«Ուկրաինայում տեղի ունեցող դիմադրությունը հեշտ մարող չէ». Արա Պապյան

 Արա Պապյանը:Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները մեզ երկու աղբյուրից են հասնում՝ ռուսական և պրոռուսական մամուլից և արևմտյան մամուլից: Ռուսական և պրոռուսական մամուլը դատապարտում է ծայրահեղականներին, իսկ արևմտյան մամուլը՝ իշխանություններին և նրա թիկունքում կանգած Ռուսաստանին: Ուկրաինայում տեղի ունեցաող իրադարձությունները կարելի է անվանել սառը պատերազմ լայթս: Լայթս, քանի որ կողմերը գտնվում են տարբեր քաշային կարգերում: Ակնհայտ է, որ ռուսական թևը բավականին թույլ է, արևմտյան թևը բավական ուժեղ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը:

Քաղաքագետի կարծիքով`Ուկրաինայում տեղի ունեցող դիմադրությունը հեշտ մարող չէ: Այնտեղ ձևավորվել է հասարակական երկու խավ, երկիրը պառակտված է նաև աշխարհագրորեն:

«Եթե երկու ամիս առաջ բացառում էի Ուկրաինայի հնարավոր տրոհումը, հիմա ավելի հավանական եմ համարում, որ այն երկու մասի տրոհվի: Ուկրաինայի ժողովրդի մեծ մասը համակերպվել է, որ հանուն անկախության կարող է որոշ տարածքներ զիջել:
Ես դա ողբերգական չեմ համարում. կարող է լինել երկու Ուկրաինա, կան երկու տասնյակ արաբական երկրներ, մենք էլ ունենք երկու Հայաստան՝ ՀՀ և ԼՂ: Եթե դա է բերելու խաղաղություն և կայունություն՝ թող լինի: Դա ավելի ճիշտ է, քան քաղաքացիական պատերազմը: Եթե պետք է երկիրը տրոհվի, ավելի լավ է անարյուն»,- ասաց Արա Պապյանը:
Անդրադառնալով Ուկրաինային ուղղված Արևմուտքի աջակցությանը՝ Արա Պապյանը նշեց, որ եթե Արևմուտքը Ռուսաստանին ընկալի որպես թշնամի, Ռուսաստանը կարժանանա Խորհրդային միության ճակատագրին:

Անկախ

Եվրամիությունը պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել Ուկրաինայի նկատմամբ

մայդան  Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել այն անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են Ուկրաինայում ներքաղաքական դրության սրացման համար: Ֆաբիուսը իր գերմանացի և լեհ գործընկերների հետ այցելել է Կիև, որտեղ հանդիպել է ընդդիմության առաջնորդների հետ: Սպասվում է, որ երեք նախարարներին կընդունի նաև Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը:

Նշենք, որ Կիևում անկարգությունները վերսկսվեցին փետրվարի 18-ին Ուկրաինայի խորհրդարանի նիստից հետո, որի ժամանակ ընդդիությունը պահանջեց վերականգնել 2004 թվականի սահմանադրությունը: Ցուցարարների և  ոստիկանության միջև բախումների հետևանքով Եվրամայդանը արդեն 28 զոհ է տվել:

 Անկախ

Գիրք նվիրելու օրվան մասնակցեցին նաև ոստիկանները

Girq-333Ամենայն Հայոց Բանաստեղծի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, 2009 թվականից նշվում է որպես գիրք նվիրելու օր: Այս տարի այդ գեղեցիկ միջոցառմանը մասնակցեցին նաեւ ոստիկանները. հանրապետության մարզերի ու մայրաքաղաքի դպրոցների գրադարանները հարստացան նրանց նվիրած գրքերով: Ընդհանուր առմամբ՝ 12 հազար գիրք նվիրեցին, որից 2500-ը՝ ծերանոցին:
Այդ օրը մայրաքաղաքի թիվ 105 ավագ դպրոցի աշակերտները սպասում էին հյուրերին: գիրք,ծերանոց«Ոստիկանները միշտ էլ սպասված հյուր են մեր դպրոցում, բայց այս այցն աննախադեպ էր»,- ասում են ուսուցիչներն ու աշակերտները:
Ոստիկանների նվիրած գրքերն իրենց տեղը կզբաղեցնեն նաեւ թիվ 29 ավագ դպրոցի գրադարանում: «Ոստիկանության հետ մեր սերտ համագործակցությունը նոր չէ, մեր համագործակցությունից շահում է դպրոցը, շահում են երեխաները»,- ասում է կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: ոստիկանուհիներԻսկ դպրոցի տնօրենն ու աշակերտները վկայում են՝ անչափահասները միշտ էլ ոստիկանության ուշադրության եւ հոգածության կենտրոնում են:
Ոստիկանության ուշադրության եւ հոգածության կենտրոնում է նաեւ Նորքի ծերանոցը: Տարեցներն իրենց հյուրերին լավ են ճանաչում, հաճախ արժանանում նրանց հոգատար վերաբերմունքին, հաճելի անակնկալներին: Այս այցից հուզված են. գիրք կարդալ բոլորին է անհրաժեշտ, բայց իրենց տարիքում դա ամենահաճելի զբաղմունքն է՝ ասում են նրանք:
Օրվա խորհուրդը մեծ էր՝ վերադերձ դեպի գիրքը, որ լավագույն ընկեր է եւ խորհրդատու:
Ոստիկանները նաեւ այս խորհուրդը տարան դպրոցներ…

Անկախ

Դատապարտյալը համակարգչով խարդախություններ է կատարել և խոշոր չափերի հասնող գումարներ հափշտակել. տուժողները կարող են դիմել ոստիկանություն

խարդախությունՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկության դատապարտյալ Աշոտ Իսախանյանը համակարգչային եղանակով պատրաստել է իր տվյալներով լրացված, ՀՀ ՊՆ 4-րդ բանակային միավորման հրամանատար, գեներալ-մայորի և ՙՙՍյունիքի աշխարհազորի՚՚ հրամանատար, գնդապետի անվամբ կեղծ փաստաթղթեր և 2013 թ. ընթացքում` ՀՀ Զինված ուժերին և զոհված ազատամարտիկ Ռոբերտ Ղուկասյանի գերեզմանաքարը պատրաստելու համար ֆինանսական օգնություն ցուցաբերելու պատրվակով քաղաքացիներից և կազմակերպություններից խաբեությամբ հափշտակել է խոշոր չափերի հասնող գումարներ, դրանք կենտրոնացրել կնոջ՝ Բելա Բալասանյանի բանկային հաշվի վրա, վերջինիս միջոցով կանխիկացրել և տնօրինել:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ և ոստիկանության Գորիսի քննչական բաժանմունքում կատարվում է նախաքննություն:
Ոստիկանությունից Անկախին հայտնեցին, որ ովքեր տուժել են Աշոտ Իսախանյանի հանցավոր գործողություններից կարող են դիմել ոստիկանության Գորիսի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 0284-2-27-07, 0284-2-27-73, 010-59-07-04, ինչպես և 1-02 հեռախոսահամարներով:

Անկախ

Եվրոպան թարմացրել է վտանգավոր դեղերի ցանկը

imgՍև ցուցակը կազմվել է 2010-2013-ին արտադրված դեղերի ուսումնասիրության արդյունքում ու եղած ցուցակին ավելացել է ևս 68 անուն: Դրանցում”ռիսկ-օգուտ հարաբերակցությունը բոլոր կրիտիկական իրավիճակներում(որոնց դեպքում ցուցված են այդ միջոցները)` տատանվում է ռիսկի կողմը”:

Այդ դեղամիջոցներից են օրինակ` ստրոնիցումի ռանելատը, որը նշանակվում է օսթեոպորոզի բուժման համար, սակայն այն կարող է հանգեցնել լուրջ նյարդաբանական ու սիրտ-անոթային հիվանդությունների, նույնիսկ մահվան ելք ունենալ:

Դեղորայքի գծով եվրոպական գործակալությունը խորհուրդ է տվել նաև զգույշ լինեն խինինի նշանակման դեպքում,  որը վաղուց օգտագործվում է  մալյարիայի նոպաների բուժման համար, սակայն, միևնույն ժամանակ, հիվանդին ենթարկելով լուրջ,  զուգակցող էֆեկտով, որը նույնիսկ կարող է մահվան հանգեցնել( անաֆիլակտիկ ռեակցիաները (ալերգիկ երևույթներ), հեմատոլոգիական խանգարումները):

Ալցհեյմերի հիվանդության դեպքում նշանակվող որոշ դեղամիջոցներ նվազագույն ու կարճատև արդյունք են ունենում, միաժամանակ, հիվանդներին լուրջ հետևանքների ռիսկի առջև կանգնեցնում, ինչպիսին հեպատիտն է: Վտանգավոր են նաև դեղամիջոցների համադրումները:

Ամսագիրը հրապարակել է նաև փորձագետների  խորհուրդները, որոնք մի քանի դեղամիջոցներ առաջարկել են դարձնել դեղատոմսային, որոնք միայն կարելի է ձեռք բերել դեղատոմսով: Դրանցից են դոմպերիդոնը, որն առաջարկվում է այրոցքի դեպքում:

Անկախ

Զաքիր Հասանովը և Անջեյ Կասպրչիկը քննարկել են շփման գծում իրավիճակը

3 (1)Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը:

 

Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել շփման գծում տիրող իրավիճակի, անցկացված մշտադիտարկումների արդյունքների, ղարաբաղյան հակամարտության լուծման, ինչպես նաև բանակցությունների հեռանկարի մասին:

Անկախ

Այսօր Սոչիում անցկացվող ձմեռային օլիմպիական խաղերում կվիճարկվի մեդալների 6 հավաքածու

Սոչի, օլիմպիական ճամփորդությունՍոչիում շարունակվողղ  ձմեռային օլիմպիական խաղերում այսօր  կվիճարկվի մեդալների 6 հավաքածու: Մեդալներ կխաղարվեն հետևյալ մրցումներում.

Կյորլինգ, կանայք

երրորդ տեղի համար՝ Մեծ Բրիտանիա – Շվեյցարիա

եզրափակիչ՝ Շվեդիա – Կանադա՝

Ֆրիսթայլ

կրոս, տղամարդիկ, եզրափակիչ

հաֆփայփ, կանայք, եզրափակիչ

Դահուկային երկամարտ

դահուկացատկ՝ մեծ ոստնակ, դահուկային փոխանցավազք՝ 4х5 կմ՝

Տափօղակով հոկեյ, կանայք

երրորդ տեղի համար`  Շվեյցարիա – Շվեդիա

եզրափակիչ՝ Կանադա – ԱՄՆ

Գեղասահք

մենասահք, կանայք, ազատ ծրագիր

Անկախ

 

Սիրիայում զինյալ ապստամբները կանանց պարտավորեցրել են հիջաբ կրել

an3001392885255Սիրիայի արևելյան շրջաններում զինյալ ապստամբները կանանց պարտադրել են հիջաբ կրել` փակելով դեմքը: Նրան, ով չի ենթարկվի, պատիժ է սպառնում: Համապատասխան հայտարարություն է հրապարակել Իսլամական օրենսդիր մարմինը Դեր ալ- Զորում, իսկ թե ինչ  պատիժ է դա` չի տեղեկացնում:

Իսլամական խմբավորումներն  ապստամբների ամենաակտիվ ու մարտական ուժն են, որ դիմադրում են Ասադի վարչակարգին: Պատերազմն արդեն բազմահազար մարդու կյանք է խլել: Արդեն Ասադի վարչակարգի նկատմամբ շուտափույթ հաղթանակի մասին էլ են  դադարել խոսել  նույնիսկ քաղաքական գործիչները:

Անկախ

«Այն գիրքն է լավը, որը բացում ես ակնկալելով և փակում հարստացած». անգլիացի Օլքոթին հիշում ենք միայն փետրվարի 19-ին՝ գիրք նվիրելու օրը

GIRQ 4Փետրվարի 19-ին մեր երկրում նշեցինք Գիրք նվիրելու օրը: Այս օրվա ընտրությունը թերևս պայմանավորված է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան տարեդարձով: Այս բարի ավանդույթը սկիզբ է առել 2008-ից, երբ Գրողների միության լուսահոգի նախագահ Լևոն Անանյանը որոշեց այն կյանքի կոչել:
Տոնի առթիվ «Անկախ»-ը զրուցել է ավագ և երիտասարդ սերնդի ներկայացուցիչների հետ:
Իհարկե, տոնական օրվա ընթացքում ոչ բոլոր գրողները հնարավորություն ունեցան ընթերցողներին նվիրելու իրենց գրքերը, բայց տարբեր սերունդների, մասնագիտության և խառնվածքի տեր անձինք մասնակցեցին տոնին:
Գրքի օրվա առթիվ «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք, թե՝ գրականությունն ու գիրքը նո՞ւյնպես ապրանք են, դրանք պե՞տք է համապատասխանեն սպառողների կարիքներին:

– Գիտեք, չնայած այս հարցի շուրջ առկա տեսակետների հակասականությանը, ինձ, այնուամենայնիվ, թվում է, որ «ստեղծագործական ազատության» կողմնակիցները չափազանցում են գրական շուկայից իրենց անկախությունը: Գիրքը միշտ գրողի և ընթերցողի շփումն է: Եթե հեղինակը գրքի վրա աշխատելիս չի մտածում ապագա ընթերցողի մասին, ասենք` ինչպես համոզել նրան իր գաղափարների ճշմարտացիության մեջ, ինչպես ի ցույց դնել իր աշխարհն այնպես, ինչպես ինքն է այն տեսնում և այլն, ապա դա ոչ թե գրականություն է, այլ մենախոսություն հայելու առջև: Ես կարծում եմ, որ գիրքը միշտ հետադարձ կապ է ընթերցողի հետ, իսկ բոլոր այն տեղերում, որտեղ կա նման կապ, բնականաբար, սկսվում է մարքեթինգը:
Սակայն, մյուս կողմից` գիրքը, որպես հոգևոր-մշակութային արժեքների կրիչ, ավելին է, քան ապրանքը: Բերեմ Գերմանիայի օրինակը, որտեղ գիրքն ընդամենը 5% ԱԱՀ-ով է հարկվում, այն դեպքում, երբ մնացած ապրանքները հարկվում են 19%-ով: Այսինքն` ընդհանուր շուկայական հարաբերությունների մեջ գիրքն առանձնացվում է հանրայնորեն: Գրաշրջանառության համար հատկապես պետական խողովակներում բոլոր լույսերը պետք է կանաչ լինեն:

«Անկախի» այն հարցին էլ, թե այսօր Հայաստանում էլեկտրոնային գրականությունը կարծես հասանելիության առումով մի քանի քայլ առաջ է գնացել թղթային կրիչներից, հարկավո՞ր է շեշտն այս ուղղության վրա դնել` ասում է.

– Գիտեք, գրքի հետ կապված խնդիրները դրանից չեն փոխվում: Թղթով թե էլեկտրոնային` իրականում դրանք միևնույն ապրանքներն են տարբեր կրիչների վրա և արտադրության նույն ծախսերն են պահանջում: Այլ հարց է, որ այո՛, գիրքը պետք է հրատարակել բոլոր հնարավոր ու հասանելի ձևաչափերով: Եվ ամենևին կարևոր չէ, թե մարդն ինչ ձևով է հաղորդակցվում գիտելիքի աղբյուրին, կարևորն այն է, որ այդ գիտելիքը հասնի նրան: Որտեղ ընթերցողն է, այնտեղ էլ պետք է լինի հրատարակիչը, նա պետք է հարմարվի ընթերցողին: Եթե փոքրիկ երեխան ուզում է լողանալու ընթացքում գրքի հետ լինել, ուրեմն դու պետք է արտադրես գիրք, որը չի վախենում ջրից: Գիրքն այնտեղ պետք է լինի, որտեղ նրան սպասում է ընթերցողը:

Գրքի ու ընթերցողների մասին խոսեցինք նաև գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանի հետ: Երիտասարդ գրաքննադատից հետաքրքրվեցինք՝ արդյոք գրողը պե՞տք է հասանելի լինի ընթերցողներին:
– Բազմաթիվ օրինակներ ունենք, երբ որոշ գրողներ` շփման համար «փակ» վարքագծով, ավելի մեծ ազդեցություն ունեն, քան նրանք, որոնք ավելի, այսպես ասած, «բաց» են: Պատահում է, երբ գրողները փակված մնում են իրենց «քարանձավներում»՝ ստեղծագործական աշխարհում, ու լինում են գրողներ, որոնք իրենց բացության շնորհիվ կարողանում են ընթերցողական և գրողական ազդեցության դաշտի մեծ շրջանակ ապահովել: Մյուս կողմից էլ, այնուամենայնիվ, մի լավ խոսք կա՝ կտավը դիտելուց հետո մի շփվիր նկարչի հետ: Նույնը կարելի է ասել նաև գրողների մասին. գրականությունը որքան էլ իր մեջ կրի անձնական, անհատական ենթաշերտեր, այնուամենայնիվ, մի փոքր հեռու է գրողից: Հնարավոր է, որ գրողի հետ հարաբերվելը որոշ հիասթափություն առաջացնի ընթերցողի մեջ,- ասում է գրաքննադատը:

Գրականագետ, բազմաթիվ աշխատությունների և գրքերի հեղինակ Վարդան Դևրիկյանն էլ ասում է, որ աշխատում է ամեն ինչ անել, որ իր գրքերը միմիայն մասնագիտական շրջանակի համար չընկալվեն:
– Գիտեք, խորհրդային շրջանում էլ չէին գրում բոլորի համար, նախաբանում նշում էին՝ նախատեսված է մասնագետների և ընթերցողների որոշակի շրջանակի համար: Ամեն դեպքում, ինչ որ գրել եմ, գուցե դրանից անգամ տուժել եմ, գուցե դրա պատճառով ինչ-որ չափով գրածներս լուրջ չեն ընկալվել, բայց միշտ նկատի եմ ունեցել ընթերցողների լայն շրջանը,- ասում է Վարդան Դևրիկյանը,-դա առաջին հերթին շարադրանքի դժվարություն է պահանջում, որովհետև այն, ինչ գրում ես գիտական տիրույթում, ինքնին հասկանալի է, բայց երբ գրում ես ավելի լայն շրջանակի համար, ապա թեկուզ նուրբ ձևով, պետք է բացատրել: Հետո ասեմ, որ բարդ գրելը գիտական խելոքության նշան չէ, բարդ շարադրանքը ցույց է տալիս, որ նյութը մարսված չէ: Մարսված նյութը շատերի համար բավականին պարզ ու հասկանալի է լինում:

Պարզվեց, որ Դևրիկյանի համար լավագույն գիրքը Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպն է:
– Աբովյանի վեպն ինձ համար շրջադարձային է: Մեր գրականությունն իրապես երկու սկիզբ ունի: Առաջինը Խորենացին է «Հայոց պատմություն»-ով, երկրորդը Աբովյանն է` «Վերք Հայաստանի»-ով: Իմ կյանքը, վստահ եմ, այլ ուղղություն կունենար, եթե Աբովյանի «Վերք Հայաստանի»-ն չլիներ,- եզրափակում է գրականագետը:

Սոչիում անցկացվող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում մեդալների թիմային հաշվարկով առջևում են Նորվեգիայի ներկայացուցիչները (աղյուսակ)

Սոչի 2607_Sochi_medal_blog

Սոչիում անցկացվող ձմեռային օլիմպիական խաղերում մեդալների ոչ պաշտոնական հաշվարկով առջևում են Նորվեգիայի ներկայացուցիչները:

Սոչիում անցկացվող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում մեդալների ոչ պաշտոնական թիմային հաշվարկով առջևում են Գերմանիայի ներկայացուցիչները: – See more at: https://archive2.ankakh.com/%d5%bd%d5%b8%d5%b9%d5%ab%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a1%d5%b6%d6%81%d5%af%d5%a1%d6%81%d5%be%d5%b8%d5%b2-22-%d6%80%d5%a4-%d5%b1%d5%b4%d5%a5%d5%bc%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d6%85%d5%ac%d5%ab%d5%b4%d5%ba%d5%ab/#sthash.VdksJEXo.dpuf
Սոչիում անցկացվող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում մեդալների ոչ պաշտոնական թիմային հաշվարկով առջևում են Գերմանիայի ներկայացուցիչները: – See more at: https://archive2.ankakh.com/%d5%bd%d5%b8%d5%b9%d5%ab%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a1%d5%b6%d6%81%d5%af%d5%a1%d6%81%d5%be%d5%b8%d5%b2-22-%d6%80%d5%a4-%d5%b1%d5%b4%d5%a5%d5%bc%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d6%85%d5%ac%d5%ab%d5%b4%d5%ba%d5%ab/#sthash.VdksJEXo.dpuf
Տեղը Հավաքականը Ոսկի Արծաթ Բրոնզ Ընդհանուրը
1. Նորվեգիա 9 4 7 20
2. Գերմանիա 8 3 4 15
3. ԱՄՆ 7 5 11 23
4. Ռուսաստան 6 9 7 22
5. Հոլանդիա 6 7 9 22
6. Շվեյցարիա 6 3 1 10
7. Կանադա 5 9 4 18
8. Բելառուս 5 0 1 6
9. Լեհաստան 4 0 0 4
10. Ֆրանսիա 3 2 6 11
11. Չինաստան 3 2 1 6
12. Ավստրիա 2 6 1 9
13. Շվեդիա 2 5 4 11
14. Չեխիա 2 4 2 8
15. Սլովենիա 2 1 4 7
16. Հարավային Կորեա 2 1 1 4
17. ճապոնիա 1 4 2 7
18. Ֆինլանդիա 1 3 0 4
19. Մեծ Բրիտանիա 1 0 1 2
20. Սլովակիա 1 0 0 1
21. Իտալիա 0 2 5 7
22. Ավստրլիա 0 2 1 3
23. Լատվիա 0 1 2 3
24. Խորվաթիա 0 1 0 1
25. Ղազախստան 0 0 1 1
26. Ուկրաինա 0 0 1 1
Ընդամենը` 76 74 76 226

Կամ լավ հայր կամ լավ սիրեկան

ol3001392723049Շատ կանայք գուցե հիասթափվեն, իմանալով դրա մասին, սակայն գիտնականները  հայտարարում են, որ ուժեղ սեռի այն ներկայացուցիչները, որոնք հրաշալի են տանում հոր դերը, չեն կարող լավ սիրեկաններ լինել ու` ընհակառակը:

Նման եզրահանգման են եկել Նոթր –Դամի ու Իլինոյսի համալսարանների գիտնականները, կատարված փորձերի արդյունքերի վերլուծությունից հետո, որին  մասնակցել է Ֆիլիպինյան կղզիների 433  երիտասարդ բնակիչ:

Պարզվեց, որ երեխայի ծնունդից հետո , տղամարդկանց մեծամասնությունն ավելի քիչ է սեքսով զբաղվել, քան մինչ այդ: Ընդ որում,  նրանք, ովքեր  հայրական պարտականությունները շատ ավելի հաջող են կատարում ու երեխային ավելի շատ ժամանակ են հատկացնում, սեքսի նկատմամբ ու հետաքրքրություն են դրսևորում:

Հետաքրքրական է, որ երեխա բեղմնավորելու շանսերը բարձր տեստոստերոնով տղամարդկանց մոտ ամենամեծն են, սակայն, երեխայի ծննդից անմիջապես հետո, այդ մակարդակն օրգանիզմում էականորեն նվազել է: Բնական է, որ հորմոնալ նման փոփոխությունն էլ հանգեցրել է սեքսուալ կյանքի նկատմամբ հետաքրքրության նվազման:

Անկախ

Կյանքի գերագույն նպատակը Բարբի դառնալն է

o_89899838-ամյա ամերիկուհի Բլոնդի Բենեթի գլխավոր երազանքը Բարբի տիկնիկ դառնալն է, հնարավորության սահմաններում: Կինն արդեն 50 հազար դոլար է ծախսել ամենահնարավոր վիրահատությունների վրա ու  պատրաստվում է առաջ գնալ:Նա ցանկանում է անխելք լինել. չէ որ խելացի տիկնիկներ չեն լինում:

Բացի վիրահատություններից, Բլոնդին պարբերաբար հիպնոսիստի օգնությանն է դիմում, որ նվազեցնի իր ինտելեկտուալ ունակությունները. Ցանկանում է, որ իրեն ընդունեն ինչպես պլաստիկե սեքս տիկնիկի: Նա համոզված է, որ զգալի արդյունքների է հասել:

“Երբ ինձ հարցնում են, թե ինչու եմ ցանկանում Բարբի դառնալ, միշտ մտածում եմ`իսկ ով չի ուզում:  Իմ հերոսուհին հոգսեր չունի.  նա միայն խանութ ու մարզադահլիճ է հաճախում: Նա չի մտածում, դրա համար էլ երջանիկ է: Առաջներում ես երբեմն երկակի կյանքով եմ ապրել ու իսկական եղել եմ միայն հանգստյան օրերին: Սակայն, վերջերս ես որոշեցի վերջնականապես ուշադրություն չդարձնել, թե ինչ են մտածում իմ մասին”:

Նա չի աշխատում, սակայն ապրում է  տղամարդկանց պատվերով էրոտիկ լուսանկարների դիմաց ստացված փողերով:

 Անկախ

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

ավտոպատահարՓետրվարի 19-ին, ժամը 14.20-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 69/1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1950 թ. ծնված Սիրանուշ Պ.-ին և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Փետրվարի 19-ին, ժամը 13.20-ին, «Պորշե» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Շահումյան 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 14/3 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1954 թ. ծնված Խաչատուր Մ.-ին և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Փետրվարի 19-ին, ժամը 07.00-ին, «ՎԱԶ-21102» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Իսահակյան և Տերյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1940 թ. ծնված Հրաչիկ Մ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Փետրվարի 18-ին, ժամը 15.50-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի և Շահամիրյանների փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ԿամԱԶ» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ:
«Միցուբիշի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Փետրվարի 18-ին, ժամը 09.00-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Չեռնիշևսկու փողոցի թիվ 30 շենքի մոտ հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 76-ամյա կնոջ, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Փետրվարի 18-ին, ժամը 14.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ռոստովյան փողոցի թիվ 27 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 56-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Փետրվարի 18-ին, ժամը 05.00-ին, Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 150 հասցեի դիմաց «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2103»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Փետրվարի 18-ին, ժամը 14.00-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան դուրս գալով երթևեկելի մասից` բախվել է հանդիպակաց ուղեմասի պատին, այնուհետև` էլեկտրասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Փետրվարի 18-ին, ժամը 12.00-ին , «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գյուրջյան փողոցի թիվ 10 հասցեի բակում վրաերթի է ենթարկել 18-ամյա աղջկա, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Փետրվարի 18-ին, ժամը 16.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Գայի պողոտայում գտնվող սուպերմարկետի դիմաց վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջկա, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 19-ին, ժամը 20.45-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդն առանց շարժիչն անջատելու մեքենան կայանել է «Աշտարակ» բժշկական կենտրոնի մուտքի առջև գտնվող դեղատան դիմաց և մտել դեղատուն, որից հետո ավտոմեքենան ինքնաբերաբար շարժվելով` վրաերթի է ենթարկել նույն վայրում կանգնած` 1943 թ. ծնված Հրաչ Վ.-ին, այնուհետև բախվել նշված հատվածում կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի` պատճառելով նյութական վնաս:
Հրաչ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
***
Փետրվարի 18-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Տոյոտա-Պրադո» մակնիշի ավտոմեքենան Արտենի-Քարակերտ գյուղերի խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Ուկրաինայի խորհրդարանում անհապաղ տարհանում է հայտարարվել

o_898999Ուկրաինայի գերագույն ռադայում անհապաղ տարհանում է հայտարարվել, պատգամավորներն ու խորհրդարանի աշխատակիցները հեռանում են շենքից: Բոլորին է հայտարարվել անհապաղ տարհանում: Հիմա շենքի շրջակայքը դատարկվել է, սակայն Մարինյան պարկում ու Սահմանադրության հրապարակում են կենտրոնացվել գործող իշխանությունների  հարյուրավոր կողմնակիցներ:

Պարկի ծառուղու կողմն են ձգվում “Բերկուտի” ջոկատները, ինչպես նաև մահակներով, փայտերով  զինված պաշտպանական հագուստով երիտասարդներ, որոնք հայտարարում են, թե պատրաստ են “պաշտպանել Սահմանադրությունը”:

Չնայած այսօր երկրում սգո օր է հայտարարված, հակամարտությունը նորոգվել է:

 Անկախ

Ի վերջո ե՞րբ է վերսկսվելու բնակարանային շինարարությունը Գյումրիում

գյումրիՀրապարակային հարցում ՀՀ բարձրագույն իշխանություններին

Հարյուրավոր անօթևան ընտանիքների համար ամեն տարի գարնան գալով նոր սպասելիքների և ակնկալիքների ժամանակաշրջան է սկսվում: Այո, եղանակների տաքացմամբ վառելիքի հայթայթման ծանր լծից մի փոքր թեթևացած անօթևան ընտանիքները, որոնք ավելի քան քառորդ դար պատսպարված են վագոն-տնակներում ու կիսախարխուլ շենք-շինություններում, կրկին համակվում են երբևէ բնակարան ունենալու հույսով:

Հարգելի պարոն նախագահ, պարոն վարչապետ և պարոն նախարար

Դեռևս նախորդ տարի, Ձեր իսկ կողմից տրված խոստումների համաձայն, Գյումրիում անմարդկային պայմաններում գոյատևող մոտ 4000 ընտանիքների համար պետք է կառուցվեր և շահագործվեր ընդամենը 430 բնակարան: Սակայն ինչպես գիտենք, անցյալ տարի այդպես էլ բնակարանային շինարարությունը չվերսկսվեց:

գյումրի2Համաձայնե՛ք, որ «դառը ճշմարտությունը գերադասելի է քաղցր ստից»: Ի վերջո, եթե 1988-ի դեկտեմբերյան երկրաշարժից ի վեր աղետյալներին պարբերաբար, հատկապես նախընտրական ժամանակահատվածներում չտրվեին սին խոստումներ, թե. «երկու տարվա», «հինգ տարվա», «երեք տարվա» ընթացքում կկառուցվեն պահանջվող քանակությամբ բնակարաններն ու կհատկացվեն անօթևան ընտանիքներին, ապա հաստատ նրանցից շատերն իրենց «գլխի ճարը կտեսնեին», կամ գոնե այդ մարդիկ իրենց վագոն-տնակների հարևանությամբ ինչ-որ մի քարե կացարան կկառուցեին:

Հարգելի պարոն նախագահ, պարոն վարչապետ և պարոն նախարար

գյումրի3Դիմում ենք Ձեզ, ակնկալելով ինչպես մեզ, այնպես էլ հարյուրավոր անօթևան ընտանիքների համար ավելի քան կարևոր՝ Գյումրիում բնակարանաշինության վերսկսման և շահագործման հնարավորինս ճշգրիտ ժամկետների մասին տեղեկատվության հրապարակում:

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ՝ Վահան Թումասյան

 Գյումրի

2014 թ. փետրվարի 20

Ադրբեջանում հետապնդում են նաև ապագա լրագրողներին

բաքվի պետական համալսարանԲաքվի պետական համալսարանի  լրագրության ֆակուլտետի դեկանն  սպառնացել է ֆակուլտետի ուսանողներին, ովքեր սոցկայքերում իրենց ընկերներին կոչ էին արել պայքարել ստուգարքները վերահանձնելու համար հավելյալ գումար վճարելու դեմ: Ինչպես հաղորդում է “Հագին” կայքը, ըստ ուսանողների՝ դեկանը նրանց իր աշխատասենյակ է հրավիրել և սպառնացել, որ եթե նրանք չդադարեն “համալսարանում իրարանցում սարքել”, ապա կպատժվեն, նույնիսկ համալսարանից կհեռացվեն:

Հիշեցնենք, որ վերջերս Բաքվի պետական համալսարանի ռեկտոր Աբել Մահարամովն  իր ֆեյսբուքյան էջում գրել է. “Այս տարվանից ուսանողները, ովքեր լուծարքներ կունենան, պետք է հավելյալ գումար վճարեն՝այլ խմբերում դասախոսություններին նորից մասնակցելու հնարավորություն ստանալու համար”: Դա նշանակում է, որ ուսանողները չեն կարողանա անվճար վերահանձնել իրենց ակադեմիական պարտքը:

Դրանից անմիջապես հետո համալսարանի ուսանողները “Ֆեյսբուք”-ում ստեղծել են մի քանի խմբեր, որոնց միջոցով կոչ են արել իրենց համակուրսեցիներին ցույցի դուրս գալ:

Կոռումպացված քաղաքապետարանը օպերայի բակում նոր սրճարան է հիմնում. «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնություն

օպերա«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որտեղ ահազանգում է, որ  կանաչապատ տարածքում շինարարություն է սկսվել:

Հայտարարությունում ասված է. ««Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության ֆեյսբուքյան խմբում Mariam Sagatelli օգտատերը հայտնում է, որ Ազատության հրապարակի հարակից միակ կանաչ տարածքի վրա տաղավարներ են տեղադրվում։

Քանի որ դրանց տեղադրումը չի անցել օրենքով սահմանված որևէ գործընթաց, այս փաստը Երևանի քաղաքապետարանի և քաղաքապետի կոռումպացվածության արդյունում կատարվող ևս մեկ հանցագործություն է։

Այս ապօրինությունը շուտափույթ չվերացնելու դեպքում, օրենքի առաջ պատասխանատվությունն ընկնում է փաստացի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և բնապահպանության բաժնի պետ Ավետ Մարտիրոսյանի վրա։

Կոռումպացված քաղաքապետարանի բոլոր հանցագործությունները փաստագրվում են ֆեյսբուքյան խմբում՝ տվյալ պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու համար»։


Ճանապարհային ոստիկանության տեսուչն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

ոստիկանությունՀՀ ոստիկանությունում տեղեկություններ էին ստացվել, որ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի 6-րդ սպայական դասակի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Կ. Արթենյանը ոստիկանության ծառայողին ոչ հարիր վարքագիծ է դրսևորել:
ՀՀ ոստիկանության պետի 2014 թ. փետրվարի 17-ի հրամանով նա ազատվել էր զբաղեցրած պաշտոնից, գրանցվել կադրերի ռեզերվում և նշանակվել էր ծառայողական քննություն:
Ծառայողական քննության արդյունքում հաստատվել էին ստացված տեղեկությունները և ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագրքի պահանջները խախտելու համար Կ. Արթենյանին հայտարարվել է խիստ նկատողություն:

Անկախ

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ճանապարհՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ին` ժամը 10:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

 

Մուշեղ Բաբայանը նշանակվել է Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ

մուշեղ բաբայանՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական Վահրամ Շահինյանի հրամանով ծառայության պետի տեղակալ Արմեն Նադիրյանն իր դիմումի համաձայն, երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ, ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Հատուկ քննչական ծառայության պետի մեկ այլ հրամանով հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ, արդարադատության 1-ին դասի խորհրդական Մուշեղ Բաբայանը նշանակվել է Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ:

ՄՈՒՇԵՂ ԱՎԵՏԻՔԻ ԲԱԲԱՅԱՆ

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ,
Արդարադատության 1-ին դասի խորհրդական

Ծնվել է 1975թ նոյեմբերի 22-ին Երևանում: Գերազանցության կարմիր դիպլոմով ավարտել է ՀՀ ՆԳ և ԱԱՆ բարձրագույն դպրոցի (ներկայումս` ՀՀ ոստիկանության ակադեմիա) իրավաբանական ֆակուլտետը:
Մասնագիտական գործունեությունը սկսել է 1993-ից Ոստիկանությունում:
1997-2000թ.թ.- ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության քննիչ:
2000-2005թ.թ.- ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության ավագ քննիչ:
2005-2007թ.թ.- ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության ֆինանսավարկային հանցագործությունների քննության բաժանմունքի պետ:
2007-2011թ.թ.- ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության պաշտոնեական և տնտեսական հանցագործությունների քննության բաժանմունքի պետ, այնուհետև` ՀՀ ոստիկանության ՀԿԳ քննության վարչության պետի տեղակալ:
2011թ. հոկտեմբեր- նոյեմբեր – ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության պետ:
2011-2013թ.թ. – ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչ:
2013-2014թ.թ.- ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ:
1999թ. – Վերապատրաստում է անցել ԱՄՆ-ում` ալկոհոլի, ծխախոտի և պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի բյուրոյի ակադեմիայում:
2003թ.- Ուսումնառություն է անցել ոստիկանության աշխատակիցների որակավորման բարձրացման ՌԴ ՆԳՆ ինստիտուտում:
2008թ.- Ուսումնառություն է անցել մարդկանց առևտրի (թրաֆիկինգ) դեմ պայքարում իրավապահ մարմինների որակավորման բարձրացման Բելոռուսիայի հանրապետության ՆԳՆ ակադեմիայի միջազգային ուսումնական կենտրոնում:
Ամուսնացած է, ունի չորս երեխա:
ՀՀ Նախագահի 2013թ. նոյեմբերի 21-ի հրամանագրով պարգևատրվել է
«Մխիթար Գոշ» մեդալով: