Երևան-Իջևան ճանապարհին «Մերսեդես»-ներ են բախվել

ավտովթարՓետրվարի 12-ին, ժամը 11.30-ի սահմաններում, «Մերսեդես C-500» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան ճանապարհի 89-րդ կմ-ին բախվել է «Մերսեդես Սպրինտեր» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես Սպրինտեր»-ի 2 ուղևորները և «Մերսեդես C-500»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Ոստիկանության բաժիններում զենք-զինամթերք են հանձնել

զենք-զինամթերքՈստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 12-ին, ժամը 12.00-ին, 1963 թ. ծնված Հարություն Ա.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն հրացան` հարմարեցված 5,6 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար, «ՌԳԴ-5» տիպի նռնակ` պայթուցիչով, գնդացրի 7,62 մմ տրամաչափի` 120, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 4 և 7,62 մմ տրամաչափի 6 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 12-ին, ժամը 18.40-ին, 1961 թ. ծնված Վաղինակ Մ.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և Ջերմուկի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 12-ին, ժամը 12.55-ին, 1970 թ. ծնված Վարդգես Հ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, ողորկափող, երկփողանի որսորդական հրացան:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 13-ից 14-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 19 դեպքից բացահայտվել է 15-ը, յուրացման` 2, խուլիգանության 1 և խարդախության 8 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 6 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նիդեռլանդների առողջապահության նախկին նախարարի մահը բռնի է եղել

o_893785Նիդեռլանդների ոստիկանությունը քննում է էվթանազիայի մասին օրենքի հեղինակ, երկրի առողջապահության նախկին նախարար Էլս Բորստի մահը: Կնոջ մարմինը հայտնաբերվել էր երկուշաբթի, իր տան ավտոտնակում: Բորստը 81 տարեկան էր: Քննիչները հայտնել են, որ նրա մահը բռնի է եղել: Մի քանի վարկած կա` թալան կամ սպանություն` կապված քաղաքականության հետ: 1994-2002-ը նա ղեկավարում էր Նիդեռլանդների առողջապահության նախարարությունը ու, նրա օրոք երկրի խորհրդարանն էվթանազիան օրինականացնելու մասին օրենք ընդունեց: Դրանից հետո Բորստն ամենահայտնի քաղաքական գործիչներից մեկը դարձավ: Նիդեռլանդների վարչապետը կատարվածի առիթով ցավակցություն է հայտնել:

Նախարարը զոհվել է Բելգիայի խորհրդարանում մանկական էվթանազիայի մասին սկանդալային օրենքն ընդունելուց օրեր առաջ: Փաստաթուղթը երկրի անչափահաս քաղաքացիներին կյանքից կամավոր հեռանալու իրավունք է տալիս: Դրա համար հարկավոր է երեխայի համաձայնությունը, բժշկական կոնսիլիումի ու հոգեբանի եզրակացությունը, ինչպես նաև ծնողների կողմից համապատասխան դիմումը:

Քննարկումներն ու քվեարկությունն ուղեկցվել են զանգվածային բողոքներով.բնակիչների կարծիքները տարբեր են եղել: Հիմա Բրյուսելում սպասում են թագավոր Ֆիլիպի խոսքին. եթե նա հրաժարվի ստորագրել օրենքի նախագիծը, ապա, ամենայն հավանականությամբ, Բելգիայում քաղաքական նոր ճգնաժամ կսկսվի:

Անկախ

ԿԸՀ-ն արտահերթ նիստ է գումարել

կըհՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարել է արտահերթ նիստ:

Նախքան նիստի օրակարգին անցնելը ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը ներկայացրել է տեղեկատվություն`  2014թ. մարտի 9-ին թվով 53 համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ: Արմեն Սմբատյանը նշել է, որ ավարտվել է թեկնածուների առաջադրման և գրանցման ժամկետը. առաջադրված համայնքի ղեկավարի 95 թեկնածուներից գրանցվել են 85-ը, իսկ ավագանու անդամ առաջադրված 329 թեկնածուներից գրանցվել են  327-ը: Թեկնածուներն ինքնաբացարկի մասին դիում կարող են ներկայացնել մինչև փետրվարի 27-ը: Մարտի 9-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածը ս.թ. փետրվարի 19-ից մարտի 7-ն է: Ընտրությունների անցկացման համար սահմանված կարգով ձևավորվել է 56 տեղամասային ընտրական հանձնաժողով, որոնց առաջին նիստերը տեղի կունենան փետրվարի 15-ին` ժամը 12.00-ին:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստով համալրել է Երևանի թիվ 3 և թիվ 4 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմերը: Թիվ 3 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում է նշանակվել հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար դիմում ներկայացրած միակ թեկնածու Աշոտ Արտեմի Բալյանը: Թիվ 4 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում է նշանակվել դիմում ներկայացրած միակ թեկնածու Նաիրի Ժորայի Մնացականյանը:

ԿԸՀ մամուլի ծառայություն

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընդունել է ՉԺՀ կոմունիստական կուսակցության պատվիրակությանը

004Երևանի և Պեկինի միջև հաստատված համագործակցության ծրագրերի հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կոմունիստական կուսակցության պատվիրակության անդամների հետ հանդիպման ժամանակ:

Հատկանշելով հայ-չինական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ երկու երկրների մայրաքաղաքների միջև տարբեր բնագավառներում իրականացվող գործակցության ծրագրերն իսկապես կարևոր են և պետք է ընդլանեն շրջանակները. «Հատկանշական է, որ հայ-չինական հարաբերությունների համատեքստում երկու մայրաքաղաքների միջև ստորագրվել է համագործակցության վերաբերյալ հուշագիր, որը առաջինն էր Հայաստանի և Չինաստանի քաղաքների պատմության մեջ, և մենք արդեն ունենք արդյունքներ այդ համագործակցության շրջանակում։ Համոզված եմ, որ այս համագործակցությունը էլ ավելի կընդլայնվի՝ ընդգրկելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներ, թե փորձի փոխանակման, թե կոնկրետ ծրագրերի շրջանակներում»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը և հույս հայտնել, որ Չինաստանի այլ քաղաքների հետ ևս կծավալվի համագործակցություն ։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կոմունիստական կուսակցության պատվիրակության ղեկավար Չժոու Լին իր հերթին պատրաստակամություն է հայտնել ըստ ամենայնի օժանդակելու երկու մայրաքաղաքների միջև գործակցային հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը. «Մենք ևս կարևորում ենք Երևանի հետ հարաբերությունների էլ ավելի ընդլայնումն ու խորացումը, և ես վստահեցնում եմ Ձեզ, պարոն քաղաքապետ, որ մեր կողմից կարվի հնարավորը, որ երկուստեք համագործակցություն հաստատվի նաև Երևանի և  Չինաստանի այլ քաղաքների միջև նույնպես: Առաջընթացն ու զարգացումն այսօր Երևանում ակնհայտ է, և ես վստահ եմ, որ երկուստեք համագործակցության համար ունենք մեծ ներուժ»,-նշել է  Չժոու Լին:

Կարևորելով քաղաքային տնտեսության կառավարման հարցում փորձի փոխանակման անհրաժեշտությունն ու շնորհակալություն հայտնելով համագործակցության պատրաստակամության համար` Երևանի քաղաքապետը առանձնացրել է այն ուղղությունները, որոնք կարող են արդյունավետ լինել գործակցությունն ընդլայնելու համար. «Քաղաքների զարգացման հարցում տնտեսապես զարգացած երկրների հետ համագործակցության հաստատումն ու ընդլայնումն իսկապես կարևոր է: Երկու մայրաքաղաքների միջև հարաբերությունների շարունակական զարգացման սկիզբն արդեն դրված է: Վստահեցնում եմ, որ մենք բաց ենք համագործակցության համար և պատրաստ քննարկելու կոնկրետ առաջարկներ` այն էլ ավելի ընդլայնելու ու գործնական փուլ տեղափոխելու համար»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեառնընդառաջը նշվել է մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում

002Հայ Առաքելական եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ ծննդյան օրվանից 40 օր հետո, մեծ հանդիսավորությամբ նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տեառնընդառաջը: Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում այս առիթով  կազմակերպվել են տոնական տարբեր միջոցառումներ: Նորք-Մարաշ վարչական շրջանում Տեառնընդառաջի միջոցառումը որպես կանոն անցկացվում է Ս. Աստվածածին եկեղեցու բակում, ուր տոնական սեղանների շուրջ հավաքված բնակիչներին ներկայացվել է տոնի խորհուրդը, իսկ  168 նորապսակ զույգեր օրհնություն են ստացել հոգևոր հովվից, նվերներ վարչական շրջանի ղեկավարից, այնուհետ նաև ցատկել են խորհրդանշական կրակի վրայով: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Տեառնընդառաջը նշվել է Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում: Երևանի քաղաքապետի անունից շնորհավորանքի խոսքեր,  հայկական ժողովրդական երգ ու պար, բարեմաղթանքներ՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի և վարչական շրջանի ղեկավարի կողմից: Քանի որ այս օրը նաև նորապսակների օրհնության օրն է, վարչական շրջանի ղեկավարի նախաձեռնությամբ նաև խորհրդանշական նվերներ են հանձնվել 70 նորապսակ զույգերի:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչության  

Դրամաշնորհներ ստացան երիտասարդ գիտնականները

DSC_2718Փետրվարի 14-ին տեղի ունեցավ ՀՕՖ-ի Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ANSEF) գիտական դրամաշնորհների հանձնման արարողությունը:

ՀՕՖ-ի Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի, ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համագործակցության արդյունքում լրացուցիչ 5 դրամաշնորհ է հատկացվել երիտասարդ գիտնականների հետազոտական խմբերին՝ նպաստելու ՀՀ գիտական համակարգի առաջընթացին և կադրային ներուժի համալրման գործընթացին: Ինչպես տեղեկացրեց երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմնի անդամ Գևորգ Վարդանյանը, եռակողմ համագործակցության արդյունքում ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի միջոցներից հատկացված 25 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը (5 դրամաշնորհ՝ յուրաքանչյուրը 5000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ) տրամադրվեց մինչև 35 տարեկան այն երիտասարդ գիտնականներին, որոնց աշխատանքները ներկայացվել են ANSEF 2014թ. դրամաշնորհային մրցույթին և փորձագիտական հանձնախմբի կողմից ճանաչվել լավագույնը: «2014թ. մրցույթին հետազոտական խորհրդին ներկայացված 210 գիտական հայտերից հաղթող են ճանաչվել 31-ը: Ուրախալի է, որ գիտական խմբերի ղեկավարներից 18-ը մինչև 35 տարեկան երիտասարդներ են։ Սա ապացույցն է այն բանի, որ մեր երկրում գիտության ապագան փայլուն ձեռքերում է, և ՀՀ նախագահի կողմից աջակցումը երիտասարդ գիտնականներին նպաստում է, որպեսզի վերջիններիս ակտիվությունն էլ ավելի մեծանա»,- ասաց Գևորգ Վարդանյանը։

Նշենք, որ հաղթող գիտական թեմաներից 12-ը կենսաբանության, 8-ը ֆիզիկայի, 3-ը քիմիայի, 2-ը հայագիտության, 2-ն աստղագիտության, 1-ական էլեկտրոնիկայի, կեսաինֆորմատիկայի, բժշկագիտության և էկոլոգիայի ոլորտներից են:

Անցած 14 տարիների ընթացքում ՀՕՖ-ի Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի հետազոտական խորհրդին ներկայացվել են 1500-ից ավելի դիմում-առաջարկներ: 342 գիտական խմբեր, որոնցում ընդգրկված են եղել մոտ 1330 գիտնականներ, ստացել են դրամաշնորհներ: Ծրագրի դրամաշնորհային ընդհանուր գումարը կազմել է 1 միլիոն 710 հազար ԱՄՆ դոլար:

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Ինքնահրկիզման դեպք՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում

2 (5)Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում՝ Ներքին գործերի նախարարության շենքի դիմաց, ինքնահրկիզման դեպք է տեղի ունեցել:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Հագին” կայքը, Նախիջևանի 41-ամյա բնակիչ Հուսեյն Մամեդովը իր վրա բենզին է լցրել և ինքնահրկիզվել:

Տուժածը հոսպիտալացվել է: Նրա առողջական վիճակը միջին ծանր է:

Ըստ նախնական տվյալների՝ Մամեդովը այս քայլին է գնացել այն բանից հետո, ինչ կոնֆլիկտ է ունեցել ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ, ովքեր արգելել են նրա զբաղվել ուղևորների մասնավոր փոխադրմամբ:

70-ամյա ծերուկը ինքնասպան է եղել իր կնոջ գերեզմանին

1 (8)Փետրվարի 13-ին Ադրբեջանի Գուբայի շրջանում ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել։

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, Զերգովա գյուղի 70-ամյա բնակիչ Հուդբեդդին Մագերամովն ինքնասպան է եղել կնոջ գերեզմանին։ Նա եկել է կնոջ գերեզմանի մոտ և ինքնասպան եղել՝ խմելով բենզին և այլ քիմիական նյութեր։

Ծերուկը կնոջը կորցրել էր մի քանի օր առաջ և չդիմանալով մենությանը՝ ինքնասպան է եղել։

Փաստի առնչությամբ հետաքննություն է սկսվել:

 

60 ժամ կոյուղում (տեսանյութ)

Չինաստանում կինը կարողացել է դուրս պրծնել կոյուղուց, ուր նրան գցել էր  ընկերը: Դժբոխտն այնտեղ ավելի քան 60 ժամ էր անցկացրել: Տեսախցիկները նկարահանել են  ամբողջ ընթացքը:

25_mainԳուո ազգանունով կինը հայտնվել է 3մ խորությամբ հորում: Երբ նրան փրկեցին, նա միայն սպիտակեղենով էր, ամբողջ մարմինը ջրի մեջ երկար  մնալուց ամբողջովին ուռել էր: Նա փորձել էր գոռալ, օգնության կանչել, ապա հանել էր հագուստը, բաժանել կտորների, որ դրանից պարան պատրաստել, որ դուրս գա հորից: Դրանով կինը հասել է մինչև հորի կափարիչն ու հասկացել, որ այլևս ուժ չունի այն տեղաշարժելու:

Դժբախտին փրկել են անցորդները, որոնք հուսահատ ճիչեր էին լսել: Դեպքը կատարվել է դեկտեմբերի 12-ին: Պարզվեց, որ նրան այնտեղ էր գցել ընկերը, որը կնոջից 100 հազար յուան էր պարտքով վերցրել (16,5 հազար դոլար): Ոստիկաններն արդեն ձերբակալել են տղամարդուն կանխամտածված սպանության կասկածանքով: Նրան բռնել են տեսանկարահանող սարքերի նկարահանման օգնությամբ:

Ճանապարհին տղամարդը սկզբում հայտարարել է,, որ ցանկացել է ընկերուհուն սպանել իրենց գաղտնի սիրավեպի պատճառով: Հետո ամեն ինչ խոստովանել է, ասել, որ հանցագործության է դիմել պարտքի պատճառով: Ոստիկանությանը հայտնել են նաև, որ տղամարդը մոլախաղերի թուլություն ունի:

Առատ ձյուն է տեղում Ճապոնիայում

o_743289Ճապոնիայի կենտրոնական հատվածում ձյան առատ տեղումների պատճառով փակ է քաղաքի խոշոր օդանավակայանը` Նագոյան: Թռիչքուղու մաքրման համար լրացուցիչ տեխնիկա է բերվել, որն առայժմ  իր առջև դրված խնդիրները լուծել չի կարողանում:

Հետաձգվել են 43 ներքին ավիաչվերթներ: Տոկիոյի միջազգային օդանավակայանը` Նարիտան առայժմ աշխատում է առանց ընդհատումների:

Նագոյայում փակ է  արագընթաց  ավտոճանապարհը, իսկ երկաթուղին աշխատում է առանց խաթարման:

Անկախ

Ձմեռային օլիմպիական խաղերում ամենից շատ մեդալների են տիրացել Գերմանիայի և Կանադայի հավաքականները (աղյուսակ)

Սոչի 2607_Sochi_medal_blog
Սոչիում անցկացվող ձմեռային օլիմպիական խաղերում մեդալների են արժանացել 24 երկրների ներկայացուցիչներ: Ամենից շատ`  10-ական մեդալի են տիրացել Գերմանիայի և Կանադայի հավաքականները:

Տեղը

Հավաքականը

Ոսկի

Արծաթ

Բրոնզ

ընդհանուրը

1

Գերմանիա

7

2

1

10

2

Կանադա

4

4

2

10

3

Նորվեգիա

4

3

6

13

4

Հոլանդիա

4

3

5

12

5

ԱՄՆ

4

2

6

12

6

Շվեյցարիա

3

0

1

4

7

Ռուսաստան

2

5

4

11

8

Չինաստան

2

1

0

3

9

Ֆրանսիա

2

0

2

4

10

Լեհաստան

2

0

0

2

11

Ավստրիա

1

4

0

5

12

Սլովենիա

1

1

2

4

13

Հարավային Կորեա

1

0

1

2

14

Բելառուս

1

0

0

1

15

Սլովակիա

1

0

0

1

16

Շվեդիա

0

4

1

5

17

Իտալիա

0

2

1

3

18

Չեխիա

0

2

1

3

19

Ճապոնիա

0

2

1

3

20

Ֆինլանդիա

0

1

0

1

21

Ավստրալիա

0

1

0

1

22

Լատվիա

0

0

2

2

23

Ուկրաինա

0

0

1

1

24

Մեծ Բրիտանիա

0

0

1

1

Ընդամենը`

39

37

38

114

Իտալիայի վարչապետը պատրաստվում է հայտարարել կառավարությունը ցրելու մասին

o_768941Իտալիայի վարչապետ Էնրիկո Լետան այսօր պատրաստվում է հայտնել իր կառավարությունը ցրելու մասին:

“Հաշվի առնելով Դեմոկրատական կուսակցության համագումարում ընդունված որոշումը, ես տեղյակ եմ պահել  երկրի նախագահ Ջորջո Նապոլիտանոյին, որ ուրբաթ ես իմ կաբինետով հեռանում եմ պաշտոնից”,-ասվում է Էնրիկո Լետայի դիմումում:

Նախօրեին Իտալիայի կառավարող Դեմոկրատական կուսակցության անդամներն իրենց ղեկավարի`Ֆլորենցիայի քաղաքապետ Մատեո Ռենցի` անհապաղ նոր կառավարություն ձևավորելու մասին գաղափարը պաշտպանել են: Համապատասխան փաստաթղթի օգտին է քվեարկել կուսակցության ազգային համագումարի 136 անդամ, կողմ` 16-ը, 2-ը` ձեռնպահ են եղել:”Եթե Իտալիան արմատական փոփոխությունների կարիք ունի, ապա ոչ ոք, բացի Դեմոկրատական կուսակցությունից չի կարող դրանք իրականացնել: “Ես բոլորին կոչ եմ անում այդ ճահճից միասին դուրս գալ”,-հայտարարել է Ռենցին, ելույթ ունենալով համագումարում: Ընդ որում, նա հայտնել է , որ կառավարությունը պետք է փոխվի շատ կարճ ժամկետում` “էստաֆետի” սկզբունքով, քանի որ ստեղծված իրավիճակը “թույլ չի տալիս նոր կառավարություն ստեղծելու համար նոր ընտորթյուններ անցկացնել, սակայն կարող է Իտալիային մի կառավարություն երաշխավորել, որը մինչև 2018-ը կգոյատևի”:

Բացի այդ, Ռենցին շնորհակալություն է հայտնել իր կուսակից Լետտեին` կատարած աշխատանքի համար, նշելով սակայն, որ ժամանակն է”երկրի պատմության նոր էջ բացելու”:

Էնրիկո Լետտան վարչապետի պաշտոնը զբաղեցրել էր 2013-ի ապրիլից:

Անկախ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

եղանակՀանրապետության տարածքում փետրվարի 14-ին, 15-ին, 17-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 16-ին առավելապես արևմտյան շրջաններում հնարավոր են թույլ տեղումներ:  Քամին հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 16-ի ցերեկը, 17-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա:
Երևանում՝

Փետրվարի 14-ին, 15-ին, 17-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ին հնարավոր է թույլ անձրև:

Իրանի քաղաքացու վարած մեքենան ընկել է լիճը

փրկարարՓետրվարի 14-ին, ժամը 08.39-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի Արենի գյուղ չհասած «Խորենի լիճ» կոչվող տարածքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Եղեգնաձոր-Արենի հատվածի 15-րդ կմ մոտակայքում «Իվեկո» մակնիշի 21573 պ/հ բեռնատարը դուրս է եկել ավտոճա­նապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել հարակից լիճը, ինչի հետևանքով վարորդ Ջ. Թ. (Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի) տեղափոխվել է Եղեգնաձոր քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատ­ել են բավարար:
Դեպքի մասին տեղեկաացվել է ՃԿԿ-ում Արտաքին գործերի նախարարության պատասախանատուն:

Հարուցվել է քրեական գործ, նշանակվել է ծառայողական քննություն

ոստիկանությունՓետրվարի 12-ին, ժամը 18.15-ի սահմաններում, Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 7/1 հասցեի մոտակայքում` մայթին, մի խումբ անձինք կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և հասարակության` անցորդների, փողոցով երթևեկող անձանց նկատմամբ արտահայտելով բացահայտ անհարգալից վերաբերմունք, միմյանց նկատմամբ բռնություն գործադրելով, կատարել են խուլիգանություն:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով 13.02.2014թ. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Ինչ վերաբերում է լրագրող Անի Գևորգյանի այն հայտարարությանը, թե իր նկատմամբ ոստիկանության Կենտրոնականի բաժնում կատարվել են անօրինական գործողություններ, ապա ՀՀ ոստիկանության պետի կողմից այդ առնչությամբ նշանակվել է ծառայողական քննություն:

Խորհրդակցություն ՀՀ պաշտպանության նախարարությունում

խորհրդակցություն պն´ումՓետրվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, վարչությունների պետեր:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերի ծավալման, խմբավորումների ստեղծման, մարտական գործողությունների վարման, նոր սպառազինության ու տեխնիկայի բաշխման հարցերը, ինչպես նաև հեռահար միջոցների կիրառման խնդիրները: Քննարկումների մասնակիցները հատուկ ուշադրություն են դարձրել ինչպես պաշտպանական, այնպես էլ հակահարձակողական գործողությունների ընթացքում զորքերի կիրառման ձևերին և եղանակներին:

 

 

Բժիշկները բրազիլացի թոշակառուի մարմնում 44 տարեկան սաղմ են հայտնաբերել

բրազիլացի կին84-ամյա բրազիլացի կնոջ մարմնում 44-ամյա սաղմ են հայտնաբերել:
Բժիշկները այդ զարմանալի փաստը հայտնաբերել են անցած ուրբաթ օրը, երբ թոշակառուին ստամոքսի սուր ցավերով տեղափոխել են Նատիվիդադի հիվանդանոց:
Բժիշկները ռենտգենյան ճառագայթներով ստամոքսը հետազոտելուց հետո այնտեղ նկատել են 20-28 շաբաթական «քարացած երեխա»:
Կինը բժիշկներին պատմել է, որ ինքը հղիացել է 44 տարի առաջ և ուժեղ ցավեր է ունեցել, որից հետո այցելել է հեքմի, քանի որ իրենց գյուղում բժիշկներ չեն եղել:
Հեքիմը նրան ինչ-որ դեղամիջոցներ է տվել, որից հետո կինը միանգամից լավ է զգացել:
Սակայն կինը բժիշկներին հայտնել է, որ ինքը պտուղը հեռացնելու մտադրություն չունի:
Այնուամենայնիվ բժիշկները հույս ունեն փոխել նրա միտքը՝ հետագա առողջական խնդիրներից խուսափելու համար:
Բժշկական գրականության մեջ հայտնի է միայն 300 նման դեպք:

Հրապարակվել է Սոչիի Օլիմպիական ջահի տիեզերքից արված լուսանկարը

օլիմպիական կրակՍոչիի Ֆիշտ ստադիոնի վերևում վառվող Օլիմպիական կրակը այնքան մեծ է, որ այն կարելի է տեսնել նաև տիզերքից:

Միջազգային տիեզերական կայանի տիեզերագնացները հասցրել են լուսանկարել վառվող կրակը, երբ տիեզերանավը անցնելիս է եղել Ռուսաստանի սևծովյան հանգստավայրի վրայով:

354 կմ բարձրությունից արված լուսանկարում երևում է ստադիոնի վառ և գունավոր ուրվագիծը՝ մթության մեջ վառվող Օլիմպիական կրակով:

NBC-ի լրագրողի տեղեկություններով՝ Սոչիի ջահը Օլիպիական խաղերի պատմության մեջ ամենաուժեղն ու ամենաբարձր աղմուկն ունեցողն է:

Վառվող ջահը մարզիկների և այցելուների համար դրաձել է լուսանկարվելու հիմնական վայրը: