Վաղը Ստամբուլում կվերաբացվի նշանավոր «Գեզի» այգին

geziՎաղը Ստամբուլում տեղի կունենա վերջրս զանգվածային ցույցերի հրապարակ դարձած «Գեզի» այգու բացման արարողությունը, որը վերականգնման աշխատանքների է ենթարկվել: Այգու վերաբացման մասին հայտնել է Ստամբուլի քաղաքապետ Հուսեին Ավնի Մութլուն: Նշենք, որ «Գեզի» այգին հունիսյան ցույցերից հետո փակվել էր: Քաղաքապետարանի կազմակերպած միջոցառումների շրջանակում այգում իրականացվել են վերականգնողական աշխատանքներ, տնկվել են նոր ծառեր ու ծաղիկներ:

Եգիպտոսը հիշեցնում է Թուրքիան 1997 թվականին

davutogluԹուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, խոսելով Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձություննների մասին, դրանք նմանեցրել է 1997 թվականի փետրվարի 28–ին Թուրքիայում տիրող իրավիճակին: Դավութօղլուն նշել է, որ ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահ Մուհմադ Մուրսին անօրինական կերպով է հեռացվել պաշտոնից: Նախարարի կարծիքով՝Մուրսին պետք է վերականգնվի իր պաշտոնում և երկրում պետք է շարունակվի այն քաղաքականությունը, որը հիմնվել է Անկախություն և արդարություն կուսակցության կողմից: Հետաքրքրական է, որ Դավութօլուն ընդծել է, թե չնայած ամեն բանին, Թուրքիան չի համարում, որ կորցրել է Եգիպտոսին որպես իր դաշնակից:

Նշենք, որ 1997 թվականի փետրվարի 28–ին Թուրքիայում տեղի ունեցավ «թավշյա» հեղաշրջում: Այն ժամանակ բանակի ճնշման տակ իշխող Բարօրություն կուսակցության նախագահ երկրի վարչապետ Նեջմեթին Էրբաքանը ստիպված եղավ հրաժարական տալ:

Ջասթին Թիմբերլեյքի մերկ տեսարաններ պարունակող հոլովակը չի հանվի YouTube-ից

HT_Justin_Timberlake_music_video_Ջասթին Թիմբերլեյքի նոր տեսահոլովակը՝ «Tunnel Vision»-ը, ըստ տեղեկությունների՝ պետք է որ հանվեր YouTube կայքից նրանում հանդես եկող մերկ կանանց պատճառով, սակայն ABC News-ը հաստատում է, որ այն կմնա կայքում:

Նախքան տեսահոլովակը կմիանա Ջասթին Տիմբերլեյքի  VEVO ալիքով՝ YouTube-ի օգտատերերի էկրանին հայտնվում է իրենց չափահաս լինելը հաստատելու համար վանդակ և նախազգուշական տեքստ:

Google-ը սովորաբար չի ցուցադրում մերկ տեսարաններ պարունակող տեսահոլովակներ, սակայն կայքի ներկայացուցիչը ABC News-ին տեղեկացրել է, որ տեսահալովակի դեպքում իրենք բացառություն են արել՝ նախքան դրա սկսվելը նախազգուշական տեքստ տեղադրելով:

Google-ը մարտին հանել էր Ռոբերտ Թիքի «Blurred Lines» տեսահոլովակը մերկ կանայք ցուցադրելու պատճառով, սակայն կայքը որևէ այլ մեկնաբանություն չի արել, թե ինչու է բացառություն արել «Tunnel Vision»-ի համար:

Թիմբերլեյքի տեսահոլովակի պրիեմիերան տեղի էր ունեցել հուլիսի 2-ին MySpace էջում: Երգչի պաշտոնական կայքում և YouTube-ում այն հայտնվել էր հուլիսի 3-ին՝ այս ընթացքում այն դիտվել է 1,1 միլիոն անգամ:

Կանադական քաղաքի բնակչությունը տեղահանվել է նավթ տեղափոխող գնացքի պայթյունից հետո

ABC_canada_derailmentABC News-ի տեղեկություններով՝ չմշակված նավթ տեղափոխող գնացքի հրդեհվելուց հետո Կանադայի Լաք Մեգանտիք քաղաքի բնակչույթունը տարհանվել է:

80 մեքենայի երկարություն ունեցող գնացքը պայթել է շաբաթ առավոտյան՝ օդը լցնելով խիտ, սև ծխով:

Մեն նահանգի Ֆրանկլին շրջանի շերիֆի գրասենյակի դիսպետչեր Սթան Ուիլերը ABC News Radio-ին հայտնել է, որ 30 հրշեջներ են ուղարկվել դեպքի վայր:

Radio-Canada-ի տեղեկություններով՝ գնացքը ուղևորվում էր Մեն նահանգ: Պայթյունի պատճառները դեռևս պարզ չեն, տուժածների մասին ևս տեղեկություններ չկան:

Պակիստանում գնացքը հարվածել է ռիկշայի. 12 զոհ կա

pakistan. trainՈստիկանության սպայի տեղեկություններով` Պակիստանի կենտրոնական հատվածներում գնացքը հարվածել է ամայի տեղանքով երկաթգծերով անցնող ռիկշայի (մարդատար սայլակ), որի  հետևանքով մահացել է 12 մարդ:

Դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը և ըստ ոստիկանության՝ ռիկշայի վարորդը չի նկատել մոտեցող գնացքը ու փորձել է հատել երկաթգիծը:

Զոհվածների թվում կան երկու կին և երկու երեխա, իսկ  երկու փրկվածները ծանր վիճակում տեղափոխվել են տեղի հիվանդանոց: Ըստ տեղեկությունների՝ երբ փրկարարական թիմը ժամանել է, տուժածների մեծ մասն արդեն ողջ չի եղել:

Պակիստանում նման դժբախտ պատահարների հիմնական պատճառը  երկաթգծերի ամայի խաչմերուկներն են, իսկ վարորդները սովորաբար երկաթգծերը հատում են մեծ արագությամբ՝ ուշադրություն չդարձնելով մոտեցող գնացքներին:

Վարուժան Հակոբյանը կես միավորով է ետ մնում առաջատարներից

7-1_5Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը ԱՄՆ-ի Արլինգտոն քաղաքում անցկացվող շախմատի միջազգային խոշոր մրցաշարում խաղացված երեք տուրից հետո վաստակել է 2,5 միավոր: Նա կես միավորով է ետ մնում առաջատարներից` գրոսմայստերներ Փարիմարյան Նեգիից (Հնդկաստան), Ռեյ Ռոբսոնից և Ալեքսանդր Ֆիշբեյնից (ԱՄՆ):

Գրոսմայստեր Տաթև Աբրահամյանն ունի 1 միավոր:

Մրցաշարին մասնակցում է 79 շախմատիստ:

Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանն առաջատարների խմբում է

chess3Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը Իսպանիայի Բենասկ քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում կայացած  երկու տուրից հետո վաստակել է 2 միավոր և մի խումբ այլ մասնակիցների հետ գլխավորում է աղյուսակը:

Մրցաշարին մասնակցում է 428 շախմատիստ:

Հայ շախմատիստները Բարսելոնում

121168Գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանը և Հովիկ Հայրապետյանը Իսպանիայի Բարսելոն քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում խաղացված երկու տուրից հետո վաստակել են 1,5-ական միավոր: Նրանք ինն առաջատարներից ետ են մնում կես միավորով:

Մրցաշարին մասնակցում է 83 շախմատիստ:

Հենրիխ Մխիթարյանի «Բորուսիա» տեղափոխվելն անակնկալ չէ

index Հենրիխ ՄխիթարյանՀայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն առաջիկա չորս տարիներին հանդես կգա Դրտմունդի «Բորուսիայում»: Նա ընդհանուր հայտարարի է եկել գերմանական ակումբի ղեկավարության հետ և հուլիսի 9-ին մեկնելու է Գերմանիա՝  «Բորուսիայի» խաղացողներին միանալու համար:

Պարզվում է, որ Մխիթարյանը վաղուց է եղել գերմանական ակումբի հետաքրքրության կենտրոնում:

Մասնավորապես, «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մի քանի անգամ անձամբ է զանգահարել է հայ ֆուտբոլիստին և երկար զրուցել է նրա հետ: Գերմանացի մասանգետը հայտնել է, որ  որ շատ է ցանկանում Հենրիխին տեսնել իր թիմում:

 

Նախագահը ներկա է գտնվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի նոր վարչական շենքի բացմանը

VRCRr2QjmS8GcrDoQdNA_tnՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի նոր վարչական շենքի բացման արարողությանը: Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել Ոստիկանության նորաբաց վարչական շենքում, ծանոթացել կատարված շինարարական աշխատանքներին և անձնակազմի համար ստեղծված աշխատանքային պայմաններին՝ հագեցած անհրաժեշտ գրասենյակային տեխնիկայով և կահույքով, ժամանակակից կապի համակարգով, գործառնական պահանջներին լիարժեք համապատասխանող հերթապահ մասով, նիստերի և խորհրդակցությունների դահլիճով ու այլ հնարավորություններով: Նշվել է, որ Ոստիկանության կենտրոնական բաժնի նորակառույց վարչական շենքի շահագործումը կնպաստի քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը և ոստիկանության ծառայողների աշխատանքային պայմանների կատարելագործմանը, անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներով ապահովմանը, ծառայությունը ժամանակակից եղանակներով կազմակերպելուն: Ոստիկանության կենտրոնական բաժնի նորակառույց շենքի շահագործումը, ըստ Ոստիկանության ղեկավարության, ևս մեկ քայլ է համակարգի բարեփոխման ծրագրի իրականացման ճանապարհին:

 

Գաբալայում ադրբեջանական ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչների վրա ձվեր են նետել

3 (5)Ադրբեջանի ազգային ճակատ կուսակցության (ԱԱՃԿ) ներկայացուցիչները մարզեր կատարած հերթական այցի ընթացքում հարձակման են ենթարկվել, և նրանց մեքենայի ուղղությամբ հավկիթներ են նետել, հաղորդում է ադրբեջանական “Հաքքին” կայքը։

Տեղեկության համաձայն՝ ԱԱՃԿ փոխնախագահ Գյոզալ Բայրամլին և կուսակցության Կանանց խորհրդի անդամ Նուշաբա Ատակիշիևան ուղևորվել են Գաբալա՝ կուսակցության տեղի ակտիվիստների հետ հանդիպման։ Սակայն քաղաքում նրանց են մոտեցել ոստիկանության աշխատակիցները և պահանջել հեռանալ։

Կուսակցության անդամները որոշում են կայացրել վերադառնալ մայրաքաղաք Բաքու` սադրանքից խուսափելու համար։ Մեքենան նստելուց հետո մի քանի երիտասարդներ նրանց վրա հավկիթներ են նետել։ Պատվիրակության անդամները ենթադրում են, որ նրանք իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության երիտասարդական թևից են։

 

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ

 3444 (1)

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ:

Քննարկման է ներկայացվել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ՝ պետական մշակութային քաղաքականության հիմնախնդիրներից ու Արարատյան դաշտավայրի ջրային պաշարներին սպառնացող վտանգից մինչև Երևան քաղաքի պատմամշակութային շինությունների ժառանգության պահպանման հիմնախնդիրներ և հեռահաղորդակցության ոլորտի արդիականացմանն ուղղված առաջարկություններ:

Նկատի առնելով տարբեր ոլորտներ ներառող լայնընդգրկուն օրակարգը, որի հարցերից յուրաքանչյուրն, ըստ Նախագահի, առանձին կարող էր դառնալ մեկ խորհրդակցության թեմա, Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ ներկայացված հարցերն ու դրանց վերաբերյալ նախապատրաստած փաստաթղթերը Հանրային խորհուրդը մինչ այս քննարկել է և կշարունակի քննարկել համապատասխան գերատեսչությունների հետ՝ փորձելով բարձրացված հիմնահարցերին արդյունավետ լուծումներ գտնելու նպատակադրմամբ օգտակար լինել այդ գերատեսչություններին:

Սերժ Սարգսյանը նշել է, որ իր հետ նման հանդիպումների, խորհրդակցությունների ժամանակ հանրությանը հետաքրքրող հարցերի բարձրացումը, ամենևին չի նշանակում, որ Հանրային խորհուրդն ավարտել է իր գործը և ներկայացված հարցն արդեն Նախագահի խնդիրն է. «Եթե հարցը վերաբերեր մեր արտաքին քաղաքականությանը կամ մեր ազգային անվտանգությանը, ապա ես կարող էի այդպես կարծել, բայց մնացած բոլոր դեպքերում ենթադրվում է, որ դուք շարունակելու եք նույն եռանդով այս հարցերն առաջ մղել և ջանքեր գործադրել, որպեսզի պետական կառույցների հետ միասին, իրոք, գտնեք մեր պետության և հասարակության համար ընդունելի լուծումներ»,- հանդիպման սկզբում Հանրային խորհրդի անդամներին ասել է Նախագահը:

Մինչ օրակարգի հարցերին անցնելը, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն անդրադարձել է արդեն չորս տարի գործունեություն ծավալող խորհրդի անցած ճանապարհին, ստեղծումից անմիջապես հետո այդ կառույցի նկատմամբ թերահավատ մոտեցումներին, հնչած քննադատություններին և արդեն որոշակի աշխատանք կատարելուց հետո, հասարակական դրական ընկալումներին ու խորհրդի ձեռքբերումներին, ընթացիկ խնդիրներին, ինչպես նաև ապագայի վերաբերյալ պատկերացումներին: «Աշնանն ավարտելով մեր աշխատանքը՝ մենք հասարակությանը և Նախագահին կներկայացնենք չորս տարվա մեր ամբողջ գործունեության արդյունքները և հուսով եմ, արդեն աշնանը կունենանք օրենք Հանրային խորհրդի մասին, համենայնդեպս, նախագիծն աշնան սկզբին կներկայացվի Ազգային ժողով», -ասել է Հանրային խորհրդի նախագահը:

Վազգեն Մանուկյանն իր գլխավորած կառուցի համար կարևորել է հեղինակությունը, որ պետք է վայելի ցանկացած նման կառույց և դրա համար ընդգծել երեք կարևոր գործոն՝ Հանրային խորհրդի անդամներից յուրաքանչյուրի անձնական անհատական հեղինակությունը, երկրորդ՝ թե Հանրային խորհուրդը հարցերը բարձրացնելիս որքանո՞վ է անկաշկանդ և ինքնուրույն, միևնույն ժամանակ, հավասարակշռված ու ոչ պոպուլիստական:

Նախագահ Սերժ Սարգսյանի կարծիքով ևս Հանրային խորհուրդը բավականաչափ դժվարին ճանապարհ է անցել՝ ստեղծման պահից սկսած սուր քննադատությունների ենթարկվել: «Ինչպես ասում են՝ որևէ լավ գործ առանց պարսավանքի չի մնում: Մենք պետք է սովորենք այս պայմաններում աշխատել: Ես կարծում եմ, որ մենք անցել ենք ճանապարհի այն հատվածը, որ պետք է անցնեինք միասին և, իրոք, աշնանը ես արդեն պատրաստ եմ լինելու Ձեր նշած օրենքի նախագիծը քննարկելու»,- ասել Է Սերժ Սարգսյանը:

92-ամյա իրաքցի ֆերմերը երկրորդ անգամ ամուսնացել է 22-ամյա աղջկա հետ

The 92-year-old farmer is pictured with his young bride (centre), one of his teenage grandsons (far left) his grandsons' new wives (second left, far right)92-ամյա իրաքցի ֆերմերը իր երկու թոռների հարսանեկան արարողության շրջանակներում ամուսնացել է իրենից 70 տարով փոքր աղջկա հետ:
Չորս ժամ տևած արարողության ընթացքում Մուսալի Մուհամեդ ալ- Մուջամեն ամուսնացել է 22-ամյա Մունա Մուխլիֆի հետ:
Ըստ AFP-ի՝ իր 16 և 17 տարեկան երկու թոռները ևս ամուսնացել են հինգշաբթի օրը Բաղդադում կազմակերպված այդ նույն հարսանեկան արարողության ժամանակ:
Մուջամեն հայտնել էր, որ իրենք շատ երկար էին սպասել այդ օրվան, քանի որ իր թոռների հարսանիքները մի քանի անգամ հետաձգել են իր հարսանիքի օրվա հետ համատեղելու համար:
Մուջամեն Գուբան գյուղում իր առաջին կնոջ հետ մեծացրել է 16 երեխա:
Նա որոշել է երկրորդ անգամ ամուսնանալ իր կնոջ մահից երեք տարի անց:
Չորս ժամ տևած արարողության ժամանակ կազմակերպվել են երաժշտական և պարային ներկայացումներ, ինչպես նաև տոնական կրակահերթ:

Վթար «Լեռ-Էքս» ՍՊԸ-ի պոչամբարում, որը փորձում էին թաքցնել

2 (1)2013 թ հունիսի 25-ից 30-ը Համահայկական բնապահպանական ճակատի (ՀԲՃ) անդամներ Լևոն Գալստյանը, Եղիա Ներսեսյանը, Սյուզի Պետրոսյանը գտնվում էին Սյունիքի մարզում՝ փաստագրելու մարզում առկա հանքերի ու պոչամբարների ընթացիկ վիճակը և բնապահպանական խնդիրները: Դրանց թվում նախատեսված էր նաև այց Գեղի գետի վերին հոսանքներում շահագործվող Հանքասարի հանքավայր: Հունիսի 26-ին երեկոյան ժամը վեցից հետո բնապահպանները հասնում են հանքավայրի տարածք և ականատես լինում վթարային վիճակի: Նշենք, որ տվյալ հանքը շահագործվում է «Լեռ-էքս» ՍՊԸ-ի կողմից, որի հարստացուցիչ ֆաբրիկան գտնվում է լեռան կատարին, իսկ ձորի մեջ գործում է պոչամբար, որը մեր կարծիքով կառուցված է սխալ և գործում է խախտումներով: Ըստ պոչամբարի պահակների խոսքերի, նախորդ օրը՝ հունիսի 25-ի երեկոյան, հանքի պոչամբարի տարածքում վթար է տեղի ունեցել. պոչամբարի կողքով անցնող խողովակը, որի միջով հոսում է լեռնային գետը, պայթել է:

Բնապահպանների տեսախցիկը փաստագրում է աղետալի մի վիճակ…

Ամբողջական տեսանյութը հուլիսի 9-ին…

Պաշտոնական Բաքուն արձագանքել է Աուերալյա Գրիգորիուի ադրբեջանամետ հայտարարությանը

2“Հայաստանի Ազգային ժողովում Մոլդովայի մարդու իրավունքների պաշտպանի ելույթը ապացուցում է, որ միջազգային հանրությունը չի կարող համակերպվել Հայաստանի զավթողական և ռազմատենչ քաղաքականությանը”,- պաշտոնական Բաքուն արձագանքել է փաստաբան Աուերալյա Գրիգորիուի` ՀՀ Ազգային ժողովում արած ադրբեջանամետ հայտարարությանը:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևը հայտարարել է. “Դա ոչ միայն խիզախ, այլև օբյելտիվ քայլ էր: Հայաստանը պետք է հասկանա, որ իրեն չի հաջողվի թաքցնել մարդկության դեմ ուղղված հանցագործությունը, որը իրականացրել է Խոջալուում”:
Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցող համաեվրոպական խորհրդաժողովի շրջանակներում հուլիսի 4-ին  Աուրելիա Գրիգորիուն “Մարդու իրավունքների պահպանումը և պաշտպանությունը սառեցված հակամարտությունների տարածքում» թեմայով իր զեկույցի ժամանակ հայտարարել է. “Խոջալուի ցեղասպանությունն իրականացրել են հայերը, ինչն այլևս միջազգայնորեն ճանաչված փաստ է”։
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հակադարձել է այս ապատեղեկատվությանը: “Ես չգիտեմ, թե դուք ում պատվերն եք իրականացնում, հարգելի փաստաբաններ, բայց ձեր ելույթները կարող եք ձայնագրել, որպեսզի ձեր պատվիրատուները ձեզ շնորհակալություն հայտնեն”,-ընդգծել է Նաղդալյանը:

Վենեսուելան և Նիկարագուան քաղաքական ապաստան են առաջարկել ԱԱԾ-ի տեղեկություններ տարածած Էդվարդ Սնոուդենին

Venezuelan President Nicolas MaduroՈւրբաթ օրը Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան և Վենեսուելայի նախագահ Daniel OrtegaՆիկոլա Մադուրոն հայտնել են, որ իրենք ցանկանում են ապաստան տրամադրել ազգային անվտանգության գործակալության տեղեկություններ տարածած Էդվարդ Սնոուդենին:

Սնոուդենը մի շարք երկրներից ապաստան էր խնդրել՝ ներառյալ Նիկարագուան և Վենեսուելան:

Օրտեգան զգույշ է ձևակերպել իր առաջարկը, մինչդեռ Մադուրոն իր առաջարկի մեջ մեղադրել է ԱՄՆ-ին և պաշտպանել Սնոուդենին կառավարության գլոբալ լրտեսական ծրագրերի մասին խոսելու համար:

Երկու նախագահները իրենց առաջարկի մասին խոսել են երկու երկրների անկախության օրվան նվիրված միջոցառման ժամանակ: Օրտեգան հայտնել է նաև, որ ինքը կհաստատի իր առաջարկությունը, եթե իրավիճակը թույլ տա:

Օրտեգայի տեղեկություններով՝ Սնոուդենի ապաստան խնդրելու նպատակով Մոսկվայում գտնվող Նիկարագուայի դեսպանատուն ուղարկած դիմումը դեռ պետք է քննարկվի:

Ըստ տեղեկությունների՝ Սնոուդենը այժմ գտնվում է Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանի չեզոք թռիչքային գոտում: Ռուսաստանը ո´չ հաստատել և ո´չ էլ ժխտել է այդ տեղեկությունը:

Edward Snowden (1)Սակայն եթե Սնոուդենը ընդունի հարավային Ամերիայի երկրների առաջարկը, ապա պարզ չէ, թե նա ինչպես է հասնելու այդ երկրներ, քանի որ Մոսկվայի և Վենեսուելայի միջև ուղիղ չվերթներ չկան: Մոսկվայից Վենեսուելա հասնելու համար պետք է անցնել Հավանայով, սակայն այստեղ հարց է առաջանում՝ արդյո՞ք Կուբայի կառավարությունը նրան կթույլատրի անցնել իր տարածքով:

Այս առումով ԱՄՆ-ն պարզ հասկացրել է, որ ինքը ուշադիր հետևում է բոլոր չվերթներին Սնոուդենին բռնելու համար:

 

Իրավաբանների համաժողովն ու Հայաստանի Հանրապետության կորցրած տարածքների պահանջը

Շահան Գանտահարյան«Ինչպիսի՞ն է փոխհատուցում ստացող սուբյեկտների շրջանակը: Այն պետք է ընդգրկի ցեղասպանության զոհերի ժառանգների՞ն, Հայ առաքելական եկեղեցու՞ն, Հայաստանի Հանրապետությանը՞, թե՞ բոլորին միասին: Իմ խորին համոզմամբ, ցեղասպանության զոհերի ժառանգները պետք է նյութական փոխհատուցում ստանան, Հայ եկեղեցուն պետք է վերադարձվեն Թուրքիայի տարածքում հրաշքով կանգուն մնացած եկեղեցիները եւ եկեղեցապատկան հողերը, Հայաստանի Հանրապետությունը պետք է ստանա իր կորցրած տարածքները եւ այլն: Բայց այդ բոլոր պահանջները պետք է ունենան անթերի իրավական հիմնավորումներ»:

Այս խոսքերը պատկանում են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին: Գլխավոր դատախազը Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատարների շարքին դասվող անձնավորություն է եւ իր հայտարարությունները, որքան Էլ «իր խոր համոզումը» լինեն, չեն կարող միայն իրեն պատկանած լինել։

Գլխավոր դատախազի հայտարարության այս, գուցե աննախադեպ բաժինը ամփոփվում է  հետեւյալ կետերում.

Համահայկական պահանջատիրությունը ունի գերակա երեք ուղղություն: Առաջինը անշուշտ ցեղասպանության զոհերի ժառանգորդների ստանալիք նյութական փոխհատուցումը, երկրորդը` եկեղեցիների, վանքերի, եկեղեցապատկան հողերի ու կալվածքների պահանջը, իսկ երրորդը` տարածքների խնդիրը:

Պարզ է ուղերձը. առաջին ուղղության վերաբերյալ եղել են անհատական, որոշակի առումով հավաքական (ապահովագրական ընկերությունների դեմ հարուցված) դատեր: Խնդիրը, սակայն, միջազգային ընտանիքի կողմից Ցեղասպանության ճանաչմամբ ամրագրվող նյութական փոխհատուցումների մասին է առավելաբար այստեղ: Երկու վեհափառներն արդեն եկեղեցիների հարցով պահանջատիրական հայտարարությամբ ճշտորոշել են իրենց պահանջատիրական ուղղությունը: Հիմնականը այս դեպքում, այն է, որ առաջին անգամ է, որ նման շեշտադրմամբ է բարձրաձայնվում տարածքային կամ հողային պահանջատիրությունը: Բառերը հստակ են. փոխհատուցում ստացող «սուբյեկտների ճշտման» առաջադրանքն է, որ արծարծում է պետական այրը: Տարածքայինի դեպքում Հայաստանի Հանրապետությունն է, որ պիտի ստանա Ցեղասպանությամբ իր կորցրած տարածքները:

Այստեղ այդ տարածքների ճշտման եւ սահմանագծման խնդիրների մեջ այս հանգրվանին մտնելը այնքան կարեւոր չի թվում, որքան ըստ միջազգային օրենքի պահանջող կամ հատուցում ստացող սուբյեկտի հանգամանքի ճշտումը: Եւ, եթե զոհերի ժառանգորդների համար փոխհատուցում բառակապակցությունը տեղին է, ապա խնդրահարույց կարող է լինել տարածքայինի դեպքում փոխհատուցումը: Առնվազն հատուցում բառեզրը պետք է օգտագործել, եթե ոչ վերականգնումը: Պարզ այն տրամաբանությամբ, որ զոհի իրաւաժառանգորդը կարող է նյութական փոխհատուցում ստանալ, բայց Հայաստանի Հանրապետությունը տարածքային փոխհատուցում չի կարող ստանալ, եթե  Ցեղասպանությամբ կորսված տարածքների փոխարեն այլ տարածքներ ստանալու մասին չէ խոսքը:

Էականը ուրիշ բան է սակայն: Կարեւորը այն է, որ այլեւս Հայաստանի պաշտոնական անձնավորություններից եւ պաշտոնական առիթներից լսում ենք տարածքային պահանջատիրության, կորսված իրավունքների հատուցման առաջադրանքներ, որոնք մի քայլ անդին են ընդհանուր բանաձեւերից` պատմական բոլոր իրավունքների վերականգնումը կամ Ցեղասպանության հետեւանքներու վերացումը:

Չի բացառվում, որ տարածաշրջանային քաղաքական պայմանները, Թուրքիայի պարզած ներքին իրավիճակը կամ ռուս-թուրք հարաբերությունների ելեւէջները իրենց ազդեցությունը ունեցած լինեն նման բարձրաձայնումների վրա: Կամ ընդհանուր առմամբ շարժիչ գործոնի դեր կատարած լինեն: Կարեւորը ուղենիշերի հետզհետե հստակացումն է Երեւանի կողմից:

Գլխավոր դատախազը նաեւ այս բոլորը պայմանավորում էր պահանջատիրության անթերի իրավական հիմնավորումներով, որ ուրիշ բան չէ, եթե ոչ հատուցման իրավական թղթածրարի պատրաստության հրամայականը:

Սփյուռքի նախարարության կողմից իրավաբանների մասնագիտական համաժողովի ողջունելի ձեռնարկումը թվում է, որ գերակա այս ուղղությունների ծառայեցնելու համար է: Բոլոր նախադրյալները հուշում են, որ Երեւանը պահանջատիրության համահայկականացման առաջին քայլերն է առնում։ Եւ պատճառ չունենք չենթադրելու, որ փոխհատուցման պահանջների եւ տարածքային պահանջատիրության իրավականացման անհրաժեշտությունը միայն գլխավոր դատախազի խոր համոզումը չէ: Այլեւ ամբողջ պետությանը:

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Վարդավառը Երևանում

559300_10150952998548940_719014249_nՀարգելի Երևանցիներ,

Երևանի քաղաքապետարանը, «ՆՈՅ» բնական աղբյուրի ջրի հետ համատեղ, Վարդավառի տոնի առիթով Հուլիսի 7-ին, ժամը 12:00-ից սկսած Կարապի լճի հարակից տարածքում կազմակերպում է ուրախ տոնախմբություն, որը կուղեկցվի տոնական համերգով ու զանազան անակնկալներով:

Տոնախմբության ընթացքում տեղի կունենա Իվետա Մուկուչյանի նոր, ամառային երգի շնորհանդեսը, կլինեն նաև այլ, այդ թվում նաև պարային կատարումներ:

Օրվա խորհրդին համահունչ, օրն առավել հիշարժան դարձնելու նպատակով`  ներկաներին նաև դույլեր կտրամադրվեն:Միասին անցկացնենք օրն ու այն իսկապես տոնի վերածենք մեր ու մեր երեխաների  համար:

Երևանի քաղաքապետարան

Հյուրանոցային համալիրի մատուցողուհու պայուսակից գողություն կատարած կինը հայտնաբերվեց

գողությունՈստիկանության Արարատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Արարատի մարզի Այգավան գյուղի տարածքում գտնվող հյուրանոցային համալիրից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Հերմինե Ա.-ին:
Պարզվել է, որ նա գիշերը, ժամը 01.00-ին, նշված հյուրանոցային համալիրի մատուցման կետի սենյակում, մատուցողուհի Ա.-ի պայուսակից, գողացել է 37.000 դրամ:
Կատարվում է հետաքննություն:

Բնակարանագողերը հայտնաբերվեցին և ձերբակալվեցին

ձերբակալելՀուլիսի 5-ին, ժամը 14.10-ին, ոստիկանության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Տարոնի բաժին բերման են ենթարկվել 1990 թ. ծնված Արտյոմ Ե.-ին և 1989 թ. ծնված Աշոտ Ժ.-ին, որտեղ նրանց մոտ հայտնաբերվել է ոսկյա մատանի, 2 զույգ ականջօղ, մեկը՝ կանաչ քարով, 3 կախազարդ, մեկը՝ մարգարտե, մյուսը՝ մուգ կարմիր քարերով:
Պարզվել է, որ նրանք նույն օրը Վանաձոր քաղաքի մի բնակարանից գողացել են 1.000.000 դրամ ընդհանուր արժողության զարդեր:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Արտյոմ Ե.-ն և Աշոտ Ժ.-ն ձերբակալվել են:
Կատարվում է նախաքննություն: