Ռուսաստանում բարձրացել են օղու գները

pic_c93c5c41856dfce3aa13eff7582e12deՌուսաստանում այսօր, մարտի 11-ին ուժի մեջ է մտել Ռուսալկոհոլկարգավորման հրամանը օղու, կոնյակի ու բրենդիի  մանրածախ գնի բարձրացման մասին:

Կեսլիտրանոց օղու շշի նվազագույն արժեքը հիմա 199 ռուբլի է` 170-ի փոխարեն: Կոնյակն արժե 280-322 ռուբլի, բրենդին` 280-293 ռուբլի:

2014-ի օգոստոսի 1-ին պլանավորված է օղու  մանրածախ գինն էլի բարձրացնել.նվազագույնմ այն կարժենա 220 ռուբլի: Իսկ կոնյակն ու բրենդին կմնան նույն գնի:

“Ինտերֆաքսը” գրում է, որ այդ նոր գները  տարածվում են նաև լցնովի օղու վրա: Որ Ռուսալկոհոլկարգավորումը պլանավորել է բարձրացնել թունդ ալկոհոլի նվազագույն գները, հայտնի դարձավ փետրվարին, ինչը բացատրում են նաև գազի ու էլեկտրաէներգիայի սակագների բարձրացմամբ:

Անկախ

Պոկերում տարվել է սեփական անունը

531e27a8-98e4-1e20-98e4-1e2f192142a0.photo.0Նորզելանդացին պոկերում տարվելուց հետո իր անունը փոխել է անհեթեթ մականունով: Գոյություն չունեցող անունը հազիվ է տեղավորվել պաշտոնական ձևաթղթում, որը հաշվարկված է ավելի քան 100 տառի համար, սակայն  պաշտոնապես հավանության է արժանացել:

Հիմա անհաջողակի անունը Full Metal Havok More Sexy N Intelligent Than Spock And All The Superheroes Combined With Frostnov  է:

Թյուրիմացությունը կատարվել է 5 տարի առաջ, երբ նա պոկերում  տարվեց անունը: 22-ամյա մոլախաղի սիրահարի ընկերը պատմել է, որ նոր անուն նրա համար մտածել են մրցակիցները.”Ընկերս 5 տարի առաջ պարտվել է խաղում ու փոխել անունը: Սակայն հիմա միայն հայտնաբերեց, որ անվանափոխության  խնդրանքը  կատարվել է անցած շաբաթ` անձնագրի ժամկետը լրանալու հետ կապված”:

Հիմա պարոն Ֆրոսթնովը պետք է անունը փոխի բոլոր պաշտոնական փաստաթղթերում, այդ թվում` վարորդական իրավունքի վրա:

Ծննդյան, մահվան ու ամուսնության գրանցման բաժնի աշխատակիցն ասել է, որ անվանափոխության հարցումը ստացել են 2010-ին: Նրա խոսքով, դիմումամտուն ճիշտ է լրացրել անհրաժեշտ թղթերն ու վճարել դրա համար: Նա տեղեկացրել է նաև, որ Ֆրոսթնովը կարող է կրկին փոխել անունը, որոշակի պրոցեդուրաներից հետո:

Նոր Զելանդիայի կանոնների համաձայն, արգելված են այն անունները, որոնք վիրավորում են մարդուն,  երկար են` առանց հիմնավորման, պարունակում են թվեր ու խորհրդանիշեր:

Նորզելանդական գրանցման ծառայությունից հայտնել են, որ շեղված անունների ցուցակում վերջերս տեղ են գտել Պայծառափայլությունը, Թագավորը, Արքայադուստրը, Արդարադատությունը, V8, 89, Անվախ մաֆիան, Լյուցիֆերը, կետը (.) և աստղիկը (*):

Անկախ

Սալվադոր Ալիենդեի դուստրը Չիլիի նախագահ դարձավ

o_909830Մարտի 11-ին Չիլիում  անց է կացվելու երկրի նախագահ ընտրված Միշել Բաչելետի պաշտոնավարման անցման հանդիսությունը: Սա նրա նախագահական երկրորդ ժամկետն է.նա երկրը գլխավորել է նաև 4 տարի առաջ: Բաչելետը  դեկտեմբերի 15-ին ընտրությունների երկրորդ փուլում հաղթեց ու դրանով ազդարարեց “Նոր մեծամասնություն” միավորված  ձախ խմբակցության վերադարձն իշխանություն, որի կազմում առաջին անգամ կոմունիստներ են ընդգրկված:

Միշել Բաչելետը Չիլիի նախկին նախագահ Սալվադոր Ալիենդեի դուստրն է (1970-1973), որը պաշտոնանկ արվեց Ավգուստո Պինոչետի գլխավորությամբ, պետական հեղաշրջման արդյունքում:

Բաչելետն իր նախընտրական ծրագրում “անհավասարությանը վերջ տալուն” ուղղված մի շարք խոստումներ է տվել: Դա մասնավորապես, վերաբերում է կրթական համակարգի բարեփոխմանը, որը նա մտադիր է անվճար դարձնել: Նոր կառավարության առջև նաև դրվելու են առողջապահության, թոշակային ապահովման համակարգերի բարելավումն ու նոր սահմանադրության ընդունումը:

Չիլիի ներկայիս հիմնական օրենքը Պինոչետի բռնապետությունից մնացած ժառանգություն է:

Անկախ

Նորանշանակ զույգը չպետք է երկար ժամանակ նշանված մնա

ամուսնությունԱմուսնությունը մարդու կյանքում տեղի ունեցող կարևորագույն և ամենապատասխանատու իրադարձություններից է:  Գրեթե բոլորը՝ անկախ սեռից ու տարիքից, ինչ-որ ժամանակ երազել են հեքիաթային հարսանիքի,  երջանիկ ու ներդաշնակման ընտանեկան կյանքի մասին:

ՙՙՃիշտ է ներկայում հարսանեկան ոչ բոլոր ծեսերն են պահպանվել, բայց դրանցից շատերն այսօր էլ արդիական են: Օրինակ` հարսի կոշիկ գողանալը, որը վերադարձնում էին ֆինանսական փոխահատուցում ստանալուց հետո միայն, կամ դուռ բռնելը,  երբ սրով պահում են դուռը` խոչընդոտելով հարսին տնից դուրս հանելը՚՚,- archive2.ankakh.com-ի հետ զրույցում նշեց պատմաբան Ագապի Հովնանյանը:

Ըստ հին հայկական ավանդույթի զույգերն ամուսնանում էին առանց միմյանց տեսնելու՝ ծնողների ընտրությամբ: Տղայի չափահաս դառնալուց հետո ծնողներն ու բարեկամները սկսում էին նրա համար աղջիկ փնտրել: Նշանադրության արարողության ժամանակ ապագա հարսն ընդունում էր տղայի ընտանիքի նվիրած ոսկե զարդն ի նշան համաձայնության:   Նորանշանակ զույգը չպետք է երկար ժամանակ նշանված մնար. որպես կանոն հարսանիքը կազմակերպվում էր նշանադրությունից մեկ կամ երկու շաբաթ անց:

Պատմաբանի համոզմամբ այժմ հարսանիքից առաջ ընթանում են բանակցություններ հյուրերի քանակի, հարսի շորի եւ այլնի շուրջ. ամեն մի մանրուք կարևորվում է: Հատուկ ուշադրություն է դարձվում հրավիրատոմսերին, քանզի դրանցով ընդգծվում է հրավիրյալ անձի կարեւորությունը:

Սակայն հարսանեկան ճամփորդությունը ամենակարևոր հանգամանքներից մեկն է նոր ամուսնացած զույգի սերն ու հարաբերությունները ամրապնդելու համար, այդ պատճառով զույգերը մեծամասամբ նախապատվությունը տալիս են առավել ռոմանտիկ վայրերին:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Շաբաթը մեկ անգամ պետք է փոխել էկրանի դիրքը. Զոյա Սիմոնյան

թմրածությունԹմրածության պատճառները բազմազան են: Դրանք կարող են լինել թե՛ լուրջ հիվանդության ախտանիշ, թե՛ հետևանք երկարատև նույն կամ անհարմար դիրքերում գտնվելու: Oրինակ, համակարգչի մկնիկի հետ երկար աշխատելիս թմրածություն առաջանում է առաջինից երրորդ մատների շրջանում, արմունկները ծալած և սեղանի եզրին հենած վիճակում նստելիս թմրում է ճկույթը, մատնեմատը, ծնկների գերծալված վիճակում՝ ոտնաթաթերը և այլ:

ՙՙԱյս ախտանիշը հիմնականում հանդիպում է միջին և բարձր տարիքի մարդկանց մոտ:  Երիտասարդների մոտ ավելի հաճախ հանդիպում են դիրքային նևրոպաթիաները՚՚,- Անկախի հետ զրույցում նշեց բժիշկ-նյարդաբան Զոյա Սիմոնյանը:

Վերջույթների մկանները կարևոր դեր են խաղում տեղաշարժման ժամանակ, ֆիզիկական աշխատանք կատարելիս, իրենց վրա կրելով մարմնի ամբողջ ծանրությունը։

Եթե թմրածությունը ակնհայտորեն կապված է աշխատանքային կամ հարկադրական դիրքերի հետ, պետք է ուղղել այն և ժամանակ առ ժամանակ կատարել մարմնամարզություն: Դա հատկապես վերաբերվում է համակարգչի առջև երկար ժամանակ անցկացնող մարդկանց: Շաբաթը մեկ անգամ պետք է  փոխել էկրանի դիրքը, աթոռի բարձրությունը,և աշխատելիս ժամը մեկ կատարել վարժություններ։

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Ակտիվիստները 181720 դրամ անձամբ փոխանցել են դերասանին

օգնություն, Կարեն ՄկրտչյանԴերասան, տաղանդավոր ու բարի, հոգատար, համով, հոտով, հումորով, լավ մարդ Կարեն Մկրտչյանին փորձում են օգնել բոլորը` ծանոթ, հարազատ, բարեկամ, հարեւան, ընկեր, երկրպագու, անծանոթներ: Հայ հայտնիները սոցիալական ցանցերի, լրատվական կայքերի, զանազան թռուցիկների ու պայքարի ձեւերով հասնելու են իրենց նպատակին, իսկ նպատակը մեկն է` փրկել իրենց ընկերոջ կյանքը: Սիրված դերասանը կորցրել է քայլելու ունակությունն ու գամվել սայլանկին: Երեւան քաղաքի կենտրոնական մասում գրեթե ամեն օր հնարավոր է տեսնել ակտիվիստների կամ ուսանողների, ովքեր փորձում են թեկուզ չնչին դրամներով օգնել դերասանին:

Վերջերս ակտիվիստների կողմից հավաքված հասույթը` 181720 դրամ, օրվա վերջում անձամբ հանձնվեց Կարեն Մկրտչյանին: Միջոցառմանը մասնակցեցին նաև մի քանի շնորհալի երիտասարդներ, ովքեր երաժշտական գործիքների նվագակցությամբ կատարեցին հայրենասիրական երգեր: Դպրոցահասակ երեխաներից մինչև տարեց հասակի մարդիկ իրենց օգնությունը ցուցաբերեցին և առողջություն մաղթեցին Կարենին:

Ակտիվիստ Լալա Հակոբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դժվար կացության մեջ գտնվող մարդուն անհրաժեշտ է օգնել, կապ չունի, թե նա սիրված ու ճանաչված է, թե ոչ.

ՙՙԱյսօր մարդկությունն է գնահատվում, մարդասիրական արարքը ի վերուստ է տրված, պետք է հոգ տանել, աջակցել, օգնել ու կարեկցել: Ցանկացած մեկի հետ կարող է նման դեպք պատահել, եթե որոշակի գումար տրամադրելով կարելի է օգնել ինչ որ մեկի կյանքը փրկելուն, ապա անհրաժեշտ եւ պարտադիր է դա անել՚՚:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Երեք կին, երեք պատերազմ, մեկ երազանք

 ՙՙՎեց օր՚՚  վավերագրական ֆիլմՄարտի 10-ին ԵՄ պատվիրակությունը  ցուցադրեց ՙՙՎեց օր՚՚  վավերագրական ֆիլմը, որը պատրաստվել է ՙՙԿվինա թիլ Կվինա՚ հիմնադրամի կողմից եւ ներկայացնում է երեք տարբեր երկրների երեք կանանց, որոնք պայքարում են պատերազմի ու հակամարտության բերած փոփոխությունների դեմ: Կանայք` Նելլի Կուպերը, Մայա Կվարածխելիան եւ Լանյա Աբդուլան համապատասխանաբար ապրում են Լիբիայում, Վրաստանից անջատված Աբխազիա տարածքում եւ Իրաքի Քուրդիստան տարածքում:

Ֆիլմի դիտումից առաջ, լրագրողների հետ զրույցում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան նշեց, որ ֆիլմը կանանց հիմնախնդիրների մասին է: Այսօր անհրաժեշտ է նշել հասարակության մեջ կանանց մեծ դերակատարման մասին: Նրանք իրենց ներդրումն ունեն քաղաքական հարցերում, բիզնես եւ արդարադատության ոլորտում.

ՙՙԿանանց դերը գնալով մեծանում է, սակայն ուշադրության ու մասնակից լինելու պահանջ կա: Յուրաքանչյուր կարեւոր որոշում կայացնելուց առաջ անհրաժեշտ է հաշվի նստել կնոջ կարծիքի հետ: Ֆիլմում հստակ երեւում է, որ կանայք չնայած բազմաթիվ դժվարությունների` շարունակում են պայքարել արդարության, ազատության, անկախության եւ խաղաղության ձեւավորման համար՚՚:

Դեսպանի համոզմամբ կանայք իրենց ուրույն տեղը պետք է ունենան տղամարդկանց կողքին: Ֆիլմը կենտրոնացած է կնոջ, մարդու ապագայի, այլ ոչ թե անցյալի վրա: Պետք է ներկայից ու անցյալից դասեր քաղել ու աշխատել չսխալվել ապագայում քայլ կատարելիս: Ֆիլմում ՙՙԵրեք կին, երեք պատերազմ, մեկ երազանք՚՚կար, նրանց խնդիրները նման էին եւ նշանակություն չուներ, թե աշխարհիս որ ծայրում էին:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ