2013 թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների կողմից ՀՀ տարածքում առգրավվել կամ բնակչության կողմից կամավոր հանձնվել է 517 միավոր հրազեն և 25 միավոր գազային ու օդամղիչ ատրճանակ: Նշված 517 միավոր հրազենից 78-ը կամ 15.1%-ը առգրավվել է, 87-ը կամ 16.8%-ը` հայտնաբերվել, իսկ 352-ը կամ 68.1%-ը հանձնվել կամավոր: Այդ 517 միավոր հրազենից 69-ը եղել է ատրճանակ, 42-ը` ինքնաշեն ատրճանակ, 22-ը` ինքնաշեն կրակող սարք, 44-ը` ինքնաձիգ, 5-ը` ինքնաշեն ինքնաձիգ, 318-ը` տարբեր տեսակի գործարանային և ինքնաշեն հրացաններ, որից 263-ը` որսորդական, 14-ը` տարբեր տեսակի գործարանային ու ինքնաշեն նռնականետ, 3-ը` գնդացիր և այլն:
Միաժամանակ առգրավվել, հայտնաբերվել կամ կամավոր հանձնվել է տարբեր տրամաչափի 58.070 փամփուշտ, 187,1 մետր դետոնացիոն քուղ, 115 միավոր սառը զենք, տարբեր տեսակի 320 նռնակ, 39 ինքնաշեն նռնակ, նռնակի 211 պայթուցիչ, 28 պայթուցիկ սարք, 6.9 կգ պայթուցիկ նյութ, 49 ական և արկ, 91 ճայթիչ և այլն:
Հաշվետու ժամանակահատվածում Երևան քաղաքում ոստիկանության ստորաբաժանումների կողմից առգրավվել, հայտնաբերվել կամ կամավոր հանձնվել է 96 միավոր հրազեն և 20 միավոր գազային ու օդամղիչ ատրճանակ: Նշված 96 միավոր հրազենը կազմում է հանրապետությունում հայտնաբերված կամ կամավոր հանձնված հրազենի 18.6%-ը:
Այդ 96 միավոր հրազենից 22-ը կամ 22.9%-ը, առգրավվել է:
Համաձայն ՀՀ ոստիկանության 2013 թ. հիմնական կազմակերպչական միջոցառումների պլանի պահանջների՝ ապրիլի 8-ից մայիսի 8-ը ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ոստիկանության տարածքային մարմինների ուժերով ՀՀ տարածքում անցկացվել է «Զինանոց-2013» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման 1-ին փուլը, որի ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների կողմից առգրավվել կամ տարված բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր հանձնվել է ապօրինի կերպով պահվող 177 միավոր տարբեր տեսակի հրազեն:
Daily Archives: July 11, 2013
Պաբլո Ներուդայի մահվան վերջնական պատճառը կպարզեն Իսպանիայում
Չիլիի դատարանի որոշմամբ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Պաբլո Ներուդայի աճյունի նմուշները կտեղափոխվեն Իսպանիա, որտեղ Մուրսիա քաղաքի համալսարանում թունաբանական ուսումնասիրություն կկատարվի` նրա մահվան վերջնական պատճառը պարզելու նպատակով:
Ներուդան մահացել է 1973-ին, Չիլիում կատարված հեղաշրջումից անմիջապես հետո: Պաշտոնական վարկածի համաձայն, բանաստեղծի, կոմունիստական կուսակցության անդամի մահը շագանակագեղձի քաղցկեղից, սակայն, որոշ փորձագետներ ենթադրում են, որ իրական պատճառը կանխամտածված սպանությունն էր հոսպիտալում, ուր այն ժամանակ գտնվում էր Ներուդան:
Փաստաբան Ռոդոլֆո Ռեյեսի խոսքով, այդ հետազոտության արդյունքները ԱՄՆ համալսարանի այդ ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքերի հետ թույլ կտան բոլոր կասկածները վերացնել: Մահվան մասին վկայականի համաձայն,որը տրվել է Սանտյագոյի Santa Maria կլինիկայում, բանաստեղծը մահացել է քաղցկեղային հիվանդության բարդություններից: Սակայն, նրա վարորդ Մանուել Արայան ու չիլիացի լրագրող Ֆրանսիսկո Մարին հավատացնում են, որ Ներուդան սպանվել է Պինոչետի կողմնակիցների արած մահացու ներարկումից` Մեքսիկա կատարելիք ուղևորությունից առաջ:
Բենզասղոցով 10 կաղնի է հատել
Ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Դիլիջանի բաժնի ծառայողները, «Դիլիջանի ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ համատեղ ստուգայց կատարելիս, Դիլիջանի ազգային պարկի 11-րդ և 12-րդ պահաբաժիններում հայտնաբերել են 10 հատված կաղնի:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ծառերը բենզասղոցով ապօրինի հատել է Հաղարծին գյուղի բնակիչ, 1985 թ. ծնված, նախկինում դատված Արշակ Հ.-ն:
Պետությանը պատճառված նյութական վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:
Նախագահը ստորագրել է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը և մի շարք այլ օրենքներ
Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Իրան-Հայաստան 400կվ լարման էլեկտրահաղորդման օդային գծի՝ ՀՀ տարածքով անցնող հատվածի շինարարության աշխատանքների նկատմամբ հարկային և մաքսային վճարների արտոնություններ սահմանելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքները:
Վրաերթ Արմավիր-Մեծամոր ճանապարհին
Երևան-Սևան ճանապարհին «ԲՄՎ»-ն դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ծառի
Երևան-Երասխ ճանապարհին մեքենաներ են բախվել
Նոր մանրամասներ Գյումրիում տեղի ունեցած խուլիգանության դեպքից
Ինչպես տեղեկացրել էինք՝ հուլիսի 9-ին, ժամը 22.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «որովայնի կտրած-ծակած թափանցող վնասվածք» ախտորոշմամբ Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի թիվ 51 տնից բուժօգնության է տեղափոխվել նույն տան բնակիչ, 1979 թ. ծնված Արթուր Գ.-ն, որն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել էր, որ նա վնասվածքն ստացել է ժամը 22.00-ի սահմաններում տան մոտ տեղի ունեցած վիճաբանության և քաշքշուկի ժամանակ անհայտ անձի կողմից:
Մեկնած օպերատիվ խումբը դեպքի վայրում հայտնաբերել էր ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 3 կրակված պարկուճ:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված տան մոտ կրակոցներն արձակել է նույն տան բնակիչ, 1955 թ. ծնված Աղվան Գ.-ն` իրեն պատկանող «Սայգա ՄԿ-03» տիպի 7.62 մմ տրամաչափի որսորդական հրացանից:
Հրացանն առգրավված է:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Արթուր Գ.-ին վնասվածք պատճառած անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Ոստիկանները բռնեցին փախուստի դիմած կողոպտչին
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Մալաթիա թաղամասի գյուղմթերքների շուկայի տարածքից բերման են ենթարկել 1959 թ. ծնված, նախկինում դատված Սերյոժա Ա.-ին:
Պարզվել է, որ նա կեսօրին մոտ նշված շուկայում առևտրով զբաղվող մի կնոջից բացահայտ հափշտակել է կանխիկ գումար և դիմել փախուստի:
Հափշտակվածն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:
Երկու կանանց վրաերթի ենթարկած «Շկոդա»-ի վարորդը դիմել է փախուստի
Հուլիսի 10-ին, ժամը 08.00-ի սահմաններում, «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայի անձը չպարզված վարորդը Երևանի Բաբաջանյան փողոցում վրաերթի է ենթարկել երկու կանանց, այնուհետև «Շկոդա»-ն բախվել ճամփեզրին կայանված «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենայի:
Վարորդը թողնելով դեպքի վայրը` հեռացել է:
Վրաերթի հետևանքով արմնական վնասվածքներ ստացած կանայք տեղափոխվել են հիվանդանոց:
Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
Լյուքսեմբուրգի կառավարության ղեկավարը հեռանում է պաշտոնից
Բելգիայի վարչապետ Ժան -Կլոդ Յունկերը հինգշաբթի երկրի հետախուզական ծառայությունների գործունեության շուրջ ծավալված սկանդալի հետ կապված հայտնել է պաշտոնից հեռանալու մասին:
Հունիսի սկզբին հայտնի էր դարձել, որ Լյուքսեմբուրգի գաղտնի ծառայությունները գաղտնալսել էին քաղաքական գործիչների զրույցները, այդ թվում նաև հենց նրա` Յունկերի, ինչպես նաև կաշառք էին վերցրել ու զբաղվել արդյունաբերական լրտեսությամբ:
Խորհրդարանում Յունկերի քաղաքական ընդդիմադիրները` “կանաչների” կուսակցությունն ու Լյուքսեմբուրգյան դեմոկարատական կուսակցությունն ուղիղ մեղադրեցին վարչապետին, թե իբր նա գիտեր այդ խախտումների մասին, սակայն ոչ մի միջոց չի ձեռնարկել:
Կառավարող կոալիցիայից շատ սոցիալիստներ փաստացի պաշտպանեցին վարչապետին ներկայացված մեղադրանքը (ում իրավասության տակ է գտնվում նաև հատուկ ծառայությունների ղեկավարությունը),որ նա տեղյակ է եղել այդ անօրինական գործունեության մասին:
Ինքը` Յունկերն ավելի վաղ բազմիցս հերքել է իր հասցեին հնչած մեղադրանքները:
Վերլուծաբանները չեն բացառում, որ այս ամենը կազմակերպված, լավ պլանավորած կամպանիա է` Եվրոպայի ամենաազդեցիկ մարդկանցից մեկին իշխանությունից հեռացնելու նպատակով:
Վաղաժամկետ ըտրությունները պետք է տեղի ունենան 3 ամսից: Դեռևս հայտնի չէ, թե Ժան-Կլոդը պատրաստվում է արդյոք կրկին վարչապետի պաշտոնը զբաղեցնել, որտեղ , ի դեպ, նա 1995-ից էր:
հեռանում է պաշտոնից
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 10-ից 11-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված խարդախության 9 դեպքից բացահայտվել է 7-ը, մարմնական վնասվածք հասցնելու 10 և յուրացման կամ վատնման 1 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաև մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Բրյուսովականները հրաժեշտ տվեցին բուհին
«Երդվում եմ՝ ձեռք բերված գիտելիքները ծառայեցնել պետության զարգացմանն ու հզորացմանը, լինել հայրենիքի և ազգի արժանի զավակ, ջանք չխնայել պետության բարգավաճման և աշխարհում ուրույն տեղն ունենալու գործում։ Երդվում եմ՝ իմ գիտելիքները, կամքը, ձգտումներն ու հոգու կրակը փոխանցել հաջորդ սերնդին»,- այսպիսի երդմամբ հարյուրավոր շրջանավարտներ հրաժեշտ տվեցին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանին (ԵՊԼՀ)։
Հուլիսի 10-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողական խորհուրդը կազմակերպել էին ԵՊԼՀ 2012-2013 ուսումնական տարվա բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը։
ԵՊԼՀ շրջանավարտներից 159-ն այս տարի արժանացել են կարմիր դիպլոմի։ Ողջունելով բոլոր շրջանավարտներին՝ բուհի ռեկտոր Գայանե Գասպարյանը բարի երթ և հաջողություններ մաղթեց վերջիններիս։ Ռեկտորի խոսքով՝ լեզվաբանական համալսարանը Հայաստանում այսօր դասվում է ամենաորակյալ կրթություն մատուցող, ամենամրցունակ համալսարանների, աշխատաշուկայում ամենամեծ պահանջարկ ունեցող բուհերի թվին։ Նա պատգամեց շրջանավարտներին միշտ և ամենուր բարձր պահել բրյուսովականի անունը։
Ավարտական միջոցառմանն ուղեկցվում էր համերգային ծրագրով։ Ելույթ ունեցան Էրիկը, Սոֆի Մխեյանը, Արմինկան, Անդրեն և Արամ MP3-ն, «Վիտամին» ակումբը:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն
Մեծ Բրիտանիան պատրաստվում է դարի իրադարձությանը.Քեյթ Միդլթոնը կարող է ծննդաբերել այսօր
Տեղի մամուլի տեղեկացմամբ, գահաժառանգը պետք է լույս աշխարհ գա կամ հուլիսի 11-ին կան 13-ին: Հիվանդանոցը, որտեղ պատրաստվում է ծննդաբերել Քեյթը, հիմա ասեղ գցելու տեղ չկա: Բոլոր տեղերը նախապես զբաղեցրել են լրագրողները: Սակայն նրանց ավետիսն առաջինը լսել չի հաջողվի: Լուրն առաջինը կհաղորդեն թագուհուն, ապա հետո կհրապարակեն Բուքինգհեմյան պալատի Twitter-յան էջում:
Երեխայի սեռը գաղտնի է պահվում: Սակայն նրա “գործնական պլաններն” արդեն հայտնի են. 2014-ին աղջիկը կամ տղան հատուկ “մանկական” ուղևորության կմեկնի դեպի Ավստրալիա ու Նոր Զելանդիա:
Սաուդյան արքայադստերը 12 տարվա ազատազրկում է սպառնում
Կալիֆոռնիայի իշխանությունները Սաուդյան Արաբիայի արքայադուստր Մեշաել Ալայբանին մեղադրել են մարդկանց առևտրով զբաղվելու ու գերելու համար: Ձերբակալվելուց հետո նրան 5 մլն դոլար գրավադրույքի դիմաց բաց են թողել: Հիմա նրան սպառնում է 12 տարվա բանտային կալանք:
Հանցագործությունը բացահայտվեց այն ժամանակ, երբ 30-ամյա քենիացի տնային տնտեսուհին, որը պահվում էր Աբդել Ռահմանի բեն Նասեր բեն Աբդելի կանանցից մեկի տանը, կարողացավ փախչել ու ոստիկանություն դիմել:
Պայմանագրի համաձայն, նրան պետք է ամսական 1,6 հազար դոլար վճարեին: Սակայն, արքայադուստրը կնոջից վերցրել է բոլոր փաստաթղթերն ու ստիպել նրան աշխատել առանց հանգստյան օրերի ու ընդամենը 220 դոլարով: Քենիացի կնոջից բացի, Մեշաել Ալայբանի տանը ֆիլիպինցի 4 կանայք էլ են անօրինական պահվել:
Ավտոպատահարներ
Հուլիսի 10-ին, ժամը 06.00-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 124-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում, բախվել են «ՎԱԶ 2121» մակնիշի 52ՏՏ714 պետհամարանիշի և «ՀԻՆՈ 700» մակնիշի բեռնատար ՊՆ3330Տ պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ 2121» մեքենայի վարորդ` 1959թ. ծնված Ռոբերտ Արզումանյանը, ուղևորներ` 1959թ. ծնված Մարգարիտա Արզումանյանը, 2009թ. ծնված Տիգրան Օհանյանը և Անուշ Արզումանյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձոր քաղաքի ԲԿ:
Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Արգել գյուղում
Հուլիսի 10-ին, ժամը 21.55-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արգել գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Արգել գյուղի 1-ին փողոցի թիվ 22 տան մոտակայքում «Մերսեդես» մակնիշի 22ՏՕ975 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1981թ. ծնված Գևորգ Հարությունյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը, որը շրջվել է գազատար խողովակի վրա: Տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
Հրդեհներ խոտածածկ տարածքներում
Հուլիսի 10-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Երևանի Բուսաբանական այգու տարածքում այրվել է 200 քմ մակերեսով խոտածածկ տարածք, Արարատի մարզիՈսկետափ գյուղում` 160 հակպահեստավորված անասնակեր, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի թիվ 123/1 տան մոտակայքում` 50 քմ խոտածածկ տարածք, Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղից դեպի Թանահատ վանական համալիր տանող ավտոճանապարհի 3-րդ կմ-ի մոտակայքում` 4000 քմ, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 2-րդ դպրոցի խաղադաշտում` 2քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել:
ՎՊ հաշվետվության ուսումնասիրության արդյունքում 4 նյութ ուղարկվել է ոստիկանություն
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում շարունակվում է ՀՀ վերահսկիչ պալատի 2012թ. տարեկան հաշվետվության ուսումնասիրությունը:
2013թ. հուլիսի 10-ի դրությամբ՝ ուսումնասիրության արդյունքում առանձնացվել են 4 նյութեր եւ ուղարկվել ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչություն` օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար:
Լոռի. Հարուցվել է քրեական գործ` ծեծի ենթարկելու փաստի առթիվ
Քաղաքացուց ստացած հաղորդման հիման վրա Լոռու մարզի դատախազությունում հարուցել է քրեական գործ` Սպիտակի քաղաքապետի կողմից նույն քաղաքի բնակչին ծեծի ենթարկելու փաստի առթիվ:
Մասնավորապես` Սպիտակի քաղաքացի Լ.Մարյանը հաղորդում է ներկայացրել, որ 2013թ. հուլիսի 9-ին Սպիտակ քաղաքի Տեր-Սիմոնյան փողոցում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ քաղաքապետ Գ.Սահակյանը ծեծել է իրեն:
Հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով։ Քրեական գործով նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնին:
Հայ շախմատիստներն Իսպանիայում կազմակերպված միջազգային մրցաշարերում
Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանն Իսպանիայի Բենասկ քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում խաղացված վեց տուրից հետո վաստակել է 5 միավոր: Նա կես միավորով է ետ մնում աղյուսակը գլխավորող հինգ գրոսմայստերներից:
Գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանն Իսպանիայի Բարսելոն քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում կայացած վեց տուրից հետո վաստակել է 4,5 միավոր: Նա մեկ միավորով ետ է մնում առաջատարից` գրոսմայստեր Քրիստիան Կրուզից (Պերու):
Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանն ունի 4 միավոր:





