՛՛Սև հինգշաբթի՛՛ ֆիլմով մեկնարկեց լեհական ֆիլմերի ցուցադրությունը

krauze

Մոսկվա կինոթատրոնում Անտոնի Կրաուզեի ՛՛Սև հինգշաբթի՛՛ ֆիլմի արտամրցութային ցուցադրումով մեկնարկեց լեհական ֆիլմերի ցուցադրությունը:

Ֆիլմի հեղինակը Հայաստան չի ժամանել. նոր ֆիլմի վրա է աշխատում: Նրա ստեղծագործությունը ներկայացրեց Քշիշտոֆ Զանուսին, ով  Կրաուզեին ներկայացրեց որպես իր ուսանող և գործընկեր, ով պատմական անցքերը կարողացել է մեծ վարպետությամբ էկրանավորել:

Ոսկե ծիրանը համագործակցում է տարբեր դեսպանությունների, այդ թվում և Լեհաստանի դեսպանատան հետ`այդ երկրների ֆիլմերի ցուցադրություններ կազմակերպելու համար:Կինոփառատոնում ներկայացված են  մի քանի լեհական ֆիլմեր`մեկը պայքարում է գլխավոր մրցանակի համար, երկուսը`միջազգային կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում են ներկայացված:

Այսօր ներկայացված ֆիլմը 1970-ի դեկտեմբերի 17-ում  Գդինիայում տեղի ունեցած դեպքերի վերապատմումն է` իրական պատմությունների էկրանավորման և պատմական կադրերի զուգակցմամբ հեղինակը ներկայացնում է, թե ինչպես են սոցիալիստական Լեհաստանի իշխանությունները բանակին հանում բանվորների դեմ, որոնք ընդամենը խաղաղ գործադուլ էին անում`պահանջելով թանկացումներին համապատասխան աշխատավարձերի բարձրացում: Երկրի ղեկավարությունը հայտարարում է, որ ավելի նախընտրալեի է նավաշինարանը ռմբակոծելը և տեղը նորը կառուցելը, քան թե բողոքավորների պահանջները քննարկելը կամ բավարարելը: Իշխանությունները հայտարարում են, որ բողոքի ակցիաները քաղաքական ենթատեքստ ունեն`անտեսելով տնտեսականը:

Գործադուլի կազմակերպիչներին ձերբակալելուց հետո փոխվարչապետը բնակչությանը կոչ է անում աշխատանքի վերադառնալ: Սակայն վաղ առավոտյան աշխատանքի շտապող բանվորներին դիմավորում են տանկերով ու ավտոմատներով զինված բանակայինները`կրակ բացելով նրանց վրա: Զոհվում է 18 մարդ, վիրավորվում են հարյուրավորները:

Պատմական իրադարձությունները ներկայացվում են նավաշինարանի աշխատակից, բանվոր Բրունո Դրիվայի ընտանիքի  պատմության միջոցով: Վերջինս փոխվարչապետի կոչով աշխատանքի վերադարձած մարդկանցից է, ով սպանվում է արձակված գնդակից: Նրան, ինչպես և մյուս սպանվածներին, հուղարկավորում են գաղտնի`գիշերով, առանց վկաների: Իսկ ընտանիքին փորձում են մյուս սպանվածների ընտանիքների հետ  հեռացնել  քաղաքից, որպեսզի այլոց ոչինչ չհիշեցնի կատարվածի մասին:

 

Սպասվում է փոփոխական եղանակ

exanakՀանրապետության տարածքում`

Հուլիսի 9-10-ին` գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում, 11-13-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 8-ին կբարձրանա 1-2 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով:

 Երևանում՝

Հուլիսի 8-11-ին տեղումների հավանականությունը փոքր է: 12-13-ին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ:

Տոլման այս տարվա փառատոնին անվճար չի լինի

DSCN4476«Անցյալ տարի տոլմայի փառատոնին ականատեսը եղանք, որ անվճար համտես կազմակերպելը ավարտվում է անհարկի պատկերով, ինչից խուսափելու համար այս տարի կսահմանենք սինվոլիկ գին։ Կուտակված գումարը կօգտագործենք բարեգործական նպատակներով», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց հայ խոհարարարական ավանդույթների զարգացման ու պահպանման ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը։

 

Նշենք, որ փառատոնն անցկացվելու է հուլիսի 10-ին Սարդարապատում: Երևանից ուղևորափոխադրում չի լինելու, քանի որ անցյալ տարվա փորձը կրկին հուշեց, որ հայ խոհարարարական ավանդույթների զարգացման ու պահպանման ՀԿ-ն չի կարողանում հոգալ համապատասխան քանակի ավտոբուսների վարձը։

 

Մարդիկ, ովքեր առաջին անգամ են գալիս Հայաստան, տպավորվում են այն ամենով, ինչ տեսնում են. Վարդան Հակոբյան

DSCN4477Ոսկե Ծիրանի և Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման ՀԿ համագործակցության ծրագրի մասին այսօր Արմատ մամուլի ակումբում խոսեցին Հայ խոհարարարական ավանդույթների զարգացման ու պահպանման ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը, Երիտասարդություն ՀԿ նախագահ Գևորգ Մկրտչյանը, ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը, և Ոսկե Ծիրան կինոփառատոնի ներկայացուցիչ Վարդան Հակոբյանը: Բանախոսները ներկայացրեցին այս տարվա Տոլմայի փառատոնի մասնակիցներին, ներկայացվելիք տոլմաների տեսականին, համերգային ծրագիրը և այլ հետաքրքիր մանրամասներ:

 

Բանախոսները հայտնեցին, որ արդեն երրորդ տարին է, ինչ Սարդարապատում Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման ՀԿ-ն կազմակերպած  Տոլմայի փառատոնի օրը  «Ոսկե ծիրանի» մասնակիցները այցելում են Սարդարապատ:

Վարդան Հակոբյանը հայտնեց, որ ավելի մեծ երկրների կինոփառատոնները կարիք չունեն հյուրերին գրավել ուտեստներով, բայց փոքր երկրներում դա «ընդունված խորամանկություն է»՝ գրավել հյուրերին նաև հյուրասիրությամբ։ Օտարերկրյա հյուրերին մրցույթից փոքր-ինչ կտրելը և մեր հայկական ավանդույթներին ծանոթացնելը կարևոր է նաև այն պատճառով, որ մարդիկ, ովքեր առաջին անգամ են գալիս Հայաստան, տպավորվում են այն ամենով, ինչ տեսնում են։

Սեդրակ Մամուլյանն էլ իր հերթին փաստեց, որ այն, ինչ կատարվում է Սարդարապատում, միայն ուտեստների ցուցադրություն չէ, այլ միջոցառումների շղթա, երբ մարդիկ ծանոթանում են ինչպես Սարդարապատի հուշահամալիրին և թանգարանին, այնպես էլ ազգային խոհարարական ավանդույթներին.
«Անցյալ տարի 60-ից ավելի տոլմա էր ներկայացվել, այս տարի ևս կան նորամուծություններ, և մի հետաքրքիր գաղափար ունենք՝ կազմակերպել խաղարկային միջոցառում և ցուցադրել ամենաերկար փաթաթված տոլման»:
 

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Ռիգա հրավիրված քաղաքապետերի հետ

Պաշտոնական այցով Ռիգայում գտնվող Երևանի քաղաքապետ  Տարոն Մարգարյանը Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովի հրավերով մասնակցել է այս օրերին Լատվիայի մայրաքաղաքում անցկացվող երգի և պարի տոնի շրջանակում Ռիգա հրավիրված Շվեդիայի Պորի, Նորչեպինգ և ՌԴ Պսկով քաղաքների քաղաքապետերի հետ հանդիպմանը:

Ողջունելով գործընկերներին՝ Ռիգայի քաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու համար, ընդգծելով, որ հատկապես այս տոնը մեծ նշանակություն ունի լատվիացիների համար: Հանդիպման շրջանակում քաղաքապետերը զրուցել են քաղաքային տնտեսությանն առնչվող տարբեր հարցերի շուրջ, համառոտ ներկայացրել իրենց քաղաքների կառավարման համակարգերն ու առաջնահերթությունները:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ նման հանդիպումներն ու անմիջական շփումները լավ առիթ են քաղաքների միջև փոխշահավետ համագործակցության եզրեր գտնելու և դրա շուրջ նոր հարաբերություններ ստեղծելու համար. “Նմանատիպ հանդիպումները նպաստում են քաղաքների միջև գործընկերային կապեր ստեղծելու և դրանք առավել նպատակային հիմքերի վրա դնելու համար, քանի որ, ըստ էության, բոլոր քաղաքների խնդիրները համանման են: Ես հուսով եմ, որ այս հանդիպման արդյունքում մեր քաղաքների միջև ևս կձևավորվեն գործընկերային հարաբերություններ: Ի դեպ, օրերս մենք  Ռիգայի քաղաքապետի հետ ստորագրել ենք  եղբայրացման համաձայնագիր, ըստ որի, պարտավորվել ենք ամրապնդել և զարգացնել բարեկամական հարաբերությունները երկու մայրաքաղաքների միջև: Ձեզ նույնպես ուզում եմ վստահեցնել, որ Երևանը միշտ բաց և պատրաստակամ է փոխշահավետ համագործակցություն ծավալելու”,- նշել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Հանդիպումը կազմակերպվել էր Լատվիայի մայրաքաղաքի վերջերս հիմնանորոգված Մշակույթի տանը: Հանդիպման ավարտից հետո Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Ռիգայի գործընկերոջ ուղեկցությամբ, շրջել է Մշակույթի պալատի հարակից տարածքով և ծանոթացել այլևս Ռիգայի լավագույն հանգստի գոտիներից մեկը դարձած զբոսայգու պայմաններին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Տոնախմբությունը շարունակվել է մինչև ուշ գիշեր:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Ռիգայում կայացել է երգի և պարի տոնի գլխավոր միջոցառումը

004Լատվիայի մայրաքաղաք Ռիգա կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետ ՏարոնՄարգարյանը ներկա է գտնվել այս օրերին Ռիգայում անցկացվող երգի և պարի ավանդական տոնի գլխավոր միջոցառմանը: 1873թ-ից սկիզբ առած տոնն ամենասպասվածներից է Ռիգայի բնակիչների և Լատվիայի մայրաքաղաքի հազարավոր հյուրերի համար: Ռիգայի “Մեժապարկ” հանգստյան գոտում կազմակերպված միջոցառմանը շուրջ 15000 երգիչներ իրենց ելույթներով, հերթական անգամ փաստել են, որ յուրօրինակ այդ միջոցառումն իզուր չէ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է որպես բանավոր և ոչնյութական մարդկային ժառանգության գլուխգործոց:

Շնորհավորելով գործընկերոջը երգի և պարի տոնի կապակցությամբ` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն  ընդգծել է, որ իսկապես տպավորված է տոնի նկատմամբ բնակիչների կողմից դրսևորված հատուկ վերաբերմունքով և տոնական միջոցառումներին ակտիվ մասնակցությամբ: Տոնախմբությունը շարունակվել է մինչև ուշ գիշեր:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Լույս աշխարհ է եկել ընտրովի գենոմով առաջին երեխան

51da5a67-b12f-aefb-b12f-aef43df8b276.photo.0Մեծ Բրիտանիայում լույս աշխարհ է եկել մի երեխա, որի սաղմը  գենոմի նորագույն անալիզով ընտրվել էր մի քանիսից: Երևում է, իրականություն է դառնում “Հատակա” հոլիվուդյան ֆանտաստիկ ֆիլմի սյուժեն, որի համաձայն, ապագայի կատարյալ քաղաքում յուրաքանչյուր մարդ գենետիկորեն ծրագրավորված է ու, տխուր ճակատագիր է սպասում նրանց, ովքեր ծնվել են ոչ թե լաբորատորիայում, այլ սիրո արդյունքում:

Օքսֆորդի կենսաբժշկության գիտահետազոտական ինստիտուտում առաջին ծննդաբերությունն է եղել սաղմի գենոմի անալիզով: Անալիզը, որը հայտնի է “սեքվենացման հաջորդ սերունդ” անվանումով, հզոր մեթոդ է,որը հնարավորություն է տալիս ապակոդավորել ամբողջական գենոմները: Սաղմի գնահատման նոր մեթոդը հնարավորություն է տալիս միաժամանակ պարզել լուրջ ժառանգական հիվանդություններն ու քրոմոսոմային մահացու շեղումները:

Հայտնի է, որ միջինը սաղմերի 30%-ն է   պիտանի լինում արտամարմնային բեղմնավորմանն.անհաջողությունների նման տոկոսի համար ենթադրվում է, որ պատասխանատու են գենետիկ ու քրոմոսոմային դեռևս  անհայտ շեղումները:

“Ոսկե ծիրան” կինոփառատոնի բացումը, լուսանկարներ

securedownload (10)Երեկ տեղի ունեցավ “Ոսկե ծիրան” կինոփառատոնի բացումը: “Անկախի” թղթակիցը ներկա էր     բացման արարողություններին. Շառլ Ազնաուրի աստղի բացմանը “Ազնաուրի” հրապարակում, “Ազատության” հրապարակում կարմիր գորգի վրայով հյուրերի և հայ արվեստագետ հասարակության ներկայացուցիչների մուտքը Օպերայի և բալետի շենք: Ուրախալի է, որ հայկական փառատոնը իրոք կայացել է, շատ ոգևորիչ էր բացմանը լսել աշխարահռչակ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները, տեսնել աշխարհով սփռված և փառատոնին ներկա վաստակավոր հայ արվեստագետների: Սակայն Օպերայի և բալետի շենքի հարակից “Կարապի լճի” շրջակայքը սարսափելի տպավորություն թողեց: Այն աներևակայելի կեղտոտ էր Վարդավառից հետո: Կարելի էր փառատոնի բացումից  գոնե մեկ ժամ առաջ մաքրել տարածքը,շատ ամոթ էր:

MHM79660 copy

Լուսին Դինքը Բիթլիս է գնում Սարոյանի հետքերով` փորձելով վերակերտել նրա տեսածն ու ապրածը

Լուսին ԴինքՈսկե ծիրանի «Հայկական համայնապատկեր»  մրցույթի «Խաղարկային» ֆիլմերի անվանակարգում է ներկայացված Լուսին Դինքի «Սարոյանլենդ» ֆիլմը:

Այն վավերագրական դրամա է. Ներկայացնում է Վիլյամ Սարոյանի այցելությունը Բիթլիս` իր ծննդավայր, 1964-ին:  Ֆիլմի հեղինակը նույն  ճանապարհն է անցնում` փորձելով հասկանալ Սարոյանի առանձնահատուկ վերաբերմունքն իր արմատների հանդեպ:

Սա Լուսին Դինքի առաջին լիամետրաժ ֆիլմն է:

Նրա խոսքով` Սարոյանի մասին ֆիլմն նկարելը պատահական չէ: «Մենք զգում ու մտածում ենք, իսկ Սարոյանն այդ ամենը բառերով է արտահայտում»,- ասում է Դինքը` հավելելով, որ ինքը միայն սցենարն է գրել, իսկ տեքստերը Սարոյանինն են` նրա տեքստերից կոլաժ է ստացել: Ֆիլմի ոճն ընտրելիս ևս հեղինակը փորձել է այն հնարավորինս նմանեցնել Սարոյանի ստեղծագործությունների ոճին:

Դինքը նաև նշում է, որ տեխնիկական հնարքներ չի կիրառել` ֆիլմում 1964-ի տպավորություն ստեղծելու համար. փորձել է ցույց տալ, թե ինչ կտեսներ Սարոյանը, եթե հիմա` 2013-ին կատարեր իր ճամփորդությունը:

Բրազիլիայում սիրված երգչին սպանել են ելույթի ժամանակ

opsԲրազիլացի երգիչ կատարող Դենիել Պելեգրինին, որը հայտնի է որպես  MC Daleste, սպանվել է Սան Պաուլու նահանգի Կամպինաս քաղաքի դահլիճներից մեկում:

Ոստիկանությունն արդեն սկսել է ողբերգության հետաքննությունը ու հայտարարել, որ գործին կօգնի համացանցում տեղադրված համերգի տեսագրությունը: Տեսանյութում երևում է, որ MC Daleste դիմում է երաժշտասերներին ու, այդ պահին հնչում է կրակոցը, որ կտրեց նրա կյանքի թելը:

MC Daleste-ը “ֆանկ” ոճով կատարող էր (ռեփի բրազիլական տարբերակը) ու մեծ մասսայականություն էր վայելու տեղի երիտասարդության շրջանում:

Պարզվել է, որ փլուզման վտանգ չկա

big_1373201492_8Հուլիսի 7-ին, ժամը 13.29-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Հանրապետության նրբանցքի թիվ 21 տանը առկա է փլուզման վտանգ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻ արձագանքման խումբը:
Պարզվել է, որ Ա. Ամիրջանյանին պատկանող տան ննջասենյակի և խոհանոցի պատերն ու հատակը (15 քմ) գերխոնավացել են և ներկա պահին փլուզման վտանգ չկա:
Ըստ Ա.Ամիրջանյանի ներկայացրած փաստաթղթերի` տարածքը հանրային գերակա շահի ներկայացված չի, սակայն համարվում է իրացման գոտի և ընդգրկված է կառուցապատման ծրագրերի մեջ:
Ա.Ամիրջանյանի խնդրանք-պահանջը այն է, որ ստանա թույլտվություն տունը վերանորոգելու համար:

Հրդեհներ մեր հանրապետությունում

Հրդեհ «Սպայկա» ՍՊԸ-ումՀրդեհ Գյումրիում

Հուլիսի 7-ին, ժամը 15.54-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Սախարովի հրապարակում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.59-ին, մարվել՝ 16.04-ին:
Մասամբ այրվել է Ա.Աղոյանին պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի 45 SO 904 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածը:

 

Հրդեհ “Սբ. Հովհաննես ” մատուռում

Հուլիսի 7-ին, ժամը 14.32-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Գեղադիր գյուղի մոտակա բլուրին այրվում է Սրբ. Հովհաննես մատուռը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է ժամը 15.51-ին: Մասամբ այրվել են մատուռի դուռը և սրբապատկերներ:

 

Հրդեհ Վաղարշապատ քաղաքում

Հուլիսի 7-ին, ժամը 14.21-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 39 հասցեում այրվում է կրպակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.22-ին, մարվել 14.31-ին: Մասամբ այրվել են Պ. Հակոբյանին պատկանող կրպակի տանիքի փայտյա կառուցատարրերը և կախովի առաստաղը՝ 25 քմ:

 

Այրվում է տնակ

Հուլիսի 7-ին, ժամը 20.13-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի վերջնամասում այրվում է վագոն-տնակ:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.52-ին, մարվել՝ 21.32-ին: Այրվել են Ղ. Զաքևոսյանին պատկանող բնակելի վագոն-տնակի փայտյա կառուցատարրերը և կենցաղային իրեր (18 քմ):

 

Հրդեհ է բռնկվել շենքի տանիքում

Հուլիսի 7-ին, ժամը 20.03-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Պարոնյան փողոցի թիվ 7 շենքի տանիքում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և ԱԻ արձագանքման խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.14-ին, մարվել՝ 20.16-ին: Տանիքում այրվել է 3 քմ վառելափայտ:

 

Բռնցքամարտիկ Հենրիկ Մոկոյանն առնվազն Ունիվերսիադայի բրոնզե մեդալակիր է

բarm137326625648Կազանում ընթացող 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերի բռնցքամարտի մրցաշարում Հենրիկ Մոկոյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ: 56 կգ քաշային կարգում հանդես եկող Հայաստանի ներկայացուցիչն իր համար առնվազն ապահովել է բրոնզե պարգևը: Եզրափակիչ դուրս գալու համար  Հենրիկը կմրցի ռուսաստանցի Սերգեյ Վոդոպյանովի հետ:

60 կգ քաշային  Սամվել Բարսեղյանը 1/16  եզրափակչում պարտվել է  ղազախստանի հավաքականի անդամ Գանի Ժայլաուովին: Մեր երկրի պատվիրակը դուրս է մնացել պայքարից:

Հնդկաստանի հարավում հյուրանոց է փլուզվել

400-1-1Հնդկաստանի հարավում գտնվող Սեկունդերաբադ քաղաքում երկհարկանի հյուրանոց է քանդվել: Պատահարի հետևանքով 10 մարդ է զոհվել, 14-ը տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել:

Նախնական տվյալներով, հյուրանոցը փլվել է խոհանոցային փռի համար շենք մտցրած աղյուսների ծանրության տակ: Տեղի ադմինիստրացիայում նշել են, որ վերջերս 53 շինության վիճակի ստուգում են անցկացրել ու փլված շենքն այդ թվում չի եղել:

“Շենքն արտաքուստ շատ լավ տեսք ուներ”,բացատրել է քաղաքապետարանի աշխատակիցը:

Օձերը Հայաստանում

օձերՀուլիսի 7-ին, ժամը 23.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևան – Մեղրի ավտոճանապարհի 139 կմ-ին՝ «Միկա» բենզալցակայանում, օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 23.52-ին օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:

***

Հուլիսի 7-ին, ժամը 16.14-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Տավուշ գյուղի Մ.Մուրադյան փողոցի թիվ 5 տան մոտակայքում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 16.13-ին օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:

***

Հուլիսի 7-ին, ժամը 14.55-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի թիվ 10 շենքին հարակից ավտոտնակում նկատել են օձ, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:

***

Հուլիսի 7-ին, ժամը 13.09-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Տավուշ գյուղի Մ.Մուրադյան փողոցի թիվ 5 տան մոտակայքում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 13.25-ին օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:

***

Հուլիսի 7-ին, ժամը 12.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գոգոլի փողոցի թիվ 44ա տան մոտակայքում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 12.40-ին օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:

Ավտոպատահարներ Հայաստանի ճանապարհներին,տասերեքը վիրավոր են

 ավտոպատահարԱվտոմեքենան մասամբ հայտնվել է ձորակում

Հուլիսի 8-ին, ժամը 03.26-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում` Դավթաշենի կամրջի մոտակայքում ավտոմեքենան ընկել է Հրազդան գետը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ «ԲՄՎ» մակնիշի 05 OS 612 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Վահագն Մարտիրոսյան) մասամբ հայտնվել է ձորակում. տուժածներ չկան:

Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:

Հրշեջ-փրկարարները իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

 

 

Ձորաղբյուր-Զովք ավտոճանապարհին

Հուլիսի 7-ին, ժամը 21.29-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր – Զովք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ձորաղբյուր-Զովք ավտոճանապարհի 2-րդ կմ-ում «Օպել» մակնիշի 35ՏV015 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Սաշա Մեսրոպյան, ծնվ.1971թ.) դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել սյանը, ինչից Ս.Մեսրոպյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Սրբ. Գ.Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ – փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

 

Ավտոմեքենա է ընկել ձորը (թարմացված)

Հուլիսի 7-ին, ժամը 20.25-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան-Ճակատեն ավտոճանապարհի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենա է ընկել ձորը: Կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ”Մերսեդես”մակնիշի 33 OO 109 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (18-20 մ խորությամբ): Ավտոմեքենայի մեջ եղել են 5 հոգի` 2 երեխա, կին և ամուսին և ավտոմեքենայի վարորդը: Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը` երեխաները տեղի ուժերով տեղափոխվել են Կապան քաղաքի բժշկական կենտրոն:

Ժամը 20.55-ին հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել 2 ուղևորներին և վարորդին, որոնք այժմ տեղափոխվում են Կապան քաղաքի բժշկական կենտրոն:

Ըստ նոր տվյալների` ավտոմեքենայում են եղել  2004 թ. ծնված Ալեքս Մկրտչյանը, 1998 թ. ծնված Անահիտ Մկրտչյանը, 1977 թ. ծնված Թամարիկ Գաբրիելյանը, 1976 թ. ծնված Արշակ Մկրտչյանը: 5-րդ ուղևորի տվյալները չի հաջողվել ճշտել: Բժիշկները Անահիտ և Ալեքս Մկրտչյանների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Թամարիկ Գաբրիելյանինը և  Արշակ Մկրտչյանինը` բավարար:

 

Արենի գյուղից դեպի Արբի շուկա տանող ավտոճանապարհին

Հուլիսի 7-ին, ժամը 18.48-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արենի գյուղում ՝ «Արբի»շուկայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ԼԱԴԱ-2112» մակնիշի 25 ԼԼ 818 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Տիգրան Ղևոնդյան, ծնվ. 1979թ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի ժառյաբեկորին:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Տ.Ղևոնդյանը, ավտոմեքենայի ուղևորներ Արտաշես (ծնվ. 1991թ.) և Առնո (ծնվ. 1996թ.) Բաբայանները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը:

 

Իսակովի պողոտայում

Հուլիսի 7-ին, ժամը 20.39-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայից դեպի Մալաթիա-Սեբաստիա տանող ավտոճանապարհին` կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է շտապօգնության բրիգադ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 23ՍՏ619 (վարորդ Աշոտ Համբարյան, ծնվ. 1979թ.) և «Օպել» մակնիշի 35PO419 պետհամարանիշներով (վարորդ Արսեն Պողոսյան, ծնվ.1986թ.) ավտոմեքենաները. շտապօգնության աշխատակիցները Ա.Պողոսյանին և «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Արթուր Արցանյանին (ծնվ. 1979թ.) տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն, տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան:

 

«Ամեն մի հայ պարտավոր է կանխել վերանորոգման անվան տակ իրականացվող ցանկացած ոտնձգություն»

gandzasar (2)«Վերանորոգման անվան տակ պարզապես ոչնչացվում է Գանձասարի պատմական պարիսպը»,-ասում է «Հասան-Ջալալյաններ» երկրի զարգացման, մշակութային, բարեգործական հիմնադրամի ղեկավար, Հանրային խորհրդի ազգային արժեքների պաշպանության ենթահանձնաժողովի նախագահ Ժասմեն Ասրյանը, որը հունիսի 7-ին է վերադարձել Գանձասարից թարմ տվյաներով:

Այս անգամ պարսպի սալապատված հատվածներում բավականին մեծ խորշեր է նկատել, որոնք ընդհանրապես գոյություն չունեին: Իսկ թե դա ինչ նպատակով է արվել` տեղյակ չէ, նրան անհանգստացնում է երևույթը: Գանձասարը պետք է մնա անաղարտ, այնպիսին, ինչպիսին պատմականորեն հասել է մեզ:

Ասրյանը հիշեցնում է, որ դեռևս անցյալ տարվա մարտ ամսին, հիմք ընդունելով  Հանրային խորհրդի ազգային արժեքների պաշպանության ենթահանձնաժողովի առաջարկը, Գանձասարի պարսպապատման գործընթացն ուսումնասիրելու նպատակով ՀՀ և ԼՂՀ միջկառավարական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին, ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի կողմից նամակ էր ուղարկվել կառավարություն: Սակայն կառավարությունը պատասխանել էր, որ ԼՂՀ օրենսդրության խախտման հետևանքով պատճառված վնասները վերացնելու գործընթացին ՀՀ պետական մարմինների մասնակցությունն առաջարկվող ձևաչափով գտնում է ոչ նպատակահարմար:

Ի դեպ, նա նկատում է, որ կառավարութան պատասխանում առկա ձևակերպումը` ԼՂՀ օրենսդրության խախտում, կառավարության գնահատականն է, քանի որ իրենք երբևէ նման ձևակերպում չեն տվել:

2012 թ. հոկտեմբերին Հանրային խորհրդի համապատասխան ենթահանձնաժողովի կողմից ստեղծված մասնագիտական հանձնախումբն այցելել էր Գանձասար և տեղում ծանոթացել իրավիճակին, որից հետո ենթահանձնաժողովում կայացել էր նիստ, և միաձայն որոշվել էր, որ Գանձասարի վանական համալիրի շրջապարսպի վերջերս սալիկապատած հատվածը պետք է ապամոնտաժվի, և վերականգվի պատմականորեն մեզ հասած նախկին տեսքը:

Այդ ամենից հետո ոչինչ չի փոխվել. աալիկապատման գործընթացը շարունակվել է փուլ առ փուլ` դադարեցվելով, հետո նորից վերսկսվելով:

Այս տարի` հունիսի 21-ին, 350 մտավորականների կողմից բաց նամակ հղվեց ՀՀ և ԼՂՀ նախագահներին և Ամենայն հայոց կաթողիկոսին` խնդրելով գործուն միջամտությամբ պարտավորեցնել կառավարությանը (կառավարություններին)՝ անմիջապես հրավիրել մասնագետ հնագետների, գեոֆիզիկոսների, սեյսմոլոգների, վերականգնող ճարտարապետների ու շինարարների, պատմաբանների, հուշարձանագետների և մասնագիտորեն կազմակերպել ու սկսել շրջապարսպի երեսպատված մասի սրբատաշ քարե սալիկների հեռացման աշխատանքները՝ ապահովելով մասնագիտական խիստ հսկողություն, որից հետո վերացնել համալիրում գոյություն ունեցող թերությունները, կատարել վերանորոգման ենթակա աշխատանքներ և հուշարձանին վերադարձնել պատմականորեն անաղարտ տեսքն ու խորհուրդը՝ որպես Հայոց պատմական-ազգային-հոգևոր արժեք:

Մտավորականներն ակնկալում են դրական պատասխան: «Ընդհանրապես անհասկանալի է, թե ինչպես է այդ գործընթացն իրականանում, ինչու՞ օրենքով սահմանված կարգով չի արգելվում սալիկապատումը,- զարմանում է Ասրյանը,- չէ՞ որ ամեն մի հայ, որը գնահատում է իր նախնիներից ստացված հարուստ ժառանգությունը, պարտավոր է ամեն գնով կանխել վերանորոգման անվան տակ իրականացվող ցանկացած ոտնձգություն»:

 

 

 

 

Սնունդն է կառավարում ուղեղը

e71bb36e-3c5a-4385-b9c5-7f907210a1d5Այն , ինչ  ուտում ենք` ազդում է մեր ուղեղի գործունեության վրա,հայտարարել են  Կալիֆոռնիայի համալսարանի մասնագետները: Գիտնականներն ուսումնասիրել են 18-55 տարեկան կանանց: Առաջին խմբի կամավորները երկար ժամանակ  օգտագործել են յոգուրտ` աղիների համար օգտակար մանրէներով, իսկ մյուս խումբը` սովորական կաթնամթերք: Հետո ուսումնասիրվել է յուրաքանչյուր խմբի ռեակցիան` սթրեսային իրավիճակների ժամանակ ու   տարբեր թեստեր անցկացվել` հնարամտությունը որոշելու նպատակով, որոնց արդյունքում պարզվել է, որ յոգուրտ օգտագործած խումբն ավելի լավ է   լուծում իր առջև դրված խնդիրները:

Համալսարանի դոցենտ Կիրստեն Տլիշչի խոսքով, ապացույցներ են ստացվել, որ աղիքներում սննդի միջոցով հայտնված մանրէներն ազդում են ուղեղի աշխատանքի վրա: “Հիմա մենք գիտենք, որ ուղեղ-ստամոքսաղիքային տրակտ միացումը` երկկողմանի երթևեկությամբ ճանապարհ է”:

“Սնունդ-աղիների միկրոֆլորա  ազդեցությունն ուղեղի վրա” բացահայտումը կարող է  մասնագետներին օգնել կառավարելու քրոնիկ ուղեղային ու նյարդաբանական խանգարումներ ունեցող  մարդկանց էմոցիոնալ վիճակը:

Մարտունի քաղաքի սարերում կորել է քաղաքացի

աինՀուլիսի 8-ին, ժամը 03.48-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի սարերում կորել է քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել մարզային հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

ժամը 09.18-ին տեղեկություն է ստացվել, որ Մարտունի քաղաքի Զ. Անդրանիկի փողոցի 2-րդ շենքի թիվ 10 բնակարանի բնակիչ Ա. Զախարյանը վերադարձել է տուն:

Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին

սերժ սարգսյան

 

 Ջերմորեն ողջունում եմ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին: Երևանում անցկացվող արդեն տասներորդ՝ հոբելյանական փառատոնի առթիվ սրտանց շնորհավորում եմ նախաձեռնողներին և իրականացնողներին:

Մենք դեռ շատ անելիքներ ունենք համաշխարհային կինոքարտեզի վրա մեր դիրքն ամրապնդելու համար, ուստի առանձնահատուկ կարևորություն ունի «Ոսկե ծիրանի»` տարածաշրջանում առաջնային կինոփառատոն լինելու փաստը: Անցած տասը տարիների ընթացքում համաշխարհային կինոյի բազմաթիվ նշանավոր գործիչներ իրենց համար նորովի բացահայտեցին Հայաստանը՝ դառնալով մեր երկրի հարազատ ու նվիրյալ բարեկամները: Անուրանալի է, որ այսպիսի փառատոնը մեծ պատիվ է ցանկացած երկրի համար և հիանալի առիթ` մշակութային նոր կապեր հաստատելու ուղղությամբ: Դա է վկայում փառատոնի մասնակիցների ընդարձակ աշխարհագրությունը, ինչպես նաև միջազգային լայն լսարան ունեցող մի շարք լրատվամիջոցների հետաքրքրությունը «Ոսկե ծիրանի» և մեր երկրի հանդեպ:

Շատ կարևոր է փառատոնի` ազգային կինոյի զարգացմանը նպաստելու առաքելությունը և «Ոսկե ծիրան» միջազգային կինոդպրոցի հիմնադրումը: Այսօր արդեն փառատոնի աջակցությամբ նկարահանված ֆիլմերը Հայաստանն են ներկայացնում միջազգային բազում կինոհարթակներում: «Ոսկե ծիրանի» տասնամյա հագեցած պատմությունը գնահատելի և խրախուսելի իրողություն է, որը հարստացնում է Հայաստանի մշակութային կյանքը:

Հարգելի՛ բարեկամներ,

Կրկին ողջունում եմ տասներորդ` հոբելյանական կինոփառատոնի մասնակիցներին և հյուրերին: Հորդորում եմ ձեզ հավատարիմ լինել «Քաղաքակրթությունների և մշակույթների խաչմերուկ» նշանաբանին և պահապանել ու խորացնել փառատոնի կարևոր ձեռքբերումներն ու բարձր հեղինակությունը: Կազմակերպիչներին մաղթում եմ ուժ և եռանդ, որպեսզի նույն կորովով շարունակեն տասը տարի առաջ սկսած իրենց ազնիվ գործը: