Չինական «մատնաչափիկ ոտքերի» վերջին ներկայացուցիչը 102-ամյա Հան Կիաոն է (լուսանկարներ)

chinՉինաստանում 1000 տարի շարունակ նրբագեղության չափանիշ հանդիսացող «փոքրիկ ոտնամանները» վաղուց արդեն թանգարանային նմուշներ են դարձել, իսկ դրանք կրող «մատնաչափիկ» կանանցից միայն մեկն է կենդանի մնացել:

Դարեր շարունակ Չինաստանում գեղեցկության և նրբագեղության խորհրդանիշ համարվող փոքր կոշիկները հազարավոր կանանց տանջանքների պատճառ են դարձել: «Հաբերլերը» գրում է, որ չինական կառավարությունը միայն 1912 թվականին արգելեց այս կոշիկների կրումը: Իսկ մինչ այս աղջիկ երեխաների ոտնաթաթերը կոտրում էին 6 տարեկանը չլրացած և դրանք փաթաթում հատուկ ձգող կտորներով: Այսպիսով ոտքը այլևս չէր մեծանում՝ մարմնի համեմատ մնալով շատ փոքր: Ամենափոքր ոտքեր ունեցող աղջիկներին ամուսնացնում էին հարուստ տղամարդկանց հետ: Ահա այս սարսափելի ավանդույթի հետքը իր վրա կրող վերջին կինը 102-ամյա չինացի Հան Կիաոն է, որի ոտնաթաթերը կոտրել են երկու տարեկանում: Կիաոնի ոտքերը ընդամենը 6 սմ երկարություն ունեն:

 

Զիմբաբվեում ցիանիդով թունավորումից 81 փիղ է սատկել

African - elephantԶիմբաբվեի իշխանությունները հայտնում են, որ փղոսկրի համար 81 փիղ է սպանվել, երբ որսագողերը ցիանիդով թունավորել են արևմտյան ազգային պարկի ջրհորները:

Կենդանի բնության վարչության աշխատակիցներից մեկի տեղեկություններով՝ ջրհորների մեջ ոսկու արդյունահանման համար օգտագործվող ցիանիդ է լցվել, որի հետևանքով սատկել են այդտեղից ջուր խմող ավելի փոքր կենդանիներ և նրանցով սնվող գիշակեր թռչուններ ու այլ գիշատիչներ:

Պարկում գտնվող փղոսկրի գաղտնարանում ինը որսագող է ձերբակալվել:

Զիմբաբվեի պետական լրատվամիջոցների տվյալներով՝ նորանշանակ բնապահպանության նախարարը խոստացել է խստացնել որսագողերի նկատմամբ կիրառվող պատիժամիջոցները:

 

Հայտնաբերվել է Սթիվ Ջոբսի «ժամանակի արկղը»

jobs«National Geographic» ալիքով հեռարձակվող «Giggers» հաղորդաշարի թիմը կարողացել է գտնել և դուրս բերել 30 տարի առաջ նշանավոր Սթիվ Ջոբսի և նրա ընկերների թաղած «ժամանակի արկղը», որը երկար խողովակի տեսք ունի: Ջոբսը որոշել էր արկղը հանել 20 տարի անց, սակայն դրա տեղը մոռանալու պատճառով չէր կարողացել: Ահա «Giggers» հաղորդաշարի թիմը 10 տարի ուշացումը հայտանաբերել է Սթիվ Ջոբսի կորուսյալ արկղը, որը նա թաղել էր դեռևս 28 տարեկանում:
Ինչպես հաղորդում է թուրքական «Հաբերլերը»՝ 4 մետր խորությունից հանված արկղում գտնվել են տարբեր իրեր, նոր հայտնագործություններ, այցեքարտեր, լուսանկարներ, մի տեսաերիզ և վեց հատ գարեջուր: Վերջիններս հանձնվել են արկղը դուրս բերած թիմի անդամներին՝ որպես պարգև: Գտնված իրերից ամենահետաքրքիրը Ջոբսի ստեղծած համակարգչային առաջին մկնիկն է եղել, որը կոչվել է Սթիվի աղջկա անունով՝ «Lisa Mouse»:

Զայրացած երկրպագուները մեղադրել են Ռիհաննային Սինգապուրում ունեցած համերգի ժամանակ ոչ կենդանի կատարելու համար

Rihanna-SingaporeՆա հայտնի է որպես տաղանդավոր կենդանի կատարող:

Ուստի Սինգապուրում Grand Prix համերգի ժամանակ Ռիհաննայի երկրպագուները լավագույն շոու էին ակնկալում:

Ըստ Radar Online-ի՝ բազմաթիվ երկրպագուներ հիասթափվել են 25-ամյա երգչուհու կատարումից՝ բողոքելով, որ նա ոչ միայն կենդանի չէր երգում, այլև թմրանյութի կամ ալկոհոլի ազդեցության տակ էր գտնվում:

Ռիհաննան Թայլանդում անհետացման եզրին գտնվող պրիմատի հետ նկարվելու և կենդանի սեքս շոու այցելելու համար քննադատվելուց հետո, այժմ երգում էր Formula 1-ի միջոցառման ժամանակ՝ հավանաբար հուսալով, որ Թայլանդից դուրս գալով, ամեն բան կփոխվի:

Սա առաջին դեպքը չէ, որ Ռիհաննային մեղադրում են ոչ կենդանի կատարման համար:

Անցած տարվա հուլիսին Շոտլանդիայում տեղի ունեցող փառատոնի կազմակերպիչները ստիպված էին պաշտպանել նրան, երբ պարզ դարձավ, որ նա կենդանի չի կատարել:

Ամեն դեպքում՝ եթե կիրակի օրը Սինգապուրում նա նույնիսկ կենդանի չի կատարել, երգչուհին ռիսկային և վառ համերգ է ունեցել:

 

Զայրացած երկրպագուները մեղադրել են Ռիհաննային Սինգապուրում ունեցած համերգի ժամանակ ոչ կենդանի կատարման համար

Rihanna-SingaporeՌիհաննա հայտնի է որպես տաղանդավոր կենդանի կատարող, Ուստի Սինգապուրում Grand Prix համերգի ժամանակ նրա երկրպագուները լավագույն շոու էին ակնկալում:

Ըստ Radar Online-ի՝ բազմաթիվ երկրպագուներ հիասթափվել են 25-ամյա երգչուհու կատարումից՝ բողոքելով, որ նա ոչ միայն կենդանի չէր երգում, այլև թմրանյութի կամ ալկոհոլի ազդեցության տակ էր գտնվում:

Ռիհաննան Թայլանդում անհետացման եզրին գտնվող պրիմատի հետ նկարվելու և կենդանի սեքս շոու այցելելու համար քննադատվելուց հետո այժմ երգում էր Formula 1-ի միջոցառման ժամանակ՝ հավանաբար հուսալով, որ Թայլանդից դուրս գալով ամեն բան կփոխվի:

Սա առաջին դեպքը չէ,երբ Ռիհաննային մեղադրում են ոչ կենդանի կատարման համար:

Անցած տարվա հուլիսին Շոտլանդիայում տեղի ունեցող փառատոնի կազմակերպիչները ստիպված էին պաշտպանել նրան, երբ պարզ դարձավ, որ նա կենդանի չի կատարել:

Ամեն դեպքում, եթե կիրակի օրը Սինգապուրում նա նույնիսկ կենդանի չի կատարել, երգչուհին ռիսկային և վառ համերգ է ունեցել:

 

Անի Ամիրաղյանը կմրցի ռումինացի թենիսիստուհու հետ

անիAni-AmiraghyanՀայաստանի լավագույն թենիսիտուհի Անի Ամիրաղյանն այս օրերին Վրաստանի Թելավի քաղաքում է: Նա մասնակցելու է միջազգային մրցաշարի, որի պարգևատրման հիմնադրամը 50 հազար դոլար է:

Մեր մարզուհու առաջին մրցակիցը մրցաշարի առաջին համար, ռումինուհի Անդրեա Կրիստինա Միտուն է:

Հայաստանի ֆուտբոլի մինչև 17 տարեկանների ընտրանին ուսումնամարզական հավաք կանցկացնի

ffa5Հայաստանի մինչև 17 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը շարունակում է նախապատրաստվել հոկտեմբերի 23-30-ը Հայաստանում կայանալիք Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2013/2014 առաջնության որակավորման փուլի 7-րդ խմբի մրցաշարին: Մեր երկրի հավաքականը սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 3-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Հավաքի շրջանակներում Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը կանցկացնի նաև ընկերական հանդիպումներ Վրաստանի իրենց հասակակիցների հետ: Հանդիպումները տեղի կունենան սեպտեմբերի 28-ին և 30-ին՝ ժամը 14:00-ին, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում:

Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Վարազդատ Ավետիսյանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ

Սուրեն Ալոյան, «Բանանց»
Մայիս Դոլմազյան, «Փյունիկ»
Վարդան Վարդանյան, «Փյունիկ»

Պաշտպաններ

Հակոբ Հակոբյան, «Բանանց»
Արմեն Միքաելյան, «Փյունիկ»
Դավիթ Տերտերյան, «Փյունիկ»
Արթուր Քարտաշյան, «Փյունիկ»
Արթուր Օբուխով, «Մետալիստ» Խարկով, Ուկրաինա
Նարեկ Պետրոսյան, «Անդերլեխտ», Բելգիա
Գառնիկ Հովակիմյան, «Բանանց»
Արման Խաչատրյան, «Բանանց»
Սամվել Իգիթյան, «Բանանց»

Կիսապաշտպաններ

Վոլոդյա Բաբայան, «Բանանց»
Էմիլ Եղիազարյան, «Բանանց»
Հովհաննես Իլանգյոզյան, «Բանանց»
Հովաննես Փանոսյան, «Բանանց»
Վահագն Հայրապետյան, «Փյունիկ»
Սամվել Խաչիկյան, «Փյունիկ»
Հովհաննես Պողոսյան, «Փյունիկ»
Հայկ Գալստյան, «Միկա»
Դավիթ Մարտիրոսյան, «Զենիթ», Ռուսաստան
Միխաիլ Մարտիրոսյան, ԲԿՄԱ, Ռուսաստան

Հարձակվողներ

Ռաֆայել Դարբինյան, «Բանանց»
Ռոբերտ Մինասյան, «Փյունիկ»
Տիգրան Ղազարյան, «Բանանց»

Սամվել Տեր-Սահակյանը մրցանակակիր դառնալու հնարավորություններ է պահպանում

25441 chessԹուրքիայում ընթացող մինչև 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնության 10-րդ տուրում Սամվել Տեր-Սահակյանը հաղթեց և իր միավորների պաշարը հասցրեց 7,5-ի: Նա մրցանակակիր դառնելու հնարավորություններ է պահպանում, քանի որ կես միավորով է ետ առաջատարներից`չինացի Յու Յանգից և Ալեքսանդր Իպատովից (Թուրքիա):

Հերթական տուրում ահա թե ինչպես խաղացին մեր երկրի ներկայացուցիչները.

Սամվել Տեր-Սահակյան – Ժան Կրժիշտոֆ Դուդա` 1:0
Վահե Բաղդասարյան – Գաբրիել Գայվիլեր` 0:1
Մարիա Գևորգյան – Վո Թի Քիմ Պանգ` 1:0

Գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովան` երկրորդ մրցանակակիր

եդndexԳրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովան (Ուկրաինա) Դնեպրոպետրովսկում շրջանաձև մրցակարգով անցկացված շախմատի մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և նվաճեց երկրորդ մրցանակը:

7 միավորով մրցաշարի հաղթող դարձավ միջազգային վարպետ Մարիա Ֆոմինիխը (Ռուսաստան):

Հակահետևակային ական և տարբեր տրամաչափի 199 փամփուշտ

Զենք-զինամթերքՍեպտեմբերի 23-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին է ներկայացել 1977 թ. ծնված   Արման Մ.-ն և կամավոր հանձնել հակահետևակային ական` առանց պայթուցիչի և տարբեր տրամաչափի 199 փամփուշտ ու հայտնել, որ դրանք պատկանել են 1992 թ. Արծվաշենի մարտերի ժամանակ զոհված եղբորը:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

Դեսպան Սհոյանը հանդիպեց Բուլղարիայի Էկոնոմիկայի եւ էներգետիկայի նախարարի հետ

524. Ambassador Shoyan met with the minister of Economy and Energy of Bulgaria  24.09.2013Սեպտեմբերի 23-ին Սոֆիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը հանդիպում ունեցավ Բուլղարիայի էկոնոմիկայի եւ էներգետիկայի նախարար Դրագոմիր Ստոյնեւի հետ: Քննարկվեցին համապատասխան ոլորտներում երկկողմ համագործակցության արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր:

Նախարար Ստոյնեւն ընդգծեց առեւտրատնտեսական ոլորտում համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը, ինչի շնորհիվ հնարավոր կլինի բարձրացնել ապրանքաշրջանառության ծավալները: Իբրեւ նախընտրելի ոլորտներ` նախարարը առաջարկեց համագործակցել ռազմաարդյունաբերական, դեղագործության, գյուղատնտեսական մթերքների, սննդաարդյունաբերության սարքավորումների արտադրության  բնագավառներում:

Դեսպան Սհոյանը կարեւորեց Սոֆիայում միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստի աշխատանքների անցկացումը, կլոր սեղանների եւ համաժողովների կազմակերպումը` գործարարների եւ ձեռներեցների լայն շրջանակի մասնակցությամբ:

Կողմերը կարեւորեցին զբոսաշրջության ոլորտում փոխշահավետ համագործակցությունը` հաշվի առնելով երկու երկրների հարուստ պատմա-մշակութային ժառանգությունը: Քննարկվեց նաեւ Երեւան-Սոֆիա ավիաչվերթի շահագործմամբ  պարբերական ավիահաղորդակցության վերականգնման հնարավորությունը:

Բաքուն “ջրի տակ է անցել” (լուսանկարներ)

2 (1)Ուժեղ անձրևների պատճառով Բաքվում հեղեղումներ են սկսվել:

 

Ինչպես հաղորդում է “Հաքքին” կայքը, ադրբեջանի մայրաքաղաքը պատրաստ չի 3եղել նման հեղեղներին: Դրանց հետևանքով մասնակի կաթվածահար է եղել 4Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանի աշխատանքը, հետաձգվել են մի շարք չվերթներ։ Փողոցներում խցանումներ են։

 

Ոստիկանության Հրազդանի բաժին ներկայացած քաղաքացին զենք-զինամթերք է հանձնել

զինամթերքՍեպտեմբերի 23-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Հրազդանի  բաժին է դիմել 1957 թ. ծնված Վաչագան Հ.-ն և կամավոր հանձնել «Ֆ1» տիպի նռնակ`  պայթուցիչով,   12.7 մմ տրամաչափի` 7 և խոշոր տրամաչափի գնդացրի 1 փամփուշտ, 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 129 փամփուշտ, 7.62 մմ տրամաչափի «Կարաբին» տիպի հրացանի 7 փամփուշտ ու 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի ձգան` մեխանիզմով՝ հայտնելով, որ  զինամթերքը պատկանել է իր հանգուցյալ եղբորը:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

 

Մոսկվայում անցկացվել է «Ոսկե նուռ» հայկական հինգերորդ փառատոն-տոնավաճառը

002Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է հայկական ապրանքարտադրողների ապրանքների ամենամյա «Ոսկե նուռ» հինգերորդ տոնավաճառի հանդիսավոր բացման արարողությանը: Ավանդական դարձած տոնավաճառի անցկացումն այս անգամ նվիրված էր ՀՀ անկախության 22-ամյակին: Տոնավաճառի անցկացմանն աջակից Մոսկվայի կառավարության անունից Մոսկվա քաղաքի արտաքին տնտեսական եւ միջազգային կապերի վարչության պետի տեղակալ Անդրեյ Չիժովը, ողջունելով երևանյան պատվիրակության անդամներին, մասնավորապես նշել է, որ «Ոսկե նուռ» տոնավաճառը Ռուսաստանի մայրաքաղաքում հայկական նմանատիպ միջոցառումների անցկացման ավանդույթի վերածնունդն է. «Այն Մոսկվայի և Երևանի միջև ոչ միայն առևտրատնտեսական հարաբերությունների, այլ նաև մեր ժողովուրդների մտերմացման, գործարար և մշակութային երկկողմ կապերի ամրապնդման զարգացմանն է ուղղված»,- նշել է Անդրեյ Չիժովը։

Տոնավաճառին մասնակցել են ավելի քան 100 հայաստանյան արտադրողներ, ընկերություններ, որոնք ներկայացրել են հայկական ավանդական սննդամթերք, ինչպես նաև գորգեր, ազգային-գեղագիտական ձեռագործ այլ աշխատանքներ և այլն։

«Ոսկե նուռ» հինգերորդ տոնավաճառի բացմանը ելույթ են ունեցել հայկական ազգագրական ժողգործիքների, երգ ու պարի Երևանից ժամանած և մոսկովյան համույթներ։

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակում նաև հանդիպել է Մոսկվայի կառավարության նախարար, Մոսկվա քաղաքի արտաքին տնտեսական եւ միջազգային կապերի վարչության պետ Սերգեյ Չերյոմինի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված, մասնավորապես 2014-16թթ. Երևանի և Մոսկվայի համագործակցության ծրագրին առնչվող հարցեր, ինչպես նաև նոյեմբերի 29-30-ին Մոսկվայում անցկացվելիք Երևանի օրերի միջոցառումների կազմակերպչական հարցեր։

«Մոսկվայի հետ համագործակցությունը համարում ենք կարևոր ուղղություն։ Մեր հարաբերությունները զարգանում են, և այդ գործընթացը, մեր համոզմամբ, շարունակական  է լինելու։ Երկկողմ համագործակցության լավագույն օրինակներից է ավանդական դարձած «Ոսկե նուռ» տոնավաճառ-փառատոնը։ Մեզ համար կարևոր է ծրագրերի և նախագծերի իրականացումը տարբեր ոլորտներում, գործակցությունը տարբեր ձևաչափերով՝ ինչպես Երևանի քաղաքապետարանի և Մոսկվայի կառավարության, այնպես էլ երկու քաղաքների վարչական միավորների միջև»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։

Սերգեյ Չերյոմինն իր հերթին նշել է, որ փոխշահավետ համագործակցության զարգացման համար առկա են բոլոր հնարավորությունները, հատկանշել է, որ Մոսկվայում Երևանի օրերի շրջանակում կստորագրվի 2014-16թթ. համագործակցության  նոր ծրագիր։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

«Զինանոց-2013» հատուկ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում քաղաքացիները զենք-զինամթերք են հանձնում. ևս մեկ հիշեցում ապօրինի զենք-զինամթերք պահող քաղաքացիներին

ոստիկանություն3Ոստիկանությունը կրկին հիշեցնում է.
ապօրինի պահվող զենքը վաղ թե ուշ չարիք է բերում, ինչից զերծ մնալու լավագույն միջոցը զենքի կամավոր հանձնումն է, որի համար, ինչպես բազմիցս տեղեկացրել ենք` քաղաքացին ազատվում է քրեական պատասխանատվությունից:
ՀՀ քրեական օրենսգիրք
Հոդված 235. Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:
5-րդ կետ. Զենք-զինամթերքը կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:
***
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ սեպտեմբերի 23-ին, ժամը 18.35-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ «Մալիբու» այգում` շինհրապարակի մոտ, զենք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը Արամի փողոցի թիվ 107 հասցեի մոտ, պոլիէթիլենային տոպրակի մեջ, հայտնաբերել է «Մոսին» հրացան, ազդահրթիռանետ, ծխագլանակ և  տարբեր տրամաչափի 207  փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
***
Սեպտեմբերի 23-ին, ժամը 15.20-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ զենք-զինամթերք ունի և թողնում է Խանջյան փողոցի թիվ 49 շենքի բակում տեղակայված աղբարկղերի մոտ:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա էր կտրված փողով և խզակոթով, 16 մմ տրամաչափի որսորդական հրացան, 14.5 մմ տրամաչափի  գնդացրի 45 փամփուշտ և 5.45 մմ տրամաչափի  «ԱԿՍ» ինքնաձիգի 25 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

Հետախուզվում էր գողության մեղադրանքով

ձերբակալվել էՈստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ սեպտեմբերի 23-ին, ժամը 09.30-ին, Երևանի  Պոպովի փողոցի թիվ 98 տնից բերման է ենթարկվել 1991 թ. ծնված Դիաննա Ղ.-ն, որը օգոստոսի 12-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 23-ից 24-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 9-ը, գողության 11 դեպքից` 6-ը, խարդախության 7  դեպքից` 5-ը, իսկ շորթման 1  դեպքը բացահայտվել է:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակային հարձակման  և  գողության 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար. 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

21-ամյա աղջկա վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի

Վրաերթ (1)Սեպտեմբերի 23-ին, ժամը 02.40-ին,  անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 32 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 21-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Վարորդը դիմել է փախուստի:
Կատարվում է քննություն:

Խուզարկություններ՝ քրեական գործի շրջանակներում

ոստիկանությունՍեպտեմբերի 23-ին, ժամը 12.00-ին, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ` ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողները  մի քրեական գործի  շրջանակներում խուզարկություն են կատարել 1986 թ. ծնված Լեռնիկ Գ.-ի տանը և օժանդակ կառույցներում, որի ժամանակ տանը կից օժանդակ կառույցում` մուտքից դեպի աջ տեղադրված չգործող գազօջախի ջեռոցում` պոլիէթիլենային փաթեթի մեջ, հայտնաբերվել և առգրավվել է մոտ 15 մ երկարության կրակատար քուղի փաթեթ և  5 սմ երկարությամբ, դեռևս չպարզված տիպի  3 պայթուցիչ:

Լեռնիկ Գ.-ի հայրը` 1961 թ. ծնված Պետրոս Գ.-ն, հայտնել է, որ նշված իրերը պատկանում են իրեն, որոնք ինքը ձեռք է բերել 2012 թ.` հետագայում օգտագործելու համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն:
***
Նույն քրեական գործի  շրջանակներում խուզարկություն է կատարվել 1969 թ. ծնված Արթուր Վ.-ի բնակարանում, որի ժամանակ ննջասենյակից հայտնաբերվել և առգրավվել է «ՏՕԶ» տիպի, ողորկափող հրացան, 3 հատ ինքնաշեն և 2 հատ գործարանային արտադրության որսորդական հրացանի փամփուշտներ, որսորդական դանակ, «ՏՕԶ» տիպի հրացանի 8 փամփուշտ և   փամփուշտի նմանվող առարկա:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն:
***
Նույն քրեական գործի շրջանակներում ոստիկանները խուզարկություն են կատարել 1963 թ. ծնված Գառնիկ Ե.-ի տանը և օժանդակ շինություններում, որի ժամանակ հայտնաբերվել և առգրավվել է  7.62 մմ տրամաչափի «ՍԿՍ» տիպի հրացան, 12 տրամաչափի օդամղիչ հրացան,   4.5 մմ տրամաչափի  օդամղիչ հրացան, «ՊՊ» մոդելի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակ, 9 մմ տրամաչափի 9  փամփուշտ, 1 պայթուցիչ, 7.62 մմ տրամաչափի  ինքնաձիգի 2 պարկուճ, պլաստմասե գլան` լիցքավորված վիճակում,   12 մմ տրամաչափի հրացանի 7 փամփուշտ, որսորդական դանակ,   7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 5 փամփուշտ` փամփշտակալով, 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 12   պարկուճ և թղթապանակ` փաստաթղթերով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

20-ամյա Վահեն ավերված տան փլատակների տակից զենք ու զինամթերք է գտել

Զենք-զինամթերքՍեպտեմբերի 23-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Գորիսի  բաժին է ներկայացել 1993 թ. ծնված Վահե Ա.-ն և կամավոր հանձնել «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի` 35, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի`  7, 7.62 մմ տրամաչափի  «Կարաբին» տիպի հրացանի 47 փամփուշտ և 14 տրամաչափի դեռևս չպարզված տիպի գնդացրի 17 փամփուշտ:

Վերջինս հայտնել է, որ ռազմամթերքը գտել է նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, Քաշաթաղի շրջանի Սեյթազ կոչվող գյուղի ավերված տան փլատակների տակից:
Ներկայացված ռազմամթերքն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: