«Փյունիկը» խաղի վերջին րոպեին կորցրեց հաղթանակը

Եվրոպա լիգաarm136333175562Ֆուտբոլի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի խաղը Երևանի «Փյունիկն» անցկացրեց Սկոպյեում և մրցեց մակեդոնական «Տետեքսի» հետ: Խաղն ավարտվեց 1:1 հաշվով:

Մեր ֆուտբոլիստները մոտ էին հաջողությանը: Փոխարինման դուրս եկած Վիուլեն Այվազյանը հանդիպման 81-րդ րոպեին դիպուկ հարվածով առաջ մղեց «Փյունիկին»: Սակայն խաղավարտից մեկ րոպե առաջ տանտերերից Գենչ Իսենին վերականգնեց հաշվի հավասարակշռությունը`1:1:

«Գանձասարը» տանն անցկացրած խաղում պարտվեց

Եվրոպա լիգաarm136333175562Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում Կապանի «Գանձասարը» Երևանի «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալել էր ղազախական «Ակտոբեին»: Մերոնք պարտվեցին 1։2 հաշվով։

Առջևում պատասխան խաղն է:

Տեխնիկական արդյունքներ

 

«Գանձասար» (Հայաստան) – «Ակտոբե» (Ղազախստան)՝ 1։2

 

Սերգեյ Դավիդով, 60, Ասխաթ Տաղիբերգեն, 78 – Արտակ Դաշյան, 89

Եկել է պատասխան տալու ժամանակը

10528_am_1Կառավարության այսօրվա նիստից առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է ՀՀ նախագահի` 2012 թ. սեպտեմբերին կառավարությունում անցկացրած խորհրդակցությանը, որը նվիրված էր պետական բյուջեի միջոցների ոչ արդյունավետ ծախսմանը. «Այդ խորհրդակցությունից հետո մենք բավական մեծածավալ աշխատանք ենք կատարել, ընդունվել են բազմաթիվ որոշումներ, տրվել են հանձնարարականներ, գերատեսչությունների աշխատակիցներն անցել են վերապատրաստում: Եկել է պատասխան տալու ժամանակը: Ֆինանսների նախարարությունը դիտարկումներ է իրականացրել, թե ինչպիսին է իրավիճակն այսօր: Այդ բոլոր նյութերը տրամադրվելու են ձեզ, որպեսզի դուք ուսումնասիրեք: Եկել է պատասխան տալու ժամանակը, և այսուհետև մենք լինելու ենք չափազանց խիստ ցանկացած խախտման վերաբերյալ: Պարոն Սարգսյան, ես Ձեզ հանձնարարում եմ, որ այսուհետ վերահսկողական ծառայության բոլոր բացահայտումները, ակտերն անհապաղ ուղարկեք իրավապահ մարմիններին և միևնույն ժամանակ պարբերաբար, տարեկան ծրագրին համահունչ հենց հերթական ստուգումն ավարտվի, ակտերը կազմել, հանրությանը ներկայացնել դրանց արդյունքները: Կառավարության հաջորդ նիստերից մեկում մենք կանդրադառնանք դիտարկումների արդյունքներին ըստ գերատեսչությունների և կտեսնենք` որտեղ ինչ իրավիճակ է ստեղծվել, որտեղ կան բարելավումներ, իսկ որտեղ իրավիճակը դեռևս վատ է մնում:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը տեղեկացրել է, թե ինչպես են իրականացվում գյուղմթերումները, և ինչպիսին է իրավիճակը:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյան – Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, ավարտվեց առաջին կիսամյակը, և մեր մշտադիտարկումների արդյունքում ես ուզում եմ ներկայացնել գյուղատնտեսության ոլորտում տիրող իրավիճակն այսօր` կապված հատկապես Արմավիրի մարզի կարկտահարությունից հետո մթերումների արտահանումների և ընդհանրապես ոլորտում տիրող իրավիճակի վերաբերյալ: Բոլորիդ հայտնի է, որ մայիսի 12-ին տեղի ունեցած ուժեղ կարկտահարության հետևանքով Արմավիրի մարզում տուժեցին գյուղացիական տնտեսություններ: Այդ ժամանակ գյուղացիների մոտ հուսահատ վիճակ էր: Եվ այն, ինչ կատարվեց, բնական էր: Իհարկե, այդ ժամանակ շատ դեպքերում խելք տվողները գյուղացիներին ավելի շատ են լինում, քան կոնկրետ օժանդակություն, օգնություն ցույց տվողները: Եվ պետությունն, ինչպես միշտ, այս անգամ էլ կանգնեց գյուղացու կողքին, օգնության ձեռք մեկնեց և բազմակողմանի անհետաձգելի օգնություն ցույց տվեց: Ես ուզում եմ մի քանի թվեր նշել հետևանքների կանխման և վերացման առումով. գյուղացիական տնտեսություններին տրվեցին 87 մլն դրամի սերմեր` 24 տոննա, և այդ սերմերի հաշվին կատարվեց լրացուցիչ 3800 հա կրկնացան, այսինքն` վնասված բանջարաբոստանային կուլտուրաներն ամբողջությամբ վերացանվեցին: Այսօր մենք դիտարկումների արդյունքում տեսնում ենք, որ բույսերը շատ լավ աճում են: Ուղղակի բերքահավաքի հետ կապված որոշակի ուշացումներ կլինեն, մոտավորապես 20-30 օր: Դա բնական է. գյուղացիները, միևնույն է, լրացուցիչ բերք են ստանալու: Ջրի վարձերից ազատվեցին բոլոր գյուղացիական տնտեսությունները`650 մլն դրամի չափով, հողի հարկերից` 207 մլն դրամի չափով: Լրացուցիչ պարարտանյութ տրամադրվեց Արմավիրի մարզի գյուղացիական տնտեսություններին` 670 տոննա: Սոցիալապես անապահով 1599 ընտանիքներին արդեն տրվում է 50 հազար դրամի չափով օգնություն: Բացի այդ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իրականացնում է տնտեսվարողների զբաղվածության խրախուսման և իրենց տնտեսությունների վերակազմավորման ծրագիր, որի արդյունքում 500 տնտեսությունների տրվելու է 171 մլն դրամի չափով օգնություն` իրենց աշխատանքները կազմակերպելու համար: Այսինքն` գյուղացիական տնտեսություններին գումար է տրամադրվելու, որպեսզի իրենց հողերը մշակեն: Բացի այդ, 50 հակակարկտային կայան պետք է տեղադրվի Արմավիրի մարզում: Եվ, ամենակարևորը, վարկերի հետաձգման խնդիրն էր: Ես պետք է շնորհակալություն հայտնեմ Կենտրոնական բանկին, որ անմիջապես արձագանքեց, և բոլոր բանկերը, վարկային կառույցներն անհատական աշխատանք են տանում բոլոր գյուղացիական տնտեսությունների հետ մինչև 3 տարով վարկերի հետաձգման, լրացուցիչ վարկերի տրամադրման առումով, և, ամենակարևորը, արտարժույթային վարկերի վերաձևակերպումը դրամական տեսքով:
Սա աննախադեպ օգնություն էր, որ տրվեց գյուղացիական տնտեսություններին: Ես ուզում եմ ուղղակի նշել, որ մեկ ամիս շարունակ մեր հասարակության մեջ այն կարծիքը ձևավորվեց, որ գյուղատնտեսության ոլորտում կատարվել է աննախադեպ բան, և ոչ մի բան չի ստացվում այս տարի, հատկապես ծիրանի, խաղողի բերք: Այսօր արդեն 20 օր է, ինչ սկսվել է ծիրանի բերքահավաքը, և բոլորս ականատես ենք, որ բարձր բերք է ապահովվել: Ամբողջ շուկաներում, փողոցների վաճառակետերում ծիրանը թափված է, և նույնիսկ 50 դրամով մարդիկ չեն կարողանում վաճառել, որովհետև բերքը շատ-շատ է: Վերամշակող գործարանները`16 ձեռնարկությունները, մթերման գործը կազմակերպել են: Դրանցից 5-ը խոշորներն են: Այսօրվա դրությամբ արդեն մթերվել է 4539 տոննա ծիրան` անցյալ տարվա 2260 տոննայի դիմաց: Արդեն արտահանվել է 12240 տոննա ծիրան` անցյալ ամբողջ տարվա 12200 տոննայի դիմաց: Այսինքն` սպասվում է լրացուցիչ 5-6 հազար տոննա ծիրանի արտահանման գործընթաց: Մի խոսքով, պտղի բերքն ընդհանրապես` ոչ միայն ծիրանի, այլ նաև դեղձի և մնացած պտղատեսակների բերքը շատ բարձր է, բարձր բերք է սպասվում:
Դուք գիտեք, որ գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար պետությունն օժանդակության մեծ ծրագրեր է իրականացնում: Առաջինն ազոտական պարարտանյութի տրամադրումն է` 31298 տոննա, որը բաշխվել է գյուղացիական տնտեսություններին, և բավարարվել է բոլորի պահանջարկը: Եվ կարելի է ասել, որ ծրագիրն այսօրվանից ավարտվեց:
Դիզելային վառելիքը հատկացվել է 17 մլն 343 հազար տոննա, որից բաշխվել է 11 մլն 776 հազարը, մնացածի վերաբերյալ պահանջարկ չկա, և ծրագիրն ավարտվեց: Մենք արդեն վերահաշվարկ ենք անում մատակարար կազմակերպության հետ և այն սուբսիդիան, որը տրամադրել էինք նախօրոք 511 մլն դրամի չափով, իրենք պետք է վերադարձնեն պետական բյուջե: Այս վեց ամսվա ընթացքում ներկրվել և գյուղացիական տնտեսություններին է տրամադրվել 446 տոհմային երինջ` եվրոպական երկրներից:
Սերմերի առումով`ներկրվել է 850 տոննա գարի գարնանացանի համար, 9.5 տոննա եգիպտացորենի, 400 տոննա կորնգանի և 52 տոննա առվույտի սերմացու: Այս բոլորը միասին մոտավորապես 10 հազար հա լրացուցիչ ցանք է ապահովել:
Մենք արդեն երկու տարի է մեր առջև խնդիր էինք դրել կրճատել անմշակ հողերի ծավալը: Եվ եթե 2010 թ. մենք ունեինք 37 տոկոս չմշակվող հողեր, որը կազմում էր 166 հազար հա, ապա այս տարի մենք ունենք 27 տոկոս չշմակված հող: 46 հազար հա հող է լրացուցիչ մշակվել այս տարիների ընթացքում: Սա լուրջ ցուցանիշ է գյուղատնտեսության համար, հատկապես մեր սակավահող երկրի պայմաններում:
Ես ուզում եմ նշել, որ մթերումների գործընթացը շարունակվում է, հատկապես ծիրանինը, պարոն վարչապետ: Մենք արդեն լուրջ աշխատանք ենք տանում դեղձի և խաղողի մթերումները նույնպես անխափան կազմակերպելու ուղղությամբ: Բոլոր վերամշակող ձեռնարկությունների հետ բանակցություններ են վարվում. իրենց պահանջարկն ավելի շատ է, քան սպասվող բերքը: Այնպես որ մթերումների առումով մենք խնդիրներ չենք ունենա: Վաղահաս կարտոֆիլի բերքահավաքը շարունակվում է. 80 տոկոս բերքահավաքն արդեն ավարտվել է:
Շատ բարձր բերք է սպասվում, որովհետև վաղահաս կարտոֆիլը հիմնականում սպասվում է Արարատյան դաշտավայրում: Հեկտարից ստանում ենք 250-300 ցենտներ բերք, որն այս պայմանների համար շատ բարձր բերք է: Տարվա սկզբին նույնիսկ խոսակցություն գնաց, որ կարտոֆիլի ցանքատարածությունները պակաս են լինելու, բայց այսօրվա մեր դիտարկումները ցույց են տալիս, որ անցյալ տարվա չափ ցանքեր ենք մենք ունենալու և բերքատվության բարձրացման հաշվին, նոր սորտերի ներգրավման արդյունքում, որը եղավ սերմերի ազատականացման արդյունքում, մենք մի քանի անգամ ավելի բերք ենք ստանալու: Ես հիմա թիվ չեմ ուզում նշել, բայց այնքան բերք ենք ստանալու, որ մեր հանրապետության բնակչության պահանջարկը բավարարելու ենք ամբողջությամբ և մեծ քանակ ենք ունենալու արտահանման համար:
Ես ուզում եմ երկու խոսք ասել անասնապահության ոլորտի վերաբերյալ:
Պարոն վարչապետ, այս տարվա հունվարի 1-ի դրությամբ անասնագլխաքանակը կտրուկ ավելացել է՝ տավարինը մոտավորապես 68 հազարով և կազմել է 668 հազար գլուխ, որից կովերինն ավելացել է 20 հազարով, ոչխարներինն ու այծերինը՝ 84 հազար 500 գլխով և կազմել է 675 հազար գլուխ:
Գլխաքանակի ավելացումը կառավարության կողմից իրականացվող արոտավայրերի բարելավման արդյունք էր, որովհետև այդ ծրագրի մեջ ընդգրկված 55 համայնքներում արդեն ստեղծվել են կոոպերատիվներ: Ջրարբիացվել է լեռնային արոտավայրերից 62 կմ, ընթացքի մեջ են ևս 61 կմ ջրարբիացման աշխատանքներ, գյուղացիական տնտեսությունների համար ստեղծվել են խմոցներ և այլ հարմարություններ, որպեսզի արոտների շրջանում 6-7 ամիս գյուղացիական տնտեսություններն այնտեղ կարողանան նորմալ պայմաններ ունենալ: Սա կազդի նաև կաթի գների կայունացմանը: Երկու տարի առաջ, երբ կաթը մթերվում էր 80-100 դրամով, այժմ արդեն 140 դրամից պակաս չի մթերվում, իսկ ձմեռվա ամիսներին՝ 180-200 դրամով: Գյուղացիական տնտեսությունները եկամուտ ստացան, և դրա արդյունքում շահագրգռվածություն առաջացավ գլխաքանակի ավելացման համար:
Արդեն ամփոփվել են հունվար-մայիս ամիսների արդյունքները և գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է 1.3 տոկոս տնտեսական աճ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, որից բուսաբուծության ոլորտն ունի 0.8 տոկոս աճ, իսկ անասնապահության ոլորտը՝ 1.4 տոկոս, ձկնաբուծությունը՝ 35.21 տոկոս աճ: Ես համոզված եմ, և այսօրվա դիտարկումները ցույց են տալիս, որ մինչև տարեվերջ մենք ունենալու ենք բարձր բերք, հատկապես հացահատիկային կուլտուրաների աննախադեպ բերք կա այս տարի, որովհետև կլիմայական պայմանները շատ բարենպաստ էին, հատկապես հացահատիկային կուլտուրաների արտադրության համար: Բոլոր նախադրյալները կան ասելու, որ մինչև տարեվերջ մենք կարող ենք ապահովել բարձր ցուցանիշներ:
Իհարկե, գյուղատնտեսության ոլորտի մասին խոսելիս չպետք է մոռանանք, որ դեռևս կան չլուծված շատ հարցեր, սակայն այն հարցերը, որոնք տարիներ շարունակ կուտակվել էին, այսօր ներառված են կառավարության առաջիկա ծրագրերում և իրենց լուծումները կստանան:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Շատ լավ, պարոն Կարապետյան: Արմավիրի 47 համայնքներում, որոնք տուժել էին կարկուտից, ինչ-որ բերք սպասվո՞ւմ է:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյան – Կարկտահարված համայնքներում, իհարկե, բերք կա, հատկապես ծիրանի բերք: Այսօր կարկտահարված բերքը բոլոր վերամշակող ընկերությունները մթերում են, նույնիսկ այն բերքը, որը շուկայում չի կարելի վաճառել: Իրենք հիմնականում բողոքում են գնից, բայց իրենք էլ շատ լավ գիտակցում են, որ նույնիսկ 50 դրամով այդ բերքը շուկայում չի իրացվի: Վերամշակող ձեռնարկություններն ըմբռնումով են մոտենում այս հարցին և իրենց կողմից օժանդակում են գյուղացիական տնտեսություններին: Նույն համայնքներում կան տնտեսություններ, որոնք տուժել են 100 տոկոսով, տնտեսություններ կան` 50 տոկոսով և այլն: Վնասը տարբեր աստիճանների է: Այսինքն, այդ համայնքներում բերք կա: Իհարկե, ես ուզում եմ նշել գյուղացիական տնտեսությունների աշխատանքները, որոնք իրենց գործի վարպետն են, իրենց գործը շատ լավ հասկանում են, և յուրաքանչյուրն իր հողը պարապ չի թողնում, անպայման պետք է մշակի: Շատ լավ մշակված են դաշտերը, նույնիսկ կարկտի հետքերը չեն երևում: Միայն խաղողի այգիներում բերքը պակաս է երևում:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Շատ լավ: Պարոն Ջավադյան, թեժ գծով զանգերի քանակը նվազո՞ւմ է:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան – Պարոն վարչապետ, ինչպես ներկայացվեց անցյալ հաշվետվության ժամանակ, այն ժամանակ 20 օրվա ընթացքում ունեինք 97 բողոք, երկրորդ 20-օրյակի ընթացքում ունենք ընդամենը 47 բողոք, ու դրական զարգացումների մասին են վկայում նաև տասնօրյակների զարգացումները: Վերջին 10 օրվա մեջ ընդամենը 7 բողոք ենք ունեցել: Նույնիսկ արդեն ունենք բավական դրական արդյունքներ, և մարդիկ շնորհակալություն են հայտնում: Կառավարության համապատասխան որոշումներից հետո իրավիճակը կարելի է գնահատել բարվոք, գործընթացներն ամբողջությամբ վերահսկելի են, օրական մոտավորապես տրամադրվում է 200-220 մլն դրամի վարկ: Մինչև օգոստոսի 1-ն այդ գործընթացն ամբողջությամբ կավարտվի:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան –  Պարոն Ասատրյան, կանխիկ գումարի վճարումները, որ մենք բյուջեից հատկացրեցինք, ե՞րբ են սկսվելու:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյան – Այսօր, պարոն վարչապետ: Ցուցակներն արդեն տրամադրված են, այսօր ֆինանսավորման հայտը ներկայացվել է, և այսօր էլ 1600 ընտանիքի վճարումները կարվեն:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Շատ լավ: Պարոն Գևորգյան, ևս մեկ անգամ մարզպետին հանձնարարեք, որպեսզի ցուցակներն անպայման փակցված լինեն, և հանրությունը կարողանա վերահսկել նրանց, ովքեր կանխիկ օգնություն են ստանում պետությունից, որովհետև ինձ երեկ ահազանգում էին, որ մի քանի համայնքներում այդ ցուցակները չկան: Շնորհակալություն:

Շաբաթվա ընթացքում բորսայում իրականացվել է 3,9 մլն դոլարի առք և վաճառք

դոլարՀուլիսի 1-4-ը ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 73,800,406 ԱՄՆ դոլար 409.94 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 86,114,890 ԱՄՆ դոլար 411.43 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 3,900,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 412.09 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 1,511,860 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 411.38 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 3,868,995 EUR 533.04 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 12,072,352 EUR 537.09 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 729,764,148 ՌԴ ռուբլի 12.37 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 145,908,336 ՌԴ ռուբլի 12.56 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Հունիսի 24-30-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 35.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 67.7 մլն ԱՄՆ դոլար:

Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Հուլիսի 1-4-ը ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 73,800,406 ԱՄՆ դոլար 409.94 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 86,114,890 ԱՄՆ դոլար 411.43 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 3,900,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 412.09 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 1,511,860 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 411.38 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 3,868,995 EUR 533.04 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 12,072,352 EUR 537.09 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 729,764,148 ՌԴ ռուբլի 12.37 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 145,908,336 ՌԴ ռուբլի 12.56 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Հունիսի 24-30-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 35.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 67.7 մլն ԱՄՆ դոլար:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Դոլարը սկսեց բարձրանալ

դոլարՀուլիսի 4-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 2,900,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 412.13 դրամ մեկ ԱՄՆ դոլարիդիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 412 դրամ:

 

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

եղանակը ՀայաստանումՀանրապետության տարածքում`

Հուլիսի 5-ին շրջանների զգալի մասում, 6-9-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 6-8-ը կբարձրանա 3-4 աստիճանով:

 

Երևանում`

Հուլիսի 5-ի գիշերվա առաջին և օրվա երկրորդ կեսերին հնարավոր է  կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ:

Հուլիսի 6-9-ին տեղումների հավանականությունը փոքր է:

 

Երևանի հուլիսի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան  39.00C (1991 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան      9.60C (1946 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան  24.70C

Ֆրանսիան`որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, իր ներդրումը կունենա Ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում. Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան

3“Ֆրանսիան`որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, իր ներդրումը կունենա Ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում”: Այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, Մոնյեն նշել է, որ վերջերս կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: Այդ հանդիպման ընթացքում ընդգծվել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կապերի կարևորությունը, ինչպես նաև առաջընթացի հասնելու հավանականությունը:

Դեսպանը ասել է, որ այս հարցի կապակցությամբ նախորդ տարվա սեպտեմբերին կայացել է նախագահ Ալիևի հետ հանդիպում. “Հանդիպմանը քննարկվել է, թե ինչ պարտականություններ է իր վրա վերցնում Ֆրանսիան: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ևս հատուկ ուշադրություն է դարձվել հիմնական պարտականությունների էությանը: Ֆրանսիան, ինչպես նաև մյուս պետությունները, ջանքեր է ներդրել այս հակամարտության լուծման համար և հետագայում ևս իր ներդրումն է ունենալու այս գործընթացում”:

 

Հայաստանի ասիմետրիկ պատասխանը

իսկանդեր (1)Ռուսաստանի կողմից Ադրբեջանին 1 մլրդ դոլարի  սպառազինությունների վաճառքից հետո հարց առաջացավ, թե ինչ նոր ռազմական կարողություններ ձեռք բերեց մեր հակառակորդը: Ըստ ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի` նոր ձեռքբերված սպառազինություններով Ադրբեջանն ակնհայտորեն պատրաստվում է կայծակնային գործողությունների: Այսինքն` ինչպես բացատրեց ռազմական փորձագետը, հայկական ուժերի զբաղեցրած մարտական գծի մի քանի հատվածներում, կենտրոնացնելով կրակային մեծ խտություններ, փորձելու են ճեղքել մեր պաշտպանական գիծն ու արագ հաջողության հասնել: Կարճ ասած` բլից կրիգով են փորձում հարցերը լուծել մեր հակառակորդները:

Այս առումով, ինչպես վերջին զարգացումներից հետո պարբերաբար սկսեց հնչել հայկական միջավայրում, Հայաստանը պետք է պատրաստվի անհամաչափ մարտական հարված հասցնելուն:

 «Հայկական «Իսկանդերներ» 

Դրա համար, ինչպես նշվում է, հայկական կողմը բավարար կրակային հզորություններ ունի` նոր ու արդիական սպառազինություններ: Բայց վերջին շրջանում սկսեցին ավելի շատ խոսակցություններ ծավալվել, ընդ որում ոչ շարքային վերլուծաբանների շրջանակներում, այլ ՊՆ-ի հետ պարբերաբար համագործակցող փորձագետների կողմից, որ ռուսական կողմը Հայաստանին ոչ թե 102-րդ ռազմաբազային, այլ հենց Հայաստանին տրամադրել է «Իսկանդեր-Մ» տեսակի օպերատիվ-տակտիկական հրթիռային համակարգեր:

«Իսկանդեր-Է» (Էքսպորտային) և «Իսկանդեր-Մ» (Ռուսաստանի անձնական կարիքների համար) օպերատիվ-տակտիկական հրթիռային համակարգերի ստեղծումը մեկնարկել է 1987 թվականից, «Միջին և փոքր հեռահարության հրթիռների պայմանագրի» շրջանակներում, երբ հակամարտության կողմ հանդիսացող երկրները հրաժարվում էին մարտական գործողությունների թատերաբեմում միջուկային զենքի կիրառումից: Այդ կապակցությամբ համակարգերը ստեղծվեցին սկզբունքորեն նոր պահանջներին համապատասխան` ապահովելու համար գերճշգրիտ կրակի հնարավորությունները, որպեսզի հրթիռները կառավարվեն թռիչքի ամբողջ ընթացքում կամ դրա գերակշիռ հատվածում` էականորեն բարձրացնելով համակարգերի ավտոմատացումը և այլն:

Դրան գումարած` համակարգը պետք է ունենար գլոբալ արբանյակային տվյալների փոխանցման` NAVSTAR նավիգացիոն համակարգ, խոցեր շարժվող ու բարձր պաշտպանունակությամբ ստացիոնար թիրախներ, տիրապետեր բարձր կրակային հզորությունների, արդյունավետորեն հաղթահարեր հակառակորդի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերի ստեղծած արգելքները:

«Իսկանդեր»  համակարգերն այս բոլոր չափանիշներին համապատասխանում են, իսկ 2007 թ.` համակարգի առաջին փորձարկման ժամանակ արձակված հրթիռի շեղումն առաջադրված թիրախից կազմել է ընդամենը 1 մետր:

 «Իսկանդերների» նշանակությունը

Այս գերճշգրիտ շարժական օպերատիվ-տակտիկական հրթիռային համակարգերը նախատեսված են հակառակորդի մարտակարգի խորքերում տեղակայված ինչպես փոքր չափերի, այնպես էլ մեծ տարածք զբաղեցնող թիրախների խոցման համար: Որպես թիրախներ կարող են լինել կրակային խոցման տարատեսակ միջոցները` հրթիռային համակարգեր, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, հեռահար հրետանի, ՀՕՊ և հակահրթիռային պաշտպանության միջոցներ, օդանավակայաններում գտնվող ուղղաթիռներ ու ինքնաթիռներ, հրամանատարական կետեր ու կապի հանգույցներ, հասարակական ենթակառուցվածքների կարևորագույն օբյեկտներ և հակառակորդի տարածքում գտնվող այլ մեծ ու փոքր նշանակետեր:

Բարձր շարժունակությունն ու հրթիռների արձակման համար նախատեսված շատ կարճ ժամանակահատվածը հնարավորություն են տալիս համակարգերին լինել գործնականում անտեսանելի:

«Իսկանդեր» համակարգերի հրթիռները կոշտ վառելիքով աշխատող, մեկ իրանով` թռիչքի ամբողջ ընթացքում մարտագլխիկը իրանից չբաժանվող, կառավարվող  մանևրվող հրթիռներ են, որոնց թռիչքի ամբողջ ընթացքում հետագիծը կանխատեսելը շատ դժվար է: Հրթիռները կառուցված են «Ստելս» տեխնոլոգիայով. ունեն քիչ անդրադարձնող մակերես և անցնում են 50 կմ բարձրությամբ, ինչն էականորեն փոքրացնում է հակառակորդի կողմից այն խոցելու հավանականությունը: Հրթիռների «անտեսանելիությունն» ապահովվում է դրանց կառուցվածքի ու արտաքին մակերեսը հատուկ նյութերով ծածկված լինելու միջոցով:

Իր տեխնիկական զինվածության արդյունքում «Իսկանդեր» հրթիռները գերճշգրիտ խոցում են նշված թիրախները. շեղումների հավանականությունը 1-2 մետր է, ինչով էլ աշխարհի ոչ մի համարժեք հրթիռային համկարգ չի կարող լուծել նմանատիպ խնդիրներ:

Տարբեր տեսակի թիրախներ խոցելու համար հրթիռները կարող են «զինված» լինել 10 տարբեր տիպի մարտագլխիկներով` ոչ կոնտակտային պայթեցման բեկորային մարտական էլեմենտներով կասետային մարտագլխիկներով, կումուլյատիվ էլեմենտներով կասետային մարտագլխիկներով, ինքնանշանառվող մարտական էլեմենտներով կասետային մարտագլխիկներով, դետոնացիոն էլեմենտներով կասետային մարտագլխիկներով, բեկորա-ֆուգասային, ֆուգասա-հրկիզող, մեծ խորություններ ներթափանցող: Կասետային իսկանդերմարտական մասը բացվում է 900 մետրից մինչեւ 1.4 կմ ընկած բարձրության վրա, որտեղ բացված հրթիռի միջից դուրս են գալիս տարբեր տեսակի մարտական էլեմենտներն ու  սկսում են կարգավորված շարունակել թռիչքը` մինչև նշանակետեր:Դրանք ունեն ռադիոհաղորդիչներ, որոնցով հնարավոր է թիրախից ընդամենը 6-10 մետր բարձրության վրա պայթյուն իրականացնել:

Հրթիռների մեկնարկային քաշը 3800 կգ է, որից օգտակար տարողությունը` մարտական զանգվածի  քաշը` 480 կգ:

Հրթիռների արձակման համար համակարգի մեջ մտնում է  Ինքնագնաց արձակման կայանը, որը ծառայում է երկու հրթիռները պահելուն և արձակելուն: Այն տեղադրված է 8 բարձր անցունակության անվահեցերի վրա, որոնք մեծ շարժունակություն են հաղորդում համակարգերին: Կայանի քաշը 42 տոննա է, օգտակար բեռի քաշը` 19 տոննա, ասֆալտապատ ճանապարհով շարժման արագությունը` 70 կմ/ժ է, իսկ գրունտային ճանապարհով`է 40 կմ/ժ, վառելիքի պաշարը բավարար է 1000 կիլոմետր տեղաշարժվելու համար: Մարտական անձնակազմը` 3 հոգի:

Թե ինչու են «Իսկանդերները» Հայաստանի համար համարվում ստրատեգիական

«Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական հրթիռային համակարգերի հիմնական բնութագրիչներն են` տարբեր տեսակի թիրախների գերճշգրիտ խոցումը, մարտական հերթապահության անցկացման գաղտնիությունը, արագ մարտական վիճակի բերելն ու հակառակորդին հրթիռային հարվածներ հասցնելու հնարավորությունը, արձակման կայանների վրա տեղադրելիս թռիչքային հրամանների ավտոմատացված հաղորդման հնարավորությունը, հակառակորդի ակտիվ հակաքայլերի պայմաններում անգամ մարտական առաջադրանքի կատարման բարձր հավանականությունը, շահագործման բարձր կարողությունները, հրթիռների արձակման ու թռիչքի ժամանակ գործնականում անխափանությունը, մարտական բարձր անցողունակության անվավոր մեքենաների վրա արձակման կայանների տեղադրված լինելու հանգամանքով պայմանավորված` բարձր շարժունակությունը, մարտական կառավարման բարձր աստիճանը, կառավարման օղակների համար անհրաժեշտ հետախուզական տվյալների հաղորդումն անհրաժեշտ ժամանակ, ինչպես նաև շահագործման երկար ժամկետն ու հարմարավետությունը: Այս ամենը հրթիռային համակարգերը դարձնում են անգերազանցելի:

Լոկալ կոնֆլիկտների ժամանակ «Իսկանդեր» հրթիռային համակարգերը «զսպող զինատեսակներ» են, իսկ սահմանափակ  տարածքային հնարավորություններ ունեցող երկրների համար` ստրատեգիական նշանակության զինատեսակ:

Յուրաքանչյուր արձակման կայանի վրա երկուական հրթիռի առկայությունը, ինչպես նաև երկու պահեստային հրթիռներն ու վերալիցքավորման բարձր արագությունը էականորեն բարձրացնում են հրթիռային դիվիզիոնների հզորությունը, իսկ հրթիռների արձակման միջև ընկած 1 րոպե տևողությունն  ապահովում է բարձր կրակային խտություն:

Արդյունավետության տեսանկյունից, հաշվի առնելով մարտական հնարավորությունները, «Իսկանդեր-Մ» օպերատիվ-տակտիկական հրթիռային համակարգերը հավասարազոր են միջուկային զինամթերքի: Որովհետև դրանց հեռահարությունը 50-280 կմ է, հրթիռների արձակման տևողությունը` 4-16 րոպե: Ու եթե պատկերացնենք, որ 16 րոպեում կարող է մի ինչ-որ տարածքում 4 կասետային, բեկորա-ֆուգասային կամ գետնի խորքը բարձր թափանցողունակ հրթիռ ընկնել, ապա այս հրթիռների իրական նշանակությունը միանգամից ակնհայտ է դառնում: Հետաքրքիրն այն է, որ ռուսական «Իսկանդերները» մրցակից չունեն արևմտյան հրթիռների շրջանում. դրանք մեկ վայրկյանում հաղթահարում են 2 կմ հեռավորություն, իսկ գործողության ընդգրկույթը մոտ 300 կմ է: Սրան գումարած` կառավարման իներցիալ-ավտոմատ համակարգը` ГСН օպտիկական ինքնաուղղորդման համակարգով, և -50-ից +50 աստիճան եղանակային պայմաններում  աշխատելու կարողությունը և շահագործման ժամկետը` 10 տարի, որից 3 տարին` դաշտային պայմաններում:

 «Իսկանդերներին» անտեսել չի կարող նույնիսկ ԱՄՆ-ն

«Իսկանդեր» անունը, հատկապե Արևմուտքում, զգուշությամբ են արտաբերում: Չի կարելի մոռանալ, որ ամեն անգամ, երբ Ռուսատանը «զոռ է տալիս» իր «Իսկանդերներին», Արևմուտքն ուղղակի  լռում է, ինչպես եղավ Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի հակահրթիռային կայանների տեղակայմանն ի պատասխան Ռուսաստանի` Կալինինգրադում «Իսկանդերներ» տեղադրելու մասին հայտարարության դեպքում: Դրանից հետո մի անգամ էլ նման վիճակ ստեղծվեց Սիրիայում այս տարվա սկզբին, երբ Թուրքիայի սահմանին ՆԱՏՕ-ի «Patriot» հրթիռների տեղակայմանն ի պատասխան Ռուսաստանն «Իսկանդերներ» «գործուղեց» Սիրիա: Այդ ժամանակ ևս Արևմուտքն անցավ ավելի զուսպ ու զգուշավոր քաղաքականության, քանի որ բոլորն են հասկանում` «Իսկանդերը», ի տարբերություն միջուկային զենքի, արգելված զինատեսակ չէ, բայց իր արդյունավետությամբ ու մարտական նշանակությամբ հավասարազոր է միջուկային զենքի:  Մանավանդ եթե հաշվի առնենք, որ ռուսական «Իսկանդերները» նախատեսված են նաև բալիստիկ մարտագլխիկների տեղափոխման համար և ցանկության դեպքում շատ արագ կարող են սովորական հրթիռներից վերածվել միջուկային մարտագլխիկներ կրող հրթիռների:

Իսկ սրան համազոր այլ հրթիռներից աշխարհում ոչ ոք չունի: Այնպես որ, Ադրբեջանն իր T90c տանկերի շարժիչները գործի գցելուց առաջ մի լավ պետք է մտածի:

Շինարարները քանդել են Պերուի հնագույն բուրգը

ՊերուԵրկրի իշխանությունները մեղադրում են շինարարական 2 կազմակերպության` Լիմայի շրջանում բուրգերից մեկի քանդման համար,որի տարիքը 4000 տարեկան էր:Էլ-Փարաիսոյի համալիրի 6 մ բարձրությամբ բուրգը երկրի երեսից ջնջվել է  ծանր տեխնիկայի օգնությամբ: Այդ տարածքում պեղումների ղեկավար Մարկո Գուիլենայի խոսքով,  քանդման պատասխանատուները “Պերուին պատմությանն անուղղելի վնաս են հասցրել”:

Վկաների տեղեկություններով, աշխատողները փորձել են կոտրել ևս 3 բուրգ, սակայն նրանց ժամանակին են կանգնեցրել ականատեսները: Քաղաքապետի խոսքով, այն տարածքը, որտեղ տեղակայված էր պատմական համալիրը, հնարավոր է օգտագործվի գյուղնաշանակությամբ: Կատարվածից հետո Էլ-Պարաիսոյի ՆԳ նախարարի կարգադրությամբ տեղում հսկողություն է հաստատվել:

Նման դեպք էր կատարվել մայիսի կեսին` Բելիզի տարածքում: Այն ժամանակ շինարարները քանդեցին մայաների բուրգը`  ճանապարհաշինության համար շինարարական խիճ ունենալու համար:

Պանրով ու գազարով շերտավոր աղցան

աղցանԱյս աղցանը ոչ միայն համեղ է, այլև օգտակար:

Բաղադրությունը

1 մեծ գազար

180 գ պանիր

3 ձու

1 մեծ խնձոր

մայոնեզ

կանաչի, աղ ու պղպեղ:

Պատրաստման եղանակը

Խոշոր քերիչով քերել խնձորն ու ձուն կամ էլ խորանարդներով կտրատել:

Պանիրն ու գազարը մանր անցքերով քերիչով քերել, ապա բաղադրիչները շերտերով լցնել հետևյալ հերթականությամբ. մեկական  շերտ գազար, ձու, խնձոր, պանիր: Յուրաքանչյուր շերտը մայոնեզապատել, աղ ու պղպեղ ցանել ըստ ճաշակի, ապա ևս 4 շերտ ավելացնել նույն հերթականությամբ: Վրայից աղցանը զարդարել կանաչիով:

Կեռասով կարկանդակ

SONY DSCԲաղադրությունը խմորի համար`

200 գ ալյուր

150 գ կաթնաշոռ

2 ճ/գդալ շաքար

2, 5 թ/գդալ  փխրեցուցիչ

2 ձու

3 ճ/գդալ կաթ

Միջուկի համար

350 գ կեռաս

200 գ կաթնաշոռ

3 ձու

2 ճ/գդալ թթվասեր

1 ճ/գդալ սպիտակաձավար

շաքարավազ` ըստ ճաշակի

շաքարափոշի`  վրան ցանելու համար:

Պատրաստման եղանակը

Ալյուրը փխրեցուցիչի ու աղի հետ խառնել: Կաթնաշոռի վրա ավելացնել կաթ , ձու և շաքարավազ, խառնել, ապա իրար միացնել կաթնաշոռե զանգվածն ալյուրայինի հետ: Խմոր հունցել ու 5 մմ հաստությամբ 2 շերտ գրտնակել:

Տապակը կարագապատել, խմորը տարածել այնպես, որ կողերի վրա 4 սմ  պատ գոյանա: 1800 տաքացրած  փռում թխել 10 րոպե, ապա հանել ու վրան դասավորել կորիզը հանած կեռասը:

Միջուկի բոլոր բաղադրիչներն իրար խառնել ու լցնել կեռասի վրա, թխել 40 րոպե` 1800 –ում: Պատրաստի թխվածքը հանել, հովացնել ու շաքարափոշի ցանել վրան:

Պետք է մեծացնել պետբյուջեի միջոցների ծախսման արդյունավետությունը

10529_am_8Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նիստից առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է ՀՀ պետբյուջեի միջոցների արդյունավետ օգտագործմանը, խնդիր, որի վերաբերյալ 2012 թ. սեպտեմբերի 15-ի խորհրդակցության ժամանակ ելույթ էր ունեցել ՀՀ նախագահը։
Այնուհետև կառավարությունում քննության է առնվել գյուղատնտեսական մթերքների մթերման ընթացքը։
Հաստատելով նիստի օրակարգը` կառավարությունը ձեռնամուխ է եղել հարցերի քննարկմանը։
ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ 2014-2016 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, որի նպատակը պետական ծախսերի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն է։ Ծրագիրը կծառայի ՀՀ 2014 թ. պետբյուջեի նախագծի մշակման հիմք, ինչպես նաև պետական կառավարման մարմինների և հանրության համար ընկալելի կդարձնի կառավարության առաջիկա երեք տարվա հարկաբյուջետային քաղաքականության գերակայությունները և ծախսային քաղաքականության ռազմավարությունը։

 Սահմանվում է «Պալիատիվ բժշկական օգնություն» հասկացությունը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու օրենքի նախագծին, որի ընդունման դեպքում հստակ կսահմանվի «Պալիատիվ բժշկական օգնություն» հասկացությունը, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարին լիազորություն կվերապահվի սահմանելու պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման տրամադրման չափորոշիչները։
Կառավարության հավանությունն է ստացել «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հուլիսի 5-ը` ՀՀ սահմանադրության օրը, նշել նաև որպես պետական խորհրդանիշների` զինանշանի, դրոշի, օրհներգի օր։
Նիստում քննարկվել է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Դավիթ Հարությունյանը և Արփինե Հովհաննիսյանը։ Նրանք առաջարկում են, մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգքրի 242-րդ հոդվածում որպես ծանրացնող հանգամանք նախատեսել ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցի շահագործման կանոնները խախտելն ալկոհոլի, թմրամիջոցի կամ թմրեցնող այլ նյութի ազդեցությամբ։ Կառավարությունն առաջարկել է խմբագրական մի շարք փոփոխություններ, որոնց ընդունման դեպքում ընդունելի կհամարի օրենքի նախագիծը։
Օրենսդրական երկու նախաձեռնություն է ներկայացրել ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը, երկուսում էլ առաջարկվում է փոփոխություններ կատարել «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում։ Փոփոխություններից մեկը վերաբերում է ԱԱՀ գանձումը ՀՀ մաքսային սահմանին 90 օրով հետաձգելուն, մյուսով առաջարկվում է ԱԱՀ վճարումը երեք տարով հետաձգել ոչ թե 300, այլ 200 մլն դրամը գերազանցող ներդրումային ծրագրերի դեպքում։ Կառավարությունը երկու նախագծերի վերաբերյալ տվել է բացասական եզրակացություն` հանգամանորեն հիմնավորելով իր տեսակետը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը, մասնավորապես, նշել է, որ պատգամավորի առաջարկը համահունչ է կառավարության պատկերացումներին` ավելացված արժեքի հարկը սահմանից տեղափոխել ներքին տնտեսություն։ «Մենք պետք է տեղյակ պահենք մեր տնտեսվարող սուբյեկտներին, որ այս հարցը գտնվում է նաև Արժույթի միջազգային հիմնադրամի հետ մեր բանակցությունների օրակարգում, – հավելել է վարչապետը։ -Հարցի լուծման գաղտնիքն այն է, որ մեզ անհրաժեշտ է լինելու 90 մլրդ դրամ, որովհետև այն պահից, երբ մենք սահմանին չենք գանձում ԱԱՀ-ն, մինչև այն պահը, երբ կարող ենք տնտեսությունից այդ հարկը հավաքել, կարող է անցնել 1-3 տարի։ Բայց միանգամից մենք 90 մլրդ եկամուտ չենք կարող հավաքել։ Դրա համար քաղաքական առումով առաջարկը ճիշտ է, և դա բխում է նաև կառավարության ռազմավարությունից, և մենք պետք է տարիների ընթացքում քայլ առ քայլ այս խնդիրը լուծենք։ Այս պահին մենք առաջարկը մերժում ենք, որովհետև ակնհայտ է, որ ֆինանսական ճեղքվածք է առաջանում, և մենք ծածկելու աղբյուրը դեռևս չունենք, բայց ապագայում նաև պատգամավորի հետ միասին կաշխատենք, որպեսզի մեր հայեցակարգը ներդնենք»։
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։

 Կայանում է ռիսկի վրա հիմնված ստուգման համակարգը

ՀՀ կառավարությունը հաստատել է`
– ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի շուկայի վերահսկողության պետական տեսչության կողմից իրականացվող ոչ պարենային արտադրանքի և պետական չափագիտական վերահսկողության ոլորտի ռիսկի վրա հիմնված ստուգման մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագրերը, ստուգման ստուգաթերթերի լրացումները, որոնք հնարավորություն կտան վերլուծել և գնահատել վերահսկման ենթակա կազմակերպությունները, ձևավորել տվյալների բազա, մշակել և ներդնել ստուգման առավել արդյունավետ մեխանիզմներ. ՀՀ էկոնոմիկայի նախարարը վարչապետ Տիգրան Սարգսյանին հավաստիացրել է, որ մինչև սեպտեմբեր բոլոր գերատեսչությունները հնարավորություն կունենան տեսչական ստուգումներն անցկացնել արդեն ռիսկի վրա հիմնված սկզբունքով և կունենան կառավարության կողմից հաստատված ստուգաթերթիկները, որոնք հասանելի կլինեն նաև ստուգողներին,
– պատրաստի արտադրանքի, ապրանքի մնացորդի պակասորդ հայտնաբերելու կարգը. մնացորդի պակասորդ հայտնաբերվելու դեպքում ԱԱՀ վճարողից տուգանք է գանձվում պակասորդի գնի (արժեքի) 50 տոկոսի չափով,
– պիտանելիության ժամկետում չիրացված` դրոշմավորված ապրանքի դուրսգրման կարգը,
– դեղ ներմուծող, արտահանող և դեղագործական գործունեություն իրականացնող անձանց կողմից պարտադիր պահանջների և պայմանների ապահովման` ռիսկի վրա հիմնված ստուգման ստուգաթերթերը։
Գործադիրը սահմանել է Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գնի մակնշման կարգը։

 Առաջնայինը ներդրումների ներգրավումն է

ՀՀ կառավարությունն իր որոշմամբ «Այլընտրանքային էներգիա» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով 2013 թ. հուլիսի 20-ից մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել է մինչև 2016 թ. հուլիսի 20-ը։ Կոտայքի մարզում կառուցվող 5 հա ջերմոցային տնտեսության համար ընկերությունը նախատեսում է իրականացնել ավելի քան 2 մլրդ դրամի ներդրում։ Դրա շնորհիվ կգործարկվեն հոլանդական արտադրության ժամանակակից սարքավորումներ, որոնցով նախատեսվում է տարեկան թողարկել շուրջ 1.4 մլրդ դրամի արտադրանք. դրա գերակշիռ մասը կարտահանվի Ռուսաստանի Դաշնություն և Վրաստան։ Ծրագրի իրագործմամբ կստեղծվի մոտ 100 աշխատատեղ` 80-90 հազ. դրամ միջին աշխատավարձով։ Հաջորդ որոշմամբ գործադիրը «Արմենիա թի վի» ՓԲԸ կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմը երկարաձգել է մինչև 2015 թ. օգոստոսի 2-ը` ընկերությանը հնարավորություն տալով ներմուծված երեք թվային ընդունիչի միջոցով իրականացնել բարձրորակ հեռարձակում։
Իր նիստում կառավարությունը «Սևան-Հրազդանյան ջրառ» ՓԲԸ-ին թույլատրել է սեփականության իրավունքով իրեն պատկանող 3 հազար 200 մետր երկարությամբ խողովակաշարով վճարել պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց։ Այսպիսով, համակարգում չգործող գույքը կվաճառվի` նպաստելով առկա գույքային միավորների առավել արդյունավետ օգտագործմանը, այլ ոլորտների գործունեության ակտիվության բարձրացմանը։ Նիստում «Հայկական ատոմային էլեկտրակայան», «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում», «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն», «Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտ» և «Ատոմսերվիս» ՓԲԸ-ներին թույլատրվել է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում ընդունել անգլերեն և ռուսերեն ներքին իրավական ակտեր, որոնցով կապահովվեն ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործումն ու անվտանգության բարձրացումը։ Մեկ այլ որոշմամբ գործադիրը հաստատել է միջուկային նոր էներգաբլոկի (էներգաբլոկների) հրապարակի անվտանգության պահանջները` անգլերեն։

Շինարարության ժամկետները կպահպանվեն

Գործադիրը նախկինում ընդունած իր որոշումներից մեկի փոփոխությամբ ապահովել է Վայոց ձորի մարզի Ելփին, Արարատի մարզի Վարդաշեն գյուղերի դպրոցների հիմնանորոգման և կառուցման, Շիրակի մարզի Մարալիկի 9 բազմաբնակարան կիսակառույց շենքի շինարարության ավարտի աշխատանքների կատարումը։ Կառավարությունը վերաբաշխում է կատարել 2013 թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և Գեղարքունիքի մարզպետին հանձնարարել սույն որոշման համաձայն նախատեսված 59.5 մլն դրամով ավարտել մարզի Ծակքար գյուղի միջնակարգ դպրոցի նոր մասնաշենքի շինարարությունը։ Նույն ընթացակարգով Կոտայքի մարզպետին թույլատրվել է Չարենցավանի N5 դպրոցի շենքի հիմնանորոգման ժամանակ տնտեսված ավելի քան 30 մլն դրամն իրացնել Պռոշյան համայնքի դպրոցի շենքի հիմնանորոգման նպատակով։ Կառավարությունն ընդունել է գնման գործընթացի կազմակերպման որոշում, որը վերաբերում է Շիրակի մարզի Մեծ Մանթաշի դպրոցի մասնաշենքերի վերակառուցման հրատապ խնդրին և ենթադրում է դպրոցի հիմնանորոգման աշխատանքի կատարման պետգնման ծավալաթերթի փոփոխություն։ Մեկ այլ որոշմամբ վերաբաշխում կատարելով 2013 թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում` կառավարությունն ավելի քան 93 մլն դրամ է հատկացրել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը` «Կրթական օբյեկտների հիմնանորոգում» ծախսային ծրագրով նախատեսված օբյեկտների վերակառուցման մրցունակ շինարարական արտադրանքի ձեռքբերման, նորակառույց օբյեկտների շահագործման նպատակով։
ՀՀ 2013 թ. պետբյուջեի ևս մեկ վերաբաշխմամբ և իր նախկին որոշումներից մեկի փոփոխությամբ և լրացմամբ գործադիրը նախատեսել է ապահովել հրատապ հիմնանորոգում պահանջող մի շարք ճանապարհահատվածների անցանելիությունը և երթևեկության անվտանգությունը։ Խոսքը վերաբերում է 2012 թ. դեկտեմբերի վերջից երկրի նախալեռնային և լեռնային շրջաններում տեղացած ձյան և ջերմաստիճանի կտրուկ փոփոխության հետևանքով առաջացած ճանապարհածածկի քայքայմանը և փոսայնության շեշտակի մեծացմանը։ Հիմնանորոգման համար տրամադրվել է մոտ 1 մլրդ դրամ, որից ավելի քան 230 միլիոնն առաջացած տնտեսման հաշվին է։

Այլ որոշումներ

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում սահմանված ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթի երրորդ փուլի իրականացման համար գործադիրը ՀՀ մարզպետարաններին լրացուցիչ հատկացրել է 1 մլն դրամ։
Գործադիրն իր որոշմամբ ճանաչել է թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման վերահսկողության իրականացման կառավարության լիազորած պետական կառավարման մարմինները։
Կառավարությունը Երևանում բնակվող անհատ ձեռնարկատեր Ռասթքար Էբրահիմխալիլին երեք տարի գործողության ժամկետով տվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` ՀՀ կառավարության սահմանած պրեկուրսորների ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման արտոնագիր։
Նիստում պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև 2014 թ. աշնանային զորակոչը տարկետում է տրվել Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի բնակիչ, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի մագիստրատուրայի սան Նարեկ Թովմասյանին։ Նիստի ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանը կրկին անդրադարձել է նրա հաջողությանը. «Նարեկ Արամի Թովմասյանն ընդունվել է աշխարհի լավագույն համալսարաններից մեկը` Սթենֆորդի համալսարան։ Ավարտել է Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքի դպրոցը։ Ես կարծում եմ, որ ինչպես ես, այնպես էլ դուք շատ լավ ենք զգում, երբ մեր համայնքային դպրոցն ավարտած տաղանդաշատ երիտասարդն ընդունվում է աշխարհի լավագույն համալսարաններից մեկը` համակարգչային տեխնիկայի մասնագիտությամբ։ Ընդհանրապես մեր դպրոցների տնօրենները մրցակցում են իրար հետ, թե շրջանավարտների քանի տոկոսն է ընդունվում բուհեր»։ Դիմելով ՀՀ կրթության և գիտության նախարարին` վարչապետն անհրաժեշտ է համարել պարզել, թե այն 170 ուսանողները, որ այսօր սովորում են աշխարհի լավագույն 10 համալսարաններում, որ դպրոցներն են ավարտել, որովհետև նրանց ուսուցիչները խրախուսման արժանի են։ «Դա, ինձ թվում է, դրական երևույթ է, երբ դպրոցներն իրար հետ մրցակցում են, թե իրենց երեխաներից քանիսն են ընդունվում բուհեր, և որ բուհերն են ընդունվում։ Ես շատ լավ եմ ինձ զգում, երբ Գեղարքունիքի մարզի փոքրիկ համայնքային դպրոցի շրջանավարտն ընդունվում է աշխարհի լավագույն համալսարան։ Շնորհակալություն», – եզրափակել է Տիգրան Սարգսյանը։

 

Աշոտյանը հեռացրեց ԲՈՀ-ի ղեկավարին զբաղեցրած պաշտոնից

Ղուկասյան, ԱշոտյանՔիչ առաջ «Անկախ»-ին հայտնի դարձավ, որ Քաղծառայության խորհուրդը որոշել է համաձայնություն տալ ԿԳՆ աշխատակազմի Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Արտուշ Ղուկասյանի նկատմամբ ծառայողական պարտականությունն անհարգելի պատճառով չկատարելու համար կարգապահական տույժը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելու վերաբերյալ:

Արտուշ Ղուկասյանն  «Անկախ»-ի հետ զրույցում ասաց, որ դրանից րոպեներ անց նախարար Արմեն Աշոտյանի հրամանով իրեն տրվել է երկրորդ խիստ նկատողությունը, ինչը հիմք կհանդիսանա իրեն աշխատանքից ազատելու: Իսկ ավելի ուշ արդեն հայտնեց, որ Աշոտյանն ազատման հրաման է տվել:

Ղուկասյանը Քաղծառայության խորհրդի կողմից քննությունն օբյեկտիվ չի համարում: «Ծառայողական պարտականությունները անհարգելի պատճառով չկատարելու պատճառով ՀՀ կրթության և գիտության նախարարի 2013 թվականի մայիսի 7-ի հանձնարարականը չկատարելու համար իմ նկատմամբ կիրառվեց «խիստ նկատողություն» կարգապահական տույժ,-հիշեցնում է նա նախարարի մայիսի 24-ի հրամանը` նշելով, սակայն, որ այդ հանձնարարականի պահանջները կատարվել են դեռևս ապրիլի 29-ին,-այսինքն` մայիսի 7-ի հետ կապված որևէ խնդիր չկա և սրա համար 2 անգամ նկատողություն տալ` այն էլ ետին թվով, սա արդեն ուրիշ բան է նշանակում»:

Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը Ղուկասյանին երկրորդ նկատողություն հայտնելու վերաբերյալ Քաղծառայության խորհրդի համաձայնությունը ստանալու համար խորհուրդ էր դիմել մեկ այլ հանձնարարական չկատարելու համար, ինչի առթիվ էլ քաղծառայության խորհուրդը ծառայողական վարույթ էր իրականացրել, սակայն նախարարի այսօրվա հրամանի հիմքը վերաբերում է առաջին նկատողությանը: «Հրամանի մեջ երկրորդի մասին որևէ խոսք չկա: Ստացվում է, որ մեկ հանձնարարականի վերաբերյալ երկու խիստ նկատողություն է տրվել, ինչը քաղծառայության մասին օրենքի խախտում է: Սա Էլեմենտար ժուլիկություն է»,-ասաց Ղուկասյանը:

Նա հայտնեց, որ կփորձի իր իրավունքները պաշտպանել դատական կարգով:

Քաղծառայության խորհրդի նախագահի մամլո քարտուղար Գոռ Աբրահամյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ խորհուրդը խիստ նկատողության վերաբերյալ իր համաձայնությունը տվել է, քանի որ ծառայողական քննության արդյունքները ցույց են տվել , որ նման տույժ կիրառելու համար առկա են բավարար հիմքեր: Նա նաև ընգծեց, որ ծառայողական քննությունը իրականացել է միայն երկրորդ նկատողության մասով: «Համակողմանի, լուրջ ծառայողական քննություն է անցկացվել և Ղուկասյանին սահմանված կարգով ներկայացվել են քննության ընթացքում առկա բոլոր նյութերը»,-ասաց նա:

Երբ զանգահարեցինք Կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանին, որպեսզի վերջինս պաշտոնապես հաստատի նախարարի այօսրվա հրամանը, նա զարմացավ. «Քաղծառայության խորհրդում ծառայողական քննությունն ավարտվե՞լ է»:

Նա ոչ տեղյակ էր Քաղծառայության խորհրդի որոշումից, ոչ էլ նախարարի այսօրվա հրամանից…

Հիշեցնենք, որ մայիսի 24-ին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը խիստ նկատողություն էր հայտարարել ԲՈՀ-ի նախագահ Արտուշ Ղուկասյանին` հանձնարարականները թերի կատարելու համար,  ապա դիմել էր Քաղծառայության խորհուրդ՝ Ղուկասյանին 2-րդ նկատողություն հայտարարելու համաձայնություն ստանալու համար, ինչը հիմք կդառնա նրան աշխատանքից ազատելու: Իր հերթին Քաղծառայության խորհուրդ էր դիմել նաեւ ԲՈՀ-ի նախագահը` նախարարի նկատողության իրավաչափությունը պարզելու խնդրանքով:

Մենիշխանության հետևանքներն արդեն ի հայտ են գալիս

Երվանդ ԲոզոյանՀետաքրքիր երևույթներ են դիտարկվում Հայաստանի ներքաղաքական կյանքում, եթե նայում ենք վերջին շրջանում ծայր առած ներիշխանական «ինտրիգներին»: Մասնավորապես` կառավարություն –Վերահսկիչ պալատ «փոխհրաձգությունը» իշխանության ներսում` ամենավերին օղակներում առկա հակասությունների մասին  է վկայում:

 Իշխանական մոնոլիտի առաջին ճաքերը երևացին 

Ըստ էության, քաղաքական տեսանկյունից Վերահսկիչ պալատի (ՎՊ) հաշվետվությունը շատ չէր տարբերվում նախագահի` մոտ 9 ամիս առաջ կառավարության նիստի ժամանակ ունեցած ելույթից: Այն ժամանակ Սերժ Սարգսյանը նշեց, որ խոշոր չափերի են հասնում ատկատները, օրինակ բերեց Վազգեն Խաչիկյանի ոլորտը և նշեց, որ այդ ամենը պետք է փոխել: Այլ կերպ ասած` Իշխան  Զաքարյանի հաշվետվությունն «ուրվագծվել» է դեռ 2012 թվականին: Իշխան Զաքարյանը ներկայացրեց  բյուջեի ծախսային մասը` բոլոր ուղղություններով, ինչն աղմուկ բարձրացրեց միայն այն ժամանակ, երբ  նա իր ելույթում որոշ կարծիք-գնահատականներ հնչեցրեց ու ասաց, որ բյուջեի մոտ 70 տոկոսը ռիսկային տիրույթում է: Սա, բնականաբար, չէր կարող դուր գալ գործադիր իշխանության ներկայացուցիչներին, ուստի դրանից հետո` կառավարության նիստի ժամանակ, համապատասխան քաղաքական հայտարարություններով հանդես եկավ նաև Վարչապետ Տիգրան Սարգսյանը

«Ամեն անգամ, երբ քննարկվում է, թե բյուջեն ինչքան պետք է լինի, վեճ է առաջանում. դա հավերժ վեճ է գործարար շրջանակների ու պաշտոնյաների միջև: …Այդ վեճն այսօր արտահայտվում է այն լուռ հակամարտությամբ, որ ներկայացնում են Հովիկ Աբրահամյանն ու Տիգրան Սարգսյանը: Հովիկ Աբրահամյանը, փաստորեն, ներկայացնում է այն շրջանակների շահերը, որոնք այսօր դժգոհ են տնտեսական քաղաքականությունից: Փոխարենը կառավարությունն արդյունավետ չի աշխատում, և իր ծախսերն այդ իմաստով, նպատակային չեն: Ու Իշխան Զաքարյանի հաշվետվությունը հենց առիթ դարձավ, որ այդ վեճը դառնա հրապարակային: Այդ հրապարակային վեճը շոկ առաջացրեց հասարակության մեջ, և նախագահն իր վերջին խորհրդակցության ժամանակ հնչեցրած խոսքում դե ֆակտո մեղադրեց այն շրջանակներին, որոնք այդ վեճը հրապարակայնացրեցին»,- ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

«Ներիշխանական հակասությունների պրոցեսը շատ ավելի շուտվանից կար, ես ուղղակի նշեցի, որ քանի որ այն ժամանակ կար քաղաքական իշխանություն, ընդդիմություն` այլընտրանք, ներիշխանական այդ պայքարը թաքնված էր: Այսինքն` նրանք  ամեն կերպ փորձում էին այդ հակասությունը հրապարակային չդարձնել: Այսինքն` ներկուլիսային` կաբինետային պայքար էր ընթանում: Բայց քանի որ ընտրություններն անցան, քաղաքական ուժերին  չհաջողվեց հաջողության հասնել, այդ  քաղաքական` ներիշխանական պայքարն արդեն բացահայտ է դառնում»,- նշեց Երվանդ Բոզոյանը:

Քանի որ նախկինում կար քաղաքական ակտիվ պայքար` արտաքին ճնշում, այդ պայքարի պայմաններում իշխանության ներսում կար ներքին պայմանավորվածություն, որ իրենք իրենց շահերի բախումը փակ են պահում, հրապարակային չեն դարձնում: Հիմա, երբ այդ արտաքին ճնշումը` իշխանության համար մրցակցությունը չկա, ինչպես ներկայացրել ու նշել ենք բազմիցս, իշխանության լծակների` քաղաքական որոշումների կայացման համար պայքարը, բնականաբար, պետք է տեղափոխվեր ներիշխանական մակարդակ:

 Գիտության փորձն անտեսել  չի կարելի

Լեւոն ՇիրինյանԵրբ վերջին մեկ տարվա ընտրությունների արդյունքում, հետևելով իշխող քաղաքական ուժի վարքագծին, բոլորը նշում էին, որ դա լավ տեղ չի տանում, որ անընդդիմադիր քաղաքական գործընթացները հանգեցնում են սեփական քաղաքական մոնոլիտ կառույցի քանդման, հենց այսօրվա կառավարություն-ՎՊ-ԱԺ մակարդակում  ընթացող «փոխհրաձգության» մասին էին ասում:

«Այս ամենը տեղափոխվեց իշխանական վերին օղակներ` պալատներ, որ անթույլատրելի է, նույնիսկ իշխող կուսակցության հեռուն գնացող շահերի տեսանկյունից: Բայց քանի որ գիտենք` իշխող կուսակցություններն ավելի շատ շահերի խմբեր են, քան քաղաքական կառույցներ, առաջացավ մի վիճակ, երբ այն հակասությունները, որոնք պետք է լուծվեին և՛ խորհրդարանում, և՛ հրապարակում, և՛ իրար նկատմամբ կոնսենսուսով, տեղի չունեցավ, և ամբողջ  ինտրիգը տեղափոխվեց պալատներ: Երբ տապալվեց քաղաքական գործընթացը, երբ հետևողականորեն տապալվեց ընդդիմության չկազմակերպվածության պարագայում, և իշխանությունը չունեցավ ռեալ հակառակորդ, իր պատկերացմամբ «տիրեց», այդ խոցը տեղափոխվեց վերին` օլիգարխիկ շրջանակներ: Անթույլատրելի է մասնավոր սեփականության, մանավանդ մեզ մոտ առաջացած վիճակներում միակուսակցական մենատիրությունը, ինչը, ըստ էության, հաստատեց ՀՀԿ-ն: Սա ՀՀԿ-ի պյուռոսյան հաղթանակի արդյունքն է: Եվ նաև Հայաստանի տնտեսական, քաղաքական վիճակի արդյունքն է»,- ասաց քաղաքական գիտություների դոկտոր Լևոն Շիրինյանը:

Քաղաքագետը խոսեց նաև Հայաստանում ձևավորված  ուրույն քաղաքական մշակույթի մասին, որը նա ինտրիգ է անվանում:: Ինտրիգ` ոչ թե օտարի դեմ, այլ սեփական շարքերում, սեփական խմբավորումների միջև: Եվ կարծում է, որ այս իրավիճակում նախագահը պետք է ռեֆորմների լայն ծրագիր հռչակի ու փորձի իրականացնել:

Այսուհանդերձ նշենք, որ եթե  նախագահը  դեռ կարողանում է գործընթացները, թեկուզ ներքին ինտրիգները վերահսկողության տակ պահել, ապա դա անում է արտաքին վտանգի սպառնալիքի ազդեցության տակ:

«Պետք է հաշվի առնել, որ քաղաքականության մեջ միշտ կան իռացիոնալն ու անհայտը… Իսկ ո՞վ ասաց, որ թվացյալ գերհզոր իշխանությունը վաղը չի կարող լինել անկայուն ու ոչ հզոր: Այնպես որ, սրանից իշխանությունը պետք է զգուշանա: Լավ կլինի, որ օգնեն կազմակերպել բազմակուսակցական համակարգ. սա է բնական մեխանիզմը»,- պարզաբանեց  Լևոն Շիրինյանը:

Աշխարհաքաղաքական իրավիճակը թելադրում է արագ փոփոխության պայմաններում որոշում կայացնել, Հայաստանը կազմակերպված ձևով տանել դեպի արդիականացում: Որովհետև, քանի որ ներքևում շարժում չկա, ինտրիգն անընդհատ թափառելու է վերևում:

 

Մերոնք Աբու Դաբիում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում

chess3Աբու Դաբիում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի 5-րդ տուրում գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը խաղաղ դաշն կնքեց Մոհամեդ Տասիրի հետ: Վաստակած 3 միավորով նա 21-րդ տեղում է:

Լիլիթ Գալոյանը հաղթեց Մոկլիս Էլ Ադնանիին և 2,5 միավորով 28-րդ տեղում է: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է ռուսաստանցի Իգոր Կուրնոսովը` 4,5 միավոր:

Զույգը ձերբակալվել է հյուրանոցի սենյակում, վարագույրները բաց վիճակում ինտիմ հարաբերություններ ունենալու համար

hotel were the couple stayedԶույգը ձերբակալվել է իրենց մոթելի սենյակի պատուհանի առջև, անցորդներին տեսանելի տեղում ինտիմ հարաբերություններ ունենալու համար:

Վայոմինգ նահանգի Դուգլաս քաղաքից 19-ամյա Սքիթեր Լեվի Ջադը և Ֆլորենիցայից 20-ամյա Անդրեա Ռոզ Մազոչին ձերբակալվել են այն բանից հետո, երբ ոստիկանությունում դեպքի կապակցությամբ բազմաթիվ զանգեր են ստացել:

Նրանք մեղադրվել են անկարգ վարքագծի, հասարակային կերպով ինքանմոռացման և անվայել, անպարկեշտ գործողություն կատարելու մեջ:

Նրանք ձերբակալվել են շաբաթ օրը, երբ անցորդները նրանց նկատել էին սենյակի ներսում ինտիմ հարաբերություններ ունենալիս:

Նրանց սենյակը գտնվել է փողոցի մակերեսին հավասար հարկում, իսկ վարագույրները եղել են բաց վիճակում:

Սենյակի հարմարություններից կախված` այդ հյուրանոցի գները տատանվում են մեկ գիշերվա համար 40-100 դոլարի սահմաններում:

Համացանցում տարածված հոլովակում ցուցադրվում է, թե ինչպես է ռուս բժիշկը հարվածում սրտային հիվանդին, որը այդ դեպքից հետո մահացել է (տեսանյութ)

russian doctor beating the patientՓորձառու բժիշկը երկու անգամ ուժեղ հարվածել է ինտենսիվ թերապիայի բաժնում պառկած սրտային հիվանդին:

Անպաշտպան հիվանդը այդ դեպքից հետո մահացել է, իսկ բժիշկ Անդրեյ Վոտյակովը նշել է, որ իր պահվածքի պատճառը 24-ժամյա հյուծիչ աշխատանքն է եղել:

Ոստիկանությունը այժմ հետաքննություն է իրականացնում նախկինում անբասիր հեղինակություն ունեցող ռուս բժշկի նկատմամբ` Ուրալի Պերմ քաղաքի հիվանդանոցում նոր վիրահատված միջին տարիքի տղամարդուն ծեծելու համար:

Համացանցում տարածված 30 վայրկյան տևողությամբ հոլովակում ցուցադրվում է, թե ինչպես է բժշկի և հիվանդի միջև խոսքային վեճ տեղի ունենում, որից հետո բժիշկը հարվածում է հիվանդին:

Բժիշկը միանգամայն անտեղյակ է եղել, որ իր հարձակումը նկարահանվում է հիվանդի մահճակալի վերևում տեղադրված տեսախցիկով:

Ռուսական կայքերում տարածվելուց հետո ինտենսիվ թերապիայի բաժնի վարիչ Վոտյակովը պնդել է, որ իր արարաքը պայամանվորված էր 24 ժամյա ծանր աշխատանքով, իսկ երբ ինքը մտել է հիվանդասենյակ,  տղամարդը սկսել է իրեն ստորացուցիչ արտահայտություններ ասել, և ինքը չի կարողացել իրեն զսպել: Նա նաև ավելացրել է, որ տղամարդու դեպքը շատ ծանր է եղել, և իրենք շատ ժամանակ են անցկացրել նրան օգնելով վերականգնվել, իսկ նա նույնիսկ շնորհակալություն չի հայտնել: Բժշկի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել իր կոլեգաների ներկայությամբ, սակայն հոլովակում մոտակայքում որևէ այլ բժիշկ կամ բուժքույր չի երևում:

Բիժշկը նաև հայտնել է, որ իրենք այդ դեպքից հետո շարունակել են տղամարդու բուժումը, սակայն հիվանդը հանկարծակի մահացել է: Այդ դեպքի համար նա ներողություն է խնդրել առաջին հերթին հիվանդից, այնուհետև նրա ընտանիքի անդամներից:

Դեպքը տեղի է ունեցել փետրվարին, սակայն հոլովակը միայն վերջերս է հանրային տարածում ստացել: Տղամարդու ընտանիքը մեկնաբանություններ չի կատարել այդ կապակցությամբ:

Վոտյակովի տնօրենը հայտնել է, որ ինքը աշխատանքից հեռացրել է անբարեխիղճ բժշկին:

Ենթադրվում է, որ բժիշկը այդ դեպքից հետո կբանտարկվի, սակայն դեռևս պարզ չէ, թե ինչ պատիժ կսահմանվի նրա նկատմամբ:

Վերահսկիչ պալատն անդրադարձել է նախարարների ասուլիսներին

իշխան-զաքարյան1ՀՀ վերահսկիչ պալատի լրատվական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Վերջին օրերին, 2012 թվականի ընթացքում ՀՀ վերահսկիչ պալատի կողմից վերահսկված կառույցի ղեկավարների, ՀՀ վերահսկիչ պալատի 2012 թվականի տարեկան հաշվետվության կապակցությամբ արված մամուլի ասուլիսների արդյունքների վերաբերյալ, որոշ լրատվամիջոցներով կարծիք է հնչել, որ վերահսկվող օբյեկտների մոտ առկա են բազմաթիվ առարկություններ և անհամաձայնություններ:
Այդ կապակցությամբ ՀՀ վերահսկիչ պալատի լրատվական ծառայությունը տեղեկացնում է.
2012 թվականի հաշվետու ժամանակաշրջանում իրականացված վերահսկողության արդյունքների հաստատումից մեկ ամսվա ընթացքում վերահսկվող օբյեկտների, /բացառությամբ` Դատաիրավական բարեփոխումների ԾԻԳ-ի/, բոլոր ղեկավարների ստորագրությամբ պաշտոնապես ՀՀ վերահսկիչ պալատ է ներկայացվել արձանագրված խախտումների և թերությունների վերացման վերաբերյալ տեղեկատվություն և ժամանակացույց (տե՛ս www.e-gov.am):
Իսկ ինչ վերաբերվում է մամուլի ասուլիսներում հնչեցված այն պնդումներին, թե համաձայն չեն ՀՀ վերահսկիչ պալատի` “բյուջեի 701 միլիարդ դրամը մսխվում, թալանվում և լափվում է” հայտարարությանը, ապա հարկ ենք համարում նշել, որ ՀՀ վերահսկիչ պալատի ո՛չ արձանագրություններում, ո՛չ ընթացիկ հաշվետվություններում, և ո՛չ էլ տարեկան հաշվետվությունում այդպիսի արտահայտություն, պարզապես չկա: Դեռ ավելին, նման կամ համանման արտահայտություն չի հնչել նաև ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի ՀՀ Ազգային ժողովում ունեցած ելույթում (տե՛ս www.parliament.am)»:

Ջրագնդակի մասնագետների սեմինար` «Սպիտակ» մարզաառողջարարական կենտրոնում

images ՀԱՕԿՄիջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո, «Օլիմպիական  համերաշխություն»   ծրագրի շրջանակներում, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի  նախաձեռնությամբ  մեր երկրում  իրականացվում է ազգային  մարզական  համակարգի զարգացման  եռափուլ ծրագիր:

Հուլիսի 1-ից   «Սպիտակ»  մարզաառողջարարական կենտրոնում  գրագնդակի հայկական դաշնության  հրավերով Երևանի , Վանաձորի  և Գյումրիի 20 մարզիչ-մանկավարժներ ունկնդրում են ջրային մարզաձևերի միջազգային միության  փորձագետ Յուրի Դրոզինին (Սևաստոպոլ):

 

Միջոցառումը կավարտվի հուլիսի 10 –ին :

Վայոց ձորի մարզում անձրևաջրերից վնասվել են շինություններ

անձրևՀուլիսի 4-ին, ժամը 10.14-ին տեղեկություն է ստացվել, որ  հուլիսի 3-ի ժամը 02.00-ի սահմաններում Վայոց ձորի մարզի Մոզրովի գյուղում տեղացած հորդառատ անձրևի հետևանքով անձրևաջրերը լցվել են 4-րդ փողոցի թիվ 3 տան նկուղը և տանը կից օժանդակ շինությունները (պատկանում է Ա. Հարությունյանին), 5-րդ փողոցի թիվ 8 տան ննջասենյակը, ինչի հետևանքով վնասվել է առաստաղի երեսպատումը՝  6 քմ:

Դեպքի մասին տեղյակ է պահվել մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետը:

Ստեղծվել է հանձնաժողով վնասի չափերը գնահատելու համար: