Փարիզում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի

o_829727Ուրբաթ, սեպտեմբերի  27 -ին, Փարիզի կենտրոնում,շենքի նկուղային գարաժում, որտեղ գտնվում է ավտոսպասարկումը, պայթյուն է որոտացել: Զոհերի թիվը հասել է երեքի, ևս  մեկը վիրավոր է:

Ոստիկանությունը ստիպված էր Ֆրանսիայի մայրաքաղաքում, ԱԻ շրջակայքում, փակել երկու փողոց, հաղորդում է “Интерфакс“գործակալությունը:

Տեղի է ունեցել ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման նպատակով ստեղծված հանձնաժողովի առաջին նիստը

001 (1)Երևանի քաղաքապետարանում հրավիրվել է Երևանի ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման և կիրառման մեխանիզմների քննարկման, ինչպես նաև խնդրի առնչությամբ քաղաքացիական հասարակությանը հուզող հարցերի համակողմանի և լիարժեք տեղեկատվություն տրամադրելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ ստեղծված հանձնաժողովի առաջին նիստը: Նիստը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Վահե Նիկոյանը: Քաղաքապետի տեղակալը նախ տեղեկացրել է, որ հանձնաժողովի կազմի ձևավորման հետ կապված հրավերներ են ուղարկվել շահագրգիռ բոլոր կողմերին, հրապարակային հայտարարությամբ հրավիրվել են ֆիզիկական և իրավաբանական այլ անձիք նույնպես:
Հանձնաժողովի 36 անդամից նիստին մասնակցել է 31-ը: Հանձնաժողովի նիստին մասնակցության հրավեր ստացած Երևան քաղաքի ավագանու երեք խմբակցություններից նիստին ներկա է եղել ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչը, երկուսը հրաժարվել են նիստերին մասնակցելուց:
“Հարմարավետ, անվտանգ և մատչելի հասարակական տրանսպորտ ունենալու նպատակով պետք է քննարկենք այն բոլոր բաղադրիչները, որոնք ձևավորում են ուղևորափոխադրումների ինքնարժեքը: Հանձնաժողովի գործելաոճը պետք է լինի հանձնաժողովի աշխատանքների առավել թափանցիկության ապահովումը”,-ընդգծել է Վահե Նիկոյանը:
Նիստի ընթացքում Վահե Նիկոյանը հանձնաժողովի անդամների քննարկմանն է ներկայացրել Երևանի քաղաքապետի 2012 թվականի մարտի 30-ի 2911-Ա որոշմամբ հաստատված Երևան քաղաքի ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղային ցանցի այն հիմնական չափորոշիչները, որոնք կարող են հիմք հանդիսանալ ուղևորափոխադրումների վարձի ձևավորման համար: Մասնավորապես, որպես առաջին չափորոշիչ, նշվել է Երևան քաղաքի ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղային ցանցի ցուցանիշների ապահովումը (շարժակազմի քանակի, սպասարկման նախատեսված պարբերականության և դրա հիման վրա կազմված չվացուցակի ապահովում, գերբեռնված ուղևորափոխադրման բացառում): Երկրորդ չափորոշիչը շարժակազմի՝ երթուղիներում շահագործվելու թույլատրելի ժամկետի սահմանափակումն է (ավտոբուսների համար՝ 10, միկրոավտոբուսների համար՝ 5 տարի): Արժեհաշվարկի համար որպես չափորոշիչ առանձնացվել է նաև շահագործվող ավտոբուսների և միկրոավտոբուսների մոդելը։ Առաջարկվել է կարճաժամկետ և անհրաժեշտ ընտրվող չափորոշիչների համար մեկնակետային համարել այն մոդելները, որոնք ներկայում գերակշռում են քաղաքի տրանսպորտային ցանցում։
Որպես չորրորդ չափորոշիչ ներկայացվել է ՀՀ կառավարության 2007 թվականի սեպտեմբերի 13-ի 1082-Ն որոշմամբ սահմանված ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի տեխնիկական շահագործման համար սահմանված կարգի և նորմերի խստագույն պահպանումը՝ անսարք մեքենաների երթուղի դուրս գալը բացառելու նպատակով:
Վարորդների վարքագծի կանոնների սահմանումը և ապահովումը (արտաքին տեսք, սպասարկման որակ, վարք և այլն), ինչպես նաև աշխատանքային արտահագուստի առկայությունը նույնպես դիտարկվել են որպես պարտադիր չափորոշիչ։ Չափորոշիչների շարքում տեղ է գտել նաև հաշմանդամություն ունեցողների համար հասարակական տրանսպորտից (ավտոբուսներից) օգտվելու ապահովումը:
Հանձնաժողովի բոլոր անդամները չափորոշիչների վերաբերյալ ներկայացրել են իրենց դիրքորոշումներն ու առաջարկությունները, մասնավորապես, սոցիալական որոշ խմբերին ուղեվարձի արտոնությունների համակարգի ուսումնասիրման, դրա կիրառման հնարավորությունների քննարկման, համապատասխան առաջարկների փաթեթի ձևավորման վերաբերյալ առաջարկները:
Հանձնաժողովի անդամները քվեարկությամբ հաստատել են ներկայացված չափորոշիչները:
Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հաստատված չափորոշիչների հիման վրա մշակված հաշվարկները նախապես կներկայացվեն հանձնաժողովի բոլոր անդամներին և, ըստ այդմ, հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ հնարավորություն կունենա ներկայացնելու իր դիտողություններն ու առաջարկությունները, որոնք կքննարկվեն հանձնաժողովի հաջորդ նիստում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Ինքնասպանություն` Վանաձոր քաղաքում

ինքնասպանությունՍեպտեմբերի 27-ին, ժամը 18.15-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի թիվ 65 շենքի բնակարաններից մեկի պատշգամբում լվացքի պարանից կախված քաղաքացի կա, որի դին իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները 2-րդ հարկի պատշգամբից իջեցրել են 1929թ. ծնված Լ. Բ.-ի դին:

Կ.Փոլադյանը նշանակվեց Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակատար

PoladyanՀայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի հրամանով ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղար Կարեն Փոլադյանը:

Քննարկվել են 2013թ-ի Երևան քաղաքի համայնքային բյուջեի կատարման ընթացքի հետ կապված հարցեր

001Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քննարկվել են 2013թ-ի Երևան քաղաքի համայնքային բյուջեի կատարման ընթացքի հետ կապված հարցեր: Անդրադառնալով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարված աշխատանքների ցուցանիշներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ հետևողական աշխատանքը, հատկանշելով, որ քաղաքային տնտեսության տարատեսակ ծրագրերի իրականացման հարցում կարևոր է հենց այս բաղադրիչի մասով կայուն արդյունքների ապահովումը: Ըստ այդմ, քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներին և համապատասխան վարչությունների պատասխանատուներին հանձնարարել է քայլեր ձեռնարկել աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման ուղղությամբ:
Առանձնակի կարևորելով քաղաքային իշխանություն – բնակիչ կապի էլ ավելի ամրապնդումը, Տարոն Մարգարյանը հանձնարարել է հետևողական լինել քաղաքապետարանում և վարչական շրջաններում ստացված դիմումների ժամանակին և սպառիչ պատասխանների տրամադրման հարցում: Քաղաքապետը հանձնարարել է նաև խիստ ուշադրություն դարձնել քաղաքապետարանում և վարչական շրջաններում սահմանված քաղաքացիների ընդունելության օրերի ժամանակ, ինչպես նաև գործող թեժ գծի հեռախոսահամարներով բնակիչների կողմից բարձրացված խնդիրների լուծմանը և, անհրաժեշտության դեպքում, անհատապես հանդիպել կրկնակի դիմումներ ներկայացրած բնակիչների հետ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Իլհամ Ալիևը ստացել է «Լրագրողների ընկեր» մրցանակը

Իլհամ ԱլիևԱդրբեջանի լրագրողների պաշտպանության «RUH» կոմիտեն մի շարք թերթերի, լրատվական գործակալությունների, լրագրողների, էլեկտրոնային մեդիա օրգանների շրջանում հարցում է անցկացրել «Լրագրողների ընկեր» մրցանակի դափնեկրին որոշելու համար: Հարցման մասնակցած 100 մեդիա աշխատակիցներին տրվել է հետևյալ հարցը՝ «Ո՞ր հասարակական-քաղաքական գործիչն ու պաշտոնատար անձն է համարվում լրագրողների ընկերը»:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թրենդը»՝ հարցման մասնակիցների մեծամասնությունը՝ 89 տոկոսը, նախապատվությունը տվել է երկրի նախագահ Իլհամ Ալիևին: Կայքը գրում է, որ մրցանակի շնորհումը նպատակ ունի քարոզելու խոսքի ազատություն հասարակության մեջ և մամուլում, օգնել պետական կառույցների և ԶԼՄ-ների միջև կապի ամրապնդմանը: Ավանդաբար մրցանակը տրվում է երկրում ԶԼՄ-ների զարգացման գործում մեծ ավանդ ունեցած հասարակական-քաղաքական գործիչներին:
Հետաքրքական է, որ խոսքի ու մամուլի ազատության տեսանկյունից ամենևին էլ առաջատար դիրքում չգտնվող Ադրբեջանում լրագրողները հենց իրենք են մրցանակ տալիս այդ ազատությունը սահմանափակող պետության ղեկավարին:

 

 

Մ.Մարտիրոսյանն ազատվեց Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնից

դատարանՀայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը հիմք ընդունելով ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանի դիմումը՝ 2013թ. սեպտեմբերի 27-ի նիստում որոշել է վերջինիս ազատել զբաղեցրած պաշտոնից:

Իսրայելը ցրել է Գազայի գոտում կազմակերպված ցույցը

PALESTINIAN-ISRAEL-GAZA-CONFLICTԻսրայելցի զինվորականը հայտնում է, որ իրենք ցրել են Գազայի գոտու հյուսիսային սահմանային հատվածում դեպի Իսրայելի սահման շարժվող պաղեստինցիների ցույցը:

Հայտարարության մեջ ասվում է, որ զինվորները արցունքաբեր գազ են օգտագործել անմիջական սահմանային գոտի մտած 300 մարդուց բաղկացած ամբողը ցրելու նպատակով:

Գազայից 2005թ-ին նահանջած Իսրայելը՝ Համասի ղեկավարման տակ գտնվող տարածքը թշնամական է համարում: Ի պատասխան վերջին տարիներին զինյալների իրականացրած հրթիռային հարձակումներին՝ այն երկու մեծ ռազմական գործողություն է իրականացրել այդտեղ: Սահմանային շրջանում հիմնականում հանգիստ է եղել մինչ անցած տարվա նոյեմբերին Իսրայելի զինյալների իրականացրած հարձակումը:

Ուրբաթ օրվա ցույցը կազմակերպվել էր իսրայելական օկուպացիայի դեմ պաղեստինյան երկրորդ ապստամբության 13-րդ տարեդարձի կապակցությամբ:

Երուսաղեմում և Արևմտյան ափին ևս փոքր ցույցեր են կազամկերպվել:

 

Հայաստանը մասնակցում է Փարիզի «Top Resa» Զբոսաշրջության եւ ճանապարհորդության միջազգային մասնագիտական ցուցահանդեսին

SAMSUNG DIGITAL CAMERAՍեպտեմբերի 25-ին Փարիզում անցկացվող «Top Resa» Զբոսաշրջության եւ ճանապարհորդության  միջազգային մասնագիտական ցուցահանդեսի շրջանակներում, ուր Հայաստանը ներկայացնում են մոտ մեկ տասնյակ տուրիստական գործակալություններ, տեղի ունեցավ Հայաստանի տաղավարի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը։

Այնուհետեւ դեսպան Չիտեչյանը ելույթ ունեցավ Տուրիզմի ավագ մասնագետների ֆրանսիական ընկերակցության կոնֆերանսին: Դեսպանն իր խոսքում անդրադարձավ Հայաստանում զբոսաշրջության գրավիչ պայմաններին, ոլորտի դինամիկ ընդլայնմանը եւ դրա զարգացման հեռանկարներին, ինչպես նաեւ զբոսաշրջության խթանման գործում պետության կողմից ընձեռնած հնարավորությունների լայն շրջանակին:

Միջոցառման ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց Հայաստանի դեսպանի եւ Տուրիզմի ավագ մասնագետների ֆրանսիական ընկերակցության նախագահի միջև` 2014թ աշնանը կազմակերպել Տուրիզմի ավագ մասնագետների ֆրանսիական ընկերակցության ներկայացուցիչներից բաղկացած հատուկ խմբի այց Հայաստան:

Նախագահ Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Գվատեմալայի նորանշանակ դեսպանը

 4002Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Գվատեմալայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էրբերտ Էստուարդո Մենեսես Կորոնադոն (նստավայրը՝ Մոսկվա):

Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկու երկրները չեն կարողացել ըստ արժանվույն օգտագործել փոխգործակցության առկա ներուժը և զարգացնել միջպետական հարաբերությունները:

Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ Գվատեմալայի նորանշանակ դեսպանը մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու տարիներին կանի հնարավորը՝ լիարժեք օգտագործելու երկկողմ հարաբերությունները զարգացնելու ներուժը և հաջողություններ է մաղթել նրան այդ գործում:

 

Կայացել է Սոս Սարգսյանի թաղման կառավարական հանձնաժողովի նիստը

10726_am_2Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված թաղման կառավարական հանձնաժողովի նիստը:

Նիստում որոշվել է, որ մեծանուն դերասանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին, ժամը 18:00-ին՝ «Համազգային» պետական թատրոնում, վերջին հրաժեշտի արարողությունը՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 11:30-13:30-ը՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, հուղարկավորությունը՝ նույն օրը, ժամը 14:00-ին՝ Կոմիտասի անվան պանթեոնում:

Տղամարդիկ կանանց նկատմամբ իրականացվող բռնության վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով բարձրակրունկ կոշիկներով քայլերթ են կազմակերպել

men donned high heels and teetered around TorontoԿանանց նկատմամբ բռնությունների վերաբերյալ իրազեկության մակարդակը բարձրացնելու նպատակով այսօր հարյուրավոր տղամարդիկ բարձրակրունկ կոշիկներով շրջել են Տորոնտոյում:

«Մեկ մղոն նրա կոշիկներով» մենամյա բարեգործական միջոցառումը հինգերորդ տարին է ինչ անց է կացվում Կանադայում:

Ականատեսները Twitter կայքում տեղադրել են միջոցառման մասնակից տղամարդկանց լուսանկարները, որտեղ նրանք կրում են նեոնային վարդագույն բարձրակրունկներից մինչև հաստ պլատֆորմներ:

«Մեկ մղոն նրա կոշիկներով» միջոցառումը տղամարդկանց միջազգային քայլերթ է, որի նպատակը բռնաբարությունը, սեքսուալ բռնությունը և գենդերային բռնությունները դադարեցնելու կոչ անելն է, սկսվել է Կալիֆորնիայում 2001թ-ին:

Բարձրակրունկ կոշիկներով տղամարդկանց ուշադրություն գրավող միջոցառումը ստեղծվել է սովորաբար հանրությունից թաքցվող և արդյունքում մոռացվող խնդիրների շուրջ երկխոսությունների ստեղծման նպատակով:

2009թ-ին Տորոնտոյում կազմակերպված այս միջոցառման ժամանակ հավաքվել էր 400,000 դոլար:

Կազմակերպիչներից մեկի խոսքով անցած տարի միջոցառմանը 11 տարեկանից մինչև 70 տարեկան 1000 տղամարդ է մասնակցել:

Այս տարի միջոցառումը նպատակ ունի Կանադայում կանանց նկատմամբ բռնությունների վերաբերյալ տղամարդկանց իրազեկությունը բարձրացնելու նպատակով իրականացվելիք ծրագրերի համար հավաքել 125,000 դոլար:

 

Պոռնո սկանդալ Ստամբուլի դպրոցում

dprocՍտամբուլի մասնավոր դպրոցներից մեկում օտարերկրյա հպատակություն ունեցող ուսուցիչը գաղտնի կերպով ներքևից լուսանկարել է 6-15 տարեկան աղջիկների շրջազգեստները: Ոստիկանները ուսուցչին կարողացել է հայտնաբերել՝ հետևելով համացանցից պոռնո նյութերի ներբեռնումներին: Մեղադրյալի համակարգչում գտնվել են 1117 մանկական պոռնո լուսանկար, ինչպես նաև 80 վիդեո և 19 աշակերտուհու անհարիր լուսանկար: «Ռադիկալը» հաղորդում է, որ ուսուցչին կալանավորել են, նրա համակարգիչները՝ առգրավել:

9-ամյա թուրք աշակերտը խստորեն քննադատել է վարչապետ Էրդողանին

ashakertԱնթալիայի դպրոցներից մեկում մի զավեշտալի դեպք է գրանցվել, որի մասին պատմում է «Դողան» լրատվական գործակալությունը: Քաղաքի միջնակարգ դպրոցներից մեկի 2-րդ դասարանում դասարանի ավագի ընտրության ժամանակ դասղեկը որոշել է, որ նախորդ տարվա ավագը շարունակելու է կատարել իր պարտականությունները: Ուսուցչի այս որոշումը դուր չի եկել 9-ամյա աշակերտներից մեկին, որն էլ այսպիսի հետաքրքիր միտք է արտահայտել. «Իսկ եթե ընտրություն անցկացնենք ի՞նչ կլինի: Ես չեմ հավատում, որ ընտրությունը լավ բան է: Վարչապետն էլ ընտրությամբ եկավ, սակայն ծառեր է հատում, ջրաշիթ ու գազ է կիրառում»:
Աշակերտի այս խոսքերից հետո ուսուցչուհին զգուշացում է արել ըմբոստ աշակերտին, ապա նաև տեղի ունեցած մասին գրել իր «Facebook»-յան էջում՝ իր աշակերտին անվանելով «ավազակային ոգով դաստիարակված հայրենիքի դավաճան»: Այս գրությունը տեսել է երեխայի մայրը և ուսուչուհուն հրավիրել հաշիվներ պարզելու:

Կրակել են Էրդողանի անվտանգության ծառայության վրա

erdoganԻնչպես հաղորդում է թուրքական «Զամանը»՝ Ստամբուլի Սաբիհա Գյոքչե օդանավակայանից վերադառնալիս Մուստաֆա Քեմալի կամրջի մոտ անհայտ անձինք կրակ են բացել վարչապետ Թայիփ Էրդողանի անվտանգության ծառայության վրա: Նախնական տվյալներով՝ կրակել են յոթ անգամ: Դեպքի վայր են եկել ոստիկանական ջոկատներ, ներկայումս կատարվում է հետաքննություն:

Վարչապետը ծանոթացել է «Մենթոր Գրաֆիկս» ընկերության կողմից իրականացվող ՏՏ ոլորտի զարգացման ծրագրերին

10725_am_5Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Երևանի Թումո ստեղծարար կենտրոնում տեղակայված «Մենթոր Գրաֆիկս Հայաստան» ընկերություն՝ ծանոթացել վերջինիս նորաբաց գրասենյակում ստեղծված պայմաններին և գործունեությանը:

Ողջունելով ներկաներին՝ կառավարության ղեկավարը նախ շնորհավորել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի բոլոր մասնակիցներին՝ վերջին հինգ տարիների ընթացքում մեր երկրում այս բնագավառում արձանագրվող հաջողությունների կապակցությամբ: Վարչապետը նշել է, որ վերջին տարիներին ՏՏ ոլորտում, որը կառավարության գերակայություններից մեկն է, տեղի են ունենում որակական փոփոխություններ: «Ակնհայտ է, որ որակական փոփոխությունների մեջ իրենց դերակատարությունն ունեն նաև այն աշխարհահռչակ ընկերությունները, որոնք ՀՀ-ում ծավալում են արդյունավետ գործունեություն: Այսօր մենք այստեղ ենք, որպեսզի արձանագրենք «Մենթոր Գրաֆիկս»-ի հաջողություններից մեկը, մասնավորապես, հինգ տարվա գործունեության արդյունքում ընկերությունը մի քանի անգամ ավելացրել է իր աշխատանքների ծավալները, կարողացել է հավաքագրել բարձրորակ մասնագետներ: Ընկերությունը դրանով իսկ նպաստել է Հայաստանում ՏՏ-ի որորտի զարգացմանը և մեր երկրի դիրքարավորմանը, որպես այս բնագավառում հարաբերական առավելություն ունեցող պետություն: Իհարկե վաղ է հանգստանալ՝ արձանագրելով այս հաջողությունները, որովհետև դեռևս մեծ անելիքներ ունենք»,– նշել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետի խոսքով՝ Հայաստանն ունի առաջնակարգ ընկերություններ ներգրավելու կարիք, որոնք իրենց հետ բերում են նոր մշակույթ, հնարավորություն են տալիս Հայաստանում ձևավորել նոր ինստիտուտներ և հարաբերություններ: «Մի կողմից դա հնարավորություն է տալիս, որպեսզի զգանք, որ այդ կապերի շնորհիվ համաշխարհային տնտեսության մեջ ունենք մեր դերակատարությունը, մյուս կողմից՝ թույլ է տալիս ավելի արագ տեմպերով իրականացնել բարեփոխումներ: «Մենթոր Գրաֆիկս»-ն այդ ընկերություններից մեկն է և նրա հաջողությունները Հայաստանի Հանրապետությունում մեզ ոգևորում են: Մենք պետք է շարունակենք մեր ռազմավարությունը, որպեսզի նմանատիպ ընկերություններն իրենց հարմարավետ զգան մեր բիզնես միջավայրում»,– ասել է կառավարության ղեկավարը:
ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը ևս կարևորել է առաջատար ընկերությունների ներգրավումը հայաստանյան շուկա և նշել. «Ցանկանում եմ շնորհավորել վարչապետին և ՀՀ կառավարությանը՝ Հայաստանում այնպիսի պայմաններ ապահովելու համար, որոնց արդյունքում այստեղ են հայտնվում այսպիսի միջազգային ներդրողներ, ինչպիսին է նաև «Մենթոր Գրաֆիկս Կորպորացիա»-ն»: 
«Մենթոր Գրաֆիկս կորպորացիա»-ի նախագահ Գրեգորի Հինկլը նշել է, որ իր գլխավորած ընկերությունը ևս ամեն ինչ կանի՝ ՏՏ ոլորտում մեր երկրի համար նոր հաջողություններ գրանցելու համար: Գրեգորի Հինկլի խոսքով՝ էլեկտրոնային դիզայնի ավտոմատացման ոլորտում Հայաստանն աշխարհում ապահովում է արտադրանքի հինգ տոկոսը, ինչը այս բնագավառում մեր երկրի զարգացման կարևորագույն նախադրյալներից մեկն է:
«Մենթոր Գրաֆիկս Կորպորացիա»-ն (Nasdaq: MENT) էլեկտրոնիկայի և ծրագրային ապահովման լուծումների ուղղվածությամբ աշխարհի առաջատար ընկերություններից է, որն իր գործունեությունն իրականացնում է ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ճապոնիայում, Պակիստանում, Հնդկաստանում, Եգիպտոսում և Հայաստանում: Ընկերությունն զբաղվում է էլեկտրոնիկայի և կիսահաղորդիչների ոլորտում աշխարհի հեղինակավոր ընկերություններին արտադրության, մասնագիտական խորհրդատվության և բարձրորակ սպասարկման տրամադրմամբ:
2008 թ. հուլիսին «Մենթոր Գրաֆիկս»-ն իր ներկայացուցչությունը բացել է Հայաստանում` գնելով «Պոնտե Սոլյուշնս» ընկերությունը (Մաունթին Վյու, Կալիֆորնիա): ՀՀ-ում 5-ամյա գործունեության արդյունքում ընկերությունը գրեթե եռապատկել է իր կարողությունները. 2008 թվականին «Մենթոր Գրաֆիկս»-ն ուներ միայն մեկ բաժին, կար մոտ 40 աշխատակից: 5 տարվա ընթացքում այստեղ բացվել է ևս երկու բաժին, իսկ աշխատակիցների թիվը կազմում է 120:

 

Ռուս զինվորները Դաղստանում 5 զինյալ են սպանել

russia kills militantsՌուսաստանի հակաահաբեկչական գործակալությունից հայտնել են, որ իրենց ուժերը հարավային Ռուսաստանի Դաղստանի նահանգում հինգ կասկածյալ զինյալներ են սպանել:

Ազգային հակաահաբեկչական կոմիտեի հայտարարության մեջ ասվում է, որ զինյալները սպանվել են ուրաբթ օրը Դերբենդ քաղաքում: Հայտարարության մեջ նշվում է, որ անվտանգության ուժերը շրջապատել են տունը, որտեղ գտնվում էին զինյալները և կրակահերթի ընթացքում սպանել նրանց, քանի որ նրանք հրաժարվել են հանձնվել:

Կոմիտեի տվյալներով՝ զինյալներից մեկը ոստիկանության և այլ իշխանավորների վրա հարձակումների կազմակերպիչ է եղել:

Դաղստանը Չեչնիայում տեղի ունեցած երկու անջատողական պատերազմներից հետո դարձել է մահմեդականների խռովությունների կենտրոն:

 

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Արաքսի Սարյանի մահվան կապակցությամբ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Սարյանների ընտանիքին՝ անվանի երաժշտագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ պետական մրցանակների երաժշտության հանձնախմբի երկարամյա նախագահ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արաքսի Սարյանի մահվան կապակցությամբ: Հանրապետության Նախագահը սիրված մտավորականի մահվան կապակցությամբ խորին ցավակցություն է հայտնել նրա ընտանիքի անդամներին, հարազատներին և մերձավորներին:

 

FEMEN-ի կիսամերկ ակտիվիստները աղմուկ են բարձրացրել Փարիզի նորաձևության շաբաթի ժամանակ, տեսանյութ

o_829526Ֆեմեն շարժման ակտիվիստուհիները ներխուժել են փարիզյան նորաձևության շաբաթի շրջանակում  տեղի ունեցած նորաձևության  ցուցադրություն: Երկու աղջիկներ  փորձել են  խանգարել  Nina Ricci նորաձևության տան նոր հավաքածուի ցուցադրությունը: Կիսամերկ նրանք բարձրացել են անմիջապես պոդիումի վրա և սկսել են զանազան լոզունգներ գոչել, հաղորդում է  NY Magazine-ը:

Մինչև գոտկատեղը մերկ երկու աղջիկներբարձրացել են բեմ գերմանուհի մոդելի դուրս գալու ժամանակ և սկսել են գոռալ .”Моdel dоn’t go to brothel” (“Մոդել մի մտի բորդել, “) և”Fashion – dictaterror” (“Նորաձևությունը  – դիկատորական ահաբեկչություն է”): Ավելի ուշ ոստիկանությանը հաջողվել է պարզել աղջիկների ինքնությունը: Նրանք Ուկրաինայի քաղաքացիներ  Յանա Ժդանովան և Ալեքսանդրա Շևչենկոն են: Օգոստոսին նրանք լքել են երկիրը`պնդելով, որ իշխանությունները իրենց նկատմամբ ահաբեկչության գործ են սարքել:

Ինչպես միշտ,  FEMEN -ի ակցիան չեն թողել երկարի: Միքանի վայրկյանում նրանց կոպտորեն իջեցրել են բեմից և տարել անվտանգության աշխատակիցների սենյակ:

Ֆեմինիստուհիները կարծում են, որ այժմյան նորաձևության արտադրությունը սեքսիզմ է քարոզում և աղավաղում կանացի գեղեցկությունը: Ավելի վաղ  FEMEN ներկայացուցիչները փորձել են խանգարել սուպերմոդել Հայդի Կլումի հեռուստաշոուն:

Կապանի «Գանաձասարը» հաղթեց նվազագույն առավելությամբ

Ֆուտբոլի Հայաստանի առաջն 28802Րոպեներ առաջ Կապանի «Գանձասար» մարզադաշտում ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 7-րդ տուրի տեղի «Գանձասարի» և Երևանի «Ուլիսի» հանդիպումը: Տանտերերին հաղթանակ բերեց հանդիպման 10-րդ րոպեին Արտակ Դաշյանի հյուրերի դարպասը խփած միակ գնդակը` 1:0:

43-րդ րոպեին նրա թիմակից Նարեկ Բեգլարյանը չկարողացավ անվրեպ իրացնել 11 մ-ոց տուգանայի  հարվածը:

Այս հաղթնակի շնորհիվ կապանցի ֆուտբոլիստներն իրենց միվորների պաշարը հասցրին 11-ի և  անցկացրած 7 խաղից հետո 3-րդ տեղում են:

«Արարատը» նույնպես ունի 11 միաավոր, իսկ աղյուսակը գլխավորում է «Փյունիկը»` 12 միավոր: Սակայն այս թիմերը մեկ հանդիպում պակաս են անցկացրել:

Առաջիկա երկու օրերին կկայանան 7-րդ տուրի մյուս երեք խաղերը:

Տեխնիկական արդյունքներ

«Գանձասար» – «Ուլիս»՝ 1։0

Արտակ Դաշյան, 10