Հայաստանի ֆուտբոլի առաջնություն. բարձրագույն խումբ. 4-րդ տուր

ֆուտբոլ2Օգոստոսի 31-ին կայացան Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 4-րդ տուրի հետևյալ հանդիպումները՝

«Բանանց»-«Փյունիկ» 2:2 (1:1)

Երևան, «Բանանց» մարզադաշտ

Մրցավար՝ Տիգրան Հովսեփյան

Գոլերը՝ Էդգար Մալաքյան, 12, 11մ, Լուբոշ Հանզել, 60 («Բանանց»), Գագիկ Պողոսյան, 15, Նարեկ Ասլանյան, 82 («Փյունիկ»)

 

«Ուլիս»-«Շիրակ» 0:3 (0:1)

Երևան, Ֆուտբոլի ակադեմիա

Մրցավար՝ Արման Ղուշչյան

Գոլերը՝ Բորիս Կադիո Դիդյե, 9, Սերժ Դեբլե, 86, 87

 

«Արարատ»-«Գանձասար» 3:2 (2:0)

Երևան, «Հրազդան» մարզադաշտ

Մրցավար՝ Սուրեն Բալիյան

Գոլերը՝ Նորայր Գրիգորյան, 16, Ալեքսանդր Ռակիչ, 39, 77 («Արարատ»), Դեյան Վուկոմանովիչ, 58, Նարեկ Բեգլարյան, 90+2 («Գանձասար»)

ԱՂՅՈՒՍԱԿ

N Թիմեր Խ Մ
1 . Փյունիկ 4 8
2 . Շիրակ 4 7
3 . Արարատ 4 7
4 . Միկա 3 5
5 . Բանանց 4 5
6 . Գանձասար 4 4
7 . Ալաշկերտ 3 2
8 . Ուլիս 4 1

Սեպտեմբերի 1-ից Երևան քաղաքում կիրառվելու է կանգառն արգելված վայրերում կայանած և երթևեկության այլ մասնակիցների համար խոչընդոտ ստեղծող տրանսպորտային միջոցների տարհանում

ՃՈՃանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2013 թվականի սեպտեմբերի 1-ից Երևան քաղաքում կիրառվելու է կանգառն արգելված վայրերում կայանած և երթևեկության այլ մասնակիցների համար խոչընդոտ ստեղծող տրանսպորտային միջոցների տարհանում (էվակուացիա):
Մասնավորապես. տարհանվելու են կանգառն արգելող ճանապարհային նշանի և տարհանման մասին նախազգուշացնող ցուցանակի ազդման գոտում կայանած տրանսպորտային միջոցները, ինչպես նաև այն տրանսպորտային միջոցները, որոնք կայանված են կանգառն արգելված վայրերում (օրինակ՝ երթևեկելի երկրորդ գոտում կամ մայթերի վրա) և խոչընդոտում են երթևեկության այլ մասնակիցների երթևեկությանը:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նման իրավախախտման համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 124-րդ հոդվածի 23-րդ մասով նախատեսված է տուգանք՝ 40.000 (քառասուն հազար) դրամի չափով:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Ճանապարհային ոստիկանություն

 

Արմեն Աշոտյանն ուղերձ է հղել Գիտելիքի օրվա կապակցությամբ

արմեն աշոտյանԿԳ նախարար Ամեն Աշոտյանն ուղերձ է հղել Գիտելիքի օրվա կապակցությամբ: Ուղերձում ասվում է.

՛՛Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ

Շնորհավորում եմ Ձեզ սեպտեմբերի մեկի` նոր ուսումնական տարվա մեկնարկի և գիտելիքի օրվա կապակցությամբ:
Տոնական այս օրն առանձնակի ջերմությամբ շնորհավորում եմ առաջին դասարանցիներին, ովքեր գիտելիք ստանալու իրենց առաջին քայլերն են անելու, նոր են բոցավառվելու գիտելիք ստանալու ցանկությամբ և այդ խանդավառությունն իրենց մեջ կրելու են ողջ կյանքի ընթացքում:
Նոր ուսումնական տարվա մեկնարկով կրթության ոլորտի բոլոր պատասխանատուների, մանկավարժների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար սկսվում է աշխատանքային առավել պատասխանատու   շրջան, որի ընթացքում բոլորիս ջանքերն ուղղվելու են մեկ գերագույն նպատակի` կրթել և դաստիարակել գիտելիքներով հարուստ, առողջ ու արժանապատիվ սերունդ:
Այսօրվա բանիմաց ու հայրենասեր  երիտասարդներից մենք ակնկալում ենք  նվիրում ու աշխատասիրություն, կրթության և գիտելիքի նոր վերաարժևորում` ի շահ մեր  երկրի ու ժողովրդի: Բարձրակարգ գիտելիքներով որակյալ մասնագետ լինելն արդեն դարձել է ժամանակի  պահանջ, օրվա հրամայական:
Շնորհավորելով Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բոլոր դպրոցականներին, ուսանողներին, մանկավարժներին, դասախոսներին, կրթության բնագավառի բոլոր ներկայացուցիչներին նոր ուսումնական տարվա մեկնարկի ու գիտելիքի օրվա կապակցությամբ` մաղթում եմ նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ՛՛:

Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել մի շարք անձանց պետական պարգևներով պարգևատրելու մասին

Բակո Սահակի ՍահակյանԱրցախի Հանրապետության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագրեր ԼՂՀ պետական պարգեւներով պարգեւատրելու մասին: Այս  մասին տեղեկացնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից:
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական արիության համար ՛՛Արիության համար՛՛ մեդալով պարգեւատրվել է 5 հոգի, որից 4-ը` հետմահու:
Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության համար ՛՛Մարտական ծառայություն՛՛ մեդալով պարգեւատրվել է 135 հոգի, որից 8-ը` հետմահու:

Ազգային անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի համար ՛՛Մարտական ծառայություն՛՛ մեդալով պարգեւատրվել է 2 հոգի:
Պետական շինարարության, տնտեսության, մշակույթի, կրթության ու տեղեկատվության ոլորտներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար ՛՛Մխիթար Գոշ՛՛  մեդալով պարգեւատրվել է 2 հոգի, ՛՛Վաչագան Բարեպաշտ՛՛ մեդալով` 3 հոգի, ՛՛Երախտագիտություն՛՛ մեդալով` 23 հոգի:
Նախագահը ստորագրել է նաեւ կարգադրություն` ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար 2 հոգու արժեքավոր նվերներ՝ հեռուստացույցներ, հանձնելու մասին:

 

Էլբրուսի վրա հայտնաբերվել է զինվորի սառած մարմին

cf454d62aa45b36c921ecce6c0d303af__240x195Էլբրուսի վրա ՊՆ որոնողական խմբերը  7 մ խորության վրա, սառցաշերտի տակ հայտնաբերել են ֆաշիստների  կողմից սպանված զինվորի դիակ: Ցածր ջերմաստիճանի շնորհիվ, Կարմիր բանակի մարտիկի մարմինը լավ է պահպանվել:

“Մենք մետաղ որոնող սարքով էինք, երբ հանկարծ լսեցինք ազդանշան: Հետո սառցաշերտի ճեղքի միջից   քանդելով հանեցինք դետոնատորը, իսկ հետո տեսանք զինվորի մարմնի մասերը”,-պատմել է որոնողական խմբի հրամանատար Բարսովը:

Խորհրդային զինվորի ոտքերին ու ձեռքերին գնդակների հետքեր են: Դիակն այնքան լավ է պահպանվել, որ նույնիսկ երևում են բազմաթիվ դաջվածքները:

Համաշխարհայինի ժամանակ այս կողմերում դաժան ու արյունահեղ մարտեր են եղել գերմանաֆաշիստական  զավթիչների դետ` Կովկասի համար: Մարտերը տևել են 14 ամիս` 1942-ի հուլիսի 25-ից մինչև 1943-ի հոկտեմբերի 9-ը:

Ներկայում կարմիրբանակայինի մարմինը տեղափոխել են դատաբժշկական փորձագիտական կենտրոն:

Չինաստանում ամոնիակի արտահոսքից 15 մարդ է զոհվել

iՇանհայում ծովամթերք մշակող գործարաններից մեկի սառեցման բաժանմունքում  ամոնիակի արտահոսք է եղել: Դրա հետևանքով զոհվել է 15 մարդ, 26-ն էլ տարբեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Գյումրիում տնակ է այրվել

Հրդեհ ԱրտաշատումՕգոստոսի 31-ին, ժամը 12.24-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Տերյան փողոցի թիվ 76 տան մոտակայքում այրվում է տնակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.33-ին, մարվել՝ 12.49-ին:
Այրվել է ինքնաշեն տնակի փայտյա կառուցատարրերը՝ 6 քմ մակերեսով և 6 քմ խոտածածկ տարածք:

Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը

հրդեհՕգոստոսի 31-ին, ժամը 13.03-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղում այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ծովակ գյուղի 4-րդ փողոցի թիվ 7 տանը կից անասնագոմի տանիքում:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով:
Այրվել են  անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը (25 քմ):

Ադրբեջանցիներն անցած շաբաթվա ընթացքում հրադադարի ռեժիմը խախտել են շուրջ 200 անգամ

հրադադարՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 25-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի դրսևորած ակտիվությունը կասեցվել է:

Մեր հողերի 80 % անապատեցված է, որից ավելի քան 20 %՝ խիստ անապատեցված, իսկ մնացածը անապատացման շեմին են…

հողԱյսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հողագետ Աշոտ Խոյեցյանը և Էկոլոգ – լրագրող Գալուստ Նանյանը ներկայացրեցին  Արարատյան դաշտավայրում ջրային ռեսուրսների ոչ ճիշտ  կառավարման հետևանքով Սև ջուր կամ Մեծամոր կոչվող գետի ցամաքեցման, Արարատյան դաշտավայրում ճահճացման խնդիրների ու հողերի աղակալման խնդիրների, ու դրանց դեմ տարվող պայքարի միջոցների մասին:

«Հայաստանը, մի կողմից լինելով լեռնային  ջրերի ամբար,  մյուս կողմից ինքն ունի ջրերի լուրջ պրոբլեմ: Աղակալված  և ճահճացող հողերը հաջորդում են մեկը մյուսին, իսկ դա միայն մի բանի՝ ջրային ռեսուրսների սխալ օգտագործման արդյունք  է, – ասաց Աշոտ Խոյեցյանը և ահազանգեց,- տարաբնույթ աղերը խեղդում են Արարատյան դաշտը: Մեր հողերի ութսուն տոկոսը անապատեցված է, որից ավելի քան քսան տոկոսը՝ խիստ անապատեցված, իսկ մնացածը անապատացման շեմին են»:

Ոչնչացման վտանգի տակ է նաև Սև ջուր կամ Մեծամոր կոչվող գետը, որը բացառիկ է իր նշանակությամբ, քանի որ միակ գետն է, որ անցնում է Արարատյան դաշտով: «Կորցնելով Սև ջուրը` կկորցնենք Արարատյան դաշտավայրը», – ահազանգեց Գալուստ Նանյանը: Բանախոսները, խոսելով պրոբլեմների լուծման մասին, համաձայնեցին, որ անհապաղ պետք է ջրային պաշարների տնօրինման բոլորովին նոր քաղաքականություն մշակել, որովհետև հին օրենքներն ու ծրագրերը փաստացի չեն աշխատում:

Բախվել են «Միցուբիշի Պաջերո» և «ԴԱՎ» մակնիշի ավտոմեքենաներ

ավտոպատահարՕգոստոսի 30-ին, ժամը18.30-ի սահմաններում, Սարդարապատ-Այգևան ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի Պաջերո» և «ԴԱՎ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Միցուբիշի Պաջերո»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Երեխաների անվտանգության միամսյակ

երեխաՈստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրահանգով, ինչպես և նախորդ տարի, այս ուսումնական տարվա սկզբին էլ հանրապետության ողջ տարածքում ուսումնական հաստատությունների շրջակայքում հասարակական կարգի պահպանման ու երթևեկության անվտանգության ապահովման միջոցառումները կտևեն մեկ ամիս:
Անվտանգության միամսյակի ընթացքում դպրոցների և այլ ուսումնական հաստատությունների մոտ հերթափոխային պարեկում կիրականացնեն ոստիկանական կարգախմբերը, որոնց կազմում ներգրավվելու են ճանապարհային ոստիկանության, համայնքային ոստիկանության, պարեկապահակետային հատուկ գումարտակի ծառայողներ, անչափահասների գործերով տեսուչներ:
Դպրոցների շրջակայքում կպարեկեն ոստիկանական կայուն վերակարգեր, ինչը թույլ կտա վերահսկել երթևեկությունը, անձամբ ճանաչել երեխաներին, նրանց ուղեկցող մեծահասակներին, ուսուցիչներին: Այդ դեպքում կբացառվեն երեխաների հետ անծանոթների շփման ռիսկերը՝ երթևեկության անվտանգության պահպանման միջոցառումն ընդլայնելով ընդհանրապես երեխաների անվտանգության ապահովման գործընթացի:
Հավելենք, որ համաձայն ոստիկանության պետի ցուցումի՝ վթարային իրավիճակներից խուսափելու նպատակով, մայրաքաղաքի ուսումնական հաստատությունների մոտ թարմացվում են ճանապարհային գծանշումներն ու կապահովվի լուսակիրների անխափան աշխատանքը, իսկ գետնուղիներ չունեցող և գծանշումներով ու լուսակիրներով չկարգավորվող փողոցներում երեխաների անցումը կկատարվի խմբերով՝ ոստիկանական վերակարգերի ուղեկցությամբ:
Ոստիկանությունը հուսով է, որ երեխաների անվտանգության ապահովման գործընթացին անմասն չեն մնա նաև մեծահասակները՝ ծնողները, ուսուցիչները, պարզապես քաղաքացիները:
Ոստիկանության պետի որոշումն ուղղված է ոչ միայն բուն միամսյակի միջոցառումներին, այլև ոստիկան-ծնող-աշակերտ փոխհարաբերությունների ամրապնդմանը, երեխաների և մեծահասակների իրավագիտակցության բարձրացմանը:
Միամսյակի շրջանակներում և ողջ ուսումնական տարվա ընթացքում անչափահասնրի գործերով տեսուչներն ու ճանապարհային ոստիկանության ծառայողները հանդիպումներ կունենան դպրոցների տնօրենների և մանկավարժների հետ, երթևեկության կանոնների վերաբերյալ դասընթացներ կկազմակերպեն դպրոցականների համար:
Երեխայի անվտանգությունը պետք է ապահովվի ամեն օր, ամեն ժամ, ուստի ծնողներին կոչ ենք անում խոսել, աշխատել երեխաների հետ, բացատրել անվտանգության կանոնները, տարրական գիտելիքներ տալ, թե իրենց ինչպես պետք է պահեն փողոցում, բակում, դպրոցում, անհրաժեշտության դեպքում ինչպես դիմեն ծառայություն կատարող ոստիկանին և այլն:
Միևնույն ժամանակ, ծնողներին հորդորում ենք երեխաներին չտալ թանկարժեք իրեր, բջջային հեռախոսներ կամ ոսկե զարդեր: Նման դեպքում երեխան կարող է հանցագործի թիրախ դառնալ:
Շրջահայացությունն ու զգուշությունը երբեք ավելորդ չեն, իսկ ծնողների մտերմությունն ու անկեղծությունը երեխաների հետ, նրանց մշտապես ուշադրության կենտրոնում պահելը, գումարվելով ոստիկանության կողմից իրականացվող ծավալուն միջոցառումներին, իրական անվտանգություն կապահովեն այսօրվա դեռահասի՝ երկրի վաղվա քաղաքացու համար:

 

«ՎԱԶ-21015»-ի 3 ուղևորները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

ավտովթարՕգոստոսի 30-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել է «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «ՎԱԶ-21015»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

 

Վրաերթի ենթարկված 13-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց

ՎրաերթՕգոստոսի 30-ին, ժամը 23.20-ի սահմաններում, «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան Էջմիածին քաղաքի Պատկանյան փողոցում վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Բնակարաններից ոսկյա զարդեր գողացողը հայտնաբերվել է

ձերբակալել2012 թ. փետրվարի 17-ին ոստիկանության Անիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մի բնակարանից 350.000 դրամ ընդհանուր արժողության ոսկյա զարդեր են գողացել:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 31-ին, ժամը 02.10-ին, Մարալիկ քաղաքի Երիտասարդական փողոցի մի տնից բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Մարգարիտ Ս.-ն, որը խոստովանել է կատարածը:
Պարզվել է նաև, որ Մարգարիտ Ս.-ն այս տարվա օգոտոսի 29-ին մեկ այլ բնակարանից գողացել է 1.100.000 դրամ ընդհանուր արժողության ոսկյա զարդեր:
Գողոնը մասամբ առգրավված է:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Վրաերթի ենթարկված երիտասարդը գիտակցության չգալով մահացել է

վրաերթՕգոստոսի 25-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից 1989 թ. ծնված Արսեն Հարությունյանին վրաերթի ենթարկելու մասին:
Հաջորդ օրը պարզվել էր, որ վրաերթը, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է Ն. Հակոբյանը:
Օգոստոսի 30-ի երեկոյան ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19.45-ին Ա. Հարությունյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գիտակցության չգալով մահացել է:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Ինտերնետային ծանոթության հետևանքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

՛՛Անկախ՛՛-ն ավելի վաղ տեղեկացրել էր պատահարի մասին, երբ քաղաքացուց հափշտակել էին գումարը և փախել`երրորդ հարկից ցատկելով: Ոստիկանությունը բացահայտել է պատահարը: Մանրամասները`տեսանյութում:

Մեկ օրում փրկարարները 7 փակ դուռ են բացել

փրկարարՕգոստոսի 30-ին, ժամը 18.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուլիքևխվյան փողոցի թիվ 25 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է. բանալին բնակարանում գտնվելու պատճառով բնակիչը չի կարողանում մուտք գործել բնակարան. դուռը բացելու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

Օգոստոսի 30-ին, ժամը 17.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հերացի փողոցի թիվ 22 շենքի բնակարաններից մեկի  դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են դրսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

Օգոստոսի 30-ին, ժամը 12.43-ին ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայի թիվ 36/4 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին:
Դեպքի վայր է մեկնել թիվ մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

Օգոստոսի 30-ին, ժամը 11.09-ին ահազանգ է ստավցել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից  մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են Շ.-ին  պատկանող բնակարանի դուռը:

Օգոստոսի 30-ին, ժամը 10.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիսակյան փողոցի թիվ 3 շենքի բնակարաններից  մեկի դռան փականը խափանվել է, ներսում 4-ամյա երեխա կա. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են Կ. Գ.-ին պատկանող բնակարանի դուռը:

Օգոստոսի 30-ին, ժամը 10.31-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 141/1 շենքի 14-րդ բնակարանի բնակիչը կորցրել է դռան բանալին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են Դ. Ս.-ին պատկանող բնակարանի դուռը:

Օգոստոսի 30-ին, ժամը 09.39-ին ահազանգ է ստացվել, որ Անդրանիկի փողոցի թիվ 110 շենքի բնակարաններից  մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են բնակարանում. դուռը բացելու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են Ա. Ա.-ին պատկանող բնակարանի դուռը:

Իսմաիլովը` Մոնիկա Բելուչիի մասին

1 (1)Ադրբեջանցի միլիարդատեր Թելման Իսմաիլովը պարզաբանել է Մոնիկա Բելուչիի հետ կապ ունենալու վերաբերյալ սենսացիոն տեղեկությունը:

ԶԼՄ-ները լուրեր էին տարածել, որ իտալացի նշանավոր դերասանուհի Մոնիկա Բելուչին ամուսնալուծվել է ֆրանսիացի դերասան Վենսեն Կասելից ադրբեջանցի միլիարդատեր Թելման Իսմաիլովի պատճառով:

“Կոմսոմոլսկայա պրավդա” թերթը կապ է հաստատել միլիարդատիրոջ որդու`Սարահանի հետ`շրջանառվող նորության վերաբեյալ պարզաբանում ստանալու համար:

Որդին պնդել է, որ այդ նորությունները սուտ են, իրենք այդպիսի հայտարարություններին արդեն ուշադրոթյուն չեն դարձնում: “Հայրս շատ հանգիստ արձագանքեց այդ ամենին: Ծիծաղեցինք և վերջ”,-ասել է Սարահանը:

Թելման Իսմաիլովը իր անձնական կյանքի մասին երբեք ոչինչ չի պատմում: Իսմաիլովի պաշտոնական կայքում իր կնոջ մասին գրված է միայն մի բան. “Թելման Իսմաիլովն  ամեն առավոտ գոհացնում է իր կնոջը`նվիրելով նրան ոսկուց և ադամանդներից թանկարժեք զարդեր”:

Նշենք, որ Իսմաիլովը Ռուսաստանի ամենահարուստ գործարարներից մեկն է, Չերկիզովսկի շուկայի նախկին սեփականատերն է, “ԱՍՏ” (Ալեքփեր-Սարհան-Թելման) ընկերությունների խմբի սեփականատերն է (շրջանառությունը մոտ 2 մլրդ դոլար): Նա նաև Թուրքիայի Անթալիա քաղաքում գտնվող “Mardan Palace” հյուրանոցի սեփականատերն է:

Քարինջ գյուղում գայլերը 18 ոչխար են հոշոտել

Գայլերի հարձակումՕգոստոսի 30-ին, ժամը 20.10-ին  ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ օգոստոսի 29-ին ժամը 03.00-ի սահմաններում Քարինջ գյուղի ծայրամասում գտնվող գոմում գայլերը հոշոտել են 18 ոչխար:
Դեպքի մասին տեղեկացվել է ՃԿԿ-ում ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակիցը: