Արգենտինացիներին կոչ են արել լոլիկ քիչ ուտել

tomatoesԱրգենտինացիներին կոչ են արել լոլիկ քիչ ուտել:

Կառավարությունը ուրբաթ օրը սպառողներին կոչ է արել առնվազան երկու ամիս հեռու մնալ սիրված բանջարեղենից, քանի որ եղանակային պատճառներով պայամանավորված դրա ծավալները նվազել են:

Պետական պաշտոնյաների տվյալներով՝ բանջարեղենի և մրգերի մյուս տեսակները ցանկացած ծավալով կարող են օգտագործվել: Սակայն արգենտինացիները զայրացած են այս կապակցությամբ, քանի որ լոլիկը նրանց ճաշատեսակների պարտադիր բաղադրիչն է կազմում և հաճախ օգտագործվում է պիցաների, սոուսների և աղցանների մեջ:

Վերջերս արգենտինացիների տուժել էին նաև ալյուրի սակավության պատճառով, քանի որ երկրի պատմության ընթացքում ունեցած ցորենի բերքի ամենասակավ ծավալի պատճառով երկրում հացի գինը բարձրացել է:

 

Ստամբուլի ոստիկանությունը խոչընդոտել է լրագրողների ցույցին

protest in TurkeyՍտամբուլում ոստիկանությունը արգելել է լրագրողների խաղաղ երթը, որը կազմակերպվել էր ի պաշտպանություն մամուլի ազատության և անցած ամիս իրենց կոլեգաների հակակառավարական ցույցի ճնշումները բարձրաձայնելու նպատակով:

Անցած ամիս երեք շաբաթ տևող ցույց կազմակերպած լրագորղները դարձել էին ոստիկանության թիրախ, իսկ նրանց պաշտպանողները աշխատանքից հեռացվում էին:

Լրագրողները որոշել էին երթ կազմակերպել գլխավոր հրապարակում, սակայն ոստիկանությունը արգելել էր այն:

Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը այնքան էլ հանդուրժող չէ անհամախոհների նկատմամբ և մեկ տասնամյակ առաջ նրա իշխանության գալուց հետո տասնյակ լրագրողներ են ձերբակալվել ու հեռացվել աշխատանքից:

Այնուամենայնիվ՝ Էրդողանի կառավարությունը հայտնում է, որ իրենք հավատարիմ են ժողովրդավարական արժեքներին՝ որպես օրինակ բերելով ճնշումների նվազման և երկրի քուրդ փոքրամասնության իրավունքների պաշտպանության նպատակով իրականացված ռեֆորմները:

 

Իրանը կոչ է արել ԱՄԷ-ին չարտաքսել իր քաղաքացիներին

Ali_Akbar_Salehi_pic_1Իրանական լրատվական գործակալության տեղեկություններով՝ երկրի արտաքին գործերի նախարարը կոչ է արել Արաբական միացյալ էմիրություններին չարտաքսել իր քաղաքացիներին:

Իրանական լարտվամիջոցները հայտնում են, որ Արաբական միացյալ էմիրությունները Սիրիայի պատերազմի կապակցությամբ Իրանի հետ լարված հարաբերությունների պատճառով իր տարածքից հեռացրել է անհայտ թվով իրանցիների: Շիա Իրանը պաշտպանում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, իսկ սունի մեծամասնությամբ ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան սունի ապստամբներին:

ԱՄԷ-ն տեղեկություններ չի հրապարակել արտաքսումների մասին: ԱՄԷ-ն նախկինում առանց որևէ պատճառի հրաժարվել էր երկարաձգել վիզաները:

Ուրբաթ օրը Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Ակբար Սալեհին այս հարցը բարձրացրել էր Էմիրաթների իր գործընկերոջ հետ հեռախոսազրույցի ժամանակ, որի մանրամասները չեն հրապարակվել:

Ըստ հաշվարկների՝ Էմիրաթներում բնակվում է կես միլիոն իրանցի:

Կոկա կոլան թողարկել է ամբողջովին սառույցից պատրաստված շշեր, որոնք ըմպելիքը խմելու ընթացքում հալվում են (տեսանյութ)

Coca Cola has released a bottle made entirely of ice1Կոկա Կոլան թողարկել է ամբողջովին սառույցից պատրաստված շիշ:

Այժմ այդ շշերով կոլան հասանելի է միայն Կոլումբիայում: Այս նոր դիզայնը որակավորվել է որպես էկոլոգիապես մաքուր, քանի որ ըմպելիքը օգատգործելուց հետո շշից ոչինչ չի մնում՝ այն ամբողջովին հալվում է:

Սառցե շշերի իսպանական գովազդում ցուցադրվում է, թե ինչպես են ծովի ափին հանգստացողները սառցե շշերից ըմպում ըմպելիքը, իսկ շիշը թողնում արևի տակ, որ հալվի:

Շշերը միջնամասնում փաթաթված են կոլայի կտորե կարմիր ապրանքանիշով, որոնք թույլ չեն տալիս, որ ձեռքերը սառչեն: Շշի հալվելուց հետո կտորե ապրանքանիշները օգտագործվում են որպես ձեռնաշղթա:

Ընկերության տեղեկություններով նոր շշերով ըմպելիքը դարձել է Կոլումբիայի լողափերի հիթը, որտեղ ժամում մոտավորապես 265  շիշ է վաճառվում:

Սակայն ոմանք պնդում են, որ սառցե շշերը հիգենիկ չեն, քանի որ սառույցը կլանում է շրջապատի փոշին և բակտերիաները:

Մյուսները պնդում են, որ այդ շշերը իրենց ստիպում են արագ խմել ըմպելիքը և չեն կարողանում վայելել դրա համը:

Դեռևս սառցե շշերը այլ երկներ ներմուծելու ծրագրեր չկան:

 

Մոնակոյի արքայադուստրը փրկեց փղերին

փիղՄոնակոյի թագավորական ընտանիքը մահից փրկել է երկու փղի: Մի քանի ամիս առաջ պարզվեց, որ Ֆրանսիայի Լիոն քաղաքի կենդանաբանական այգու երկու կենդանիներին կասկածում են տուբերկուլյոզով հիվանդ լինելու մեջ: Որոշվել էր փղերին քնեցնել, բայց Մոնակոյի արքայադուստր Ստեֆանիան որոշեց նրանց հովանավորել, հաղորդում է  The Local-ը:

Հուլիսի 12-ին մոխրագույն հսկաները հասան իրենց նոր տուն`թագավորական ընտանիքին պատկանող ռանչո:  Արքայադուստր Ստեֆանիան անձամբ էր հետևում, որ Փոքրիկ և Նեպալ փղերը տեղավորվեն կոնտեյներների մեջ և բեռնատարով ուղևորվեն ութժամանոց  ճամփորդության: Լիոնի  կենդանաբանական այգու տնօրենը`Քսավյե Վալյանը հաղորդել է, որ տեղափոխումը լավ է անցել: Նա ասել է, որ փղերը այնպիսի տեղում են, որ վտանգ չեն ներկայացնի մարդկանց և այլ կենդանիների համար: Շուտով նրանց տուբերկուլյոզով հիվանդ լինելը երկրորդ անգամ կստուգեն:

Փղերին պետք է քնեցնեին դեռ 2012թ. դեկտեմբերին: Լիոնի իշխանությունները որոշել էին, որ կենդանիները ամենայն հավանականությամբ  իրենք են վարակվել և կարող են վարակել . կենդանաբանական այգու մյուս բնակիչներին և այցելուներին: Սակայն իրավիճակով հետաքրքրվեց կինոաստղ Բրիջիտ Բարդոն, հայտնի կենդանիների պաշտպանը: Նա վերջնագիր ներկայացրեց, որ եթե փղերը սատկեն, ինքը իր գործընկերոջ Ժերար Դեպարդիեի  օրինակով մշտական բնակության կմեկնի Ռուսաստան:  Փղերին, որոնցից մեկը  42տարեկան է, իսկ մյուսը 43, փրկելու փաստաթղղթի տակ ստորագրել են ավելի քան  11 հազար մարդ: Այնպես որ քնեցնելը հետաձգվեց: Այժմ Մոնակոյի թագավորական ընտանիքին մոտ կանգնած աբյուրը հաղորդում է, որ փղերը կապրեն  3,5 հազար քառ. մետր տարածության վրա, որտեղ կունենան փայտյա ցանկապատված դաշտ   և լողավազան:

Երևանի Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

big_1373649075_7Հուլիսի 12-ին, ժամը 18.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է դժվարանցանելի. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը:

Պարզվել է, որ Աբովյան փողոցի թիվ 26 շենքի դիմաց ծառը կոտրվել և ընկել է ճանապարհով երթևեկող «Միցումիշի Պաջերո» մակնիշի 31 ՕՏ 207 և «Շևրոլե Նիվա» մակնիշի 011 ԼԼ 01 պետհամարանիշներով ավտոմեքենաների վրա: Տուժածներ չկան:

Փրկարարների և «Կանաչապատում» ՓԲԸ-ի աշխատակիցների համատեղ ուժերով ծառը մասնատվել և տեղափոխվել է:

Հայերին վիրավորած թուրք մարզիկը մեծ խնդիրներ ունի

marzikՕլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն թուրք ըմբշամարտիկ Ռշզա Կայալփը իրեն պատժելու համար բողոք է ներկայացրել Օլիմպիական միջազգային կոմիտեին: «Ռադիկալը» գրում է, որ միևնույն ժամանակ թուրք մարզիկի արարքը քննադատող արձագանքներ են հղվել նաև Ըմբշամարտի միջազգային միությանը:

Նշենք, որ Ռըզա Քայալփը իր «Twitter»-յան էջում վիրավորական արտահայտություններ էր գրել «Գեզի» այգու ցուցարարների հասցեին, մասնավորապես հիշատակելով հայերին:

Նախագահը ներկա է գտնվել «Թուֆենկյան ավանդական Երևան» հյուրանոցային համալիրի բացման արարողությանը

3514

 «Թուֆենկյան ավանդական Երևան»

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Թուֆենկյան ավանդական Երևան» հյուրանոցային համալիրի բացման արարողությանը: Այն «Թուֆենկյան ավանդական հյուրանոցներ» ծրագրի շրջանակներում կառուցված չորրորդ հյուրանոցն է Հայաստանում: Հանրապետության Նախագահը շրջել է հյուրանոցային համալիրում, ծանոթացել միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան և հին ավանդական ոճով կառուցված հյուրանոցի պայմաններին, առաջարկվող ծառայությունների որակին և ստեղծված աշխատատեղերին:

Շրջայցի ընթացքում Նախագահին ներկայացրել են, որ մայրաքաղաքի «Թուֆենկյան ավանդական Երևան» hյուրանոցային համալիրի նախագծման աշխատանքներին մասնակցություն են ունեցել հայ և ամերիկացի հայտնի ճարտարապետներ և դիզայներներ: Հյուրանոցի ոճը, ներքին հարդարանքը, կահավորանքը, խոհանոցը համապատասխանում են Թուֆենկյան ընկերության գաղափարախոսությանը` հին ավանդական ոճի պահպանման միջոցով հասնել ժամանակակից հարմարավետության և բարձր որակի: Հյուրանոցը կառուցվել է 19-րդ դարի վերջին և 20-րդ դարասկզբին հատուկ երևանյան ճարտարապետության ոգով՝ սև տուֆից, նարնջագույն տուֆի համադրմամբ:

Նշվել է, որ «Թուֆենկյան Հոսփիթալիթի» ընկերությունը այսպիսի ձեռնարկների իրագործմամբ նպատակ ունի ստեղծել ավանդական հյուրանոցների այնպիսի համակարգ, որտեղ Հայաստանի բնաշխարհը, հազարամյա հայկական մշակույթն ու ավանդույթները, ինչպես նաև բարձրակարգ, միջազգային հյուրանոցային չափանիշները ներդաշնակ ամբողջություն կկազմեն և համապատասխանաբար կնպաստեն հյուրանոցներին հարող շրջանների տնտեսական և մշակութային զարգացմանը: Ծրագրի նպատակներից է նաև օտարերկրացիներին Հայաստանը ներկայացնել իր հնագույն ավանդույթներով, ճարտարապետությամբ, արհեստներով, պատմամշակութային հուշարձաններով, գեղատեսիլ բնությամբ և ավանդական խոհանոցով:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է համալիրի բացման կապակցությամբ, ողջունել նման նախաձեռնությունները և հաջողություններ մաղթել «Թուֆենկյան Հոսփիթալիթի» ընկերությանը՝ հետագա ծրագրերի իրականացման գործում:

ԱՄՆ-ն թուրքական ժողովրդավարությունն օրինակելի է համարում տարածաշրջանի համար

amnԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը հայտարարել է, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները դաշնակցային և ռազմավարական բնույթ են կրում: Ըստ նրա՝ երկկողմ հարաբերությունները հատկապես կարևոր են հաշվի առնելով ԱՄՆ-ի՝ եվրասիական տարածաշրջանում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում վարած քաղաքականության:

Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, Նուլանդը, ելույթ ունենալով արտաքին գործերի գծով սենատական կոմիտեի նիստի ժամանակ, նշել է, որ թուրք-ամերիկյան դաշնակցությունը Վաշինգտոնին թույլ է տալիս բացեիբաց Անկարայի հետ քննարկել իրեն անհանգստացնող այս կամ այն հարցը, մասնավորապես ժողովրդավարության զարգացման խնդրի վերաբերյալ: Հետաքրքրական է Նուդլանի հայտարարությունը այն մասին, թե թուրքական ժողովրդավարության ուժը կարևոր է ոչ միայն Թուրքիայի, այլ նաև տարածաշրջանի մյուս երկրների համար, որոնք ցանկանում են կառուցել իսլամական, միևնույն ժամանակ ժողովրդավար պետություն:

Ի գիտություն արական սեռի դիմորդների

կգնՀաշվի առնելով, որ արական սեռի դիմորդների մի մասն ընդունվելուց հետո զորակոչվելու է ՀՀ ազգային բանակ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած հանրապետական ընդունող հանձնաժողովն իր այսօրվա նիստում որոշում է կայացրել` բուհերում լավագույնս կազմակերպել նշված դիմորդների կցագրման աշխատանքներն ու հաշվառումը և սովորողների համար ստեղծել նպաստավոր պայմաններ: Մասնավորապես, ուսանողներին առաջարկվել է ուսման վարձավճարի մուծման երկու տարբերակ` մինչև զորակոչվելը վճարել 2013-2014 թվականների ընթացիկ տարվա համար արդեն սահմանված վարձավճարը, որը հնարավորություն կտա նրանց ծառայությունն ավարտելուց հետո սովորել տվյալ վարձավճարով կամ բանակից զորացրվելուց հետո վճարել 2015-2016 թվականների ուսումնական տարվա համար սահմանված վարձավճարով:

Ռումինիայի դեսպան. “Ես ընդմիշտ կմնամ Հայաստանի ընկերը”

3349ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն  այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ  և լիազոր դեսպան տիկին Կրինա Ռոդիքա Պրունարիուի հետ, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին` համատեղ աշխատանքի համար` ընդգծելով, որ այս ընթացքում հաջողությամբ իրականացվել են մի շարք կրթական և գիտական նախագծեր: Մասնավորապես, համատեղ ջանքերով երկրորդ շունչ է հաղորդվել Բուխարեստում հայոց լեզվի ամբիոնի աշխատանքներին, ստորագրվել է գիտության ոլորտում համագործակցության հուշագիր, որի շրջանակներում իրականացվել են համատեղ գիտական նախագծեր, ինչպես նաև ակտիվացել են միջբուհական և միջուսանողական կապերը: Արմեն Աշոտյանի խոսքով` հատկանշական է, որ Ռումինիայից հետո Բոլոնիայի քարտուղարության ղեկավարությունն անցել է Հայաստանին, որից հետո ամիսներ շարունակ ռումինացի կոլեգաներն օգտնել են իրենց հայ գործընկերնին` համաեվրոպական կարևորության նախագիծը հաջողությամբ իրականացնելու համար:
Տիկին Պրունարիուն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար` ընդգծելով, որ Հայաստանում իր դիվանագիտական առաքելության 6.5 տարիների ընթացքում հասցրել է սիրել Հայաստանը և նրա ժողովրդին: “Ես ընդմիշտ կմնամ Հայաստանի ընկերը”,-նշել է դեսպանը` ընդգծելով, որ իր ամենաամեծ հաջողությունը համարում է կրթության և մշակույթի ոլորտում երկու երկրների միջև համագործակցության ընդլայնումը: Ըստ տիկին Պրունարիուի` ցանկացած հաջող հարաբերության համար պարտադիր պայման է երկողմանի հետաքրքրությունն ու շահագրգռվածությունը:  “Շնորհակալություն, որ սիրեցիք մեր երկիրը. ես հույս ունեմ, որ Ձեր լավ հուշերը կպահպանեք ողջ կյանքի ընթացքում: Համաձայն եմ. եթե կա երկուստեք շահագրգռվածություն, արդյունքներն ակնհայտ  են: Կրթության և մշակույթի ոլորտներն իրականում ամենաարագն են մերձեցնում երկու ժողովուրդներին, որն էլ իր հերթին խթան է հանդիսնում նաև տնտեսական և քաղաքական համագործակցության համար”,-նշել է Արմեն Աշոտյանը` հույս հայտնելով, որ լավ ավանդույթների վրա ձևավորված համագործակցությունն առաջիկայում ավելի ամուր ինստիտուցիոնալ հիմքերի վրա կդրվի:
Հանդիպման ավարտին նախարար Արմեն Աշոտյանը կրթության ոլորտում հայ-ռումինական կապերի ամրապնդման և համագործակցության ընդլայնման գործում ունեցած ավանդի համար տիկին Կրինա Ռոդիքա Պրունարիուն պարգևատրել է ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով` “Ոսկե հուշամեդալով”:

Կայացել է 5,06 մլն դոլարի առք և վաճառք

դոլարՀուլիսի 12-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 5,060,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 409.53 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 409.5 դրամ:

NASDAQ OMX Armenia

Երևանը համալրվեց ևս մի քանի բարեկարգ բակերով

001 (22)Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում ծանոթացել է 2013 թվականի բակերի բարեկարգման ծրագրով իրականացվող աշխատանքների արդյունքներին և մասնակցել արդեն իսկ բարեկարգված մի շարք բակերի բացման հանդիսավոր արարողություններին:

Հարավարևմտյան Բ-2 թաղամասի համար 137 և «Ճառագայթային Վ» շենքերի հարակից բակային տարածքները գարնանից մեկնարկած բարեկարգման աշխատանքների շնորհիվ ապահովվել են բնակիչների հանգստի կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր պայմաններով: Այստեղ կառուցվել է մինի ֆուտբոլի խաղադաշտ, որը հարմարեցվել է նաև բասկետբոլի համար: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բնակիչների հետ  հանդիսավորությամբ բացելով բարեկարգված բակը, նրանց հետ շրջել ու ծանոթացել է կատարված աշխատանքներին, ապա զրուցել բնակիչների հետ, ովքեր իրենց գոհունակությունն են հայտնել քաղաքապետին՝ բակերի բարեկարգման աշխատանքների նկատմամբ դրսևորած հետևողականության համար:

Ի դեպ, տվյալ բակի բարեկարգումն իրականացվել է Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության շրջանակում՝ մասնավոր ներդրողների մասնակցությամբ:

Տարոն Մարգարյանը մասնակցել է նաև Բ-1 թաղամասի Րաֆֆու փողոցի 69 և 77 շենքերի բակերի բացմանը: Բակում հավաքված բնակիչների հավաստմամբ՝ բարեկարգ բակ ունենալը երկար տարիներ երազանք է եղել ու այսօր այն դարձել է իրականություն՝ մեծ ուրախություն պարգևելով թե՛ մեծերին և թե՛ փոքրերին: Առանձնացված մի քանի գոտիներում տեղադրվել են զրուցարաններ ու նստարաններ, փոքրիկների համար էլ կառուցվել ու կահավորվել է խաղահրապարակը: Այս բակում ևս բարեկարգված մինի ֆուտբոլի խաղադաշտ կա, որտեղ խաղացող փոքրիկները քաղաքապետին խոստացել են նոր հաղթանակներով բարձր պահել Երևանի պատիվը: Շրջելով և ծանոթանալով կատարված աշխատանքներին` Տարոն Մարգարյանը բնակիչներին հորդորել է մշտապես խնամել և պահպանել տարածքը: Իրենց շնորհակալությունն ու գոհունակությունը հայտնելով ՝  բակի բնակիչներն իրենց հերթին նշել են, որ պատրաստակամ են երեխաների հետ խնամելու և պահպանելու տարածքը, որպեսզի հետագայում էլ հաջորդ սերունդներին փոխանցեն: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Րաֆֆու փողոցի 77 շենքի բակի բարեկարգումը ևս մասնավոր ներդրողների աջակցությամբ է կյանքի կոչվել:

Շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է նաև Օհանովի 52 և 54 շենքերի նորակառույց բակի  բացման հանդիսավոր արարողությանն ու  փոքրիկ բնակիչների հետ կտրել խորհրդանշական կարմիր ժապավենը: Զրուցելով բնակիչների հետ և լսելով նրանց առաջարկությունները՝ քաղաքապետն ընդգծել է, որ արվել և արվելու է հնարավորը, որպեսզի բնակիչների համար ապահովվի լիարժեք հանգստի կազմակերպումը:

Կանաչապատ, բարեկարգ, խաղային ատրակցիոններով կահավորված բակը ավելի քան 30 տարի անխնամ ու անշուք տարածքի տեղում է կառուցվել: Քաղաքապետը շրջել և ծանոթացել է նաև հարակից շենքերի բակերի և ֆուտբոլի դաշտի  բարեկարգման աշխատանքներին:

Շերամի փողոցի 39, 63, 65, 67 շենքերի բակը ևս կառուցվել է այս տարվա բակերի բարեկարգման ծրագրով: Այսուհետ դրանք կծառայեն որպես ժամանցի և հանգստի կազմակերպման յուրօրինակ անկյուն ինչպես այս, այնպես էլ հարակից շենքերի համար: Տարոն Մարգարյանին այստեղ առաջինը մեծ ոգևորությամբ դիմավորել են տասնյակ փոքրիկները, ովքեր արդեն իսկ հասցրել էին ստուգել բազմագույն խաղային ատրակցիոնների հարմարավետությունը:

Բնակիչների հավաստմամբ՝ բակի բարեկարգումն իսկապես մեծ, միևնույն ժամանակ  սպասված նվեր էր, որի համար նրանք  շնորհակալություն են հայտնել քաղաքապետին: <<Մենք բազմիցս ենք հայտարարել, որ Երևանի բոլոր բակերը բարեկարգելու և հանձնելու ենք մեր բնակիչներին: Վերջին երկու տարիների ընթացքում մեծ ծավալի  աշխատանքներ են կատարվել բոլոր վարչական շրջաններում և մենք նախանշել ենք ամեն տարի 400 բակ հանձնել մեր բնակիչներին: Այս տարի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արդեն շուրջ տասը բակ բարեկարգել ու հանձնել ենք բնակիչներին: Մինչև տարեվերջ այդ աշխատանքները կշարունակվեն, և մենք հույս ունենք, որ կկարողանանք առաջիկա 3 տարիների ընթացքում ավարտին հասցնել մայրաքաղաքի բոլոր բակերի բարեկարգման ծրագիրը: Մեր բնակիչներն էլ իրենց հերթին են պատրաստ կամավոր հրաժարվելու ինքնակամ զբաղեցրած տարածքներից: Ու վստահ եմ, որ բնակչության հետ միասին մենք կկարողանանք ծրագիրը հաջողությամբ ավարտին հասցնել>>,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետի հանձնարարությամբ, մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների բակային տարածքների բարեկարգման աշխատանքների շրջանակում հատուկ ուշադրություն է դարձվում նաև կանաչ տարածքների պահպանմանն ու ընդլայնմանը: Այդ նպատակով առաջնահերթորեն լուծվում է ոռոգման ցանցի հարցը:

Աշխատանքային շրջայցի վերջում քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաև թիվ 198 դպրոցի հարակից տարածքում կազմակերպված բակային ճամբար, ծանոթացել մայրաքաղաքում ամառային հանգիստն անցկացնող մանուկների համար իրականացվող աշխատանքներին: Պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ բակային ճամբարների կազմակերպման շրջանակում իրականացվում են մարզամշակութային և ճանաչողական տարբեր միջոցառումներ՝ այդպիսով երեխաների առօրյան դարձնելով առավել հետաքրքիր ու լիարժեք:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Հուլիսի 16-ից հանրապետության 3 ավտոճանապարհներին արագաչափեր կգործարկվեն

Արագաչափ-սարքՃանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2013 թ. հուլիսի 16-ից գործարկվելու են հետևյալ վայրերում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողությանարագաչափ սարքերը՝
1. «Մ-5 Երևան–Արմավիր–Թուրքիայի Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 35-րդ կմ (Մեծամոր քաղաքի վարչական տարածք)` երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 90 կմ/ժ է,
2. «Մ-5 Երևան–Արմավիր–Թուրքիայի Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 46.7-րդ կմ (Սարդարապատ գյուղի վարչական տարածք)` երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
3. «Հ-15 Արմավիր–Արգավանդ-Մարգարա» հանրապետական նշանակության ավտոճանապարհի 5-րդ կմ (Հայկավան գյուղի վարչական տարածք)` երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը կրկին հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Ճանապարհային ոստիկանություն

Թուրքիայի նախագահ Գյուլը կմեկնի Ադրբեջան

gulԱռաջիկայում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Թրենդ” գործակալությունը, նախագահի գլխավոր խորհրդական Գյուլյա Ահմեդ Սևերը հայտնել է, որ այցը նախատեսված է օգոստոսի 15-16-ին:

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում Գյուլը կմասնակցի թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի հերթական գագաթնաժողովին: Սևերի խոսքով՝ այցի ընթացքում Գյուլը մի շարք հանդիպումներ կունենա Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ:

Թուրքիայում հրապարակվել է 1980 թվականի սեպտեմբերի 12-ի ռազմական հեղաշրջման ժամանակ հայերին որպես վտանգավոր տարր ներկայացնող զեկույց

12 septemberԹուրքական «Ռադիկալը» հրապարակում է արել 1980 թվականի սեպտեմբերի 12-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջում իրականացրած Քենան Էվրանի ստորագրած և զինվորական գնդերին ուղարկված «Թուրքիայի դեմ ուղղված ներքին սպառնալիք» վերնագրով զեկույցի վերաբերյալ, որտեղ խոսվում  է երկրի քրիստոնյա փոքրամասնությունների, այդ թվում նաև հայերի մասին: Զեկույցում հայերը խիստ քննադատության են ենթարկվում, ինչպես նաև պաշտպանվում է 1914 թվականի դեպքերի «օրինական և իրավացի լինելը»:

Հետաքրքրական է, որ զեկույցում նշվում է, թե հայերն ու հույները համագործակցության մեջ են մտել և խորհուրդ է տրվում ուշադրության տակ պահել նաև ասորիներին և հրեաներին: Սեպտեմբերի 12-ի հեղափոխությունից 3 ամիս առաջ Քենան Էվրենի ստորագրությամբ այս «հույժ գաղտնի» զեկույցում հետաքրքիր մեկնաբանություններ են արվում քրիստոնյա փոքրամասնությունների՝ մասնավորապես հայերի ու հույների վերաբերյալ:

Զեկույցի «Կործանարար և անջատողական գործողություններ» բաժնում խոսվում է հայ ազգաբնակչության մասին՝ սկսած 1913 թվականից: Բնականաբար հերքվում է ցեղասպանության իրականացման փաստը, այն որակելով որպես տեղափոխություն դեպի պատերազմից հեռու շրջաններ:

Ադրբեջանում տեղի են ունենում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ

2 (11)Հուլիսի 12-ին սկսվել են թուրք-ադրբեջանական համատեղ մարտավարական զորավարժությունները:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, զորավարժությունները, որոնք կանցկացվեն Բաքվում և Նախիջևանում, տևելու են մինչև հուլիսի 28-ը:

“Այս զորավարժությունների նպատակն է զարգացնել բարեկամությունը, համագործակցությունը, իրականացնել Թուրքիայի և Ադրբեջանի ցամաքային զորքերի միջև փորձի և տեղեկատվության փոխանակում”,-նշվում է Գլխավոր շտաբի հայտարարությունում:

Բաքվում տեղի ունենալիք զորավարժություններին մասնակցելու է մեկ հետևակային ջոկատ, Նախիջևանում`մեկ մոտոհրաձգային գունդ:

Գ. Մահարու փողոցում քաղաքացուն օձ է խայթել

«Գյուրզա» տեսակի օձՀուլիսի 12-ին, ժամը 10.16-ին ահազանգ է ստացվել, որ ժամը 08.00-ի սահմաններում օձը խայթել է Երևանի Գ. Մահարու փողոցի թիվ 30 տան բնակչուհի՝ 1978 թ. ծնված Ն. Ուսուբովայի ոտքը, ում տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Քաղաքացիները օձին որսալու համար պահանջել են օգնություն:

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Տարածքի հետախուզման արդյունքում օձ չի հայտնաբերվել:

 

Իրաքում ահաբեկչությունների շարք է տեղի ունեցել

irak    Իրաքի տարբեր քաղաքներում միևնույն ժամանակ իրականացված ահաբեկչությունների շարքի հետևանքով 29 մարդ է զոհվել, 69 հոգի վիրավորվել է: Մեքենայի մեջ տեղադրված ռումբը պայթել է Բաղդադի թաղամասերից մեկում, ինչի արդյունքում 5 մարդ է զոհվել՝ ներառյալ մեկ ոստիկան: Նմանօրինակ պայթյուններ տեղի են ունեցել նաև Քիրքուքում, Մոսուլում, Հադիսեում, Էլ Ֆալուջայում և մի շարք այլ բնակավայրերում:

Ոստիկանության հաղորդմամբ՝ այն վայրերում, որտեղ ահաբեկչություններ են տեղի ունեցել, խիստ հսկողություն է հաստատվել:

Սաուդյան Արաբիայում սպառնում են մտրակել պաս չպահողներին

arabiaՍաուդյան Արաբիայի ներքին գործերի նախարարությունը սպառնացել է բանտարկել և մտրակել Ռամադանի ընթացքում պաս չպահող քաղաքացիներին և արտաքսել գործի բերումով երկրում գտնվող ոչ մուսուլման արտասահմանցիներին: Մեծ պահքի կապակցությամբ Սաուդյան Արաբիայում վերահսկողությունը մեծացել է: Նախարարությունը ոչ մահմեդականներին  զգուշացրել է հանրային վայրերում չուտել և չխմել և պահպանել աշխատանքային պայմանագրով սահմանված բոլոր կետերը:

Թուրքական «Star» թերթը, վկայակոչելով Աբու Դաբիում լույս տեսնող «Gulf News» պարբերականը, գրում է, որ Սաուդյան Արաբիայում պաս չպահող մահմեդականները կարող են բանտարկվել կամ մտրակվել, որոշ դեպքերում էլ միևնույն ժամանակ կրել երկու պատիժը: