28-ամյա կինը սկսել է տղամարդու վերածվել

cendy   Լոնդոնում բնակվող 28-ամյա Սենդի Արմստրոնգը լրագրողներին պատմել է, որ որոշ ժամանակ հորմոններ օգտագործելու հետևանքով աստիճանաբար սկսել է տղամարդկային հատկություններ ձեռք բերել: «Daily Mail»-ի փոխանցմամբ՝ կնոջ մոտ փոքրիկ առնանդամ է աճել, նա կորցրել է կրծքերը, սկսել է մկանոտվել, մազակալել, մազածածկույթ է առաջացել նույնիսկ դեմքին:

Նման սարսափելի վիճակում հայտնված Արմստրոնգը դադարել է օգտագործել հորմոնային դեղերը, սակայն նա առայժմ չի կարողանում վերականգնել իր նախկին տեսքը: Մի հաբով կանացիությունը կորցրած նախկին բարմեն Սենդիի պատմությունը վավերագրական ֆիլմի թեմա է դարձել:

Դոլարի գինը բորսայում` 405,35 դրամ

դոլարՀոկտեմբերի 23-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 3,400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 405.35 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.35 դրամ:

NASDAQ OMX Armenia

Թուրքիայում հիմնվել է «Գեզի» կուսակցություն

gezi  Թուրքական «Ռադիկալի» հաղորդմամբ՝ Թուրքիայում «Գեզի» կուսակցություն է հիմնվել, որը ներկայանալու է «GZP» («Gezi Partisi») հապավումով: Նորաստեղծ կուսակցությունը տեղ է գրավել Թուրքիայի քաղաքական կուսակցությունների պաշտոնական ցուցակի 77-րդ տեղում: Կուսակցության հիմնադրման օր է գրանցվել հոկտեմբերի 1-ը:

«Գեզի» կուսակցությունը համացանցային քվեարկության միջոցով ընտրել է իր լոգոն, որը սոցիալական մեդիայում լայն քննարման առարկա է դարձել: Մասնավորապես կանայք դժգոհություն են հայտնել, որ «Գեզի» սիմվոլը ներկայացված է տղամարդու ձեռքերի մեջ:

Ստամբուլի բնակչության գերակշիռ մասը քաղցկեղից է մահանում

cancer Ստամբուլի Պենդիկ վարչական մասի ինտերնետային կայքում հրապարակվել է 2007-2012 թվականներին մահվան դեպքերի ցուցակը: «Ջիհան» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ 6 տարում նշյալ վարչական տարածքում մահացել է 11 հազար 664 մարդ, որոնցից 6 հազար 630 տղամարդ, 4 հազար 750 կին և 284 երեխա: Այս ժամանակահատվածում կյաքից հեռացել է նաև 49 հաշմանդամ:

Հրապարակված վիճակագրական տվյալներից պարզ է դառնում նաև հանգուցյալների մահվան պատճառները: Այսպես, ամենից շատ կյանքեր խլել է քաղցկեղը՝ 459 հոգի, 200 մարդ մահացել է ճանապարհատրանսպորտային վթարների հետևանքով, 56-ը այլ պատահարների, 42-ը ինքնասպան է եղել, 41-ը խեղդվել է, 43-ը՝ սպանվել: Վիճակագրության ամենից մտահոգող տվյալը քաղցկեղի հետևանքով գրանցված մահերի թվի հսկայական աճն է: Եթե 2007-2011 թվականներին Ստամբուլում  քաղցկեղից մահացել է 707 մարդ, ապա միայն 2012 թվականին գրանցվել է 752 մահվան դեպք:

Հրադադարի խախտման վերջին դեպքի նպատակն էր հետընտրական փուլում ադրբեջանցիներին բուռն հետընտրական քննարկումներից շեղելը. Տիգրան Սարգսյան

Տիգրան ՍարգսյանՊատգամավոր Թևան Պողոսյանն  այսօր ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամին ՀՀ վարչապետին հարց ուղղեց Ադրբեջանի կողմից  զինադադարի խախտման հերթական դեպքի առնչությամբ տարվող աշխատանքների մասին՝ հավելելով, թե ինչու՞ հնարավոր չէ ՀԱՊԿ-ի շրջանակներում  բարձրացնել սահմանին պարբերաբար տեղի ունեցող ոտնձգությունների հարցը՝ պահանջելով նաև, որ ՀԱՊԿ-ի անդամ այլ երկրները զենք  չվաճառեն մեր թշնամի պետություններին:

Տիգրան Սարգսյանը պատասխանեց. «Վերջին դեպքը Ադրբեջանի հերթական նենգ սադրանքն էր, որ ստանալու է իր պատասխանը: Կարծում եմ՝ դրա նպատակն էր հետընտրական փուլում ադրբեջանցիներին շեղել բուռն հետընտրական քննարկումներից:  Նման գործողությունները չեն մնացել և չեն մնալու անպատասխան: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, Նման կոնսուլտացիաներ կլինեն, դրանցից շատերը, իհարկե, հրապարակային բնույթ չեն կրում, բայց երբ խոսքը կոլեկտիվ անվտանգության մասին է, մենք մեր գործընկերներին առաջարկում ենք քայլեր, որոնք մեզ կձերբազատեն վտանգներից»:

Թուրք-իրաքյան հարաբերություններում դրական առաջընթաց է նկատվում

irak  «TRT Haber»-ի փոխանցմամբ՝ Իրաքի արտգործնախարար Հոշիյար Զիբարին ուրբաթ օրը կայցելի Թուրքիա: Այցի շրջանակներում քննարկվելու են երկկողմ համագործակցության, սիրիական ճգնաժամի, տնտեսական և տարածաշրջանային մի շարք հարցեր:

Պետք է նշել, որ վերջին տարում թուրք-իրաքյան հարաբերություններում որոշակի լարվածություն է նկատվում: Ավելի վաղ Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքը հայտարարել էր, թե Թուրքիան  տարածաշրջանի բոլոր երկրների համար վերածվում է թշնամու «տարածաշրջանում գերակշիռ դիրք գրավելու և հարևանների գործերի մեջ խառնվելու փորձերի հետևանքով»: Ի պատասխան այս հայտարարությանը՝ վարչապետ Էրդողանը նշել էր, որ Իրաքը առաջին հերթին պետք է լուծի իր ներքին խնդիրները և ապա հարևաններին մեղադրի թշնամական վերաբերմունք դրսևորելու մեջ: Կողմերի միջև լարվածությունը սրվեց Թուրքիայի և Հյուսիսային Իրաքի միջև էներգետիկ համագործակցության պատճառով: Թուրքիան իրաքյան նավթի ու գազի հիմնական սպառողն է:

Հունվարի 1-ից Թուրքիայում պարտադիր զինծառայությունը կդառնա 12 ամիս

banakԹուրքիայի նախարարների խորհրդի նիստից հետո որոշում է կայացվել պարտադիր զինվորական ծառայությունը սահմանել 12 ամիս: Այս մասին է հաղորդել Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը: Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Թուրքիայի զինված ուժերի ղեկավարությունը հանդես է եկել օրենքը մարտի 1-ից ուժի մեջ մտցնելու առաջարկությամբ, սակայն 6-ժամյա քննարկումից հետո խորհուրդը որոշել է այն գործի մեջ դնել ավելի վաղ՝ հունվարի 1-ից: Նոր օրենքի համաձայն՝ 379 հազար զինակոչիկներից 280 հազարը վաղաժամկետ ազատ կարձակվեն:

Թուրքիայում բանակ են զորակոչվում զինծառայությանը պիտանի, առողջ, 20-ից 38 տարեկան տղամարդիկ: Սակայն բուհերում սովորող երիտասարդները տարկետում են ստանում այնքան ժամանակ, մինչև կստանան որևէ գիտական աստիճան, որից էլ կախված է նրանց հետագա ծառայության ժամկետը: Օրինակ՝ բակալավրի կոչում ստացած երիտասարդները 6 ամիս ծառայում են որպես հասարակ շարքային կամ 12 ամիս՝ որպես կրտսեր սպա:

«Շիրակը» և «Ալաշկերտը» դուրս մնացին Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկությունից

Հգ221344711382526389Երևանի «Բանանց» մարզադաշտում կայացավ Հայաստանի ֆւտբոլի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչ «Բանանց»-«Շիրակ» պատասխան հանդիպումը: Առաջին խաղում «Բանանցը» առավելության էր հասել 2:1 հաշվով:

Թեև գյումրեցիները հաղթեցին 1:0 հաշվով, սակայն դուրս մնացին պայքարից:

35-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Դամե Դիոպը:

Երևանի «Միկա» մարզադաշտում «Միկան» հյուրընկալել էր «Ալաշկերտին»:

Տանտերերը առաջին խաղում պարտվել էին 0:1 հաշվով, սակայն կարողացան մրցակցի դարպասը երեք անգամ գրավել և հաղթեցին 3:0 հաշվով:

58-րդ, 63-րդ,  89-րդ րպեներին աչքի ընկան Վարդգես Սաթումյանը, Սարգիս Կարապետյանը, Անդրանիկ Ոսկանյանը:

Այդպիսով, «Ալաշկերտը» ևս չի շարունակի գավաթային խաղերը:

 

Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մասնակիցները կշարունակեն պայքարը

չլ1346338264Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարի մասնակիցները այսօր կշարունակեն պայքարը: Կկայանան  երրորդ տուրի հետևյալ խաղերը.

«Ռեալ» Մադրիդ  – «Յուվենթուս»

«Մանչեսթեր Յունայթեդ»  – «Ռեալ» Սոսյեդատ

«Բայեր»  – «Շախտյոր» Դոնեցկ

«Գալաթասարայ»– «Կոպենհագեն»

«Անդերլեխթ»  – ՊՍԺ

«Բենֆիկա»  – «Օլիմպիակոս»

ԲԿՄԱ  – «Մանչեսթեր Սիթի»

«Բավարիա»  – «Վիկտորիա»

Իլհամ Ալիևը կայցելի Թուրքիա

Իլհամ ԱլիևՀերթական 5 տարվա ժամկետով Ադրբեջանի նախագահ ընտրված Իլհամ Ալիևը առաջին աշխատանքային արտասահմանյան այցը կկատարի  Թուրքիա: Այդ մասին “ԱՊԱ” գործակալությանը տեղեկացրել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ալփեր Ջոշհունը:

Դեսպանը նշել է, որ ըստ ավանդության` Իլհամ Ալիևն  իր առաջին արտասահմանյան այցով մեկնում է Թուրքիա: Այցի շրջանակներում երկու երկրների միջև քննարկվելու են մի շարք կարևոր հարցեր քաղաքական և տնտեսական ոլորտներում:

Ճապոնիայի կառավարության աջակցությամբ ՀԿԽԸ-ն Արարատի մարզի Լուսառատ համայնքում դպրոց կվերանորոգի

ՀԿԽԸ  Հոկտեմբերի  24-ին, ժամը 13:00-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության Գլխավոր գրասենյակում (Երևան, Պարոնյան 21/1), ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանը և Ռուսաստանի Դաշնությունում  Ճապոնիայի դեսպանատան առաջին քարտուղար Կեիշուկե Յամագիշին  (նստավայրը` Մոսկվա) կստորագրեն պայմանագիր, որի համաձայն Ճապոնիայի կառավարությունը  92 061 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ կտրամադրի ՀԿԽԸ-ին` Արարատի մարզի Լուսառատ համայնքի դպրոցի երկրորդ հարկի վերանորոգման համար:

Պայմանագրի ստորագրմանը ներկա կլինի նաև Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը:

 

Նախաձեռնության շնորհիվ սահմանամերձ Լուսառատ համայնքի 300 դպրոցականներն արդեն 2014 թվականին հնարավորություն կունենան կրթություն ստանալ բարեկարգ և ժամանակակից դասարաններում:

ՀՀ նախագահի կարգադրությունըՀայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգը հաստատելու մասին

հհ նախագահի կարգադրությունՂեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 56-րդ հոդվածով և հիմք ընդունելով Ազգային անվտանգության խորհրդի 2013 թվականի սեպտեմբերի 5-ի նիստի առաջարկությունը` որոշում եմ.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` վեցամսյա ժամկետում մշակել և հաստատել Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթների իրականացումն ապահովող 2014-2020 թվականների միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը:

3. Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմին` յուրաքանչյուր կիսամյակ Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնել ամփոփ տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթների և դրանց իրականացումն ապահովող 2014-2020 թվականների միջոցառումների ծրագիր-ժամանակացույցի իրականացման վերաբերյալ:

Նախագահն աշխատանքային այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն

Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդ Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 24-ին աշխատանքային այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն՝ մասնակցելու Մինսկում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի և ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստերին:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է «Գթության խոհանոց» բարեգործական ծրագրի 20-րդ տարեշրջանի բացմանը

«Գթության խոհանոց»,Երևանի քաղաքապետարան,Տարոն ՄարգարյանԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում գործող Գերմանական կարմիր խաչի «Հուսո տուն» և մասնակցել «Գթության խոհանոց» բարեգործական ծրագրի 20-րդ տարեշրջանի բացմանը: Տարեշրջանի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են նաև Գերմանական կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության ներկայացուցիչ, քահանա Կառլ-Հայնց Շայդեն, ինչպես նաև ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի կինը: Երևանի քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ իրականացվող սոցիալական կարևոր նշանակություն ունեցող այս ծրագրից օգտվում են շուրջ 400 տարեց շահառուներ:  

Ողջունելով ներկաներին՝ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է որ քաղաքապետարանը միշտ պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում աջակցելու սոցիալական կարևորագույն նշանակություն ունեցող բարեգործական բոլոր նախաձեռնություններին. «Սոցիալական ծրագրերը քաղաքապետարանի ծրագրային առաջնահերթություններից են, և մենք մշտապես պատրաստ ենք  համապատասխան աջակցություն ցուցաբերելու: Վստահ եղեք, որ միշտ լինելու ենք ձեր կողքին և փորձելու ենք սոցիալական տարբեր ծրագրերի շրջանակներում լուծումներ տալ  մայրաքաղաքում առկա սոցիալական տարբեր խնդիրների»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: Քաղաքապետը նաև շնորհակալություն է հայտնել Գերմանական կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպությանը՝ մայրաքաղաքում իրականացվող բարեգործական ծրագրերի և մարդասիրական կարևոր առաքելության համար:

«Գթության խոհանոց» բարեգործական ծրագրի 20-րդ տարեշրջանի բացումն ազդարարվել է  խորհրդանշական զանգի հնչյուններով:

Ողջույնի իր խոսքում Գերմանական կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության ներկայացուցիչ, քահանա Կառլ-Հայնց Շայդեն շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին մշտական հոգածության ու սոցիալական ծրագրերին ցուցաբերվող  աջակցության համար:

Ընդհանուր առմամբ այսօր մայրաքաղաքում գործում են 16 բարեգործական ճաշարաններ, որոնցից օգտվում են շուրջ 2400 շահառուներ: Բացի այդ, Երևանի քաղաքապետարանի և Գերմանական կարմիր խաչի համատեղ ուժերով հոկտեմբերի 1-ից իրականացվում է նաև «Արտագնա սպասարկում» սոցիալական ենթածրագիրը, որի շրջանակում Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում այս պահին ապահովվում է թվով 125 շահառուների սննդի խնդիրը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչու

Բռնցքամարտիկ Արամ Ամիրխանյանը մոտ է աշխարհի առաջնության մրցանակակիր դառնալու

բռնցք10314741586_893293b3b3_cԱլմաթիում շարունակվող բռնցքամարտի աշխարհի  առաջնության քառորդ եզրափակիչի մասնակիցների թվում է  69 կգ քաշային Արամ Ամիրխանյանը: Նա  հոկտեմբերի 23-ին,  երեկոյան մրցահերթում   կմրցի կուբացի Դեսպագնեյի հետ: Հաղթողը կմտնի կիսաեզրափակիչ և իր համար կապահովի առնվազն բրոնզե մեդալ:

Չարախոսելու ու չիրացված ես-ը նենգության ու քենի վերափոխելու փոխարեն մի քիչ կարդացեք. Վահե Արսեն

Վահե ԱրսենԳրող, հրապարակախոս Վահե Արսենը (Վահե Արսենյան) ֆեյսբուքյան իր էջում գրել է. ՛՛Ու մանրիկ ու խոշոր, պատի ծակից դուրս եկած,

նոր դուրս եկող, ու դեռ դուրս էլ չեկած հայ մերօրյա նեոբոլշևիկները վրա տվին գրողներին………… սկզբում ոգևորվեցին մի երկու
կիսագրագետ-անհաջողակի մանրաբառերով` ՛՛Հիմա ո՞ւրա գրող որ…՛՛, քանզի իրենք ընդհանրապես գիրք չեն կարդում, հակացուցված, ամոթալի
մի բան է….. ու հայդե գրողների ջանին ընկան… երբ մի բանից գլուխ չես հանում ամենադյուրին ԲԱՆԸ ոչնչացնելն է, իսպառ
ոչնչացնելը……… մի մասն էլ էն չուկչայի անեկդոտի նման սկսել են իրենք գրել` ՛՛չուկչա նե չիտածել, չուկչա պիսածել՛՛ սկզբունքով….
Չարախոսելու ու չիրացված ես-ը նենգության ու քենի վերափոխելու փոխարեն մի քիչ կարդացեք… լավ գրքեր կարդացեք…
ԳՐԱԽԱՆՈՒԹՈՒՄ ու երբեմն էլ հենց մայթերին վաճառվում են… ու թանկ էլ չեն IPhone-ի համեմատ… կարդալուց հետո հնարավոր է նաև
բարիացում և գրելու ցանկության նվազում… մենակ էդ գրքով քենոտ քոմենթներ ու ստատուսներ չեք կարող շեյր անել… ու դա էլ արդեն քիչ չէ…՛՛:

—
Լարա Առաքելյան

Եվրոպայի ֆուտբոլի երիտասարդական առաջնության մասնակիցները ժամանել են մրցավայր

1ffa1Վաղը Երևանում կմեկնարկի մինչև 17 տարեկան ֆուտբոլիստների Եվրոպայի. առաջնության 7-րդ խմբի ըմտրական մրցաշարը:

Հայաստանի թիմի մրցակիցներն են` Անգլիայի, Իռլանդիայի և Ջիբրալթարի ներկայացուցիչները:

Մրցակից երկրների հավաքականները արդեն ժամանել են Երևան:

Հոկտեմբերի 24-ին 1-ին տուրում կկայանան Անգլիա-Հայաստան, Իռլանդիա-Ջիբրալթար հանդիպումները:

Հոկտեմբերի 26-ին  2-րդ տուրում կմրցեն Ջիբրալթար-Անգլիա, Իռլանդիա-Հայաստան զույգերը:

Հոկտեմբերի 29-ին  3-րդ տուրում կանցկացվեն Անգլիա-Իռլանդիա, Հայաստան-Ջիբրալթար խաղերը:

Կանոնակարգով էլիտ ռաունդում պայքարը շարունակելու են  խմբերում առաջին երկու տեղերը գրաված հավաքականները, ինչպես նաև բոլոր 13 խմբերում լավագույն երրորդ արդյունք ունեցող թիմը:

Ոստիկանները հայտնաբերեցին դանակահարողին

Դանակով զինված Հոկտեմբերի 21-ին, ժամը 20.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 1989 թ. ծնված Նաիրի Հ.-ն, որը հայտնել է, որ Զովք գյուղում գտնվող խոզաբուծարանում, վիճաբանության ժամանակ, իրեն դանակով հարվածել է անհայտ անձը:
Հոկտեմբերի 22-ին ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հոկտեմբերի 21-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Նաիրի Հ.-ին խոհանոցային դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է 1996 թ. ծնված Կարեն Ս.-ն, որը նույն օրը հրավիրվել է ոստիկանության Գառնիի բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն:

 

Ավազակային հարձակում Գյումրիում

ձերբակալելՀոկտեմբերի 22-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Մուշի բաժին է դիմել Գյումրի քաղաքում տեղակայված ՌԴ զորամասի ժամկետային զինծառայող, 1994 թ. ծնված Նիկիտա Կ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, ինքը և նույն զորամասի ժամկետային զինծառայող, 1994 թ. ծնված Պավել Պ.-ն «Մոսկվիչ» մակնիշի տաքսի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտից ուղևորվել են Բուլվարային թաղամաս, սակայն ճանապարհին վարորդը մեքենան վարել է մի անմարդաբնակ վայր, որտեղ իրենց են մոտեցել երեք անծանոթ երիտասարդներ, որոնցից մեկը դանակի սպառնալիքով իրեն և իր ծառայակցին իջեցնելով ավտոմեքենայից` հափշտակել են յուրաքանչյուրից 10.000-ական ռուբլի և երկու բջջային հեռախոս` համապատասխանաբար 83.000 և 80.000 դրամ արժողության:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների և Շիրակի մարզային վարչության վետերանների խորհրդի կողմից պարզվել է, որ հանցագործությունը կատարել են 1981 թ. ծնված Անդրանիկ Մ.-ն, 1994 թ. ծնված Դավիթ Գ.-ն, 1989 թ. ծնված Ռոբերտ Մ.-ն և 1995 թ. ծնված Ջոնիկ Մ.-ն:
Անդրանիկ Մ.-ն և Ջոնիկ Մ.-ն ձերբակալված են:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ Դավիթ Գ.-ին և Ռոբերտ Մ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: