«Վարդավառյան» ֆլեշմոբ՝ Դավթաշենում

d001Դավթաշեն վարչական շրջանում Վարդավառի ամենամեծ միջոցառումը կենտրոնական զբոսայգում էր՝ քրիստոնեության 1700-ամյակին նվիրված խաչքարի մոտ։

Դավթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ տեր Խորենը երեխաներին հաղորդակից դարձրեց տոնի խորհրդին, ապա, օրվա հերթական խորհրդին հետևելով, տոնի մասնակիցները աղավնիներ բաց թողեցին երկինք։
Դավթաշենցի երեխաները «Ուրախ վարդավառի» իրենց տոնախմբությունը հատկանշեցին օճառի պղպջակներով ֆլեշմոբով։
Ինչպես Երևանի բոլոր վարչական շրջաններում, Դավթաշենում նույնպես տոնախմբության մասնակիցներին ջուր էին մատակարարում ջրցան մեքենաները։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում Վարդավառին վարդաթերթիկներով ջուր էին ցողում

001 (1)Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Վարդավառի տոնախմբությունը Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում է անցկացվել՝ ավանդական խաղերով։

Վարչական շրջանի մարզադպրոցի սաները մրցակցել են ազգային կոխի ցուցադրական ելույթներով։
Ժողնվագարանների կենդանի նվագակցության ներքո՝ պարային համույթների պարուհիները վարդի թերթիկներ են լցրել ջրով լի փոքրիկ ջրավազանների մեջ, որտեղից էլ Վարդավառի մասնակիցները վերցնում էին միմյանց վրա ցողելու ջուրը։ Տոնախմբության ամբողջ ընթացքը համերգային ծրագիր էր՝ պարային ու ժողգործիքների համույթների կատարումներով։
Վարդավառին մասնակից ամենափոքրիկները վարչական շրջանի աշխատակազմից ջրցան խաղալիքներ, իսկ տոնախմբությանը ներկա կանայք՝ տոնի խորհրդանշան վարդեր են նվեր ստացել։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Վարդավառի խորհրդի մասին պատմող բուկլետներ են բաժանվել Ավան վարչական շրջանում

avan 004Պայծառակերպության կամ Վարդավառի տոնի առիթով տոնական միջոցառումներ են կազմակերպվել նաև Ավան վարչական շրջանում: Տոնական օրն այստեղ սկսվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու զանգերի ղողանջներով, մատուցվել է Սուրբ պատարագ:
Վարչական շրջանի հոգևոր հովիվը եկեղեցու հարակից այգում բնակչության հետ զրույցի ընթացքում վերջիններիս ներկայացրել է տոնի խորհուրդն ու ծիսակարգը: Բնակիչներին նաև Վարդավառի խորհրդի մասին պատմող բուկլետներ են բաժանվել:
Մանուկների համար օրն իրապես տոնական է դարձել բակային տարածքներում: Տոնի խորհրդով միմյանց վրա ջուր ցողելու ավանդույթը պահելու նպատակով` բնակիչներին ջրով ապահովելու համար ջրցան մեքենաները շրջել են վարչական շրջանի տարբեր թաղամասերով ու բակային տարածքներով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Ջրային տոնախմբություն՝ Կարապի լճում

ՎարդանառՎարդանառի տոնին նվիրված մայրաքաղաքի, թերևս, ամենամարդաշատ միջոցառումը Կարապի լճում էր: Երևանի քաղաքապետարանի և <<ՆՈՅ>> բնական աղբյուրի ջրի ջանքերով Կարապի լճում ու լճի հարակից տարածքում իսկական տոնական տրամադրություն էր ապահովվել՝ տոնական երաժշտությամբ ու ջրային տոնին համահունչ ձևավորմամբ:

Կազմակերպիչները ջուր ցողելու համար տեղում դույլեր էին բաժանում միջոցառման մասնակիցներին։ Հարյուրավոր երիտասարդներ զվարճանում էին յուրօրինակ <<ջրային դիսկոտեկում>>։
Միջոցառման մասնակիցներին, ի դեպ, հաճելի անակնկալ է մատուցել նաև երգչուհի Իվետա Մուկուչյանը՝ իր նոր, ամառային երգի շնորհանդեսով։ Կարպի լճում նաև տոնական դիսկոտեկ-համերգ էր, որն իր հերթին ուղեկցվում էր զանազան անակնկալներով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Վարդավառի տոնը` Նոր Նորք և Արաբկիր վարչական շրջաններում

001Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ բոլոր վարչական շրջաններում առավոտից մեկնարկել ու շարունակվում են Վարդավառի միջոցառումները:
Օրվա կապակցությամբ ջրցան մեքենաների շքերթ է տեղի ունեցել նաև մայրաքաղաքի 002ՎարդավառԱրաբկիր, Նոր Նորք և վարչական մյուս շրջաններում: Նոր Նորքի փողոցներով շրջելուց հետո մեքենաների մի մասը շարժվել է դեպի բակային տարածքներ, մի քանիսն էլ կայանել է Գայի արձանի հարակից տարածքում, որտեղ մանուկների խինդ ու ծիծաղով համեմված ուրախ տրամադրությունն ամբողջացել է հնչող տոնական երաժշտությամբ: Տոնական միջոցառման մասնակիցներն ապահովվել են դույլերով: Միջոցառմանն, ի դեպ, Նոր Նորքի բնակիչների հետ միասին մասնակցել է նաև վարչական շրջանի ղեկավարը: Վարդավառի տոնը նշվել է նաև վարչական շրջանի բակային ճամբարներում:
Արաբկիրում ևս վաղ առավոտից ուրախ եռուզեռն ու բարձր տրամադրությունն էր իշխում: Այստեղ նույնպես մարդաշատ վայրերում ու բակային տարածքներում կայանած ջրցան մեքենաները Վարդավառի մասնակիցներին ապահովել են ջրով, իսկ փոքրիկ արաբկիրցիներին էլ, վարչական շրջանի կողմից որպես նվեր, փոքրիկ դույլեր ու ջրմուղ ատրճանակներ են տրամադրվել: Կազմակերպվել են նաև ազգային, ավանդական խաղեր:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Հայաստանում հեթանոսական համայնքը ևս ակտիվորեն մասնակցում է Վարդավառի տոնակատարությանը

DSCN4447Հայաստանում հեթանոսական համայնքը ակտիվորեն մասնակցում է Վարդավառի տոնակատարությանը` որպես հեթանոսական ժամանակներից պահպանված տոնի: Քուրմ Գագիկ Հայրապետյանի պնդմամբ` մեր նախնիները շատ ավելի ճիշտ էին մեկնաբանում ջրի խորհուրդը, գիտեին, որ այն մեծ ուժ ունի և, եթե մի բաժակ ջրի մոտ սիրո խոսքեր շշնջաս ու դրանով ցողես սիրած էակիդ, նա անպայման կհմայվի քեզնով:
«Հին ժամանակներում արդեն հասկացել էին, որ ջուրը մեծ խորհուրդ ունի, որ նրա միջոցով կարելի է սիրո մասին տեղեկատվություն հաղորդել, ուստի դիմում էին Աստղիկ դիցուհուն, որ նա հովանավորի իրենց սերը»,- ասում է Գագիկ Հայրապետյանը և անդրադառնում այն ծիսակատարությունը, որ այժմ ամեն տարի Վարդավառի տոնին կազմակերպում է նեոհեթանոսական «արորդիների ուխտը». «25 տարի է արդեն «արորդիների ուխտը» և, առհասարակ, բոլոր ցանկացողները վարդավառը նշում են Գառնիի տաճարի տարածքում, որովհետև այն պահպանված միակ հեթանոսական տաճարն է: Տոնը սկսվում է Աստղիկին նվիրված ծեսով: Այդ օրը օրհնվում են Գառնիի ջուրը և վարդերը, իսկ մարդիկ իրար ցողում են վարդաջրով»:

Ավտոպատահար Վանաձոր քաղաքում

ավտոպատահարՀուլիսի 6-ին, ժամը 22.57-ին ահազանգ է ստացվել, որ  Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Բաղրամյան պողոտայի և Տավրոս փողոցի խաչմերուկում բախվել են «Վազ 2121» մակնիշի 73VQ333 պետհամարանիշի (վարորդ՝ 1933թ. ծնված Գրիգոր Ավագյան) և  «Օպել» մակնիշի 35TՏ795 պետհամարանիշի (վարորդ՝ 1978թ. ծնված Սոս Անտոնյան) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Վազ 2121» ավտոմեքենան կողաշրջվել է:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «Վազ 2121» ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները վերացրել են գազի արտահոսքը:

Ավտոպատահար Վրաստանի Հանրապետությունում

ավտոպատահարՀուլիսի 7-ին, ժամը 08.41-ին Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը 01.46-ին Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն ուղևորվելիս՝ Շուլավերի բնակավայրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Շեվրոլե» մակնիշի K175EE/RUS պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ ՀՀ քաղաքացի Արմեն Գալակտյան) դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել է, ինչից ավտոմեքենայի ուղևորներ ՀՀ քաղաքացիներ Առուստամ Առուստամյանը (ծնվ. 1958 թ.), Մարինե Գևորգյանը (ծնվ. 1965 թ.), ՌԴ քաղաքացիներ Ռոման Առուստամյանն (ծնվ. 1999 թ.) ու Ալեկսի Առուստամյանը (ծնվ. 2002 թ.)տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Մառնեուլի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները Առուստամ Առուստամյանի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ մյուսներինը` բավարար:

Բանակը չի կարող տապալել իշխանությանը. Իրան

mursi (1)Իրանի խորհրդարանի ներկայացուցչի քաղաքական հարցերով խորհրդական Հուսեին Շեյխուլիսլամը հայտնել է, որ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները չեն ցանկանում, որպեսզի մուսուլմանական երկրներում ժողովրդավարություն հաստատվի, քանի որ նրանք աջակցում են Իսրայելին, որի նկատմամբ մուսուլմանական երկրներում ատելություն է տիրում: Նրա խոսքերով՝ Եգիպտոսի նախագհ Մուհամադ Մուրսիին ժողովուրդն է ընտրել, այդ պատճառով էլ բանակը իրավասու չէ հեռացնելու նրան:

Շեյխուլիսլամը հայտարարել է, որ Իսրայելը շատ անհանգստացած էր, երբ Եգիպտոսում իշխանության եկան «Մուսուլման եղբայրները»: Բացի այդ Սաուդյան Արաբիան և Քաթարը ևս դեմ էին Եգիպտոսի հեղափոխությանը, քանի որ վախենում էին, որ Եգիպտոսի առաջընթացի հետ մեկտեղ իրենց դերը տարածաշրջանում կնվազի: Խորհրդականի խոսքերով՝ Մուրսիի ճակատագիրը որոշելու են պատգամավորները, իսկ բանակը պետք է ապահովի քաղաքացիների անկախությունն ու անվտանգությունը՝ մնալով օրենքի շրջանակներում:

Մայրաքաղաքը նշում է Տիրոջ Պայծառակերպության կամ Վարդավառի տոնը

002Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը կամ Վարդավառը այս տարի նշում է հուլիսի 7-ին: Այն հինգ տաղավար տոներից մեկն է և խորհրդանշում է Քրիստոսի այլակերպության հիշատակը Պետրոս, Հովհաննես եւ Հակոբոս առաքյալների առջև:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, օրը առավել բովանդակալից և հիշարժան դարձնելու նպատակով, մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում նախատեսված են տոնական տարաբնույթ միջոցառումներ:
Վաղ առավոտից տոնականորեն զարդարված ջրցան մեքենաները լվացվել են երևանյան գլխավոր ու երկրորդական փողոցները: Մայրաքաղաքի փոքր կենտրոնում նաև շրցան մեքենաների շքերթ է կազմակերպվել, որից հետո մեքենաները, օրվան անհամբեր սպասող երեխաներին և, ինչու չէ, նաև մեծերին ջրով ապահովելու համար՝ ուղևորվել են դեպի մայրաքաղաքի տարբեր վարչական շրջանների հրապարակներ, այգիներ ու մարդաշատ այլ վայրեր, նաև բակային տարածքներ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այսօր Վարդավառի տոնն է

վարդավառԱյսօր Հայաստանում նշում են Վարդավառը:

Ըստ եկեղեցական տոնացույցի` այսօր Քրիստոսի պայծառակերպության տոնն է, որ ըստ ավանդության տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա. Սա եկեղեցական 5 տաղավար տոներից մեկն է:  Այս տոնը Հայաստանի մի շարք բնակավայրերում նշվում է մեծ շուքով. սա ընտանեկան տոն է:  Սակայն նաև այն բնակավայրերում, որտեղ Վարդավառը հատուկ չի նշվում, պահպանած է ջրցանության սովորույթը, որը գալիս է դեռևս հեթանոսական ժամանակներից:

Ավանդությունն ասում է, որ ստորգետնյա Աստվածը մարդկանցից գողանում է սիրո Աստծուն` Աստղիկին: Սիրո փոխարեն մարդկանց հոգիներում ատելություն է հաստատվում:

Երբ Վահագնն ազատում է Աստղիկին, նա շրջում է աշխարհում ու բոլորին վարդեր բաժանում, օծում վարդաջրով, որ նորից սերը հաստատվի նրանց հոգիներում: Իսկ վարդերը կարմիր են, քանի որ ըստ ավանդության, երբ Աստղիկն, իր վիրավոր սիրեցյալի մոտ ոտաբոբիկ վազելիս տրորում է վարդենում փշերը, նրա արյունոտած ոտքերից վարդերը կարմրում են, և առաջանում է սիրո ծաղիկը` կարմիր վարդը: Հեթանոսական տոնի առաջացումը և խորհուրդ այսպես է բացատրում:

Իսկ ըստ եկեղեցու` տոնը մի քանի հազար տարվա պատմություն ունի, և միմյանց վրա ջուր ցանելու ավանդույթը կապված է Նոյ նահապետի հետ: Ըստ այդմ`երբ Նոյյան տապանը հանգրվանում է Արարատի լանջերին, և Նոյն իր գերդաստանով իջնում է տապանից, նա ավանդում է իր որդիներին ամեն տարի միմյանց վրա ջուր ցանել` ի հիշատակ մեծ ջրհեղեղի:

Որոշ լեզվաբաններ նշում են, որ վարդավառ բառը կազմված է հին պարսկերեն «վարդ»` ջուր և «վառ»` ցանել բառերից, այդ պատճառով էլ օրվա հիմնական խորհուրդը ջրցանությունն է: Ըստ մեկ այլ կարծիքի` վարդավառ նշանակում է «հրավառ» կամ «կրակավառ». հուլիսը տարվա ամենաշոգ եղանակն է, և մարդիկ, միմյանց վրա ջուր ցանելով, հեթանոս աստվածներից ջուր են խնդրել:

Խոստումներ, որոնք չեն կատարվել

atletikaՉնայած մի շարք դժվարություններին` Հայաստանի աթլետները շարունակում են միջազգային ներկայացուցչական մեկնարկների մասնակցել, նաև հույսեր ներշնչել: Օրերս մեր երկրի 27 մարզիկ–մարզուհիներ Սլովակիայի Բանսկա Բիստրիցա քաղաքում կարողությունները փորձեցին  Եվրոպայի 3-րդ խմբի գավաթի խաղարկության մրցաշարում և 15 երկրների հավաքականների պայքարում հանգրվանեցին 9-րդ հորիզոնականում: Հետաքրքիր է իմանալ, թե արդյոք գո՞հ է իր սաների մրցելույթներից Հայաստանի աթլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ  Միշա Հայրապետյանը: 

– Մասնակցում էին նաև տանտերերի, Մալթայի, Բոսնիա-Հերցեգովինայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի, Իսրայելի, Վրաստանի, Ադրբեջանի, Անդորրայի, Լատվիայի, Լյուքսեմբուրգի, Ալբանիայի, Մակեդոնիայի, Եվրոպայի փոքր երկրների միացյալ հավաքականները: Մրցումների ծրագրում աթլետիկայի չորս տասնյակ մրցաձև էր: Մերոնք չմասնակցեցին միայն տղամարդկանց և կանանց ձողացատկի մրցումներին, կանանց խոչընդոտավազքին:  Ընդհանուր առմամբ մեր մարզիկները լավ մրցելույթներ ունեցան: 

– Երկու տարի առաջ Ռեյկյավիկում կայացած այս ստուգատեսում մերոնք 7-րդն էին: Ինչո՞վ է պայմանավորված նահանջը:

– Մեր լավագույն աթլետները հիմնականում դրսևորեցին իրենց կարողությունները:  Միայն նիզականետորդ Մելիք Ջանոյանը սայթաքեց: Նա այս անգամ լավ մարզավիճակում չէր և իր համար ցածր արդյունք ցույց տվեց` բավարարվելով 7-րդ տեղով` 65 մ 34 սմ: Մինչդեռ Ջանոյանը պետք է պայքարեր 1-2-րդ տեղերի համար: Մելիքը պատճառաբանեց, որ վնասվածքը խանգարում է: Ջանոյանը մասնակցել է օլիմպիական վերջին երկու խաղերին: Նրա լավագույն արդյունքն է 79 մ 12 սմ: Չի կարելի ասել, թե թիմը թուլացել էր, պարզապես մի քանի մրցաձևերում մերոնք չկարողացան իրենց լիարժեք դրսևորել: Նկատի ունեմ մարզուհիների նետումները, բացառությամբ` մրճանետման: Գնդի, սկավառակի նետումների արդյունքները ցածր էին: Մասնավորապես, այդ մրցաձևերում հանդես եկավ Աննա Շահնազարյանը և սպասելիքները չարդարացրեց: Արագավազորդ Հրանտ Եղիազարյանի մեղքով  երկու մրցաձևերում 0-ներ ունեցանք: 100 մ վազքում նա կեղծ մեկնարկ կատարեց և որակազրկվեց: 4х100 մ փոխանցավազքում էլ Հրանտը չկարողացավ փոխանցել փայտիկը, և այդ սխալի պատճառով մեր թիմը կրկին  0 ստացավ: Մարզիկն առաջին անգամ էր  միջազգային այդպիսի ներկայացուցչական մրցաշարի մասնակցում: Թերևս, նրան խանգարեց փորձի պակասը:

Իսկ մրցանակային տեղեր գրավեցին Հայաստանի չորս մարզիկներ: Նրանցից երեքը զբաղեցրին 2-րդ հորիզոնականը: Վարդան Փահլևանյանը հեռացատկեց 7 մ 74 սմ: Լևոն Աղասարյանը եռացատկում ցույց տվեց 15 մ 67 սմ: Ամալյա Շառոյանն էլ աչքի ընկավ  400 մ արգելավազքում` 1.00,50 վայրկյան: Աշոտ Հայրապետյանը 1500 մ վազքում 3-րդ էր` 8.53,14 վարկյան: Կարևոր էր, թե այս կամ այն մարզիկը քանի միավոր է բերում հավաքականին: Այս առումով առանձնացավ Շառոյանը, որը 4-րդն էր 100 մ արգելավազքում`14,35 վայրկյան: Նա իրեն լավագույն դրսևորեց նաև փոխանցավազքերում`   4х100 մ, 4х400 մ: Ամալյան թիմին բերեց 45 միավոր Վերջին մրցաձևերին հաջող մասնակցեց նաև Դիանա Խուբեսերյանը: Նա լավ հանդես եկավ 200 մ վազքում` 24,73 վայրկյան և 4-րդը ճանաչվեց: Դիանան հավաքեց 41 միավոր: 32 միավոր վաստակած Սաթենիկ Հովհաննիսյանը կարող էր ավելի բարձր արդյունք ցույց տալ, սակայն նա, հեռացատկելով 5 մ 82 սմ, գրավեց 5-րդ տեղը: Աշոտ Հայրապետյանը և Արամ Դավթյանը վաստակեցին 30 և 24 միավոր: Վերջինս հանդես եկավ 200 մ և 400 մ վազքերում, 4х100 մ, 4х400 մ փոխանցավազքերում: Սպասելիքներն ավելի մեծ էին Աղասյանից, նա մի փոքր զիջեց առաջին տեղը գրաված մարզիկին, մինչդեռ եռացատկորդի անձնական ռեկորդն է` 16 մ 33 սմ: Նրան այս տարի հետապնդում են վնասվածքները, թերևս դա էլ խանգարեց, քանի որ լիովին չէր ապաքինվել: Այժմ փորձում ենք այնպես անել, որ  նա կազդուրվի, վերագտնի լավագույն մարզավիճակը և ավելի բարձր արդյունք ցույց տա Եվրոպայի պատանեկան առաջնությունում:

Ինչևէ, առաջին տեղը գրավեց Սլովակիայի հավաքականը: Մեր սահմանակից Վրաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները մերոնցից առաջ էին: Ադրբեջանի ներկայացուցիչները 312,5 միավորով 8-րդ տեղում են, իսկ Վրաստանի ընտրանին 338 միավորով 7-րդն է: 9-րդ հորիզոնականում հանգրվանած մեր հավաքականն ունի 301 միավոր:

 – Առջևում մերոնց ի՞նչ փորձություններ են սպասում:

– Իտալիայի Ռիեթի քաղաքում հուլիսի 16-22-ը կայանալու է Եվրոպայի պատանեկան առաջնությունը, իսկ հուլիսի 28-29-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կանցկացվի Բալկանյան երկրների աթլետների ամառային առաջնությունը: Հայաստանը Բալկանյան պետությունների թվում չէ, բայց մեր երկրի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, Եվրոպայի ներկայիս ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանի հեղինակության շնորհիվ, մեր մարզիկներին իրավունք է վերապահվել մասնակցելու այդ ստուգատեսին: Ի դեպ, ձմռանը մերոնք հանդես են եկել Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կազմակերպված Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունում: Հայաստանի հավաքականի մարզուհիները 5-րդ, մարզիկները` 9-րդ տեղում էին: Ցավոք, ամառային առաջնությանը թիմերով մասնակցել չենք կարող: ճիշտ է,  մեր մարզիկներին հյուրընկալելու են, հոգալու են սննդի, գիշերելու ծախսերը, սակայն ճանապարհածախսի խնդիր կա, և մեծ պավիրակությունով չենք կարող մեկնել մրցավայր: Հայաստանից  հանդես կգա 10 մարզիկ-մարզուհի: Մինչդեռ թիմային պայքարին մասնակցելու համար առնվազն պետք մրցասպարեզ հանել 25 աթլետ: Դեռ որոշված չեն այն մարզիկների անունները, որոնք կարողություններն են փորձելու այդ ստուգատեսում: Ամեն ինչ կհստակեցվի հուլիսի վերջին: Ինչ վերաբերում է Եվրոպայի պատանեկան առաջնությանը, ապա հանդես կգան նրանք, ովքեր վարկանիշ ունեն` 5 մարզիկ-մարզուհի: Հայաստանի պատիվը կպաշտպանեն Սաթենիկ Հովհաննիսյանը (հեռացատկ), Լևոն Աղասյանը (եռացատկ), Ալբերտ Մարտիրոսյանը (գնդի հրում, նիզակի նետում), Սուրեն Խաչատրյանը (սկավառակի նետում), Դիանա Խուբեսերյանը (100 մ և 200 մ վազք):

 – Սպասելիքներն ինչպիսի՞ն են:

– Եթե մեր մարզիկները ցույց տան այն արդյունքները, որոնց ի վիճակի են, ապա առնվազն երկու մրցանակակիր կունենանք:

 – Մինչև 18 տարեկան մարզիկների այդ ստուգատեսում նախկինում Հայաստանի ներկայացուցիչները մեդալներ չեն ունեցել: Հետաքրքիր է` այդպիսի լավատեսության համար ի՞նչ հիմքեր կան:

– Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչների լավագույն արդյունքը զբաղեցրած 4-րդ տեղն է, սակայն մերոնց  ներկայիս արդյունքները բարձր են: Հույսեր է ներշնչում Մարտիրոսյանը: Նա 6 կգ-ոց գունդը հրել է 16 մ 40 սմ: Սպասվում է, որ Իտալիայում Ալբերտն ավելի բարձր արդյունք ցույց կտա: Խուբեսերյանը 100 մ և 200 մ վազքերում լավ ցուցանիշներ ունի: Աղասյանը 16 մ 33 սմ արդյունք է ցույց տվել, որը կրկնելու դեպքում կարող է  հաջողության հայտ ներկայացնել: Խաչատրյանն էլ վերջերս Թբիլիսիում կազմակեպված միջազգային մրցումներում սկավառակը նետել էր 50 մ 50 սմ, որը նույնպես լավ արդյունք է:

 – Նախատեսվա՞ծ է ուսումնամարզական հավաք:

– Հուլիսի 6-16-ը Եվրոպայի պատանեկան առաջնության մասնակիցները Ֆրանսիայի Մարսել քաղաքում ուսումնամարզական հավաք կանցկացնեն այդ երկրի հավաքականի հետ համատեղ:

 – Փաստորեն, շարունակում է հիմնախնդիր մնալ Հայաստանում աթլետիկայի մարզաբազայի բացակայությունը:

– Աշխարհում միակ երկիրն ենք, որը չունի ժամանակակից պահանջներին համապատասխանող աթլետիկայի մարզադաշտ: Արտաշատի մարզադաշտի վազքուղիները շարքից դուրս են եկել: Այնտեղ միայն մրցումներ են կազմակերպվում:

 –Իսկ ի՞նչ են ասում մեր մարզական այրերը, որևէ մեկը մի բան խոստանո՞ւմ է անել` դրությունը շտկելու համար:

– Հայաստանի նախագահը խոստացել է, որ Երևանի «Հրազդան» մարզադաշտն աթլետիկական հատվածներ է ունենալու: Ընդ որում, ֆինանսների մի մասը տրամադրելու է Աթլետիայի միջազգային ֆեդերացիան: Մնացածը պետք է մեր միջոցներով իրականացվի:

 – Իսկ «Հայաստան» մարզական միության «Սպարտակ» մարզադաշտն ինչո՞ւ չի վերանորոգվում:

– Դա մեզանից կախված չէ: Ժամանակին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, մեր երկրի սպորտպետկոմի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը վստահեցնում էին, որ այդ հարցը կկարգավորվի: Ի դեպ, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանն էլ ասել էր, որ մեկ տարում խնդիրը կլուծվի:  Բայց  տարիներն անցել են, և ոչինչ չի փոխվել: Ի դեպ, Մալթան, որի հավաքականը մեր մրցակիցն էր օրերս կայացած մրցումներում, Հայաստանից շատ փոքր երկիր է, բայց  աթլետիկայի ժամանակակից 5 մարզադաշտ ունի: 2010-ին, երբ ադ երկրում մրցումների էինք մասնակցում, ուղղակի ապշել էինք:

 – Այդ դեպքում ի՞նչն է ստիպում մարդկանց Հայաստանում աթլետիկայով զբաղվել:

– Պարզապես` սերն այդ մարզաձևի նկատմամբ: Աթլետիկա պարապողները որոշակի մտավոր կարողություններ պետք է ունենան, իսկ գլխավորն այն է, որ այն բազային է մյուս բոլոր մարզաձևերի համար:

 – Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիան պարապողներին ապահո՞վում է մարզական գույքով, հանդերձանքով:

– Ռոբերտ Էմմիյանի ջանքերի շնորհիվ 2012-ին Ֆրանսիայից մեծ քանակությամբ մարզագույք է բերվել Հայաստան: Մարզական հանդերձանքի վիճակն ավելի բարդ է: Արդեն երեք տարի է, ինչ «Ադիդաս» ֆիրման չի աջակցում Հայաստանի ֆեդերացիային: