Ադրբեջանում արգելվել է երեխաներին Աթաթուրք անվանակոչել

pic_c1716ae2ac9f4215e82165a0325e8edaԱդրբեջանում արգելվել է երեխաներին Աթաթուրք անվանել: Դրա մասին  ասել է կառավարությանն առընթեր տերմինաբանության հանձնաժողովի նախագահի տեղակալ Սադիգովան:

Նա պարզաբանել է, որ արգելքը ոչ պաշտոնական բնույթ է կրում.”Սակայն, եթե ինչ որ մեկը մեզ դիմի` մենք կմերժենք”: Նրա խոսքով, որոշումը Թուրքիայի կառավարության խնդրանքով է ընդունվել:

Անցած տարի,մայիսին Սադիգովան արդեն հայտարարել էր, որ տեղաբնակներին հնարավոր է արգելվի երեխաներին Թուրքիայի առաջին նախագահի անունով կոչել: “Աթաթուրքը” պատմական դեմք է ու այդ անունը միայն նրան պետք է պատկանի”,-հայտարարել է նա ու հավելել, որ ներկայում Ադրբեջանում 18 մարդ կա այդ անունով:

2011-ին էլ այս հանձնաժողովի անդամները հայտարարեցին, որ յուրաքանչյուր 10-րդ անունը չի համապատասխանում չափորոշիչներին: 2013-ի փետրվարին նրանք իրենց մտահոգությունը հայտնեցին երկրում օտարալեզու անունների կապակությամբ ու առաջարկեցին արգելել դրանք:

Հանձնաժողովը կառավարությանն առաջարկել է հաստատել համապատասխան ձեռնարկը: Նոր կանոնները, ինչպես նշվել է, պետք է վերաբերեն ազգությամբ ադրբեջանցի նորածիններին:

Անկախ

Եթե Ֆրանսիան Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրնագիծը չեղյալ չհամարեր, մենք նոտա էինք հղելու. թուրք դեսպան

despan   Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Թահսին Բուրջուօղլուն 14 տարվա պաշտոնավարումից հետո շուտով թոշակի կանցնի: Այս առիթով նա ընդունելություն է կազմակերպել, որի ընթացքում կիսվել է դեսպանության տարիների իր հիշողություններով: Դեսպանը մասնավորապես անդրադարձել է վերջին տարիներին թուրք-ֆրանսիական հարաբերություններում կարևոր նշանակություն ունեցող Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: «Սեղանիս դարակում մի նոտա եմ պահել՝ իբրև հիշատակ: Եթե Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդը չեղյալ չհամարեր այդ օրենքը, ապա մենք նոտան հղելու էինք և դրանով դիվանագիտական հարաբերությունները դեսպանության մակարդակից իջեցվելու էին»,-պատմել է Բուրջուօղլուն: Վերջինս նաև նշել է, որ վերոհիշյալ օրենքի ընդունումը կանխելու գործին աջակցություն են ստացել Ֆրանսիայի թուրքական համայնքի կողմից:

Դեսպան Թահսին Բուրջուօղլուն անդրադարձել է նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Թուրքիա կատարած այցին: Նա մեծ ոգևորությամբ նշել է, որ այցի շրջանակներում կողմերի միջև քաղաքական և տնտեսական բնույթի 13 կարևոր համաձայնություն է ստորագրվել:

Անկախ

Իրանում նշում են իսլամական հեղափոխության 35-րդ տարելիցը

iranԻրանում հանդիսավոր կերպով նշում են 1979 թվականի իսլամական հեղափոխության հերթական տարեդարձը: Այս մասին է հաղորդում իրանական «Tasnim» գործակալությունը:

Մայրաքաղաք Թեհրանում և մյուս քաղաքներում հիշում են 35 տարի առաջ տեղի ունեցած իսլամական հեղափոխությունը, որը վերջ դրեց Պեհլևիի միապետական իշխանությանը: Հանդիսությանը մասնակցել են նաև Իրանի բարձրաստիճան պաշտոնյաններ:

Անկախ

Մուրմանսկում 19 երթուղային է այրվել

52f8a053-272b-927e-272b-927105d28ac1.photo.019 երթուղային տաքսի է այրվել Մուրմանսկում, ենթադրվում է` միտումնավոր հրկիզման հետևանքով :

Նախնական վարկածի համաձայն, հրկիզումն անհայտ անձի միտումնավոր արարքի հետևանք է: Քրեական գործ է հարուցվել գույքի միտումնավոր վնասման ու ոչնչացման գործով:

Որոնվում է հանցագործը:

Անկախ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ՀՀ-ոստիկանություն2Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 10-ից 11-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 17 դեպքից բացահայտվել է 13-ը, գողության 28 դեպքից` 14-ը, կողոպուտի` 1, խարդախության և յուրացման 4-ական դեպքերը բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության` 1, գողության 3 և մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար. 4 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

11 միլիոնի ապրանքներ գողացողները հայտնաբերվել և ձերբակալվել են

ձերբակալել2013 թ. հոկտեմբերի 14-ին 1952 թ. ծնված Պետրոս Պ.-ն ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր տվել, որ Մուսալեռ գյուղում գտնվող իր պահեստ-շինությունից գողացել են 11 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ 200 արկղ մետաղապլաստե դետալներ:
Ոստիկանության ծառայողները փետրվարի 8-ին բերման են ենթարկել 1987 թ. ծնված Արթուր Ս.-ին և 1982 թ. ծնված Արթուր Պ.-ին: Նրանք խոստովանել են, որ գողությունը կատարել են իրենք` հարմարեցված բանալիով պահեստի դռան փականը բացելով:
Արթուր Ս.-ն և Արթուր Պ.-ն ձերբակալված են:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Տորոնտոյի սկանդալային քաղաքապետը YouTube-ում թողարկեց իր շոուն

o_893592Տորոնտոյի սկանդալային համարում ունեցող քաղաքապետ Ռոբ Ֆորդը YouTube տիրույթում սեփական շոուն թողարկեց: Նա իր առաջին թողարկման մեջ պատմում է, թե ինչու է թմրանյութ օգտագործում և ինչու է թաքցնում դա:  Ծրագիրը տասնյակ հազարավոր դիտումներ է ունեցել:

“Ես թմրանյութային կախվածություն չունեմ: Փորձել եմ թմրանյո՞ւթ: Այո: Ինչու եմ ստե՞լ: Բոլորն էլ երբեմն ստում են: Ես չէի կամենում ասել դա: Ես թմրամոլ չեմ, ես թմրանյութ չեմ օգտագործում: Դա անցյալում է”,-հավատացնում է քաղաքապետը:

Անկախ

Փրկարարները բացել են փակ դռները

Փրկարարները բացել են փակ դուռըՓետրվարի 11-ին, ժամը 05.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 18 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ՕԽ-ն:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը (վարձակալ` Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Բ. Մ.) :

Փետրվարի 10-ին, ժամը 20.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիկտոր Համբարձումյան փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ներսում մնացել է տարեց քաղաքացի. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են Ջ. Շ.-ին պատկանող բնակարանի դուռը:

Փետրվարի 10-ին, ժամը 18.20-ին ահազնագ է ստացվել, որ Երևանի Կ.Ուլնեցու փողոցի 2-րդ փակուղու թիվ 5 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են Ա. Մ.-ին պատկանող բնակարանի դուռը:

Փետրվարի 10-ին, ժամը 18.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 շենքի  բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են Ս. Վ.-ին պատկանող բնակարանի դուռը:

Փետրվարի 10-ին, ժամը 17.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան վարչական շրջանի Թումանյան թաղամասի թիվ 12/2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. ննջասենյակի հատակին` անօգնական վիճակում, հայտնաբերվել է Թ, Վ.-ին, ով տեղափոխվել է «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ:
Փետրվարի 10-ին, ժամը 08.26-ին  ահազանգ է ստացվել, որ Շիրազի փողոցի շենքերից մեկի բնակարանի դռան փականը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են Պ. Ջ-ին պատկանող բնակարանի դուռը:

Ջուլիա Ռոբերթսի քրոջը մեռած են գտել

o_860713Հոլիվուդյան աստղ Ջուլիա Ռոբերթսի քույրն է մահացել, ենթադրվում է` թմրանյութերի չարաշահումից: Տեղեկություն է եղել, որ 37-ամյա Նենսի Մոութսին գտել են մեռած, լոգասենյակում, փետրվարի 9-ին,:

Քննիչները բացառում են ինքնասպանությունը, սակայն, վերջնական եզրակացություն կարվի բոլոր փորձագիտական հետազոտություններից հետո:

Ռոբերթսի կրտսեր քրոջ տանը հայտնաբերել են թմրամիջոցներ ու դեղեր, որոնք դեղատոմսով են վաճառվում: Սակայն  ոչ մի գրություն Մոութսը չի թողել: Ոստիկանները նաև բռնության հետքեր չեն հայտնաբերել:

nancy-motesՄոութսը բնակվում էր Լոս-Անջելեսում և կենդանիների “դայակ” էր աշխատում:

Երկու քույրերի հարաբերությունները լարված էին: Մոութսը Ռոբերթսի խորթ քույրն է:

Betty-Julia-Roberts-Nancy-Motes-467Նա  իր աստղային խորթ քրոջ մասին շշուկներ էր տարածել, որ Ռոբերթսը կույր է մի աչքից:  Կար ժամանակ, որ Մոութսը կշռում էր 130 կգ: Իսկ Ռոբերթսը նրան այդ առիթով հաճախ էր դիտողություն անում: Կրտսեր քույրը դա շատ ծանր էր տանում, այնուամենայնիվ, կարողացավ նիհարել .2010-ին նրա ստամոքսը փոքրացրին վիրահատությամբ:

Միշտ, երբ խոսք է եղել երկու քույրերի հարաբերությունների մասին, Մոութսն ասել է` մենք աշխատում ենք այդ ուղղությամբ:

Անկախ

Ադրբեջանական ԶԼՄ-ները կեղծ լուրեր են տարածել Աքրամ Այլիսլիի մահվան մասին

Աքրամ ԱյլիսլիՆախորդ գիշեր ադրբեջանական մամուլն ողողվել էր հայտնի գրող Աքրամ Այլիսիլիի մահվան մասին լուրով: Սակայն պարզվել է, որ այդ լուրը բավականին չափազանցված է եղել:

Հեռախոսով պատասխանելով լրագրողների հարցերին՝ Այլիսլին չի կարողացել թաքցնել այդ ապատեղեկատվության հետ կապված իր ցասումը: “Ես կպատժեմ նրանց, ովքեր նման տեղեկություններ են տարածել: Ես դատի կտամ նրանց: Ես չեմ մահացել: Ես ողջ եմ”,- հայտարարելն է գրողը:

Հիշեցնենք, որ Աքրամ Այլիսլին Ադրբեջանում հայկական ջարդերի մասին “Քարե երազներ” աղմկահարույց վեպի հեղինակն է: Գրքի տպագրումից հետո իր նկատմամբ հետաքննություն է սկսվել: Վեպը թարգմանվել է նաև հայերեն:

Անկախ

Ավտոմեքենան արգելափակումից դուրս է բերվել

Փրկարարները   օգնել  ենՓետրվարի 11-ին, ժամը 00.14-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցի թիվ 3 դպրոցի մոտակայքում ԲՄՎ մակնիշի 05ԼՕ700 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան (վարորդ` Դ. Մ.):

Փետրվարի 10-ին, ժամը 18.16-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Ցամաքաբերդ թաղամասում ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճաապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգությունը:
Դեպքի վայր է մեկնել  Զիլ-130 (Կունգ) մակնիշի ավտոմեքենան:
Ջրասուզակ-փրկարարները ՎԱԶ-2121 մակնիշի 10ՏՕ169 պ/հ (վարորդ Մ.Բ.) ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Ամերիկյան գործարանում հզոր պայթյուն է եղել

0869f1b8a5f946ab963a2bd229338936-0869f1b8a5f946ab963a2bd229338936-0-390x290Պայթյունը կատարվել է Պիտերբորոյի արտադրական ձեռնարկությունում (Նյու Հեմփշիր):

Պայթյունի պահին գործարանի տարածքում 450 մարդ է եղել. բոլորը տարհանվել են, սակայն նրանցից 15-ը տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել: Տիեզերական ու պաշտպանական արդյունաբերության համար առանցքակալների արտադրությամբ զբաղվող ընկերության ներկայացուցչի խոսքով, վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում:

Հրդեհը շիջելու համար մի քանի հրշեջ անձնակազմ ու վտանգավոր նյութերի հետ աշխատանքի մասնագետներ են  աշխատում տեղում:

Անկախ

Ջոլին “սերմերի վրա է նստել”

o_800211Անջելինա Ջոլիին բարեկազմ երևալու ցանկությունը հասցրել է ծայրահեղության: Կառուցվածքը պահպանելու համար նա հատիկավորներից կազմված  սննդակարգի  է  հետևում: Սննդի մեջ հիմնականում օգտագործում է սերմեր.դդմի, կտավատի, կորեկի ու ոչ մեծ քանակությամբ` ընկույզներ:

Նման սննդաբաժինն օգնում է նրան ոչ միայն գերթեթև քաշ պահպանել, այլև մաշկի վիճակի բարելավումը տեսնել: Առավոտյան Ջոլին լրացուցիչ խմում է կոկոսի մեկ գդալ յուղ:

Նա հաճախ է մոռանում  մի բան  ուտել: Ընկերներից մեկը պատմել է, որ Ջոլին միշտ էլ սերմերի մեծ սիրահար է եղել, իսկ հիմա էլ սննդակարգը հիմնականում հատիկավորներից է :  Հազվադեպ նա իրեն մի գավաթ կարմիր գինի ու անյուղ մսի կտոր է թույլ տալիս:

Այդ ամենով հանդերձ, Ջոլիի սննդակարգը ներառում է ընդամենը 600 կկալ` առաջարկվող 1500-ի փոխարեն:Նման սննդակարգի շնորհիվ նա  կշռում է 42 կգ. Դերասանուհու հասակը 162 սմ է:

Անկախ

Օրինախախտ տնօրենը վերջապես ազատվեց աշխատանքից

27-ի տնօրենի ազատման հրամանՔաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանի խնդրանքին ի պատասխան տրամադրել է Երևանի թիվ 27 դպրոցի տնօրենին աշխատանքից ազատելու մասին հրամանի պատճենը: Այս մասին Անկախին տեղեկացնում են «Բարև Երևան» խմբակցության գրասենյակից:

Հիշեցնենք, որ թիվ 27 դպրոցի տնօրեն Սուսաննա Սարգսյանը Շենգավիթի վարչական շրջանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել է պետական բյուջեից խոշոր չափի դրամական միջոցներ յուրացնելու համար:

Գյումրիում զգալի թիվ են կազմում պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա երիտասարդ ընտանիքները

Գյումրու տնակային ավաններում զգալի թիվ են կազմում այն անօթևան ընտանիքները, որոնք չեն համարվում երկրաշարժի հետևանքով ուղղակի անօթևան դարձածներ, ուստի ենթակա չեն պետության կողմից բնակարանային փոխհատուցման:
Նրանց շարքում շատ են երիտասարդ ընտանիքները, որոնք ամուսնացել, գնել են տնակներ և ապրում են առանց երբևէ բնակարան ունենալու հույսի: «Շիրակ կենտրոնի» ամենօրյա այցելություններն ու դիտարկումները ցույց են տալիս, որ երիտասարդ ընանիքներից շատերը ավելի շատ երազում են աշխատանք ունենալ, քան բնակարան: Ներկայացվող տեսանյութը երիտասարդ, երեք մանկահասակ երեխաներ ունեցող ընտանիքի մասին է:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն անցանելի են

ճանապարհՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11–ին` ժամը 09:30–ի դրությամբ, hանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

ՀՀ տրանսպորտի և կապի   նախարարության լրատվական ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

 

 

Արդիականացված գազալցակայնաններ Որքանո՞վ են ճշգրիտ աշխատում բաշխիչ աշտարակները

գազալցակայանԳազի լիցքավորման ոլորտում կարծես տնտեսվարողների հաճախակի խախտումները կանոնակարգվել են: Դեռևս տարիներ առաջ պետությունը որոշում էր կայացրել բարեփոխել նաև այս ոլորտը և տնտեսվարողներին օրինական դաշտ բերելուն զուգահեռ պահանջել պատճաշ գործունեություն: Այսինքն` ՀՀ  կառավարությունը որոշում էր ընդունել բոլոր ԱԳԼՃԿ-ներում, որպես պարտադիր պահանջ, տեղադրել բաշխիչ աշտարակներ: Այսինքն` հանրապետության տարածքի բոլոր գազալիցքավորման սպասարկման գործող կազմակերպությունները պետք է որոշակի ժամանակահատվածում պարտադիր տեղադրած լինեին բաշխիչ աշտարակներ` ապահովելով գազալիցքավորման նորմերի անվտանգության և տեխնիկական բոլոր պահանջները:

Սակայն օրենքի պարտադիր պահանջը ժամանակավորապես հետաձգվեց ֆինանսական ճգնաժամի պատճառով, չծանրացնելու համար տնտեսվարողների բեռը:  Օրենքի կիրառումը վերսկսվեց  միայն 2011 թ.,  բայց մասամբ, որովհետև տնտեսվարող սուբյկետները հրաժարվեցին կատարել օրենքի պարտադիր պահանջը: Բնականաբար, տուգանքեր եղան, և շատ տնտեսվարողներ կա՛մ դադարեցրին իրենց գործունեությունը, կա՛մ էլ վերսկսեցին այն աշտարակները տեղադրելուց հետո:

Ի՞նչ իրավիճակ է այսօր: Նախ` գազալցակայաններից օգտվողների թիվն անհամեմատ մեծացել է, տրանսպորտային միջոցներից շատերն այսօր շահագործվում են հենց հեղուկ գազով: Ուստի ոլորտում արձանագրվող խախտումները դարձել էին ակներև, սպառողը հստակ չեր կարողանում տեսնել լիցքավորվող գազի քանակը, բացի այդ. 500 դրամ թեյավճար էր մուծում յուրաքանչյուր լիցքավորման ժամանակ: Հաճախակի էին խախտումներ արձանագրվում: Մի խոսքով, գազալիցքավորման գործընթացը պայթյունավտանգ էր:

Պետությունը, փորձելով աջակցել սպառողներին, պարտադրեց ոլորտում գործունեություն իրականացնող ընկերություններին տեղադրել այդ բաշխիչ աշտարակները: Ինչքանո՞վ է դա թեթևացնում տնտեսվարողների և  սպառողների բեռը: Դրանց տեղադրումն ունի մի քանի առավելություններ և բացի անվտանգության երաշխիքից,  որոշում է նաև լիցքավորվող գազի ճնշումը, քանակն ու գանձվող գումարը: Այս  ամենը յուրաքանաչյուր սպառող կարող է ցուցանակի վրա տեսնել: Իսկ ավելի լիցքավորվելու դեպքում, եթե նախկինում կարող էր պայթյուն լինել, այս պարագայում ազդանշան է միանում և կանխում գերլիցքավորվելու վտանգը: Նշենք, որ բաշխիչ աշտարակները հնարավորություն են տալիս ճշտելու հեղուկ գազի մթնոլորտային ճնշումը և լիցքավորվող գազի քանակությունը: Այս պարագայում բացակայում է յուրաքանչյուր սպառողից գանձվող 500 դրամ թեյավճարը:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչության պետ Լևոն Խալիկյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ 2008-ին, երբ ընդունվեց այդ որոշումը, հանրապետությունում գործում էր այդ բիզնեսով զբաղվող 315 կազմակերպություն: Այնուհետև բոլոր գազալցակայաններում իրականացվեցին ստուգումներ, բաշխիչ աշտարակներ չտեղադրած բոլոր տնտեսվարող սուբյեկտների շրջանում նշանակվեցին վարչական տուգանքներ` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Ի դեպ, այն ԱԳԼՃԿ-ն, որը չունի տեղադրված բաշխիչ աշտարակ, գազալիցքավորելիս, ինչպես արդեն նշեցինք, սպառողից գանձում էր հավելյալ թեյավճար և առավել մեծ ճնշումով լիցքավորում մեքենան: Տվյալ բաշխիչ աշտարակի առկայության պարագայում թեյավճարի պարտադիր մուծումը վերանում է, քանի որ բաշխիչ աշտարակը թույլ չի տալիս առավելագույն ճնշումից ավելի գազ լիցքավորվել. այն ավտոմատ անջատվում է:

Նշենք, որ համակարգը նախատեսված է ԱԳԼՃԿ-ում ավտոմեքենաների բարձր ճնշման բալոնների լիցքավորման գործընթացը ավտոմատացնելու համար, ինչի շնորհիվ այն ապահովում է նաև լիցքավորման առանձին փուլերի բաղդատումը, չափումն ու վերահսկումը` միաժամանակ նվազեցնելով մարդկային գործոնի միջամտությունը:

Ինչո՞ւ էր առ այսօր հետաձգվում դրանց տեղադրման գործընթաց: Նախ` դրանք պետք է ձեռք բերվեին տնտեսվարողի հաշվին, ինչը ոչ բոլորին էր ձեռնտու, բացի այդ, շատերի համար պարզապես շահեկան չէր բարեխիղճ և ազնիվ աշխատելը: Անցյալ տարի շուկայի վերահսկողության պետական տեսչության կողմից իրականացված ստուգումների արդյունքում պարզ էր դարձել, որ ոլորտում գործող ընկերություններից միայն 5-ն են տեղադրել բաշխիչ աշտարակներ, իսկ նախորդ տարվա ստուգումներից հետո դրանց թիվը հասել էր 178-ի:

Առաջին փուլում բոլոր կազմակերպություններին ուղարկվել են նամակներ կառավարության որոշման վերաբերյալ: Այն չկատարելու դեպքում տնտեսվարողները վճարել են վարչական տուգանք նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով, իսկ ոմանց գործունեությունն էլ դադարեցվել է: 2012-ի վերջին մարզերի գազալցակայանների 90 տոկոսը, իսկ Երևանում գործող ընկերություններից շատերը  տեղադրեցին դրանք:  Ընդ որում, դաշտն ազատ է, և տնտեսվարողներն իրենք են ընտրել, թե որտեղից բաշխիչ աշտարակներ ձեռք բերեն: Որոշ ԱԳԼՃԿ-ներ դրանք ներկրել  են Չինաստանից, Վրաստանից և Եվրոպայից: Իսկ մեծ մասը նախընտրում է աշտարակները գնել Հայաստանում արտադրող երեք կազմակերպություններից:

Թե ինչքանով ճշգրիտ կաշխատեն դրանք, Լևոն Խալիկյանի համոզմամբ, կախված է ստուգաչափման գործընթացից: Չափագիտության ազգային ինստիտուտի մասնագետները դրանք գործարկելուց առաջ, հենց տեղում իրականացնում են ստուգաչափման աշխատանքներ և տրված վկայականի հիման վրա թույլատրում դրանց շահագործումը:

Բաշխիչ աշտարակների տեղադրման աշխատանքներն արդեն ավարտվել են, և հանրապետության գրեթե բոլոր գազալցակայաններն այժմ աշխատում են օրենքի պարտադիր պահանջը կիրառելով, սակայն հարցը կարծես թե  լիովին լուծված չէ: Քանի որ շատ վարորդներ դժգոհում են, որ թեպետ այլևս ստիպված չեն թեյավճարներ մուծել, գազալիցքավորման հարցում իրենց նկատմամբ օբյկետիվ չեն: Այսինքն` վճարածի դիմաց իրենց գազաբալոնները նվազ չափով են լիցքավորվում: Վերջերս մի ավտովարորդ Մալաթիա համայքնի գազալցակայանների աշխատակիցներից մեկին հայտնել էր իր դժգոհությունը, իսկ նրան առաջարկել են այդ հարցով անհանգստացնել միայն տնօրինությանը: Սակայն տնօրինությանը դիմելու հնարավորություն այդպես էլ չի ստեղծվել:  Փաստորեն, նույնիսկ բաշխիչ աշտարակների գոյությունը չի ապահովագրում անճշտություններից:

Լ.Ն

Անկախ