Ավտոպատահար Վայք-Զառիթափ ճանապարհին

ավտոպատահարՀուլիսի 21-ին, ժամը 08.45-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայք-Զառիթափ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Վայք-Զառիթափ ավտոճանապարհի 7-րդ կմ-ում “Նիսսան” մակնիշի 17 ԼU 203 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը, ինչից վարորդ` 1972 թ. ծնված Ա. Աբրահամյանը, ուղևորներ՝ 1996 թ. ծնված Լ. Աբրահամյանը, 1996 թ. ծնված Ա. Սարգսյանը և 1993 թ. ծնված Հ. Առաքելյանը, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տարբեր մարմնական վնասվածքներով տեղի ուժերով տեղափոխվել են Վայքի բժշկական կենտրոն, որտեղ Ա. Աբրահամյանը և Ա.Սարգսյանը ստացել են համապատասխան բուժօգնություն և դուրս են գրվել, իսկ Հ. Առաքելյանը և Լ. Աբրահամյանը տեղափոխվել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն, և թիվ 1 մանկական կլինիկական հիվանդանոց:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են ավտոմեքենայի գազի արտահոսքը:

Այրվել են բեռնատարի անվադողերը

big_1374396882_1Հուլիսի 21-ին, ժամը 10.45-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի գյուղի անցակետի մոտակայքում այրվում է կցորդիչով բեռնատար:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.08-ին, մարվել՝ 11.14-ին:

Այրվել են Լոմաիձե Ախթանդիլի վարած «Սկանյա» մակնիշի VSV-360 պետհամարանիշի բեռնատարի2 անվադողերն ամբողջությամբ , 4-ը՝ մասամբ:

Սպասվում են տեղումներ

եղանակՀՀ տարածքում`

Հուլիսի  22-ին, 26-ին  հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ:

Հուլիսի 23-25-ին առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը  հուլիսի 23-24-ին կբարձրանա  2-3 աստիճանով:

 

Երևանում՝

Հուլիսի` 22-ին, 26-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է, 23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Բելգիա

Էդվարդ ՆալբանդյանԵվրամիության անդամ-պետությունների և Արևելյան գործընկերության մասնակից պետությունների ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 22-ին կայցելի Բրյուսել։

Հայկոն և նրա ընկերները միացան «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիային

993303_599809320049879_1359687082_nՇոու-մեն Հայկ Մարությանը (Հայկո) և նրա ընկերները միացել են «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիային: Նրանք իրենց մեքենաներով շրջելու են Մաշտոցի պողոտայից դեպի Կոմիտաս և հակառակը՝ մարդկանց կանգառներից տեղափոխելով նշված ուղղություններով և հորդորելով չվճարել 150 դրամ, իսկ նրանց կանայք քաղցրավենիք են բաժանելու քաղաքային տրանսպորտի վարորդներին։

Նախընտրական խոստումների խմբագրման հետաքրքիր ձև

Տարոն Մարգարյանի` տրանսպորտի ուղեվարձերը չթանկացնելու մասին նախընտրական խոստումը հաստատող հոլովակը հանվել է նրա կայքէջից: Սակայն սոցիալական ցանցերի մի քանի օգտատերեր նախօրոք հասցրել էին պահպանել այն, և այժմ հոլովակը տեղադրված է youtube-ում:

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն էլ facebook-յան իր էջում գրել է. «Նախընտրական խոստումների խմբագրման հետաքրքիր ձև է. Տարոն Մարգարյանի ալիքից այս` բոլորի կողմից սիրված տեսանյութը չթանկացնելու խոստումով փակվել է, դրված է պրիվատ։ Կարծում եմ, լիքը մարդ քաշած կլինի արդեն, քիչմ ուշացրել են»:
Հոլովակի հղումը` https://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=3g3fVM-w0z8

Ջասթին Բիբերը իր մայրիկի աչքը դաջել է իր ձեռքին

HT_justin_biebers_new_eyeball_tattooՍովորաբար երիտասարդ տղաները խուսափում են իրենց մայրիկներից, սակայն 19-ամյա Ջասթին Բիբերը ցանկանում է, որ նա ամենուր հետևի իրեն:

Ամիսներ շարունակ դրսում ելույթներ ունենալուց հետո՝ նա որպես հարգանքի նշան  իր մայրիկի աչքը դաջել է իր ձախ ձեռքին:

Դաջվածքը անելուց հետո Բիբերը չորեքշաբթի դրա նկարը տեղադրել է Instagram-ում՝ հետևյալ մեկանբանությամբ՝ «Մայրիկը միշտ հետևում է»:

Վերջերս Բիբերը ներողություն էր խնդրել նաև ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնից համացանցում տարածված տեսահոլովակում նրա հասցեին վիրավորական արտահայտություններ անելու համար:

Բիբերի անձնական կյանքը ևս այնքան էլ պարզորոշ չէ:

Այս ամսվա սկզբին նա իր նախկին ընկերուհի Սելենա Գոմեսի հետ լուսանկար էր տեղադրել համացանցում, որից հետո նրանց հնարավոր միավորման մասին ոչ մի տեղեկություն չի հրապարակվել:

 

Տղամարդը Պեկինի միջազգային օդանավակայանում ինքնաշեն ռումբ է պայթեցրել

china_airport_blast_ltՉինական լրատվամիջոցների տվյալներով՝ Պեկինի միջազգային օդանավակայանում այսօր տղամարդը ինքնաշեն ռումբ է պայթեցրել:

Չինական պետական CCTV լրատվամիջոցը տեղեկացնում է, որ պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով երեկոյան 6:24-ին:

Twitter-ին նմանվող չինական Weibo կայքում տեղադրված լուսանկարներում երևում է պայթյունից հետո ծխով լցված տերմինալը:

Ե´վ տեղական, և´ միջազգային թռիչքները տեղի են ունենում պայթեցված 3-րդ տերմինալից:

Չինաստանի ոստիկանությունը պայթյունի մեջ մեղադրում է Ջի Չժունսին անունով տղամարդուն, որը նաև պայթյունի ընթացքում միակ վիրավորն է եղել:

Ոստիկանության տեղեկություններով տղամարդը նաև խնդրարկու է, այսինքն ունի որոշակի դժգոհություն կառավարությունից կամ ոստիկանությունից, սակայն նրանք չեն տեղեկացրել, թե որն է տղամարդու դժգոհության պատճառը:

Պայթյունից երկու ժամ անց օդանավակայանից տեղեկացրել են, որ այն աշխատում է սովորական օրակարգով և ոչ մի թռիչք դրանից չի տուժել:

 

Աղջիկը գտել է 52 տարի կորած համարվող մորը

52 tariԹուրքական «Ռադիկալը» պատմում է 52 տարի առաջ տնից դուրս եկած և վերջերս հայտնված մի կնոջ մասին: Կանադայի արևմուտքում գտնվող Բրիթիշ Կոլումբիա նահանգում 1961 թվականից Լուսի Ջոնսոնը տնից դուրս է գալիս և անհետանում՝ առանց որևէ լուր հաղորդելու իր մասին: Բոլորը կարծում են, թե նրան սպանել է ամուսինը՝ Մարվին Ջոնսոնը: Վերջինս կնոջ կորելու մասին 4 տարվա ընթացքում ոստիկանությանը չէր հայտնել, այդ պատճառով էլ բոլոր կասկածները նրա վրա են ընկնում: Տարիներ առաջ գործը վարած ոստիկանը պատմել է, որ ժամանակին Մարվին Ջոնսոնին ձերբակալել են սեփական կնոջը սպանելու մեղադրանքով և նույնիսկ դիակը գտնելու նպատակով փորել են նրանց տան ետևի այգին:

1990 թվականին Մարվին Ջոնսոնի մահից հետո նրանց աղջկա՝ Լինդայի խնդրանքով կրկին բացվում է անհայտ կորած կնոջ գործը: Առանց մոր մեծացած աղջկա միակ երազանքը մեկ օր նրան նորից հանդիպելն է դառնում: Լինդան սկսում է ամենուր ուղարկել մոր լուսանկարը, հրապարակել դրանք մամուլում, փակցնել քաղաքի փողոցներում: Վերջապես ոստիկանությունը մի հաղորդագրություն է ստանում, որը փոխանցում է Լինդա Ջոնսոնին: Ոստիկանությունից ստացած հասցեում Լինդան գտնում է 52 տարի առաջ հեռացած մորը:
Այժմ 77 տարեկան Լուսի Ջոնսոնը մեկ այլ տղամարդու հետ է ամուսնացել և չորս երեխա ունի: Հետաքրքիր է, որ Լինդան ամենևին էլ բարկացած չէ մոր վրա, ընդհակառակը, հույս ունի անդամագրվել նրա նոր ընտանիքին: Լինդան գումար է հավաքում Կանադայի հյուսիսում գտնվող Յուկոնի շրջան մորը տեսության գնալու համար և անհամբեր սպասում է այդ պահին:

 

Որոշ վարորդներ չեն պատրաստվում ուղեվորներից պահանջել 150 դրամ ուղեվարձը

FacebookFacebook սոցիալական ցանցի իրատես դիտորդ օգտատերը պնդում է, որ որոշ վարորդներ չեն պատրաստվում ուղեվորներից պահանջել 150 դրամ ուղեվարձը: Այդ մասին է վկայում հետևյալ գրառումը. «Այսօր նստեցի երթուղային տաքսու դիմացը` հատուկ նպատակով: Ցանկանում էի վարորդի հետ զրուցել վերջին հայտնի թանկացման մասին:
Ի զարմանս ինձ, երթուղայինի վարորդը, որը միջին տարիքի միջին-վիճակագրական վարորդ էր, ասաց, որ թե ինքը, թե բազմաթիվ այլ վարորդներ, որոնց հետ ինքը զրուցել է, նշել են, որ չեն պատրաստվում ժողովրդից պահանջել 150 դրամ ուղեվարձ, և ով տա 100 դրամ, իրենք խելոք կվերցնեն: «Մեկ ա` ես էդ 150 դրամից օգուտ չունեմ, էդ սաղ գնում ա գծի տիրոջը»,- նշեց վարորդը` ավելացնելով, որ իրենք էլ են վատ զգում նոր սակագնից: «Ես էս ժողովրդի հետ կիսելու բան չունեմ, էսքան ժամանակ 100-ով եմ քշել, էլի 100-ով կքշեմ, թող չտան, ավելի լավ: Գոնե սենց էս երկրում մի բան կփոխվի»,- վարորդներին բնորոշ լեքսիկոնով ասաց վարորդը,- «Մենակ ես չեմ, լիքը շոֆեր կա, որ հիմա ինչ ասես ասում ա սրանց. Խեղճ ժողովրդի վերջին կոպեկն են ուզում քերեն, մեջտեղը մենք ենք վատամարդ դառնում»:
Վարորդը նաև նշեց, որ ներքին համաձայնություն ունեն 100 դրամ վճարողներից չպահանջել վճարել 150 դրամ: Համաձայնությունը դեռ լատենտ է, քողարկված, բայց եթե տեսնեն, որ հասարակության մեջ դա տարածվում է (150 դրամ չվճարելը), ապա իրենք էլ են միանալու ժողովրդին: «Օրենքները իրանք են ընդունում, բայց արդյունքում մենք ենք մեզ վատ զգում. Ինչի՞ համար: Թող ով ինչ ուզում ա տա. Մեկը ես չեմ պնդելու, որ 150 դրամ տան»»:

Ֆրանսիայում մեծ վեճ է ծագել ոտքից գլուխ մուսուլմանական հագուստով փակված կնոջ պատճառով

fransՖրանսիայի մայրաքաղաք Փարիզին մոտ գտնվող Տրապես քաղաքում ոստիկանությունը սովորական մի ստուգման ժամանակ ոտքից գլուխ մուսուլմանական հագուստով փակված կնոջը ցանկացել է զննել նրա ամուսնու ներկայությամբ: Սակայն կնոջ ամուսինը ընդդիմացել է և թույլ չի տվել անցկացնել ստուգումը՝ վեճի բռնվելով ոստիկանների հետ: Արդյունքում ամուսիններին ձերբակալել և տարել են ոստիկանական բաժանմունք: Այս ամենը պատճառ է դարձել, որպեսզի մետ 250-ից 400 հոգի հավաքվի քաղաքի կենտրոնում գտնվող ոստիկանական բաժանմունքի շենքի դիմաց: Ցուցարարները կրակի են տվել մոտակայքում գտնվող աղբարկղերը և մոլոտովի կոկտեյլներ են նետել շենքի վրա:

«Ռադիկալը» գրում է, որ քաղաքացիների գործողությունների հետևանքով անվտանգության ուժերի աշխատակիցներ են վիրավորվել: Երեկոյան ժամերին ոստիկանությանը հաջողվել է հսկողության տակ վերցնել դրությունը, ողջ գիշեր ոստիկանները չեն հեռացել դեպքի վայրից:
Նշենք, որ Ֆրանսիայում հասարակական բացօթյա վայրերում արգելված է կրել ամբողջովին փակ հագուստ և ծածկել դեմքը:

Լեոնել Մեսիի ոսկե ոտնաթաթի գինը նվազել է 1 միլիոնով

messiՈսկու համաշխարհային գնի նվազումը ազդել է նաև աշխարհում հայտնի ոսկյա իրերի գների վրա: Այսպես «Անադոլու» գործակալությունը գրում է, որ նշանավոր արգենտինացի ֆուտբոլիստ Լեոնել Մեսիի ոտնաթաթը, որն ամբողջությամբ ոսկուց է պատրաստված բավական էժանացել է: Ճապոնացի հայտնի ոսկերիչ Գինզա Տանակայի կողմից պատրաստված Մեսիի ոտքը վաճառքի էր հանվել մարդ ամսին՝ գբահատվելով 5,25 միլիոն դոլար: Այժմ դրա գինը նվազել է 1,2 միլիոն դոլարով:

Հայտնի է, որ 25 կգ քաշ ունեցող ոսկյա ոտնաթաթի վաճառքից ստացված հասույթի մի մասը նախատեսվում է տրամադրել 2011 թվականի ցունամիից տուժած ճապոնացի երեխաների օգնության համար:
Հետաքրքրական է, որ չնայած ոսկու գնի նվազման, Ֆուտբոլի աշխարհի առաջնության 6 կի 175 գրամանոց ոսկյա գավաթը 2010 թվականից հետո 9 տոկոսով թանկացել է:

 

ԱՄՆ-ի աֆրոամերիկացիները դժգոհ են իրենց նկատմամբ խտրական վերաբերմունքից

afroԱՄՆ-ում ոստիկանի կողմից սևամորթ պատանի Թրեյվոն Մարտինի սպանությունից հետո քննարկումներ են սկսվել ԱՄՆ-ում ռասիզմի տարածման, ինչպես նաև երկրի 44,5 միլիոնանոց աֆրոամերիկացի բնակչության դրության մասին: ԱՄՆ-ի ռազմավարական բյուրոյի 2012 թվականի տվյալներով աֆրիկացիները կազմում են 313,9 միլիոն բնակչություն ունեցող ԱՄՆ-ի 14,2 տոկոսը, որոնց 25 տոկոսը բողոքում է առօրյա կյանքում իր նկատմամբ ոստիկանության և հասարակության անարդար վերաբերմունքից:

Աֆրոամերիկյան բնակչությունը ամենախիտը տեղակայված է Նյու Յորքում, որտեղ նրանց թիվը կազմում է 3,7 միլիոն: Աֆրոամերիկացիները, որոնց մեծամասնությունը բնակվում է Բրուկլինում և Հարլեմում չեն հրաժարվում իրենց հատուկ պահվածքից և հագնվելու ոճի սովորություններից: Նյու Յորքից հետո աֆրոամերիկացի բնակչության խտությամբ Տեխաս և Ֆլորիդա նահանգներն են, որտեղ 3,4 միլիոն սևամորթ է ապրում: ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում 330 հազար աֆրոամերիկացի է բնակվում, ինչը կազմում է քաղաքի բնակչության կեսից ավելին՝ 52 տոկոսը: