Հենրիխ Մխիթարյանը փայլուն խաղաց

ՀՄ221286851373746587Գերմանիայի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 5-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ 6:2 հաշվով առավելության հասավ «Համբուրգի» նկատմամբ: Հենրիխ Մխիթարյանը փայլուն խաղաց: Նա 22-րդ րոպեին խփեց «Բորուսիայի» երկրորդ գնդակը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը 65-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց:

24-ամյա Մխիթարյանը Գերմանիայի ընթացիկ առաջնությունում իր 3-րդ գնդակը խփեց: Հայ ֆուտբոլիստը 79-րդ րոպեին փոխարինվեց:

«Բորուսիան» 5-րդ անընդմեջ հաղթանակը տարավ և 15 միավորով առջևում է: 2 միավոր պակաս ունի Մյունխենի «Բավարիան»:

 

Տեխնիկական արդյունքներ

«Բորուսիա» – «Համբուրգ»՝ 6:2

Էմերիկ Օբամեյանգ, 19, 65, Հենրիխ Մխիթարյան, 22, Ռոբերտ Լևանդովսկի, 73, 81, Մարկո Ռոյս, 74 – Ժի Գին Լամ, 26, Հայկո Վեստերման, 49

Արա Զոհրաբյանը` ՓՊ նախագահ

Արա ԶոհրաբյանՀՀ փաստաբանների պալատի նախագահի  ընտրությունների հաշվիչ հանձնաժողովն ավատեց ձայների հաշվարկը եւ քիչ անց պաշտոնապես կհայտարարի, որ Արա Զոհրաբյանն ընտրվել է ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ: Ձայները բաժանվել են հետեւյալ կերպ`Արա Զոհրաբյան`714, Տիգրան Աթանեսյան` 94, Կրոմվել Գրիգորյան` 84: 19 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: սրանք այն քվեաթերթիկներն են, որոնցում կամ նշում չկար, կամ « ծիտիկը» դրված էր մի քանի թեկնածուի անվան դիմաց: Չնայած հաշվիչ հանձնաժողովը խոստացել էր, որ ընտրության արդյունքները կհրապարակի կեսգիշերին մոտ, ժամը 21.20 արդյունքներն արդեն հայտնի էին:

aravot.am

Հոլանդիայում մարզում են ոստիկան-առնետներին

1-10_475_280Ռոտերդամի ոստիկանությունը պայթուցիչներ ու թմրանյութ գտնելու համար սկսել է առնետներ մարզել: Այս գործում, փորձագետների կարծիքով, կրծողները շներին չեն զիջում: Առաջին “ոստիկաններին”անվանել են Մեգրե, Պուարո ու Դերիկ` սերիալների դետեկտիվների անուններով:

Այդպիսով, Նիդեռլանդերը կդառնան աշխարհում առաջին երկիրը, որտեղ հետաքննությանը կմասնակցեն վարժեցրած առնետներ:

Եվրախորհրդարանի պատգամավորը քննադատել է պաշտոնական Բաքվին

2Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Վիոլա Ֆոն Կրամոնը հանդես է եկել Ադրբեջանում հոկտեմբերի 9-ին կայանալիք նախագահական ընտրություններին կառույցի դիտորդական խումբ ուղարկելու որոշման հետ կապված հայտարարությամբ։

“Հուսով ենք, որ Եվրախորհրդարանի դիտորդական խումբը կնպաստի նրան, որ ժողովրդավարական ընդդիմությունը կարողանա մրցակցել ընտրություններում”,-ասել է նա։

Վիոլա Ֆոն Կրամոնը քննադատել է Ադրբեջանի իշխանություններին ընտրական մրցապայքարից ընդդիմադիր Ռուստամ Իբրահիմբեկովին հեռացնելու համար, հայտնում է ադրբեջանական “Թուրան” գործակալությունը։

Պատգամավորը նաև ընդգծել է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակն անհանգստացնող է, քանի որ “իշխանություններն արգելում են ազատ ու խաղաղ հավաքները”։

 

 

 

 

Տնտեսական ու սոցիալական խորհուրդների և համանման ինստիտուտների միջազգային ասոցիացիայի գլխավոր 13-րդ վեհաժողովն ավարտեց իր աշխատանքը

фотографияՍեպտեմբերի 11-ին Ալժիրի մայրաքաղաք Ալժիրում  շարունակվեց Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման ինստիտուտների միջազգային ասոցիացիայի Գլխավոր 13-րդ  վեհաժողովի նիստը, որին մասնակցում էր նաև ասոցիացիայի անդամ, ՀՀ հանրային խորհրդի պատվիրակությունը Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ: Ասոցացիայի կազմում այժմ 73 երկիր կա:

P1030585Վեհաժողովը ողջունեց Ալժիրի վարչապետը, որը ուշացումով ներկայացավ, քանի որ երկրի նախագահի հետ քննարկում էր նոր կառավարության կազմը:

2012 թ. Ռիո դե Ժանեյրոյում ասոցիացիան Ռուսաստանի նախաձեռնությամբ ընդունել է մի փաստաթուղթ ճգնաժամի հաղթահարման  և բնակչության խոցելի խավերի համար այն ավելի մեղմ դարձնելու մասին: Այս անգամ Ռուսաստանի պատվիրակությունը` Ե.Պ. Վելիխովի ղեկավարությամբ, տեղեկացրեց, որ Ռիո դե Ժանեյրոյում ընդունված փաստաթղթի դրույթների մեծ մասը ներկայացված են եղել վերջերս Սանկտ Պետերբուրգում կայացած Քսանյակի հավաքին և ներառվել են վերջնական կոմյունիկեի մեջ:

Այնուհետև Չինաստանի ներկայացուցիչը ներկայացրեց, թե ինչ պետք  անեն ՀԽ-ներն իրենց երկրներում աղքատության հաղթահարման համար: Այս թեման բուռն քննարկումների առիթ դարձավ: Բուռն քննարկումներ տեղի ունեցան նաև, երբ Իտալիայի ՀԽ նախագահն իր զեկույցում ներկայացրեց իր երկրում մղվող պայքարը կոռուպցիայի դեմ: Բազմաթիվ երկրների պատվիրակներ ներկայացրին իրենց երկրներում կոռուպցիայի մակարդակը և նշեցին, որ այդ երևույթի դեմ պայքարն անհնար է առանց քաղաքացիական հասարակության:

P1030580Ասոցիացիայի կանոնադրության համաձայն` նախագահի պաշտոնը զբաղեցվում է ռոտացիայի սկզբունքով`ըստ աշխարհամասերի: Այժմ Ասիայի հերթն էր, և երկու տարով ընտրվեց ռուսաստանցի  Եվգենի Պավլովիչ Վելիխովը, որը ներկայացրեց, թե առաջիկա երկու տարում   կազմակերպության աշխատանքներում ինքն ինչն է կարևորելու: Ընտրվեց նաև նախագահություն: Այնուհետև ասոցիացիային անդամակցելու համար դեմեցին Արգենտինան և Լիբիանը, որոնք որոշ ժամանակ կաշխատեն դիտորդի կարգավիճակով:

 

«Time» հանդեսը անհավատալի լուսանկարներ է հրապարակել Սիրիայից

siriaԻնչպես հաղորդում է թուրքական «Ռադիկալը»՝ երեկ «Time» հանդեսը անհավատալի լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են Սիրիայում: Հանդեսի ֆոտոլրագրողներից մեկը, որի անունը չի հրապարակվում, մի լուսանկար է արել, որտեղ վայրկյան առ վարկյան երևում է, թե ինչպես են Ալ-Քայիդայի ընդդիմադիր ուժերը սպանում Ասադի զինվորներից մեկին:

Հալեպի մոտակայքում տեղի ունեցած դեպքը ցույց է տալիս, թե Ալ-Քայիդայի իրաքյան թևը հանդիսացող Իրաքի իսլամական էմիրությունը ինչպիսի ազդեցություն ունի Սիրիայում: Հայտնի է, որ այս կազմակերպությունը ստվերում է թողել նույնիսկ Սիրիայում լայն քննարկումների առարկա դարձած Էլ Նուսրա կազմակերպությանը՝ դաժանորեն մահապատժի ենթարկելով Ադասի կողմնակիցներին: Այս ամենը վկայում է այն մասին, թե ինչքան է պատերազմը դուրս եկել վերահսկողությունից:

 

Արտասովոր հաշիվ` ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում

Ֆուտբոլի Հայաստանի առաջն 28802Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 5-րդ տուրում արտասովոր հաշիվ  գրանցվեց Կապանի «Գանձասարի» և մարտունու «Ալաշկերտի» մրցամարտում: Տանտերերը  հաղթեցին 9:2 հաշվով: Հեթտրիկի հեղինակ դարձավ Նարեկ Բեգլարյանը:

5-րդ տուր

Տեխնիկական արդյունքներ

«Գանձասար» – «Ալաշկերտ»՝ 9:2

Նարեկ Բեգլարյան, 14, 22 (11մ), 66, Սամվել Մելքոնյան, 42, Շոթա Ջիքիա, 50, Գորան Օբրադովիչ, 58, Արթուր Բարսեղյան, 73, Արտակ Դաշյան, 78 Արարատ Առաքելյան, 90 – Միհրան Մանասյան, 44 (11մ), 80

«Շիրակ» – «Արարատ»՝ 1:1

Անդրանիկ Բարիկյան, 51 – Գևորգ Նռանյան, 44

«Միկա» – «Բանանց»՝ 0:0

Մեծ Բրիտանիան հավանություն է տվել Սիրիայի հարցում ռուս-ամերիկյան ծրագրին

britaniaՄեծ Բրիտանիայի կառավարությունը հավանություն է տվել Սիրիայի հարցով ԱՄՆ-ի և Ռուսաստանի ձեռք բերած համաձայնությանը: Այս մասին է հայտարարել Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը: «Ես բանակցել եմ ԱՄՆ-ի պետքարտուղարի հետ: Մեծ Բրիտանիան իր աջակցությունն է հայտնում ռուս-ամերիկյան համաձայնությանը՝ կապված Սիրիայում քիմիական զենքի գործոնի հետ: Այժմ սպասվում է արագ աշխատանք այս ծրագրի իրականացման համար»,-գրել է Հեյգը իր «Twitter»-յան էջում:

Հիշեցնենք, որ օրերս Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտգործնախարարները Ժնևում տեղի ունեցած հանդիպման ժամանակ համաձայնության էին եկել սիրիական կառավարության տրամադրության տակ գտնվող քիմիական զենքի ծավալի և տեսակների հարցում՝ մշակելով հետագա գործողությունների ծրագիրը: Սպասվում է, որ մոտ օրերս Ռուսաստանն ու ԱՄՆ-ը Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը կներկայացնեն իրենց առաջարկությունները սիրիական խնդրի շուրջ:

Ադրբեջանում նախագահի թեկնածուների հնարավորություններն անհավասար են. ԵԽԽՎ

1Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Ադրբեջանում նախընտրական մոնիթորինգի առաքելությունը հոկտեմբերի 9-ի նախագահական ընտրություններին ընդառաջ հանդես է եկել Ադրբեջան ճանաչողական այցի վերաբերյալ հայտարարությամբ:

Փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանի իշխանութուները պատրաստ են ապահովել միջազգային դիտորդների հասանելիությունը ընտրությունների մոնիթորինգին, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքի արդյունավետությունը կերևա ընտրությունների օրը:

Առաքելության անդամների կարծիքով՝ առաջիկա ընտրություններն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան մրցակցային մթնոլորտում, ու թեև թեկնածուների վերջանական գրանցումը չի ավարատվել, ընտրապայքարին կմասնակցի 10 թեկնածու:

Միևնույն ժամանակ գործող նախագահի “իրական մրցակիցների” բացակայությունը համազգային լուրջ բանավեճերի բացակայության պատճառ է դարձել:

Ընդդիմության պոտենցիալ թեկնածուների քաղաքական հարթակները բավական անորոշ են, պայքարն ընթանում է անձնական մակարդակի վրա:

ԵԽԽՎ դիտորդները հիասթաված են նաև Ալիևի՝ նախըտրական քարոզարշավ չանցկացնելու մասին որոշումից: Վերջինս այդ որոշումը պատճառաբանել է նրանով, որ իրնքը հայտնի է իր գործերով:

Միաժամանակ նրա հաճախակի ներկայությունը զանգվածային մի շարք լրատվամիջոցներում, որը հիմնավորվում է նախագահի իր գործառույթների կատարմամբ, իր մրցակիցներին դնում է ոչ շահեկան դրության մեջ:

Ավելին, ԵԽԽՎ զեկույցներում արտացոլված մի շարք առաջարկություններ չեն իրագործվել:

Առաքելությունը Ադրբեջանում է գտնվել սեպտեմբերի 10-13-ը՝ Ադրբեջանի Միլի Մեջլիսի հրավերով և հանդիպումներ է ունեցել թեկանծուների, ԿԸՀ անդամների և այլ կառույցների ներկայացուցիչների հետ:

 

 

 

Յուրա Մովսիսյանը` գոլի հեղինակ

Յուրա Մ221316001378040756Հայաստանի ֆուտբոլի  հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը հաղթանակ պարգևեց  Մոսկվայի «Սպարտակին»: Նրա թիմը 1:0 հաշվով առավելության հասավ  «Վոլգայի» նկատմամբ:

ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 8-րդ տուրի այդ խաղը կայացավ Նիժնի Նովգորոդում:  32-րդ րոեպեին Մովսիսյանը գլխի հարվածով գրավեց մրցակցի դարպասը: Նա Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում իր գոլերի քանակը հասցրեց 4-ի:

«Սպարտակի» մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիս: Նա փոխարինվեց 68 րոպեին:

«Սպարտակը» ունի 17 միավոր և 3 միավորով  ետ է  մնում աղյուսակը գլխավորող ԲԿՄԱ-ից:

Հաջորդ խաղը «Սպարտակը» կանցկացնի ԲԿՄԱ-ի հետ:

Տեխնիկական արդյունքներ

«Վոլգա» – «Սպարտակ»՝ 0:1

Յուրա Մովսիսյան, 32

Հայ շախմատիստները մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում. 1-ին փուլ

25441 chessԹուրքիայում մեկնարկեց մինչև 20 տարեկան շախմատիստների աշխարհի առաջնությունը: ահա, թե ինչպես հանդես եկան Հայաստանի ներկայացուցիչները.

 

 

Մուհամեդ Լուտֆի – Սամվել Տեր-Սահակյան` 1:0
Բորհեյմ Գրեյգ – Վահե Բաղդասարյան` 1/2:

1/2 Սոյդան Բուսրա – Մարիա Գևորգյան` 0:1

ԱԳ նախարարը հանդիպել է ԵՄ կրթության հանձնակատարին

494. Minister Nalbandian met with EU Commissioner for Education 14.09.2013Սեպտեմբերի 14-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպլ է ԵՄ կրթության, մշակույթի, բազմալեզվականության և երիտասարդության հարցերով հանձնակատար Անդրուլա Վասիլիուին։

Ինչպես տեղեկանում ենք ԱԳՆ մամլո ծառայությունից, զրուցակիցները քննարկել ենին կրթության, մշակույթի և երիտասարդության ոլորտում Հայաստանի և Եվրոպական միության համագործակցության հեռանկարները։ Երկուստեք կարևորվել են երիտասարդության միջև շփումները, որին մեծապես կարող են նպաստել ռեադմիսիայի և մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագրի շուտափույթ ուժի մեջ մտնելը։

Նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանը կրթության և մշակութային ոլորտներում սերտ կապեր է հաստատել եվրոպական երկրների հետ, իսկ այս բնագավառներում Եվրամիության կողմից իրականացվող ծրագրերը լուրջ հնարավորություն են ընձեռում կրթական ստանդարտների մոտարկման, մշակութային երկխոսության և ուսանողական ու երիտասաարդական փոխանակումների համար։

Հանձնակատար Վասիլիուն ասել է, որ ԵՄ-ն նախատեսում է էլ ավելի սերտացնել վերոհիշյալ բնագավառներում համագործակցությունը Արևելյան գործընկերների հետ:

Շերը մերժել է Օլիմպիական խաղերի բացման արարողության մասնակցության հրավերը

cherՀետևելով նույնասեռականների դեմ օրենքը բոյկոտելու նպատակով Սանկտ Պետերբուրգի միջազգային կինոփառատոնի մասնակցության հրավերը մերժած Վենտվորտ Միլերի քայլին՝ Շերը, նույնասեռականների դեմ օրենքի պատճառով, նույնպես հրաժարվել է Եվրասիական այդ պետություն գնալու հնարավորությունից: 67-ամյա երգչուհուն հրավիրել էին մասնակցելու Սոչիում կայանալիք 2014 թ-ի Ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությանը, սակայն նա միանգամից մերժել էր:

Երգչուհին մասնակցության առաջարկություն կատարած իր ընկերոջից ցանկացել էր իմանալ, թե ինչու է այնտեղ նման ատելություն ստեղծվել նույնասեռականների նկատմամբ, և չնայած իր ընկերը նշել է, որ երկրի բնակչությունը կառավարության նման չի մտածում՝ այնումաենայնիվ, քանի դեռ այդ երկրում գործում է նման օրենք Շերը, ով հանդիսանում է ԼԳԲՏ համայնքի շահերի պաշտպան և որի տղան՝ Չեզը, տրանսգենդեր է, երբեք մուտք չի գործի այդ երկիր:

Շերը մերժել է Օլիմպիական խաղերի բացման արարողության մասնակցության հրավերը

cherՀետևելով նույնասեռականների դեմ օրենքը բոյկոտելու նպատակով Սանկտ-Պետերբուրգի միջազգային կինոփառատոնի մասնակցության հրավերը մերժած Վենտվորտ Միլերի քայլին՝ Շերը նույնասեռականների դեմ օրենքի պատճառով նույնպես հրաժարվել է Եվրասիական այդ պետություն գնալու հնարավորությունից:

67-ամյա երգչուհուն հրավիրել էին մասնակցելու Սոչիում կայանալիք 2014 թ-ի Ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությանը, սակայն նա միանգամից մերժել էր:

Երգչուհին մասնակցության առաջարկություն կատարած իր ընկերոջից ցանկացել էր իմանալ, թե ինչու է այնտեղ նման ատելություն ստեղծվել նույնասեռականների նկատմամբ, և չնայած իր ընկերը նշել է, որ երկրի բնակչությունը կառավարության նման չի մտածում՝ այնումաենայնիվ, քանի դեռ այդ երկրում գործում է նման օրենք, Շերը, ով հանդիսանում է ԼԳԲՏ համայնքի շահերի պաշտպան և որի տղան՝ Չեզը, տրանսգենդեր է, երբեք մուտք չի գործի այդ երկիր:

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր Հասարակական խորհրդի նիստը

IMG_0519 copyՍեպտեմբերի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր Հասարակական խորհրդի նիստը, որը վարում էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նիստին մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալները, բարձրաստիճան զինվորականներ, վարչությունների պետեր։

Նիստի ընթացքում ամփոփվեցին անցած մեկ տարվա ընթացքում Հասարակական խորհրդի գործունեության, ինչպես նաև Հասարակական խորհրդի հովանու ներքո ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծված 2013թ. գարնանային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի իրականացրած աշխատանքների արդյունքները։

Ամփոփելով նիստը` ՀՀ պաշտպանության նախարարն իր խոսքում կարևորեց Հասարակական խորհրդի կատարած աշխատանքները, ինչպես նաև զորակոչային հանձնաժողովի գործունեությունը։

Իրաքի սահմանի մոտակայքում Սիրիայի ապստամբների միջև բախում է տեղի ունեցել

syria-iraqԱկտիվիստների տեղեկություններով՝ Իրաքի սահմանի մոտակայքում Սիրիայի ընդդիմադիր զինյալների և մահմեդական ծայրահեղականների միջև տեղի ունեցած բախումների ընթացքում հինգ մարդ է զոհվել:

Սիրիայում գտնվող մարդու իրավունքների մոնիտորինգի բրիտանական խումբը հայտնում է, որ շաբաթ օրը Բուկամալ քաղաքում տեղի ունեցած բախումները գժտություն են ստեղծում Իրաքի ալ-Քաիդայի հետ կապ ունեցող իսլամական պետության և ավելի չափավոր ապստամբների խմբավորումների միջև:

Վերջին ամիսների ընթացքում ալ-Քաիդայի հետ կապված ծայրահեղական խմբավորումների և ավելի չափավոր միավորումների միջև բախումները հաճախակի են դարձել:

Այս բախումները նաև բարդացնում են սիրիական ապստամբներին աջակցություն տրամադրելու ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ջանքերը:

ԱՄՆ-ի Օհայո նահանգում ուղևորատար ավտոբուս է շրջվել

busԻշխանությունների տեղեկություններով՝ շաբաթ առավոտյան Օհայո նահանգում ուղևորատար ավտոբուս է շրջվել:

Արտակարգ իրավիճակների կառավարման վարչության ներկայացուցիչը հայտնում է, որ ավտոբուսում գտնվող առնվազն 34 մարդ տեղափոխվել է հիվանդանոց:

Նա նաև նշում է, որ վթարի պահին ավտոբուսում 52 մարդ է գտնվել:

Շերիֆի գրասենյակի ներկայացուցիչը ավելի վաղ հայտնել էր, որ ավտոբուսում ավելի քան 80 մարդ է եղել:

Ավտոբուսը Ցինցինատի քաղաքից ուղևորվում էր Դեթրոյթ:

Սերժ Սարգսյանը կմեկնի Ռուսաստան

download (2)ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 16-ին կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Մոսկվայի Հայոց առաջնորդանիստ եկեղեցու օծման և եկեղեցական համալիրի բացման արարողությանը: Այս մասին հայտնում են նախագահի մամուլի գրասենյակից:

Տեղի կունենա երիտասարդական նվագախմբի և Սերգեյ Խաչատրյանի համատեղ համերգը

AsulisԱյսօր տեղի է ունեցել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և բազմաթիվ միջազգային հեղինակավոր մրցույթների հաղթող, ջութակահար Սերգեյ Խաչատրյանի մամուլի ասուլիսը։ Այն նվիրված էր երիտասարդական նվագախմբի կողմից անցկացվող Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնին և փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 15-ին երիտասարդական նվագախմբի և Սերգեյ Խաչատրյանի համատեղ համերգին։

Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը տեղեկացրել է, որ վաղը կայանալիք համերգում Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ կհնչի Ա. Խաչատրյանի Ջութակի կոնցերտը, իսկ երիտասարդական նվագախումբը կներկայացնի մեծանուն կոմպոզիտորի Հանդիսավոր պոեմը: Դիրիժորը նշել է նաև, որ սա համատեղ առաջին համերգը չէ. 2011 թվականին երիտասարդական նվագախումբը և Սերգեյ Խաչատրյանը հանդես են եկել Բրյուսելում։ Խոսելով Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի մասին՝ Սերգեյ Սմբատյանը նկատեց, որ այն հեղինակի երաժշտության քարոզման առաքելություն ունի. «Երիտասարդական նվագախումբը բազմաթիվ հրավերներ ունի Եվրոպայից, և բոլոր այդ համերգների ժամանակ բացառապես Ա. Խաչատրյան է հնչելու»:

Նա նաև ընդգծել է, որ հայ մեծ կոմպոզիտորի ստեղծագործությունների լավագույն քարոզը հենց ջութակահար Սերգեյ Խաչատրյանի անձնվեր աշխատանքն է, ով աշխարհի տարբեր բեմերում ներկայացնում է Ա. Խաչատրյանի երաժշտությունը:

Սերգեյ Խաչատրյանը, խոսելով իր հայաստանյան ելույթների մասին, նշել է, որ սեփական ժողովրդի համար նվագելը յուրահատուկ մի զգացողություն է, որն ուրիշ բեմերում զգալ հնարավոր չէ։ «Երբ Հայաստանում բարձրանում եմ բեմ, գիտեմ, որ իմ ժողովրդի համար եմ նվագում։ Ուրախ եմ, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ առաջին անգամ նվագելու ենք Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։ Արամ Խաչատրյանի ստեղծագործություններում ազգային, ժողովրդական տարրերն ակնհայտ են, ինչը նրա երաժշտությունը դարձնում է շատ առանձնահատուկ։ Եվ ես փորձում եմ Ջութակի կոնցերտում հայկական ժողովրդական տարրն ավելի ընդգծված ներկայացնել ու այդ մոտիվներն ավելի վառ ցույց տալ»,- նշել է Սերգեյ Խաչատրյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ տարբեր երկրներում ներկայացնում է հայկական երաժշտությունը՝ Կոմիտաս, Խաչատրյան, Բաբաջանյան, ինչը շատ լավ է ընդունվում դրսի հանդիսատեսի կողմից։ Ըստ Սերգեյ Խաչատրյանի՝ պատճառն այն է, որ հայկական ֆոլկլորը խորն է ու յուրահատուկ։

Լրագրողների այն հարցին, թե որն է ճանաչված դառնալու գաղտնիքը, Սերգեյ Խաչատրյանը պատասխանել է՝ շատ պարապել է պետք. «Բացի այն, որ պետք է շատ աշխատես, պետք է նաև շատ սիրել այն գործը, ինչ անում ես»։

Նշենք, որ Սերգեյ Խաչատրյանը նվագում է 1740թ-ի Ջ.Գվարներիի «Իզայի» ջութակը, որը նրան սիրով տրամադրել է ճապոնական երաժշտական Nippon հիմնադրամը:

Բնակչության 40-45%-ը ռուսամետ է, 20-25%-ը՝ եվրոպամետ. Ահարոն Ադիբեկյան

arm137915585946«Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանի մեկնաբանությամբ՝ Հայաստանում աշխատանքի ցածր վարձատրություն, չպաշտպանվածություն, դրսում ավելի լավ աշխատանքի հեռանկարով հայ երիտասարդների զգալի մասը հեռանում է երկրից: Նա այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ անկախ նրանից, մասնագետ ես, թե ոչ, միևնույն է՝ գործ չունես, իսկ ունենալու դեպքում վարձատրությունը շատ ցածր է:

Բանախոսն ասաց, որ միայն առևտրի կամ սպասարկման ոլորտում մի փոքր աճ կա, սակայն այստեղ էլ ձևավորվել է մի փոքր էլիտա, որը կապ ունի միջազգային կառույցների հետ, բայց դա էլ շատ փոքր է: Նրա դիտարկմամբ՝ Հայաստանն առաջընթաց կունենար, եթե ԵՄ-ի հետ ստորագրեր ասոցացման պայմանագիրը, սակայն Հայաստանը ընտրեց Մաքսային միությունը. «Եթե մտնենք Մաքսային միություն, կապը կկորցնենք Եվրոպայի հետ, Եվրոպան չի խմի մեր կոնյակը, չի ուտի մեր ծիրանը, որովհետև ինքն ունի իր պաշարը: Եթե մենք մտնենք Մաքսային միություն, չենք ունենա աճ, որովհետև Բելառուսը, Ղազախստանը զարգացած երկրներ չեն»:

Նա ներկայացրեց նաև սոցիոլոգիական թվեր, ըստ որոնց բնակչության 40-45 տոկոսը ռուսամետ է, 20-25 տոկոսը՝ եվրոպամետ, երրորդ տեղում Իրանն է, չորրորդում՝ ԱՄՆ-ը:

http://www.1in.am/