Մոսկվայի քաղաքային դատարանը մերժել է Օրհան Զեյնալովի բողոքարկումը

3Մոսկվայի քաղաքային դատարանը մերժել է Ադրբեջանի քաղաքացի Օրհան Զեյնալովի բողոքարկումը՝ նախնական կալանքի վերաբերյալ։

Ինչպես տեղեկացնում է “ԱՊԱ” գործակալությունը` հղում կատարելով “ԻՏԱՐ ՏԱՍՍ” գործակալությանը, Մոսկվայի քաղաքային դատարանն անփոփոխ է թողել շրջանային դատարանի որոշումը։

Հոկտեմբերի 10-ի գիշերն Արևմտյան Բիրյուլևոյում անհայտ անձը դանակահարել էր ռուս երիտասարդ Եգոր Շչերբակովին և փախուստի դիմել: Այդ դեպքից հետո թաղամասի բնակչությունը հոկտեմբերի 13-ին հավաքվել էր` պահանջելով անհապաղ հետաքննություն սկսել: Այս ամենը զանգվածային անկարգությունների պատճառ է դարձել, ինչի արդյունքում մոտ 400 մարդ է ձերբակալվել: Ավելի ուշ սպանության կասկածանքով ձերբակալվել էր Օրհան Զեյնալովը:

Օրհան Զեյնալովին մինչև դեկտեմբերի 10-ը կալանքի տակ պահելու որոշում էր կայացվել։ Նրան մեղադրանք է ներկայացվել ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի հատկանիշներով` սպանություն և խուլիգանություն։ Զեյնալովը մեղքը չի ընդունել։

Պահանջվում է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչ

վարդան ՄինասյանՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ավարտեց մրցելույթները աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում: Մերոնք եվրոպական  B խմբում հանդես եկած թիմերի պայքարում գրավեցին նախավերջին` 5-րդ տեղը: Դա այն դեպքում, երբ ավելի ուժեղ կազմով  հավաքական նախկինում չենք ունեցել: Անգամ հանրաճանաչ, խստապահանջ մասնագետները քանիցս նշել են, որ Հայաստանի ընտրանին մարտունակ է և իր կազմում ունի առնվազն 4 շատ բարձրակարգ խաղացողներ, որոնց  օգնությամբ կարելի է շատ խնդիրներ լուծել, նաև հաղթել ուժեղ մրցակիցների: Ի դեպ, մեր թիմը խմբային մրցաշարի արտագնա խաղերում ավելի շատ միավորներ է վաստակել, քան առաջին տեղը գրաված Իտալիայի ընտրանին: Մինչդեռ մեր երկրի հավաքականի ընտրական մրցաշարի վերջնական ցուցանիշը բավարար չի կարելի համարել:

Ինչ, խոսք, վրդովված ենք, որ այս անգամ էլ Հայաստանի ընտրանին չկարողացավ խմբից դուրս գալ: Ընդ որում, դա մոտ էր թվում: Բայց մեր երկրի հավաքականը զարմանալիորեն պարտվում էր տանը և իր մրցակիցներին լուրջ խնդիրներ առաջադրում, նաև հաղթում հյուրընկալվելիս: Պատճառները տարբեր են, սակայն պարտությունների գլխավոր պատասխանատուն մարզիչն է:

Եվ հետաքրքրում էր` Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը  շարունակե՞լու է աշխատանքը, թե՞ իր տեղը պետք է զիջի ավելի  բանիմաց մասնագետի:  Ի դեպ, լրագողների հետ հանդիպումների ժամանակ նա քանիցս հարցին հարցով է պատասխանել, թե ինքը երբև է ասե՞լ է, որ հավաքականը պայքարելու է խմբից դուրս գալու համար: Մինասյանը ոչինչ չխոստացող մարզիչ է և ինչ-որ բանի հասնելու հույս  չի թողնում: Ինքնապահովման, թե ուրիշ նպատակով է դա արվել` պարզ չէ, սակայն այդ մտածողությամբ հաջողության հասնելն անհնարին է: Ձախողումներից հետո մարզչի տված հրաժարականը չընդունվեց, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտնեց, որ նա պետք է մնա:

Այսպես թե այնպես, Մինասյանի ՀՖՖ-ի ղեկավարության հետ կնքած աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալու է հոկտեմբերի 31-ին: Քանի որ պարզ չէ, թե 2018-ի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարից առաջ ինչ ներուժի հավաքական կունենանք, անպայման պետք է ձգտել, որ մեր թիմը պայքարի և իրավունք ստանա խաղալու 2016-ի Եվրոպայի առաջնության եզրափակչում:

Ներկայիս հավաքականն իր կորիզը պահպանելու է, իսկ մարզչի հարցի մասին պետք էր մտածել` կարիք կա՞ կրկին վստահել Վարդան Մինասյանին, եթե նա արդեն քանիցս ապացուցել է, որ ի վիճակի չէ այնպես օգնելու մեր հավաքականին, որ նա խմբից դուրս գալու խնդիրներ լուծի:

Բայց, ինչպես ասում են, ուրբաթն ավելի շուտ եկավ, քան շաբաթը: Մինասյանը հրապարակավ հայտնեց, որ այլևս չի գլխավորելու հավաքականը:

Այժմ պահանջվում է Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչ:

Ինչ խոսք, Մինասյանի մնալը ՀՖՖ-ի ղեկավարությանը ձեռնտու էր, և ՀՖՖ նախագահն էլ առաջարկել էր նրան մնալ: Բանն այն է,  որ բարձրակարգ մարզիչներին մեծ փողեր պետք է վճարել: Մի նրբություն էլ կա: Գաղտնիք չէ, որ ՀՖՖ նախագահը միջամտում է ֆուտբոլային բոլոր հարցերին, այդ թվում նաև հավաքականի հետ կապված հարցերին, և իրեն հարգող մասնագետը դա կարող է չհանդուրժել:

Թե ինչ է լինելու Հայաստանի հավաքականի հետագա ճակատագիրը, առայժմ պարզ չէ, սակայն նախկինում թույլ տրված սխալը չպետք է կրկնել: Թիմին առաջին հերթին արժանի, ինքնուրույն գործող մարզիչ է անհրաժեշտ: Դա դժվարին,  բայց լուծելի խնդիր է:

 

 

 

Երբ ուսուցիչս հարցնի, թե ինչու չի ստանում բավարար թոշակ, երբ իմ աշխատավարձը կրկնակի բարձրանում էես չեմ կարողանա պատասխանել նրա հարցին.Նիկոլ Փաշինյան

Նիկոլ ՓաշինյանԱյսօր ԱԺ-ում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ուղղակիորեն բառերով տեղում մեխեց ողջ խորհրդարանը՝ ցույց տալով ընդունվող օրինագծերի ողջ

խեղկատակությունը.՛՛Սինվոլիկ է, որ Զբաղվածության և Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատավարձերի մասին երկու օրենքները
քննարկում ենք իրար հետևից: Գործազրկության նպաստը Հայաստանում 18000 դրամ է: Հակոբ Հակոբյանը, որ զեկուցող էր երկու օրենքների
դեպքում էլ, մի ճիշտ արտահայտություն արեց՝ անբարոյականություն է այդքան նպաստ առաջարկել գործազրուկներին: Եվ ինչպե՞ս լուծեցինք այդ
բարոյական թնջուկը, բռնեցինք և վերացրեցինք այդ նպաստը: Բառացիորեն ժամեր անց քննարկվում է պետական պաշտոններ զբաղեցնող անձանց
աշխատավարձերի բարձրացման հարցը: նրանք այն մարդիկ են, ովքեր խեղճ են եղել փողից, ցածր աշխատավարձ են ստացել, և միայն այդ
պատճառով է, որ Հայաստանի համար աղետալի է եղել իրենց պաշտոնավարման ժամանակը:
Այս օրենքով նախատեսվում է ուսուցիչների միջին աշխատավարձը բարձրացնել ընդամնենը 4,7 տոկոսով, այսինքն, մանկավարժների աշխատավարձի ու
գիտության և կրթության նախարարի աշխատավարձերի տարբերությունը կավելանա, և կստացվի, որ ուսուցիչը նախարարից պակաս է ստանում 5,3
անգամ: Եթե նկատի ունենանք կուտակային համակարգի մուտքը, ապա ստացվում է, որ ուսուցչի աշխատավարձի ոչ մի բարձրացում էլ չկա:
Այս օրենքով հաշմանդամների թոշակն էլ է ավելանալու: Նրանք ստանալու են մի ամբողջ 1400 դրամով ավել թոշակ՝ 19000 դրամ:
Երեսուն տարի այս երկրի համար աշխատած մարդու թոշակը չի հերիքելու անգամ պարենի գնելու համար: Այս մարդիկ նրանք են, ովքեր
տարիներով սպասում են, թե երբ է քաղաքական էլիտան լուծում տալու իրենց խնդիրներին, իսկ վերջինը վերցնում ու որոշում է
բարձրացնել իր աշխատավարձը: Սա ցինիզմ է արտագաղթի, հուսահատության ու աղքատության ֆոնին: Ես շեշտում եմ, որ սա ցինիզմ է, և
նրանք, ովքեր խոսքերս կդիտարկեն պոպուլիստական, կրկնում եմ՝ սա ոչ այլ ինչ է, քան ցինիզմ: Ինչի՞ համար պետք է բարձրանա նախագահի
աշխատավարձը. Եվրոպաներում ու Ռուսաստանում Հայաստանի վարկը ծաղրելո՞ւ համար: Ինչու՞ պիտի բարձրանա պետական այն պաշտոնյաների
աշխատավարձը, ովքեր համրի նման հետևել են, թե ինչպես են ոչնչացվում մեր մշակութային արժեքները: Ինչքա՞ն պետք է դեռ բարձրանա այդ թիվը,
որ նրանք բռնեն ծածկած շուկան քանդողի ձեռքից: Ցածր աշխատավա՞րձն էր հետ պահում անել դա:
Ինչու՞ պետք է բարձրանա պատգամավորի աշխատավարձը: Հիշատակեք մի դեպք երբ ռեալ դարմանել ենք երկրից փախչողի ցավը:
Չնեղանաք՝ պիտի ասեմ: Լավ է, որ մեր աշխատավարձերն այս օրենքով կառավարության թղթերը դակողի աշխատավարձի տոկոսով չի նախատեսվում
ավելացնել, ինչը շատ էլ լավ կլիներ, քանի որ մենք միայն դա ենք անում՝ ինչ բերում են, դակում ենք ու դարձնում օրենք՛՛, – ասաց Նիկոլ
Փաշինյանն ու հիշեց հայտնի խոսքը՝ Շուրա, իսկ որքա՞ն է Ձեզ հարկավոր երջանիկ լինելու համար, ապա ասաց, որ, փաստորեն, պատգամավորի
դեպքում երջանիկ լինելու համար 320000 դրամ էր պակասում: Այնուհետև անդրադարձավ արդեն մեկ անգամ եղած նման փորձին.
՛՛Հինգ տարի առաջ անկախ դատական համակարգ ունենալու համար բարձրացրեցինք դատական համակարգի աշխատողների աշխատավարձերը:
Եվ ի՞նչ՝ հիմա ունե՞նք անկախ դատարան՛՛:
Վերջում Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ իր խոսքերը պոպուլիստական չեն և դիմեց այդ որակումը տվող ընդդիմադիր պատգամավորներին.
՛՛Իմ համեստ պատկերացմամբ, ընդդիմություն լինելով, չեն գնում ու կողմ քվեարկում զինդատախազի, ով պարտակեց Տիգրան Խաչատրյանի գործը:
Ես չեմ կարող կողմ քվերակել այս օրինագծին և դրա համար ունեմ երեք հիմնավոր պատճառ: Առաջին. վաղը, եթե փողոցում հանդիպեմ երեսուն
տարվա իմ ուսուցչին, և նա ինձ հարցնի, թե ինչու՞ չի ստանում բավարար թոշակ, երբ իմ աշխատավարձը կրկնակի բարձրանում է, ես չեմ
կարողանա պատասխանել նրա հարցին: Պետական պաշտոնյանի աշխատավարձը չի կարող տոկոսային առումով ավել բարձրանալ, քան հաշմանդամի
ու ուսուցչի աշխատավարձը: Երկրորդ՝ չեմ կարող կողմ լինել, որ բարձրանա այն խմբի աշխատավարձը, ում 70 տոկոսը ներգրավված է
քաղաքական հետապնդումների ու ընտրությունները կեղծելու գործում: Եվ վերջապես՝ չեմ կարող կողմ քվերակել Սերժ Սարգսյանի, Տիգրան
Սարգսյանի ու Հովիկ Աբրահամյանի աշխատավարձերը բարձրացնել նախատեսող օրինագծին, քանի որ դա կնշանակի, որ նրանք արժանի են դրան,
մինչդեռ իրականում նրանք արժանի են անհապաղ պաշտոնանկության լավագույն դեպքում՛՛:

 

Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է պաշտպանության նախարարների նիստին

Սեյրան ՕհանյանՍ․թ․ հոկտեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ԱՅՍԱՖ) գործողությանը ներգրավված պետությունների պաշտպանության նախարարների հերթական կիսամյակային նիստին:

Նիստի ընթացքում ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական ղեկավարությունը և պաշտպանության նախարարները կարծիքներ են փոխանակել ԱՅՍԱՖ գործողության ներկայիս ընթացքին, Աֆղանստանում անվտանգության ապահովման պատասխանատվությունը տեղական ուժային մարմիններին փոխանցելու գործում արձանագրված առաջընթացին, ինչպես նաև 2014թ. Աֆղանստանում ԱՅՍԱՖ-ի փոխարեն մեկնարկելիք նոր՝ «Վճռական աջակցություն» առաքելության նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցերի շուրջ:

Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է նաև գերմանական հրամանատարության ներքո գործող ԱՅՍԱՖ-ի «Հյուսիս» տարածաշրջանային հրամանատարության կազմում զորքեր ունեցող երկրների պաշտպանության նախարարների նիստին:

Արցախյան ազատամարտի հրամանատարների հայտարարությունը.

Արցախյան ազատագրական պատերազմի հրամանատարներԶգուշացում զորիբալայաններին

Մենք` որպես Արցախյան ազատագրական պատերազմի հրամանատարներ, զինված պայքարով ու արյամբ վաստակած իրավունքով մեր մարտական ընկերների, Հայրենիքի համար զոհված հայորդիների և նրանց սերունդների անունից հայտարարում ենք.

Հայաստանի ինքնիշխանությունը, նրա տարածքային ամբողջականությունը, այդ թվում` Արցախի ազատագրված հողերը կամ դրանց որեւէ մասը մեկ այլ պետությանը կամ վերպետական կառույցին զիջելու, ինչպես նաև այդ արժեքները սակարկության առարկա դարձնելու վերաբերյալ հրապարակային հայտարարությունները կամ գաղտնի համաձայնությունները դիտվելու են որպես պետական և ազգային դավաճանություն:

Ուստի նման դավաճանական գաղափարների հեղինակներն ու տարածողները պատասխանատվություն են կրելու օրենքի եւ համազգային դատաստանի առջեւ:

 

Արցախյան ազատամարտի դաշտային հրամանատարներ

Վլադիմիր Աղասարյան` Ասկերանի պաշտպանական շրջանի գումարտակի հրամանատար, «Մարտական խաչ» շքանշանի ասպետ

Վահան Բադասյան` Հադրութի պաշտպանական շրջանի 1-ին գումարտակի հրամանատար, «Մարտական խաչ» շքանշանի ասպետ, ներկայումս` Արցախի ԱԺ պատգամավոր

Հենրիխ Հակոբյան` Ստեփանակերտի պաշտպանական շրջանի 1-ին գումարտակի (լեգենդար Բեկոր Աշոտի գումարտակ) հրամանատար

Արթուր Սարգսյան` Հադրութի պաշտպանական շրջանի 4-րդ գումարտակի հրամանատար, «Մարտական խաչ» շքանշանի ասպետ

Ժիրայր Սէֆիլյան` Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Մարտական խաչ» շքանշանի ասպետ

Ռոմելս Ֆաթյան` Հադրութի պաշտպանական շրջանի 2-րդ գումարտակի հրամանատար, «Մարտական խաչ» շքանշանի ասպետ

 

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպում է ունեցել ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ

Տիգրան Սարգսյան,ԵԺԿ,Անտոնիո Լոպեզ-Իսթուրիզ Ուայթ, ԲրյուսելՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գլխավոր քարտուղար Անտոնիո Լոպեզ-Իսթուրիզ Ուայթին: Կողմերը քննարկել են Հայաստանի հանրապետական կուսակցության և Եվրոպայի ժողովրդական կուսակցության համագործակցության ընթացքը և հեռանկարները: Այդ համատեքստում, երկուստեք պատրաստակամություն են հայտնել խորացնել համագորածակցությունը` դրա համար գտնելով նոր ձևեր և ուղիներ: Զրուցակիցները կարևորել են մշտական հաղորդակցության ապահովումը:

Հադիպման վերջում վարչապետ Տիգրան Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարին հրավիրել է Հայաստան:

Ռազմական հեղաշրջման առաջնորդին համոզում են նախագահ դառնալ

an3001382545646Եգիպտոսի բանակի սպաները ռազմական հեղաշրջման  ղեկավար գեներալ Աբդուլ-Ֆաթահ Սիսիին  համոզում են  թեկնածությունն առաջադրել երկրի նախագահի ընտրություններում: Ամիսներ առաջ ԶԼՄ-ները հրապարակեցին Սիսիի հետ սպաների հարցազրույցը, որը Մուհամեդ Մուրսիի օրոք պաշտպանության նախարար էր: Սպաները նախարարին բողոքում էին, որ Մուսրին զրկում է իրենց իրական  իշխանությունից : Այն ժամանակ Սիսին նրանց որոշակի ոչինչ չպատասխանեց, սակայն հետո ենթակաների ցանկություններին համապատասխան ռազմական հեղաշրջում իրականացրեց հայրենիքի փրկության համար: Մինչ վերջերս էլ նա հայտարարում էր, որ չի պատրաստվում իշխանությունը պահել ու գարնանը քաղաքացիական խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն:

Ճաղատության հարցը շուտով կլուծվի

20131023-013FFDBB9639D80E-0-0-2218D466-37EF18FF881B6A23Ճաղատությունը հիվանդություն է, որն արդյունավետ կարելի է բուժել: Շուտով ամերիկացի գիտնականները կկարողանան օգնել միլիոնավոր մարդկանց: Հեղափոխական մեթոդը, որի ներդրմանն անհամբեր սպասում են ԱՄՆ-ում, մշակվել  է Նյու Յորքի Կոլումբիական համալսարանում:

“Կատարվել է մազաբջիջների կլոնավորում,  ստեղծվել կենդանի տրանսպլանտանտ, որը կարելի է կիրառել  մարմնի ցանկացած մասում մազածածկի աճը վերականգնելու նպատակով”,-ասել է նախագծի հեղինակ Էնժելա Կրիստանոն:

Նորույթը սկզբունքորեն տարբերվում է  կոսմետոլոգիայում կիրառվող մարմնի մի հատվածից մյուսին  մազի փոխպատվաստման վիրաբուժական մեթոդից, որ դեպքում  օգտագործվում են գոյություն ունեցող մազեր` առանց դրանց վերականգնման հետագա հնարավորության:

“Մենք փաստացի նոր մազարմատներ ենք ստեղծում: Ժամանակակից բժշկությունը կարող է միայն դանդաղեցնել մազաթափությունը  կամ էլ գոյություն ունեցող միջոցներով խթանել աճը: Սակայն  ճաղատացումից ապահովագրող նոր մազարմատներ ստեղծել չի կարողանում”:

Նոր մեթոդը հաջողությամբ փորձարկվել է մկների վրա: Փոխպատվաստումից հետո նրանց մազերը սկսել են առատ աճել: Կամավորների վրա կլինիկական փորձարկումները կսկսվեն շատ շուտով:

Էնժելա Կրիստանոն արդեն 20 տարի զբաղվում է այդ խնդրով, որ հետագայում կարողանա կանխել իր մազաթափությունը:

Ադրբեջանի պատվիրակությունը դադարեցնում է իր գործունեությունը Եվրանեսթի ԽՎ-ում

2Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, կառույցում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Էլհան Սուլեյմանովը Եվրախորհրդարանին  մեղադրել է անկարգությունների ծրագրման և գաղտնի սաբոտաժի մեջ:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, Սուլեյմանովը նամակ է հղել Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին, Եվրոպայի անվտանգության և համագործակցության նախագահ Լեոնիդ Կոժարային, Եվրոպայի խորհրդի նախագահ Ժան-Կլոդ Մինյոնին, ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ռանկո Կրիվոկապիչին, Եվրանեսթի ԽՎ համանախագահներին, Եվրախորհրդարանի անդամներին՝ տեղեկացնելով, որ Ադրբեջանի պատվիրակությունը դադարեցնում է իր գործունեությունը կառույցում:

Նամակում ասված է. “Դեռ այս տարվա հուլիսին Եվրախորհդարանը Ադրբեջանին չի ընդգրկել երկրների ցանկում, որտեղ դիտորդական առաքելությունները  հետևելու են նախագահական ընտրություններին, ինչը Բաքվի կողմից գնահատվել է որպես երկրում լուրջ խնդիրների բացակայության վկայություն: Սակայն այս որոշման հետևում անկարգությոնենրի ծրագրում և գաղտնի սաբոտաժ էր թաքնված: Անհայտ պատճառներով Եվրախորհրդարանը սեպտեմբերին վերանայել է Ադրբեջան դիտորդական առաքելություն չուղարկելու իր որոշումը: Դիտորդական առաքելություների ձևավորված հեղինակությունը Եվրախորհրդարանին հարկադրել է ձեռնպահ մնալ առաքելության անդամաներին իր իրական մտադրությունների հրապարակումից՝ սպասելով ընտրությունների արդյունքերին:

Եվրախորհրդարանի դիտորդների դրական գնահատականը զայրացրել է Եվրախորհրդարանին, որը բանաձևում մտցրել է 32-րդ կետը՝ ըստ որի՝ ընտրությունները չեն համապատասխանել ԵԱՀԿ չափանիշներին:     Ադրբեջանը վճռկանորեն հերքում է բանաձի 32-րդ կետը, որը  լուրջ հարված է հասցնում Եվրախորհդարանի դիտորդական առաքելության հեղինակությունը և տանում է սաբոտաժի ու անկարգությունների: Այնքան ժամանակ,  քանի դեռ հետաքննություն չանցկացվի և համապատասխան քայլեր չձեռնարկվեն, Ադրբեջանի պատվիրակությունը հարկադրված է դադարեցնել իր գործունեությունը Եվրախորհրդարանում ստեղծված Եվրանեսթի ԽՎ-ում”:

 

Ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի կառավարումը կհանձնվի «Գլոբալ Մեդիքալ Սոլյուշնս» ընկերությանը

10794_am_2Մեկնարկել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակության աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն: Այցի շրջանակներում ՀՀ կառավարության և ամերիկյան «Գլոբալ Մեդիքալ Սոլյուշնս» փակ բաժնետիրական ընկերության միջև ստորագրվել է «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կառավարման պայմանագիր:
Պայմանագիրը ՀՀ վարչապետի ներկայությամբ ստորագրել են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Տիգրան Գևորգյանը և «Գլոբալ Մեդիքալ Սոլյուշնս» ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Հայկ Բաքրջյանը:
Բելգիայի կառավարության օժանդակությամբ կառուցվող այս կենտրոնը Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման առաջին փուլն է, որով իրականացվելու են ռադիոիզոտոպների արտադրության, ռադիոդեղագործության և մոլեկուլյար ախտորոշման գործառույթներ:
Նշենք, որ «Գլոբալ Մեդիքալ Սոլյուշնս» ընկերությունը մասնագիտացված է միջուկային բժշկության բնագավառում և գործունեություն է ծավալում աշխարհի մի շարք երկրներում, ադ թվում` Ավստրալիա, Նոր Զելանդիա, Թաիլանդ, Չինաստան, Բրազիլիա և այլն:
Ազգային մրցունակության հիմնադրամի Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման ծրագիրը բաղկացած է երեք փուլից` ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման, ճառագայթային թերապիայի ու քիմիոթերապիայի և վիրաբուժության ուռուցքաբանական կենտրոնների ստեղծում: Այն պետք է լինի Հայաստանում ուռուցքային հիվանդությունների բուժման և կանխարգելման` ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած կենտրոն, որը կմատուցի միջուկային ախտորոշման, ճառագայթային բժշկության, քիմիաթերապիայի և վիրաբուժության ներհիվանդանոցային և արտահիվանդանոցային ծառայություններ:

Այս ցրտին «Սեր երկնքո՞ւմ»

դերհովաԴերՀովան ու Հասմիկ Կարապետյանը շուտով նոր զուգերգ են հանձնելու ունկընդիրների դատին: Ներկայացնում ենք «Անկախի» բացառիկ հարցազրույցը երգահան, գործիքավորող, դիջեյ Հարություն Տեր-Հովակիմյանի հետ:

–        ԴերՀովա, կպատմե՞ս, թե ինչպես ծնվեց Հասմիկ Կարապետյանի հետ երկրորդ զուգերգը պատրաստելու գաղափարը:

–        «Անհնարը» երգը, որի ռեժիսորը Սերժ Գաբյանն է, ինձ համար շատ անձնական և կարևոր փորձ էր: Մտքովս չէր էլ անցնում, որ Հասմիկ Կարապետյանը կհամաձայներ, ու երգն այդքան լավ կընդունվեր լսարանի կողմից: Չնայած 20 տարի իմ պատրաստած երգերում բեք վոկալ եմ եղել, որպես գլխավոր կատարող երբեք հանդես չէի եկել: Ինձ համար մի փոքր անսովոր էր: Այդ երգի հաջողության շնորհիվ էլ որոշեցինք երկրորդ երգ ստեղծագործել:

–        Եվ ինչպես այն կոչեցի՞ք:

–           «Սերը երկնքում»: Եթե համեմատենք առաջին զուգերգի հետ, ապա այն ավելի ռիթմիկ է՝ պարային: Այս պահին պատրաստվում ենք երգի տեսահոլովակ նկարահանել, սակայն չգիտեմ` երբ ենք այն թողարկելու:

–        Դա է՞լ է նորություն հայկական փոփ ասպարեզում, ինչպես և քո մնացած ստեղծագործությունները:

–           Միանշանակ:

–        Ինչպե՞ս դարձար երգահան և մուտք գործեցիր այս հետաքրքիր, բայց և լարված ասպարեզ՝ շոու բիզնես:

–           Փոքրուց զբաղվել եմ երաժշտությամբ, բայց երբեք երաժշտական կրթություն չեմ ստացել: 16 տարեկանում «Record Label»-ի ընկերության հետ կնքեցի իմ առաջին պայմանագիրը, իսկ 17 տարեկանում թողարկեցի իմ առաջին ձայնասկավառակը: Մինչև Հայաստան տեղափոխվելը Կանադայում և ընդհանրապես արտասահմանում 10 տարի ակտիվ զբաղվում էի շոու-բիզնեսով, իսկ Հայաստանում արդեն 7 տարի ստեղծագործում և համագործակցում եմ հայ երգիչների հետ:

–        Ասում են` Հայաստանում շոու բիզնես չկա: Ինչո՞ւ..

–           «Շոու-բիզնես» բառի մեջ կա «բիզնես» բառը, այսինքն` փող աշխատելու միջոց: Իսկ մեզ մոտ ամենաշատ փող աշխատող երգիչները ռաբիզ երգիչներն են, որոնք գումար են վաստակում հիմնականում սփյուռքում: Ցավոք, Հայաստանի երգիչների մեծ մասը ստիպված է ռեստորաններում և հարսանիքներում երգել՝ մի քիչ փող աշխատելու համար, ձայնասկավառակների վաճառքն էլ մեզ մոտ եկամտաբեր չէ: Իսկ դրսում երգիչների համար ամենամեծ եկամուտ ունենալու միջոցը համերգներն են: Մեր թերությունը փոքր շուկա ունենալն է, ինչն էլ գցում է շոու բիզնեսի վարկանիշը:

–        Բայց մի՞թե մեր միակ թերությունը դա է:

–           Մեր ամենամեծ սխալը նաև այն է, որ չենք փորձում սեփական արվեստը ներկայացնել այլ ազգերին, ավելի մեծ շուկաներում:

–        Մինչ այժմ քանի՞ ստեղծագործած և գործիքավորած երգ ունես:

–           Հստակ չեմ կարող ասել, բայց վերջին 22 տարվա ընթացքում գործիքավորել ու թողարկել եմ մոտավորապես 400 երգ: Սկզբում մենակ էի ստեղծագործում և թողարկում` որպես սոլո արտիստ և մինչ Հայաստան տեղափոխվելն ունեի տարբեր ոճերով, տարբեր կեղծանուններով տարբեր ստեղծագործություններ, բայց այստեղ նման ծրագրեր չեմ ունեցել: Ուղղակի եղել են «featuring» գործեր, որոնց մեջ ներառվել են կարճ կատարումներ, նաև մեկ զուգերգ Հասմիկ Կարապետյանի հետ:

–           Եթե չլինեիր ներկայիս ԴերՀովան, ի՞նչ կլինեիր:

–           Մեծ հաճույքով ճարտարապետ կլինեի:

–           Կրկին ստեղծագործող: Ի դեպ, ստեղծագործության ճանապարհին ի՞նչ դժվարությունների ես հանդիպել:

–           Ամենամեծ խնդիրը պայմանագրի հարցն է եղել: Ինձ թվում է` բոլոր արտասահմանցի երգահանների մոտ այդ խնդիրը գոնե մեկ անգամ եղել է: Դա երկար գործընթաց էր, որն ինձ շատ հոգնեցրեց և ազդեց իմ ստեղծագործության վրա:

–        Նոր ծրագրեր կա՞ն:

–           Այս ամառ արձակուրդ գնալու փոխարեն կենտրոնացա իմ գործերի վրա, որոնք մինչև տարվա վերջ հերթով կթողարկվեն: Բացի Հասմիկի զուգերգից, հոկտեմբերին կթողարկվեն նաև մի քանի այլ երգեր՝ Նարեկ Մակարյանի «Երազանքի գրկում»-ը, Սևակ Ամրոյանի և Ռազմիկ Ամյանի, նոյեմբերին՝ Լիլիթ Հովհաննիսյանի երգը և այլն: Այնուհետև երկու ամիս կկենտրոնանամ շատ լուրջ և բոլորովին այլ ոճի ծրագրերի վրա, որոնց մասին դեռ չեմ խոսի:

–        XXI դարում գրեթե ամեն ինչ կա, բացի ինչի՞ց:

–           Բացի պարզությունից՝ ամեն ինչում: Գուցե փիլիսոփաներն էլ են խոսել այդ մասին: Պարզության մեջ կա մաքրություն, ուրախություն, հանգստություն և նաև իմաստություն:

–           Ինչպիսի՞ն կուզենայիր լիներ կյանքը:

–           Անկեղծ և պարզ վերաբերմունքն եմ կարոտել: 11 տարի է՝ Հայաստանում եմ և ցավում եմ, որ մարդիկ անուշադիր են միմյանց նկատմամբ: Միշտ գովում ենք մեր ազգը, իբր շատ հյուրասեր ու բարի մարդիկ ենք, բայց տարիների ընթացքում հասկացա, որ մարդիկ կոպիտ և ոչ անկեղծ են դարձել: Կցանկանայի՝ այդ ամենը փոխվեր:

–           Ո՞րն է դարմանը:

–           Այդ փոփոխությունը պետք է սկիզբ առնի վերևից՝ մեր ղեկավարներից: Այն օրվանից, երբ նրանք մտածեն սեփական ազգի ու երկրի մասին, համոզված եմ, որ ժողովրդի բնավորությունն էլ կփոխվի դեպի լավը: Մարդիկ վստահությամբ և հույսով կլցվեն, կդառնան ավելի ուրախ, ժպտերես և հաստատ ավելի բարի:

          Հարություն Տեր-Հովակիմյանը (ծնված 1974 թ. փետրվարի 22-ին, Կանադայի Տորոնտո քաղաքում) 1992 թ. «Temperance» բեմական անունով թողարկել է առաջին «Phantasy» ալբոմը, մինչ 2002 թ. միջազգային երաժշտական ասպարեզում գրել և թողարկել է ավելի քան 300 երգ:  Համագործակցել է համաշխարհային առաջատար ձայնագրման ընկերությունների` «Sony», «BMG», «Universal Music»-ի հետ, իսկ 2002-ին տեղափոխվել Երևան, սակայն մինչ 2006 թ. աշխատել է արտասահմանյան շուկայի համար: 2006 թ. վերամշակել, գործիքավորել և թողարկել է առաջին հայկական գործը` «Քամի փչի» «Հայք» խմբի կատարմամբ: Նրա ստեղծագործությունների մեծ մասը դարձել են տարբեր տարիների հիթեր, օրինակ՝ բացի «Քամի փչի» երգից, Սոֆի Մխեյանի «Օրը և ներկան», Սիրուշոյի «Քելե, քելե», Վլադիմիր Արզումանյանի «Մամա» երգը և այլն: 2006-ից համագործակցել է հայ երգարվեստի բազմաթիվ ներկայացուցիչների հետ` Արամեի,  Հասմիկ Կարապետյանի, Արփիի, Արսեն Սաֆարյանի, Դավոյի, «Ռեինկարնացիայի», Լիլիթ Հովհաննիսյանի և ուրիշների: Բայց ստեղծագործական շղթան այստեղ դադար չի առնում և մեծ կրքով շարունակում է իր բռնած ուղին…

 

Հարցազրույցը Ելենա ՉՈԲԱՆՅԱՆԻ

 

“Հինգաստղանի” խցեր` բանտում

869283974_a7dfc841a9_bՉեխիայում բանտարկյալների կյանքն ավելի լավ ու կուշտ է դառնալու,  հատկապես  մայրաքաղաքային “Պանկրաց” բանտում իրականացված վերանորոգումից հետո: Նորոգվել է երկուտեղանոց 27 խուց, հատակին գորգեր են փռվել, նախկին երկաթյա նառերը փոխարինվել են փայտաշենով, իսկ պատերը ներկվել են հաճելի երկնագույնով: Հին սանտեխնիկան նույնպես փոխարինվել է նորով: Սա դեռ ամենը չէ. միջանցքներում ու հանգստի սենյակներում տեղադրվել են հեղուկբյուրեղային հեռուստացույցներ, կարմիր պաստառով բազմոցներ, կան թենիսի սեղաններ: Ընդ որում, խցերը բաց կլինեն` գիշեր-ցերեկ բանտարկյալները կարող են միմյանց այցելության գնալ ու ազատ տեղաշարժվել բանտի տարածքում: Պետությունը չի զլացել նաև սննդի հարցում. հիմա յուրաքանչյուրի համար կհատկացվի 9 կրոն (35 եվրոցենտ),ավելի, քան առաջներում:

Այս  “բանտային դրախտավայրում” ոչ բոլորը կարող են հայտնվել: Նման պայմանների կարժանանան միայն օրինակելի բանտարկյալները, որոնք հարգալից վերաբերմունք ունեն ղեկավարության ու բախտակից ընկերների նկատմամբ:

Թարմացված մասնաշենքի հանդիսավոր բացմանը ներկա է եղել Չեխիայի արդարադատության նախարար Մարիա Բեշենովան: Նա նշել է, որ Չեխիան կարող է հպարտանալ նման հաստատությունով և ընդգծել, որ “եթե բանտերը գնահատվեին հյուրանոցների նման, ապա նոր մասնաշենքը անկասկած 5 աստղի կարժանանար”:

Yerkir.am-ի բացառիկ հարցազրույցը Սերժ Սարգսյանի ծնողների հետ

Լուսանկարը` yerkir.am-ի

Լուսանկարը` yerkir.am-ի

Yerkir.am-ի թղթակիցն Արցախում բացառիկ հնարավորություն է ունեցել այցելելու Սերժ Սարգսյանի ծնողների` Ազատի եւ Նորայի տուն եւ զրուցելու նրանց հետ:

– Տիկի’ն Նորա, դուք թիկնապահներ չունեք, ձեր տունն էլ չի հսկվում, ինձ էլ հրավիրեցիք ներս` ներսում խոսելու: Անկեղծորեն զարմացած եմ…

– Ախր մենք ո՞ւմ ենք ինչ արել, մատաղ ինիմ, մունք ռաբոչի հասարակ ընտանիք ընք, ես ջուլհակուհի ըմ իլալ, ամուսինս էլ` դարբին: Ձեռք ձեռքի տված աշխատալ ընք, չարչարվալ ընք մարդ ու կնգանավ, երեք երեխա պահալ, մըծըցրալ: Աստված պահի իրանց, հիմա իրանք էլ մեզ ըն օգնում:

-Տիկի’ն Նորա, արցախցիները հայտնի են իրենց երկարակեցությամբ ու ամուր առողջությամբ: Հարեւաններն ասում էին, որ Ազատ պապն էլ առաջվանը չէ, ինչպես է հիմա նրա առողջությունը:

– Երևանում հիվանդանոցում էր պառկած, հետո բերել ենք տուն: Հիմա արդեն լավ ա, ոչինչ: Դե, ով որ շատ ա աշխատում, նա էլ շուտ ա հիվանդանում: Իմ ամուսինը դարբին ա եղել, շատ ա աշխատել ամբողջ կյանքում:

– Ինչի՞ կարիք ունեք:

– Ոչ մի բանի կարիք չոնինք, ընդի տղատարը (խմբ.-այդպիսի տղաների տերը) կարիք կզգա՞: Դե, աղջիկ չոնիմ, հարսներս էլ` Ռիտան, Ավրիգան, Արմինեն, ինձ աղջկա նման են: Իրեքն էլ լավն են: Հարսներով միշտ հաշտ համերաշխ են եղել:

– Ձեր որդիներից ու թոռներից ո՞վ է ավելի հաճախ այցելում ձեզ:

– Բոլոր երեքն էլ շուտ-շուտ այցելում են: Իմ տղերքը շատ լավն են, մեկը գնում ա, մեկն ա գալիս, էնպես որ` անտեր չենք (ծիծաղում է): Տղաներս ու հարսներս ամեն օր մեզ զանգում են:

– Տիկի’ն Նորա, իսկ հետևում ե՞ք Ձեր որդու` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գործունեությանը` ուր գնաց, ինչ խոսեց, ինչ արեց…

– Միշտ Սերժին ասում եմ`նախագահին ամեն օր ես տեսնում եմ: Հարցնում ա` ո՞նց ես տեսնում: Հենց ասում եմ տելեվիզրով, սկսում ա ծիծաղել:

– Դժվա՞ր է նախագահի մայր լինել:

– Գիտես ինչ, ես օզալ ըմ (ուզել եմ) վեր իմ տղաս նախագահ չինի: Որպես մայր` ինձ մինակ իմ տղայիս առողջությունն ա պետք, վեչ թա իրա պաշտոնը: Ես էն ում օզում, որ առավոտը իմ երեխայիս զավտրիկ տամ, կեսօրին էլ աբեդ տամ, իրուգյունն էլ` ուժին, կողքես օտե (ուտի), խմե, ես էլ հանգիստ քնեմ: Ես տա ըմ օզում: Դե, վեր ինքը օզալ ա օրիշ պեն (ուրիշ բան)… Դե, հայրենասեր ա, աշխատող ա, թող ուրան քեփավ ինի (թող իր ուզածով լինի): Էն ծառեն տիրևը տեսնում ը՞ս, իմ սերտըս սաղ օրը տի տղտողում ա (դողդողում է) իմ խոխոցս հետե:

– Ամեն նախագահի նաև քննադատում են, ո՞նց եք վերաբերվում Ձեր որդուն քննադատողներին:

– Դե, թող քննադատին: Տի մարդ չի ինիլ, վեր ուրան քննադատին վեչ: Ասում ա` շահեն հարը շահեն քմակեն քաշում ա (անգամ շահի` թագավորի հայրը կարող է շահի հետեւից խոսել): Հու հինչ օզում ա` թող ասե, սաղի բերանը հո փակելու չը՞նք: Ես իմ երեխուս անա արխային ըմ, վեր ինքը մաքուր ու հայրենասեր մարդ ա: Արխային ըմ, վեր ինքը թալանչի չի:

 Շարունակությունը կարդացեք Yerkir.am-ում

Խմբակային բռնաբարության դեպք Հնդկաստանում.13-ամյա աղջկան կենդանի այրել են

Индия,Групповое изнасилованиеՍեքսուալ հողի վրա հերթական գազանաբարո հանցագործությունն է կատարվել Հնդկաստանում:Երեք տղամարդ հարձակվել են 13-ամյա աղջնակի վրա, բռնաբարել նրան: Երբ վերջինս սպառնացել է, որ այդ ամենի մասին կպատմի ծնողներին ու հարևաններին , հանցագործները այրել են աղջկան:Ոստիկանությունը փնտրում է մարդասպաններին, հաղորդում է  News Track India-ն:

Հանցագործությունը կատարվել է Հնդկաստանի հյուսիսում գտնվող Ուտար-Պրադեշ նահանգի գյուղերից մեկում:  13-ամյա ութերորդ դասարանցի աշակերտուհին իր ավագ քրոջ հետ վերադառնում էր տուն ֆերմայից, երբ  տեղի երեք բնակիչներ  հարձակվել են նրա վրա: Նրանք բռնել են աղջկան ու բռնաբարել, վերջինս ճչացել է, որ կպատմի ծնողներին: Այդ ժամանակ հանցագործները նրան կենդանի այրել են:

Հանցագործները ավագ քրոջը ձեռք չեն տվել, նա վազել է օգնություն կանչելու, բայց երբ ոստիկաններն ու փրկարարները հասել են ողբերգության վայր, նրա կրտսեր քրոջ մարմնի մոտ  80% -ը այրված է եղել: Մի քանի ժամից աշակերտուհին մահացել է: Հաղորդվում է, որ իշխանություններին հաջողվել է պարզել կասկածյալներից մեկի ինքնությունը:

Դժբախտաբար,  վերջին տարիներին վայրենի բռնաբարությունները պարբերական են դարձել Հնդկաստանում: Ամենաաղմկոտ դեպքերից մեկը տեղի ունեցավ անցյալ տարի Դելիում, երբ ավտոբուսում մի  քանի տղամարդ հարձակվեցին  23-ամյա ուսանողուհու վրա,բռնաբարեցին նրան և դուրս շպրտեցին սլացող ավտոբուսից: Հետագայում աղջիկը մահացավ ստացած վնասվածքներից: Այդ դեպքից հետո Հնդկաստանում բողոքի ալիք բարձրացավ: Քաղաքացիները պահանջում էին խստացնել կանանց հանդեպ  հանցագործություններ կատարողների նկատմամբ  պատիժները: Իշխանությունները մասամբ բավարարեցին այդ պահանջները`  մահապատիժ  սահմանելով հանցագործների համար, որոնց զոհերը հանցանքի հետևանքով մահացել են: Սակայն, ինչպես երևում է, հանցագործներին դա չի վախեցնում:

Սամվել Ֆարմանյանը գործընկերներին հորդորում է երկնքից ներքև իջնել

սամվել-ֆարմանյանՊատգամավորները շարունակում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանի ներկայացրած՝ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» և դրան կից օրինագծերի փաթեթի քննարկումը:

Քննարկման ժամանակ հետաքրքիր ելույթով հանդես եկավ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

Նա նշեց, որ օրինագիծը պարունակում է մի շարք հակասություններ:

Նրա կարծիքով՝ պետք է հասկանալ, թե ինչ տրամաբանություն է ընկած նախագծի հիմքում: Եթե ընկած է քաղաքական տրամաբանություն, պետք է հասկանալ, թե ի վերջո ինչ խնդիր է լուծում այս օրինագծով: «Ցավոք, այդ հարցին պատասխան չհնչեց»,-ասաց Ֆարմանյանը:

Ըստ պատգամավորի՝ կա երեք տարբերակ. կա՛մ կառավարությունը դրանով փորձում է լուծել սոցիալական խնդիր, որովհետև պետական պաշտոնյաները աղքատ են, չեն կարողանում լուծել իրենց ընտանիքի խնդիրները, կա՛մ սրանով լուծվում է պետական կառավարման արդյունավետության խնդիր, ըստ որի անարդյունավետ աշխատանքը ցածր աշխատավարձի խնդիր է, և պետք է բարձր վճարվեն, որ անարդյունավետ աշխատեն: Երրորդ տարբերակն էլ այն է, որ պետական ոլորտը մասնավորի համեմատ լինի գրավիչ, որպեսզի մասնավոր հատվածում աշխատտող որակյալ մասնագետները գան պետական համակարգ:

Սակայն Ֆարմանյանը պետական աշխատողների անարդյունավետ աշխատանքի պատճառը բնավ էլ ցածր աշխատավարձը չի համարում, նա գտնում է, որ դրանք խորն են ու բազմաշերտ,  և լուծման ճանապարհին անհրաժեշտ են համալիր քայլեր: «Այս առումով վարձատրության բարձրացումը կլինի պետական միջոցների անարդյունավետ միջոց»,-կարծում է Ֆարմանյանը,-նաև միամտություն ու ինքնախաբեություն կլինի կարծել, որ կոռուպցիան անխախտ գործելաոճ դարձրած պաշտոնյային մեկ միլիոին աշխատավարձ վճարելով՝ դարձի կբերեն»:

Ֆարմանյանը հորդորում է երկնքից իջնել երկիր և ընդունել, որ աշխատավարձերի բարձրացումը կարող է և պետք  է լուծի բացառապես սոցիալական խնդիրներ:

«Անգամ, եթե կառավարության կարծիքով՝ օրենսդրական տեխնոլոգիան անխուսափելիորեն սահմանում է միասնական սանդղակի ամրագրում, երկրում առկա սոցիալական ֆոնին պետական բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումն անընդունելի է և ոչ արդար»,-կարծում է նա:

Ֆարմանյանն առաջարկում է գոնե պատգամավորերի, մարզպետների, նախարարների վարձատրության նոր կարգը առկախել, ուժի մեջ չդնել, մինչև կգան ավելի լավ ժամանակներ:

«Ես համոզված եմ, որ բոլորդ էլ հոգու խորքում կիսում եք այս տեսակետը»,-ասաց Սամվել Ֆարմանյանը:

Այս վերջին մտքին ընդդիմացավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը. «Դուրս է գալիս՝ մեզ վրա ճնշում եք գործադրում, պարոն Ֆարմանյան,-ասաց Հովիկ Աբրահամյանը,-եթե հոգու խորքում էդպես են մտածում՝ թող արտահայտվեն: Ես օրինակ, էդպես չեմ մտածում»:

Ողջունում են «Հանրային հեռուստատեսության» նոր եթերային քաղաքականությունը

հանրային«Հեռուստաեթերի մաքրման պահանջ» նախաձեռնությունն արդեն երկու տարի է տարբեր ակցիաների ու միջոցառումների միջոցով բարձրացնում է լայն զանգվածների պահանջները հեռուստատեսության բացի կոմերցիոնից, նաև այլ տիպի գործառույթների իրականացման անհրաժեշոտության վերաբերյալ:

«Հեռուստաեթերի մաքրման պահանջ» նախաձեռնությունը ողջունում է «Հանրային հեռուստատեսության» նոր եթերաշրջանում ձևավորված եթերային քաղաքականությունը: Վերջապես «Հանրային հեռուստաընկերությունը» սկսում է իրականացնել իր «հանրային» ֆունկցիան և հեռուտաարտադրանք է մատուցում հասարակության տարբեր շրջանակների համար: Մասնավորապես, ծրագրեր են հայտնվել, որոնք բավարարում են հայկական հեռուստաեթերի կողմից վաղուց արհամարված՝ ինտելեկտուալ լսարանի համար: Խոսքը  «Հայադարան», «Արվեստանոց», «Հանրալսարան», «Արվեստակիներ», «Հայաստանի առեղծվածները» ծրագրերի մասին է:

Դրա հետ մեկտեղ «Հեռուստաեթերի մաքրման պահանջ» նախաձեռնությունն առաջարկում է ստեղծել ծրագրեր, որոնք միտված կլինեն լսարանի պոզիտիվ ինքնության ձևավորմանը: Պոզիտիվ ինքնության առկայության դեպքում անհատի սոցիալական դիրքորոշումները բավարարվածություն են արտահայտում տվյալ էթնիկ խմբին անդամակցելու հարցում, անհատը հպարտանում է էթնիկ խմբի հաջողություններով ու հաղաթանակներով: Նեգատիվ ինքնության ժամանակ հակառակն է՝ սեփական խմբի վերաբերյալ գերակշռում են բացասական սոցիալական դիրքորոշումները, որոնք առաջացնում են տվյալ էթնիկական խմբին անդամակցելուց հրաժարման և ամոթի զգացողություն:

Քանի որ վերջին տարիներին հայկական հեռուստեթերը միտված է նեգատիվ ինքության ձևավորմանը (իր բոլոր բացասական հետևանքներով), առաջարկում ենք ծրագրային քաղաքականության հիմքում ընդունել վերոնշյալ խնդիրների լուծմանը միտված գաղափարներ և ծրագրեր հիմնել:

Հարգանքներով՝ «Հեռուստաեթերի մաքրման պահանջ» նախաձեռնություն

 

 

Սկանդալ լեռներում. մերկ մոդելը պղծել է սրբավայրը

o_839884Ալթայի Հանրապետության դատախազությունը կստուգի  տեղաբնակների համար սրբազան վայրում սկանդալային ֆոտոսեսիայի օրինականությունը: Հայտնի մոսկովյան ֆոտոմոդելը մերկ լուսանկարվել է ծիսական ժապավենների ֆոնին: Դրանք հանրապետությունում բուռն քննարկումների տեղիք են տվել. ոմանք պահանջում են նկարահանող խմբին քրեական պատասխանատվության ենթարկել հավատացյալների զգացմունքները վիրավորելու համար, իսկ մյուսները հիանում են մոդելի գեղեցկությամբ:

o_839885Բնիկ ալթայցիների համար այն բարի ցանկությունների ծիսակատարության վայր է համարվում, որտեղ ծառերին ժապավեններ են կապում ու երկրպագում լեռների հոգուն: Այնտեղ մերկ հայտնվելը սրբապղծություն է` հավասարարժեք եկեղեցի առանց հագուստի մտնելուն:

Լուսանկարիչը բացատրել է, որ ուղեկցորդն է իրենց մոլորության մեջ գցել,  ասելով, որ ժապավենները զբոսաշրջիկներն են թողնում ծառերին` վերադարձի հույսով.”Ես ներողություն եմ խնդրում ամբողջ խմբի անունից, քանի որ պատասխանատվություն եմ կրում դրա համար”:

Վիրավորված հասարակայնությունը դիմել է դատախազություն, խնդրելով ստուգել, թե որքանով է օրինական մերկ ֆոտոսեսիան այն վայրում, որը հանրապետությունը պաշտոնապես սրբավայր է ճանաչել: Իշխանություններից պահանջել  են պատժել բոլոր նրանց, ովքեր կազմակերպել են լուսանկարահանումն ու նաև նրանց, ովքեր հիացել են պղծարար մոդելի` Չիրա Կովալսկու գեղեցկությամբ:

Հանրապետության մշակույթի նախարարն ասում է, որ այդ փաստը չպետք է անպատիժ մնա: Հավատացյալների զգացմունքները վիրավորելու համար մեղավորներին մինչև 300 հազար ռուբլի տուգանք ու մինչև մեկ տարվա հարկադիր աշխատանք և ազատազրկում է սպառնում:

Վլադիմիր Պուտինի հնարավոր պատասխանը Զորի Բալայանին

պուտին-բալայան«Անկախ»-ը նամակ է ստացել պատմաբան Վահե Սարգսյանից, որտեղ վերջինս ներկայացնում  է, թե ինչպիսին կորղ էր լինել ՌԴ նախագահ Պուտինի պատասխանը Զորի Բալայանի նամակին, եթե վերջինս որոշեր պատասխանել դրան:

Ենթադրյալ պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Հարգելի Զորի Հայկի,

Ձեր նամակը թերթելով` ես յուրաքանչյուր էջում տեսնում եմ այն վախի, այն սարսափի զգացումները, որ արտահայտել եք դուք` կապված թուրք-ադրբեջանական վտանգի հետ: Ձեր պատմությունն է երևի ստիպել նամակում արտահայտել այդ բոլորը: Ձեր հայրենազրկման ու ցեղասպանության պատմությունը: Գիտեք, Զորի Հայկի, ինձ այս ամենով հանդերձ` ապշեցնում է այն հանգամանքը, որ այդ նույն Ձեր պատմությունը չի ստիպել Ձեզ` գոնե մասամբ փոխվելու: Էլի նույնն եք, ինչ կայիք, օրինակ, Իսրայել Օրու, Հովսեփ Էմինի կամ այլոց ժամանակներում: Մի՞թե Ձեր համար դաս չեղան այդ ժամանակները, մի՞թե Ձեր պատմությունը չապացուցեց, որ հայերիդ պետականությունը վերականգնվեց ոչ թե Օրու, Էմինի նամակների ու խնդրագրերի, այլ 1918 թ. հերոսամարտում ընկած հայ զինվորների արյան հենքի վրա: Կամ, 1991 թ. Արցախն անկախացավ ոչ թե նույն Ձեր կամ Սիլվա Կապուտիկյանի` Մ. Գորբաչովին ուղղված նամակների, այլ` շուրջ 7.000 ընկած հայ ազատամարտիկների շնորհիվ: Հասկացեք, Զորի Հայկի, նամակը կամ բողոքը զենքերի մեջ ամենաթույլն է, և մի մոռացեք, որ Դուք այլևս ունեք պետություն, իսկ մենք` ռուսներս, կայսերական շահեր: Չկասկածեք, որ մեր զինվորները մի օր անգամ չեն մնա Արաքսի ափին, եթե դա չբխի մեր կայսերական շահերից, և հակառակը` մնալու ենք այնտեղ, եթե անգամ Ձեր հայոց հողում բնակվեն 3 մլն սահակաշվիլիներ կամ բայդեններ: Որքան հասկացա` Դուք ռուսական պատմության դասերը լավ գիտեք, հիշու՞մ եք, թե 1722 թ. Պետրոս Մեծն ինչու կես ճամփից հետ վերադարձավ և չեկավ հայերիդ օգնելու, որովհետև կար դարձյալ կայսերական շահը, որից այն կողմ ոչինչ չկա մեր համար: Նույնկերպ մի օր հետ կգնանք Ախուրյանից ու Արաքսից, եթե մեր շահերն այլ տեղ որոնելու լինենք: Նույնկերպ հեռացանք Վանից, Էրզրումից, իսկ Կարս անառիկ ամրոցը պատմության մեջ վերցրել ու հանձնել ենք շուրջ 5-6 անգամ: Ասելս այն է` որ մենք մի օր կանք, մի օր` ոչ: Հայաստանում հավերժականը հայ ազգն է, որի շահերն այսօր համընկնում են ռուսների, վաղը կարող են համընկնել Չինաստանի, Մոնղոլիայի կամ Կամբոջայի շահերի հետ:

Զորի Հայկի, չեմ ուզում անդրադառնալ նամակի այն, ինձ համար ծիծաղաշարժ դրվագներին, որոնցում առաջարկում եք կարդալ մեր պատմությունը և տեսնել մեր հավերժական շահերն Անդրկովկասում: Դուք հիշատակում եք Գյուլիստանի պայմանագիրը: Գիտեք, Զորի Հայկի, իմ մոտ տպավորությունն այն է, որ Դուք չեք գիտակցում Արցախի առավելությունը, օրինակ, ռուսներիս կողմից ճանաչված Աբխազիայի կամ Հարավային Օսիայի նկատմամբ: Եթե տարբերությունը չեք գիտակցել` ասեմ. Արցախը ներկայումս պաշտպանում է Արցախի Պաշտպանության Բանակը, ի տարբերություն Աբխազիայի և Հարավային Օսիայի, ուր տեղակայված են ռուսական զորքերը: Ես հիշեցնեմ, որ և’ պետականության կայացման, և’ միջազգային բանակցությունների թոհուբոհում Արցախի առավելությունն այս համատեքստում անքննելի է:

Դուք, Զորի Հակի, կանխագուշակում և զգուշացնում ենք ինձ, որ մի օր թուրք-ադրբեջանցիները կհզորանան, կկլանեն նաև մեր երկրի շատ մասեր, որից սարսափած` ես պիտի պաշտպանեմ ՀՀ-ն ու Արցախը: Հիանալի անգլիական մեթոդ` ուրիշի ձեռքով հանել կրակից շագանակներ: Մի պահ ենթադրենք` ես չգիտեի այդ ամենը և այժմ անցնում եմ գործի, սակայն այստեղ ինձ ապշեցնում եք դարձյալ դուք` հայերդ: Զորի Հայկի, Ձեզ չի հետաքրքրել, թե Դուք ինչու՞ եք հավատում միայն թրքա-ադրբեջանական կողմի հզորացմանը և լուսադեմից մինչ իրիկուն հաշվարկում, թե նրանք հզորանալով ինչեր կանեն: Զորի Հայկի, ինձ շատ հետաքրքիր է, ինչու՞ չեք հավատում Դուք Ձեր ազգի, Ձեր երկրի հզորացմանը: Մի՞թե 90-ականներին ամբողջ Ադրբեջանը ծնկի բերած և արդեն 20 տարի Արցախի անկախությունը կերտող արցախահայությունն ի վիճակի չէ ապագայում ևս տեր կանգնել նրան: Տպավորությունս այն է, որ հայերդ ավելի հրաշալի եք ապրել Ցարական Ռուսաստանի կազմում եղած ժամանակ, քան անկախության տարիներին և այժմ կարոտախտով եք հիշում ցարական երջանիկ տարիները:

Զորի Հայկի, ես լավ գիտեմ իմ գործը, իսկ Ռուսաստանին առաջնորդում են իր շահերը: Այ դուք` հայերդ, լավ չգիտեք ձեր գործը և փոխանակ հզորացնեք ձեր երկիրը, ազատագրված Արցախը, զբաղված եք օտար տերեր ման գալով: Ես ապշեցի. ուղիղ 10 տարի առաջ, երբ կազմալուծված 10 հազարանոց իրաքահայ համայնքից Ձեր հայրենակիցները եկան ոչ թե Արցախի ազատագրված ու բերրի տարածքներ, այլ՝ վերահաստատվեցին այլ երկրներում: Զարմանքս կրկնվեց 10 տարի անց, երբ 70 հազարանոց կազմալուծված սիրիահայ համայքից նույնպես մատների վրա հաշվվող հայեր եկան Արցախ: Զորի Հայկի, ես համաձայն եմ, որ Արցախը բոլոր առումներով պատկանում է հայերիդ, սակայն մի խոսք կա՝ հողը նրանն է, ով ապրում է այնտեղ, դուք՝ հայերդ, ավելի գերադասում եք ապրել Եվրոպայում, անգամ Ռուսաստանի տայգաներում, քան ձեր հրաշակերտ Արցախում: Այդ է նաև պատճառը, որ անգամ իմ “Հայրենակիցներ” ծրագրի իրագործումից հետո, որը շարունակում է Ձեր երկրից տանել տասնյակ հազարավոր մարդկանց, կրկին հայ գրողների շուրթերից չեն իջնում “Կեցցե Պուտինը” քծնախառն բառերը: Հիշեցնեմ նաև, որ Ձեր կողմից այդքան քննադատված նույն Ստալինը քառասունականներին իրականացրեց ներգաղթի լայնածավալ ծրագիր, որով Սովետական Հայստան եկան հազարավոր սփյուռքահայեր, մարդիկ, որոնց սերունդներն այսօր զանգվածորեն լքում են այդ նույն “երազի երկիր” Հայաստանը: Այսքանից հետո Դուք խոսում եք Նախիջևանի կամ Արևմտահայաստանի մասի՞ն, ծիծաղելի է:

Վերադառնալով մտքիս` նշեմ, որ ձեր ազգի մոտալուտ աղետը ոչ թե Թուրքիայի կամ Ադրբեջանի հզորացումն է, այլ` ձեր երկրի հզորացման ցածր տեմպերը, Ձեր ժողովրդի` սեփական երկրի ապագայի հանդեպ հավատի բացակայությունն ու դրա բերումով երկրից հեռանալու փաստը: Ելնելով այս, ինչպես նաև` այն հանգամանքից, որ դուք ինձ մի քանի տասնյակ խորհուրդներ էիք տվել, ես ինձ իրավունք եմ վերապահում` խորհուրդ տալ ձեզ. մի նամակ էլ գրեք Ձեր ղեկավարությանը` հիշեցնելով վերջիններիս, որ իրենց ոչ մեկ չի խանգարում, և ոչ մի եվրոպա կամ ասոցացման համաձայնագիր պետք չէ, որպեսզի վերջիններս ստեղծեն իրավահավասար ու արդար երկիր, որտեղ ապրանքների եզակի ներկրողները չեն սահմանի իրենց ուզած գները, վերացնեն կոռուպցիան, մենաշնորհները, ստեղծեն արդար ու անկախ դատական համակարգ: Ահա այս պայմաններում, երբ կունենաք բարեկեցիկ երկիր, կունենաք արտագաղթի մասին մոռացած ժողովուրդ, կունենաք հզոր և պաշտպանված Արցախ, ձեզ` հայերիդ, էլ ոչ մի «Գյուլիստան» կամ «Թուրքմենչայ» պետք չէ:

Գիտեք, Զորի Հայկի, ես գնահատում եմ Ձեր մտավախությունները, գիտակցում նաև այն վտանգը, որը կախված է Ռուսաստանի գլխին, եթե թուրք-ադրբեջանցիները կլանեն Արցախը, ոչնչացնեն Հայաստանը և ձգվեն դեպի Ալթայ: Այդուհանդերձ` ես առայժմ չեմ ցանկանում զորքեր տեղակայել Արցախում: Սակայն եթե հայերդ շարունակեք դատարկել ՀՀ-ն ու Արցախը, և մի օր զգացվի Արցախի պաշտպանության պակաս, ես կմտածեմ այդ մասին: Այդ ժամանակ ֆիզիկապես կլինի Արցախը, սակայն Արցախում ռուսական դրոշի առկայությունը շատ բան կփոխի Ձեր երկրում, Ձեր հոգիներում: Մտածե’ք այս մասին:

Զորի Հայկի, զբաղվեք ոչ թե մեռած ու Ձեր ազգի արժանապատվությունը ոտնահարող պայմանագրերի վերակենդանացմամբ, այլ` կենսատու հարցերով: Ձեր երկրի հզորացման հետ համատեղ, զբաղվեք, օրինակ, Վիլսոնի իրավարար վճռի կենսագործմամբ, Ջավախքի հիմնահարցի արծարծմամբ, որը ձեր ապահով ելքն է դեպի արտաքին աշխարհ և Վրաստանի միջոցով մեզ` ռուսներիս հետ կապի երաշխավորը:

Ի դեպ` նույն Ջավախքում ևս առկա է ձեր կողմից բարձրաձայնվող թուրք-ադրբեջանական վտանգը: Դուք դա նշել եք նաև Ձեր` “Հայոս-Քարթլոս. ավելին, քան լեգենդ է” գրքում: Ես կասեի ավելին. ձեր` հայերիդ, ՀՀ-ի ու Արցախի ապագայի իրական վտանգը Ջավախքի թրքացումն է: Ես որքան հասկացա Ձեր գրքից` Ջավախքում եղել եք 2007 թ.: Խորհուրդ կտամ` գնաք այժմ և տեսնեք, թե ինչեր են անում այնտեղ թուրքերն ու ադրբեջանցիները, որոնց մասին պարբերաբար զեկուցվում է ինձ: Հավատացած եմ` հավետ կմոռանայիք Գյուլիստանի պայմանագիրը և միանգամից իմ առաջ կհայտնվեր թարմ նամակ-խնդրանք, որպեսզի ես շուտափույթ կյանքի կոչեմ Ադրիանապոլսի պայմանագիրը, որով 1829 թ. ողջ Ջավախքը Թուրքիայից անցավ Ռուսաստանին: Կասկած չունեմ, որ այնտեղ կլինեին այսպիսի տողեր. «Հարգարժան Վ.Վլադիմիրովիչ. 1829 թ. Ադրիանապոլսում կնքվեց հավերժական ժամանակների համար մի պայմանագիր, որով Ջավախքում թուրքական դրոշը փոխարինվեց ռուսականով, այժմ այնտեղ, Թափարվան գետի ափին, կրկին ծածանվում է կիսալուսինը: Արդ, աղաչում եմ ձեզ, իրականացրեք կայսրերի կողմից Ձեզ լիազորված պարտավորությունները, կրկին փոխարինեք այն ռուսականով, առավել ևս, որ Ջավախքը Խորհրդային Վրաստանին է միացվել 1921 թ. Կովբյուրոյի որոշմամբ, Ստալինի անմիջական նախաձեռնությամբ: Դուք, որպես Խորհրդային Միության իրավահաջորդ, պարտավոր եք միջամտել Ջավախքի հարցերին, քանի որ յուրաքանչյուր դժբախտ դեպք, որ կատարվում է այսօր Ջավախքի շուրջ, Ձեր իրավանախորդի գործողությունների արդյունք է»: Ուզում եմ զարմացնել Ձեզ, Զորի Հայկի, այդ պարագայում ես չէի քննադատի Ձեզ, քանի որ ջավախահայությունը չունի պետականություն և կարիք ունի օգնության, ինչպես ամեն մի ոչ տիտղոսային ազգ, իսկ այն պետության քաղաքականությունը, որի հավատարիմ քաղաքացին է նա, վարել է պրոթուրքական քաղաքականություն: Ավելին, երբ ես զորքերը դուրս բերեցի Ախալքալաքից, նրանց նախագահը խոստացավ` լիովին ապահովել ջավախահայության անվտանգությունը և զարգացումը, իսկ Վրաստանի բանակի ողջ կարտոֆիլը գնել Ջավախքից: Խաբեց: Ես մեղավոր եմ այդ ժողովրդի առաջ: Այ, եթե ապագայում հնարավոր լինի այցելել Ջավախք, ես կօգտագործեմ այն: Ես երազում եմ լինել Փարվանայի ափին, տեսնել նրա ափին գտնվող Փոկա գյուղը, որը, ինչպես ինձ պատմել են, շատ է նման իմ հայրենի Ս. Պետերբուրգին. գյուղի մեջտեղով, ինչպես Նևան, հոսում է Թափարվանը: Իմ սեղանին են Ղունկիանոս Երգիչ Կարնեցու, Ջիվանու, Դ. Դեմիրճյանի, Վ. Տերյանի գործերը` իմ շատ սիրելի Վ. Բրյուսովի թարգմանությամբ, հրատարակված 1916 թ.: Հետևաբար` ես շատ կուզենայի լինել այդ մեծերի ապրած վայրերում` Վարևանում, Կարծախում, Ախալքալաքում և Գանձայում: Երազում եմ տեսնել նաև հրաշագեղ Թմկաբերդը, որը ռուսներիս հարսը` Թամար թագուհին, որպես հայկական բերդ 1191 թ. ժառանգեց Զաքարյանների կրտսեր ճյուղի` Վահրամյանների տոհմի ներկայացուցիչ Սարգսին:

Զորի Հայկի, հայերիդ այժմ ոչ թե «Գյուլիստան» է պետք, այլ` կամք` հզորացնելու սեփական երկիրը: Իսկ իմ մտահոգության առարկան այժմ ոչ թե «Գյուլիստանն» է կամ Արցախը, այլ` «Ադրիանապոլիսն» ու Ջավախքը»:

Կանխավ ներողություն հայցող` Վ.Վ.Պուտին

ՌԴ Նախագահ

24 հոկտեմբերի, 2013 թ.

Մոսկվա, Կրեմլ

Վ.Վ.Պուտինի հնարավոր նամակը Զ.Հ.Բալայանին հայերենի վերածեց` Վահե Սարգսյանը

Հոկտեմբերի 27-ին Վրաստանը նախագահ կընտրի

վրաստանՎրաստանում հոկտեմբերի 27-ին կանցկացվեն նախագահական ընտրություններ: Այս ընտրություններում երկրի գործող նախագահ Միխայիլ Սահակաշվիլին այլևս առաջադրվելու իրավունք չունի: Գրանցված են նախագահի երկու տասնյակից ավելի թեկնածուներ: Պայքարը, սակայն, կընթանա հիմնականում երեք թեկնածուների միջև` «Վրացական երազանքը» ներկայացնող Գեորգի Մարգվելաշվիլու, Ազգային միացյալ շարժման ներկայացուցիչ Դավիթ Բաքրաձեի և Նինո Բուրջանաձեի միջև: 

Վրաստանի մի քանի տասնյակ թեկնածուները

Արդեն քարոզարշավի վերջին օրերն են, և կարելի է ասել, որ այն ընդհանուր առմամբ անցնում է ոչ այնքան լարված: Չնայած փոխադարձ բավականին սուր քննադատություններին՝ կողմերը միմյանց հանդեպ չեն ստեղծում կոնֆլիկտային իրավիճակներ:

Այս հանգամանքը, ինչպես նշում է Վրաստանի հարցերով փորձագետ Վահե Սարգսյանը, հնարավոր է` կապ ունի այն հանգամանքի հետ, որ երկրի փոփոխված սահմանադրության համաձայն, որն ուժի մեջ կմտնի այս ընտրություններից անմիջապես հետո, Վրաստանի նախագահի լիազորություններն էականորեն կրճատվում են, և նախագահը չի ունենալու այլևս այն մեծ ազդեցությունը կառավարության, խորհրդարանի և հատկապես ուժային կառույցների վրա, որ ուներ նախկինում:

«Իր հայտարարությունների համաձայն, վարչապետի աթոռը շուտով թողնել պատրաստվող Բիձինա Իվանիշվիլու համար այս ընտրություններում կարևորն իր հիմնական հակառակորդ Միխայիլ Սահակաշվիլու թիմի ամբողջական հեռացումն է իշխանական աթոռներից, որով և վերջնականապես ապահովված կլինի նրա հաղթանակն այն անձնավորության նկատմամբ, որն իրեն ժամանակին այդքան նյութա-բարոյական վնասներ էր հասցրել` քաղաքացիությունից զրկում, բռնաճնշումներ և այլն: Հակառակը՝ Սահակաշվիլի-Բաքրաձե կողմի համար կարևորը ոչ թե հաղթանակն է, որին այլևս դժվար է հավատալ, այլ առավել լայն էլեկտորատի ու դրանով հանդերձ՝ քաղաքական ավելի ամուր հարթակի ձևավորումը, որով վերջիններս հնարավորություն կստանան չնետվելու քաղաքական աղբանոց, ավելին՝ սպասվելիք հնարավոր պատիժները Սահակաշվիլին ձգտում է առավելագույնս մեղմացնել կամ չեզոքացնել ժողովրդական ալիքի ստեղծման միջոցով: Իսկ որ կարող են իրագործվել Սահակաշվիլու համար խիստ անցանկալի սցենարներ, գրեթե չի բացառվում, քանի որ արդեն վերջինիս կողքից «մաքրված են» նրա գրեթե բոլոր զինակիցները»,- ասում է Վահե Սարգսյանը:

Վահե ՍարգսյանԱյս ընտրությունների կապակցությամբ Հայաստանի համար կարևոր է նաև ռուսամետ թեկնածուի հնարավորությունը` կապված Վրաստան-Ռուսաստան հարաբերությունների հետագա ընթացքի ու Հայաստանի վրա դրանց հնարավոր ազդեցությունների հետ: Այդ առումով այս ընտրություններում թե՛ Իվանիշվիլուն, թե՛ Սահակաշվիլուն ձեռնտու է ռուսամետ Բուրջանաձեի չեզոքացումը կամ պարտությունը, որի երկրորդ տեղում հայտնվելը տարբեր առումներով բնավ չի բխում թե՛ Սահակաշվիլու, թե՛ Իվանիշվիլու շահերից: Բուրջանաձեի առնչությամբ նշենք նաև հատկապես հայերիս համար մի հետաքրքրական փաստ. վերջինիս ակտիվ թիմակիցն ու նախընտրական գլխավոր շտաբի պետը հանդիսանում է Գիգլա Բարամիձեն՝ մարդ, որը 1994-2002 թթ. նորաստեղծ Սամցխե-Ջավախք նահանգի առաջին նահանգապետն էր: Նշենք նաև, որ նա իր այս պաշտոնավարման հետ միաժամանակ մինչ 1998 թ. հանդիսացել է ՀՀ-ում Վրաստանի առաջին դեսպանը: Հայտնի հայագետ և իր գործունեությամբ հայատյաց այս անձնավորությանն անվանել են պաշտոնական Թբիլիսիի քաղաքականության գլխավոր և երկարամյա  ճարտարապետը Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում:

Հոկտեմբերի 27-ը երկրում շրջադարձային կարող է լինել՝ կապված ՌԴ-ի հետ հարաբերությունների փոփոխման կամ ավելի ճիշտ կլինի ասել` բարելավման հետ: Գաղտնիք չէ, որ ՌԴ բարձրագույն ղեկավարությունը, մի շարք հանգամանքներով հանդերձ, նաև անձնական հակակրանքից ելնելով էր, որ այսքան ժամանակ խիստ խզել էր հարաբերությունները Վրաստանի հետ: Դրանք մեկ տարի առաջ մասնակի թուլացան իշխանափոխությամբ, սակայն վերջնահանգրվանը  2013 թ. հեկտեմբերի 27-ն է: Պետք է նշել, որ ամեն դեպքում  երկրում առկա թուրք-ադրբեջանական բազմակողմանի և մեծ ազդեցությունը, որն առկա է և օրավուր մեծանում է հատկապես երկրի հարավում, մեծապես դժվարացնելու է Հայաստանի` տարածաշրջանային այս փոփոխություններից օգտվելը:

Վրաստանի նախագահական ընտրությունները կարևոր են հայերի համար

Այս ընտրությունները հայերիս համար կարևորվում են հատկապես Վրաստանի հոծ հայ համայնքի առկայությամբ և հայկական Ջավախքի` Վրաստանի կազմում գտնվելու հանգամանքով:

Ազգային փոքրամասնությունների մասով, ինչպես նշում էր Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը, երկրում ընդհանուր զարգացման ուղի կա, որն ընդունել և փորձում են իրականացնել նոր իշխանությունները, իսկ նախկին իշխանություններն ու Նինո Բուրջանաձեն տարբեր խոստումներ են տալիս: Փորձագետը նշեց, որ այս պահին հնարավորություն կա, որ ընտրություններն անցնեն երկու փուլով, քանի որ նոր իշխանությունների հեղինակությունն ամիս առ ամիս անկում է ապրում:

Ջոնի ՄելիքյանԸստ Մելիքյանի` իշխանությունների հեղինակությունն ընկնում է, քանի որ Վրաստանում նոր իշխանությունների հետ բավականին մեծ հույսեր էին կապում` մարդկանց սպասելիքները շատ ավելին էին: Նույնիսկ որոշ մարդկանց թվում էր, թե մեծահարուստ Իվանիշվիլին, որ միլիարդատեր է, պետք է գար ու իր գումարներից մաս հատկացներ երկրին, բնակչությանը: Բացի այդ, Վրաստանն այն եզակի երկրներից է, որտեղ բարձրագույն իշխանությունը բաժանված է, բազմաթիվ պաշտոններում դեռ շարունակում են պաշտոնավարել Սահակաշվիլու թիմակիցները, և նոր իշխանությունները չեն կարողանում իրենց ծրագրերն ամբողջությամբ իրականացնել, ուստի նրանցից սպասելիքները չեն արդարանում:

Ազգային փոքրամասնությունների և բնիկ ժողովուրդների վրա այս ընտրությունների սպասվելիք ազդեցության առնչությամբ նշենք, որ դա որոշ չափով կախված կլինի այն հանգամանքից, թե ուժերի ինչպիսի համամասնությամբ կդասավորվի քաղաքական դաշտը:

«Ամեն դեպքում մի բան հստակ է. սահակաշվիլիական նախկին վարչախումբը, որն իր ներկայացուցիչ Բաքրաձեի միջոցով այսօր փորձում է իր ազդեցությունը պահպանել երկրում, միանշանակ ձեռնտու չէ երկրի հայությանը: Սա փաստ է, իսկ ապացույցը նախորդ տարիներին դրսևորված հայատյաց վարքագիծն է, որը չի կարող ունենալ որևէ արդարացում: Ջավախահայությունը մի պահ ազատ շունչ քաշեց, երբ հաղթանակեց Իվանիշվիլին: Կապված «Վրացական երազանք»  դաշինքի հետ՝ կարելի է փաստել, որ բացի բռնությունների դադարեցումից և անօրինական հալածյալների ու դատապարտվածների նկատմամբ արդարության վերականգնումից, հայաբնակ Ջավախքում ազգային, կրոնական, քաղաքական, կրթական հողի վրա դեռևս չեն եղել էական տեղաշարժեր, գոնե այնպիսիք, ինչպիսիք խոստանում էր Իվանիշվիլին նախընտրական շրջանում կամ ՀՀ կատարած այցի ժամանակ»,- նշեց Վահե Սարգսյանը:

Հոկտեմբերի 27-ից հետո, ինչպես նշում է փորձագետը, Վրաստանի հայության շրջանում, Ջավախքում դեռ կպահպանվեն հուզող խնդիրները՝ ունենալով խորացման միտումներ, և տարբերությունը հավանաբար կլինի միայն այն, որ հայությունը կունենա այդ խնդիրները բարձրացնելու ազատություն, ինչը գրեթե բացակայում էր սահակաշվիլիական ռեժիմի ժամանակ: Հայության խնդիրների վրա մեծապես կազդի նաև Վրաստանում և հատկապես Ջավախքում մեծացող թուրք-ադրբեջանական գործոնը:

 

«Ժառանգություն»-ը ԱԺ նախագահի հաստատված կարգը համարում է ոտնձգություն իր դեմ

ժառանգությունՀՀ ԱԺ նախագահը խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ երկօրյա խորհրդակցությունների արդյունքում հոկտեմբերի 23-ին սահմանել է «Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ՀՀ ԱԺ պատվիրակությունների կազմավորման եւ դրանց գործունեության կարգը» եւ դրա վրա հենվող ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությունը՝ «Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ՀՀ ԱԺ պատվիրակությունների տեղերի բաշխման սահմանաքանակի մասին»:

Նշյալ փաստաթղթերով միջազգային կառույցներում ՀՀ ԱԺ պատվիրակությունների կազմավորման համար ընտրվել է մի կարգ, որը ԱԺ նախագահին է թողնում պատվիրակների ընտրությունը եւ չափանիշ է դարձնում ԱԺ խմբակցություններում եւ պատգամավորական խմբերում պատգամավորների թվաքանակը: Նման կարգավորումը ստվերում է անգամ Դ’Հոնթի բանաձեւի թերությունները, քանի որ այդ բանաձեւը գոնե պահպանում էր օրգանական կապը ընտրողների կամարտահայտության հետ եւ քաղաքական ուժերին տրված (Հայաստանի պարագայում` ԿԸՀ-ի կողմից գրանցված) քվեները հաշվի էր առնում պաշտոններ բաշխելիս:

Հոկտեմբերի 23-ին հաստատված Կարգով եւ դրան հետեւած Կարգադրությամբ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը զրկվել է ԵԽԽՎ-ի պատվիրակության կազմում ներկայացվածությունից, ինչը հակասում է ԵԽԽՎ կանոնակարգին: Համաձայն ԵԽԽՎ կանոնակարգի, ինչպես նաեւ 1798 (2011) բանաձեւի, այդ կառույցի ազգային պատվիրակություններում պետք է ապահովված լինի արդար ներկայացվածություն և հարգվի բազմակարծության սկզբունքը: Մինչդեռ հոկտեմբերի 23-ին ՀՀ ԱԺ-ում ուժի մեջ մտած փաստաթղթերը ոչ միայն «Ժառանգություն» խմբակցության արդարացի ներկայացվածությունն են ոտնահարում, այլեւ բազմակարծության խաթարման և ԱԺ պատգամավորի՝ քաղաքական հայացքների համար հետապնդման պրակտիկա են հաստատում:

ԱԺ նախագահի կողմից քննության դրված Կարգը եւ ընդունած Կարգադրությունը ակնհայտորեն հետապնդել են «Ժառանգության» գործունեությունը ԵԽԽՎ-ում ընդհանրապես կասեցնելու քաղաքական նպատակ, եւ տարակուսելի է ու ցավալի, որ այդ պատասխանատվությունը կիսել են նաեւ ոչ իշխանական կուսակցությունները:

«Ժառանգությունը» հոկտեմբերի 23-ի ԱԺ նախագահի կողմից հաստատված Կարգը եւ ընդունված Կարգադրությունը գնահատում է որպես «Ժառանգության» դեմ իրականացված ոտնձգություններ, խստիվ դատապարտում է դրանց գործադրումը եւ հետամուտ կլինի հասանելի բոլոր միջոցներով դրանց բողոքարկմանն ու փոփոխմանը:

«Ժառանգություն» կուսակցություն