Ծանրորդ Սմբատ Մարգարյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

սմ201439161396813921Թել Ավիվում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը դարձավ բրոնզե մեդալակիր:

Երկամարտի նրա արդյունքն է` 256 (109+147) կգ: Հրում վարժությունում Մարգարյանը լավագույնն էր:

Եվրոպայի չեմպիոն դարձավ ռումինացի Ֆլորին Կրոիտորուն` 259 (122+137) կգ:

Կանանց պայքարում 48 կգ քաշային Էլեն Գրիգորյանը 149 (64+85) կգ արդյունքով 10-րդ տեղում է:

53 կգ քաշային Աննա Գովելյանը 5-րդն է` 174  (80+94) կգ:

Շնորհավորական բացիկներ ու ծաղիկներ՝ բոլոր վարչական շրջաններում

001 (1)Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ապրիլյոթյան տոնական անակնկալները շարունակվում են՝ ընդգրկելով ոչ միայն մայրաքաղաքի կենտրոնական հատվածները, այլև վարչական բոլոր շրջանները: Երիտասարդ, ժպտադեմ կամավորները վարչական շրջանների կենտրոնական հրապարակներում ու մարդաշատ այլ վայրերում վաղ առավոտից իգական սեռի բոլոր ներկայացուցիչներին թույլ չեն տվել առանց ծաղիկների հեռանալ: Նրանց նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական բացիկներն են փոխանցվել:  Կանայք, ի դեպ, անկեղծացել են՝ նշելով, որ ինչպես նախորդ տոներին, այնպես էլ Մայրության և գեղեցկության տոնին Երևանի քաղաքապետի կողմից անակնկալը, նաև՝ նրա կողմից շնորհավորանքները, սպասելի էին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Անկախ

Իրանը մտադիր է մեծացնել նավթի արտահանումը

իրան,նավթԱյսօր Իրանի նավթային պաշարների նախարար Բիժան Նամդար Զանգանեհրը հայտնել է, որ Իրանը կմեծացնի արտահանվող նավթի ծավալը:

«Թեհրանն ամեն ինչ կանի նավթամթերքի արտահանման չափերը մեծացնելու համար և չի սպասի ԱՄՆ-ի թույլտվությանը»,- ասել  է նա:

Նախարարը նշել է, որ պատժամիջոցները չեն կարող ազդել, որ նավթ արտահանող երկրների միացյալ կազմակերպությունում Իրանը կորցնի իր մասնաբաժինը:

Ի դեպ, Իրանը վերջին ամիսներին ավելացրել է արտահանվող նավթի ծավալը: Դա կատարվել է այն բանի շնորհիվ, որ նոյեմբերին նավթային պատժամիջոցները զգալիորեն մեղմացվել էին, երբ Իրանը ստորագրել էր միջուկային միջանկյալ գործարքի  համաձայնագիր` G5+1 (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Չինաստան, Ֆրանսիա և Գերմանիա) երկրների հետ:

 Անկախ

Ես Յանուկովիչը չեմ և ոչ մի տեղ չեմ հեռանա. Բաշար Ասադ, 168 Ժամ

բաշար ասադՌուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը խոստացել է մինչև վերջ մնալ Սիրիայում և ոչ մի հանգամանքում չլքել երկիրը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կայսերական ուղղափառ պաղեստինյան համայնքի նախագահ Սերգեյ Ստեպաշինը: Վերջինս նախորդ շաբաթ մեկնել էր Սիրիա և հանդիպել էր այդ երկրի նախագահ Բաշար Ասադի հետ: Ստեպաշինի խոսքերով՝ Սիրիայի առաջնորդն իրեն խնդրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին փոխանցել, որ մտադիր չէ «հետևել» Ուկրաինայի նախկին ղեկավար Վիկտոր Յանուկովիչի օրինակին և ծանր պահին լքել երկիրը: Ստեպաշինը նաև ընդգծել է, որ Ասադը ոչ մի կասկած չունի նրանում, որ նա գիտի, թե ինչ է անում՝ հավելելով, որ բավական բարձր է սիրիական բանակի մարտական ոգին: Ստեպաշինը հայտարարել է, որ Ասադը գտնվում է հիանալի մարզավիճակում:

Անկախ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում(ապրիլի 4-ից 7-ը)

ՕՊԵՐԱՏԻՎ ԻՐԱՎԻՃԱԿԸԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 4-ից 7-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 29 դեպքից բացահայտվել է 24-ը, կողոպուտի 2 դեպքից` 1-ը, խարդախության` 8, ապօրինի ծառահատման` 1, մաքսանենգության` 5, խուլիգանության և յուրացման 2-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 9 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության փորձի` 1, մարմնական վնասվածք հասցնելու 3 և գողության 6 դեպք:
Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 25 պատահար. 38 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Անկախ

Ծաղիկներով լեցուն զամբյուղներ Հյուսիսային պողոտայում

002Մայրության և գեղեցկության տոնի՝ ապրիլի 7-ի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ վաղ առավոտից մայրաքաղաքի տարբեր հատվածներում կազմակերպվել են տարաբնույթ տոնական միջոցառումներ:
Մայրաքաղաքի փոքրիկ կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայում ևս տեղադրվել են ծաղիկներով լեցուն զամբյուղներ: Անցորդ բոլոր կանանց և աղջիկներին քաղաքապետի անունից բաժանվել են ծաղիկներ ու շնորհավորական բացիկներ: Շնորհակալություն հայտնելով հաճելի անակնկալի համար՝ կանայք իրենց հերթին բարեմաղթանքներ են հղել գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչներին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն  

Անկախ

Ապրիլյոթյան անակնկալի արժանացան նաև կին վարորդները

001Մայրության և գեղեցկության օրը հաճելի անկնկալներով էր լեցուն նաև մայրաքաղաքում երթևեկող կին վարորդների համար: Լուսացույցի կարմիր՝ «կանգ առ» լուսային ազդանշանն այս օրը, երթևեկության կարգ ու կանոն հաստատելուց զատ, հիանալի հնարավորություն էր նաև կին վարորդներին  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից բացիկներ և ծաղիկներ նվիրելու համար: Ուշադրությունից գոհ կին վարորդները նշել են, որ դա իսկապես հաճելի անակնկալ էր և շնորհակալություն են հայտնել նախաձեռնության համար:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 Անկախ

Սամվել Բալասանյանն ափսոսում է, որ 3 երեխա է ունեցել

Սամվել ԲալասանյանԳյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ապրիլի 7-ի կապակցությամբ այցելեց Գյումրու ծննդատուն և նվերներ հանձնեց նորածինների մայրերին:
«Երբ ԱԺ-ում այս տոնն ընդունվում էր, առաջիններից մեկը ես էի, որ կողմ էր: Ընդունվեց և այս մեկամսյակը մեր մայրերին, քույրերին շնորհավորենք, մաղթենք ամենալավ բարիքները, առողջություն, հաջողություն և շատ-շատ զավակներ ունենան: Ինձ թվում է, ամենամեծ հաջողությունը ծնողի համար՝ երեխան է: Ես նույնպես տանը փոքրիկ Սամվել Բալասանյան ունեմ և ուրախանում ենք նրանով, դրանից մեծ ուրախություն ընտանիքում՝ չկա», –  ծննդատանը նշեց քաղաքապետը: Նա կարևորեց այնպիսի օրենքների ընդունումը, որոնցով  հնարավոր լինի խրախուսել շատ երեխաներ ունենալը: «Ես իմ կյանքի փորձով եմ ասում՝ ինչքան մարդը շատ երեխաներ ունենա, այնքան հարուստ կլինի: Ես այսօր ծննդատանը, 17 մայրերին՝ այդ գեղեցկուհիներին կոչ արեցի՝ շատ երեխաներ ունեցեք: Ամենաքիչը գոնե 4 երեխա, ես երեքը ունեմ, և գտնում եմ, որ շատ քիչ է: Ես պրոպագանդում եմ, որ իմ որդիները շատ երեխաներ ունենան՝ գոնե 5-6-ը, սեռը նշանակություն չունի», – ասում է Սամվել Բալասանյանը:
Ապրիլի 7-ին Գյումրիում ծնվել է 3 երեխա՝ 2 աղջիկ, 1 տղա, սակայն այսօր ծննդատանը կար 17 նորածին, որոնք լույսաշխարհ էին եկել շաբաթ և կիրակի օրերին՝ 7 աղջիկ, 10 տղա:
Գյումրու ծննդատան տնօրեն Վարդան Սարգսյանը ծնունդների թվի առումով տարին այնքան էլ լավ չի համարում. «Ցավոք, ունի նվազման միտում: Կա արտագաղթ, այդ պայմաններում, համեմատական ձևով և եղել է ծնունդների թվի նվազում: Ցանկալի չէ, բայց փաստ է, որի հետ պետք է բոլորս համակերպվենք»:
Այս տարվա առաջին եռամսյակում Գյումրու ծննդատանը ծնվել է 191 երեխա, որը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ 50 ծնունդով պակաս է: Ծննդաբերական բաժանմունքի վարիչ Լիլիա Պողոսյանը սա կապում է նաև Ավստրիական հիվանդանոցում ծննդաբերական բաժանմունքի բացումով:

Անկախ

Դ!ԵՄ ԵՄ. Երթ ֆինանսների նախարարությունից՝ ՊԵԿ

դեմ եմԱպրիլի 9-ին, ժամը 12:30-ին հավաքվում ենք ՀՀ ֆինանսների նախարարության մոտ և շարժվում դեպի ՀՀ Պետական եկամուտների կոմիտե՝ պաշտպանելու մեր սահմանադրական իրավունքները:

Սահմանադրական դատարանի ապրիլի 2 թիվ ՍԴՈ-1142 որոշման հրապարակումից հետո ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է էլեկտրոնային հաշվետվությունների ձևը անփոփոխ թողնել և դրանով պարտադրել գործատուներին փոխանցել կուտակային վճարները՝ սպառնալով ենթարկել վարչական պատասխանատվության:

Մենք պետք է ստիպենք ՀՀ Պետական եկամուտների կոմիտեին ենթարկվել ՀՀ Բարձրագույն դատարանի վերը նշված որոշման պահանջներին և անհապաղ համապատասխան փոփոխություններ կատարել էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման ձևում՝ հնարավորություն տալով գործատուներին իրենց աշխատակիցների կամքին հակառակ պարտադիր կուտակային վճարներ չկատարել:

Մեր հաղթական պայքարը շարունակվում է․․․

 

Հարգանքով,
«Դ!ԵՄ ԵՄ» թիմ

Անկախ

Վարչապետի փոփոխման տրամաբանությունը`”ինչպես փոփոխենք, որպեսզի ոչինչ չփոխվի”

ռուբեն մեհրաբյանԱյսօր “Բլից ինֆո” մամուլի ակումբում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետի հրաժարականին և հետագա հնարավոր զարգացումներին անդրադարձավ “Քաղաքական և միջազգային հետազոտությունների” կենտրոնի փարձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

-Հանտնի է, որ ՀՀ վարչապես Տիգրան Սարգսյանը պաշտոնը թողեց սեփական դիմումի համաձայն. սա ֆորմալ առումով, բայց կյանքը ավելի բարդ է, քան ասվում կամ թվում է, իսկ բարդությունը կայանում է  նրանում, որ երկարակյաց վարչապետներից  մեկը լինելով`Տիգրան Սարգսյանի վարչապետության ժամանակահատվածը /անկախ նրանից` ոնց կվերաբերվենք նրա, կառավարության գործունեությանը/ ընթանում էր Հայասատանի համար խիստ անբարենպաստ պայմաններում, սա մի կողմից, մյուս կողմից` պետք է հաշվի առնել, թե վարչապետի վրա ինչ պարտավորություններ են դրված. թեև վարչապետը քաղաքական պաշտոն է, այսուհանդերձ, հայ իրողության մեջ նրան տրված է “նախարարների բրիգադիրի” դեր, այն դեպքում, երբ քաղաքական որոշումներն ընդունվում են միանգամայն այլ տեղ և երկրորդ անբարենպաստ իրողությունն այն է, որ այդ գործունեությունը ծավալվում էր քաղաքական որոշումների մի շրջանակի պայմաններում, որոնք Հայաստանը տանում էին դեպի ոչ մի տեղ,- նշեց բանախոսը:

Այնուհետ փորձագետն ավելացրեց, որՙՙ բացի դրանից, գիտենք, որ երբ շուրջ 4 տարի ենթանում էին ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագրի շուրջ բանակցությունները, տեղի ունեցավ կտրուկ շրջադարձ` ՀՀ-ն մտավ “Մաքսային Միության տակ” և ոչ Մաքսային Միության մեջ` ի հեճուկս սեփական շահերի` փաստացիորեն սառեցնելով հարաբերությունները Արմուտքի հետ, իսկ այդ փաստացի սառեցումը ավելի ցցուն դարձավ Ուկրաինայի շուրջ իրադարձությունների պայմաններում՚՚,- և բանախոսի կարծիքով  այպիսի քաղաքական ֆոնի ներքո և քաղաքական իշխանության մինիմալ լեգիտիմության /փաստացի` դրա բացակայության/ պայմաններում Տիգրան Սարգսյանի փոխարեն ինչ կարկառուն քաղաքական գործիչ էլ դառնա վարչապետ, արդյունքները չեն լինի այլ:

Բանախոսն ավելացրեց, որ այս կառավարության սխալները հայտնի են բոլորին և շատ ցցուն են, արդարացում չունեն, իսկ ֆորմալ բացատրությունը այս իրավիճակում կարող է երկուսը լինել: Նախ` ՀՀ նախագահը նշել է, որ եթե կառավարությունը 7% աճ չապահովի, ապա այն պետք է փոխվի. փաստորեն, չկա 7% և սա արդեն ֆորմալ պատճառ է, և երկրորդը` ՍԴ-ի հանելուկային որոշումն էր, որը լայն մեկնաբանության տեղ էր տալիս:

Մեկ բան պարզ է. ՍԴ-ն չհաստատեց կառավարության այն պնդումը, որ «Կուտակային կենսաթոշակների մասին՚՚ ՀՀ օրենքը  միանգամայն համապատասխանում է Սահմանադրությանը. սա էլ կարող է ֆորմալ պատճառ համարվել, որ կառավարությունը իր տեղը զիջեր: Բայց սա հարցի ֆորմալ կողմն է, իսկ այն հարցին, թե ով կլինի վարչապետ, ինչ շրջանակից, ըստ բանախոսի` որևէ նշանակություն չունի, քանի որ իշխանական համակարգի գործունեության տրամաբանությունը չի փոխվի, այսինքն` սա փոփոխություն էր, որն ուղղված էր փաթեթավորման փոփոխությանը, որպեսզի պահպանվի բովանդակությունը, այլ կերպ` տրամաբանությունը հետևյալն էր. “ինչպես փոփոխենք, որպեսզի ոչինչ չփոխվի”:

Անկախ

ՀՀ ԿԳՆ-ն աջակցում է քեսաբահայերին

կգնՀՀ կրթության և գիտության ոլորտի մի շարք հաստատություններ, միանալով “Հայաստան” համահայկական հիմնադրամի` քեսաբահայությանն աջակցելու նախաձեռնությանը, արդեն գումարներ են փոխանցել այդ նպատակով բացված  հատուկ հաշվեհամարին: ՀՀ կրթության և գիտության նախարարությունն այդ հաշվեհամարին է փոխանցել մեկ միլիոն ՀՀ  դրամ:
Միաժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կոչ է անում ոլորտի մյուս կազմակերպություններին` իրենց հնարավորությունների շրջանակում միանալ այս ազգանվեր նախաձեռնությանը:

Որո՞նք են երկարակեցության գաղտնիքները. Հայ գիտնականների խորհուրդները

երկարակեցություն«Եթե մարդ փող է կորցնում, ապա նա ոչինչ չի կորցնում, եթե մարդը  ժամանակ է կորցնում` նա շատ կարևոր բան է կորցնում: Մարդը, ով կորցնում է առողջությունը, կորցնում է ամեն ինչ»,- ամերիկացի գիտնական Պոլ Բերգերի այս խոսքերը հիրավի ճշմարիտ են հնչում բոլոր ժամանակների համար: Սակայն 21-րդ դարի մարդկության համար` շարունակական սթրեսների, աշխատանքի, անշարժության և բնության աղտոտվածության պայմաններում առողջ ապրելը դարձել է հազվագյուտ մի տաղանդ:

Հայ գիտնականները ևս ուսումնասիրում են այն միջոցները, որոնք կօգնեն մարդուն ապրել առողջ և երկար:  Հայաստանում ծերաբանության հիմնադիր Գուրգեն Ապրիկյանը նշում է, որ մարդը կարող է առավելագույնս 120 տարի ապրել. «Վրաստանում հայտարարում են, որ կան 150-ամյա  վրացիներ, սակայն դա իրականությանը չի համապատսխանում: Աշխարհի բոլոր ժամանակների ամենաշատ ապրած մարդը մի ֆրանսուհի է, ով ապրել է 121 տարի»: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում ամենից շատ ապրում են Դիլիջանում և Սևանի ավազանում: Պատմականորեն հայերը միշտ ասպատակվել են  այլ ազգերի կողմից, ինչը ազդել է նրանց սննդակարգի վրա: Ապրիկայնի կարծիքով`հայ մարդու երկարակեցության գաղտնիքը բուսակերությունն է.  նման  կերակուրների օգտակար նյութերը մտել  են հայի գենտիկ կոդի մեջ:

Սուրբ Թերեզայի  անվան բժշկական համալսարանի դասախոս, բժշկ. գիտ. դոկ. բուսաբույժ-սննդաբույժ Ռաֆայել Հովհաննիսյանը կարծում  է, որ այսօր երկար ապրելու համար անհրաժեշտ են մի շարք նախապայմաններ:«Նախ` կարևոր է ֆիզիկական մարզվածությունը: Պետք է պարբերաբար վարժություններ կատարել: Պակաս կարևոր չէ հոգեկան մարզվածությունը: Մարդը պետք է դիմի ռելաքսացիայի և մեդիտացիայի: Սթրեսներից պետք է հեռու մնալ»,- նշում է 78–ամյա , սակայն բավականին երիտասարդ թվացող բուսակեր սննդաբույժը :

Հովհաննիսյանն  ընդգծեց, որ մարդու առողջության բանալիներից մեկը դրական լիցքերն են, կյանքին պայծառ աչքերով նայելը: Բոլոր զգացումները բումերանգի պես հարվածում են մարդուն, եթե մարդ անընդհատ վախ, հուսահատություն է զգում , դա ազդում է նրա առողջության վրա և հակառակը:

Ալկոհոլի չարաշահումը, ծխախոտը և թմրանյութերը  մարդու կյանքի որակը վնասող որոշիչ գործոններից են: Դրանց օգտագործումը շատ արագ ազդեցություն է ունենում մարդու հոգեկան և ֆիզիկական առողջության վրա:

Ամերիկացի գիտնակակներրը հայտնաբերել են, որ մարդու առողջությունը 47 տոկոսով կախված է նրա սննդակարգից:  «Մարդ պետք է ընդունի բնությունից ստացած մթերք` պտուղ, հատապտուղ, բանջարեղեն, բուսական չզտված յուղ, բնական մեղր, հատիկավոր մթերք, ցորեն, գարի, ընկուզեղեն: Արևածաղկի սերմերը ևս շատ օգտակար են, քանի որ հագեցած են օմեգաներով և յուղերով: Այսօր մարդիկ բոլորը ձգտում են գնել զտված բուսական յուղ, ինչը սխալ է: Պետք գնել այնպիսի ձեթ, որը գոնե մի քիչ նստվածք ունի»,- խորհուրդ է տալիս բժիշկը:

Պարոն Հովհաննիսյանը, թվելով վնասակար մթերքի անունները,  ընդծեց մսեղենի` տավարի կարմիր մսի և ոչխարի մսի  վնասկարությունը: Նա խորհուրդ տվեց անգամ նման սնունդ ընդունելու դեպքում է գործածել դրանից 2-3 անգամ ավելի շատ բուսական սնունդ: Մսե կերակուրներից նա օգտակար է համարում միայն ծովամթերքը և հավի կրծքամիսը:

Առողջ ապրելու համար խորհուրդ է տվում ապրել միջին լեռնային շջաններում:Սակայն քաղաքում ապրողները ևս կարող են հասնել  ցանկալի արդյունքի: Սակայն կա որոշակի պայման, բացի վերոնշյալներից. « Հեռու մնացե´ք սուպերմարկետներում վաճառվող ապրանքներից»: Սա բժշկական գիտությունների դոկտորի խորհուրդն է:

 

Իտալացի դիվանագետը մեղադրվում է երեխաների վաճառքի մեջ

pic_e0ab8d647cd385ada55c30d40c43aa10

Ֆիլիպինյան ոստիկանությունը Թուրքմենիայում Իտալիայի սեպան Դենիել Բոզիոյին մեղադրում է անչափահասների իրավունքների ոտնահարման մեջ,հայտնում է  Reuters-ը:

Հետաքննության տվյալներով, 46-ամյա Բոզիոն, որը Ֆիլիպիններում է անցկացրել արձակուրդը, երեխաների առևտրի է մասնակցել: Ինքը` դիվանագետն այդ մեղադրանքը հերքում է:

Իտալացուն բռնել են շաբաթ, ապրիլի 5–ին, Լագունայի նահանգում: Նա  9-12 տարեկան 3 անօթևանների հետ է եղել : Ընդ որում,  ստույգ հայտնի չէ, թե Բոզիոյին որտեղ են բռնել. Տարբեր տվյալներով, դիվանագետը եղել է վարձակալած բնակարանում, մյուսի տեղեկության համաձայն` իր համարում, կամ էլ` մանկական խաղահրապարակում: Բոզիոյի ձերբակալմանը նպաստել են իրավապահները, որոնց դիվանագետի վարքագիծը կասկածելի է թվացել:

Անկախ

Հայաստանում ձկնաբուծական տնտեսությունների 80 տոկոսը քայքայման եզրին է կանգնած

աթոյան«Ձկնաբուծության լիցենզավորման գործընթացն  սկսելուց առաջ անհրաժեշտ է հաշվի առնել մեր երկրի աշխարհաքաղաքական դիրքը,տնտեսական վիճակը, բնակլիմայական պայմանները, հարևան պետությունների վերաբերմունքը և այլ կարևոր հարցեր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Աթոյանը` ընդգծելով, որ այդ գործընթացն  անհամատեղելի է պարենի զարգացմանն ուղղված համաշխարհային կազմակերպությունների վարած քաղաքականության հետ, որոնք նպատակ են հետապնդում աշխարհում հաղթահարել պարենի և գյուղմթերքի սղությունն ու սովը:

« Եթե մենք մատնանշում ենք եվրոպական այլ երկրների փորձը, անհրաժեշտ է հաշվի առնել նաև նրանց վերաբերող մնացած կարևոր հանգամանքները, օրինակ, այն, թե նման շքեղությունն իրենց վերապահող երկրները, որոնք ունեն զարգացած տնտեսություն, ծովային հաղորդակցության և այլ բացառիկ հնարավորություններ,  նման  բարեփոխումներն  ինչ ժամկետներում են իրակացրել իրենց երկրի տնտեսվարողներին քայքայումից զերծ պահելու համար»:

Աթոյանի հաղորդմամբ`զարգացած երկրներում ձկնարտադրությանը վերաբերող տնտեսական բարեփոխումներն իրականացվել են 16-20 տարիների ընթացքում, պետական աջակցության միջոցով, ինչպես նաև այլընտրանքային առաջարկությունների և տնտեսական փոխհատուցումների առկայության պայմաններում:

«Ձկնարտադրողների միասնության» Հ/Կ նախագահը նշեց, որ տնտեսությունների լիցենզավորումը իրենից մեծ վտանգ է ներկայացնում , քանի որ այն պահանջում է ձկնարտադրողից մեծ գումարներ վճարել, թանկ տեխնիկա գնել, իրականացնել ծրագրեր, որոնք մեծ նյութական միջոցներ են պահանջում: Ըստ նրա` այդ դեպքում Հայաստանը կունենա նման տնտեսությունների 80 տոկոսի կորուստ:

Նախկինում Հայաստանում գոյություն է ունեցել 234 ձկնարտադրող ընկերություն, որից մինչև 2013 թվականը  77-ը փակվել է: Այժմ մնացել է ընդամենը 170 տնտեսություն: Դրանք ևս մեծ վտանգի առջև են այժմ կանգնած:

«Ձկնարտադրությանը վերաբերող բոլոր միջոցառումներն իրականացվում են թաքուն կամ կիսատ-պռատ, անհասկանալի հայտարարությունների միջոցով, որը լիարժեք տեղատվություն չապահովելու պատճառով հնարավոր չէ իրականացնել, ուստի այդ դեպքում անմիջապես վրա է հասնում դարանակալված վարչական միջամտությունը»,- ասաց Աթոյանը , հավելելով, որ տնտեսվարողը չի տիրապետում իր նկատմամբ իրականացվող միջոցառումների էությանն ու բովանդակությանը, նրան չի բացատրվում, թե ինչ պետք է իրականացնել, և ինչպես պետք է իրակացանել:

Ապրիլի 7-ը նաև ազատամարտիկների կանանց տոնն է

26 012Այսօր Գյումրիում տեղի ունեցավ ապրիլիյոթյան տոնակատարություն  «Հոկտեմբեր» կինոթատրոնի դահլիճում: Շիրակի մարզպետարանի և «Արտ» ընկերության համատեղ ջանքերով տոնի կապակցությամբ յուրահատուկ նվեր էր պատրաստվել մարզի զոհված ազատամարտիկների մայրերի և կանանց համար:
Շուրջ 4 տարի առաջ Շիրակի մարզում սկսվեց նախադեպը չունեցող՝ «Հատուցում» ակցիան, որը կազմակերպել և մինչ օրս անցկացնում է «Արտ» ընկերությունը: Ծրագրով հատուկ ուշադրություն է դարձվում ազատամարտիկներին ու նրանց ընտանիքներին՝ կազմակերպելով ծովափնյա հանգիստ:
Այսօր էլ տոնի կապակցությամբ, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի աջակցությամբ, 10 զոհված ազատամարտիկների կանանց ու մայրերին հանձնվեց 7-օրյա անվճար ուղեգիր՝ դեպի Սև ծով, հանգստանալու համար:
Ընկերությունը տարբեր կազմակերպությունների ու անհատների հետ համագործակցելով այսպիսի ակցիա իրականացնում է ամբողջ մարզում:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Շիրակի մարզպետին, որովհետև իր անմիջական աջակցությունով մասնակցեց «Հատուցում» ակցիային: Վերջապես ես այդ կառույցը տեսա իր բնականոն հունով աշխատելիս, որի համար շատ ուրախ ու հպարտ եմ: Ուզում եմ բոլոր գործարարներին, նրանց, ովքեր ազատամարտիկների կողքին կանգնած են, իմ երախտիքի խոսքն ուղղել: Վերջապես սկսում ենք հասկանալ, որ ազատամարտիկները մեկ քայլ առաջ են մեզանից», – ասում է «Արտ» ընկերության նախագահ Արտյոմ Թումանյանը:
Արդեն մոտ 1000 մարդ օգտվել է այս ծրագրից, իսկ միայն այս տարի նախատեսվում է 250 ազատամարտիկների և  50 մարզիկների համար ևս ծովային հանգստի ուղեգրեր տրամադրել:
Իսկ մարզի 22 կին վետերաններին ապրիլի 7-ի կապակցությամբ մարզպետի կողմից տրամադրվել են նաև դրամական պարգևներ:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Բրյուսելում մեկ օրում մոտ 2,5 մլն դոլար է ծախսել

obamaԱմերիկյան մամուլում քննարկվում է նախագահ Բարաք Օբամայի Բրյուսել կատարած թանկարժեք այցը: Մարտի 25-ին Օբաման և իր բազմամարդ թիմը Բրյուսելի շքեղ հյուրանոցներից մեկում վարձակալել են 387 համար: Լյուքս սպասարկման, շամպայնի, սպա ծառայությունների և պատշգամբից բացվող հրաշալի տեսարանի համար ամերիկացիները վճարել են 1,52 մլն դոլար: Ընդ որում, նրանք հյուրանոցում մնացել են 24 ժամից էլ պակաս: Բացի այդ, նախագահի և նրա անձնակազմի համար վարձակալվել է 143 լիմուզին, որոնց համար վճարվել է 1,05 մլն դոլար: Նախագահի թույլ տված նման շռայլությունը քննադատության է արժանացել:

Օբաման Եվրոպա կատարած իր 6 օրյա այցի ընթացքում մասնակցել է ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի համաժողովներին, ապա մեկնել Սաուդյան Արաբիա:

 

Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան

սերժ սարգսյանՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան:

Այցի շրջանակներում Սերժ Սարգսյանն առանձնազրույց կունենա Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ, որին կհաջորդի երկու երկրների պաշտոնական պատվիրականությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպում: Հայ-թուրքմենական բարձր մակարդակի բանակցությունների արդյունքներով նախատեսվում է մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող փաստաթղթերի ստորագրում: Հայաստանի և Թուրքմենստանի նախագահները հանդիպման արդյունքները կամփոփեն զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար համատեղ հայտարարությամբ:

Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 9-ին մայրաքաղաք Աշգաբատից կմեկնի Թուրքմենբաշի քաղաք, որտեղ «Ռուհիեթ» մշակույթի պալատում Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ կդիտի Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի մշակույթի գործիչների համերգը:

Երկկողմ առևտրատնտեսական կապերի ընդլայնման և զարգացման նպատակով, Նախագահ Սերժ Սարգսյանի այցի օրերին Աշգաբատում կկայանա նաև հայ-թուրքմենական գործարար համաժողով:

Կապար հավի մսով նրբերշիկներում

194-390x290 (1)Պրիմորյեում անասնաբուժական ու ֆիտոսանիտարիայի գծով դաշնային ծառայության  վերահսկողությունը հավի մսից ամերիկյան  արտադրության  ներբերշիկներում կապար է հայտնաբերել:

Ռուսգյուղվերահսկողության «Պրիմորյեի միջմարզային անասնաբուժական լաբորատորիայի” աշխատակիցները հետազոտություն են անցկացրել, որի համաձայն, ԱՄՆ-ից ստացված հավամսով նրբերշիկների 6 տ կշռող 2 խմբաքանակում կապարի քանակը գերազանցում է նորմը 2 անգամ:

Գործնականում այդ տարրի թույլատրելի նորմը կազմում է ընդամենը 0,5 մգ/կգ-ին: Իսկ ամերիկյան արտադրանքում այդ ցուցանիշը կազմել է 0,87 մգ/կգ` յուրաքանչյուր խմբաքանակում: Կապարը քաղցկեղածին նյութերի դասից է: Այն նույնիսկ հանված է ազատ շրջանառությունից:

«1 մգ-ն կարող է կողմնակի երևույթներ առաջացնել, իսկ 10 մգ-ն` նույնիսկ մահվան կարող է հանգեցնել»,-նշում  են Ռուսգյուղվերասկողությունում:

Անկախ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մադոննայից թռցրել են 3000-դոլարանոց սպիտակեղենը

pic_5041157dfbc8b7236cacf31ff510b059

Մադոննայից թռցրել են ավելի քան 3000 դոլար արժողությամբ դիզայներական սպիտակեղենը: Գողությունը կատարվել է   L’Uomo Vogue փայլակազմ ամսագրի համար նկարահանումների ժամանակ, անցած ամիս: Գողացված իրերի մեջ են նաև Դեբորա Մարկիտի հավաքածուից ավելի քան 2,5 հազար դոլարանոց կրծկալը, որն անձամբ դիայներն էր ուղարկել փոփ երաժշտության թագուհուն` նկարահանումների համար:

Ոստիկանությունը հայտնում է, որ ամսագրի աշխատակիցը հայտնաբերել է դրանց անհետացումն անմիջապես նկարահանման ավարտին:

Ինքը` դիզայներ Մարկիտը կատարվածը զավեշտալի պատահականություն է համարում ու կարծում է, որ սպիտակեղենը շուտով կվերադարձնեն:

«Ես հույս ունեմ, որ շուտով կորած իրերը կվերադարձվեն: Վստահ եմ, որ նկարահանման մասնակիցներից և ոչ ոք գողություն չէր անի, քանի որ նման բան առաջներում երբեք չի եղել»,-հայտարարել է դիզայները:

Անկախ