Ադրբեջանական բանակի սպան ինքնասպանություն է գործել

3Ադրբեջանում՝ ռազմական ճամբարի տարածքում, բանակի սպան ինքնասպանություն է գործել, ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությանը տեղեկացրել են Յասամալի շրջանային դատախազությունից:

Ռազմաօդային ուժերի սպա, գնդապետ-լեյտենանտ Նաթիգ Մալըևը կախվել է իր սեփական տանը: Ինքնասպանության պատճառները պարզվում են:

Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը հաստատել է այս փաստը:

 

Դոնեցկը հռչակվել է ժողովրդական հարապետություն

Դոնեցկի մարզային խորհրդի պատգամավորները հայտարարել են Դոնեցկի ժողովրդական հանրապետության ստեղծման մասին: Ներկայում Դոնեցկի մարզային պետական ադմինիստրացիան անց է կացնում մարզխորհրդի նիստ, հաղորդում է  ИТАР-ТАСС-ը:

Համացանցում արդեն հայտնվել է այդ նիստի տեսագրությունը:

Ապրիլի 7-ին Ուկրաինայի հարավ արևելյան մի շարք քաղաքներում շարունակվում են ընդվզումները, որոնց մասնակիցները պահանջում են երկրի շտապ դաշտայնացում: Խարկովում և Դոնեցկում միտինգների մասնակիցները քաղաքի ադմինիստրատիվ շենքերի մոտ բարիկադներ են սարքում:

Բացի դրանից Ուկրաինայի ԱԳՆ-ն հաղորդել է, որ անհայտ մարդիկ ներխուժել են Լուգանսկում Ուկրաինայի անվտանգության վարչության շենք և գրավել սպառազինության սենյակը և վերցրել զենքերը: Երեկ երեկոյան շենքի գրավման  ժամանակ ինը մարդ տուժել է, հիշեցնում է Russia Today-ը:

“Интерфакс“-ը ճշտում է, որ Դոնեցկի պետական մարզային ադմինիստրացիայի շենքը զբաղեցրած մարդիկ ապրիլի 7-ի առավոտյան ժաղով են հրավիրել, որտեղ քվեարկել են Դոնեցկի անկախ ժողովրդական հանրապետություն հռչակելու դեկլարացիայի օգտին:

Շարունակությունը կարդացեք այստեղ:

 Անկախ

Կառավարությունը և քաղաքացիական հասարակությունը քննարկել են ԲԿԳ հայաստանյան Գործողությունների ծրագրի նախագիծը

11210_am_22014թ. ապրիլի 5-6-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի համատեղ կազմակերպած Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) հայաստանյան Գործողությունների ծրագրի նախագծի շուրջ աշխատանքային քննարկումը: Միջոցառումը, որին ներկա էին կառավարության ուքաղաքացիական հասարակության 30 ներկայացուցիչներ, կազմակերպվել էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ֆինանսական աջակցությամբ:
Կառավարություն-քաղաքացիական հասարակություն ձևաչափով նախատեսված այս քննարկումը նպատակ ուներ ապահովել Գործողությունների ծրագրի մշակման փուլում քաղաքացիական հասարակության մասնակցությունը և ներդրումը, համախմբել ՔՀ-ի կարծիքներն ու գաղափարները, որպեսզի ծրագրերը և միջոցառումները համապատասխանեն ՔՀ-ի կարիքներին, ինչպես նաև, որպես վերջնական արդյունք, Կառավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համատեղ ուժերով բարելավել ԲԿԳ 2014-2016թթ հայաստանյան գործողությունների ծրագիրը:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ, ԲԿԳ հայաստանյան համակարգող Տիգրան Գևորգյանն իր ուղերձում, ողջունելով ներկաներին, կարևորել է նմանատիպ հանդիպում-քննարկումները` նշելով, որ կառավարություն-քաղաքացիական հասարակություն համագործակցությունը և երկխոսությունը բաց և թափանցիկ կառավարության երաշխիքներից է, որն էլ և ԲԿԳ նախաձեռնության հիմնական սկզբունքն է:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանն իր ելույթում նշել է, որ լավագույն արդյունքի հասնելու համար Կառավարության և հանրության շփումը պետք է լինի շարունակական երկխոսությամբ: Կարեւոր է, որ ԲԿԳ երկրորդ Գործողությունների ծրագիրն արտացոլում է ՔՀ առաջարկներն ու մոտեցումները։
Աշխատանքային քննարկմանը Կառավարության և քաղաքացիական հասարակության անդամները ներկայացրել են ԲԿԳ հայաստանյան գործընթացները և Գործողությունների առաջին ծրագրի (2012-2014թ.թ.) իրականացման արդյունքները, քաղած դասերն ու քաղաքացիական հասարակության գնահատականը: Այնուհետև, ներկայացվել է ԲԿԳ հայաստանյան գործընթացները համակարգող աշխատանքային խմբի մշակած Գործողությունների երկրորդ ծրագրի նախագիծը: Հիմնական աշխատանքային նիստում համատեղ քննարկվել են այս նախագծում ներառված հանձնառությունները և քաղաքացիական հասարակության կողմից ներկայացված նոր առաջարկները, տեսակետներն ու մոտեցումները` առաջնորդվելով ԲԿԳ միջազգային փորձագետների կողմից մշակված Գործողությունների ծրագրի ուղեցույցի պահանջներով:
Աշխատանքային քննարկման արդյունքում միջոցառման մասնակիցների ներկայացրած առաջարկությունների վերջնական փաթեթը կներկայացվի ՀՀ կառավարությանը, որից հետո 2014 թվականի հունիսին ԲԿԳ հայաստանյան Գործողությունների ծրագիրը, որպես ավարտուն փաստաթուղթ, կփոխանցվի ԲԿԳ նախաձեռնության կենտրոնական մարմնին:

ԲԿԳ նախաձեռնությունը հիմնադրվել է 2011թվականին 8 երկրների կողմից (Բրազիլիա, Ինդոնեզիա, Մեքսիկա, Նորվեգիա, Ֆիլիպիններ, Հարավային Աֆրիկա, Միացյալ Թագավորություն, ԱՄՆ): Այս նախաձեռնությանն այսօր արդեն միացել է 61երկիր: Հայաստանի Հանրապետությունն անդամակցել է նախաձեռնությանը 2011-ի նոյեմբերին: ԲԿԳ հռչակագրում ասվում է, որ այն նպատակ ունի բարձրացնել կառավարողների գործողությունների մասին հրապարակայնությունը, խթանել հասարակության մասնակցությունը հանրային կյանքի կառավարմանը, ունենալ առավել թափանցիկ և պատասխանատու իշխանություններ:

Եթե Գյումրիում անօթևաններ չեն մնացել, բա հարյուրավոր տնակներում այլմոլորակայիննե՞րն են բնակվում

Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամներից մեկը, օրեր առաջ անհաջող փորձ անելով հակադարձել «Շիրակ կենտրոնին», հայտարարեց, թեԳյումրիում քիչ թվով անօթևաններ են մնացել։ Եվ դա՝ այն դեպքում, երբ ամբողջ քաղաքով մեկ սփռված են տասնյակ տնակային ավաններ ու կիսախարխուլ բարձրահարկեր,որտեղ սարսափելի ծանր պայմաններում գոյատևում են հարյուրավոր անօթևան ընտանիքներ։ Բայց լավ, եթե, ասենք, տվյալ պատգամավորն իրավացի է, ապա ովքե՞ր ենահա ավելի քան քառորդ դար այդ կացարաններում բնակվում: Հաստատ կարող ենք ասել, որ նրանք այլմոլորակայիններ չեն։

Ենթադրելով, որ հանրապետական պատգամավորը հնարավոր է՝ պարզապես տեղեկացված չէ, «Շիրակ կենտրոնը» ևս մեկ անգամ ներկայացնում է Գյումրիում առկաանօթևանության իրական թվային պատկերը , ինչպես նաև տեսանյութ, որում ընդգրկված դրվագները տասնյակ տնակային ավաններից միայն երկուսից են։ Գյումրիումերկրաշարժի հետևանքով անօթևան մնացած և պետության կողմից փոխհատուցման ենթակա մարդկանց հերթացուցակը բաղկացած է 4270 ընտանիքներից: 2010 թվականինշահագործման հանձնվեց 1056 բնակարան, 2012-ին` 1756, իսկ այս տարի խոստացել էին կառուցել ևս 420 բնակարան: Այս թվերը գումարելիս ստացվում է, որ 1034 ընտանիքշինարարական ծրագրերից դուրս է մնում: Սա՝ միայն Գյումրիում:

Մոտ 400 ընտանիքի խնդիր էլ կա Շիրակի մարզի գյուղական համայնքներում: Գյումրիի այդ 1034 ընտանիքներից մոտ 400-ը մերժված են, մոտ 300 ընտանիքներ էլ տարբերպատճառներով փաստաթղթեր չեն հանձնել ՀՀ կառավարության սահմանած ժամկետում և մինչև օրս պետության կողմից չեն ճանաչվել փոխհատուցման ենթակաանօթևաններ, թեև երկրաշարժի հետևանքով կորցրել են իրենց բնակարանները : Գյումրիում ևս 3500 ընտանիք էլ ապրում է վագոն-տնակներում, կիսախարխուլշինություններում և առհասարակ հաշվառված չէ անօթևանների հերթացուցակում: Եվ այս 3500 թիվն ավելանում է, քանի որ բնակարան ստացող աճած, բազմանդամընտանքիներին, անկախ անձերի ներկա քանակից, հատկացվում է երկրաշարժին կորցրած սենյակների թվով, ասենք՝ 1-2 սենյականոց բնակարան, բնականաբար նմանընտանիքները մասամբ են տեղափոխվում նոր բնակարաններ, մյուս մասն էլ մնում է տնակներում ` համալրելով փոխհատուցման ոչ ենթակաների բանակը: Եվ սա այնդեպքում, երբ ընտանիքի անդամների թվի պակասած լինելու դեպքում պակասեցվում է նաև հատկացվելիք սենյակների թիվը: Ստացվում է, որ Գյումրիում ավելանում էառանց կարգավիճակի անօթևան ընտանիքների քանակը, հասնելով 4500-ի:

Այս թվի մեջ են մտնում նաև տարիներ շարունակ իրենց կիսափուլ բազմաբնակարան շենքերի ամրացմանը սպասող, տնակներում բնակվող, սակայն բնակարանայինփոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակներում չընդգրկված ընտանիքները:

Հովհաննես Թումանյան – 145

թումանյանԹՈՒՄԱՆՅԱՆԸ «ԱՌԱԾԱՆԻՆ ՎԱՐՔԱԿԱՆՈՆ»-ՈՒՄ

Փիլիսոփայական գիտությունների դոկտոր Վալերի Միրզոյանի` հայկական ժողովրդական ասացվածքների և առածների արժևորման և օգտագործման վերաբերյալ ուսումնասիրությունների, հրապարակումների մասին վաղուց էի լսել: Դեպքից դեպք հիշում ու փնտրում էի: Եվ ահա այս տարի գիրք նվիրելու օրվա նախօրեին Վ. Միրզոյանի «Առածանին վարքականոն» գրքի 4-րդ, լրացված, բարեփոխված հրատարակությունը, որպես հաճելի անակնկալ, նվեր ստացա ընկերոջիցս` Ալավերդու թիվ 9 դպրոցի պատմության ուսուցիչ Էդվարդ Շահվերդյանից: Միանգամից սկսեցի կարդալ ու դժվարանում էի այն ցած դնել: Գրքի ծանոթագրությունում ասվում է. «Աշխատությունը տակավին եզակի մի փորձ է փիլիսոփայության և կառավարաբանության մոտեցումների համադրմամբ գնահատելու հայ ժողովրդական ասացվածքների և առածների վարքակարգավորիչ ներուժը, բացահայտելու դրանց գործառույթները անհատի և հանրային կյանքի ամենատարբեր բնագավառներում, հանգամանորեն քննարկելու առածանու արդյունավետ գործադրման մեթոդաբանությունը»:

Առածաբանության մեկնաբանության ընթացքում գործածվել են հայ և այլազգի հեղինակների կարծիքները, խորհուրդները, ստեղծագործությունները: Դրանք նույնպես վարքակարգավորիչ լիցք ունեն: Գրքի անվանացանկից իմանում ենք, որ գործածվել է ընդամենը 150 անուն, 287 անգամ ու առաջինը կրկին անմահ Հովհաննես Թումանյանն է, որ հիշատակվում է 11 անգամ: 2-րդ տեղում Հակոբ Պարոնյանն է (10 անգամ), իսկ 3-ից 4-րդ տեղերը, 8-ական անգամ հիշատակումով, կիսում են Ֆրիդրիխ Նիցշեն և Գարեգին Նժդեհը:

Հենց ներածականում Հովհաննես Թումանյանը բնութագրում է առածներն ու ասացվածքները. «Դրանցից ամեն մեկը մի ամբողջ պատմություն է պարունակում, այդ տեսակ խոսքը միայն հանճարներն են ստեղծում, մեկ էլ` ժողովուրդները, որ «…հազար-հազար աչքերով, հազար-հազար ականջներով, հազար-հազար խելքերով երկար տարիների ընթացքում նայում, լսում, քննում ու դատում են կյանքը և վերջը հանում են մի կարճ եզրակացություն»:

Հետո հեղինակն օգտվում է Թումանյանի մտքի գանձարանից` ներկայացնելով կնոջը վերաբերող առակները: Թումանյանը եզրակացնում է. «Մարդը կդակը վերա դնում` հետը մասլահաթ անում, խո իսան (մարդ) ա»: …Հովհաննես Թումանյանը նամակներից մեկում հանրային կարծիքի ուժը արժևորելու համար գրում է. «Ավելի լավ է մարդու աչքն ընկնի, քան թե անունը»:

Քիչ տարածում չունեն առանձին ազգերի մասին պատմությունները:
«Հայ ազգը հեղափոխական չէ», – բացահայտում է Վալերի Միրզոյանը և հիշատակում Հովհաննես Թումանյանի «Հայ ժողովուրդը հեղափոխական» հոդվածը:
Անցյալի, ներկայի և ապագայի միջև բախում չի կարող լինել, ու աշխատության 145-րդ էջում Հովհաննես Թումանյանի հանճարեղորեն պարզ ձևակերպումն է.
Էսօրն ինչ է որ, – մի երեկ է նոր,
Էսօրն էլ կանցնի, երեկ կդառնա,
Եվ սակայն կըրկին միևնույն է նա:
«Ամեն փորձանք մեկ-մեկ խրատ»-ը` հայոց լավատեսական ասացվածքներից մեկը, ավելի լավ չի բնութագրի, քան անմահ լոռեցու «Միշտ մի աղետ, մի վնաս, գալիս է մեզ անպակաս» միտքը: Բանն էլ, իրոք, այն է, որ փորձանքից չես խուսափի: Իսկ ստի մասին խոսելիս ինչպե՞ս կարող ենք մոռանալ Հովհաննես Թումանյանի «Սուտլիկ որսկանը»:
«Տեղդ նեղ լինի, լեզուդ մեղր արա», «Խոսքը մեկ, Աստված մեկ» շարքն է ներկայացնում Վ. Միրզոյանը և հիշատակում Հովհաննես Թումանյանի տարաբախտ Թմկա տիրուհուն:
«Ջուրը գացող, ծարավ դարձող» շարքի ասացվածքները օգնում է հասկանալու Հովհաննես Թումանյանի «Ձախորդ Փանոսը»:
«Հանաքը դանակ կդառնա»: Հենց այդպես եղավ, չէ՞, Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմում «ախպեր տղերքի»` Մոսիի և Սարոյի կատակով բռնած կռվի դեպքում: Հովհաննես Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթի հերոսն էլ այս գրքի 247-րդ էջում օգնում է հասկանալու «Խոզի գլուխը խալիչու վրա չի կենա» խոսքի արժեքը:

Որպես շտեմարան ընդունելով Ա. Ղանալանյանի «Առածանին»` Վալերի Միրզոյանը ներկայացնում է, որ դրանում 1405 անգամ հիշատակվել է 59 կենդանու անուն: Առաջին տեղում շունն է (215 անգամ): Հետաքրքիր է, որ շան մասին հիշատակումները քիչ չեն նաև Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններում: Ուշագրավ համադրությունները Վալերի Միրզոյանի գրքում շատ են: Եվ այն հավակնում է դառնալու սեղանի գիրք գործարարների, պաշտոնյաների, մանկավարժների և ուսանողների համար:

Ամեն մի հանդիպում Հովհաննես Թումանյանի խոհին ու մտքին տոն է: Ուզում եմ ընթերցողին ներկայացնել նաև Թումանյանի մտքի գանձարանը բնորոշող մի մանրապատում-իրապատում, որ վերջերս եմ կարդացել մամուլում.
– Ո՞վ է այդ հոգնած ճանապարհորդ ձիավորը, – Աբասթումանի անտառներով անցնելիս իր շքախմբին է դիմում փոխարքան:
– Հայ բանաստեղծ Թումանյանն է, – պատասխանում են նրան:
Շքեղ կառքը կանգնեցնելով` Կովկասի փոխարքա Վորոնցովը դիմում է Թումանյանին.
– Ասում են` դու հայ բանաստեղծ Թումանյանն ես:
– Այդպես է, Ձերդ գերազանցություն, – պատասխանում է բանաստեղծը:
– Ուզում եմ քեզ մի հարց տալ: Ի՞նչ կասես, խե՞լքն է ծանր, թե՞ հիմարությունը, – հեգնական ժպտում է փոխարքան:
– Իհարկե հիմարությունն ավելի ծանր է:
– Իսկ ինչպե՞ս կապացուցես, – խորամանկորեն հարցնում է Վորոնցովը:
– Շատ պարզ, – քթի տակ ծիծաղում է Թումանյանը, – տեսե՛ք, ինձ մի ձի է տանում, իսկ ձեզ` չորսը: Հիմա հասկացա՞ք` դրանցից որն է ծանր:
Փոխարքան այլևս ոչ մի բան չի ասում և ձեռքով նշան է անում կառապանին, որ շարունակի ճանապարհը:

Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ

Անկախ

Էրդողանի թեկնածությունը կարող է առաջադրվել նախագահական ընտրություններում. կուսակցական

erdogan Թուրքիայի իշխող ԱԶ կուսակցության խորհրդի անդամներից Սալիհ Քափուսուզը «TRT Haber»-ին տված հարցազրույցում նշել է, որ վարչապետ Թայիփ Էրդողանի թեկնածությունը կարող է առաջադրվել առաջիկա նախագահական ընտրություններում: Վերջին ընտրություններում ԱԶԿ-ի տարած հաղթանակից հետո Էրդողանի առաջադրվելու հարցը կարծես թե այլևս կասկած չի հարուցում: Այնուհանդերձ վարչապետի գլխավորած կուսակցությունը նման հայտարարությամբ առայժմ հանդես չի եկել:

Նշենք, որ Թուրքիայում նախագահական ընտրությունները կանցկացվեն երկու փուլով: Եթե օգոստոսի 10-ին թեկնածուներից որևէ մեկը չկարողանա հավաքել բավարար թվով ձայներ, ապա օգոստոսի 24-ին տեղի կունենա ընտրական երկրորդ փուլը:

Թուրքիան շարունակում է կերտել քեսաբահայերի «բարերարի» կերպարը

kesab Թուրքիան շարունակում է քեսաբցի հայերին ապաստանելու վերաբերյալ լուրերի տարածումը: Թուրքական մի շարք լրատվամիջոցներ գրում են, թե Թուրքիայի ԱԳ նախարարությունը, համագործակցելով Ստամբուլի Հայոց պատրիարքարանի և հայ համայնքի հետ, իր աջակցությունն է ցուցաբերում քեսաբահայությանը: ԱԳՆ-ը նաև հայտարարել է, որ Թուրքիայի դռները բաց են սիրիական պատերազմից տուժած սիրիացիների առաջ, և անկախ ազգային պատկանելությունից իրենք պատրաստ են ընդունել փախստականներին, այդ թվում Քեսաբի հայերին: Նշվում է նաև, թե ապրիլի 5-ին 18 սիրիահայ Յայլադաղը սահմանային անցակետով մտել են Թուրքիա, նրանց տեղավորել են հայաբնակ Վաքըֆլը գյուղում և ցուցաբերել անհրաժեշտ  հումանիտար օգնություն:

Երևանցի շախմատիստ Մանվել Ավետիսյանը լրացրել է միջազգային վարպետի նորմա

ֆիդե34782Երևանցի ՖԻԴԵ-ի վարպետ Մանվել Ավետիսյանը Իրաքի մայրաքաղաք Բաղդադում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում լրացրել է միջազգային վարպետի նորմա:

Երկրի ջերմությունը՝ մայրերի ձեռքերում

005Մայրության և գեղեցկության տոնի առթիվ մայրաքաղաքի կանանց և աղջիկների համար ինքնատիպ անակնկալ էր պատրաստվել նաև Հանրապետության հրապարակում: Շուրջ 800 երիտասարդների մասնակցությամբ իրականացված ֆլեշմոբի արդյունքում հրապարակի կենտրոնում պատկերվել էր մոր ափերի մեջ գտնվող երկիր մոլորակը, ինչը  «մոլորակի ջերմությունը մոր ձեռքերում է» խորհուրդն ուներ: Հաշված վայրկյանների ընթացքում պատկերված երկրագունդը վերածվել էր ծաղկի՝ որպես նվեր բոլոր հայ մայրերին: Պատկերը  լրացվել է նաև օրվա խորհուրդ «ապրիլի 7» գրությամբ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Գրոսմայստերներ Լևոն Արոնյանը և Սերգեյ Մովսիսյանը` Գերմանիայի չեմպիոններ

ամ1347452972_6021822_ts1347456108Գրոսմայստերներ Լևոն Արոնյանը և Սերգեյ Մովսիսյանը «Բադեն-Բադեն» ակումբի կազմում նվաճեցին Գերմանիայի չեմպիոնի տիտղոսներ: «Բադեն-Բադենը», շահելով անցկացրած բոլոր 14 մրցախաղերը, 28 հնարավորից վաստակել է 28 միավոր և եզրափակիչ տուրից առաջ անհասանելի է մրցակից թիմերի համար:

Նախավերջին տուրում «Բադեն-Բադենի» առաջատար Արոնյանը պարտության մատնեց Խանտի Մանսիյսկում վերջերս կայացած շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում իր մարտավկա Մաքսիմ Ռոդշտեյնին: Նա  հանդես է գալիս «Էպինգեն» ակումբի կազմում:

Չինացիները պրոֆեսիոնալներ են վարձում հյուղարկավորության ընթացքումնկախ

Chinese families2Չինացիները հուղարկավորությունների ժամանակ լացելու նպատակով հատուկ դերասաններ են վարձում, եթե հանգուցյալի բարեկամները չափազանց զբաղված են լինում արարողությանը մասնակցելու համար:

Գրեթե 300 ֆունտով յոթ պրոֆեսիոնալներից բաղկացած թիմը չինական ավանդույթի համաձայն բարձրաձայն ողբում է և մյուսներին քաջալերում իրենց միանալու համար:

Հուղարկավորության ժամանակ արցունքների բացակայությունը հանգուցյալին չհարգելու նշան է, ինչպես նաև ընտանիքի համար պատվաբեր չէ:

Ֆեյշան քաղաքի լացողների խմբի 35-ամյա ղեկավարը հայտնել է, որ բիզնեսը ծաղկում է:

Բացի հանգուցյալի ընտանիքից՝ լացողներին վճարում են նաև այլ մարդիկ, որոնք չափազանց զբաղված են արարողությանը ներկա գտնվելու համար:

Անկախ

Իրան-Արևմուտք. նոր զարգացումներ

Iran 2Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը հանդիպել է Նոր Զելանդիայի իրավապահների կառույցի գլխավոր քարտուղար Ժերար վան Բոհեմի հետ: Արտգործնախարարը ընդգծել է, որ Իրանը պատրաստ է համագործակցել Արևմուտքի հետ, և դա բխում է ընդհանուր շահերից:

 «Միջուկային զենքի և ահաբեկչությունների դեմ պայքարը Իրան-Արևմուտք համագործակցության գլխավոր հիմնասյունն է»,- հանդիպման ընթացքում ասել է Զարիֆին:

Ժերար վան Բոհեմին իր հերթին հայտնել է, որ իր երկիրը կաջակցի Իրանին խաղաղ միջուկային ծրագրի իրականցման գործում:

«Նոր Զելանդիան պատրաստ է բոլոր ոլորտներում ընդլայնել համագործակցությունը Իրանի հետ: Իրանը կարևոր դեր է խաղում տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատման գործընթացում»,- ասել է Բոհեմին:

Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում ոչ գոլառատ խաղեր

FC Ararat vs FC Alashkert. Armenian Football Championship 2013Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության  20-րդ տուրում առաջատարը`  Երևանի «Արարատը», 1:0 հաշվով առավելության հասավ աղյուսակը եզրափակող Երևանի «Ալաշկերտի» նկատմամբ:

Երևանի «Բանանցը» սեփական հարկի տակ հաղթեց Կապանի «Գանձասարին»:

Երևանի «Միկան» հյուրընկալվելիս առավելության հասավ Երւանի  «Ուլիսի» նկատմամբ՝ 1:0:

Իսկ ահա, Գյումրիի «Շիրակի» և Եևւանի  «Փյունիկի» մրցամարտը գոլառատ էր: տանտերերը հաղթեցին 3:1 հաշվով:

«Արարատը» վաստակած 39 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:  «Բանանցը» հետ է մնում 5 միավորով, սակայն  հետաձգված մեկ խաղ ունի:

 

Տեխնիկական արդյունքներ

«Բանանց»-«Գանձասար»` 1:0 (1:0)

Երևան, «Բանանց» մարզադաշտ

Մրցավար՝ Սուրեն Բալիյան

Գոլը՝ Պետեր Ստեփանովսկի, 45+1

«Ուլիս»-«Միկա»` 0:1 (0:1)

Աբովյան, «Քաղաքային» մարզադաշտ

Մրցավար՝ Մանուկ Ֆահրադյան

Գոլը՝ Արթուր Ադամյան, 44

«Արարատ»-«Ալաշկերտ»` 1:0 (0:0)

Երևան, «Հրազդան» մարզադաշտ

Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան

Գոլը՝ Ալեքսանդր Ռակիչ, 85

«Շիրակ»-«Փյունիկ» 3:1 (1:1)

Գյումրի, «Քաղաքային» մարզադաշտ

Մրցավար՝ Տիգրան Հովսեփյան

Գոլերը՝ Դամե Դիոպ, 42, Անդրանիկ Բարիկյան, 66 («Շիրակ»), Սարգիս Բալոյան, 24, Գրիգոր Հովհաննիսյան, 90+4, ինքնագոլ («Փյունիկ»)

ԱՂՅՈՒՍԱԿ

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ 20 39
2. Բանանց 19 34
3. Շիրակ 20 33
4. Փյունիկ 20 27
5. Միկա 19 27
6. Գանձասար 19 24
7. Ուլիս 20 13
8. Ալաշկերտ 19 12

Չիլիի ափերի մոտ 6 օրում 400 ցնցում է գրանցվել

190-390x290

Ապրիլի 2-ից Չիլիի ափերի մոտ տարբեր ուժգնության 400 ցնցում է գրանցվել:

Ռուսաստանի ԱԻՆ-ի տվյալներով, հետցնցումները եղել են 2,5-7,6 մագնիտուդ ուժգնության: Իսկ առաջին ցնցման ուժգնությունը կազմել է 8,2  մագնիտուդ : Այդ երկրաշարժը ցունամի է առաջացրել, որի ալիքի բարձրությունը եղել է 2 մ:

Տարերային աղետի զոհերի թիվը 6- է, բոլորն էլ` չիլիացի: Իսկ Պերուում տուժել է 9 մարդ:

Անկախ

 

 

человек в Перу.

20 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 2 վարորդ երթևեկության ընթացքում ծխել է, իսկ 60-ը` տրանսպորտային միջոցը վարել առանց համապատասխան փաստաթղթերի

տրանսպորտՄարտի 31-ից ապրիլի 6-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 81 տրանսպորտային միջոց.
20 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 2 վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն` երթևեկության ընթացքում ծխելու համար, 60 վարորդ տրանսպորտային միջոցը վարել է առանց համապատասխան փաստաթղթերի, իսկ 1 տրանսպորտային միջոցի վրա առանց համապատասխան թույլտվության տեղադրված է եղել գերհզոր ձայնային ազդանշան արձակող սարքավորում:

Անկախ

Ծաղիկներ և բացիկներ՝ մայրաքաղաք այցելած կին ուղևորներին

001Մայրության և գեղեցկության օրը քաղաքամայր Երևան այցելող կին ուղևորների համար դարձավ հիշարժան ու անակնկալներով լի: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ «Զվարթնոց» օդանավակայանում բոլոր կին ուղևորներին, ինչպես նաև սպասասրահում նրանց սպասող կանանց քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ծաղիկներ ու շնորհավորական բացիկներ են բաժանվել:

Շնորհակալություն հայտնելով ուշադրության ու ջերմ վերաբերմունքի համար` մայրաքաղաք այցելած հայ, ինչպես նաև օտարերկրացի կանայք նշել են, որ հյուրընկալ Երևանի մթնոլորտն էլ ավելի է ջերմացել քաղաքապետարանի ջերմ վերաբերմունքից:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

ավտոպատահարներԱպրիլի 5-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Նար-Դոսի փողոցի թիվ 75/1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 55-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 6-ին, ժամը 00.50-ի սահմաններում, Երևանի Թումանյան փողոցի թիվ 31 հասցեի մոտ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել օտարերկրյա 3 քաղաքացու. նրանք և վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 5-ին, ժամը 14.50-ին, հիվանդանոցից ՃՈ հերթապահ մաս հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 66-ամյա մի կին:
Պարզվել է, որ նա վնասվածքներն ստացել է անհայտ մակնիշի երթուղային միկրոավտոբուսի սրահում` վարորդի կողմից կտրուկ արգելակման հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 5-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «Ռովեր 416» մակնիշի ավտոմեքենան Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի և Իսակովի փողոցների խաչմերուկում բախվել է «ԲՄՎ 316 i» մակնիշի ավտոմեքենայի, որից հետո` ճամփեզրին կայանված «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենայի, ապա վրաերթի ենթարկել մայթեզրի մոտ կանգնած 34-ամյա տղամարդու, այնուհետև բախվել ճամփեզրին կայանված «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի:
Վրաերթի ենթարկված քաղաքացին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 5-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Մասիս-Էջմիածին ճանապարհին` Սայաթ-Նովա գյուղի խաչմերուկում, իրար են բախվել «ԳԱԶ-2705» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 5-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «Մերսեդես Բենց E-240» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մասիս քաղաքի Դպրոցականների փողոցում վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջկա և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 6-ին, ժամը 02.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ուղեղի ցնցում» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1994 թ. ծնված Ռուբեն Ս.-ն: Վերջինս հայտնել է, որ վնասվածքն ստացել է Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղի կամրջի մոտ շրջադարձ կատարելիս, իր վարած «BRP» մակնիշի մոտոցիկլետից վայր ընկնելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 6-ին, ժամը 02.25-ի սահմաններում, Գյումրիի Ալեք Մանուկյան և Շիրակացի փողոցների խաչմերուկում գտնվող գետնանցումի պատին է բախվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, ինչի հետևանքով վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Անկախ

Ծաղիկներ և բացիկներ՝ մայրաքաղաք այցելած կին ուղևորներին

օդանավակայան

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին, որ Մայրության և գեղեցկության օրը քաղաքամայր Երևան այցելող կին ուղևորների համար դարձավ հիշարժան ու անակնկալներով լի: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ «Զվարթնոց» օդանավակայանում բոլոր կին ուղևորներին, ինչպես նաև սպասասրահում նրանց սպասող կանանց քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ծաղիկներ ու շնորհավորական բացիկներ են բաժանվել:

002Շնորհակալություն հայտնելով ուշադրության ու ջերմ վերաբերմունքի համար` մայրաքաղաք օդանավակայանայցելած հայ, ինչպես նաև օտարերկրացի կանայք նշել են, որ հյուրընկալ Երևանի մթնոլորտն էլ ավելի է ջերմացել քաղաքապետարանի ջերմ վերաբերմունքից:

Անկախ

Չինաստանում փլուզված թունելում գրեթե չորս օր անցկացրած աշխատողները փրկվել են

railway tunnel-chinaՉինաստանում փրկվել են 80 ժամ շարունակ փլուզված երկաթուղային թունելում անցկացրած աշխատակիցները:

Սինհուա լրատվական գործակալության տվյալներով՝ տղամարդիկ փրկվել են Հունչուն քաղաքում փլուզված թունելից:

Փրկված բոլոր 12 աշխատակիցները գիտակից վիճակում են եղել, իսկ նրանցից ոմանք նույնիսկ ինքնուրույն են դուրս եկել թունելից:

Նրանք բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են հիվանդանոց:

Կիսակառույց երկաթուղային թունելը փլուզվել էր չորեքշաբթի օրը, երբ շինարարները բետոն էին թափում այնտեղ:

Չինաստանի իշխանությունները հետաքննում են փլուզման պատճառը:

 

՛՛Ես քաղաքագետ եմ ոչ թե սուրճի բաժակով գուշակություն անող”.Ալեքսանդր Իսկանդարյանը

Ալեքսանդր-ԻսկանդարյանՔաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կռահում էր, որ վաղ թե ուշ Հայաստանում տեղի կունենա կառավարության փոփոխություն, սակայն չէր սպասում, որ դա հենց հիմա կլինի: Այս մասին նա հայտնեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ըստ նրա՝ երկրում տիրող վիճակը վկայությունն էր այն բանի, որ կառավարության փոփոխությունը մոտ է. ՛՛Այն, որ սա այն իշխանությունը չէր, որ կկարողանար մնալ մինչև հաջորդ նախագահական ընտրություններ, ակնհայտ էր երկրում տիրող սոցիալ-տնտեսական վիճակից: Քչերն էին, որ հույս կարող էին ունենալ, թե այս իշխանությունը երկար կմնա իր դերում, բայց որ դա կլինի հենց հիմա, անակնկալ էր՛՛, – հայտնեց քաղաքագետը, սակայն մատնանշեց, որ վարչապետի և կառավարության փոփոխությունը մեծապես չի բարեփոխի երկրի վիճակը, քանի որ, նրա խոսքով ասած, ՛՛պոստսովետական երկրներում քաղաքական կուրսը վարչապետի սենյակում չէ, որ որոշվում է, այլ նախագահի՛՛:

Թե ով կլինի հաջորդ վարչապետը, Ալեքսանդր Իսկանդարյանը կռահել չի կարող, չի էլ ցանկանում: Այս մասին լրագրողներից մեկի հարցին նա պատասխանեց. ՛՛Ես քաղաքագետ եմ ոչ թե սուրճի բաժակով գուշակություն անող: Կարծում եմ, որ արդեն պարզ է հաջորդ վարչապետի անունը, բայց այդ մասին կխոսենք հաստատումից հետո միայն՛՛:

—
Լարա Առաքելյան