Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքները:
Daily Archives: October 24, 2013
«Օպել Վեկտրա»-ն բախվել է «ԿռԱԶ»-ի
Հոկտեմբերի 23-ին, ժամը 16.30-ին, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Երևան ճանապարհի 10-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և բախվել ճամփեզրին կայանված «ԿռԱԶ» մակնիշի բեռնատարի:
«Օպել Վեկտրա»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:
«ՎԱԶ-21074»-ը Երևանի Վիլնյուսի փողոցում վրաերթի է ենթարկել 32-ամյա կնոջ
Հոկտեմբերի 23-ին, ժամը 16.20-ի սահմաններում, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 1/3 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 32-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:
Կողոպուտի համար հետախուզվողին ոստիկանները հայտնաբերեցին «Զվարթնոց» օդանավակայանում
Աբովյանում 86-ամյա տղամարդու են վրաերթի ենթարկել
Պատահար Բերքանուշ-Դվին ճանապարհին
Հոկտեմբերի 23-ին, ժամը 12.10-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Բերքանուշ-Դվին ճանապարհի 7-րդ կմ-ին բախվել է «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները զենք-զինամթերք են առգրավել
Հոկտեմբերի 22-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներն օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս` Անդրանիկի փողոցում նկատել են մի խումբ անձանց:
Տեսնելով ոստիկանության ծառայողներին` 1979 թ. ծնված Գոռ Հ.-ն դիմել է փախուստի և փորձելով ցանկապատի վրայից ցատկել` կորցրել է հավասարակշռությունն ու վայր ընկել, որի ժամանակ նրա գոտկատեղից ընկել է 2 ատրճանակ, մեկը` «ՏՏ» տիպի, պահունակը լիցքավորված 7 փամփուշտով, մյուսը` անհայտ տեսակի, առանց գործարանային համարի` լիցքավորված 6 փամփուշտով:
Նշված վայրից բերման են ենթարկվել նաև 12 անձինք, որոնց մոտից անձնական խուզարկությամբ ոչինչ չի հայտնաբերվել, իսկ տարածքում կատարված զննությամբ, պայուսակում, հայտնաբերվել է «ԱԿՄ» տիպի 1 ինքնաձիգ` պահունակը լիցքավորված 30 փամփուշտով, «ԱԿ-74» տիպի 1 ինքնաձիգ` լիցքավորված 30 փամփուշտով, և առանձին մեկ պահունակ` լիցքավորված ևս 30 փամփուշտով:
Շարունակելով օպերատիվ միջոցառումները` ոստիկանության ծառայողները, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, հոկտեմբերի 23-ին, ժամը 05.00-ին, Գոռ Պ.-ին պատկանող` Անդրանիկի փողոցի մի բնակարանից խուզարկությամբ հայտնաբերել և առգրավել են ողորկափող հրացան և 12 մմ տրամաչափի 6 փամփուշտ:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Մալաթիայի քննչական բաժին:
Ավտոմեքենայից պոկված անվադողը հարվածել է կանգառում կանգնած աղջկան
Հոկտեմբերի 23-ին, ժամը 08.00-ի սահմաններում, Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 1/9 շենքի մոտ անհայտ մակնիշի ավտոմեքենայից պոկվել է անվադողը և գլորվելով` հարվածել կանգառում կանգնած 20-ամյա աղջկա, ինչի հետևանքով վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:
Ծաղկակաղամբով ռագու
1 գլուխ ծաղկակաղամբ
2 գազար
1 գլուխ սոխ
1 տաքդեղ
1 բաժ. պահածոյացված ոլոռ
100 գ թթվասեր
50 գ մայոնեզ
3-4 պճեղ սխտոր
կանաչի
աղ, պղպեղ, ձեթ:
Պատրաստման եղանակը
Ծաղկակաղամբը լվանալ ու ցողունների բաժանել, 3-4 րոպեով աղ արած եռման ջրի մեջ մտցնել, ապա հանել ու դնել քամիչի վրա: Գազարը մաքրել ու խոշոր քերիչով քերել: Սոխը մաքրել ու լվանալ, ապա խորանարդիկներով կտրատել: Կաթսայի մեջ ձեթ լցնել, սոխառած անել, ապա ավելացնել քերած գազարը և կափարիչը փակ 5-7 րոպե եփել: Տաքդեղը լվանալ, մաքրել ու շերտերով կտրատել: Ոլոռը, ծաղկակաղամբը և տաքդեղը լցնել կաթսայի մեջ, եփել 5 րոպե: Սխտորը մաքրել, մանր կտրատել: Մայոնեզն ու թթվասերը խառնել, ավելացնել սխտորը, պղպեղ ու կանաչի: Այս խառնուրդը լցնել կաթսայի բանջարեղենի վրա: Եվ ռագուն պատրաստ է:
Ադրբեջանի նախագահական ընտրությունները ժողովրդավար չեն եղել. Եվրախորհրդարան
Եվրախորհրդարանը հոկտեմբերի 23-ին Ստրասբուրգում կայացած նիստի ընթացքում դատապարտել է Ադրբեջանում հոկտեմբերի 9-ին կայացած նախագահական ընտրությունները։
Քվեարկության արդյունքում ընդունվել է բանաձև, որում Եվրախորհրդարանը սատարում է ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ի զեկույցը՝ քննադատական գնահատականներով, հաղորդում է “Հաքին” կայքը:
“Ադրբեջանի նախագահական ընտրությունները չեն համապատասխանել ԵԱՀԿ չափանիշներին”,-ասված է ԵԽ բանաձևում, ինչը տարբերվում է ԵԽ դիտորդական խմբի գնահատականներից։ ԵԽ դիտորդներն ընտրությունները ժողովրդավարական էին որակել։
Ծաղկակաղամբով կոտլետներ
3 կարտոֆիլ
500 գ ծաղկակաղամբ
1 ձու
100 գ պանիր
50 մլ ձեթ
աղ
30 գ կարագ
70 գ պաքսիմատ
100 գ ալյուր:
Պատրաստման եղանակը
Կարելի է որպես խավարտ մատուցել մսի կամ ձկան հետ կամ էլ առանձին` որպես ինքնուրույն ուտեստ: Ծաղկակաղամբը պետք է խաշել, ավելացնել կարագով խաշած կարտոֆիլ, ձու, պաքսիմատ ու պինդ պանիր: Համեմել աղով ու հարել բլենդերում կամ տրորել այնպես, որ համասեռ, առանց գնդերի զանգված ստացվի: Թաթախել ալյուրի մեջ, տապակել քիչ ձեթի մեջ:
Ծաղկակաղամբը արժեքավոր բանջարեղեն է համարվում և խաչածաղկավորներից ամենալավ յուրացվողն է:
Վարչական բոլոր շրջաններում տերևների մաքրման աշխատանքներ են ընթանում
Մայրաքաղաքի փողոցները, մայթերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաև բակային տարածքները աշնանային տերևաթափից մաքրելու ուղղությամբ վարչական բոլոր շրջաններում կանաչապատման ձեռնարկությունների կողմից մաքրման համապատասխան աշխատանքներ են ընթանում:
Հիմնական աշխատանքները, հաշվի առնելով երթևեկի ծանրաբեռնվածությունն ու մարդկանց ակտիվ անցուդարձը, կատարվում են առավոտյան ժամերին:
Հավաքված տերևները տեղափոխվում են համապատասխան տարածքներ:
Քաղաքապետի հանձնարարությամբ զուգահեռաբար հատուկ հսկողություն է իրականացվում փողոցներում ու բակային տարածքներում տերևների այրման հնարավոր բոլոր դեպքերը բացառելու ուղղությամբ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Մայքլ Ջեքսոնը գլխավորել է մահացած ամենահարուստ անվանիների ցուցակը
Forbes-ը հրապարակել է մահացած ամենահարուստ անվանիների ցուցակը: Նրանց հետմահու եկամուտները տասնյակ միլիոններով են հաշվվում: Ցուցակը գլխավորում է “փոփ արքա” Մայքլ Ջեքսոնը, որը մահացել է 2009-ին, 50 տարեկան հասակում: Նրա ժառանգնեըը մեկ տարում երգչի անվան վրա 160 մլն դոլար են աշխատել:Համեմատության համար, օրինակ` Մադոննան, որն ակտիվ ելույթներ է ունենում, մեկ տարում 125 մլն դոլար է վաստակել:
Երկրորդ հորիզոնականում “ռոքնռոլի” արքա Էլվիս Փրեսլին է:1977-ին 35 տարեկանում կյանքից հեռացած երգչի ձայնասկավառակները, նրա պատկերով ապրանքները գնում են առաջվա պես ու այցելում Մեմֆիսում գտնվող նրա անունը կրող թանգարան: Էլվիսի “եկամուտը” կազմում է տարեկան 55 մլն դոլար:
3-րդ հորիզոնականում ամերիկացի նկարիչ ու ծաղրանկարիչ Չարլզ Շուլցն է, որի տարեկան “եկամուտը” կազմում է 37 մլն դոլար: Նրա կոմիքսները հրապարակվել են աշխարհի 75 երկրներում, 21 լեզվով:
Չորրորդ հորիզոնականում “Հոլիվուդի թագուհին” է` Էլիզաբեթ Թեյլորը. նրա ժառանգները ստացան 25 մլն դոլար: 2012-ին այդ գումարը զգալիորեն ավելի էր` 210 մլն, քանի որ աճուրդում վաճառվել էին դերասանուհու զարդերն ու հագուստները:
Հինգերորդ հորիզոնականում Բոբ Մառլին է, որը մահացել է 1981-ին: Նրա անունով ժառանգները տարեկան 18 մլն դոլար են աշխատում:
Ցուցակում նաև Ալբերտ Էյնշտեյնի անունն է (8-րդ տեղը` 10 մլն դոլարով), ում անունը օգտագործվում է ինտելեկտուալ ապրանք արտադրողների կողմից: Բացի այդ Montblanc ընկերությունը սահմանափակ թվով “Էյնշտեյն” ժամացույցներ է արտադրում, որոնք վաճառվում են 3 հազար դոլարով:
Առաջին անգամ այս ցուցակում է հայտնվել մեքսիկացի երգչուհի Ջեննի Ռիվերայի անունը, որը 2012-ին զոհվել է ավտովթարից: Մեկ տարում վաճառվել է երգչուհու 880 հազար ձայնասկավառակ, այնքան, որքան նրա կենդանության օրոք: Նրա ժառանգները ստացել են 7 մլն դոլար:
Խաղալիք ավտոմատի պատճառով սպանել են երեխային
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում ոստիկանները խաղալիք ավտոմատի պատճառով 13-ամյա երեխայի են սպանել: Ոստիկանները խաղալիքն իսկական զենք են կարծել, մի քանի անգամ հրամայել են դեռահասին դեն գցել զենքը, սակայն տղան չի արձագանքել: Այնժամ ոստիկանները կրակ են բացել տղայի ուղղությամբ: Կատարվածի փաստով հետաքննություն է սկսվել:
Ի դեպ, Նևադայում նախօրեին 12-ամյա տղան ապանել էր մաթեմատիկայի ուսուցչին, վիրավորել 2 դպրոցականի, ապա ինքնասպան եղել:
Թաիլանդում ուխտագնացներով ավտոբուսն անդունդն է գլորվել
Սիրիայի տարածքի մեծ մասը հոսանքազրկվել է
Դամասկոսից ոչ հեռու մի շարք պայթյունների հետևանքով վնասվել է գազատարը, որը գազ էր մատակարարում երկրի հարավում տեղակայված էլեկտրակայաններին:
Իշխանությունների հավաստմամբ, հոսանքն անջատվել է ինչպես ամբողջ Դամասկոսում, այնպես էլ երկրի գրեթե բոլոր տարածաշրջաններում: Այդ պայթյունների համար Սիրիայի կառավարությունը մեղադրում է ընդդիմադիրներին:
Սպիտակ տունը հերքել է Մերկելի հեռախոսի գաղտնալսման մասին լուրը
Նախագահ Բարաք Օբաման հերքել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի բջջային հեռախոսը գաղտնալսելու մասին տեղեկությունը: Իմանալով հնարավոր լրտեսման մասին` Մերկելը զանգահարել է Օբամային ու բացատրություն պահանջել: Նա հստակ հասկացնել է տվել, որ նման միջոցներն անընդունելի են, ու դա վկայում է վստահության լուրջ խախտման մասին:
Օբաման էլ իր հերթին դաշնային կանցլերին հավատացրել է, որ ԱՄՆ հետախուզությունը նրա խոսակցությունները չի գաղտնալսել: Սրանից առաջ ԱՄՆ նախագահը ստիպված էր իր ֆրանսիացի գործընկերոջ հետ բացատրվել. ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը լրտեսում է ֆրանսիացիներին: Հետևանքը եղավ այն, որ Ելիսեյան պալատ կանչվեց ԱՄՆ դեսպանը` դրա համար բացատրություն տալու:
Ի՞նչ իրավասությամբ է օժտված համայնքի ղեկավարը
Համայնքի ղեկավարի իրավասության շրջանակների մասին հաճախ ոչ միանշանակ պատկերացում ունեն ոչ միայն բնակիչները, այլև որոշ դեպքերում հենց համայնքի ղեկավարն ու ավագանին: Այնինչ այդ իրավասության սահմաններում են լուծվում համայնքի կենսագործունեության գրեթե բոլոր հարցերը:
Այսպես, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածում թվարկված են համայնքի ղեկավարի իրավասությունները, որոնցից կարելի է առանձնացնել մի քանիսը: Համայնքի ղեկավարը «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով`
- հրավիրում և վարում է ավագանու նիստերը` օրենքով և ավագանու կանոնակարգով սահմանված կարգով,
- համայնքի ղեկավարն անհատական ակտեր ընդունելուց հետո պարտավոր է երկօրյա ժամկետում այն ուղարկել համայնքի ավագանու անդամներին և փակցնել համայնքի ավագանու նստավայրում` բոլորի համար տեսանելի տեղում,
- համայնքի զարգացման քառամյա ծրագիրը ներկայացնում է ավագանու հաստատմանը,
- հաստատում է աշխատակազմի գործավարության կարգը,
- աշխատակազմի և բյուջետային հիմնարկների աշխատակիցների թվաքանակի, հաստիքացուցակի և պաշտոնային դրույքաչափերի վերաբերյալ որոշման նախագծերն ու դրանցում առաջարկվող փոփոխությունները ներկայացնում է ավագանու հաստատմանը,
- նշանակում և ազատում է համայնքի ղեկավարի տեղակալին, աշխատակազմի քարտուղարին, կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին,
- համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում տեղական հանրաքվե նշանակելու մասին որոշման նախագիծը,
- առաջարկություն է ներկայացնում համայնքի ավագանուն` համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու վերաբերյալ,
- կնքում է Հայաստանի Հանրապետության կամ այլ պետությունների համայնքների հետ համագործակցության մասին պայմանագրերը, դրանք ներկայացնում է համայնքի ավագանու վավերացմանը: Միջհամայնքային միավորում ստեղծելու, ինչպես նաև համայնքների հիմնադրած միություններին անդամակցելու և դրանց անդամավճարները մուծելու մասին որոշման նախագծերը ներկայացնում է ավագանու հաստատմանը,
- համայնքի ավագանու որոշմամբ և սահմանած պայմաններով օտարում կամ օգտագործման է տրամադրում համայնքի սեփականություն համարվող գույքը,
- առաջարկություն է ներկայացնում համայնքի ավագանուն` համայնքի սեփականություն համարվող գույքն օտարելու մասին,
- համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում առաջարկ` Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիներին համայնքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու վերաբերյալ,
- համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքի անվանման և վերանվանման ենթակա փողոցները, պողոտաները, հրապարակները, զբոսայգիները, համայնքային ենթակայության կրթական, մշակութային և այլ հիմնարկներն ու կազմակերպությունները և օրենքով սահմանված կարգով ներկայացնում է գրանցման (բացառությամբ պատմամշակութային ու բնապատմական հուշարձանների),
- սահմանում է շենքերի և շինությունների համարակալումը,
- օրենքով կամ կառավարության սահմանած կարգով միջոցներ է ձեռնարկում քաղաքացիական պաշտպանության, հակահամաճարակային և կարանտինային միջոցառումների, ինչպես նաև տեխնոլոգիական և տարերային աղետների վտանգների նվազեցման ու հետևանքների վերացման հետ կապված աշխատանքների կազմակերպման համար:
Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
Բրազիլիայում մեծ քանակությամբ նավթի պաշարներ են հայտնաբերվել
Բրազիլիայի ազգային նավթային գործակալությունից հայտնել են, որ հյուսիսարևելյան Սերժիպե նահանգի ափամերձ հատվածում մեծ քանակությամբ նավթի պաշարներ են հայտնաբերվել, ինչը նոր հեռանկարներ է բացում Լատինական Ամերիկայի ամենամեծ երկրի նավարդյունաբերության զարգացման համար:
Գործակալության ղեկավար Մագդա Չամբրիարդը չորեքշաբթի հայտնել է, որ մինչև 2016 թ-ը իրենք չեն հայտնի նոր հայտնաբերված նավթահորի նավթի պաշարների քանակությունը:
Երկրի նավթի պաշարների հիմնական մասը կենտրոնացած է Բրազիլիայի հարավարևելյան մերձափնյա հատվածում, որտեղ անցած մի քանի տարիների ընթացքում միլիարդավոր բարել նավթի պաշարներ են հայտնաբերվել:
Երկուշաբթի Շել, Թոթալ կոսորցումները, երկու չինական ընկերություններ և Բրազիլիայի պետական Պետրոբրաս նավթային ընկերությունը Ռիո դե Ժանեյրոյի ափամերձ հատվածում հայտնաբերված, ենթադրաբար մինչև 12 միլիարդ բարել նավթի պաշարները արդյունահանելու իրավունք են ստացել:
Իր հողամասում հայտնաբերված դինոզավրերի կմախքների վաճառքից հետո՝ ֆերմերը միլիոնատեր կդառնա
Ֆերմերը իր հողամասում 70 միլիոն տարեկան երկու դինոզավրերի ոսկորներ գտնելուց հետո մի գիշերվա մեջ միլիոնատեր կդառնա:
12մ երկարություն ունեցող տիրանոզավրը հայտնաբերվել է մի քանի մետր հեռավորության վրա գտնվող 8մ երկարությամբ տրիցերատոպսի հետ միաժամանակ, որոնք միասին ավելի քան երկու միլիոն ֆունտ արժեն:
Փորձագետները գտածոները արժեքավոր են համարել:
Տիրանոզավրի կմախքը այնքան լավ վիճակում է, որ, ըստ տեղեկությունների, այն դասվել է աշխարհում հայտնաբերված 20 լավագույն կմախքների շարքը, քանի որ դրա 40 տոկոսը կազմում են կենդանու օրիգինալ ոսկորները:
Կմախքի մյուս մասը կազմում են պեղումների ընթացքում հայտնաբերված այլ տիրանոզավրերի ոսկորներ:
Տրիցերատոպսը, որը երկու մեծ և քթի վրա մեկ փոքր եղջյուրավոր բուսակեր կենդանի է եղել, 70 տոկոսով օրիգինալ ոսկորներից է կազմված:
Երկու հսկայական կենդանիների կմախքները հայտնաբերվել են ԱՄՆ-ի Մոնտանա նահանգի Հել Քրիկում գտնվող 51 քկմ ագարակում:
Դրանք այժմ պատրաստվում են վաճառքի հանվելու համար:
Սպասվում է, որ տիրանոզավրի կմախքի վաճառքից կստացվի 1,4 միլիոն ֆունտ, իսկ տրիցերատոպսի վաճառքից՝ 560,000 ֆունտ:
Տիրանոզավրի՝ աշխարհում ամենաբարձր գնով վաճառքի ռեկորդ սահմանվել է 1997 թ-ին, երբ Սյու անունով տիրանոզավրը վաճառվել է 5,4 միլիոն ֆունտով:
Դիոնզավրերի կմախքների աճուրդը տեղի կունենա նոյեմբերի 19-ին, Նյու Յորքի Բոնեմա աճուրդում:




