Օբամայի հայտարարությունը Վրաստանում զարմանք է հարուցել

Բարաք ՕբամաԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբաման, մեկնաբանելով Վրաստանի` ՆԱՏՕ-ին միանալու  փորձերը, հայտարարել է, որ Վրաստանը, ինչպես և Ուկրաինան , կանգնած չէ  դեպի ՆԱՏՕ տանող ճանապարհին:

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Պանջիկիձեն, մեկնաբանելով ԱՄՆ-ի նախագահի հայտատարությունը, նշել է, որ Վրաստանը մի օր անպայման կդառնա ՆԱՏՕ-ի անդամ և կշարունակի իր այդ ուղին: Նրա խոսքերով` ԱՄՆ-ի նախագահը ի նկատի չուներ, որ Վրաստանը և Ուկրաինան  դեպի ՆԱՏՕ-ն տանող ճանապարհին չեն: Եվ նախարարը ակնկալում է, որ այս տարի սպասվող ՆԱՏՕ-ի  գագաթաժողովում պատշաճ կերպով կգնահատվի այն առաջընթացը, որ Վրաստանը գրանցել է վերջին երկու տարիների ընթացքում:

Իսկ խորհրդարանի նախկին ղեկավար  Նինո Բուրջանաձեն, մեկնաբանելով Օբամայի հայտարարությունը, կոչ է արել իր հայրենակիցներին գիտակցել իրականությունը. “Վրաստանը այլընտրանք չունի, և եթե մենք չենք պատրաստվում երկխոսություն հաստատել Ռուսաստանի հետ, ապա ո ՞վ է պաշտպանելու մեր երկրի անվտանգությունը”:

Անկախ

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չեխիայի նորանշանակ դեսպանը

դեսպան-չեխիաՆախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Տոմաշ Պերնիցկին:

Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հաջողություններ մաղթել նրան՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Սերժ Սարգսյանը և դեսպան Պերնիցկին երկուստեք գոհունակությամբ են խոսել վերջին տարիներին դինամիկ զարգացող հայ-չեխական հարաբերությունների մասին, դրա վկայություններից մեկը համարելով ս.թ. հունվարին Նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը բարեկամ Չեխիայի Հանրապետություն և բանակցությունների արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունները:

Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ երկու երկրների դեսպաններն իրենց հերթին առավելագույն ջանքեր կներդնեն՝ հայ-չեխական հարաբերությունների վերոնշյալ դինամիկան պահպանելու և շարունակաբար զարգացնելու, ինչպես նաև համագործակցությունը փոխշահավետ ոլորտներում ընդլայնելու գործում:

Անկախ

Աշխարհի երկրներում ամենահետաքրքիր ու զավեշտալի արգելքները

արգելք   Թուրքական “Ռադիկալը” ներկայացնում է աշխարհի տարբեր երկրներում կառավարության կողմից սահմանված ամենահետաքրքիր ու զավեշտալի արգելքները: Այսպես Չինաստանում 2000 թվականին արգելվեցին “PlayStation” և նման այլ համակարգչային խաղերը, որպեսզի երիտասարդները անիմաստ չվատնեն իրենց ժամանակը: Չինաստանում արգելվեց նաև յասամանը, միայն այն պատճառով, որ Թունիսում “Յասամանի հեղափոխություն” տեղի ունեցավ: Ռուսաստանում դեռահասների ինքնասպանությունների թվի աճի հետևանքով արգելված է էմոների մոդան: Մի ժամանակահատված Իրանում արգելված էին եվրոպական կամ ամերիկյան ոճով սանրվածքները: Իսկ այժմ  Իրանում խանութների ցուցափեղկերի մանեկենները անպայման պետք է գլխաշորով լինեն:

Սաուդյան Արաբիայում արգելված է վարդագույն և կարմիր գույն ունեցող որոշ ապրանքների վաճառքը, քանի որ այդ գույները հիշեցնում են Սիրահարների օրվա մասին: Իսկ Մալազիայում 2011 թվականից արգելված է դեղին գույնի հագուստը, քանի որ ցուցարար ակտիվիստները սովորաբար այդ գույնն են նախընտրում: Դանիայում երեխաներին անվանակոչելու համար սահմանված է 24 հազար անուն և այդ ցուցակից դուրս որևէ անուն ընտրելիս ծնողները ստիպված են հատուկ թույլտվություն ստանալ: Իսկ օրինակ Սինգապուրում շատ խելամիտ մի արգելք էր սահմանված: Փողոցները մաքուր պահելու նպատակով այնտեղ մի ժամանակ արգելել էին մաստակի վաճառքը: Իսկ արտաքին աշխարհից մեկուսացված կյանքով ապրող Կուբայում բջջային հեռախոս կարող են ունենալ միայն պետական պաշտոնյաները: Բանգլադեշում մի ժամանակ արգելված էին պոլիեթիլենային տոպրակները: Այս երկիրը միակն է աշխարհում, որտեղ արգելված է հայտնի “McDonald’s”-ը:

 Անկախ

Ստիվ Ջոբսը հարցրել է թուրքերին.” Դուք ցեղասպանության ենթարկեցիք 1,5 միլիոն հայերի”

 ջոբսԹուրքական ուղեցույց  Ասիլ Թունչերի Ստիվ Ջոբսի Թուրքիա կատարած այցելության մասին պատմությունները  երկրում իրարանցում էին առաջացրել: Ուղեցույցը պատմել էր , որ Ջոբսը թուրքերին համարել է թշնամի և հրաժեշտ տալիս նույնիսկ ձեռքը չի սեղմել: 

Թունչերը նշել է, որ երբ իրենք մտել են Այա-Սոֆիայի շենքը, ինքը սկսել է պատմել, որ նախկինում դա եկեղեցի է եղել և հետո վերածել են մզկիթի, Ստիվ Ջոբսը հարցրել է.”Դուք մահմեդականներդ ի՞նչ արեցիք այդքան քրիստոնյաների հետ”: Ողեցույցը չի հասցրել մի բառ ասել, երբ Ջոբսը շարունակել է ” Դուք ցեղասպանության ենթարկեցիք 1,5 միլիոն հայերի, պատմեք թե դա ինչպես եղավ”:

Թուրք ուղեցույցի ժխտումը ավելի ջղայնացրել Ստիվ Ջոբսին, որը մեկ օր առաջ լքել է Թուրքիան առանց մեկ բառ ասելու ուղեցույցին  և թողնելով նրա ձեռքը օդում:

Նշենք, որ Ստիվ Ջոբսի կենսագրության մեջ գրված է, որ նրա մայրացուն`Կլարա Հակոբյանը ցեղասպանության հետևանքով արտագաղթել է Մալաթիայից:

Ստիվ Ջոբսը, որը  “Apple” -ը դարձրեց համաշխարհային առասպել, վախճանվել է քաղցկեղից 2011թ. հոկտեմբերի 5-ին, 56 տարեկան հասակում:

 

Անկախ

Արտգործնախարարը կայցելի Մոսկվա

 Էդվարդ Նալբանդյան Ապրիլի 2-4-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այց կկատարի Մոսկվա:

Ապրիլի 2-ին նախարար Նալբանդյանը Մոսկվայի Միջազգային Հարաբերությունների Պետական Ինստիտուտում հանդես կգա Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ելույթով:

Հաջորդ օրը Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստին, իսկ ապրիլի 4-ին՝ Անկախ պետությունների համագործակցության ԱԳ նախարարների հանդիպմանը:

Ապրիլի 4-ին երեկոյան նախատեսված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի հանդիպումը:

Անկախ

Ուշագրավ զեկույց` Հայաստանի սպորտի նախարարության գործունեության մասին

սպորտի նախՄարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրապարակել է Օմբուդսմենի 2013 թ. զեկույցը` Հայաստանի Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության գործունեության մասին։ Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմի գրասենյակից։
Զեկույցում թվարկվում են ոլորտում առկա ներքոնշյալ թերություններն ու խնդիրները՝
– Մարզերում բնակվող մի շարք երիտասարդների ու երիտասարդ ընտանիքնե­րի չի տրամադրվել բավարար սոցիալական աջակցություն, ինչի հետևանքով այդ մարդիկ գտնվում են աղքատության եզրին:
– Նախարարությունն ընդամենը մեկ միջոցառում է իրականացրել երիտասարդներին աշխատանքով ապահովելու ուղղությամբ, ինչի հետևանքով բազմաթիվ երիտասարդներ շարունակում են գործազուրկ մնալ:
– Առանձին դեպքերում ստացվել են բողոքներ «Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան» պե­տա­կան ծրագրի վերաբերյալ, քանի որ պարզ չեն եղել երիտասարդ ընտանիքների ընտրության չափանիշները:
– Բավարար ֆինանսավորում չի տրամադրվել հաշմանդամություն ունեցող անձանց սպորտային կյանքին ներգավելու, և մարզիկների՝ պարաօլիմպիկ խաղերին մասնակցելու համար:
– Հակառակ օրենքի պահանջի՝ բավարար միջոցներ չեն ձեռնարկվել մանկապատանեկան մարզադպրոցների մարզիչների վերապատրաստման, ինչպես նաև նրանց աշխատավարձերի բարձրացման ուղղությամբ:

Զեկույցում արձանագրվել են նաև դրական զարգացումները՝

– ՀՀ մարզերում 2013 թվականին կառուցվել և շահագործման են հաձնվել նոր մարզական բակեր, մասնավորապես՝ ՀՀ Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերում, ինչպես նաև վերջին տարիների ընթացքում բակերում տեղադրվել են 60 խաղահրապարակներ՝ փոքր ֆուտբոլային դաշտերով, այդ թվում՝ 25-ը Երևանում:
– Ազգային սպորտային խաղերի պահպանման և տարածման ուղղությամբ անցկացվել է «ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում հանրապետական մարզական փառատոն» միջոցառումը:
– 2013 թվականի ընթացքում գրանցվել է «Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շահառուների թվի աճ:
tert.am

Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի՞ Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպմանը, թե՞ ոչ

ՀՄhenrikh_mkhitaryan-640x360-300x168Վաղը  ֆուտբոլի եվրոպայի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի շրջանակում Հենրիխ Մխիթարյանի թիմը`  Դորտմունդի «Բորուսիան», արտագնա հանդիպում կանցկացնի Մադրիդի «Ռեալի» հետ։ «Ռեալ» – «Բորուսիա» խաղը կկայանա Մադրիդի «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում։

Մխիթարյանը թեև առայժմ  չի գտել իր խաղը և Գերմանիայի ֆուտբոլի առաջնության նախորդ հանդիպումն էլ այնքան հաջող չի անցկացրել, այնուամենայնիվ, գերմանական ակումբի պաշտոնական կայքում նրա անունը նշվում է թիմի մեկնարկային հավանական կազմում:

Այնպես որ, չի բացառվում, որ հայ ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս գա:

Ահա թե ինպիսին են թիմերի մեկնարկային հավանական կազմերը.

«Ռեալ». Իկեր Կասիլյաս, Դանիել Կարվահալ, Պեպե, Սերխիո Ռամոս, Մարսելո, Լուկա Մոդրիչ, Խաբի Ալոնսո, Անխել Դի Մարիա, Գարեթ Բեյլ, Կրիշտիանու Ռոնալդու, Քարիմ Բենզեմա։

«Բորուսիա». Ռոման Վայդենֆեյլեր. Լուկաս Պիշչեկ, Սոկրատիս Պապաստատոպուլոս, Մատս Հումելս, Էրիկ Դուրմ, Սեբաստիան Կել, Նուրի Շահին, Կևին Գրոսկրոյց, Հենրիխ Մխիթարյան, Մարկո Ռոյս, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ։

Անկախ

Վերագործարկվել են մայրաքաղաքի բոլոր ցայտաղբյուրները

ցայտաղբյուրԱպրիլի 1-ից վերագործարկվել են մայրաքաղաքում առկա շուրջ 2135 ցայտաղբյուրները: Նշենք, որ դեռևս 2012թ.-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մշակված համալիր ծրագրի շրջանակում մայրաքաղաքում մեկնարկեց ցայտաղբյուրների բարեկարգման և վերագործարկման ծրագիրը: Երևանի հավերժության ինքնատիպ այդ խորհրդանիշները բարեկարգելու և շահագործելու նպատակով հաշվառվեցին կենտրոնական, երկրորդական փողոցների, այգիների ու պուրակների ցայտաղբյուրները, ինչն էլ հնարավորություն տվեց համալիր բարեկարգման ծրագրի արդյունքում պատշաճ տեսքի բերել տարիներ շարունակ անուշադրության մատնված, ինչպես նաև իրենց նպատակային նշանակությունը կորցրած այդ կառույցները: Ծրագրի իրականացման արդյունքում վերանորոգվեցին և  վերագործարկվեցին մայրաքաղաքի բոլոր ցայտաղբյուրները: Երևանի համաչափ զարգացման համատեքստում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ցայտաղբյուրների համալիր բարեկարգման ծրագրում ներառվեցին նաև բակային տարածքները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Անկախ

75-ամյա թուրք տատիկը պայքարում է մանկական խաղահրապարակի համար՝ նստելով շինտեխնիկայի դիմաց

Քըյմեթ ՓեքերԹուրքիայի Էդիրնե քաղաքում Մուրադ թաղամասի բնակիչները հավաքվել են պայքարելու մանկական խաղահրապարակում անցկացվող շինարարական աշխատանքների դեմ: Թաղամասի բնակչուհի 75-ամյա Քըյմեթ Փեքերն էլ եկել և նստել է տարածք մտած շինարարական տեխնիկայի դիմաց:”Մենք իմացանք, որ նախկին քաղաքապետը և քաղաքային խորհուրդը թույլ են տվել այստեղ առևտրի կենտրոն կառուցել: Սակայն այս վայրը արդեն 18 տարի է մանկական խաղահրապարակ է: Մենք՝ որպես այս թաղամասի բնակիչներ, դեմ ենք սրան: Իրավական ճանապարհով կպաշտպանենք մեր իրավունքը”,-ասել է բնակիչ Սուլեյման Սըրը: “Անադոլու” գործակալության հաղորդմամբ՝ Էդիրնեի նորընտիր քաղաքապետ Ռեջեփ Գյուրքանը ևս միացել է պայքարին՝ խոստանալով, որ կլուծել այս հարցը, երբ սկսի պաշտոնավարել: Անկախ

Գերագույն ռադան անօրինական խմբավորումները զինաթափելու մասին վճիռ է կայացրել

o_886555

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորներն այսօր “Ուկրաինայում  զինված անօրինական խմբավորումների  անհետաձգելի զինաթափության մասին” վճիռ է կայացրել:

Օրինագիծն այսօր քննարկման է ներկայացրել “Բատկիվշչինա” պատգամավորական ֆրակցիայի ղեկավար Սերգեյ Սոբոլևը:

“ՆԳՆ-ն ու  ՈՒԱԾ-ն երկու շաբաթ են տվել անօրինական պահվող զենքի հանձնման համար,-ասել է նա, նկատի ունենալով  մարի 4-21 անցկացված արշավը:-Հազարավոր մարդիկ են հանձնել զենքը: Հիմա այդ արշավի ժամկետը լրացել է: Եթե այս օրինագիծն ընդունվի, ապա յուրաքանչյուր միլիցիոներ հաստատ կիմանա, թե ինչպես վարվի, եթե զինված մարդկանց տեսնի”:

Արդյունքում, փաստաթուղթը պաշտպանել է 256 պատգամավոր`226 անհրաժեշտ նվազագույնի դիմաց, հաղորդում է ИТАР-ТАСС.-ը:

Անկախ

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում պարտվեցին Արթուր Բաղդասարյանը և Էդգար Ենոքյանը

ըմբ37979Ֆինլանդիայում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության  1/16 եզրափակչում 65 կգ քաշային Արթուր Բաղդասարյանը զիջեց ուկրաինացի Անդրեյ Կվյատկովսկիին:

97 կգ քաշային Էդգար Ենոքյանը  1/8  եզրափակչում 10:0 հաշվով հաղթեց Սլովակիայի ներկայացուցիչ Յոզեֆ Յալովարին: Իսկ ահա, 1/4 եզրափակչում նա 1:2 հաշվով զիջեց ուկրաինացի Օլինյակ Պավլովին:

Անկախ

Թուրքիայում ընդդիմադիր կուսակցությունների քվեաթերթիկները հայտնաբերվել են աղբարկղում

քվեաթերթիկներԹուրքիայի Օսմանիե շրջանում մարտի 30-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո քաղաքացիները որոշ աղբարկղերում քվեաթերթիկներով լի տոպրակներ են հայտնաբերել՝ այդ մասին հայտնելով ոստիկանությանը: Պարզվել է, որ այդ քվեաթերթիկները դուրս են հանվել շրջանի 6 ընտրատեղամասերից այրելու նպատակով: Օգտագործված քվեաթերթիկները իրենցից ներկայացրել են ԺՀԿ և ԱԶՇ կուսակցություններին տրված ձայները: “Դողան”լրատվական գործակալության հաղորդմամբ՝  ԺՀԿ-ի թեկնածու Ալպեր Օները և ԱՇԿ-ի թեկնածու Մուհամեդ Քայան բողոք են ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով և գլխավոր դատախազություն: Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել:

 Անկախ

Մեծանուն դերասան Խորեն Աբրահամյանը այսօր կդառնար 84 տարեկան

Խորեն ԱբրահամյանԽորեն Աբրահամյանը ծնվել է 1930-ի ապրիլի 1–ին, Երևանում: Մասնագիտական կրթությունը ստացել է Երևանի թատերական ինստիտուտում, որի դերասանական ֆակուլտետն ավարտել է 1951թ. և ընդունվել Գ.Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնը:

Եղել է թատրոնի գլխավոր ռեժիսոր, գեղարվեստական ղեկավար, իսկ հանդիսատեսի հիշողության մեջ վառ է մնացել իր խաղացած կերպարներով։ Խորեն Աբրահամյանը հանդես է եկել «Առաջին սիրո երգը», «Մենք ենք, մեր սարերը», «Սարոյան եղբայրներ» և այլ հայկական ֆիլմերում։

Աբրահամյանի դերակատարումներին բնորոշ են դրամատիկական զսպվածությունը, հոգեբանական խոր վերլուծությունը, խոսքի նուրբ հղկվածությունը, իսկ ստեղծագործական հաջողությունները պայմանավորված էին իր արվեստի ինքնատիպությամբ, նաև արտիստական խառնվածքին հատուկ համարձակությամբ և արդիականության խոր զգացողությամբ:

 

Երևանի Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրել է Զարյանի «Հացավան», Շեքսպիրի «Ջոն արքա», Գյումրիի թատրոնում` Քալանթարյանի «Թիկունք», Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն», Ջակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը» (նաև եղել է Կորրադոյի դերակատարը) ստեղծագործությունները: Հայտնի էր նաև որպես ասմունքող: 1969թ. արժանացել է ՀԽՍՀ, 1980թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը: Խորեն Աբրահամյանը վախճանվել է 2004թ. դեկտեմբերի 10-ին Երևանում:

Պարույր Սևակ` “Պարապություն”, հատվածներ, կարդում է Խորեն Աբրահամյանը:

Անկախ

Կյանքից հեռացել է դերասան Արտավազդ Երիցյանը

1073923_722127094476549_1034489449_oՏավուշի մարզի Տավուշ գյուղում կյանքից հեռացել է դերասան Արտավազդ Երիցյանը:

Հայտնի արվեստագետն իր բեմական գործունեության մի քանի տասնամյակի ընթացքում կերպավորել է բազմաթիվ դերեր, խաղացել՝ «Հիվանդ համար 199», «Քո ժպիտը միլիոն արժե», «Անդրոն ու Սանդրոն», «Ռուզան» ներկայացումներում:

Թարեկան արվեստի մեծ մասն Արտավազդ Երիցյանն անցել է «Կամոյի» պետական թատրոնում՝ աշխատելով միաժամանկ ռեժիսոր և դերասան: Ռուս կինոքննադատներից մեկը նրան որակել է  «հայկական բեմի ամենահաջողված սրիկան» բնորոշմամբ: Մոսկովյան հյուրախաղերի ժամանակ «Խաչատուր Աբովյան» ներկայացման մեջ Արտավազդ Երիցյանն այնպիսի ճարպկությամբ է մարմնավորել ուսուցչի կերպարն ու գողացել Նախաշավիղը, որ ստացել է այդ որակումը:

Դերասանը 83 տարեկան էր, մահացել է հիվանդության պատճառով: Չնայած առաջացած տարիքին, Արտավազդ Երիցյանն անկատար երազանքներ ուներ: Նրա ցանկությունն էր՝ հայրենի գյուղի դպրոցի ու մշակույթի տան բեմում հանդես գալ ներկայացումներով՝ տաղանդը փոխանցելով փոքրիկ համագյուղացիներին:

 

Անկախ 

Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում մեկնարկեց ըմբշամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը

ըմբշամարտ1Այսօր Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում մեկնարկեց  ըմբշամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: Առաջինը առաջինը պայքարի ոլորտ կներգրավվեն ազատ ոճի  ըմբիշները:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի ուղեկցությամբ մեր երկրից մրցագորգ դուրս կգան  Գարիկ Բարսեղյանը ( 57 կգ), Նարեկ Սանոյանը (61 կգ), Արթուր Բաղդասարյանը (65 կգ), Գրիգոր Գրիգորյանը (70 կգ), Մուսա Մուրթազալիևը (86 կգ), Էդգար Ենոքյանը ( 97 կգ), Անդրանիկ Գալստյանը (125կգ) :

Մեկնարկաային օրը  պայքարի ոլորտ կներգրավվեն Արթուր Բաղդասարյանը և 97 կգ Էդգար Ենոքյանը:

Անկախ

Ականի պայթյունի հետևանքով մահացել է ավագ սպա Հարություն Սաֆարյանը

Պբ շենքԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից Անկախին հայտնեցին, որ մարտի 31-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ ականի պայթյունի հետևանքով մահացու վիրավորում է ստացել 1987թ.ծնված ավ. լ-նտ Հարություն Գառնիկի Սաֆարյանը:

 

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Հ.Սաֆարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

 

Անկախ

Մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությո՞ւն, թե՞ Հայաստանի առաջնություն

MHM86684Ինչպես տեղեկացրել ենք, Կատարի մայրաքաղաք Դոհայում անցկացված մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում փայլուն են հանդես եկել մեր երկրի ներկայացուցիչները` արժանանալով 3 ոսկե և մեկ արծաթե մեդալ:

Հայաստանի հավաքականը  վերադարձել է և այսօր այն հադիպեց լրագրողներին:

Մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը հայտնեց, որ հավաքականը թեև լրջորեն էր նախապատրաստվել ստուգատեսին, սակայն թիմի անդամներն անակնկալ մատուցեցին իրենք իրենց: Անսպասելի է եղել, որ այդպիսի արդյուներ են ունեցել: Մարզիչը հայտնեց, որ իր սաները գրեթե անթերի են մասնակցել և շատ գոհ է նրանց մրցելույթներից:

Օգնել է նաև այն, որ հավաքականը 10-օրյա ուսումնամարզական հավաք է անցկացրել Կատարում: Աջակցել է Կատարի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Գևորգյանը: Փաստորեն, մեր երկրի ընտրանին մնացել է Գևորգյանի տանը: Հիանալի մարզասրահ է եղել, որի նմանը Հայաստանում չկա:

« Մարզագործիքները բոլորովին նոր էին, իսկ մեր ունեցածը 12 տարվա վաղեմության է: Մեզ ֆինանսական աջակցություն է հարկավոր, որպեսզի այդ բոլոր գործիքները փոխենք: Մրցավայրում կատակում էին` սա մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությո՞ւն է, թե՞ Հայաստանի առաջնություն »,-ասաց Սերոբյանը:

Տեղեկացվեց նաև, որ Վահագն Դավթյանը մրցաշարում օղակների վրա վարժություններում ցուցադրել է  ազարյանական  խաչի նոր տարբերակ` հակառակ կողմ դարձումով: Այն աշխարհի առաջնոթյունում ևս կցուցադրվի և դրանից հետո այդ տարրը Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան հայ մարմնամարզիկի անունով կկոչի:

Մայիսի 25-27-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայանալու է Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի հավաքականի անդմները կրկին փորձելու են անմասն չմնալ խաղարկվելիք մեդալներից, իսկ երիտասարդ մարմնամարզիկ Վիգեն Խաչատրյանը կպայքարի Չինաստանում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրի համար: Առաջադրանքը միանգամայն լուծել է:  Անհրաժեշտ է բազմամարտում 1-19-րդ տեղերը զբաղեցնողների խմբում հայտնվել:

Անկախ

Մանուշակ

մանուշակԱնուշահոտ մանուշակ

մանուշակ1Մանուշակը մանուշակազգիների ընտանիքի խոտաբույս է:Մեծամասամբ միամյա, երբեմն բազմամյա խոտաբույսեր են, հազվադեպ կիսաթփեր: Հայտնի է մանուշակի մոտ 500 տեսակ՝ տարածված հիմնականում Հյուսիսային կիսագնդի բարեխառն գոտում և Անդերում: ՀՀ-ում հայտնի է 14 տեսակ՝ անուշահոտ, կովկասյան, սոմխեթական (հայկական), դաշտային, ժայռային և այլն: Աճում է անտառներում, թփուտներում, մարգագետիններում, գետերի և առվակների ափերին, չոր, քարքարոտ վայրերում և այլուր:
Տերևներն ամբողջական են, հերթադիր կամ արմատամերձ վարդակով, սովորաբար՝ տերևակիցներով: Ծաղիկները երկսեռ են, մանուշակագույն, սպիտակ, դեղին կամ բազմագույն: Պտուղը եռափեղկ տուփիկ է: Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են սապոնիններ, ալկալոիդներ, աղաղանյութեր(դաբաղանյութ), գլիկոզիդներ, C վիտամին և այլն: Պատրաստուկներն օգտագործում են մաշկային հիվանդություններ բուժելիս:Եռագույն մանուշակն օգտագործվում է գիտական և ժողովրդական բժշկության մեջ, իսկ բուրավետ մանուշակը՝ եթերայուղերի արտադրության մեջ:
մանուշակ2Կովկասյան մանուշակը հանդիպում է Սյունիքի մարզում (ծաղիկները դեղին են), սոմխեթական մանուշակը` Լոռու և Տավուշի մարզերում (ծաղիկները խոշոր են, մանուշակագույն և բուրավետ): Այս տեսակները կովկասյան բնաշխարհիկներ են, գրանցված Лесная фиалкаեն ՀՀ Կարմիր գրքում:



Անկախ