Յուրա Մովսիսյանը գրավեց իր նախկին թիմի դարպասը

Յու մ-1 221328641380121466Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 10-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» հյուրընկալելիս 3:2 հաշվով հաղթեց «Կրասնոդարին»։ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը 27-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ։ Նա գրավեց իր նախկին թիմի դարպասը, սակայն հաջողությունը բուռն չնշեց:

«Կրասնոդարի» մարզազգեստը կրող Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին փոխարինման դուրս եկավ հանդիպման 78-րդ րոպեին: Հայաստանի հավաքականի  մեկ այլ ներկայացուցիչ, կիսապաշտպան Արազ Օզբիլիսը «Սպարտակի» պահեստայինների նստարանին էր։

Այս հաղթանակից հետո «Սպարտակը» վաստակեց 23 միավոր և շարունակում է  մնալ աղյուսակի վերին հորիզոնականում:

Տեխնիկական արդյունքներ

«Սպարտակ» – «Կրասնոդար»՝ 3։2

Խոսե Մանուել Խուրադո, 5, 30, Յուրա Մովսիսյան, 27 – Մաուրիսիո Պերեյրա, 16, Իսայել, 6

ՀՀ Անկախության 22-ամյակին նվիրված միջոցառումներ Հալեպում և Նիդերլանդներում

անկախության  տարեդարձՍեպտեմբերի 24-ին Հալեպի «Արամ Մանուկյան» Կենտրոնի «Անի» սրահում տեղի ունեցավ ՀՀ Անկախության 22-րդ տալեդարձին նվիրված ընդունելությունը, որը կազմակերպել էր Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը: Ընդունելությանը մասնակցեցին Հալեպի հայ երեք համայնքապետերը, մշակութային, բարեսիրական միությունների ներկայացուցիչները եւ բազմաթիվ հալեպահայեր:

         Ընդունելության ընթացքում ներկաների առջեւ ելույթ ունեցավ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Կարեն Գրիգորյանը: Նա հանգամանորեն անդրադարձավ անցած 22 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության ձեռքբերումներին, սոցիալ-տնտեսական ծրագրերին, ինչպես նաեւ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության 20-ամյա գործունեությանը եւ հալեպահայ համայնքի հետ ունեցած սերտ գործակցությանը:

 

Սեպտեմբերի 24-ին Նիդերլանդների Ռայսվայկ քաղաքում տեղի ունեցավ տոնական համերգ Հայաստանից ժամանած «Կարին» ազգագրական երգի եւ պարի խմբի կատարմամբ՝ նվիրված ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձին: Համերգին ներկա էին Նիդերլանդների պետական մարմինների ներկայացուցիչներ, դիվանագետներ, արվեստի գործիչներ, գործարարներ եւ հայ համայնքի անդամներ:

Տոնական միջոցառման սկզբում ներկաներին ողջույնի խոսքով դիմեց Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, ով իր ելույթում խոսեց Հայաստանի անկախության խորհրդանշական նշանակության մասին` շեշտելով, որ «հայ ժողովուրդը եւս մեկ անգամ ապացուցեց իր արարելու հաստատակամությունը` չնայած ամենածանր տնտեսական ու աշխարհաքաղաքական պայմաններին, իրականության վերածելու վեցդարյա երազանքը եւ կերտելու ապահով ու բարեկեցիկ երկիր»:

ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ «Կարին» ազգագրական երգի եւ պարի խմբի համերգաշարը Նիդերլանդներում կազմակերպվել էր Նիդերլանդներում ՀՀ դեսպանության, Ալմելոյի Հայ Առաքելական եկեղեցու եւ Մաստրիխտի «Անի» համայնքի կողմից:

Համերգներ տեղի ունեցան նաև Ալմելոյում՝ սեպտեմբերի 19-ին, և Մաստրիխտում՝ սեպտեմբերի 21-ին:

 

Ադրբեջանը հետաքրքրված է ռուսական արտադրության արդիականացված դեսանտային մարտական մեքենաներով

4Ադրբեջանը հետաքրքրված է ռուսական արտադրության արդիականացված դեսանտային մարտական մեքենաներով, հայտնում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը՝ հղում կատարելով զինվորական աղբյուրներին:

 

Ըստ գործակալության` Ադրբեջանական կողմը ներկայում բանակցություններ է վարում Ռուսաստանի համապատասխան կառույցների հետ:

 

Սեպտեմբերի 25-ին Ադրբեջանի ներկայացուցիչները Նիժնի Տագիլ քաղաքում ծանոթացել են նոր դեսանտային մեքենաների մարտական որակներին: Ցուցադրության ժամանակ, որը տեղի է ունեցել դաշտային պայմաններում, մարտական մեքենաները տարբեր հնարքներ են ցուցադրել:

 

 

 

Ադրբեջանի ԿԸՀ մեղադրել է “Ազատությանը”, “Ամենրիկայի ձայնին” և “BBC”-ին

3Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մեդիայի խումբը  “Ազատություն”, “Ամերկայի ձայն” ռադիոկայանների, BBC-ի ներկայացուցչությունների կողմից “նախընտրական քարոզարշավի խախտման դեպքեր է արձանագրել”, հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ”կայքը:

Մեդիա խմբումը, որի կազմում ընդգրկված են ԿԸՀ անդամներ, ինչպես նաև իշխանամետ զանգվածային լրատվամիջոցների մի շարք ներկայացուցիչներ, սեպտեմբերի 25-ի նիստի ընթացքում սահմանել է, որ նշված ԶԼՄ-ների մի շարք նյութեր “զուտ քարոզչական են եղել”:

Մասնավորապես` “Ազատություն” ռադիոկայանը հրավիրել է նախագահի թեկնածուներ Հաֆիզ Գաջիևին, Զաֆիդ Օրուջային, Հուդրաթ Հասանղուլիևին և Ջամիլ Հասանլիին ու տարածել նրանց հետ հարցազրույցը, ինչը ԿԸՀ-ն գնահատել է որպես խախտում:

Որոշվել է զգուշացում անել  ինչպես ԶԼՄ-ներին, այնպես էլ թեկնածուներին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի իշխող կուսակցության` “Ենի Ազերբայջանի” լիազոր ներկայացուցիչ Ալի Ահմեդովը ԿԸՀ նամակ է ուղարկել՝ “Ազատություն” ռադիոկայանի կողմից անօրինական նախընտրական քարոզչության անցկացման առնչությամբ:

 

 

 

 

 

«Երկրի ընթացքը փոխող քաղաքական կամք է պետք». Լիլիթ Գալստյան

images

ԱԺ ՀՅԴ խմբակցության նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում հետաքրքիր գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Վերջին երկու՝ նախագահական ու Երևանի ավագանու ընտրություններում հանրապետականի <<ջախջախիչ>> հաղթանակի, մյուս կողմից ընդդիմության չմիավորվելու` իսկ ավելի շուտ քաղաքական ամուլ սպեկուլյացիաների, ինքնաոչնչացնող ու շարունակական գզվռտուքների արդյունքում կանխատեսելի ու սպասելի էր հանրային հուսահատության ու հոռետեսության ալիքը։ Արտագաղթհի ձնագունդը հիմնականում սնվում է հենց այս հուսահատությունից, արժեքների համատերած ոչնչացումից, լեգենդների փոշիացմից, <<ինչ անել>> հարցին պատասխաններ ու միջոցներ գտնելու նվաստացնող անկարողությունից, և անշուշտ՝ քաղաքական կամքի բացակայությունից։

Բայց քաղաքական մեծամասնության <<ջախջախիչ>> հաղթանակը դեռ խնդիրների լուծում չէ, ոչ էլ` խաղաղ ու երջանիկ հասարակության գրավական։ Հայաստանը նմանվել է արագ արձագանքման կարոտ մի պոլիգոնի, ուր ամեն օրը լի է քաղաքական, տնտեսական ու բարոյական անակնկալներով, շոկերով ու թեժ կետերով։ Իսկ անակնկալներն, արդեն հաստատված ավանդույթի համաձայն գիշերային են և հեշտորեն տեղավորվում են <<մածունը սև է>> կամ <<ձեր փոխարեն որոշել ենք>> անխմբագրելի համոզումի մեջ։
Քաղաքացիական հասարակության փոքրիկ օազիսները, որոնց ոչ անհայտ ուղղորդումով <<գրանտակեր>> (կարծեմ արդեն անջնջելի) պիտակն են կպցրել, ավելի շուտ շրջիկ հրշեջների են նման, որոնք փորձում են մեկ մշակութային ժառանգություն պաշտպանել, մեկ պայքարել տրանսպորտի չհիմնավորված թանկացման դեմ, մեկ հայրենի բնությունը պաշտպանել օլիգարխների թալանից, մեկ Սահմանադրություն պաշտպանել, մեկ…, մեկ … Ու հասարակական հանդուրժողության, հուսահատության ու պետության ինքնահոսի ներկա մակարդակում այս փոքրիկ խմբերը նմանվում են պտտանիվի մեջ հայտնված սկյուռի, որն ինքն իրեն գերազանցել չի կարող, իսկ առջևում նույն ու միևնույն պատն է։
Իսկ մինչ այդ Ազատության հրապարակում ազատամարտիկները տևականորեն շարունակում են արժանապատվություն պահանջել ու ազատ ապրելու իրավունք, այդ նույն հրապարակում 50-60 հոգու ներկայությամբ ընդդիմադիրները դեռ շարունակում են միտինգ անել ու էլի ազատություն ու իրավունք պահանջել, այդ նույն հրապարակում մի բուռ հայ ժողովուրդ տոնի զգացողությունը կորցրած հայ ժողովրդի մնացած՝ հիմնական հատվածին Արցախի անկախության արժեքն է համոզում ու դարձյալ ու էլի խոսում ազատությունից ու իրավունքից։ Այնինչ, մեծամասնության համար ազատության հրապարակն այլևս դեպի համազգային ճեմուղի՝ Հյուսիսային պողոտա տանող կարճ ճանապարհ է, երեխաների համար հեծանվահրապարակ, անբանների համար չրթելու տարածք, տարեցների համար՝ լավ ժամանակների մասին հուշ, ճարպիկների համար շրջիկ կրկեսի հարթակ, ուր կարելի է վատուտ ու տիր տեղադրել։ Եվ այդ նույն Ազատության հրապարակից արձագանքող, արդեն 22 և ավելի տարիներ հնչող քաղաքական մեղեդին այլևս նյարդայնացնող է, չսպասված և միայն մեր հուսահատությունը, անկարողությունն ու ինքնամաշումն է սնում… և ուրիշ ոչինչ։
Իսկ Հայաստանն իրականում շիջելի փոքրիկ բռնկում- հրդեհների աշխարհագրություն չէ և կոսմետիկ լուծումներով անկարելի է կասեցնել վայրէջքներն ու մայրամուտները։
Ահա այս համապատկերին (Մաքսային միության մասին այլ առիթով) զանգվածային լրատվամիջոցներում ու քաղաքական միջավայրում շրջանառվում է Սահմանադրական հնարավոր փոփոխությունների և վերջինիս ուղղված հանրաքվեի խնդիրը։ Բնականաբար, բովանդակային կամ ձևաչափային հարցերի շուրջ տեսակետ արտահայտելն անլուրջ պիտի լինի այս պահին։ Բայց խնդիրն այս հանգրվանում բոլորովին այլ է։ Իշխող կուսակցության համար Սահմանադրությամբ սահմանափակված մի փուլ է ավարտվում, և հականալի է, որ, հաջորդ շրջանի, կամ ավելի ճիշտ՝ իշխանությունը պահելու սցենարներ են մշակվում, ուրվագծվում։

Մեր իրականության մեջ բոլոր <<բարեփոխումներն>> ըստ էության կատարվել են ոչ թե ներքևի՝ հանրային պահանջի թելադրանքով կամ ազգային-պետության շահի գիտակցումով, այլ օրվա իշխանության ու նրա <<էլիտայի>> գրգիռներով։ Մեր պարագայում, երկրի կառավարման մոդելը նախագահական կլինի, թե՝ խորհրդարանական, մեծ հաշվով էական չէ։ Էականը երկրի քաղաքական մշակույթի որակներն են, քաղաքական ավանդույթները, հասարակության իրավական ու քաղաքացիական գիտակցության մակարդակը։ Մենք հաճախ գիտակցաբար կամ՝ ոչ, համարձակություն չունենք իրերն իրենց անունով կոչելու, բովանդակային ու արմատական լուծումներ գտնելու, և մեզ համոզում ենք կամ հասարակությանը ներշնչում, ապակողմնորոշում, թե ձևաչափի փոփոխությունները կարող են էական լինել։ Եթե ընտրակեղծիքներն արդեն այնքան են կատարելագործվել, իրենց անբարոյականության ու հակապետականության մեջ այնքան <<լեգիտիմ>> դարձել, ինչ տարբերություն՝ երկիրը Սահմանադրությամբ նախագահական է, կիսանախագահական, թե՝ պառլամենտական։ Հայտնվել ենք մի ընթացքում, որի արժեքային համակարգն ու նրա վերնախավի (էլիտայի) մոտիվացիաները ժամանակակից, մրցունակ պետության հետ նվազագույն առնչություններ ունեն։

Արդյոք սահմանադրական փոփոխություններն ու պառլամենտական կառավարման համակարգին անցումը խորքային, բովանդակային փոփոխություններ կապեհովեն, ժամանակը ցույց կտա։ Սակայն մի բան անվերապահորեն հստակ է՝ Երկրի ընթացքը փոխող քաղաքական կամք է պետք, խորը քաղաքական, մշակութային ու հասարակական բովանդակությամբ, որն հնարավոր է միայն համազգային ներուժի համախմբումով։ Կարծում եմ այս է ներկա պահի հանրային պահանջը։
Հ. Գ.

Մեր անորոշ ու անստույգ ընթացքն արձանագրելուց կարելի է շնչահեղձ լինել, գուցեև ճամպրուկ հավաքելու մասին մտածել, եթե չլինի մեր մյուս՝ փոքր, բայց ընտիր, փոքր` բայց արժանապատիվ, փոքր` բայց ապրեցող, փոքր՝ բայց իմաստուն, փոքր՝ բայց հավերժական տեսակը։ Օրերս հաջորդաբար Արամ Խաչատրյանի փառատոնին ելույթ ունեցան երկու հայ տաղանդներ, երկու համեստ ու մեծ հայ՝ թավջութակահար Նարեկ Հախնազարյանն ու ջութակահար Սերգեյ Խաչատրյանը։ Նաև Տիգրան Համասյանին լսելու առիթն ունեցա։ Վստահ եմ, որ ինձ պես հարյուրներ ներքին խոստումի ու ուխտի ծես ապրեցին՝
ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ԵՄ ԻՄ ԵՐԿԻՐԸ
24. 09. 2013»

Տեղեկատվություն՝ դատական կարգադրիչների կողմից չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ներգրավված մեղադրյալների մասին

դատախազությունՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության մի շարք աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիքներ և խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ, 308-րդ և 314-րդ հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործով ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչությունում շարունակվում է նախաքննությունը։ Սեպտեմբերի 25-ի դրությամբ, որպես մեղադրյալ է ներգարվվել 19 անձ, եւս 2 հոգի գտնվում են կասկածյալի կարգավիճակում։

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` ստորև ներկայացնում ենք գործով ներգրավված անձանց տվյալներն ու առաջադրված մեղադրանքները՝

1. ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ, դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

2. ՀՀ Դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության կենտրոնական մարմնի դատական կարգադրիչների ստորաբաժանման պետ Արմեն Ավագյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

3. ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Միրզոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով և 308-րդ հոդվածի 1-ին մասով, որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, որը փոխարինվել է գրավով:

4. ՀՀ Դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի դատական կարգադրիչների ստորաբաժանման պետ Բագրատ Արիկյանցին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

5. ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Սամվել Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով, որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

6. ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության պահեստապետ Յուրա Մուշկիդյանովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

7. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Արման Փալիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314 հոդվածով, որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

8. ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության պետի տեղակալ Գագիկ Ազատի Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, որը փոխարինվել է անձնական երաշխավորությամբ:

9. ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Արման Մալխասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածով, որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

10. ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայությունում որպես անձնակազմի կառավարման բաժնի պետ Նարեկ Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314 հոդվածով, որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

11. ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության ֆինանսաբյուջետային բաժնի պետ, գլխավոր հաշվապահ Սաթենիկ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

12. ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության վերահսկողության բաժնի պետ Եղիազար Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

13. ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության ՀՀ Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ, ապա 2012թ. նոյեմբերից ՀՀ վարչական դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Էդուարդ Հովհաննիսյանին մեղադարանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով, որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

14.  ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության ՀՀ Արարատ և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Արմեն Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով, որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

15. ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման նախկին պետ Մհեր Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածով, որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

16. ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման նախկին պետ Հայկ Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածով, որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

17. ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Արտակ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածով, որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

18. ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Նորայր Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով, որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

19. 15.08.2013թ. որոշում է կայացվել դատական կարգադրիչների ծառայության պետի տեղակալ Գեղամ Բաղդասարի Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա գտնվելու վայրը պարզելու նպատակով հայտարարվել է հետախուզում, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Կասկածյալներ Արտյոմ Ֆելիքսի Մամյանի և Մերուժան Մերուժանի Կյուրեղյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

ՀՀ Անկախության 22-ամյակին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում և Բուենոս Այրեսում

529.Official ceremonies in France dedicated to the 22nd anniversary of Independence of th RA  25.09.2013Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը, ինչպես նաեւ Ֆրանսիայում գործող հայկական մշակութային հաստատությունները ՀՀ Անկախության օրվա առթիվ Ֆրանսիայի մի շարք քաղաքներում անցկացրին տոնական բազմաթիվ միջոցառումներ:

Սեպտեմբերի 21-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության եւ Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Կոմպիեն քաղաքի համագործակցությամբ կայացավ «Խաչքարերի արվեստ» ցուցահանդեսի բացումը:

Միջոցառմանը ներկա էին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Կոմպիենի քաղաքապետ, Ֆրանսայի սենատի անդամ Ֆիլիպ Մարինին, Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ եւ բազմաթիվ կոմպիենցիներ:

Դեսպան Չիտեչյանն իր ելույթում ընդգծեց, որ Հայաստանի համար այս նշանակալի օրը Կոմպիենում նշելու որոշումը հայ-ֆրանսիական հարաբերություններում ապակենտրոնացված համագործակցության կարեւորության վկայությունն է: Միջոցառման պաշտոնական մասի ավարտից հետո դեսպան Չիտեչյանը եւ սենատոր Մարինին զրուցեցին Կոմպիենում եւ շրջակայքում ապրող ՀՀ քաղաքացիների հետ, ում համար դեսպանության կողմից այս տարի ՀՀ անկախության օրը Փարիզում կամ այլ հայաշատ քաղաքում չանցկացնելու որոշումը հաճելի անակնկալ էր հանդիսացել:

Նույն օրը Ֆրանսիայի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը համարվող Ռոքբրյուն-սյուր-Արժանսի քաղաքապետարանի որոշմամբ եւ Ֆրանսիայում ՀՀ դեսպանության հովանավորության ներքո ՀՀ Անկախության օրը` սեպտեմբերի 21-ին, քաղաքի կենտրոնական հրապարակում տեղի ունեցավ խաչքարի տեղադրման հանդիսավոր արարողություն։

Ֆրանսիայի հարավում գտնվող Ռոքբրյուն-սյուր-Արժանսն իր միջնադարյան դիմագծերը լավագույնս պահպանած մի քաղաք է, ուր գործնականում չկա ֆրանսահայ համայնք, եւ որն ընդունում է տարեկան հարյուր հազարավոր զբոսաշրջիկներ:

Անկախության տոնին նվիրված միջոցառումներ կայացան նաեւ Մարսել, Լիոն, Վալանս, Ալֆորվիլ, Իսի լես Մուլինո եւ այլ հայաշատ քաղաքներում:

530.Official reception in Buenos Aires dedicated to the 22nd anniversary of Independence of th RA  25.09.2013Սեպտեմբերի 24-ին Բուենոս Այրեսի Հայ կենտրոնի «Սիրանույշ» սրահում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն՝ նվիրված ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձին։

Ընդունելությանը ներկա էին Արգենտինայի Սենատի եւ պատգամավորների պալատի, Արտաքին գործերի եւ պաշտամունքի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, նահանգային և քաղաքային իշխանությունների անդամներ, դիվանագետներ, հասարակական կազմակերպությունների, վերլուծական կենտրոնների, կրթական, մշակութային եւ գործարար շրջանակների, արգենտինահայ համայնքի կառույցների եւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ։

Իր ողջույնի խոսքում Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանն անդրադարձավ անկախության 22 տարիների ընթացքում Հայաստանի անցած ուղուն, ձեռքբերումներին եւ հայ-արգենտինյան հարաբերություններին։ Բարձր գնահատելով արգենտինահայ համայնքի դերակատարությունը երկկողմ կապերի զարգացման եւ ամրապնդման գործում` դեսպան Մելիքյանը վերստին իր երախտագիտությունը հայտնեց արգենտինյան իշխանություններին՝ 1915թ. Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանությունն օրենքի ուժով ճանաչելու եւ դատապարտելու, ինչպես նաեւ այդ ոճրագործությունից փրկված հայորդիներին ապաստան տրամադրելու եւ ամենայն օժանդակություն ցուցաբերելու համար։ Նա ընդգծեց, որ այսօր առկա է հսկայական ներուժ երկկողմ հարաբերությունների հետագա խորացման համար, եւ համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի հասնել բավականին լուրջ հաջողությունների։

 

 

«Այդ ես չեմ» ֆիլմը մեծ հաջողություններ ունեցավ «Կինոշոկ» փառատոնում

24.05.13-1294ոսկե ծիրան«Ոսկե ծիրան» 10-րդ Երևանի միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ազգային մրցութային ծրագրում առաջին մրցանակի արժանացած «Այդ ես չեմ» ֆիլմը (ռեժիսոր` Մարիա Սահակյան) ԱՊՀ և Մերձբալթյան  «Կինոշոկ» կինոփառատոնում արժանացել է երկու պատվավոր մրցանակաների` «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն օպերատոր» անվանակարգերում:  Ֆիլմի օպերատորը Մկրտիչ Մալխասյանն է: Հիշեցնենք նաև, որ «Այդ ես չեմ» ֆիլմը «Հայակ» 2-րդ  ազգային կինոմրցանակաբաշխությունում արժանացավ «Լավագույն ֆիլմ» մրցանակին:  «Այդ ես չեմ»  ֆիլմը  հայոց շարականի` հետզհետե իմաստին մոտեցնող  9-մասանոց  տաղի սկզբունքով  է և շարունակում է զարգացնել Մարիա Սահակյանի առաջին լիամետրաժ աշխատանքի` «Փարոսի» բանաստեղծական մտահղացումը: Պատումի կենտրոնում 14-ամյա աղջկա` Եվրիդիկեի աշխարհն է. նա  ապրում է հասունացման տարիքի առաջին հուզավառ զգացմունքները: Ֆիլմը տպավորիչ և գեղարվեստական գույներով ներկայացնում է այդ անձնական աշխարհը, որը պտտվում է ինտերնետային չաթի սենյակների և բջջային հեռախոսի տեսապատկերների շուրջը: Կինոնկարի յուրօրինակությունը պատկերների և պոեզիայի երազային աշխարհն է (օգտագործված են Ռիլկեի բանաստեղծությունները Օրփեոսի և Եվրիդիկեի մասին, հենց Սահակյանի ստեղծագործությունները), որտեղ հայկական բնապատկերը ևս իր դերն ունի: Վերադառնում է մոր նախկին սիրեկանը` տեղիք տալով չնախատեսված հետևանքների և զուգահեռների: Սահակյանի խոսքերով` ֆիլմը, կոչված է արտացոլելու սիրո տարբեր չափումները:

Երևանյան պատվիրակությունը մասնակցել է Ստավրոպոլ քաղաքի տոնական միջոցառումներին

002ՌԴ Ստավրոպոլ քաղաքի  236–ամյակին նվիրված տոնակատարություններին մասնակցելու նպատակով սեպտեմբերի 21–ին Երևանի ավագանու անդամներ, ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանը և քաղաքաշինության հանձնաժողովի փոխնախագահ Լևոն Իգիթյանը պաշտոնական այցով մեկնել էին Ստավրոպոլ:

Ստավրոպոլի քաղաքապետ ԳեորգիԿոլյագինի հետ հանդիպման շրջանակում քննարկվել են երկկողմ համագործակցության հետ կապված մի շարք հարցեր: Ողջունելով երևանյան պատվիրակությանը  և շնորհակալություն հայտնելով քաղաքի տոնին երկրորդ տարին անընդմեջ մասնակցելու համար, ԳեորգիԿոլյագինը իր պատրաստակամությունն է հայտնել փոխգործակցությունն առավել գործնական հիմքերի վրա դնելու նպատակով փոխադարձ այցով Երևանում լինել վերաբերյալ:

Պաշտոնական այցի շրջանակում երևանյան պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև Ստավրոպոլի երկրամասի ղեկավար Վալերի Զերենկովի և Ստավրոպոլ քաղաքի ադմինիստրացիայի ղեկավար Անդրեյ Ջատոևի հետ, որոնց շրջանակում ևս քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Երևանի ավագանու անդամ Նաիրա Նահապետյանը, Ստավրոպոլ քաղաքի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելության շրջանակում, քաղաքապետ Գեորգի Կոլյագինին է փոխանցել տոնի առիթով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնական ուղերձը:

Երևանյան պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև տեղի հայ համայնքի հետ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

 

Գրոհայինները առևանգել են Լիբիայի պաշտպանության նախարարի որդուն

691Տրիպոլիում անհայտ մարդիկ առևանգել են Լիբիայի պաշտպանության նախարարԱբդալա ատ-Տանիի որդուն: Առևանգման պատասխանատվությաւնը երկրում գործող խմբավորումներից ոչ մեկը իր վրա առայժմ չի վերցրել:

Ավտոմեքենան, որի մեջ գտնվում էր 26-ամյա Մուհամեդ ատ-Տանին, կանգնեցվել է Տրպոլիի արևմուտքի Սիրաջ թաղամասում: Նրան տեղափոխել են այլ ավտոմեքենա և տարել անհայտ ուղղությամբ: Անվտանգության ուժերը հետաքննություն են անց կացնում:

Դիտորդները կարծում են, որ Մուհամեդ ատ-Տանին կարող է զոհ գնալ Լիբիայում տեղակայված ահաբեկչական խմբավորումներից մեկին, հաղորդում է  ИТАР-ТАСС-ը: Չնայած իշխանությունները ջանքեր են թափում, երկրում իրավիճակը մնաում է լարված : Հաճախ գրոհայինների թիրախ են դառնում պետական մարմինները:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

0Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 24-ից 25-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 15 դեպքից բացահայտվել է 10-ը, գողության 18 դեպքից` 7-ը, իսկ խարդախության 4  դեպքերն էլ բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 3 և  խարդախության 1  դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

ՀՀ Անկախության 22-ամյակին նվիրված ընդունելություն Մոսկվայում

528.Official reception  in Moscow dedicated to the 22nd anniversary of Independence of th RA  25.09.2013Սեպտեմբերի 24-ին Մոսկվայի «Ռենեսանս Մոնարխ» հյուրանոցային համալիրի շքասրահում տեղի ունեցավ ՀՀ Անկախության 22-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն, որին մասնակցեցին ՌԴ պետական կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագետներ, Ռուսաստանի հասարակական եւ մշակութային ոլորտի նշանավոր գործիչներ եւ Մոսկվայի հայ համայնքի անվանի ներկայացուցիչներ:

Անկախության 22-րդ տարեդարձի առթիվ ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը ներկաներին ուղղված իր ելույթում նշեց Անկախության օրվա խորհրդի կարեւորությունը հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ: «Այս փառավոր իրադարձությունը հարուստ պատմություն եւ դարավոր մշակույթ ունեցող հայ ժողովրդի նորագույն ժամանակաշրջանում ազդարարեց հայկական պետության լիարժեք ու լիիրավ վերադարձը միջազգային քաղաքական թատերաբեմ եւ հանդիսացավ մեր ժողովրդի միասնության կարեւորագույն խորհրդանիշ», – ընդգծեց դեսպան Եսայանը:

ՌԴ-ում ՀՀ դեսպանն իր խոսքում անդրադարձավ նաեւ հայ-ռուսական դարավոր բարեկամությանը եւ երկու պետությունների միջեւ դաշնակցային գործընկերության զարգացման հեռանկարներին:

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինն իր ելույթում ընդգծեց, որ երկու բարեկամ ժողովուրդներն ունեն փոխգործակցության եւ երկուստեք աջակցության հարուստ անցյալ, իսկ պետական մակարդակում ռազմավարական գործընկերությունն ինչպես անկախության ձեռքբերման առաջին տարիներին, այնպես էլ այսօր շարունակվում է բարձր արդյունավետությամբ, ինչի մասին են վկայում Ռուսաստանի եւ Հայաստանի բարձրաստիճան ղեկավարության միջեւ տեղի ունեցող հանդիպումները: Ըստ Գ.Կարասինի` երկու ռազմավարական գործընկերների միջեւ բազմոլորտ փոխգործակցության շրջանակը տարեցտարի ավելի է ընդլայնվում` ընդգրկելով համագործակցության նորանոր բնագավառներ եւ մեխանիզմներ:

ՀՀ Անկախության օրվան նվիրված ընդունելությունը ուղեկցվեց Մոսկվայում գործող «Հայորդիք» պարային համույթի կատարումներով: Ներկայացված էին նաեւ անվանի հայ նկարիչների աշխատանքներ:

 

 

 

 

Պուտինը հայտարարել է, որ Greenpeace-ի ակտիվիստները պիրատներ չեն

RUSSIA-GREENPEACE_Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի հայտնել է, որ նավթի արդյունահանման հարթակ բարձրացած Greenpeace-ի ակտիվիստները պիրատներ չեն, սակայն պաշտպանել է ափամերձ շրջանի անվտանգության աշխատակիցներին՝ հայտնելով, որ նրանք չէին կարող իմանալ նրանց ով լինելը:

Խմբի երկու անդամներ ձերբակալվել էին սեպտեմբերի 18-ին, երբ փորձում էին բարձրանալ Հյուսիսային բևեռում գտնվող նավթային հարթակ: Անվտանգության աշխատակիցները հաջորդ օրը վերցրել էին նաև Greenpeace-ի նավը և դրա վրա գտնվող 30 ակտիվիստներին տարել Մուրմանսկ, որտեղ նրանք պիրատության կապակցությամբ հարցաքննություններ են անցնում:

Դեռևս պարզ չէ՝ արդյո՞ք Պուտինի մեկնաբանությունները բարեհաճ տրամադրություն կստեղծեն ակտիվիստների համար, թե ոչ, սակայն պիրատության մեջ մեղադրվելու դեպքում՝ նրանց 10-15 տարվա ազատազրկում է սպասվում:

Ձերբակալված ակտիվիստները տարբեր 18 երկրների քաղաքացիներ են՝ ներառյալ Ռուսաստանը: Ուստի նրանց երկար ժամանակ ձերբակալված մնալը միջազգային անբարեհաճ ուշադրությունը կսևեռի բողոքի ակցիաների վերաբերյալ Ռուսաստանի խիստ օրենքների վրա:

Greenpeace-ը պնդում է, որ միջազգային օրենքով Ռուսաստանը իրավունք չուներ վերցնել իր նավը և որևէ հիմք չունի իր ակտիվիստներին մեղադրանք ներկայացնելու համար:

«Երևան Ջուրը» ներկայացրել է տեխնիկական աուդիտի արդյունքները

001 (1)Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը մասնակցել է «Երևան Ջուր» ընկերության պայմանագրային 7-րդ տարվա տեխնիկական աուդիտի հաշվետվության արդյունքների ներկայացման միջոցառմանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն, ՀՀ կառավարությանն առընթեր ջրային պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը, ոլորտի այլ պաշտոնյաներ, մասնագետներ։ Ընկերությունը հաշվետվության մասնագիտական փաստաթուղթը ներկայացրել է տեսաֆիլմի տեսքով, որի ավարտից հետո ներկաները վերլուծել են արդյունքները։

Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը «Երևան Ջուր» ընկերության պայմանագրային գործունեության 7-րդ տարվա ցուցանիշները որպես լուրջ ձեռքբերում է գնահատել ընկերության կառավարման, ֆինանսատնտեսական գործունեության, ծառայությունների մատուցման և մի շարք այլ առումներով։

«Առանցքային ցուցանիշները, որով ընկերությունն ամփոփում է տարին, կարելի է համարել գոհացուցիչ՝ ջրամատակարարման որակի բարելավման, հոսակորուստների կրճատման, բաշխիչ ցանցի ֆիզիկական վիճակի բարելավման, արտադրվող ջրաքանակի սահմանների ծավալների ճշգրտման, ծառայությունների մատուցման, առևտրային հասույթի ձեռքբերման, վարչարարության առումներով. ձեռքբերումներն ակնհայտ են։ Որպես կառավարության կողմից լիազորված վարձատու՝ Երևանի քաղաքապետարանն էական բարեփոխումներ է գրանցել ընկերության ամենօրյա աշխատանքում նաև արագ արձագանքման տեսանկյունից։ Անշուշտ, նաև հիմնախնդիրներ և շարունակական անելիքներ ունենք. այդպիսին է համակարգի ֆիզիկական վիճակը, դա է մայրաքաղաքի բնակիչների պահանջը»,- նշել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը և վստահություն հայտնել, որ 8-րդ տարին «Երևան Ջուր» ընկերությունն ամփոփելու է ներկա հաշվետու տարին գերազանցող արդյունքներով։

Հաշվետվության ներկայացմանը ներկա ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն ևս ընկերության տարեկան ցուցանիշները գոհացուցիչ է գնահատել։ Նշելով, որ ջրամատակարարման ոլորտի ֆրանսիական ընկերությունները միջազգային մեծ փորձ ունեն, դեսպանն ընդգծել է, որ բարձր ցուցանիշներ գրանցած ընկերությունն այդպիսով ստանձնում է ձեռքբերումները խորացնելու  պարտավորություն։

«Երևան Ջուր» ՓԲԸ տնօրեն Գոռ Գրիգորյանն ամենօրյա աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետին, ինչպես նաև հանդիպման ներկաներին և, հաշվետվությունից հատկանշելով հանրության ուշադրության արժանացող հիմնական ցուցանիշները, ընդգծել է, որ գրանցված ցուցանիշներին զուգահեռ ավելանում են սպառողների ակնկալիքները։

«Երևանում այսօր 60%-ով ապահովված է 23.5-ից ավելի ժամի ջրամատակարարում, ընկերությունը պայմանագրային 7-րդ տարում 2 մլրդ 302 մլն դրամի ներդրում է կատարել։ Չնայած առաջընթացին, չսահմանափակվելով ձեռքբերումներով՝ պետք է էլ ավելի հզորացնենք համակարգը։ Ընկերությունը պատրաստ է պայմանագրային 8-րդ տարում ստանձնել այդ պարտավորությունը»,- նշել է «Երևան Ջուր» ՓԲԸ տնօրեն Գոռ Գրիգորյանը։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեղի ունեցել Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետի այցը Հայաստան

13ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հրավերով ս.թ. սեպտեմբերի 25-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Միխայիլ Կոստարակոսի գլխավորած պատվիրակությունը:

Այցի ընթացքում գեներալ Կոստարակոսին ընդունել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

11ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցած պաշտոնական դիմավորման արարողությունից հետո տեղի է ունեցել առանձնազրույց գեներել-գնդապետ Յու.Խաչատուրովի և գեներալ Կոստարակոսի միջև, այնուհետև` հանդիպում ընդլայնված կազմով ՀՀ ԶՈՒ ԳՇ և ՀԱՊԳՇ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ:

7Պաշտոնական հանդիպումների և տեղի ունեցած բանակցությունների ընթացքում քննարկվել են հայ-հունական երկկողմ ռազմական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր: Հանդիպման ավարտին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի և ՀԱՊԳՇ արտաքին հարաբերությունների դիրեկտորատի ղեկավար, բրիգադի գեներալ Ալեքսանդրոս Դիակոպուլոսի կողմից ստորագրվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջև ռազմական համագործակցության 2014թ. ծրագիրը, որում ընդգրկված են մեկ տասնյակից ավելի դասընթացներ, անհատական և ստորաբաժանումների կազմով վարժանքներ և փորձի փոխանակման միջոցառումներ Հունաստանում և Հայաստանում:

Այցի ավարտին գեներալ Կոստարակոսի գլխավորած պատվիրակությունը այցելել է նաև Հայոց Մեծ Եղեռնի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:

 

Պաղեստինցին կախել է իր փողերը կերած մկանը

o_828627ցանցում մեծ աղմուկ է բարձրացրել մահճակալից  թաթերով կախած մկան լուսանկարը: Հաղորդում են, որ Պաղեստինի մի բնակիչ գժվել է, երբ մուկը կերել է նրա մեկ ամսվա աշխատավարձը`170դոլար և որոշել է պատժել կենդանուն, հաղորդում է Huffington Post-ը:

Պաղեստինցին իր փողերը պահում էր պահարանի մեջ և մի օր առավոտյան հայտնաբերել է, որ  մուկը թղթադրամները այնպես է կրծել, որ դրանք արդեն պիտանի չէին: Կատաղած տղամարդը կապել է մկանը մահճակալից և լուսանկարները գցել իր Facebook-ում, հաղորդում է ավստրալիական News.com պորտալը:

Ցանցի օգտատերերը դեպքին զզվանքով են վերեբերել: Շատերը մեղադրել են տղամարդուն կենդանիների հետ դաժան վերաբերելու համար, մյուսները գրել են, որ այդ ձևով կրծողների խնդիրները չեն լուծվում: սակայն լրագրողների մեծ մասը գտնում է, որ այդ ամենը սարքած է:

 

 

Փրկարարները բացել են փակ դուռը

փրկարարՍեպտեմբերի 25-ին, ժամը 14.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Եկմալյան փողոցի թիվ 16 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ներսում կա քնած քաղաքացի, բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը բնակարանի դուռը բացելու համար:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

Սեպտեմբերի 25-ին, ժամը 12.59-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան փողոցի թիվ 22ա շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ներսում գազօջախը միացված է. բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին, դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը:

Սեպտեմբերի 25-ին, ժամը 09.13-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մանանդյան փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, ներսում վատառողջ քաղաքացի կա. բնակարանի դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը:
Բնակչին շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համատասխան բուժօգնություն:

<<ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ>> ԲԲԸ-ում կայացել է 4,400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք

դոլարՍեպտեմբերի 25-ին <<ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ>> ԲԲԸ-ում կայացել է 4,400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 407 դրամ մեկԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407 դրամ:                                                                                             NASDAQ OMX Armenia

ՀՀ Անկախության 22-ամյակին նվիրված ընդունելություն Եվրոպայի խորհրդում

OLYMPUS DIGITAL CAMERAՍեպտեմբերի 24-ին Ստրասբուրգում` Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում, ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը կազմակերպել էր ընդունելություն` նվիրված ՀՀ Անկախության 22-ամյակին:

Բացման խոսքով հանդես եկավ Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Ա. Պապիկյանը, ով ընդգծեց, որ Հայաստանն անկախացումից հետո առաջին անգամ ստանձնել է Եվրոպայի խորհրդի պես կազմակերպության նախագահությունը, ինչը յուրովի վկայում է կայացած պետականության մասին։ Ժողովրդավարության անշրջելի ուղին բռնած հայ հանրության 22-ամյա անկախության ձեռքբերումներից է նաեւ այն, որ այսօր Հայաստանն ի վիճակի է իր ներդրումն ունենալ եվրոպական արժեքային համակարգի հետագա զարգացման ու ամրապնդման ընդհանուր ջանքերում եւ նպաստել համաեվրոպական կարեւորություն ունեցող խնդիրների լուծմանը։

Ընդունելությանը մասնակցեցին Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագետներ, Ստրասբուրգի տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների եւ հայ համայնքի  ներկայացուցիչներ:

 

Պարզաբանում «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի կողմից

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն անդրադառնալով Ճանապարհային երթևեկությանն առնչվող հարցերին՝ արել է մի շարք հայտարարություններ, որոնց առնչությամբ ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է:

arm138009572021«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ երթևեկության uահմանված արագության գերազանցման խախտումների համար պատաuխանատվություն է առաջանում, երբ տվյալ խախտումը փաuտարկված է համապատաuխան տեխնիկական միջոցների կիրառմամբ:
Այսինքն, օրենքն արդեն իսկ պարտավորեցնում է վարչական մարմնին, տվյալ դեպքում՝ Ճանապարհային ոստիկանությանը, կիրառել արագության չափման տեխնիկական միջոցներ (արագաչափ սարքեր):
ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1769-Ն որոշմամբ սահմանված ճանապարհապարեկային ծառայության իրականացման կարգի 23-րդ և 27-րդ կետերի համաձայն, արգելվում է Հայաստանի Հանրապետությունում չափաբանական ստուգում չանցած կամ ժամկետանց ստուգման վկայականով կամ չսերտիֆիկացված չափիչ միջոցների կիրառումը, ինչպես նաև այնպիսի տեխնիկական միջոցների օգտագործումը, որոնք ոստիկանության հաշվեցուցակով նախատեսված չեն։
ՀՀ ոստիկանության պետի 2009 թվականի ապրիլի 3-ի N 797-Ա հրամանով արագաչափ սարքերը, ի թիվս այլ տեխնիկական միջոցների (օրինակ՝ տեսախցիկ, ալկոմետր), ներառվել են ճանապարհային երթևեկության բնագավառի իրավախախտումների հայտնաբերման ամրագրման տեխնիկական միջոցների ցանկում, այսինքն՝ դրանք նախատեսված են ոստիկանության հաշվեցուցակով: Բացի այդ, Ճանապարհային ոստիկանության պարեկային ավտոմոբիլներում տեղադրված բոլոր արագաչափ սարքերը սահմանված ժամկետում անցել են չափաբանական ստուգում, և ունեն ուժի մեջ գտնվող ստուգման վկայական:
Ինչ վերաբերում է արագաչափ սարքերի օգտագործման կամ շահագործման կանոններին կամ պայմաններին, ապա ցանկացած տեխնիկական միջոցի, այդ թվում՝ արագաչափ սարքերի, օգտագործման կամ շահագործման կարգը կամ պայմանները սահմանում է տվյալ սարքն արտադրող գործարանը, ինչն առկա է նաև Ճանապարհային ոստիկանության պարեկային ավտոմոբիլներում տեղադրված արագաչափ սարքերի պարագայում: