Շիրակում առատ բերք է սպասվում, եթե անձրևները չխանգարեն

coren“2013 թվականը Շիրակի մարզում հացահատիկի բերքահավաքի մասով լավ ցուցանիշերով փակված տարի է: Նախորդ տարիների հետ համեմատ 3500 հա ավել ցանք է կատարվել մարզում, որից միայն հացահատիկ` 2500 հա: Մենք այս տարի սպասում ենք շատ առատ բերք մարզի բոլոր տարածաշրջաններում”, – ասում է Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանը: Մարզում հացահատիկի մշակության համար բարենպաստ եղանակային պայմաններ են եղել, ինչն էլ առատ բերք է խոստանում: Արդեն որոշ համայնքներում մեկնարկել է անգամ բերքահավաքի գործընթացը, միայն վարչության պետը համայնքների ղեկավարներին կոչ է անում` ամեն ինչ անել այս բերքառատ տարին հաջողությամբ փակելու համար. “Մարզի շուրջ 218 հացահատիկահավաք կոմբայնների միջոցով մենք կարողանում ենք ամեն համայնքում, եթե անձրևները չխանգարեն, մոտ 10 օրից ավարտել բերքահավաքը: Չնայած հիդրոմեդ ծառայությունից տեղեկացրել են, որ այս օրերին տեղումներ են լինելու, բայց համայնքապետերի միջոցով կարելի է այնպես կազմակերպել, որ գիշերը ցերեկ անելով բերքահավաքի ընթացքն ապահովվի: Եթե կարողանանք բերքահավաքն անթերի կազմակերպել, մարզն այս տարի ունենալու է 130 հազար տոննա հացահատիկային մշակաբույսերի համախառն բերք: Նման բան Շիրակի մարզում չի եղել: Այսինքն, 40 հազար տոննա ավել բերք ենք ակնկալում: Այստեղ շատ բան կախված է համայնքի ղեկավարից, որպեսզի հետևի, ժամանակին կազմակերպվեն աշխատանքները”:

Շիրակում անձրևներն արդեն ամենօրյա են դարձել. այս ընթացքում մի շարք համայնքներ հացքաղ իրականացրել են, մյուսները կսպասեն անձրևների դադարին:
Մարզում շարունակվում է իրականացվել նաև սերմնաբուծության և սերմարտադրության ծրագիրը: Վարչության պետը համայնքների ղեկավարներին ու ֆերմերներին հիշեցնում է. “2011թ. առաջին վերարտադրության ցորենի սերմացուի գումարների վերադարձը` 1 կգ 160 դրամով, շատ համայնքներում թերացել են վճարել:Եվ այս տարի պետք է հավաքեք ոչ միայն 2012թ. հետվերադարձը, այլև 2011թ. մնացած 54 մլն-ը”:
Մովսես Մանուկյանը նաև ուրախությամբ փաստում է. Շիրակի մարզում առաջին անգամ ցանվել է սուպեր-էլիտա ցորենի սերմացու: Այն միշտ ցանվել է ՌԴ-ում: “Մենք հիմա Շիրակի մարզում ունենք 3 խոշոր ֆերմերային տնտեսություններ` Հացիկ, Ախուրյան, Կառնուտ համայնքներում, որոնք արտադրելու են սուպեր-էլիտա ցորենի սերմացու: Հավատացնում եմ, ամեն մի տնտեսության մոտ բերքը տատանվում է 70-80 ցենտների սահմանում”:
Ինչպես առաջին վերարտադրության և էլիտար ցորենի սերմացուի, այստեսակի ցանքերից նույնպես ստացվածը բերքը տրամադրվելու է մյուս համայնքներին` 7 և ավել հա հողակտոր ունեցող ֆերմերային և գյուղացիական տնտեսություններին:

Սատանի կամրջից քաղաքացի է ընկել

Սատանի կամրջից քաղաքացի է ընկել

Հուլիսի 28-ին, ժամը 18.58-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սատանի կամրջից մի երիտասարդ սայթաքել ու ցած է ընկել. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Հայտնաբերվել է կնոջ դի

աինՀուլիսի 28-ին, ժամը 13.51-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի մոտ` ջրանցքում, հայտնաբերվել է կնոջ դի, և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` քաղաքացիները ջրանցքից դուրս են բերել մոտ 75-80 տարեկան անձը չպարզված կնոջ դի:

Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության աշխատակիցներ:

Փլուզում Արամի փողոցում

աինՀուլիսի 28-ին, ժամը 07.58-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արամի փողոցում տան պատ է փլուզվել:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Պարզվել է, որ փլուզվել է տան ճաշասենյակի և լոգարանի ընդհանուր պատը ( 18 քմ): Տուժածներ չկան:

Հրդեհ Կապան քաղաքում

Հրդեհ «Սպայկա» ՍՊԸ-ումՀուլիսի 28-ին, ժամը 11.08-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Թեջադին» կոչվող տարածքում այրվում է շինություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.40-ին:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Ջասթին Բիբերը թքել է հյուրանոցի ներքևում հավաքված երկրպագուների վրա

Justin Bieber was pictured hurling saliva over a sea of waiting fans8Վերջին շրջանում նրա վատ պահվածքը ցածրացնում է նրա վարկանիշը:

Սակայն հինգշաբթի Ջասթին Բիբերը կրկին աչքի է ընկել իր վատ պահվածքով՝ հյուրանոցի պատշգամբից թքելով ներքևում հավաքված երկրպագուների վրա:

Տորոնտոյում կայանալիք իր համերգից առաջ փոփ աստղը իր հրճվող ընկերների մոտ ցույց է տվել իր կարծիքը իրեն երկրպագող աղջիկների նկատմամբ՝ նրանց վրա թքելով:

Justin Bieber was pictured hurling saliva over a sea of waiting fans7Այդ զզվելի արարքից հետո աստղը իրեն լավ է զգացել և սկսել է ծիծաղել իր ընկերների հետ:

Այնուհետև նրա ընկերները հավաքվել են նրա շուրջը և երգիչը սկսել է իր հեռախոսով նկարել ներքևում կատարվող իրարանցումը:

Բիբերը, տեսնելով իր երկրպագուների բանակի արձագանքը, ավելի է հրճվել և սկսել է նրանց նկարահանել իր հեռախոսով:

Իր ընկերների հետ Բիբերը պարզապես սկսել է հեգնանքով ծիծաղել հենց նոր իր թուքից թրջված մարդկանց վրա:

Աստղը այդ դեպքի ընթացքում այն նույն հագուստով է եղել, ինչ կրել էր ավելի վաղ Instagram կայքում տեղադրված հոլովակում, որտեղ երևում է, թե ինչպես են նրա երկրպագուները հավաքվել Տորոնտոյի հյուրանոցի առջև:

Նա հոլովակի տակ մեկնաբանություններում նշել էր, որ ինքը առավոտյան արթնացել է և տեսել իր երկրպագուներին, որոնք աշխարհի ամենալավ երկրպագուներն են:

 

Քաղաքացիներին անվտանգ տեղափոխել են բնակության վայր

աինՀուլիսի 27-ին, ժամը 16.30-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի բնակիչներ Ա. Կ.-ն և Ս. Պ.-ն բարձրացել են գյուղի մոտակա սարը և մոլորվել, չեն կարողանում գտնել վերադարձի ճանապարհը. անհրաժեշտ է օգնություն:

Ճգնաժամային կառավարման կենտրոնից կապ է հաստատվել մոլորված քաղաքացիների հետ և «Google Earth» քարտեզի օգնությամբ փորձեր են ձեռնարկվել քաղաքացիներին կորդինատներ տալու և ուղղորդելու դեպի գյուղ:
Քաղաքացիներին տեղափոխելու նպատակով դեպքի վայր են մեկնել մարզային հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, Մարգահովիտի գյուղապետը և մոլորված քաղաքացիներից մեկի եղբայրը :
Ժամը 22.45-ին քաղաքացիներին անվտանգ տեղափոխել են բնակության վայր: Տուժածներ չկան: