Գերմանիայում վագրը սպանել է կենդանաբանական այգու աշխատակցին

tigerԳերմանիայի իշխանությունները հայտնում են, որ երկրի հյուսիսարևմտյան հատվածներում գտնվող կենդանաբանական այգիներից մեկում վագրը հարձակվել և սպանել է այգու աշխատողներից մեկին:

Տեղի արտակարգ իրավիճակների վարչությունից հայտնում են, որ հինգշաբթի կեսօրին Մյունստեր քաղաքի կենդանաբանական այգու 57-ամյա աշխատակիցը չի նկատել իր հետևում մնացած վագրին և մոտեցել է վանդակի մյուս վագրերին:

Այնուհետև վագրը նրա հետևից հարձակվել և բռնել նրա վզից, որից հետո նա մահացել է: Կենդանաբանական այգին միջադեպի կապակցությամբ որևէ մանրամասներ չի հաղորդել:

 

Թուրքիան չի ներքաշվի սիրիական քաոսի մեջ. Թայիփ Էրդողան

erdoganԻնչպես հաղորդում է «TRT Haber»-ը` Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը, նշել է, որ Թուրքիան Սիրիային թույլ չի տա իրեն ներքաշել քաոսի մեջ, քանի որ Անկարան տարածաշրջանային կոնֆլիկտների հարցում պահպանում է սառնասրտությունն ու առողջ դատողությունը: «Ստեղծված քաոսը Թուրքիա բերելու ցանկացած փորձ կկանխվի ճիշտ այնպես, ինչպես օդային սահմանի խախտման փորձը»,-հայտարարել է Էրդողանը: Վերջինս նաև նշել է, որ Թուրքիան չի պատրաստվում երկար լռել այն պարագայում, երբ սիրիական կառավարությունը բռնություն է գործադրում սեփական ժողովրդի նկատմամբ:

Նշենք, որ սեպտեմբերի 16–ին Թուրքիայի ռազմաօդային ուժերը Մալաթիայում տեղակայված ռազմաբազայից հրթիռային հարված էին հասցրել երկրի օդային տարածք մտած սիրիական ուղղաթռին, ինչի հետևանքով այն անկում էր ապրել:

 

Թուրքիայում կրկին զինվորականներ են ձերբակալվել

arestԻնչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը՝ թուրքական ոստիկանությունը մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների է ձերբակալել, որոնք մեղադրվում են պաշտոնական դիրքի չարաշահման և մասնավոր ընկերությունների հետ պայմանագրերի արդյունքների կեղծման մեջ: Հայտնի է, որ ոստիկանությունը մոտ 45 հոգի է ձերբակալել, որոնց թվում են մի շարք բարձրաստիճան զինվորականներ: Վերջիններիս հանձնել են Թուրքիայի անվտանգության գլխավոր վարչության ֆինանսական հանցագործությունների բաժնին:

Թուրքիայում զինվորականների զանգվածային ձերբակալությունները արդեն վաղուց զարմանք չեն հարուցում, քանի որ վարչապետ Էրդողանը հստակ նպատակ է դրել թուլացնելու զինվորականության դիրքերը, ինչը և հետևողականորեն իրականացնում է:

Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձին նվիրված գեղանկարչական ցուցահանդես Թբիլիսիում

501.Exhibition on the Armenia's independence 22nd anniversary 19.09.2013Սեպտեմբերի 17-ին Վրաստանի Ազգային գրադարանի սրահում Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձին նվիրված` հայ եւ վրաց նկարիչների աշխատանքների ցուցահանդես էին կազմակերպել Վրաստանում ՀՀ դեսպանությունը եւ Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմին կից «Հայարտուն» մշակութային կենտրոնը` Վրաստանի հայ նկարիչների եւ Վրաստանի հայ երաժիշտների միությունների կազմակերպական աջակցությամբ:

 

Ցուցահանդեսին բացման խոսքով հանդես եկավ Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը: Դեսպան Մանուկյանը, շնորհավորելով ներկաներին Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ, մասնավորապես նշեց. «1991թ. հռչակված հայկական պետության անկախությունը թերեւս վերջին մի քանի դարերի ընթացքում մեր ժողովրդի   ամենանշանակալից ձեռքբերումն է: Սա այն տոնն է, որի մասին դարեր շարունակ երազել են մեր ազգի լավագույն ներկայացուցիչները եւ հանուն որի արել ամեն հնարավորն ու նույնիսկ անհնարինը»:

 

Նախագահն ընդունել է Կալիֆորնիայի նահանգային ժողովի խոսնակ Ջոն Պերեզի գլխավորած պատվիրակությանը

 Սերժ ՍարգսյանՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Կալիֆորնիայի նահանգային ժողովի խոսնակ Ջոն Պերեզի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին մեր երկրում՝ Նախագահը մեծապես կարևորել է Հայաստանի բարեկամների հետ շփումները, բաց և անկեղծ երկխոսությունը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ մեր երկիրը ցանկություն ունի խորացնել ավանդական ջերմ և բարեկամական հարաբերությունները Կալիֆորնիա նահանգի հետ: Նրա խոսքով, այդ հարաբերությունների հիմքում ընկած են ինչպես երկու ժողովուրդների միջև գոյություն ունեցող պատմական սերտ առնչություններն ու ԱՄՆ­ում բնակվող ստվար հայ համայնքը, այնպես էլ ժողովրդավարության և ազատության մասին ընդհանուր պատկերացումները: Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է նշել, որ հայ-ամերիկյան հարաբերությունները ներկայումս գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակի վրա: Ընդգծելով, որ Միացյալ Նահանգները կարևոր ներգրավվածություն ունի մեր տարածաշրջանի անվտանգության և կայունության ապահովման գործում և բարեփոխումների իրականացման ճանապարհին մեծապես օժանդակում է Հայաստանին՝ Նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանն ու ժողովրդին:

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Ջոն Պերեզի գլխավորած պատվիրակության այցը լրացուցիչ խթան կհանդիսանա և նոր հեռանկարներ կբացի Հայաստանի և Կալիֆորնիայի միջև հարաբերություններում, ինչը, անկասկած, նաև լավ նախադրյալներ կստեղծի Հայաստան-ԱՄՆ կապերի խորացման համար:

Հանդիպմանը երկուստեք բարձր է գնահատվել Կալիֆորնիայի ազդեցիկ և ստվար հայ համայնքի դերն ինչպես նահանգի հասարակական-քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում, այնպես էլ երկկողմ հարաբերությունների սերտացման գործում:

Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Կալիֆորնիայի իշխանություններին, որոնք նահանգային և տեղական մակարդակներով բանաձևեր են ընդունել՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և խստորեն դատապարտել այդ ոճրագործությունը: Նման մոտեցումը, ըստ Նախագահի, վկայում է համամարդկային արժեքներին նրանց հավատարմության մասին:

Հանրապետության Նախագահը կարևորել է նաև պատվիրակության անդամների այցը ԼՂՀ, որը թույլ կտա տեղում ծանոթանալու և հետագայում նաև այլոց ծանոթացնելու այդ հինավուրց հայկական երկրամասին, նրա հարուստ ժառանգությանն ու այսօրվա ձեռքբերումներին: Արտաքին աշխարհի համար Լեռնային Ղարաբաղի բաց, մատչելի և հյուրընկալ լինելը, Սերժ Սարգսյանի համոզմամբ, միայն նպաստում է հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:

Հյուրերի խնդրանքով, Նախագահը ներկայացրել է նաև Հայաստանի տնտեսական զարգացման առաջիկա ծրագրերը, անդրադարձել հայ-ամերիկյան տնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարին:

Ջոն Պերեզը շնորհակալություն է հայտնել Նախագահին ջերմ հյուրընկալության, անկեղծ ու բաց երկխոսության և մի շարք կարևորագույն հարցերի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումները հանգամանալից ներկայացնելու համար: Նա իր տպավորություններն է ներկայացրել հայաստանյան այցի բավականին հագեցած օրակարգի շրջանակներում ունեցած հանդիպումներից և այցելություններից՝ ընդգծելով, որ Կալիֆորնիայի նահանգային ժողովը հավատարիմ է իր դավանած արժեքներին և հանձնառու է այսուհետ ևս շարունակելու պատմական ճշմարտություններն ու արդարությունը պաշտպանելու, աշխարհին ներկայացնելու, խաղաղությանը և կայունությանը նպաստելու իր ջանքերը՝ զարգացնելով ու ամրապնդելով նաև երկկողմ կապերը:

 

Նախագահ Ռուհանին հայտնել է, որ Իրանը միջուկային զենք չի արտադրի

hassan-rouhaniԻրանի նախագահ Հասան Ռուհանին չորեքշաբթի խոստացել է, որ իր երկիրը երբեք միջուկային զենք չի արտադրի՝ NBC News-ին հայտնելով, որ ինքը բաց է իր երկրի հետ կապված միջուկային ծրագրի խնդիրները դիվանագիտական ճանապարհով լուծել:

Հարցազրույցում նա հայտնել էր, որ չնայած՝ գլխավոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խոմենեի առկայությանը, ինքը միջուկային խնդրի վերաբերյալ մյուս երկրների հետ խնդիրները լուծելու լիիրավ իշխանություն ունի:

Ռուհանին նաև խոսել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ուղարկած նամակի մասին՝ հայտնելով, որ Օբաման իրեն շնորհավորել է և մի շարք հարցեր բարձրացրել: Նա նամակի ոճը բնութագրել է որպես դրական և կառուցողական:

Նա նաև նշել է, որ եթե լինեն առանց սպառնալիքների բանակցություններ, ապա ինքը բաց է դրանց համար:

 

Հենրիխ Մխիթարյանի գնահատականը ցածր է

հմ26727Ինչպես հայտնի է, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսպաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի մեկնարկային խաղում հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվել էր իտալական «Նապոլիին»: Հենրիխ Մխիթարյանն իրեն լավ չէր դրսևորել և փոխարինվել էր:

Եվ ահա, գերմանական հեղինակավոր «Kicker» և «Bild» հանդեսները գնահատել են Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստներին: Հինգմիավորանոց համակարգում բարձր է համարվում 1 գնահատականը:

Ցավոք, հայ ֆուտբոլիստը զիջել է խաղընկերներին և միայն 4-ի արժանացել, որն անցանկալի գնահատական է

ԱԷՄԳ Գլխավոր կոնֆերանս

498.IAEA 57 GC  19.09.2013Ս.թ. սեպտեմբերի 16-ին Վիեննայում իր աշխատանքները մեկնարկեց ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Գլխավոր կոնֆերանսի 57-րդ նստաշրջանը: Կոնֆերանսին մասնակցում է ՀՀ պատվիրակությունը` ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը, Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, ինչպես նաեւ ոլորտի այլ ներկայացուցիչներ:
Սեպտեմբերի 17-ին Գլխավոր կոնֆերանսում ելույթով հանդես եկավ ՀՀ պատվիրակության ղեկավար Ա. Մովսիսյանը: Նախարարն անդրադարձավ ԱԷՄԳ հետ ՀՀ համագործակցության տարբեր ոլորտներին, մասնավորապես, ՀԱԷԿ գործող էներգաբլոկի անվտանգության ապահովման բարձրացմանը եւ այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումներին:
Գլխավոր կոնֆերանսի շրջանակներում ՀՀ պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ գործակալության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաեւ այլ երկրների պատվիրակությունների հետ:

 

Պատանի հայ շախմատիստը` առաջին մրցանակակիր

chess-1Պատանի շախմատիստ Ռոբերտ Մուրադյանը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացված Նոնա Գափրինդաշվիլու գավաթի խաղարկության մինչև 8 տարեկանների մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 9 միավոր և միանձնյա նվաճեց առաջին մրցանակը:

Էլինա Դանիելյանի առաջին պարտությունը

էimagesՈւզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող շախմատի կանանց «Գրան պրի» մրցաշարի երրորդ փուլի երկրորդ տուրում Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Էլինա Դանիելյանը պարտվեց Համփի Կոներուին:

Ահա թե ինչպիսի ելքեր ունեցան մյուս պարտիաները.

Կոստենյուկ – Ժաո Քսյու` 0:1
Խոտենաշվիլի – Մումինովա` 1:0
Նախբաեւա – Դրոնավալի` 1/2:1/2
Գիրյա – Ստեֆանովա` 1/2
:1/2

Յու Վենյուն – Լահնո` 1/2:1/2

ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի ուսանողների այցը ՆԱՏՕ-ի կենտրոնակայան

499.Visit of the students of Dip.school to NATO HQ  19.09.2013Ս.թ. սեպտեմբերի 18-ին կայացավ ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի ուսանողների այցը ՆԱՏՕ-ի կենտրոնակայան` դպրոցի ռեկտոր, դեսպան Վ.Գաբրիելյանի գլխավորությամբ: Այցը կրում էր ճանաչողական-ուսումնական բնույթ, որի շրջանակներում ուսանողների առջեւ դասախոսություններով հանդես եկան ՆԱՏՕ-ի միջազգային անձնակազմի ներկայացուցիչները:

 

Այցի շրջանակներում հանդիպում տեղի ունեցավ ՆԱՏՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Եդիգարյանի հետ: Վերջինս ողջունելով ուսանողներին` կարևորեց ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի ուսանողների առաջին արտագնա ուսումնական այցը արտերկիր` հույս հայտնելով, որ դա լավ ավանդույթի սկիզբ կդառնա:

 

ՆԱՏՕ-ում ՀՀ դեսպանը ներկայացրեց ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության ներկա իրավիճակը, իրականացվող միջոցառումները եւ համագործակցության ոլորտները, ՆԱՏՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության գործունեությունը: Այնուհետեւ դեսպանը պատասխանեց ուսանողների բազմաթիվ հարցերին:

 

«Հայատառ տանգո»` հայ-արգենտինական մշակույթների խաչմերուկին

DSCN4954«Հայատառ տանգո» երեկոն, որ վկայակոչումն էր հայ-արգենտինական համագործակցությունն ու բարեկամությունը,  ընթացավ կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանի արգենտինական տանգո «EXPRESSIA» ստեղծագործության հնչյունների ներքո:

DSCN4940Կազմակերպիչները շեշտեցին, որ երկու ժողովուրդները բազմաթիվ ընդհանրություններ ունեն: Բացման խոսքում Ալիս Տեր-Ղևոնդյանը շեշտեց երեկոյի կարևորությունն ու  ներկայացրեց օրվա հերոսներին` շնորհանդեսի երկու գրքերը` հայազգի արգենտինացի պոետ Աննա Արզումանյանի «Իմ անունը Հիմա է» բանաստեղծական ժողովածուն և Բուենոս Այրեսում իսպաներենով լույս տեսած հայ ժամանակակից 20 պոետների ստեղծագործությունների հավաքածուն: Երեկոյի ընթացքում հայ պոետների գործերը իսպաներեն ընթերցեց Աննա DSCN4943Արզումանյանը, ով նաև շատ լավ տիրապետում է հայերեին: Իր գրքի շնորհանդեսից առաջ նա կիսվեց զգացողություններով. «Այսօր հարսանիք է ինձ համար, ես ամուսնանում եմ հայ հողի հետ: Պետք է նշեմ, որ ինձ համար սեփական գրքից առավել ուրախալի է շնորհանդեսի մյուս գիրքը: Արգենտինահայ համայնքի  համար այն անգնահատելի է, քանի որ այնտեղի հայերս հիմնականում մահվան՝ ցեղասպանության մասին են հիշում, իսկ այս գիքրը կյանք է», – ասաց Աննա Արզումանյանը:

 

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Դիանա Յանսեի հետ

Hovannisian-JanseՐաֆֆի Հովհաննիսյանն այսօր հանդիպում ունեցավ Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Դիանա Յանսեի հետ:

 

Քննարկման ընթացքում պարոն Հովհաննիսյանն ու Նորին գերազանցության դեսպանը անդրադարձան մեր երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, կարծիքներ փոխանակեցին տարածաշրջանային անվտանգությանն ու դրանում Եվրոպայի եւ Հայաստանի դիրքորոշումներին առնչվող խնդիրների շուրջ: Միաժամանակ արծարծվեց ԼՂՀ-ի անկախության եւ ինքնիշխանության օրակարգը:

 

 

«Ժառանգություն» կուսակցության

լրատվական ծառայություն

 

Հանդիպում ԱՄՆ Կոնգրեսում հայանպաստ խմբի նորանշանակ համանախագահ Մայքլ Գրիմի հետ

500.Meeting with Grimm 19.09.2013Ս.թ սեպտեմբերի 18-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թ.Մարգարյանը հանդիպում ունեցավ ԱՄՆ Կոնգրեսում հայանպաստ խմբի նորանշանակ համանախագահ Նյու Յորքից կոնգրեսական Հանրապետական կուսակցության անդամ Մայքլ Գրիմի հետ:

 

Դեսպան Մարգարյանը շնորհավորեց Մ.Գրիմին համանախագահությունը ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություն մաղթեց իր պարտականությունների իրականացման ասպարեզում:

 

Կոնգրեսական Գրիմը վերահաստատեց իր հանձնառությունը շարունակելու իր սկզբունքային դիրքորոշումը Հայաստանին եւ հայ ժողովրդին վերաբերող հարցերում:

 

Դեսպան Մարգարյանն ու կոնգրեսական Գրիմը քննարկեցին ԱՄՆ Կոնգրեսի հայանպաստ խմբի օրակարգում գտնվող հարցերի լայն շրջանակը եւ իրականացվելիք աշխատանքները:

 

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանի արտաքին քաղաքականության, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի եւ տարածաշրջանային հարցերի շուրջ:

Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում

KONICA MINOLTA DIGITAL CAMERAՍ.թ. սեպտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդունեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Ավեսին և Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ռազմական կցորդ, փոխգնդապետ Ստիվ Ֆիլիփսին` վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ: Հանդիպման ընթացքում պարոն դեսպանը ներկայացրեց Հարավային Կովկասում  Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ ռազմական կցորդ փոխգնդապետ Նիկ Ուիկլիսին:

ՀՀ պաշտպանության նախարարը բարձր գնահատեց փոխգնդապետ Ստիվ Ֆիլիփսի` պաշտպանության ոլորտում հայ-բրիտանական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրումը, ինչպես նաև շնորհավորեց նորանշանակ ռազմական կցորդին` մաղթելով հաջողություններ նոր պաշտոնում:

ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դ.Տոնոյանը հանդիպեց Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի ներկայացուցիչ պարոն Քրիստոֆ Բիրվիրթին

Հակոբ ԻնջիղուլյանՍ.թ. սեպտեմբերի 19-ին ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դ.Տոնոյանը հանդիպեց Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի ներկայացուցիչ պարոն Քրիստոֆ Բիրվիրթին և քննարկեց փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համապատասխան ոլորտներում ընդհանուր համագործակցության հեռանկարները:

Հանդիպման ընթացքում Դ.Տոնոյանը, ի թիվս այլ հարցերի, քննարկեց նաև ադրբեջանական գերության մեջ գտվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հետ կապված իրավիճակը: Նա անդրադարձավ վերջին օրերին ադրբեջանական լրատվամիջոցներից մեկում տեղ գտած Ադրբեջանի Գերիների, պատանդների, անհետ կորածների պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովի հայտարարությանը, ով տեղեկացրել էր, որ հայ ռազմագերի Ինջիղուլյանը իբրև թե խնդրել է իրեն տեղափոխել 3-րդ երկիր: Եթե այդ տեղեկատվությունը ադրբեջանական իշխանությունների կողմից իրականցվող հերթական քարոզչական հնարք չէ, ապա դրա տրամաբանական շարունակությունը պետք է լինի Բաքվում ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակի` իր մանդատի շրջանակումներ գրավումը` Հակոբ Ինջիղուլյանին փախստականի կարգավիճակ շնորհելու գործընթաց սկսելու մասով:

Նա նաև տեղեկացրեց, որ հայկական կողմը բազմիցս վերահաստատել է Ինջիղուլյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու իր խոստումը՝ այսպիսով բացառելով «հետապնդումների զոհ դառնալու հիմնավորված երկյուղի» հավանականությունը, առավել ևս, որ չկան ռասայական, ազգային պատկանելության, կրոնի, քաղաքական կարծիքի կամ այլ առումներով այդ երկյուղը հաստատելու հիմքեր:

Ընդգծելով այս փաստերը՝ ՀՀ ՊՆ առաջին տեղակալը կոչ արեց ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակին և այլ շահառուներին նմանօրինակ դեպքերի քննարկման ժամանակ հաշվի առնել վերոնշյալ հանգամանքները:

Նա նաև նշեց, որ Ինջիղուլյանին «փախստականի կարգավիճակ» շնորհելը միգուցեև հնարավորություն է գերության մեջ խուսափելու նրա նկատմամբ ֆիզիկական բռնություններից, խոշտանգումներից և այլ ողբերգական հետևանքներից, ինչպիսիք տեղի են ունեցել նախկինում նման դեպքերի ժամանակ (մասնավորապես ադրբեջանական գերության մեջ սպանված հովվի՝ Մանվել Սարիբեկյանի դեպքը): Նշվեց, որ բացասական նախադեպերը պետք է բացառվեն, հետևաբար հնարավոր գործողությունները պետք է առավելագույնս զգուշորեն և բազմակողմանիորեն քննարկվեն:

Պարոն Բիրվիրթը խոստացավ ՀՀ ՊՆ առաջին տեղակալի ներկայացրած դիրքորոշումը փոխանցել գլխավոր գրասենյակ: Նա միաժամանակ ընդգծեց փախստականի կարգավիճակ սահմանելու մանդատային գործընթացում ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակի անկախությունը և դրա բացառապես մարդասիրական, ոչ քաղաքական մանդատը:

Ի հավելումն` նշվեց, որ հայկական կողմը պատրաստ է գոյություն ունեցող միջազգային և այլ ձևաչափերում առանց միջնորդական ջանքերի երկկողմանի մակարդակով ադրբեջանական իշխանությունների հետ քննարկել այսօրինակ դեպքերը:

 

 

 

ՀՀ ՊՆ վարչական համալիրում հյուրընկալվել են «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով համաժողովի մասնակիցները

4 «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով հայկական հիմնախնդիրների իրազեկման կառույցների ներկայացուցիչների համահայկական համաժողովի մասնակիցների հետ սեպտեմբերի 19-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հանդիպեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, բարձրաստիճան զինվորականներ:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը, ով նշեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը մեծ հնարավորություններ է ընձեռում Հայաստանի Հանրապետության արդար պահանջները միջազգային հանրությանը առավել լայնորեն ներկայացնելու, հասարակական կարծիքի հզոր ճնշում ձևավորելու համար:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց պաշտպանության նախարարության հետ համագործակցությունը և ընդգծեց բանակի դերը մեր հասարակության կյանքում:

ՀՀ պաշտպանության նախարարն իր խոսքում բարձր գնահատեց համաժողովի մասնակիցների, Հայ եկեղեցու, հայ ավանդական կուսակցությունների համապատասխան կառույցների, Հայկական բարեգործական ընդհանուր միության, Հայ դատի հանձնախմբի և Ամերիկայի Հայկական գրասենյակի, Սփյուռքի մյուս կառույցների ներկայացուցիչների ավանդը Հայոց  ցեղասպանության ճանաչման կարևորագույն գործում:

Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան պատասխանեց «Հայոց  ցեղասպանության  100-րդ  տարելիցին  ընդառաջ» խորագրով համաժողովի մասնակիցների հարցերին, որոնք վերաբերում էին ՀՀ ԶՈւ-ում ընթացող բարեփոխումներին, տարածաշրջանային խնդիրներին, Սփյուռքի կառուցների հետ համագործակցության հեռանկարներին:

Անչափահասի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան

դատարանԴատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է 13-ամյա անչափահասի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննության տեսուչ Վ. Համբարձումյանը և Ս. Աբրահամյանը 2013թ. օգոստոսի 4-ին Կոտայքի մարզի Հանքավան գյուղում տեղակայված «Տաք ջուր» հանգստյան գոտում սեռական հարաբերություն են ունեցել ակնհայտ 16 տարին չլրացած` 13-ամյա դեռահասի հետ:
Բացի այդ, նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2013թ. հուլիսի 26-ին Ս. Աբրահամյանը դեռահասի հետ սեռական հարաբերություն է ունեցել նաև Սևանի քաղաքային հին այգու տարածքում գտնվող կիսակառույց շինությունում:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Ս. Աբրահամյանին և Վ. Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով:

Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում

001 (1)Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Ռուբինյանց 4ա հասցեի բնակիչների հետ միասին մասնակցել է հերթական բարեկարգ ու հարմարավետ բակի հանդիսավոր բացման արարողությանը: Երևանի զարգացման 2013 թվականի ծրագրերի շրջանակում միայն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շուրջ երկու տասնյակից ավելի բակեր են բարեկարգվել ու հանձնվել բնակիչների տնօրինմանը: Տարոն Մարգարյանը շրջել և բնակիչների հետ միասին գնահատել է կատարված աշխատանքը: Ծրագրի շրջանակում բակը կահավորվել է նստարաններով, զրուցարաններով ու խաղային ատրակցիոններով: Բակային տարածքն ապահովվել է նաև գիշերային լուսավորությամբ: 

011Բնակիչների հավաստմամբ՝ բակն անխնամ է եղել դեռ խորհրդային տարիներից սկսած: Նրանք իրենց գոհունակությունն ու շնորհակալությունն են հայտնել քաղաքապետին մայրաքաղաքում օրեցօր ավելացող բարեկարգ բակերի ու Երևանը բնակիչների համար առավել հարմարավետ դարձնելու նախաձեռնությունների համար:  Նրանք նաև նշել են, որ սիրով են արձագանքել քաղաքապետ Տարոն Մարգարյանի կոչին ու հիմնականում իրենց ձեռքերով են ազատել ինքնակամ զբաղեցրած բոստանային տարածքները՝ նոր ու հարմարավետ հանգստի գոտի ունենալու համար:  

Աշխատանքային այցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաև Ուլնեցի և Ռուբինյանց փողոցները միմյանց կապող 2.6 կմ երկարությամբ ավտոմայրուղու կառուցման շինհրապարակ: Մայրաքաղաքում ընթացող ճանապարհաշինական խոշոր այս ծրագրի իրականացման արդյունքում զգալիորեն կբեռնաթափվի Դավիթ Անհաղթ-Ռուբինյանց և Ռուբինյանց-Սևակ փողոցների երթևեկությունը:  

Շինարարները քաղաքապետին զեկուցել են, որ աշխատանքներն ընթանում են համաձայն սահմանված ժամանակացույցի: Ծրագրի շրջանակում վերակառուցվել և լայնացվել է նաև երկաթգծի գոյություն ունեցող կամուրջը, որն այժմ ունի 66 մ երկարություն, 7.5 մ լայնությամբ երթևեկելի մաս և 1 մ լայնությամբ երկկողմանի  մայթեր: Տեղում նախագծի վրա Տարոն Մարգարյանին ներկայացվել է նաև, թե ճանապարհի ողջ երկայնքով այդ պահին որ հատվածում ինչ աշխատանքներ են ընթանում:  Ավտոճանապարհի կառուցմանը զուգահեռ, ամբողջությամբ փոխվել են նաև հեղեղատար և կենցաղային կոյուղագծերը: Այժմ ընթացքի մեջ են արտաքին լուսավորության համակարգի տեղադրման աշխատանքները: Ճանապարհի ողջ երկայնքով  կտեղադրվի 86 հենասյուն 172 լուսատուով. «Երկու փուլի էր բաժանված ծրագիրը: Առաջին փուլը մոտ 1.9 կմ էր, որի  80 տոկոսն արդեն ավարտին ենք հասցրել,  և երկրորդ փուլը 600մ է, որը ևս արդեն ավարտին է մոտենում: Մնացել է ավտոճանապարհի վերջին հատվածը, որն առաջիկա մեկ ամսվա ընթացքում ևս կավարտենք և կհանձնենք շահագործման: Այս ճանապարհի կառուցումով մենք հիմնականում չորս խնդիր ենք լուծում: Առաջին հերթին մայրաքաղաքի երթևեկի բեռնաթափման հետ կապված, քանի որ այս ճանապարհն, ըստ էության, զգալիորեն կթեթևացնի Ռուբինյանց փողոցի ծանրաբեռնված տրանսպորտային հոսքերը: Երկրորդը՝ այս հատվածում ապրում են շուրջ 10 հազար բնակիչներ, որոնց համար իրենց բնակարաններ հասնելը  60-70 տարի միշտ եղել է անհարմարավետ, և այսօր մենք նաև այդ հարմարավետությունն ենք ապահովում: Բացի այդ, բնակելի այս տարածքներում ընդհանրապես չի եղել կոյուղագիծ և այս ծրագրով մենք նաև, ինչպես կոյուղու, այնպես էլ խմելու ջրի և արտաքին լուսավորության խնդիրներն ենք լուծել»,- ընդգծել է քաղաքապետը:    

Հետևելով իրականացվող աշխատանքների ընթացքին` քաղաքապետը հանձնարարել է ամենօրյա հսկողություն սահմանել աշխատանքների կատարման ընթացքի նկատմամբ` խստորեն հետևելով սահմանված ժամանակացույցի պահպանմանն ու որակի ապահովմանը. «Ավտոճանապարհի կառուցման աշխատանքների որակը գնահատում եմ բավարար: Աշխատանքների որակի պահպանման խնդիրը  մշտապես գտնվում է, ինչպես մասնագետների, այնպես էլ իմ և քաղաքապետի առաջին տեղակալի հսկողության ներքո»,- ընդգծել է քաղաքապետը:

Կարապետ Ուլնեցի և Ռուբինյանց փողոցները միմյանց կապող նոր ավտոճանապարհի լայնությունը կկազմի 9 մ, երկու կողմերում կկառուցվեն նաև 1.5 մ լայնությամբ մայթեր:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Կեղծ դեղի ներմուծումը մերժվել է

Կեղծ դեղԴեղերի փորձագիտական կենտրոնի կողմից ՀՀ տարածքներ մուծվող դեղերի փորձաքննության ընթացքում կատարված նույնականացման արդյունքում պարզվել է, որ«Վիտաֆլեքս» ՍՊԸ-ի կողմից Վրաստանից ներմուծվող Սանդոստատին 0,1մգ/մլ 1մլ  ներարկման լուծույթ N5 դեղը չի համապատասխանում  գրանցման նմուշին` առկա է կեղծիքի կասկած: Այդ մասին տեղեկացվել է  ՀՀ-ում  դեղի գրանցման  հավաստագրի  իրավատիրոջը` Նովարտիս  Ֆարմա ԱԳ (Շվեյցարիա) ընկերությանը, որն էլ հաստատել է կեղծիքը:

Կեղծիքից զգուշանալու նպատակով Դեղերի փորձագիտական կենտրոնը ներկայացնում է կեղծ և  օրիգինալ  դեղերի  համեմատական նկարագրերը։ Ներմուծվող կեղծ Սանդոստատին 0,1մգ/մլ,                                                                                                                                          1մլ  ներարկման  լուծույթ N5-ի արտադրողն անհայտ է (այդ տողը բացակայում է), մինչդեռ ՀՀ-ում գրանցված դեղի տուփի վրա նշված է արտադրողի անունը և հասցեն։ Կեղծ դեղի եզրային կողի վրա ընկերության լոգոն հորիզոնական դիրքով է, իսկ ՀՀ-ում գրանցված դեղի մոտ՝ուղղահայաց:Կեղծ դեղի պիտակի ծայրերը սոսնձված չեն և առանձնանում են ամպուլայի ապակուց, մինչդեռ ՀՀ-ում գրանցված դեղի պիտակի ծայրերը հարթ սոսնձված են ամպուլայի ապակուն։Կեղծված է նաև դեղի պիտանելիության ժամկետը,ներդիրներում գրառումները ուկրաիներեն են՝տպագրված սև տպատառերով, մինչդեռ դրանք պետք է լինեն կապույտ տպատառերով, հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզվով:

Դեղի կեղծիքը հայտնաբերվել է ներմուծման փորձաքննության ժամանակ,ևներմուծումը մերժվել է: