Հունիսի 25-ին, ժամը 23.30-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան Սևան-Երևան ճանապարհի 33-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառի, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:
Daily Archives: June 26, 2013
Երևանի Բագրատունյաց փողոցում 27-ամյա երիտասարդի են վրաերթի ենթարկել
66-ամյա կնոջ են վրաերթի ենթարկել
Աներոջը կողոպտած փեսան ձերբակալվել է
Ոստիկանության Կոտայքի և Արտաշատի բաժինների ծառայողներն օրերս բերման են ենթարկել 1995 թ. ծնված Ռաֆայել Մ.-ին:
Նա խոստովանել է, որ հունիսի 19-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում կնոջ հայրական տան պատուհանը բացելով՝ գողացել է 1.000 ԱՄՆ դոլար, 40.000 դրամ և ոսկյա զարդեր` պատճառելով 2.000.000 դրամի նյութական վնաս:
Բնակարանատերը նախկինում ոստիկանություն չի դիմել:
Ռաֆայել Մ.-ն ձերբակալված է:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունք:
Եղիսաբեթ II -ը Համացանցը ստեղծողներին մեկուկես մլն դոլար է նվիրել
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը ընդունելություն է ունեցել գիտատեխնիկական ոլորտում ձեռքբերումների համար մրցանակի ստեղծման առիթով: Մրցանակը կրում է Queen Elizabeth Prize for Engineering, անունը, պարգևի չափը միլիոն ֆունտ է (ավելի քան մեկուկես մլն դոլար): Մրցանակը հանձնվում է ինժեներիայի բնագավառում ինովացիաների հեղինակներին, որոնք նպաստում են պրոգրեսին: Այդ մրցանակով առաջինը պարգևատրվեցին նրանք, ովքեր մասնակցել են Համացանցը ստեղծելուն.Թիմ Բյորներս-Լին` Անգլիայից ու ամերիկացիներ Ռոբերտ Կանը, Վինտ Սերֆը ու Մարկ Անդրեսենը: Մրցանակի հանձնման արարողությունը տեղի ունեցավ Բուքինգհեմյան պալատում:
“Ազատ դեմոկրատներն” իր մտահոգությունն է հայտնում ՌԴ կողմից Ադրբեջանին շուրջ մեկ միլիարդ դոլարի սպառազինություն մատակարարելու կապակցությամբ
Ազատ դեմոկրատներ կուսակցությունն իր խորը մտահոգությունն է հայտնում ՌԴ կողմից Ադրբեջանին շուրջ մեկ միլիարդ դոլարի ցամաքային սպառազինություն մատակարարելու կապակցությամբ: Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանը զինտեխնիկա է մատակարարում Ադրբեջանին, դրանով իսկ, ըստ էության, նպաստելով Ադրբեջանի ռազմատենչ եւ պատերազմական գործողությունների միտված քաղաքականությանը:
Հարձակողական նշանակություն ունեցող ցամաքային սպառազինությունների մատակարարումը փաստացիորեն անտեսում է Ադրբեջանի իշխանությունների կողմից ԼՂ հիմնահարցը ռազմական ճանապարհով լուծելու` բազմիցս հայտարարված պատրաստակամությունը եւ ավելի հավանական դարձնում ՀԱՊԿ-ի հիմնադիր անդամ հանդիսացող ՀՀ-ի հանդեպ ռազմական ագրեսիան` ՀԱՊԿ-ի մեկ այլ անդամ Ռուսաստանի տրամադրած զինտեխնիկայի հնարավոր կիրառման հաշվին: Մինչդեռ, 1997թ. ՀՀ և ՌԴ միջև կնքված Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրի 3-րդ հոդվածը, մասնավորապես, սահմանում է, որ Կողմերը պարտավորվում են համատեղ ձեռնարկել իրենց համար բոլոր մատչելի միջոցները` խաղաղության դեմ սպառնալիքը վերացնելու համար:
Բազմիցս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաեւ համանախագահող երկրների նախագահները կոչ են արել Ադրբեջանին եւ Հայաստանին դադարեցնել սպառազինությունը եւ ջանքերն ուղղել բանակցային սեղանի շուրջ լուծում գտնելու ուղղությամբ: Սակայն իրականությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանը հենց ինքն է նաեւ նպաստում Ադրբեջանի ռազմականացմանը: Ի վերջո, այդ ծավալի սպառազինությունների մուտքը կոնֆլիկտային տարածաշրջան խորացնում է լարվածությունը եւ միաժամանակ խոչընդոտում ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացին:
Ելնելով նշվածից` Ազատ դեմոկրատներ կուսակցությունը ՌԴ սույն քայլը դիտարկում է որպես նահանջ ռազմավարական գործընկերության հարաբերություններից եւ կոչ է անում ՀՀ իշխանություններին համապատասխան դիրքորոշում ցուցաբերել եւ դիտարկել Ադրբեջանին ցամաքային հարձակողական զինատեսակների մատակարարման ու հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների համատեղելիության հարցը:
Միաժամանակ միջազգային հանրության, եւ առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունն ենք հրավիրում այս հարցի վրա եւ ակնկալում պատշաճ արձագանք:
Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն
26, հունիսի 2013թ.
ք. Երեւան
Սեղանի վրա պարելու ժամանակ նախարարը կոտրել է ոտքը
Ներգաղթի հարցերով նախարարը կոտրել է ոտքը բարում սեղանի վրա պարելու ժամանակ ընկնելու հետևանքով: Դեպքը կատարվել է Մեծ Բրիտանիայի նախարար Մարկ Հարպերի հետ: Ինքը` պահպանողական կուսակցության անդամ քաղաքական գործիչը հաստատել է , որ իր հետ նման բան է կատարվել: Նա պատմել է, որ չի հիշում, թե ինչ երգ էր հնչում բարում, երբ ընկավ սեղանի վրայից: Ընդ որում, նա նշում է, որ պատահարի պահին կինը` Մարգարեթը կողքին էր.”Նա ինձանից լավ է պարում, դրա համար էլ նա չընկավ”,-հայտարարել է նախարարը:
Հարպերը պատմել է, որ գնացել է բժշկի մոտ, որն էլ հատուկ վիրակապ է դրել: Նախարարն ասում է, որ ոտքը շատ չի ցավում, դրա համար էլ նա կշարունակի աշխատել: The Daily Mail գրում է, որ նախարարն աշխատանքի է գնում անթացուպերով: Հարպերի գործընկերները խոստովանել են, որ կոտրվածքն ու դրա հանգամանքները բազմաթիվ հումորների նյութ են դարձել:
Սպասվում էր, որ երեքշաբթի նա պետք է մեկներ Ալժիր` գործերով, սակայն, ուղևորությունը հետաձգվել է:
Սնոուդենը ողջ աշխարհով մեկ տարածել է գաղտնի փաստաթղթերի պատճենները
ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենն իր հավաքած արխիվի գաղտնագրված պատճեններ է ուղարկել մի քանի մարդու, այն դեպքի համար, եթե իր հետ մի բան պատահի:
Guardian-ի լրագրող Գրեն Գրինվալդը, որը Սնոուդենի հետ կապի մեջ էր, ամերիկյան հրատարակությանը պատմել է, որ Սնոուդենը “ նախազգուշական միջոցառումների է դիմել, որ աշխարհում տարբեր մարդիկ ստանան այդ արխիվները”:
Նրա խոսքով, ներկայում այդ մարդիկ չեն կարող արխիվները նայել, քանի որ դրանք պաշտպանված են բարդ գաղտնագրով ու դրա համար հարկավոր է իմանալ հատուկ գաղտնանունը: Գրինվալդն ասել է, որ Սնոուդենը հոգ է տարել այն մասին, որ”եթե իր հետ ինչ որ բան պատահի` այդ մարդիկ կարողանան մուտք գործել արխիվ”: Բացի այդ, Guardian-ի թղթակիցն ասել է, որ Սնոուդենն իրեն է փոխանցել հազարավոր փաստաթղթեր, որոնք ինքն ուսումնասիրում է. “Սնոուդենը չէր կամենում ԱՄՆ կառավարությանը վնաս հասցնել, նա ցանկանում էր ընդամենը լույս սփռել կառավարության վրա”: Ընդ որում, լրագրողը հայտարարել է, որ չի հրապարակի փաստաթղթերի մի մասը` ԱՄՆ քաղաքացիների անվտանգության նկատառումներով:
Օգնություն քաղաքացուն
Հունիսի 25-ին, ժամը 14.03-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 36/1 շենքի 4-րդ բնակարանի բնակիչը գտնվում է անօգնական վիճակում և չի կարողանում բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մատական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և պատշգամբի հատակին հայկտնաբերել Փ. Զոհրանյանին (ծնվ.1938 թ.), ով տեղափոխվել է “Էրեբունի ” ԲԿ:
Ավտոպատահար Վաղարշապատ-Մարգարա ավտոճանապարհին
Հունիսի 25-ին, ժամը 21.50-ին ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ-Մարգարա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վաղարշապատ քաղաքի Ռ.Եսայան փողոցի թիվ 51 տան մոտակայքում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի 45 PO 045 պետհամարանիշով (վարորդ` 1967թ ծնված Ն. Թումանյան) և «ԶԻԼ» մակնիշի 161 LV61 պետհամարանիշով ավտոմեքենաները, ինչից Ն.Թումանյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Վաղարշապատ քաղաքի ԲԿ, այնուհետև՝ «Սրբ. Գ.Լուսավորիչ» ԲԿ:
Փլուզումներ Հայաստանում
Հունիսի 25-ին, ժամը 21.59-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Տերյան փողոցի 50 շենքի 6-րդ բնակարանի պատշգամբը փլուզվել է:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի հերթապահ խումբ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Փլուզվել է կամուրջ
Հունիսի 25-ին, ժամը 21.40-ին տեղեկություն է ստացվել, որ Կապան – Քաջարան ավտոճանապարհի 13-րդ կմ-ում (Ձագեձոր գյուղի մոտակայքում) Ողջի գետի վարարումից փլուզվել է գյուղ տանող կամուրջ:
Դեպքի մասին տեղյակ է պահվել Սյունիքի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետը, Սյունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետը, Սյունիքի փոխմարզպետը, Սյունիքի ԱԱԾ ՕՀ-ն և Սյունիքի մարզպետարանի բնապահպանության բաժնի պետը:
Քարաթափում Սյունիքի մարզում
Հունիսի 25-ին, ժամը 09.06-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Տարոնիք -Դաստակերտ գյուղերի մոտակայքում` սարալանջից տեղի է ունեցել քարաթափում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ տեղի է ունեցել քարաթափում, և ճանապարհահատվածը դարձել է մասամբ անանցանելի:
Ժամը 16.08-ին «Սիսիանի ՃՇՇ» ՍՊԸ-ի աշխատակիցները հեռացրել են քարերը, և ճանապարհը դարձել է ամբողջովին երթևեկելի:
Ավտոպատահար ՄԵծամոր-Արմավիր ավտոճանապարհին
Հունիսի 25-ին, ժամը 09.13-ին տեղեկություն է ստացվել, որ ՄԵծամոր-Արմավիր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ.
Դեռևս չբացահայտված պայմաններում «Օպել Զաֆիրա» մակնիշի 35 ՍՏ 227 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է «ԿամԱԶ» մակնիշի 08 ՍՍ 517 պետհամարանիշով ավտոմեքենային:
Հրշեջ-փրկարարաները «Օպել» մակրնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին` Արման Գուշունցին (ծնվ. 1986 թ.), ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Մեծամոր քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են բավարար:
Գազի արտահոսք մանկապարտեզում
Հունիսի 25-ին, ժամը 21.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի առաջին մանկապարտեզում գազի խողովակից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկումով:
Դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Դուրյան թաղամասի 50 հասցեում գտնվող թիվ 54 մանկապարտեզի բաց պատշգամբում 3 կգ-ոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Զոհեր և տուժածներ չկան:
Եղեգնաձոր-Վայք ավտոճանապարհին ավտոմեքենա է ընկել գետը
Վարդենիսում և Կապան – Ճակատեն ավտոճանապարհի ավտոմեքենաներ են արգելափակվել
Հունիսի 26-ին, ժամը 02.35-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Չարենցի փողոցի գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 02.38-ին «ԳԱԶել» մակնիշի 1735Տ պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Ա.Զիրոյան) դուրս է բերվել երթևեկելի հատված:
Հունիսի 25-ին, ժամը 23.01-ին ահազանգ է ստացվել, որ Կապան – Ճակատեն ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակա դաշտում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 23.18-ին «ՎԱԶ 2106» մակնիշի 10 ՍՏ 780 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Դավիթ Ստեփանյան) դուրս է բերվել երթևեկելի հատված:
Հրդեհներ Հայաստանում
Հրդեհ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին
Հունիսի 25-ին, ժամը 10.28-ին տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ-ում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.39-ին, մարվել՝10.56-ին:
Պարզվել է, որ Ա.Գրիգորյանին պատկանող այգում այրվել է 1 ընկույզի ծառ, 4 հակ, 20 քմ խաղողի այգի, 30 քմ խոտածածկ տարածք:
Հրդեհ Տաշիր քաղաքում
Հունիսի 25-ին, ժամը 14.18-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Տաշիր քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցի թիվ 36 տանը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է ժամը 14.24-ին:
Պարզվել է, որ Վ.Սարգսյանին պատկանող տան մոտակայքում այրվել են տնտեսական իրեր:
Հրդեհ Լուսակունք գյուղում
Հունիսի 25-ին, ժամը 20.29-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղում այրվում է տան տանիք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Լուսակունք գյուղի 1-ին փողոցի թիվ 107 տան տանիքում տեղի է ունեցել էլ. լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկումով: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Հ. Մկրտչյանին պատկանող տան տանիքում այրվել են էլ լարեր (1 գմ) :
Հրդեհ Լենինգրադյան փողոցում
Հունիսի 26-ին, ժամը 02.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 18 շենքի մոտակայքում ավտոմեքենա է այրվում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.36-ին, մարվել` 03.02-ին: Այրվել է Մ.Միքայելյանին պատկանող «Վոլկսվագեն Բորա» մակնիշի 18 ММ 008 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածը:
Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը
Հունիսի 25-ին, ժամը 22.52-ին ահազանգ է ստացվել, որ Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհի 2-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան – Սևան ավտոճանապարհի 32 կմ-ում «Ֆորդ» մակնիշի 32 ՍՕ 304 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` Ռ.Հարությունյան, ծնված 1949 թ.) դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառին, ինչից վարորդը և ավտոմեքենայի ուղևոր Ա.Մանուկյանը (ծնված 1966թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Չարենցավան քաղաքի ԲԿ, այնուհետև` «Սրբ. Գ.Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները Ա. Մանուկյանի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ռ. Հարությունյանինը՝ ծանր:
Ժամը 23.41-ին հրշեջ – փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
Երկրաշարժ Իրանի տարածքում
Հունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 17.22-ին ՍՊԾ սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4.2 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում` Խոյ քաղաքից 15 կմ դեպի հյուսիս-արևմուտք:
Էպիկենտրոնի կոորդինատներն են` հուսիսային լայնության 38.59 0 և արևելյան լայնության 44.79 0:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ: Դեռևս զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: ՀՀ հարավային շրջաններում երկրաշարժը չի զգացվել:
Մոնիկա Լևինսկու սպիտակեղենն աճուրդի են հանելու
Քաղաքական սկանդալի մասնակից Մոնիկա Լևինսկու անձնական իրերն ու սպիտակեղենն աճուրդի են հանվելու:
ԱՄՆ նախագահ Բիլլ Քինթոնի հետ սեքսուալ կապի արդյունքում հայտնի դարձած 39-ամյա Մոնիկա Լևինսկու իրերից հատուկ հավաքածու են ստեղծել, որը կվաճառվի մեկ լոտով` մեկնարկային գինը 2500 ԱՄՆ դոլար:
Nate D. Sanders աճուրդի տան ներկայացուցիչները նշել են, որ ներկայացված են պիջակներ, L և XL չափսի վերնաշապիկներ, ինչպես նաև ներքնազգեստ ու սև զգեստ: Ներկայացվելու են նաև Քլինթոնի ստորագրությամբ լուսանկարներ ու մի քանի բացիկ:
Բրիտանական մամուլի ներկայացուցիչներն ընդգծել են այն փաստը, որ մինչ Բիլլ Քլինթոնը, Մոնիկա Լևինսկին հարաբերություններ է ունեցել ամուսնացած դասատու Էնդի Բլեյլերի հետ:
Ինքը` Մոնիկան խոստովանել է, որ ստիպված է եղել հաղթահարել հոգեբանական խնդիրներ` ԶԼՄ-ների կողմից ուշադրության ու ԱՄՆ նախագահի իմպիչմենտի կապակցությամբ: Նա ասել է, որ շատ է ապրումներ ունեցել երկրի առաջին դեմքի հետ հարաբերությունները ողջ աշխարհում քննարկման նյութ դառնալու պատճառով:
Նրա խոսքով, որոշ ինտիմ մերձեցումներ տեղի են ունեցել Սպիտակ տան օվալաձև առանձնասենյակում` ԱՄՆ նախագահի գլխավոր գրասենյակում:


