Թայֆունի պատճառով 700 հազար մարդ է տարհանվել

i (1)Չինաստանում “Ֆիտոու” թայֆունը ստիպել է երկրի հարավարևելյան գավառում զանգվածային տարհանում իրականացնել: “Ֆիտոուն” պատուհասել է  Ֆուցզյան նահանգին այսօր առավոտյան` իր հետ բերելով հորդառատ անձրևներ ու 150 կմ/ժամ արագությամբ քամի: Տարերային աղետի հետևանքով զանգվածային հոսանքանջատումներ են եղել, ավերվել են տներ: Անհետ կորել են նավահանգստի աշխատողները: Փոթորիկը վտանգի “կարմիր” մակարդակով է նշվել: Մինչ փոթորիկը կսկսվեր, արդեն տարածքից տարհանվել է 177 հազար մարդ: Չժեցզյան գավառից 574 մարդ ստիպված հեռացել է տներից: Հետաձգվել են Վանչժոու օդանավակայանից իրականացվող  տասնյակ թռիչքներ: Դեպի հյուսիս-արևմուտք ուղղությամբ առաջացող թայֆունն, ինչպես և սպասվում էր, արագ կորցրել է ուժը:

Ավտոմեքենաներն արգելափակվել են ձնակույտում

Սոթք-ՔարվաճառՀոկտեմբերի 7-ին, ժամը 00.38-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 10-րդ կմ-ում ավտոմեքենաներն արգելափակվել են ձնակույտում. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 06.00-ի դրությամբ հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 ավտոմեքենա:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Փրկարարները բացել են փակ դուռը

աինՀոկտեմբերի 6-ին, ժամը 21.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 15 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են Հ.Չ.-ին պատկանող բնակարանի դուռը:

***
Հոկտեմբերի 6-ին, ժամը 17.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Քաջազնունու փողոցի թիվ 8/1 շենքի բնակարաններից մեկի հյուրասենյակի դուռը փակվել է, ներսում մնացել են անչափահաս երկու երեխա, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը, ՃԿԿ օպերատիվ խումբը:

Փրկարարները բացել են Ս. Դ.-ին պատկանող բնակարանի դուռը:

Հոկտեմբերի 6-ին, ժամը 13.45-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Դավիթ Բեկի փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է օգնություն:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են Ս. Կ.-ին պատկանող բնակարանի դուռը:
***
Հոկտեմբերի 6-ին, ժամը 11.00-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, բանալին մնացել է ներսում, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են Ռ.Ս.-ին պատկանող բնակարանի դուռը:

Այսօր Պուտինի ծննդյան օրն է

o_831041Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրն է, որը նա կդիմավորի Ասիա-խաղաղատլանտյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովում, Ինդոնեզիայի Բալի կղզում: Համաժողովը սկսվելու է Պուտինի ելույթով` նվիրված Պետերբուրգում կայացած “Մեծ քսանյակի” գագաթնաժողովին: Համաժողովում մտադիր են միջազգային թեմաներ քննարկել, այդ թվում` Սիրիայում հակամարտության կարգավորման ուղիները:

“Ռուսաստանի առաջնորդը ծննդյան 61-ամյակը կդիմավորի  աշխատանքային պայմաններում…Ընդհանրապես, նա չի սիրում, երբ իրեն շնորհավորում են, դա վաղուց է հայտնի: Միայն 55-ամյակի ժամանակ նա աշխատանքային գործընկերներին հրավիրեց ոչ մեծ տոնական ընթրիքի…”,-ասում է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Պեսկովը:

Ծննդյան օրն ավանդական ժամանակ է գնահատելու ոչ միայն ձեռքբերումները, այլ հարց տալու` երջանի՞կ եմ արդյոք:

”Դա փիլիսոփայական հարց է: Ես ճակատագրին ու ՌԴ քաղաքացիներին  անսահման շնորհակալ եմ, որ ինձ են վստահել Ռուսաստանի նախագահի պաշտոնը: Դրանում իմ ամբողջ կյանքն է: Իսկ դա բավարա՞ր է երջանկության համար` չգիտեմ”,-խոստովանում է Պուտինը:

ԱՄՆ-ում ռազմաբազա է այրվում

o_770739 Հարավային Կալիֆոռնիայում անտառային հրդեհը տարածվել է “Քեմփ Պենդլթոն” ռազմաբազայի վրա: KTLA հեռուստաալիքի տեղեկացմամբ, հրդեհից ոչ հեռու գտնվող բնակելի տներից տարհանվել է 230 մարդ ու  զինվորական հոսպիտալի 30 հիվանդ:

Փրկարարների տվյալներով, հրդեհը բռնկվել է շաբաթ, հոկտեմբերի 5-ին. ուժգին քամին նպաստել է կրակի արագ տարածմանը: Հիմա հրդեհը 600 հա տարածք է  լափել: 200 հրշեջ է ներգրավված հրդեհաշիջման գործում .օպերացիային ուղղաթիռներ են մասնակցում:

Նիգերիայում նավաբեկության հետևանքով 18 մարդ է զոհվել

iՆիգերիայի կենտրոնական հատվածում` Նիգեր գետում,  շրջվել ու ջրասույզ է եղել  70 մարդ տեղափոխող նավը: Զոհվել է առնվազն 18 մարդ: Դեպքը կատարվել է կիրակի, նախնական տվյալներով վթարի պատճառ կարող է դարձած լինել գերբեռնվածությունն ու նավի մաշվածությունը:

Նման դեպք  տարածաշրջանում եղել էր սեպտեմբերի վերջին: Այն ժամանակ նավաբեկության հետևանքով 42 ուղևոր զոհվեց:

ՄԱԿ.Սիրիան ոչնչացրել է քիմիական զենքի մի մասը

903038Սիրիայի իշխանությունները կիրակի միջազգային փորձագետների հսկողությամբ ոչնչացրել են քիմիական զենքի զինանոցի մի մասը:

Անցած շաբաթ Քիմիական զենքն արգելող կազմակերպությունը(ՔԶԱԿ)  հաստատեց Սիրիայում քիմիական զենքի պաշարների ամբողջությամբ ոչնչացման պլանը, որը ենթադրվում է, որ կավարտվի 2014-ին: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև ընդունեց, որն այդ որոշմանը պարտադիր բնույթ  է տալիս ու նախատեսում չենթարկվելու դեպքում պատժամիջոց կամ ռազմական ուժ կիրառել:

Սիրիական իշխանություններն անվտանգության նկատառումներով որոշել են հրապարակայնորեն չբացահայտել Քիմիական զենքն արգելող կազմակերպության ներկայացուցիչների  զենքի պահեստներ այցելելու տեղն ու ժամանակը:

Պուգաչովան ու Գալկինն իրենց երկվորյակներին Ելիզավետա ու Գարի են անվանել

2e9f49d6b70e638e5d409aef7388ee10_blockԱլլա Պուգաչովա ու Մաքսիմ Գալկին զույգի կյանքում երջանիկ իրադարձություն է կատարվել, որը ցնցել է ողջ աշխարհը: Ամուսնական զույգը ծնող է դարձել:  Երեխաները լույս աշխարհ են եկել ամենափորձառու գինեկոլոգի` Մարկ Կուրցերի հսկողությամբ, մոսկովյան կլինիկաներից մեկում:

Ամուսնական զույգը մինչև երեխաների ծնունդը  գաղտնի է պահել լուրը:  Երեխաներն արհեստական բեղմնավորման եղանակով են ծնվել` փոխնակ մորից:

63-ամյա Պուգաչովան ու 37-ամյա Գալկինը 2 տարի է, ինչ ամուսնացած են, չնայած միասին են ապրում 12 տարի:

Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենաները արգելափակումից

Սոթք-ՔարվաճառՀոկտեմբերի 6-ին, ժամը 20.10-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին մերկասառույցի հետևանքով արգելափակվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 14 մարդատար ավտոմեքենա:

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

06.10.13ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմեբերի 6-ի ժամը 23.30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները անցանելի են:

Դժվարանցանելի է Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ծիլքար գյուղի հատվածը, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

 

ՃՏՊ Երևան-Գյումրի ճանապարհին

ավտոպատահարՀոկտեմբերի 6-ին, ժամը 20.04-ին տեղեկատվություն է ստացվել, որ Թալին-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ում` Կաթնաղբյուր գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 65-րդ կմ-ին «Միլենա» տաքսի ծառայությանը պատկանող «Օպել» մակնիշի 33 DU 608 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ Ա. Ս.-ն (ծնվ. 1975 թ.) և ուղևոր Լ. Հ.-ն (ծնվ. 1991թ.) տեղափոխվել են Թալին քաղաքի բժշկական կենտրոն. տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Անհասկանալիորեն հասկացվածը.Ի պատասխան ՀՊՃՀ ռեկտոր Ա. Ավետսիյանի news.am-ի հարցազրույցին

Վերջին օրերս ՀՊՃՀ-ի շուրջ մամուլում տեղ գտած տեղեկությունների հետ կապված, համալսարանի ռեկտոր Արա Ավետիսյանի News.am-ի թղթակցին տրված հարցազրույցում (http://news.am/arm/news/174546.html) իմ անունը շոշափելու առումով ցանկանում եմ ասել հետևյալը.
Իմ կողմից ՀՊՃՀ-ի գիտական խորհրդում համալսարանի պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի աշխատա-վարձերի ձևավորման սկզբունքների վերաբերյալ հնչել է քննադատություն, որի վերաբերյալ ռեկտորի և իմ միջև եղել է առանձնազրույց, որի վրա է հղվում պրն. Ավետիսյանը News.am-ի թղթակցի հետ ունեցած հարցազրույցում: Ես կարծել եմ, որ իմ և ռեկտորի միջև ունեցած խոսակցությունը չարժեր դարձնել քննարկման առարկա, քանի որ հոկտեմբերի 14-ին` ժամը 14:30-ին նախատեսված է կոլեկտիվի արհկոմի նիստ, որում ռեկտորը կանի որոշակի մեկնաբանումներ իր արած քայլերի վերաբերյալ, որոնց հետևանքով տեղի է ունեցել աշխատավարձի զգալի նվազում, ուսումնական բեռի աճ և այլն: Համարել եմ, որ մեր առանձնազրույցի մասին բարձրաձայնելը և այն հանրային քննարկման առարկա դարձնելը, մեղմ ասած ճիշտ չէ, քանի որ դա կարող է բացասաբար ազդել կոլեկտիվի հոկտեմբերի 14-ի ժողովում քննարկման բովանդակության վրա` հանդիսանալով տարաբնույթ շահարկումների առիթ: Կարծել եմ նաև, որ քննարկումները պետք է արվեն, նախ և առաջ, կոլեկտիվում` անկաշկանդ մթնոլորտում, կառուցողական հունով:
Ինչևէ, եթե պրն. Ավետիսյանը ստիպված է եղել հայտնել մեր առանձնազրույցի մանրամասները` այն էլ աղավաղված տարբերակով, ապա ես ինձ իրավունք եմ վերապահում անել որոշ մեկնաբանություններ News.am-ի թղթակցին իր ասածի վերաբերյալ:
Իրոք, ռեկտորի առաջարկով, իր և իմ միջև տեղի է ունեցել առանձնազրույց, վերաբերող համալսարանի գիտխորհրդում իմ կողմից հնչեցված քննադատականին: Ռեկտորը փաստեց, որ աշխատավարձերի առումով իրոք կա խնդիր, և որ ինքը այդ առումով մտադիր է ձեռնարկել որոշակի քայլեր: Ես ողջունեցի ռեկտորի իր նախկին որոշումը վերանայելու հակվածությունը և հույս հայտնեցի, որ իրավիճակը շտկելուն ուղղված իր նախաձեռնելիք քայլերի մանրամասները պետք է հայտնի կոլեկտիվին` հոկտեմբերի 14-ի ժողովում: Ես հավելեցի նաև, որ իր հանդիպումը կոլեկտիվի հետ խիստ անհրաժեշտ է, քանի որ կոլեկտիվը չափազանց լարված է և աշխատավարձի իջեցումը ձմռան շեմին, այս թանկացումների պարագայում անթույլատրելի է և ձևավորում է համալսարանում պայթյունավտանգ իրավիճակ: Ստեղծվածի առումով ես ռեկտորից որևէ պարզաբանում չեմ ստացել, ավելին` ես չեմ ասել … այ հիմա հասկացա, պարոն Ավետիսյան ջան … ավելին` ես պնդել եմ լրիվ հակառակը.
հարգելի պարոն Ավետիսյան ջան, ես բացարձակ չեմ հասկանում Ձեր որևէ քայլ, որը հանգեցնում է
ա) պրոֆեսորադասախոսական անձնկազմի աշխատավարձի չափի զգալի նվազման,
բ) նրա ուսումնական բեռնվածքի էական աճի, առավել ևս, երբ այդ ամենը տեղի է ունենում հետևյալին զուգահեռ՝
ուսման վարձի ավելացում,
բեռնվածքների միջինի ավելացում և լսարանային-արտալսարանային ժամերի հարաբերակցության խիստ աճ,
մեծ հոսքերով, խմբերով և ենթախմբերով ուսումնառության իրականացում,
արտալսարանային ժամերի աննախադեպ կրճատում,
պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ անձնակազմերի շարունա-կական բնույթ կրող կրճատումներ և այլն:

Հարգելի պարոն Ավետիսյան, ես բացարձակ չեմ հասկանում նաև ձեր միտումը արհեստածին եղանակով պակասեցնել մեր համալսարանի պրոֆեսորների և դոցենտների քանակը: Ես չեմ ընդունում նաև, երբ դա արվում է հապճեպ եղանակով, նախադեպը չունեցող ծավալի ընտրություններով, դասախոսական միջավայրում դժգոհություններ հրահրող ճանապարհով, մարդկանց իրավունքի և վաստակի արհամարմամբ և այլն:
Հարգելի պարոն Ավետիսյան, ես չեմ հասկանում ԲՈՒՀ-ի ղեկավարության կողմից ցուցաբերած այն անտարբեր ու արհամարհական վերաբերմունքը, երբ հարկ չի համարվում տեղեկացնել մեզ` մեր աշխատավարձի չափի մասին: Աշխատավարձի մասին մենք տեղեկանում ենք դասերը սկսելուց մեկ ամիս անց: Մեր աշխատանքային պայմանագրերը մեզ հրամցվում են ստորագրման հոկտեմբերի 1, 2- ի դրությամբ, երբ կոլեկտիվը երկու ամսից ավել աշխատավարձ չի ստացել ու շատ աշխատակիցներ իրենց և իրենց ընտանիքների ֆիզիկական գոյության պահպանման համար ճարահատյալ պարտադրված են այդ պայմանագրի ստորագրմանը: Կատարվածը ոչ միայն աշխատանքային օրենսդրության պահանջների համապատասխան դրույթների կոպտագույն խախտում է, այլ նաև ԲՈՒՀ-ի ղեկավարության կողմից սեփական կոլեկտիվի հանդեպ արհամարհական վերաբերմունքի դրսևորում, երբ իսկզբանե համարվում է, որ կոլեկտիվը անկախ վարձատրման չափից ճարահատյալ պարտադրված է իրականացնել չհիմնավորված կամայական ծավալի ուսումնական բեռնվածք: Հաշվի չի առնվում նաև այն հանգամանքը, որ նման միջոցառումները խիստ բացասաբար են անդրադառնում ուսումնական պրոցեսի և ուսանողությանը որակյալ կրթություն տալու առումով:
Հարգելի պարոն Ավետիսյան, ես չեմ հասկանում, թե ինչու եք դուք Ձեզ իրավունք վերապահել Ձեզ ցանկալի ոճով մեկնաբանել գիտխորհրդի որոշումները, և ավելին, վերագրել գիտխորհրդին որոշումներ, որը նա չի ընդունել: ՀՊՃՀ-ի բոլոր աշխատակիցներին հայտնում եմ, որ վարձաչափերի վերաբերյալ գիտական խորհուրդը որևէ որոշում չի ընդունել:
Հարգելի պարոն Ավետիսյան, ես բացարձակ չեմ կիսում ձեր զարմանքը, թե ինչու են մարդիկ դժգոհում, երբ նրանց աշխատավարձը պակասում է: Ձեզ հասկանալի և ինձ անհասկանալի բաներ շատ կան և այդ ամենի մասին ես Ձեզ ասել եմ, պարզապես ժամանակի սղության պատճառով այդ ամենը թղթին տալը համարում եմ այժմ ոչ նպատակահարմար:
News.am-ի թղթակցին տված իր հարցազրույցում ռեկտոր Արա Ավետիսյանը թույլ է տվել իրեն անհարգալից արտահայտվել մեր համալսարանի պրոֆեսորներից մեկի՝ Է. Մանուկյանի հասցեին, մատնանշելով վերջինիս վատ տեսողություն ունենալու հանգամանքը, փորձելով տանել որոշ զուգահեռներ տկարության և կուրության միջև: Ասվածը դուրս է բարեկրթության բոլոր նորմերից: Պրոֆեսոր Է. Մանուկյանը պատկանում է գիտնականների հայտնի տոհմին: Նա ճանաչված մասնագետ է ինֆորմատիկայի բնագավառում և այժմ զբաղվում է մեքենայական թարգմանության հիմնախնդիրով: Ռեկտոր Ա. Ավետիսյանին, որը, ի դեպ, մասնագիտությամբ մեխանիկ է, պետք է հիշեցնեմ, որ հայտնի մեխանիկ-մաթեմատիկոս Լ. Էյլերը ևս ունեցել է խնդիրներ տեսողության հետ և երբ ռուսաց կայսրը հրավիրեց նրան աշխատանքի Սանկտ Պետերբուրգ, բոլորին հայտնի էր, որ նրա լսարան մտնելը, և առավել ևս գրատախտակին որևէ բան գրելը պրոբլեմատիկ է: Ցավոք սրտի «Առավոտ» օրաթերթին պրոֆեսոր Է. Մանուկյանի տված գնահատականները մոտ են իրականությանը: Ընթերցողի գնահատականին եմ թողնում, օրինակ, մեր վերջին գիտխորհրդի նիստում ռեկտորի կողմից հնչեցված, Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետի դեկանին ուղղված հետևյալ արտահայտությունը.
քեզ գոնե մի քիչ հարգում եմ, դրա համար քո հարցին կպատասխանեմ:
Համաձայն ռեկտոր Ա. Ավետիսյանի, իր նորամուծությունների արդյունքում որոշ մարդիկ վախենում են բացահայտել իրենց կերպարը, իրենց տեսակը: Հարկ եմ համարում ասվածին հակադարձել հետևյալով՝
հարգելի պարոն Ա. Ավետիսյան, Ձեր վարած քաղաքականության արդյունքում մեր համալսարանը կանգնել է կոլապսի առջև: Դուք չունենալով ուսումնական բեռնվածք հաշվելու, կազմելու, բաշխելու որևէ փորձ, ձեռնարկել եք մի գործնթաց, որը ընկած է ուսումնական պրոցեսի ձևավորման ակունքում: Դուք չունենալով մեծ հոսքերով, խմբերով և ենթախմբերով դասավանդման սեփական փորձ, կարգադրել եք ուսումնառությունն իրականացնել նման կերպ, ինչը, հավատացեք, բացասաբար է անդրադարձել ուսումնական պրոցեսի վրա: Տարատեսակ հնարքներով Դուք փորձում եք ամեն կերպ քիչ վարձատրել դասախոսին, նրան հնարավորինս շատ բեռնելով, առանց հաշվի առնելու այն, որ դա կարող է վատ անդրադառնալ ուսումնական պրոցեսի վրա, հաղորդելով վերջինիս իմիտացիոն բնույթ:
Հարգելի պարոն Ավետիսյան, Ձեր ասածից ու արածից հասկանում եմ միայն մեկ բան: Դուք ամեն կերպ խուսափում եք կոլեկտիվի հետ հանդիպումից, երբ Ձեզ պարզ դարձավ, որ սկսվել է բողոքի մեծ ալիք, ինչի մասին վկայում է իմ կողմից նախաձեռնված ստորագրահավաքը, որը մեկ օրվա ընթացքում հավաքեց 150-ից ավելի ստորագրություն՝ ի դժգոհություն ԲՈՒՀ-ում Ձեր վարած քաղաքականությանը: Ձեր՝ այս շաբաթ ռեկտորատի նիստ հավաքելը, ըստ ամենայնի, հետապնդում է հետևյալ նպատակը՝ կիրառելով վարչական լծակ, ինչ-որ կերպ քողարկել դժգոհության ալիքը և կասեցնել կոլեկտիվի նիստին միտված ստորագրահավաքը: Ինչ վերաբերում է ԲՈՒՀ-ում հնարավոր դասադուլին, ապա այստեղ ես համակարծիք եմ ռեկտորի հետ:

ՀՊՃՀ ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ա. Ժ. Խաչատրյան

Ժյուրին շոկի մեջ է. Մկոն՝ «Հայաստանի ձայնը» նախագծում

  • Armstar.am-ի փոխանցմամբ՝ «Հայաստանի ձայնը» նախագծի կույր լսումների առաջին օրը հուզումնալից էր ոչ միայն մասնակիցների, նաև մարզիչների համար, լարված էր նաև հանդիսատեսը: Իրավիճակը թեթևացնելու համար մի փոքր կատակը չէր խանգարի: Եվ ահա՝ անակնկալ. հանդիսատեսն ուղղակի չկարողացավ զսպել զգացմունքները, բուռն ծափահարությունները, երբ բեմում տեսավ իր սիրելի արտիստին: Իսկ մարզիչները…..

Իրականացվում են որոնողական աշխատանքներ

Փրկարարները   օգնել  ենՀոկտեմբերի 6-ին, ժամը 09.50-ին Արագածոտնի մարզի Ավանի գյուղապետից տեղեկատվություն է ստացվել, որ համագյուղացի՝ 1966 թ. ծնված Յ. Մ.-ն հոկտեմբերի 5-ին ժամը 20.30-ի սահմաններում մեկնել է գյուղի հարակից արոտավայր և չի վերադարձել. անհրաժեշտ է օգնություն:

Հայտարարվել է հերթափոխից ազատ անձնակազմի հավաք` որոնողական աշխատանքներ իրականացնելու համար:

Դեպքի վայր են մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն և թիվ 21 ՀՓՋ-ի հրշեջ-փրկարարները:

Ժամը 18.07-ին եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են անարդյունք: Որոնողական աշխատանքները կվերսկսվեն հոկտեմբերի 7-ին: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Արգելափակվել են ավտոմեքենաներ

Ավտոմեքենաներն արգելափակվել են ցեխակույտի մեջՀոկտեմբերի 6-ին, ժամը 10.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Ծիլքար գյուղի մոտակայքում, մերկասառույցի հետևանքով արգելափակվել են ավտոմեքենաներ:
Ահազանգը փոխանցվել է Լոռու և Արագածոտնի ՄՃԿԿ կրտսեր հրահանգիչներին, «Սպիտակ ճանապարհ» ՓԲԸ-ի գլխավոր ճարտարագետին, «Արագած» ՃՇՇ ՓԲԸ-ի տնօրենին:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
«Սպիտակ ճանապարհ» ՓԲԸ-ի գլխավոր ճարտարագետի տեղեկատվության համաձայն՝ Երևան-Վանաձոր ավտոճանա­պար­հի 85-րդ կմ-ում («Սպիտակի ոլորաններ» կոչվող հատված) ավտոճանա­պարհն անցանելի է:
Ժամը 14.26-ի դրությամբ հրշեջ-փրկարարները խցանումից դուրս են բերել 3 միկրոավտոբուս և մոտ 40 մարդատար ավտոմեքենա:
Ժամը 15.00-ի դրությամբ ճանապարհն անցանելի է:

Իրանի ատոմային օբյեկտներից մեկում մի խումբ դիվերսանտներ են ձերբակալվել

o_667964Իրանի իշխանությունները ձերբակալել են չորս մարդու, որոնք պատրաստվում էին հարձակում գործել ատոմային օբյեկտներից մեկի վրա, այդ մասին հաղորդում է Իրանի Իսլամական հանրապետության ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեխին:

Որպեսզի նրանց գործունեության մասին ավելի շատ տեղեկություններ հավաքեն, իշխանությունները սկզբից թույլ են տվել կասկածյալներին շարունակել աշխատանքը և հարմար պահի ձերբակալել են: Այժմ հարցաքննություն է ընթանում: Կասկածյալների ինքնության և թե որ օբյեկտի մասին է խոսքը, չի հաղորդվում, ներկայացնում է  “Вести ФМ“-ը:

Սպասվում է փոփոխական եղանակ

եղանակը հայաստանումՀանրապետության տարածքում`
 Հոկտեմբերի 7-8-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` թաց ձյուն, 9-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևմտյան` 1-6 մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 20-25մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 9-10-ին կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևանում`

Հոկտեմբերի 7-8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: 9-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Գյումրին անձրևներից հետո

IMG_0872Հանրապետության երկրորդ քաղաքում անձրևներից հետո մի շարք փողոցներ հիշեցնում են Վենետիկը: Անձրևաջրերը կուտակվում ու օրերով չեն ցամաքում` խնդիրներ ստեղծելով տարածքի բնակիչների համար:

Գյումրին գրեթե չունի կոյուղային համակարգ, իսկ սելավատարներ ոչ բոլոր փողոցներում կան, արդյունքում, ջուրը լճանում է փողոցում, ներծծվում ասֆալտաշերտի մեջ, եթե կա, և թուլացնում այն:
IMG_0873Վիճակն ավելի վատ է երկրորդական փողոցներում. այստեղ ասֆալտը երազանք է, իսկ ջրափոսերը միշտ լեփ-լեցուն:
Մինչ հանրապետության շատ շրջաններում ձյան տեղումներ են, Գյումրիում հորդ անձրև, թեև մարզի բարձրադիր գոտիներում արդեն ձյուն տեղացել է: Մասնավորապես երկու օր առաջ Բավրայում տեսանելի էր ձյան բարակ շերտը, երեկ արդեն ձնապատ էին Գյումրիին հարակից հյուսիսային սարերը:

Ճզմած սխտորով ծնեբեկ

1358363f9437893ba5d49b3c95b8c706Ծնեբեկը  К, А, С, Е  և В խմբի վիտամինների աղբյուր է, պարունակում է ֆոլիաթթու, պղինձ, մանգանաթթու, կալիում, կալցիում, երկաթ ու այլ հանքանյութեր, որոնք մաքրում են արյունը, բարերար ազդում լյարդի վրա, դուրս բերում հեղուկը (հրաշալի միզամուղ միջոց է):

Այս ուտեստը պատրաստվում է իմունիտետը բարձրացնող երկու մթերքից:

Բաղադրությունը

500 գ մատղաշ ծնեբեկ

2 ճ/գդալ կարագ

3 պճեղ սխտոր

աղ ու պղպեղ:

3(29)Պատրաստման եղանակը

Ծնեբեկը լվանալ, սխտորը մաքրել ու մանրացնել կամ ճզմել: Տապակը տաքացնել, կարագը  հալեցնելուց հետո ավելացնել ծնեբեկն ու սխտորը, ապա ծածկել կափարիչով ու երբեմն խառնելով շոգեխաշել 10 րոպե: Կրակը նվազեցնել ու եփել ևս 10 րոպե, ապա մատուցել:

Գյումրու միջազգային սիմպոզիումից դժգոհողնե՞ր կան

IMG_1206Գյումրու քանդակագործության միջազգային սիմպոզիումը կամաց-կամաց մոտենում է ավարտին: Քաղաքապետը նախապես նշել էր, որ քնդակների պաշտոնական բացումը լինելու է “Քաղաքի օր” միջոցառման ժամանակ, բայց ըստ նույն քաղաքապետարանի հրապարակած տոնական միջացառումների շարքում այն չկա: Ի դեպ, Գյումրու օրը նշվելու է հոկտեմբերի 13-ին:

Սիմպոզիումի ընթացքի մասին հետաքրքրվեցինք կազմակերպիչ, սիմպոզիումի ղեկավար Արթուր Գևորգյանից: “Այս պահին սիմպոզիումի աշխատանքներն ընթանում են ամբողջ ծավալով, քանդակագործներն աշխատանքների 50-60%-ն արդեն արել են, կազմակերպչական բնույթի որևէ սուր հարցեր չունենք, ամեն ինչ նորմալ է: Հակառակը, ունենք գյումրեցիների ակտիվ ոգևորությունը, արդեն կազմակերպություններով, կոլեկտիվներով են գալիս ծանոթանում”, – ասում է նա:
Ու քանի որ աշունը Գյումրիում եղանակային անակնկալներ շատ է մատուցում` քանդակների տարածքներն արդեն ծածկեր ունեին, որպեսզի խուսափեն անձրևներից: Կան քանդակագործներ, ովքեր արդեն վերջացրել են իրենց աշխատանքները, օրինակ Իտալիայից ժամանած Մասսիմո Լիպպին. “Եթե մի քար էլ տայինք, նա կարող էր մեկն էլ ստեղծագործել”, – հպարտանում է կազմակերպիչը:
Քանդակագործներն աշխատում են ամեն օր, իսկ կիրակին նրանց համար հանգստի օր է. կազմակերպվում են այցեր քաղաքի և մարզի տեսարժան ու հետաքրքիր վայրեր, պատմական տեղանքներ: Վարպետներն աշխատում են մինչև մութն ընկնելը, որից հետո գնում իրենց կեցավայրերը, երբեմն հավաքվում են, քննարկումներ, զրույցներ վարում:
Սակայն վերջերս մամուլում հրապարակումներ եղան, որ իտալացի քանդակագործի համար Գյումրիում վատ պայմաններ են ապահովված: Փորձեցինք այս հարցին ևս անդրադառնալ: “Իտալացի քանդակագործից ես անձամբ որևիցէ բողոք չեմ լսել: Ամեն օր հերթապահ հարցը տրվել է՝ ինչպե՞ս եք, ինչի՞ կարիք ունեք, ինչպե՞ս է սնունդը: Քանի որ ինքը բուսակեր է՝ իր համար առանձին է պատվիրվել սնունդը: Մնալու տեղի հետ կապված՝ տարածքն ունի տաք և սառը ջուր, ջեռուցման համակարգ, որը, ինչքան մենք նկատում ենք, նա չի շահագործել: Ես մաեստրոյի աղջկան նախապես տեղեկացրել եմ պայմանների մասին: Բնակարանի ննջասենյակը երկու հարկանի է, քանի որ տան սեփականատերը երեխաների համար երկրորդ հարկ է սարքել: Բայց առաջին հարկում նորմալ պայմաններ են, երկտեղանի մեծ մահճակալով, անկողնով, որը պարբերաբար թարմացվել է, իսկ երկրորդ հարկում տանտիրոջ իրեն են, որոնք բարձրացվել են վերև՝ որպեսզի չխանգարեն մաեստրոյին: Երբ մեր կոորդինատորն իրեն առաջին օրն ուղեկցել է այնտեղ, խնդրել էինք հարցել՝ հարմա՞ր է, թե ոչ: Մենք ունեինք ալտերնատիվ տարբերակ, կար մեկ այլ բնակարան, բայց ոչ 4-5 աստղանի հյուրանոց, քանի որ մենք ոչ մեկին չենք հրավիրել Գյումրիում մեր շենքային պայմանները ցույց տալու համար, մենք հրավիրել ենք մեր մշակույթը ցույց տալու, մարզի պատմամշակութային արժեքներով հպարտանալու համար, և հրավիրել էինք աշխատանքային այցով”, – ասում է Արթուր Գևորգյանը:
“Բնականաբար, նորմալ կենցաղային պայմաններում, տաք և սառը ջրով, ջեռուցման համակարգերով Գյումրվա տներ են: Հյուրանոցների համար, առավել ևս բարձրակարգ հյուրանոցների, մենք այդպիսի բյուջե չունեինք և վերցրել էինք օպտիմալ լավագույն տարբերակը, 5 քանդակագործ միասին մնում են 2 հարկանի առանձնատանը, որն ունի բակ, կոմունալ հարմարություններ, և մեկ քանդակագործ՝ իտալացի մասնագետը, մնում էր առանձին՝ 2 սենյականոց բնակարանում, հին Գյումրվա բազմաբնակարան շենքերից մեկում”, – ավելացնում է սիմպոզիումի ղեկավարը:
Ինչո՞ւ էր Լիպպիին տրամադրվել առանձին բնակարան, ինչու էր նա բնակվում մյուս քանդակագործներից առանձին հարցրի մասին կազմակերպիչը նշեց. “Մի քանի հանգամանք կա. նախ մարդը չունենալով լեզվական կապ` ուներ շփման, հաղորդակցվելու խնդիր: Դրանից ելնելով փորձեցինք մեր կոորդինատորի միջոցով ապահովվել Լիպպիի հետ ընկերակցություն: Երկրորդ, փորձեցինք որպես հրավիրյալ մասնակցի, մի փոքր ավելի լավ պայմաններ ապահովել իր համար: Նա իր հետ նաև նյութեր ու ներկեր էր բերել, որպեսզի նկարեր, դրանից ելնելով, փորձեցինք ավելի մեծ տարածք հատկացնել”:
Այս պահին Լիպպին արդեն Գյումրիում չէ, նա գտնվում է Արտաշատում` մեկ այլ միջոցառման է մասնակցում, դրանից հետո մեկնելու է Իտալիա, ուստի մեզ չհաջողվեց առաջացած խնդրի մասին զրուցել նաև Մասսիմո Լիպպիի հետ: Փոխարենը փորձեցինք մեր հարցերի պատասխանները ստանալ այժմ Գյումրիում գտնվող սիմպոզիումի մասնակից մյուս քանդակագործներից:
Գյումրեցի քանդակագործ Զավեն Կոշտոյանն արդեն ավարտում է քանդակը, աշխատանքների վերջին փուլն է կատարում և մեկնարկից մինչ օրս որևէ դժգոհության առիթ չի ունեցել. “Շատ լավ է, ամեն ինչ գնում է իր հունով”: Մեկ ուրիշ քանդակագործ` Տիգրան Հովհաննիսյանը ևս որևէ խնդրի չի բախվել այս օրերին: Կարծում է, որ ամեն ինչ բնականոն է, նույնիսկ եղանակային սառը և անձրևոտ պայմանները չեն խանգարում: “Նույնիսկ, նախորդ գիշեր անձրև էր եկել և շատ լավ էր. մենք առավոտյան էլ քարերը չջրեցինք աշխատանքից առաջ”, -ասում է Բելառուսից ժամանած քանդակագործ Սպարտակ Հարությունյանը, ով արմատներով Կապանից է: Իսկ որպես դրսի աչք ինչպե՞ս եք գնահատում Գյումրու սիմպոզիումը, ի՞նչ բացեր, թերություններ կան archive2.ankakh.com-ի հարցին քանդակագործը պատասխանեց. “Ճիշն ասած` շատ բան պետք չէ, ջուր լինի լվացվենք, հերիք է: Այս տեղը մի քիչ հարմար չէ, մի փոքր նեղ է տարածքը, բայց հետագայում, կարծում եմ, դա հաշվի կառնվի:” Զրուցակիցս նաև շատ պտավորված էր Գյումրիով, ասում է Շիրազի թանգարանում արտասվել է: “Երբ լավ գործ ես անում` եղած թերությունները շատ փոքր են դառնում, աննշան: Բայց դե կան մարդիկ, որ ինչ էլ անես` միշտ դժգոհ են, մարդկային բնավորության հարց է”: Քանդակագործի այդ խոսքերից հետո հարցրեցինք իտալացի Մասսիմո Լիպպին դժգոհել է իր պայմաններից, իսկ դո՞ւք. “Ինչո՞ւ, իրա պայմանները մերից լավ էին”, – զարմացավ նա: Հետո լրացրեց, ինքը գոհ է, նույնիսկ երբ գնում են կեցավայր` այնտեղ իրենց սպասում է տաք “տնական ճաշը”:
Տարածքի ընտրութան վերաբերյալ էլ Արթուր Գևորգյանը հետևյալ կերպ մեկնաբանեց. “Սիմպոզիումը հանրային միջոցառում է, այն պետք է տեսանելի լինի բոլորին, հակառակ դեպքում կարող էինք արվեստագետներին տանել արվեստանոցներ, նրանք այնտեղ աշխատեին և արդեն պատրաստի գործերը բերեինք: Իսկ տարածքն ամբողջովին համապատասխանում է չափորոշիչներին` մասնագիտորեն քանդակի բարձր չափի համապատասխան երեք անգամ ավել չափ է պետք, որպեսզի արվեստագետը կարողանա շարժվել տվյալ տարածքում: Այսինքն, եթե քանդակի բարձրությունը 3 մետր է, 9 մետր հեռավորություն պետք է լինի”: Իսկ ինչո՞ւ է ընտրվել հենց Խաղաղության օղակի այգին. “Ի սկզբանե նախատեսել էինք, որ կունենանք 27 մասնակից, և կունենայինք 3 այսպիսի տարածքներ: Բայց քանի որ հետագայում ունեցանք այս ֆինանսական միջոցները, մեր համեստ հնարավորություններով կարողացանք հրավիրել 10 մասնակից: Նրանց համար այսպիսի տարածք էր պետք, որտեղ կար ջուր, շատրվան, որը շատ կարևոր պայման է: Գիտեք, քաղաքում էդպիսի մի քանի տարածք կա` կենտրոնական հրապարկում և թատրոնի մոտ: Եթե այնտեղ տեղադրեինք, բնականաբար, այլ հանրային վայրերի կխանգարեինք: Այստեղ ծառաշատ է, նաև փոշուց պաշտպանվելու խնդիրն է լուծվում, կա էլեկտրականություն, 2 հատ սննդի կետ, սանհանգույց: Եվ հետո, մոտ է ճանապարհին, ինչն էլ հնարավորություն է տալիս, որպեսզի վերամբարձ կռունկն ազատ աշխատի` քարերի տեղափոխման համար”: