Սիրիան իմ հիշողություններում

006(4)«Սիրիան իր հմայքով ներկայացվեց ոչ այսօրվա տեսքով, այլ այնպիսին, ինչպիսին կար պատերազմից առաջ, որպեսզի այն սիրիահայերը, ովքեր ապրում են Հայաստանում իրենց անցյալը հիշեն եւ տեղացիներին պատմեն իրականը: Ես մերժում եմ պատերազմը եւ հավատում Սիրիայի լուսավոր ապագային: Այն անապատ չէ»,-այսօր archive2.ankakh.com-ի հետ զրույցում նշեց Լուսանկարիչ Վահե Շահինյանը:

Հովհաննես Թումանյանի անվան տուն-թանգարանում բացվեց սիրիահայ լուսանկարիչ Վահե Շահինյանի «Սիրիան իմ հիշողություններում» լուսանկարների ցուցահանդս-վաճառքը, որի ողջ հասույթն ուղղվելու է Հայաստան տեղափոխված սիրիահայերին օգնության ծրագրերին:

Ցուցահանդեսը բացվեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ, ում լուսանկարիչն իր նկարը նվիրեց և շնորհակալություն հայտնեց հայրապետական հոգատարության ու սիրիահայերին ցուցաբերած հսկայական օգնության համար:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հոկտեմբերի 11-ը: Այն բացվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ: Լուսանկարների արժեքը 50-ից 180 հազար դրամի սահմաններում է տատանվում:

Լուսանկարչի խոսքով Սիրիան իր հմայքով ներկայացվեց ոչ այսօրվա տեսքով, այլ այնպիսին, ինչպիսին կար պատերազմից առաջ, որպեսզի այն սիրիահայերը, ովքեր ապրում են Հայաստանում իրենց անցյալը հիշեն եւ տեղացիներին պատմեն իրականը: Սիրիան միայն պատերազմի դաշտ չէ, այն արաբական երկրների լավագույն երկիրն է եւ նախանձ կա հենց այդ պատճառով: Ցուցադրված նկարները երբեք ոչ մի տեղ մենք չենք գտնի, քանի որ դրանք անտիկ գործեր են.

«Քրիստոնեությունն ու աշխարհում առաջին այբուբենը Սիրիայից է ծագել: Սիրիան մեծ, հնագույն պատմություն ունի: Ցուցահանդեսին ներկայացված էր նկարչի մոտ 30 տարվա աշխատանքները: Որոշել է օգնել սիրիահայերին և ցուցահանդես վաճառքի ամբողջ հասույթը տրամադրել նրանց: Ցուցահանդեսի նպատակն է  Հայաստանում ապրող 10  հազարից ավելի սիրիահայերի մոտ լավ հիշողություններ արթնացնելը»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 

Մեկնարկել է վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքային այցը Սանկտ Պետերբուրգ

10735_am_2Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը սեպտեմբերի 29-ից եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Սանկտ Պետերբուրգում: Կառավարության ղեկավարը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ այցելել է Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի մի քանի մշակութային օջախներ:

Տիգրան Սարգսյանը նախ եղել է Իսակիևյան տաճարում` ծանոթացել է վերջինիս պատմությանն ու ներկայացված ցուցանմուշներին: Շուրջ չորս հազար քառակուսի մետր տարածքի վրա կառուցված տաճարը, որն ունի նաև թանգարանի կարգավիճակ, հիմնվել է 1818-1858 թվականներին: Այն համարվում է Ռուսաստանի ամենահայտնի տաճարներից մեկը, որտեղ պահվում են 19-րդ դարի ռուսական մոնումենտալ գեղանկարչության լավագույն հավաքածուները:
Այնուհետև վարչապետն այցելել է Էրմիտաժ`շրջել Հայաստանի պատմությունն ու մշակույթը ներկայացնող ցուցասրահներով: Այստեղ ներկայացված էին ուրարտական թագավորության դարաշրջանից եկող տարբեր ցուցանմուշներ, Անիից բերված խաչքարեր և Կարմիր բլուրում պեղումների արդյունքում հայտնաբերված հայկական գտածոներ:
Վարչապետ Սարգսյանի մասնակցությամբ Սանկտ Պետերբուրգի ազգագրական թանգարանում բացվել է նաև հայտնի ռուս ազգագրագետ Միլլերի լուսանկարչական հավաքածուի ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին 20-րդ դարասկզբում Արևմտյան Հայաստանի, մասնավորապես, Վանի հայ ժողովրդի կյանքն ու ապրելակերպը: Միլլերի լուսանկարչական հավաքածուն` բաղկացած շուրջ 60 լուսանկարներից, դուրս է բերվել Արևմտյան Հայաստանից 1915 թվականի գարնանը: Նախատեսվում է առաջիկայում Միլլերի հարուստ հավաքածուն մեկտեղել մեկ ալբոմում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև, որ ցուցահանդեսը հաջորդ տարի կներկայացվի Հայաստանում:
Վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունը ծանոթացել է նաև նույն թանգարանում բացված Անդրկովկասի ժողովուրդների ցուցահանդեսում ներկայացված ցուցանմուշներին: Այստեղ առկա էր նաև հայկական հավաքածուն` տարազներ, քարտեզներ, հնագիտական առարկաներ, որոնք ներկայացնում են հայաստանյան կենցաղը, Արևմտայն Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում, մասնավորապես, Շուշիի տարածքում հայ ժողովրդի մշակույթն ու պատմությունը:
Տիգրան Սարգսյանն այցելել է նաև Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցի:
Սեպտեմբերի մեկին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորությամբ Կոնստանտինովյան պալատում կկայանա հայ-ռուսական տնտեսական միջկառավարական հանձնաժողովի հերթական` 15-րդ նիստը:

 

Գոլազուրկ ոչ-ոքի

ffa5ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, ավարտվեց Հայաստանի և Վրաստանի մինչև 17 տարեկան ֆուտբոլիստների հավաքականների ընկերական հանդիպումը: Այս անգամ հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով: Սեպտեմբերի 28-ին տեղի ունեցած խաղում Հայաստանի հավաքականը հաղթել էր 3:1 հաշվով:

Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը նախապատրաստվում է հոկտեմբերի 23- 30-ը Հայաստանում կայանալիք Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2013-2014 առաջնության որակավորման փուլի 7-րդ խմբի մրցաշարին։

Հավաքականի գլխավոր մարզիչ Վարազդատ Ավետիսյանը հրավիրել է հետեւյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ. Սուրեն Ալոյան («Բանանց», Հայաստան), Մայիս Դոլմազյան («Փյունիկ», Հայաստան), Վարդան Վարդանյան («Փյունիկ», Հայաստան)։

Պաշտպաններ. Հակոբ Հակոբյան («Բանանց», Հայաստան), Արմեն Միքաելյան («Փյունիկ», Հայաստան), Դավիթ Տերտերյան («Փյունիկ», Հայաստան), Արթուր Քարտաշյան («Փյունիկ», Հայաստան), Արթուր Օբուխով («Մետալիստ» Խարկով, Ուկրաինա), Նարեկ Պետրոսյան («Անդերլեխտ», Բելգիա), Գառնիկ Հովակիմյան  («Բանանց», Հայաստան), Արման Խաչատրյան («Բանանց», Հայաստան), Սամվել Իգիթյան («Բանանց», Հայաստան)։

Կիսապաշտպաններ. Վոլոդյա Բաբայան («Բանանց», Հայաստան), Էմիլ Եղիազարյան («Բանանց», Հայաստան), Հովհաննես Իլանգյոզյան, («Բանանց», Հայաստան), Հովաննես Փանոսյան («Բանանց», Հայաստան), Վահագն Հայրապետյան («Փյունիկ», Հայաստան), Սամվել Խաչիկյան («Փյունիկ», Հայաստան), Հովհաննես Պողոսյան («Փյունիկ», Հայաստան), Հայկ Գալստյան, («Միկա», Հայաստան), Դավիթ Մարտիրոսյան («Զենիթ», Ռուսաստան), Միխայիլ Մարտիրոսյան (ԲԿՄԱ, Ռուսաստան)։

Հարձակվողներ. Ռաֆայել Դարբինյան («Բանանց», Հայաստան), Ռոբերտ Մինասյան («Փյունիկ», Հայաստան), Տիգրան Ղազարյան («Բանանց», Հայաստան)։

Էլինա Դանիելյանը 9-րդն է

էimagesՈւզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում վերջնագիծը հատեց շախմատի կանանց «Գրան պրի» մրցաշարը: Էլինա Դանիելյանը գրավեց 9-րդ տեղը: Նա 11 հնարավորից վաստակեց 5 միավոր:

Վերջին տուրում Դանիելյանը, հանդես գալով սև խաղաքարերով, ոչ- ոքի ավարտեց պարտիան չինացի Յու Վենյունի հետ:

Մրցաշարի  հաղթող դարձավ Հնդկաստանի ներկայացուցիչ Համփի Կոներուն` 8 միավոր: Երկրորդ տեղը բաժանեցին Վրաստանի ներկայացուցիչ Բելա Խոտենաշվիլին և ուկրաինացի Եկատերինա Լահնոն` 7-ական միավոր:

Փարիզի դատախազների գրասնեյակը հետաքննություն է սկսել Բաշար Ասադի հորեղբոր դեմ

Rifaat al-AssadՓարիզի դատախազների գրասենյակը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հորեղբոր դեմ հետաքննություն է սկսել՝ կապված նրա անշարժ գույքի ունեցվածքի հետ, երբ միջազգային դիտորդները վերջինիս մեղադրել են կոռուպցիայի մեջ:

Sherpa and Transparency International-ը այս ամսվա սկզբին բողոք էր ներկայացրել՝ պնդելով, որ Ռիֆատ Ասադը մի քանի միլիոն եվրո ունի և այդ գումարը շատ ավելին է, քան նա վաստակում էր Սիրիայի ռազմական հրամանատար կամ երկրի փոխնախագահ եղած տարիներին: Բողոքի մեջ նշված է, որ նա Փարիզի իր մի քանի տասնյակ բնակարանները և շքեղ ամառանոցը ձեռք է բերել Սիրիայի հանրային ֆոնդերը կողոպտելու և իր պաշտոնական դիրքը չարաշահելու միջոցով:

Դատախազների գրասենյակը նախնական հետաքննությունը սկսել է երկուշաբթի:

2011թ-ին Ռիֆատ Ասադը The Associated Press-ին հայտնել էր, որ ինքը իր ողջ գումարը կորցրել է ֆոնդային բորսայում և ապրում է իր երեխաների առատաձեռնության հաշվին:

 

Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ ԵԽԽՎ լիագումար նիստին

547. Minister Nalbandian delivered speech at PACE session(2) 30.09.2013Սեպտեմբերի 30-ին ԱԳ նախարար, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին։

Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանը ԵԽԽՎ անդամներին ներկայացրեց ԵԽ Նախարարների կոմիտեի անցյալ չորս ամիսների գործունեությունը, ԵԽ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունների իրականացման ընթացքը, կազմակերպված միջացառումների արդյունքները և նախատեսվողների նախապատրաստական աշխատանքները։

«Հայաստանի նախագահության չորս ամիսների ընթացքում մեզ հաջողվեց Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում հաստատել և ստորագրման ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 15-րդ և 16-րդ արձանագրությունները, ինչը ևս մեկ կարևոր քայլ է՝ ուղղված ԵԽ տարածաշրջանում մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմի կատարելագործմանը»,- ասաց ԵԽ Նախարարների կոմիտի նախագահը։

Անդրադառնալով ԵԽ-ում Հայաստանի նախագահության առաջնայնություններից Եվրոպայում ռասիզմի և այլատյացության դեմ պայքարին՝ Էդվարդ Նալբանդյանը ԵԽԽՎ անդամներին տեղեկացրեց հոկտեմբերի 21-22-ը Երևանում կազմակերպվելիք բարձր մակարդակի համաժողովի նախապատրաստական աշխատանքների, քննարկվելիք թեմաների մասին։

Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ԵԽ-ում Հայաստանի նախագահության շրջանակներում կազմակերպվելիք միջոցառումները, մասնավորապես՝  Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին նվիրված միջազգային համաժողովը, Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի 8-րդ լիագումար նիստը, ԵԽ անդամ երկրների մայրաքաղաքների ղեկավարների հանդիպումը։

Էդվարդ Նալբանդյանը նշեց նաև, որ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը խթանելու և պաշտպանելու գործում Եվրոպայի խորհրդի գործունեության ազդեցության ամրապնդման համատեքստում   պետք է երաշխավորվի անհատների իրավունքների պաշտպանությունը Եվրոպայի խորհրդի պատասխանատվության ամբողջ տարածքում՝ անկախ այդ տարածքների կարգավիճակից, որտեղ նրանք բնակվում են։ «Կազմակերպությունը պետք է այդ միավորների հետ սերտ խորհրդակցությամբ դիտարկի կարգավիճակով չպայմանավորված մոտեցման հնարավորությունը ՝ համընդհանուր արժեքները և սկզբունքները խթանելու նպատակով»,- շեշտեց նախարար Նալբանդյանը։

ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահն անդրադարձավ հարևան տարածաշրջանների՝ ժողովրդավարացման ճանապարհին գտնվող երկրների՝ Եվրոպայի խորհրդի հետ հարաբերվելու ձևաչափերի մշակման կարևորությանը։ Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրեց, որ Նախարարների կոմիտեն որոշել է ԵԽ գրասենյակներ հիմնել Ռաբաթում և Թունիսում։

Ելույթից հետո Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց ԵԽ գործունեությանը, կազմակերպության հայկական նախագահությանը, միջազգային և տարածաշրջանային խնդիրներին վերաբերող խորհրդարանական վեհաժողովի անդամների բազմաթիվ հարցերին։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտեց, որ հայկական նախագահությունը շարունակելու է աջակցել ԵԽ Գլխավոր քարտուղարի կողմից նախաձեռնված՝ Եվրոպայի խորհրդի բարեփոխումների գործընթացին՝ կազմակերպության արդյունավետությունը բարձրացնելու համար:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի հետ։

Հանդիպմանը քննարկվեցին ԵԽ նախարարների կոմիտեի և ԵԽԽՎ միջև համագործակցությունը։

Ժան-Կլոդ Մինյոնը տեղեկացրեց Մոլդովա կատարած իր այցելության, ունեցած հանդիպումների, քննարկումների և դրանց արդյունքների մասին, անդրադարձավ Վրաստանում նախագահական ընտրությունների գործընթացին։

Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին սիրիական ճգնաժամի վերաբերյալ, երկուստեք ողջունվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2118 բանաձևի ընդունումը և այդ հենքի վրա հանգուցալուծմանն ուղղված ջանքերի շարունակումը։

Երկրի նախագահի պատվի և արժանապատվության պաշտպանության մասին նոր օրենք Ադրբեջանում

3Ադրբեջանում անհրաժեշտ է ընդունել նոր օրենք` երկրի նախագահի պատվի և արժանապատվության պաշտպանության մասին, հայտարարել է Ադրբեջանի Միլի մեջլիսի (խորհրդարան) փոխնախագահ Զիյաֆեթ Ասկերովը սեպտեմբերի 30-ին՝ մեջլիսի աշնանային նստաշրջանի առաջին նիստի ժամանակ, հաղորդում է “Հագին” կայքը:

Նրա խոսքով՝ մի շարք թեկնածուներ նախագահական ընտրություններին մասնակցում են 1992թ.-ի մակարդակով:
“Նրանք վարկաբեկում են նախագահին: Անհիմն կերպով հնչում են մեղադրանքներ: Կարո՞ղ ենք մենք արդյոք այսօր պաշտպանել նախագահին: Մենք պետք է փոփոխություններ մտցնենք օրեսնդրությունում”, -ասել է նա:
Ասկերովի խոսքով՝ քաղաքացիներին վիրավորելու և զրպարտելու համար պատիժները օրենսդրորեն խստացվել են գարնանային նստաշրջանին:

 

 

Թուրքիայում ռազմական ինքնաթիռ է ընկել

inqnatirԹուրքական լրատվամիջողները, հիմնվելով ռազմական աղբյուրներից ստացած տեղեկությունների վրա, հաղորդում են, որ Սըվասի վիլայեթի Քանգալ շրջանում ռազմական ինքնաթիռ է ընկել: Հայտնի է, որ ինքնաթիռը վթարի է ենթարկվել ժամեր առաջ, երկու օդաչուներին հաջողվել է անկարգելի միջոցով դուրս պրծնել ընկնող ինքնաթռից և խուսափել մահից: Դեպքի վայր է շտապել առաջին օգնության ծառայությունը՝ օգնելու վիրավորված օդաչուներին: Ինքնաթռի անկման պատճառները առայժմ հայտնի չեն, ընթանում է հետաքննություն:

Բրիտանական օրեր Հայաստանում

Britain is….

Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ Միացյալ Թագավորության դեսպան Ջոնաթան Էյվսի մամուլի ասուլիսը: Երևանում Բրիտանական դեսպանատունը իր համախոհ կազմակերպությունների հետ համատեղ՝ Բրիտանական խորհուրդ, Ժամանակակից արվեստի ինստիտուտ, «Դիմ» քոմյունիքեյշնզ, Գաֆեսչյան արվեստի միություն, հոկտեմբերի 1-31ը Հայաստանում անցկացնում են Բրիտանական օրեր:

Britain is…խորագիրը կրող նախագծի նպատակն է Հայաստանում ներկայացնել Բրիտանիայի արվեստն ու մշակույթը, սպորտն ու կրթությունը, երաժշտությունն ու բիզնեսը:

 

IMG_7716Հիմնական միջոցառումները խտացված են հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում, սակայն ամսվա ընթացքում նույնպես նախատեսվում են ծրագրեր:

 

Բրիտանիան դեմոկրատիա է… այս խորագրի տակ Բրիտանական դեսպանատան հրավերով` Հայաստան կժամանի Լանս Փրայսը, ով անգլիական Լեյբորիստական կուսակցության հաղորդակցության բաժնի ղեկավարն է եղել 2000-2001թթ, ինչպես նաև վարչապետ Թոնի Բլեյերի հատուկ խորհրդականը 1998-2000թթ: Լանսը փորձի փոխանակման հանդիպումներ և քննարկումներ է ունենալու լրագրողների, մամուլի քարտուղարների և համանման ոլորտների ներկայացուցիչների հետ:

Լենս Փրայսը՝ «Բրիտանական մամուլի զարգացումը» հանրային զեկույցով հանդես կգա  բաց լսարանի համար հոկտեմբերի 3-ին ժամը 10ին Ամերիկյան համալսարանի Ալեք և Մարի Մանուկյան սրահում:

 

Բրիտանիան կինոարվեստ է… այս խորագրի շրջանակում՝ Ժամանակակից արվեստի ինստիտուտի հետ համատեղ, Բրիտանական դեսպանատունը ներկայացնում է Բրիտանական վավերագրական կինոարվեստը: Հայաստան կայցելի Շոն Մքալիստրը, ով կանցկացնի վարպետության դասեր երիտասարդ ռեժիսորների համար, իսկ Նաիրի կինոթատրոնում կցուցադրվեն նրա ֆիլմերը:

 

Բրիտանիան Արվեստ  է… Բրիտանական խորհրդի նախագիծը ՀայՖեստ թատերական փառատոնի շրջանակում: «1927» Բրիտանական թատերախումբը հիանալի ներկայացմամբ հանդես կգա հայ հանդիսատեսի առաջ: Ներկայացնելով Բրիտանական արվեստի ժամանակակից և անվախ լուծումները:    Հոկտեմբերի 26-ին կրկին Բրիտանական խորհրդի հետ համատեղ Դիլիջանում կնշվի բրիտանացի կոմպոզիտոր Բենջամին Բրիտենի հարյուրամյակը:

 

Բրիտանիան Կրթություն է… արժևորելու համար ուսուցիչների օրը Բրիտանական դեսպանատունը դեսպանի ընդունելության ժամանակ մարզերի և Երևանի անգլերեն լեզվի ուսուցիչներին Միացյալ թագավորության քարտեզներ է տրամադրելու, որ ավելի մատչելի դառնա առարկայի ուսուցանումը:

 

 

Բրիտանիան գիտություն է… 8 բրիտանացի աստրոֆիզիկ Հայաստան են ժամանելու մասնակցելու Աստրոֆիզիկների միջազգային կոնգրեսին:

 

Բրիտանիան բիզնես է… Միջազգային ճանաչում ունեցող Ֆրեշֆիլդս իրավաբանական  կազմակերպությունը կկազմակերպի բիզնես կոնֆերանս նվիրված «ներդրումներ Բրիտանիայում » թեմայով: Իսկ ամսվա վերջում HSBC բանկը կներկայացնի ձեռներեցության մասին աշխատաժողովը:

 

Բրիտանիան սպորտ է… Հոկտեմբերի 19-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համատեղ կազմակերպվելու է Ֆուտբոլային խաղ Մանչեստր Յունայթեդի և Արսենալի երկրպագուների միջև:  

 

Բրիտանիան զվարճանք է… Հոկտեմբերի 4-ին՝ համագործակցելով «Դիմ» քոմյունիքեյշնզի հետ դեսպանատունը իրականացնելու է «Փաբ հարցուպատասխան» Բրիտանիային առնչվող թեմաներով: Իսկ Գաֆեսչյան արվեստի միության հետ միասին Կասկադ համալիրի մոտ կկազմակերպվի բացօթյա երաժշտության երեկոներ:

 

Միջոցառումների մասին առավել մանրամասն տեղեկատվություն տեղադրվելու է դեսպանատան Ֆեյսբուքի և Թվիթերի էջում: Դեսպանատունը նախընտրում է միջոցառումների մասին տեղեկատվությունը տարածել էլեկտրոնային տեսքով՝ խնայելու ու  առավել կանաչ պահելու համար բնությունը Հայաստանում ու Բրիտանիայում:

 

Պատասխանատու Լիլիթ Քալանթարյան

Բրիտանական դեսպանատան հաղորդակցության հարցերով ղեկավար

Ադրբեջանի գրողները աջակցում են նախագահի թեկնածու Իլհամ Ալիևին

Իլհամ ԱլիևԱյսօր Ադրբեջանում տեղի է ունեցել Գրողների միության քարտուղարության նիստ, որի ժամանակ քննարկվել է առաջիկայում երկրում սպասվող նախագահական ընտրությունները: Նիստի մասնակիցները հույս են հայտնել, որ ընտրությունները կանցնեն թափանցիկ և ժողովրդավար՝ ընդգծելով քաղաքակիրթ, էթիկայի նորմերին համապատասխան քաղաքական դեբատների անցկացման կարևորությունը: Գրողների կարծիքով՝ նախագահի թեկնածուները իրար պետք է ընդունեն որպես քաղաքական հակառակորդների, այլ ոչ թե թշնամիների, քանի որ հակառակ պարագայում ծագած հակասությունները կարող են հանգեցնել «ադրբեջանական աշնան» առաջացմանը՝ «արաբական գարնան» օրինակով:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թրենդը»՝ ադրբեջանցի գրողները հայտնել են, որ նախագահական ընտրություններում միաձայն աջակցում են թեկնածու Իլհամ Ալիևին: Գրողների միությունը գրական հանրությանը կոչ է արել հեկտեմբերի 9-ին քվեարկելու գործող նախագահի օգտին:
Հետաքրքիր երկիր է Ադրբեջանը. այստեղ ԶԼՄ-ների աշխատանքը խոչընդոտող ու խոսքի ազատությունը ոտնահարողները ստանում են «Լրագրողների ընկեր» մրցանակի նման դափնիներ, իսկ գրողները կոչ են անում վերընտրել այն նախագահին, ում օրոք այրում էին իրենց նման գրողի՝ Աքրեմ Այլիսլիի գրքերը՝ նրան դատապարտելով վռնդման սեփական երկրից:

 

 

 

ՀՀ Անկախության 22-ամյակին նվիրված ընդունելություն Եգիպտոսում

546.Official reception in Egypt dedicated to the 22nd anniversary of Independence of Armenia 30.09.2013Սեպտեմբերի 29-ին ՀՀ Անկախության 22-ամյակի առթիվ Եգիպտոսում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն: Մոտ 500 հյուրերի թվում էին Եգիպտոսի Արաբական Հանրապետության Վարչական վերահսկողության ղեկավար, գեներալ Օմար Վահբին, արտաքին գործերի, պաշտպանության, մշակույթի, միջազգային համագործակցության եւ այլ նախարարությունների ու գերատեսչությունների պատասխանատու պաշտոնյաներ, Կահիրեում հավատարմագրված մի քանի տասնյակ երկրների դեսպաններ, անվանի հասարակական-քաղաքական գործիչներ, գործարարներ, արվեստագետներ, լրագրողներ, ինչպես նաեւ եգիպտահայ համայնքի բազմաթիվ անդամներ եւ Եգիպտոսում բնակվող Հայաստանի քաղաքացիներ:

Ընդունելությանը ելույթով հանդես եկավ Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը: Նա խոսեց անկախության տարիներին Հայաստանի ձեռքբերումների եւ առկա մարտահրավերների, հայ–եգիպտական հարաբերությունների ընթացքի մասին։

ՀՀ Անկախության 22-ամյակին եմ անդրադարձել եգիպտական ԶԼՄ-ները: Մասնավորապես, այդ կապակցությամբ, «Յոմ սաբաա» օրաթերթը եւ «ՄԵՆԱ» լրատվական գործակալությունը հրապարակել են հարցազրույցներ ՀՀ դեսպանի հետ։

Ըստ ԿԸՀ-ի հաղորդման թիվ 38 ընտրատարածքում որևէ բողոք դիմում չի եղել

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովԹիվ 38 ընտրարածքում 2013 թվականի սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների ժամանակ ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության կողմից նշանակվել են հանձնաժողովի անդամներ բոլոր 76 տեղամասային ընտրական հանձնաժողովներում: Քվեարկության օրը նշված անձանցից որևէ մեկը չի բացակայել:

Պատգամավորի թեկնածու Արմեն Կարապետյանը (ՀՀԿ) ունեցել է վստահված անձ թվով 68 ընտրական տեղամասերում, իսկ պատգամավորի թեկնածու Սամվել Հայրապետյանը («Ժառանգություն» կուսակցություն)՝ թվով 27 ընտրական տեղամասերում:

Թվով 76 ընտրական տեղամասերից միայն մեկ տեղամասի գրանցամատյանում է կատարվել մեկ գրառում խախտման մասին, որը մեջբերվում է տառացի. «Ընտրատեղամասում ընտրությունն անցավ խաղաղ ու թափանցիկ: Ընտրատարածքում մինչև 50մ-ի վրա ներքին կարգով «աշխատում» էին հատուկ երիտասարդներ, որոնց աշխատանքն անդրադարձավ ընտրության արդյունքի վրա»:

Տեղամասային ընտրական հանձնաժողովների բոլոր ներկա անդամները ստորագրել են քվեարկության արդյունքների արձանագրությունները: Թվով 76 ընտրական տեղամասերից միայն երկուսում են հանձնաժողովի մեկական անդամներ նշում կատարել հատուկ կարծիք ունենալու մասին՝ չներկայացնելով որևէ հատուկ կարծիք կամ վերահաշվարկի մասին դիմում:

Թվով 76 ընտրական տեղամասերից 62 ընտրական տեղամասերի գրանցամատյաններում են կատարվել գրառումներ` քվեարկողին օգնող անձանց վերաբերյալ, և, ընդհանուր առմամբ, խոսքը վերաբերում է 397 քաղաքացիների:

Ընտրության նախապատրաստման և անցկացման ընթացքում ստացվել է մեկ դիմում Ս. Հայրապետյանի լիազոր ներկայացուցիչ Զ. Փոստանջյանի կողմից:

Թիվ 38 ընտրատարածքում կազմավորված 76 ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ որևէ դիմում չի ներկայացվել (դիմում ներկայացնելու ժամկետը լրացել է 30.09.2013թ. ժամը 18:00-ին):

 

 

Գնդապետ Առաքել Մարատի Մարտիկյանը ՀԱՊԿ ՀՀ մշտական ներկայացուցչության ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչ

1 (1)ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով գնդապետ Առաքել Մարատի Մարտիկյանը նշանակվել է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ՀՀ մշտական ներկայացուցչության ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչ:

Գնդապետ Առաքել Մարտիկյանը ծնվել է 1962թ.-ին Երևանում: 1985թ.-ին ավարտել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտը: 1985-87թթ. անցել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն ԽՍՀՄ զինված ուժերում: 1992թ.-ից ծառայում է ՀՀ զինված ուժերում, զբաղեցնելով մի շարք ղեկավար պաշտոններ` հատուկ նշանակության գնդի շտաբի պետ, ՌԴ-ում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ, ՀՀ ԶՈւ ԳՇ կազմզորահավաքային վարչության պետ: 2000թ.-ին ավարտել է ՌԴ ԶՈւ համազորային ակադեմիան: Պարգևատրվել է ՀՀ կառավարական և ՀՀ ՊՆ գերատեսչական մի շարք մեդալներով, պատվոգրերով:

Ամուսնացած է, ունի 2 դուստր:

Ապրիլին պապեր Ջոն XXIII-ը և Ջոն Պոլ II-ը կդասվեն սրբերի շարքը

wedeman-pope-saintsԵրկուշաբթի Վատիկանը հայտարարել է, որ պապեր Ջոն XXIII և Ջոն Պոլ II ապրիլին կդասվեն սրբերի շարքը:

Հայտարարությունը արվել է պապ Ֆրանցիսկի՝ ծրագրված կանոնականացումը կարդինեալների հետ հանդիպման ժամանակ քննարկելուց հետո: Արարողակարգը կկատարվի ապրիլի 27-ին:

Սա առաջին դեպքն է, երբ երկու պապեր միաժամանակ դասվում են սրբերի շարքը:

Վատիկանի փորձառու վերլուծող Ջոն Ալենը նշում է, որ սուրբ անվանվելու գործընթացը մի շարք քայլեր է ներառում:

Ըստ նրա կաթոլիկ համակարգում սուրբ դառնալու համար անհրաժեշտ է սուրբ կյանք և երկու հրաշք:

Ջոն Պոլ II սրբացնելու կոչերը հնչել են նախքան նրան հուղարկավորելը: 2005թ-ին նրա հուղարկավորության արարողությանը մասնակցող մարդիկ պարզել էին պաստառներ` նրան «սրբացրեք լոզունգներով» :

Հինգ տարի սպասելու ֆորմալ ձևակարգը անցնելուց հետո՝ պապ Բենեդիկտոս XVI-ը սկսել էր իր նախորդին սրբացնելու գործընթացը:

 

Հայաստանը պետք է իր դռները բացի իսլամադավան հայերի համար. Շարլ Ազնավուր

aznavurՖրանսիայի Մոնտելիմար քաղաքում նշանավոր հայ երգիչ Շարլ Ազնավուրը մասնակցել է իր անվան կոնգրես սրահի բացման արարողությանը: Հարցազրույց տալով տեղական «Le Dauphine» թերթին՝ UNESCO-ում Հայաստանի դեսպանը խոսել է հայ-թուրքական հարաբերությունների մասին: Ազնավուրը նախ հիշել է, որ 3 տարի առաջ Փարիզում հանդիպել է Հայաստանի նախագահի հետ՝ նշելով «Հայաստանի դռները իսլամադավան հայկական սփյուռքի առաջ բացելու անհրաժեշտության մասին», սակայն մինչ այսօր Հայաստանից այս հարցի վերաբերյալ ոչ մի պատասխան չի ստացել:

«Ակօս»-ի հաղորդմամբ՝ Ազնավուրը կողմն է արտահայտվել Հայաստանի և Թուրքիայի մերձեցմանը՝ նշելով, որ մեծ թվով հայեր դեմ են սրան: Հանրահայտ երգիչը նաև հիշատակել է, որ մոտենում է Հայոց ցեղասպանության 100-ամյակը, սակայն դրանից ավելի կարևոր խնդիր է համարել հայ-թուրքական սահմանի բացումը: Ազնավուրը պատմել է, որ երիտասարդ տարիքում մեկ անգամ այցելել է Թուրքիա, սակայն կրկին կցանկանար այցելել մոր ծննդավայրը՝ Փարիզում ապրող թուրք գրող Նեդիմ Գյուրսելի ուղեկցությամբ:

«Էրեբունի-Երևան 2795» տոնակատարությունը կանցկացվի հոկտեմբերի 11-ին և 12-ին

003«Էրեբունի-Երևան 2795» տոնակատարության նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցության շրջանակում:

Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը զեկուցել է, որ տոնակատարության միջոցառումների կազմակերպման շրջանակում մայրաքաղաքում կտեղադրվի ու կկահավորվի 30 բեմ: Հոկտեմբերի 1-ից կմեկնարկեն նաև մայրաքաղաքի արտաքին ձևավորման աշխատանքները: Նշվել է նաև, որ տոնակատարության երկու օրերին նախատեսված բազմաբնույթ միջոցառումների մասին առավել հանգամանալից կներկայացվի հոկտեմբերի 3-ին նախատեսվող մամլո ասուլիսի շրջանակում:

Քաղաքապետը Տարոն Մարգարյանը հանձնարարել է տոնական միջոցառումների անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով ծրագիրը քննարկել նաև համապատասխան կառույցների հետ: Մայրաքաղաքի տոնական ձևավորման աշխատանքների շրջանակում վարչական շրջանների ղեկավարներին էլ հանձնարարվել է հատուկ ուշադրություն դարձնել նաև տնտեսվարողների կողմից իրականացվող աշխատանքներին՝ դրանք տոնին առավել համահունչ ձևավորելու նպատակով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Ի՞նչ քայլեր է իրականացնելու Գևորգ Կոստանյանը գլխավոր դատախազի պաշտոնում

A4F0E2B2-EF14-4FC1-934D-4BD06004B76B_mw1024_n_sԱյսօր խորհրդարանում իր թեկնածությունը գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրելուց առաջ ելույթով հանդես եկավ ՀՀ զինդատախազ Գևորգ Կոստանյանը: Նա ներկայացրեց գլխավոր դատախազության գործունեության արդյունավետության բարձրացման ուղղված այն միտումներին ու նպատակներին հասնելու միջոցները, որոնք, ըստ նրա, կարող են իրականացվել հնարավորինս սեղմ ժամկետներում:

Առաջին հերթին դա Հայաստանի Հանրապետությունում` հատկապես դատախազական համակարգում, կոռուպցիայի դեմ անզիջում պայքարն է և ոչ պրոֆեսիոնալ դատախազներից ազատվելը. «Ոչ պրոֆեսիոնալ դատախազն, իմ կարծիքով չարիք է, քանի որ նրա ոչ պրոֆեսիոնալիզմի պատճառով կարող են ընդմիշտ խեղվել մարդկային ճակատագրեր: Դատախազության ցանկացած պաշտոնյա, ով համաձայն չէ այն ձևակերպման հետ, որ կոռուպցիան ու ոչ պրոֆեսիոնալիզմը տեղ չունեն դատախազական համակարգում, շատ շուտով իրենք տեղ չեն ունենա համակարգում, սա քննարկման առարկա հանդիսանալ չի կարող»,-ընդգծեց նա:

Կոստանյանն իր պաշտոնավարության կարևորագույն խնդիրներից է համարելու նաև այն, որ դատախազը չի կարող լինել կուսակցության անդամ կամ զբաղվել քաղաքականությամբ: Նման ցանկություն ունեցող դատախազներին կտրվի հնարավորություն քաղաքականությամբ զբաղվելու, բայց մի պայմանով` լիազորությունները վայր դնելուց հետո:

Անդրադառանլով անպատժելիության մթնոլորտի մասին առկա տեսակետին, նա ասաց, որ համաձայն չէ, որ դա համատարած բնույթ է կրում, սակայն համարում է, որ մեկ դեպքն իսկ բավական է նման տրամադրությունների վրա ազդելու համար, հետևաբար իր կարևորագույն նպատակներից մեկն է դարձնելու այն, որ ապահովվի օրենքի առջև բոլորի հավասարությունը, հանցագործները ստանան համարժեք պատիժ, և հարգվեն գործին առնճվող բոլոր կողմերի դատավարական իրավունքները:

Անդրադառնալով պետության համար գլխավոր դատախազությանը վերապահված հույժ կարևոր լիազորություններին` քրեական հետապնդում հարուցելը, հետաքննության և նախաքննության օրինականությանմ նկատմամբ հսկողությունը, մեղադրանքի պաշտպանումը դատարանում, պետական շահերի պաշտպանության հայցի հարուցումը դատարան, դատարանների վճիռների, դատավճիռների որոշումների բողոքարկումը և պատիժների ու հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության իրականացումը, նա ասաց, որ դրանց թվարկումն, անգամ, բավական է, որ նույնիսկ ոչ իրավաբան մասնագետը պատկերացնի, թե իրեն վերապահված լիազորություններից ցանկացածի իրականացման ժամանակ թույլ տրված թեկուզ աննշան թերությունն ինչպիսի աղետալի հետևանքներ կարող է ունենալ ողջ համակարգի և պետության համար:

Կոստանյանը նաև ընդգծեց, որ քաղաքակիրթ հասարակության մեջ մեկ անձի նկատմամբ կատարված հանցանքը հանցանք է բոլորի նկատմամբ` նշելով, որ այս գաղափարի պաշտպանության վրա է կառուցվում ցանկացած երկրի դատախազական համակարգը. «Այլապես, մենք ունենում ենք մի հասարակություն, որտեղ յուրաքանչյուրն ինքնուրույն է պաշտպանվում հանցագործութնուններից, ինչն էլ իր հերթին բերում է մի իրավիճակի, որտեղ գործում է ուժեղի իրավունքը, ինչը հարիր չէ քաղաքակիրթ հասարակությանը և բացարձակ անընդունելի»,-ասաց նա:

Կոստանյանը նաև արձանագրեց, որ մեր պետության առջև այսօր ծառացած են բազմաթիվ խնդիրներ, որոնք թույլ չեն տալիս ունենալ այնպիսի պետություն, որտեղ բոլորն ապրում են ապահով և բարեկեցիկ կյանքով` նշելով, որ դա որոշ դեպքերում կախված է օբյեկտիվ պատճառներից: Սակայն, ըստ նրա, արդարադատության համակարգում հաջողության հասնելու համար ամեն ինչ բացառապես կախված է մեզանից, և այստեղ բոլոր խնդիրները սուբյեկտիվ են: «Այս հարցում մեր առջև չկա ոչ մի օբյեկտիվ խոչընդոտ, ոչ ոք մեզ չի խանգարում, պատասխանատուն միայն մենք ենք և պետք է պահանջենք միայն և միայն մեզանից»,-ասաց նա

Նա համոզմունք հայտնեց, որ խստագույնս պահպանելով օրինականության սկզբունքը` կարելի է կարճ ժամանակահատվածում հասնել այնպիսի արդյունքների, որոնք ոչ միայն կարտացոլվեն վիճակագրութան մեջ, այլև տեսանելի կլինեն հասարակության համար և կփոխեն արդարադատության նկատմամբ հասարակական ընկալումը:

Զինդատախազն անդրադարձավ նաև քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածության խնդրին և նշեց, որ անհրաժեշտ է որդեգրել պատժի նկատմամբ նոր` քսանմեկերորդ դարին հարիր մոտեցումներ: «Հանցագործություն կատարած անձին պատժելու իմաստը սոցիալական արդարության վերականգնումն է, պատժի ենթարկված անձի ուղղումն ու նոր հանցագործութնունների կանխումը, ոչ թե այդ անձին հասարակությունից մկուսացնելն ու որոշ ժամանակ անց նրա մասին մոռանալը»:

Ամփոփելով խոսքը` նա հայտարարեց, որ իրավական պետության կառուցման, օրենքի առաջ բոլորի հավասարության, հանցագործությունների կանխարգելման, բացահայտման և հանցագործություն կատարած յուրաքանչյուր անձին համարժեք քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ իրակամացվող գործընթացը ՀՀ դատախազությունն ի զորու չէ կատարել միայնակ, և որ այս գործընթացում մեծ կարևորություն ունեն ողջ արդարադատության համակարգն ու արդարադատությանը նպաստող բոլոր օղակների համակարգված և քրտնաջան աշխատանքը` առաջին հերթին դատական համակարգը, առանց որի պատշաճ աշխատանքի իրավական պետության կառուցման հնարավորությունը վտանգված է:

 

Այսօր ՀՀ կենտրոնական բանկում մեկնարկել «Իմ Ֆինանսների միամսյակ» ծրագիրը

IMG_1982_500 Հոկտեմբերը հայտարարվել է անձնական ֆինանսներին նվիրված ամիս:

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը նշել է, որ ծրագրի նպատակն անձնական ֆինանսների «գրագետ» կառավարումն է, որը ֆինանսական կրթման մակարդակի բարձրացման հետ մեկտեղ ֆինանսական բարեկեցության և սոցիալական վիճակի բարելավման կարևոր նախադրյալներից է: Նա ընդգծել է, որ ծրագիրը կարևոր է հատկապես մարզերի համար,որտեղ  մարդիկ առավել քիչ են օգտվում ֆինանսական ծառայություններից:

Արմենակ Դարբինյանը նշել է, որ «Իմ Ֆինանսների միամսյակ» ծրագրին մասնակցում են ֆինանսական համակարգի գրեթե բոլոր ոլորտների կառույցները՝ ՀՀ կենտրոնական բանկը, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը, Հայաստանի բանկերի, Վարկային կազմակերպությունների միությունները, Ապահովագրական շուկայի մասնակիցների ասոցիացիան, Հայաստանիհիփոթեքային շուկայի մասնակիցների ասոցիացիան, Ֆինանսական համակարգի հաշտարարը, Հայաստանի ավտոապահովագրողներիբյուրոն, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան, առևտրային բանկերը, ապահովագրական ընկերությունները ու վարկային  կազմակերպությունները, ինչպես նաև ԱՄՆ-ՄԶԳ «Ֆինանսներ տնտեսական զարգացման համար» ծրագիրը, KfW – Գերմանական Զարգացման բանկը, SBFIC–Գերմանիայի խնայբանկերի միջազգային համագործակցության հիմնադրամը:

ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության Սպառողների շահերի պաշտպանության և շուկայի վարվելակերպի բաժնի պետ Արմենուհի Մկրտչյանը ներկայացրել է «Իմ Ֆինանսների միամսյակ» ծրագրի շրջանակում նախատեսված միջոցառումները. իրականացվելու են բազմազան մրցույթներ (պատկերապատման մրցույթ «Ապահովագրությունը մարդու կյանքում» թեմայով, լուսանկարների մրցույթ «Խնայողություններ» թեմայով, հեռախոսային հավելվածի մրցույթ «Բյուջեի պլանավորում թեմայով», երեխաների նկարների մրցույթ «Ես և փողը» և «Փողը իմ ընտանիքում» թեմաներով), ավտոբուսով ֆինանսական շրջագայություն, «Երազանքների պատի» կառուցում, հանդիպումներ ու սեմինարներ դպրոցներում ու համալսարաններում, ինտերակտիվ դասընթացներ, բացօթյա ցուցահանդես, ֆինանսական կազմակերպություններում բաց դռների օրերև այլ միջոցառումներ: Միամսյակը կեզրափակվի հոկտեմբերի 31-ին՝ Խնայողությունների միջազգային օրը:

Միջոցառումներին և դրանց վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է   www.abcfinance.am կայքում, ինչպես նաև համանունfacebook-յան էջում:

Նշվել է նաև, որ «Իմ Ֆինանսների միամսյակ» ծրագրից զատ, Ֆինանսական կրթման ազգային ռազմավարության ներքո ֆինանսական իրազեկմանն ուղղված միջոցառումներ իրականացվում են մշտապես:

Բաշար Ասադը պատրաստ է հեռանալ, բայց ոչ հիմա

asadԻնչպես հաղորդում է թուրքական «Հաբերլերը»՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, իտալական «RaiNews24» հեռուստաալիքին տված  հարցազրույցում նշել է, որ պատրաստ է հրաժարվել նախագահի պաշտոնից, եթե դա կնպաստի երկրում վիճակի բարելավմանը, սակայն այժմ նա պետք է իր տեղում մնա: «Եթե իմ հեռանալը կբարելավի ստեղծված վիճակը, ես պատրաստ եմ դա անել: Սակայն հիմա ես պետք է նախագահ մնամ: Փոթորիկի ժամանակ չի կարելի լքել նավը: Իմ առաքելությունն է այդ նավը բերել նավակայան և չլքել այն»,-ասել է Ասադը:

Բաշար Ասադի խոսքերով՝ 2014 թվականի նախագահական ընտրություններում իր թեկնածության առաջադրման մասին որոշումը նա կընդունի ընտրարշավի նախօրեին: «Եթե ես հասկանամ, որ սիրիացի ժողովուդը դա ուզում եմ, ես կանեմ դա, հակառակ դեպքում՝ ոչ»,-նշել է նա:

 

 

Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը ներկայացրել է բարեփոխումների փաթեթը

barepoxumԱյսօր Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը հանրությանն է ներկայացրել երկար սպասված բարեփոխումների փաթեթը, որը նպատակ ունի ամրապնդելու երկրում ժողովրդավարության հիմքները և ավարտին հասցնելու Քրդական հարցի լուծման գործընթացը՝ համաձայնության գալով Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) հետ: Էրդողանը հայտարարել է, որ բարեփոխումների առաջարկված փաթեթը հանդիսանում է Թուրքիայի ժողովրդավարացմանն ուղղված տասնամյա աշխատանքի միայն մի մասը: «Այս բարփոխումները մշակվել են թուրք ժողովրդի միասնության պահպանման, ժողովրդավարության ամրապնդման և քաղաքացիական ազատությունների պաշտպանության համար»,-նշել է Էրդողանը:

Թուրքական «Ռադիկալը» ներկայացնում է առաջարկված բարեփոխումներից մի քանիսը: Այսպես նախատեսվում է ասորիներին վերադարձնել Մոր Գաբրիելի վանական համալիրը, տեղաանուններին վերադարձնել իրենց պատմական անունները, վերջ դնել քաղաքական պատճառներից ելնելով տարածքների անվանափոխության պրակտիկային, թույլ տալ դասավանդել օտար լեզուներով մասնավոր դպրոցներում, փոխել ցույցերի, երթերի անցկացման կանոնները, խստացնել ատելության հողի վրա կատարված հանցագործությունների պատիժը, քննարկել ընտրությունների անցկացման փոփոխման հավանականությունը, թույլատրել գլխաշորի կրումը պետական կառույցներում և այլն:

Բարեփոխումների փաթեթի հրապարակումից անմիջապես հետո մի շարք վերլուծաբաններ, քաղաքական գործիչներ, ինչպես նաև հասարակ քաղաքացիները սկսել են լայնորեն քննարկել օրենսդրական նոր փոփոխությունները: Ընդհանուր առմամբ բարեփոխումները գնահատվում են բավական համուզիչ, սակայն ոմանց մոտ՝ մասնավորապես քրդերի, դրանք այնուհանդերձ դժգոհություն են առաջացրել: