Օջալանին Իմրալը կղզուց տեղափոխու՞մ են

14 տարի միայնակ մեկ բանտախցում մնացող Աբդուլլահ Օջալանի բանտային պայմանները բարելավվելու են: «T24» կայքը գրում է, թե Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության շրջանակներում խոսում են գալիք շաբաթվա մեջ Իմրալը կղզում գտնվող Օջալանի կեցության պայմանները լավացնելու մասին: Հուլիսի 1-ին Օջալանին տեսակցության գնացած նրա ավագ եղբայր Մեհմեդ Օջալանը խոսել է եղբոր առողջական վիճակի մասին: «Ծովային միջավայրի պատճառով խոնավության տոկոսը մեծ է: Այսունետ միգուցե և դժվարություններ ունենա; 64 տարեկան մարդ է: Ծովի մեջտեղում 4 պատի մեջ: Պետությունից, կառավարությունից ուզել ենք, որ նրա տեղի փոխեն»:

ocalan«Ռադիկալը» գրում է, թե Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության համանախագահ Սելահադդին Դեմիրթաշը ավելի վաղ հայտարարել էր, թե Օջալանի բանտախուցը նեղ է և հնարավոր է նրան տեղափոխեն ավելի լայն մի տեղ: Կուսակցության շրջանակներում էլ խոսվում է առաջիկայում Օջալանին երկու սենյակից բաղկացած բանտախուց տեղափոխելու մասին:

 

 

 

Ըստ «Forbes» պարբերականի՝ արժի Թուրքիա այցելել «Գեզի» այգու համար

istanbul«Forbes» պարբերականը «10 պատճառ Թուրքիա գնալու համար» վերնագրով մի վերլուծական հրապարակում է արել: Վերլուծության մեջ ամենից առաջ խոսվում է «Գեզի» այգու ցույցերի մասին, նշելով, որ «անհրաժեշտ է Թուրքիա գնալ պատմական ցույցը ապրելու և ականատես դառնալու համար»:

Թուրքիա այցելելու երկրորդ պատճառը, ըստ «Forbes»-ի, թուրքական բաղնիքն է:

Թուրքիայում կրկին անկարգություններ ու ձերբակալություններ են

ankaraԹուրքիայի մայրաքաղաք Անկարայում ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել: Ցուցարարները կրկին փողոց են դուրս եկել՝ իրենց աջակցությունը հայտնելով Թաքսիմի «Գեզի» այգու իրադարձությունների կապակցությամբ: Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը ջրաշիթեր է կիրառել: Ձերբակալվել է 11 քաղաքացի:
Անկարգություններ են տեղի ունեցել նաև Հաթայում, որտեղ փողոց դուրս եկած մարդիկ պահանջել են պատժել հունիսի 2-ին Էսքիշեհիրի ցուցերի ժամանակ 19-ամյա ուսանող Ալի Իսմայիլ Քորքմազի մարդասպանին: Ոստիկանները իրենց վրա նետված քարերին և պայթուցիկով լի շշերին պատասխանել են արցունքաբեր գազի կիրառմամբ: Բախումների ժամանակ երկու ոստիկանական մեքենա է վնասվել:

Թուրքիայում 2016 և 2020 թվականների մահվան տարեթվերով գերեզմանաքարեր են հայտնվել

3Թուրքիայի Օրդու բնակավայրում ապրող 79-ամյա Մեհմեդ Սոմունջուն 15 տարի է արդեն սրտանոթային խնդիրներ ունի: Երբ նրա առաղջական վիճակը վատանում է և իր իսկ խոսքերով 1հայտնվում այնպիսի դրության մեջ, որ ամեն պահ կարող է մահանալ, Սոմունջուն որոշում է իր և կնոջ՝ Ֆաթմայի համար նախապես գերեզման կառուցել տալ: Այժմ գերզմանատան այցելուները, տեսնելով Սոմունջուն ամուսինների գերեզմանաքարերը, մեծ զարմանք են ապրում:

«Դողան» լրատվական գործակալությունը գրում է, որ Մեհմեդ Սոմունջուն գերեզմանաքարերը պատրաստող վարպետներին հանձնարարել է քարի վրա որպես իր մահվան տարեթիվ գրել 2013 թվականը, սակայն վարպետների պնդումերից հետո, թե ծերունին բավական լավ վիճակում է գտնվում, որոշել են 3 տարով երկարացնել իր կյանքի տևողությունը՝ 2013-ի փոխարեն որպես մահվան տարեթիվ գրելով 2016-ը: «Մահվան տարեթիվը որևէ կարևորություն չունի, մեկ տարի շուտ, մեկ տարի ուշ մահանաս, ինչ տարբերություն: Այդ պատճառով էլ քարերի վրա տարեթիվն էլ գրել տվեցի»,-ասել է ծերունի Մեհմեդը:
Հետաքրքրական է, որ Մեհմեդ Սոմունջուն կնոջ գերեզմանաքարի վրա որպես մահվան տարեթիվ գրվել է 2020 թվականը՝ առաջնորդվելով այն հանգամանքով, որ կինը՝ Ֆաթման Մեհմեդից 4 տարով փոքր է: Այս զավեշտալի պատմության մեջ մի հետաքրքիր դրվագ էլ կա: Տապանաքարերը սարքած վարպետը խոստացել է գալ և փոխել մահվան տարեթվերը, եթե դրանք չհամընկնեն նախապես գրված տարեթվերի հետ:

 

 

Վարչապետն ընդունել է Ալեքսեյ Լիխաչեվին

10545_am_2Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Ալեքսեյ Լիխաչեվի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման ընթացքից և անդրադարձել դրանց խորացման հեռանկարներին: Արծարծվել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր: Այս համատեքստում Ալեքսեյ Լիխաչեվը վարչապետ Սարգսյանին է ներկայացրել համատեղ աշխատանքային խմբի գործունեության արդյունքները, որի աշխատանքները համակարգում են երկու երկրների էկոնոմիկայի նախարարությունները:

 

Հայաստանի Հանրապետությունը ոչ թե Թուրիքայից հողեր է պահանջում, այլ պահանջում է, որ Թուրքիան դեօկուպացնի ՀՀ տարածքները. Արա Պապյան

Ara-PapyanՀայաստանի Հանրապետությունը ոչ թե Թուրիքայից հողեր է պահանջում, այլ պահանջում է, որ Թուրքիան դեօկուպացնի ՀՀ տարածքները. Արա Պապյան
Քաղաքագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է հայկական ԶԼՄ-ներում տեղ գտնող մի քանի սխալ մենաբանությունների` կապված հայկական ահրցի լուծման հետ: Նա մասնավորապես գրել է. «Հասկանալի չէ` ինչու՞ են որոշ հայերը կրկնում թուրքական պրոպագանդան, թե հայերը Թուրքիայից հողեր են պահաջում: Նախ ոչ թե հայերը, այլ Հայաստանի Հանրապետությունն է պահանջում: Հետո` ՀՀ ոչ թե Թուրիքայից հողեր է պահանջում, այլ պահանջում է, որ Թուրքիան դեօկուպացնի Հայաստանի Հանրապետության տարածքները: Մի՞թե, երբ Եվրոմիությունը Թուրքիայից պահանջում է զորքերը դուրս բերել հյուսիսային Կիպրոսից, նշանակում է, որ Եվրոմիությունը կամ Կիպրոսը «հողեր է պահանջում Թուրքիայից»: Իհարկե՝ ոչ: Նույնը Հայաստանի Հանրապետության պարագայում է: Տարբերությունն այն է, որ ՀՀ տարածքները Թուրքիան զավթել է 1920թ. սեպտեմբեր-նոյեմբերին, իսկ Կիպրոսինը 1974թ. հուլիսին: Իրավական առումով որևէ տարբերություն չկա»:

Մարինեն Պետրոսյանը FB գրառումներից մեկն է ներկայացրել

Մարինե Պետրոսյան
Մարինե Պետրոսյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում կատարեց իր մասին ասված հետևյալ գրառումը . «Ինձ համար սուրբ է Առաքելական եկեղեցին,նաև սրբություն է հայկական դպրոցը:Բայց երկու դեպք կա,որ ես կհրաժարվեմ եկեղեցի գնալուց և իմ որդուն հայկական դպրոց ուղարկելուց:Ես կդադարեմ ոտք դնել այն եկեղեցին,որը կօրհնի միասեռական-տավարների ամուսնությունը:Մյուս դեպքը.ես կհրաժարվեմ իմ որդուն այն դպրոցն ուղարկելուց,որի դասագրքերում կլինեն Մարինե Պետրոսյանի և նրա նմանների կենսագրություններն ու «ստեղծագործությունները». խեղճ էրեխա»:

Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցումների հեղինակ

ՀՄ221286851373746587Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի նոր թիմը` Դորտմունդի «Բորուսիան» Շվեյցարիայում ուսումնամարզական հավաք է անցկացնում: Այն ստուգողական խաղում մրցեց թուրքական «Բուրսասպորի» հետ: Գերմանական ակումբը հաղթեց  4:1 հաշվով:

Մխիթարյանը խաղադաշտ էր դուրս եկել մեկնարկային կազմում և դարձավ գոլային երկու փոխանցման հեղինակ:

13-րդ րոպեին Մխիթարյանը փորձեց գլխի հարվածով գրավել դարպասը, բայց նրա  հարվածից հետո գնդակը հայտնվեց լեհ  Ռոբերտ Լեւանդովսկու առջև, որն էլ բացեց հաշիվը: 44-րդ րոպեին Մխիթարյանը, Ճեղքելով մրցակցի պաշտպանությունը, ընթացքից գնդակը փոխանցեց գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին, որն էլ երկրորդ գնդակը խփեց թուրքերի դարպասը:

Ընդմիջմանը «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ամբողջությամբ փոխեց թիմի մեկնարկային կազմը, որից հետո դորտմունդցիները ևս 2 գոլ խփեցին:

Հաջորդ ընկերական հանդիպումը «Բորուսիան» անցկացնելու է հունիսի 16-ին և կմրցի շվեյցարական «Լյուցերնի» հետ:

 

Տեխնիկական արդյունքներ

«Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա) – «Բուրսասպոր» (Թուրքիա) – 4:1 

Ռոբերտ Լեւանդովսկի, 13, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 44, Մարկո Ռոյս, 62 Սերդար Ազիզ, 69 (ինքնագոլ) – Չինազ Շամիլ, 89

 

Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը 22-րդն է

chess-1Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը Իսպանիայի Բենասկ քաղաքում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում  10 հնարավորից վաստակեց 7 միավոր և 408 մասնակիցների մեջ զբաղեցրեց 22-րդ տեղը:

8,5-ական միավոր վաստակեցին գրոսմայստերներ Էդուարդո Իտուրիզագան (Վենեսուելա), Մաքսիմ Ռոդշտեյնը (Իսրայել) և Ալեքսանդր Դելչևը (Բուլղարիա): Լրացուցիչ ցուցանիշներով մրցաշարի հաղթող ճանաչվեց Իտուրիզագան:

Հայ շախմատիստները Բարսելոնում

chess3Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը Իսպանիայի Բարսելոն քաղաքում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 83 մասնակիցների մեջ գրավեց 9-րդ տեղը: Գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանի արդյունքն է` 5,5 միավոր:

7,5 միավորով մրցաշարի  հաղթող դարձավ գրոսմայստեր Քրիստիան Կրուզը (Պերու):