու ադրբեջանցիները ոչ միայն հրաժարվեցին թուրքերի դեմ կռվելուց, այլև իրենց պառակտիչ գործունեությամբ քայքայում էին հայկական ճակատը:

Մարտին թուրքերը գրավեցին Սարիղամիշը: Հայերի հույսը լավ ամրացված Կարսն էր, սակայն քաղաքը երկար չդիմադրեց` Անդրկովկասյան Սեյմի ղեկավարության ապաշնորհության պատճառով: Ճանապարհը դեպի Կովկաս թուրքական զորքերի համար այլևս բաց էր: Հայության գլխին կրկին կախվեց ոչնչացման սպառնալիքը:

Մայիսի 15-ին թուրքական զորքերը գրեթե առանց դիմադրության գրավեցին Ալեքսանդրապոլն ու Շիրակի դաշտավայրը: Այստեղից թուրքական բանակը բաժանվեց երեք մասի: Առաջին մասը երկաթուղու ուղղությամբ արշավեց դեպի Արարատյան դաշտ և Երևան, մյուս մասը, շրջանցելով Արագած լեռը, Երևանի վրա արշավեց Բաշ-Ապարանի ճանապարհով, երրորդ մասն արշավեց Լոռի` նպատակ ունենալով գրավել Թիֆլիսը: Երևանի և Թիֆլիսի առումից հետո թուրքերը տարբեր ուղղություններով պիտի արշավեին Բաքվի վրա:

Բնականաբար, թուրքական բանակն իր ճանապարհին կողոպտում ու սպանում էր հայ ժողովրդին: Հայության արևելյան հատվածի գլխին ևս կախվեց ցեղասպանության սպառնալիքը:

Թուրքերին դիմագրավելու համար հայությունը լարեց բոլոր ուժերը: Հայ քաղաքական միավորումները համախմբված գործի անցան: Հիմնական ծանրությունն ընկավ Հայկական կորպուսի երևանյան զորախմբի վրա, որի հրամանատարն էր գեներալ Մովսես Սիլիկյանը: Արարատյան երկրում պաշտպանության կազմակերպումը ստանձնեց Արամ Մանուկյանը:

սարդարապատԶարգացնելով հաջողությունը` թուրքական զորքերը մայիսի 21-ին գրավեցին Սարդարապատը: Հայկական զինուժը թուրքերին դիմավորեց Սարդարապատ կայարանի մատույցներում: Սարդարապատի ճակատամարտի հրամանատարությունը հանձն առավ գնդապետ Դանիել բեկ Փիրումյանը: Առաջին իսկ օրը հրետանային համազարկից հետո հայկական բանակը հակահարձակման անցավ և հետ գրավեց Սարդարապատ գյուղն ու կայարանը: Թուրքերը նահանջեցին Արաքս կայարան, ապա համախմբելով ուժերը` կրկին գրոհի անցան: Մի քանի օր տևած կռիվների արդյունքում թուրքական 15000-ոց բանակը գլխովին ջախջախված փախուստի դիմեց դեպի Ալեքսանդրապոլ:

Սարդարապատի ճակատամարտը, բացի ռազմական հաղթանակ լինելուց, կարևորվեց նաև նրանով, որ ճակատամարտին մասնակցեցին հայ ժողովրդի բոլոր խավերի ներկայացուցիչները՝ անկախ քաղաքական համոզմունքներից, սեռից ու տարիքից: Սարդարապատն այսօր նաև հայոց միասնության խորհուրդն է ամփոփում:

Սարդարապատի հաղթանակը մեծ ոգևորություն առաջացրեց հայ ժողովրդի մեջ ու քաղաքական շրջանակներում: Առաջին անգամ ողջ պատմության ընթացքում թուրքական կանոնավոր բանակի դեմ հայերը բաց դաշտում ճակատամարտ տվեցին ու հաղթեցին:

Սարդարապատից զատ միաժամանակ ճակատամարտ էր ընթանում Բաշ Ապարանում և Ղարաքիլիսայում:

Բաշ Ապարանում թուրքական բանակի 9-րդ դիվիզիայի նպատակն էր արագ երթով ջարդել հայկական զինված խմբավորումները, շրջանցել Սարդարապատի զորախումբը թիկունքից, աքցանի մեջ առնել հայկական բանակն  ու ոչնչացնել: Թուրքերի մտահղացումը կռահելով` գեներալ Սիլիկյանը Բաշ-Ապարան ուղարկեց Դրաստամատ Կանայանին 6000-ոց զորախմբով: Հայկական զինուժին հաջողվեց նախ Ալի-Քուչակում ջախջախել թուրքական առաջնապահ ուժերին և ոչնչացնել հրետանին, ապա Դրոն, կազմակերպելով նաև տեղական աշխարհազորը, հակահարձակման անցնելով, ջարդեց թուրքական բանակի հիմնական ուժերը, կասեցրեց թուրքերի առաջխաղացումն ու հզոր հակագրոհով փախուստի մատնեց թշնամուն, որ դարձյալ նահանջեց Ալեքսանդրապոլ: Պետք է նշել, որ Բաշ-Ապարանի ճակատամարտում մեծ աջակցություն ցուցաբերեց նաև եզդի աշխարհազորը` Ջհանգիր աղայի հրամանատարությամբ:

Փոքր-ինչ այլ էր իրավիճակը Ղարաքիլիսայում: Թուրքական բանակը Ղարաքիլիսային մոտեցավ երկու ուղղություններով: Հիմնական ուժերը երկաթուղու ուղղությամբ Շիրակի դաշտավայրից մոտեցան Ղարաքիլիսային, իսկ մյուս զորաբանակը մտավ Դաշտային Լոռի, գրավեց Ջալալօղլին և Վորոնցովկան (Տաշիր) և մայիսի 20-ին երկու բանակները մոտեցան Ղարաքիլիսային: Մայիսի 24-28-ը տևած արյունահեղ կռիվների ընթացքում հայերը հերոսաբար դիմադրեցին մեծաքանակ թշնամուն` փակելով Լոռվա ձորի մուտքը և ճանապարհը դեպի Թիֆլիս, որտեղ կենտրոնացած էր հայության մեծագույն հատվածը: Թուրքական բանակը Ղարաքիլիսայի ճակատում կենտրոնացրել էր 10000 զինվոր, 70 թնդանոթ և 40 գնդացիր: Ճակատամարտի ընթացքում թուրքական բանակին օգնում էր նաև տեղի թուրք-մահմեդական բնակչությունը: Թուրքերի գերազանց սպառազինության դեմ հայկական կողմն ուներ 6000 կռվող` 10 հրանոթներով և 20-ից պակաս գնդացիրներով: Ավելորդ չէ նշել, որ Ղարաքիլիսային շատ մոտ` Դսեղում էր գտնվում զորավար Անդրանիկն իր մարտունակ զորաջոկատով, սակայն նա հրաժարվեց մարտի բռնվել թուրքերի դեմ և ճակատամարտից հետո անցավ Դիլիջան: Իսկ Ղարաքիլիսայի ճակատամարտի հրամանատարը հայկական բանակի գնդապետ Ա. Բեյ-Մամիկոնյանն էր: Ղարաքիլիսայում աչքի ընկան Գ.Նժդեհը, գնդապետ Ն.Ղորղանովը և ուրիշներ…

Ճակատամարտն ահեղ էր: Երկուստեք մեծ կորուստներ եղան: Հայերն առաջին օրերին հակահարձակման անցան և թուրքերին հետ քշեցին ելման դիրքերը:  Սակայն թուրքերին, այնուամենայնիվ, համալրում ստանալուց հետո հաջողվեց գրավել Ղարաքիլիսան: Թշնամին քաղաքում իսկական նախճիր սարքեց: Մի քանի օրվա ընթացքում Ղարաքիլիսայում և շրջակա գյուղերում թուրքական յաթաղանի զոհ գնացին 5000-ից ավելի հայեր: Չնայած Ղարաքիլիսայում հայկական զինուժի պարտությանը` կասեցվեց թուրքերի առաջխաղացումը: Եվ եթե Սարդարապատի տակ և Բաշ-Ապարանում հայերը փրկեցին Երևանը, ապա Ղարաքիլիսայի հերոսամարտի արդյունքում փրկվեց ողջ Կովկասը և Թիֆլիսը` մասնավորապես: Ավելին, մայիսյան հերոսամարտերի արդյունքում մասնակիորեն կասեցվեց թուրքերի առաջխաղացումը Բաքու, ավելի ստույգ` դանդաղեցվեց, որից շահեց Բաքվի կոմունան: Ղարաքիլիսայի ճակատամարտից շատ չանցած` թուրքական բանակի հրամանատար Վեհիբ փաշան խոստովանեց. «Ղարաքիլիսայի մոտ հայերը ցույց տվեցին, որ կարող են աշխարհի լավագույն զինվորները լինել»:

Մի խոսքով, Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում գոյամարտի ելած հայությունը կարողացավ ոչ միայն խափանել թուրքական հրամանատարության պլաններն ու զենքով ամրագրել ապրելու իրավունքը, այլև հաստատել ապրելու և  անկախ պետականություն կերտելու իրավունքը:

Մնում էր, որ հայ քաղաքական ուժերը կարողանային ամրագրել մայիսյան հերոսամարտերի հաղթանակները դիվանագիտության ասպարեզում:

Թիֆլիսում Հայոց ազգային խորհուրդը 1918 թ. մայիսի 28-ին հռչակեց Հայաստանի անկախությունը: Դա այն առավելագույնն էր, որ կարողացավ անել հայ քաղաքական միտքն այդ տարիներին:

 

 Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

 

Սիսեռ (Cicer arietinum)

Cicer arietinumՍիսեռը բակլազգիների ընտանիքից է,  որը քաղաքակրթությանը հայտնի է  հնագույն ժամանակներից: Սիսեռն աճեցնում էին Մերձավոր Արևելքում: Բրոնզե դարում  այն արդեն  հայտնվեց Հունաստանում ու Հռոմում: Մատուցվում էր ձիթապտղի յուղով տապակված ու պանրի հետ: Սիսեռի մասին առաջին հիշատակումը հանդիպում է Հոմերոսի «Իլիականում»:

XVII դարից սկսած` սիսեռը հայտնի դարձավ ողջ աշխարհում: Այն Եվրոպայում կիրառվել է նաև որպես սուրճի փոխարինիչ:

Հին ժամանակներից սիսեռ աճեցնում են Հնդկաստանում և Պակիստանում: Այն ընկույզի համ է հիշեցնում: Այսօր շատ տարածված է արևելյան «հումուս» ուտեստը, ինչպես նաև արաբական խոհանոցի «ֆալաֆելը»` սիսեռի խյուսից ձևավորած գնդիկները, որոնք տապակվում են այնքան, որ խրթխրթան կեղև ունենան:

Հնդկական խոհանոցում լայն տարածում ունի սիսեռալյուրը, որը, ի դեպ, արդեն հաջողությամբ կիրառում են նաև իտալացի խոհարարները. դրանից պատրաստում են հատուկ բլիթներ` ֆարինատներ: Իսկ ֆիլիպինցիները  գիտեն սիսեռը թանձրահյութով պահածոյացնելու մի տարբերակ, որը մատուցում են որպես  աղանդեր` «հալո-հալո» (ֆիլիպինյան պաղպաղակ): Եթե բրնձից կարելի է սաքե պատրատել, ապա սիսեռն էլ կարող է ալկոհոլային խմիչքների համար հումք  դառնալ:

Բաղադրությունը և հատկությունները

Սիսեռը հարուստ է սպիտակուցներով ու ածխաջրերով, ինչպես և բոլոր բակլազգի մշակաբույսերը: Սիսեռը պարբերաբար օգտագործելը նվազեցնում է օգանիզմում խոլեստերինի մակարդակը: Սիսեռի մեջ օրգանիզմին անհրաժեշտ կալիում ու մագնեզիում կա: Իսկ  դրա պարունակած կալցիումն ու ֆոսֆորը կամրացնեն ոսկրահյուսվածքը:

Չնայած սիսեռի ցողունն ու տերևները խոհարարական կիրառություն չեն գտել, սակայն պարունակում են խնձորաթթու, որը նույնպես օգտակար է: Սիսեռը հարուստ է B, A, E և C խմբի վիտամիններ, հանքանյութեր: Օգտակար նյութերի պարունակության շնորհիվ սիսեռը երիտասարդացնող և իմունային համակարգը պաշտպանող, սրտային և ուռուցքային հիվանդությունների կանխարգելման հարաշալի միջոց է համարվում:

Սիսեռից պատրաստված սնունդ է առաջարկվում գեր  ու շաքարային դիաբետով մարդկանց սննդակարգերի համար: Սննդաբաժնում սիսեռի ամենօրյա կիրառումը կարգավորում է լյարդի, երիկամների գործունեությունը, օրգանիզմը մաքրում թույներից ու խոչընդոտում արյան մեջ խոլեստերինի կուտակումը:

Բացի թվարկվածներից, սիսեռն օգնում է  պահպանելու կառուցվածքը, բարձրացնում տրամադրությունը: Դեռևս հնում էին սիսեռը կիրառում որպես մարսողական խնդիրների ու մաշկի դարման:  Մատղաշ ցողուններից թրջոցներով բուժում էին վերքերը, իսկ տերևների թուրմը զարմանալի ազդեցություն էր ունենում զույգի սեքսուալ հնարավորությունների վրա: Անցած դարերում կանայք սիսեռի օգնությամբ ազատվում էին  ցավոտ դաշտանից, իսկ կերակրող մայրերը բարելավում էին կաթի որակը: Սակայն  անվերապահորեն ասել, որ սիսեռը միայն օգուտ է տալիս, ճիշտ չի լինի:

Կան մարդիկ, որոնք սիսեռը «չեն մարսում»: Ուստի սիսեռով «տարվելուց» առաջ հարկավոր է խորհրդակցել սննդաբան բժշկի հետ:

Իսկ սիսեռից ինչ-որ բան պատրաստելուց առաջ հարկավոր է նախապես թրջել այն սառը ջրում` 8-12 ժամ, ապա լվանալ հոսող ջրով: Իսկ եթե ինչ-որ մեկը զգուշանում է սիսեռ ուտելուց` խուսափելով գազառաջացումից, ապա կարելի է  եփի ընթացքում ջրին ուրց կամ կոճապղպեղ ավելացնել: Սիսեռը կարելի է խաշել ու տապակել, ավելացնել ապուրներին ու բանջարեղենին, մսային կերակրատեսակներին: Նույնիսկ երեխաներին  է առաջարկվում սիսեռից խյուսեր  օգտագործել` ավելացնելով մրգի կտորներ կամ մեղր: Իսկ գինու քացախով թրջած սիսեռից հրաշալի աղցան է ստացվում: