«ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ-100» ՀՈՒՇԱԴՐԱՄ

shiraz_500Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ թողարկվել է Հովհաննես Շիրազի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամ:

Հուշադրամի դիմերեսին պատկերված են Մեծ Մասիսը, Հովհաննես Շիրազի ստորագրությունը և նրա «Կտակ» բանաստեղծությունից տողեր: Ներքևում` «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ 2014» և «10000 դրամ» մակագրություններն են:

Հուշադրամի դարձերեսին պատկերված է Հովհաննես Շիրազի դիմաքանդակը, ձախ կողմում եզրագծով «ՇԻՐԱԶ 1914 1984» մակագրություններն են:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը      10 000 դրամ

Մետաղը և հարգը            ոսկի, 9000

Տրամագիծը                     22,0 մմ

Քաշը                               8,6 գ

Որակը                                      պրուֆ

Դրամաշուրթը                 ատամնավոր

Տպաքանակը                   500 հատ

Էսքիզների հեղինակներ` Հարություն Սամուելյան (դիմերես),

Էդուարդ Կուրղինյան (դարձերես): Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Մոսկվայում հրաձգության հետևանքով ադրբեջանցի է սպանվել

unnamed (8)Մոսկվայում ապրիլի 25 գիշեր 26-ի լույս սպանվել է 1965թ.-ին ծնված ադրբեջանցի: Վերջինս ծխախոտի խանութի սեփականատեր է եղել, տեղեկացնում է “ԱՊԱ” լրատվական գործակալությունը։

Ըստ գործակալության՝ խանութի տիրոջ վրա կրակել են այն պահին, երբ 6-8 մարդուց բաղկացած խմբի և խանութի աշխատակիցների միջև սկսված վիճաբանությունը վերաճել է ծեծկռտուքի։ Խմբի անդամներից երկուսը մտել են խանութ, իսկ հետո նրանցից մեկը երկու անգամ կրակել է սեփականատիրոջ կրծքին։

Վիրավորը փորձել է պաշտպանվել դանակով, սակայն պատահաբար վիրավորել է զարմիկի ազդրը։ Ստացված վնասվածքից խանութի սեփականատերը շտամօգնության մեքենայում մահացել է։

Հարձակվողները փախուստի են դիմել “ВАЗ-2112” մակնիշի ավտոմեքենայով: Նույն գիշերը մեքենան հայտնաբերվել է: Վարորդ՝ 23-ամյա ադրբեջանցին, ձերբակալվել է։ Այժմ ոստիկանությունը փորձում է գտնել հանցագործության մյուս մասնակիցներին և պարզել սպանության դրդապատճառները։

Ադրբեջանում սպառնում են թերթի փոխխմբագրին

unnamed (7)Ադրբեջանում սումգայիթյան “Յուքսելիշ նամինե” (Հանուն վերածննդի) թերթի խմբագրությունը հաղորդում է, որ տեղի իշխանության մարմինները և ոստիկանությունը ճնշում են գործադրում փոխխմբագիր Էլչին Հասանովի նկատմամբ: Նշվում է, որ նա բազմիցս ոստիկանության կողմից ձերբակալվել է և տեղափոխվել դատարան, որտեղ Հասանովին տուգանել են և ձերբակալել, հաղորդում է “Կոնտակտ” կայքը:

Ամեն անգամ, երբ քաղաքացիները զանգվածային հանրահավաք են կազմակերպում, ոստիկանությունը հսկողություն է սահամանում նրա տան նկատմամբ, անհանգստացնում է նրա հարևաններին և հարազատներին: Նրան պարբերաբար հետևում են, սպառնում ձերբակալել, եթե “չմտափոխվի”:

Ըստ կայքի՝ Էլչին Հասանովին հետապնդելու հիմնական պատճառը այն է, որ վերջինս Սումգայիթի ղեկավարությանը քննադատող հոդվածներ է հրապարակում:

Թերթի խմբագրությունը մտահոգված է Հասանովի ճակատագրով, պահանջում է վերջ դնել փոխխմբագրի նկատմամբ անօրինական գործողություններին և կոչ է անում տեղի ու միջազգային կազմակերպություններին վերահսկել ստեղծված իրավիճակը:

Ինչ չի կարելի անել օտար երկրներ այցելելիս

unnamed (6)Օտար երկրներ այցելելիս տեղացիներին չվիրավորելու համար պետք է ձեռքի տակ ունենալ տվյալ երկրի սովորույթների վերաբերյալ ձեռնարկ:

 

Օրինակ՝ Նոր Զելանդիա այցելողներից ոչ ոք վարձակալած մեքենայի ազդանշանը արձակելով գիտակցաբար չի ցանկա վիրավորել տեղաբնակներին:

Աշխարհի գավաթի խաղարկությանը ներկա գտնվելու համար Բրազիլիա ուղևորվողներին խորհուրդ է տրվում «OK» խորհրդանշող նշան չցուցադրել, քանի որ դա կոպիտ պահելաձև է համարվում:

Այժմ YouTube-ում տեղադրվել է մի հոլովակ, որը տարբեր երկրների սովորույթների վերաբերյալ խորհուրդներ է տալիս ճանապարհորդներին:

Հոլովակը ընդամենը չորս օրվա ընթացքում դիտվել է 300,000 անգամ՝ ճանապարհորդներին ծանոթացնելով 15 սովորույթների հետ, որոնք պետք է չանել այլ երկրներ այցելելիս:

Հոլովակում խորհուրդ է տրվում Նորվեգիայում ծաղիկները փաթեթից չհանել՝ նախքան նվիրելը, իսկ Վիետնամում չի կարելի նվերը ընդունել մեկ ձեռքով:

Սինգապուրում չի կարելի դրսում մաստակ ծամել կամ թքել: Իտալիայում խորհուրդ է տրվում երեկոյան կապուչինո չպատվիրել:

Գերմանիայում վաղօրոք մի շնորհավորեք ծննդյան օրը, իսկ Հունգարիայում կենացի ժամանակ բաժակները իրար մի զարկեք:

Միացյալ Նահանգներում ռեստորանում ճաշելիս անհրաժեշտ է միշտ թեյավճար թողնել, իսկ Կանադայի այցելուներին խորհրուդ է տրվում դրսում ալկոհոլային խմիչքներ չխմել:

«Փրկենք Սևանը» բողոքի ակցիա Ազգային ժողովի դիմաց

102026174556«S.O.S. Սևան» նախաձեռնությունը տեղեկացնում է, որ ապրիլի 28-ին` ժամը 11:00-ին, ՀՀ Ազգային ժողովի շենքի դիմաց (Մարշալ Բաղրամյան 19) տեղի կունենա «S.O.S. Սևան»նախաձեռնության հերթական բողոքի ակցիան` ուղղված Սևանա լճի փրկությանը:

Նախաձեռնությունը պայքարում է երկու կառավարական որոշումների դեմ, որոնք սպառնում են Սևանա լճի գոյությանը: Դրանք են`

  • ՀՀ կառավարության հեղինակած եւ ՀՀ Ազգային ժողովի հաստատմանը ներկայացրած «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման,պահպանման, վերարտադրման եւ oգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաuտատելու մաuին» ՀՀ օրենքումլրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով Սեւանա լճից ջրբացթողումները 5 տարվա ընթացքում կավելանան 40%-ով, եւ լիճըկսկսի իջնել ու ճահճանալ
  • ՀՀ կառավարության կողմից հաստատված «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիրծրագիր»-ը, որի համաձայն` Սեւանա լճում արհեստական կերի հաշվին աճեցվելու է տարեկան 50 000 տոննա ձուկ:

 

«Գնանք տեսնենք, ինչ ենք անում». Արամ MP3-ին «Եվրատեսիլ-2014» մրցույթից առաջ

unnamed (5)«Գնանք տեսնենք, ինչ ենք անում»,-  «Եվրատեսիլ-2014» մրցույթից առաջ վերջին ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ին` հավելելով, որ տրամադրությունը լավ է, մարտական:

Արամ MP3-ն և մրցույթի հայաստանյան պատվիրակությունը ապրիլի 27-ին կմեկնեն Կոպենհագեն, որտեղ էլ արդեն կսկսվի և կիրականացվի նախամրցութային ողջ գործընթացը: Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա մրցույթի առաջին կիսաեզրափակչում 1-ին համարի ներքո: Երկրորդ կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 8-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 10-ին: Ընդհանուր առմամբ, այս տարի մրցույթին կմասնակցի 37 երկիր:

Մինչ բուն մրցությային համերգը հայաստանյան պատվիրակությունը մարտի 25-ից մեկնել է պրոմոտուրերի և հանդես եկել 17-18 երկրներում` Բելգիայում, Մեծ Բրիտանիայում, Հոլանդիայում և այլուր: Երգիչը նշեց, որ հիանալի ընդունելության է արժանացել բոլոր երկրներում. «Շատ լավ են ընդունել մեզ, այդ քաղաքների հայերը մեզ շատ լավ ընդունեցին, պատմեցին, թե ինչպես են իրենք ամեն տարի քվեարկում Եվրատեսիլում»:

Հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը հայտնեց, որ արդեն սկսել են աշխատանքները երգի բեմադրության վրա և որոշվել է, որ Արամը բեմում մենակ կլինի: «Նա ամբողջովին մենակ է լինելու բեմում, բայց մենք հուսով ենք, որ մեր հայրենակիցների շնորհիվ նա իրեն մենակ չի զգա բեմում: Իհարկե, լուսային նոր տեխնոլոգաների կիրառման արդյունքում հետաքրքիր շոու կստանանք»,- ասաց նա:

 ԱնկախԱրամ MP3

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Բուենոս Այրեսում

unnamed (4)Ապրիլի 24-ին Բուենոս Այրեսի հայ առաքելական Սբ. Գրիգոր Լուսավորիչ տաճարում տեղի ունեցավ հոգեհանգստյան պատարագ` նվիրված Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին: Հոգեհանգստյան արարողությունը  կատարվեց Հայաստանեաց առաքելական եկեղեցու և Հայ կաթողիկե եկեղեցու կրոնական առաջնորդների և հոգևորականների մասնակցությամբ: Պատարագին ներկա էին նաև Բուենոս Այրեսի նահանգային և քաղաքային իշխանությունների, Արգենտինայում հավատարմագրված դեսպանությունների, գիտական շրջանակների, ազգային և կրոնական փոքրամասնությունների, արգենտինահայ համայնքային կառույցների և ԶԼՄ ներկայացուցիչներ: Արարողությունից հետո տեղի ունեցավ ծաղկեպսակի զետեղում եկեղեցու բակում գտնվող Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի հուշարձանի մոտ:

Այնուհետև Հայ կենտրոնի «Սիրանույշ» սրահում տեղի ունեցավ օրվա կենտրոնական ձեռնարկը, որի ժամանակ ելույթներով հանդես եկան Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը, արգենտինացի դիվանագետ, իրավագետ Լեանդրո Դեսպուին, ով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով 2010 թվականին պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալով և թուրք լրագրող, Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանության հայտնի ակտիվիստ Ռագիփ Զարաքոլուն: Ելույթներում նշվեց ցեղասպանության դատապարտման անհրաժեշտությունը` հետագայում նման ոճրագործությունների կանխման նպատակով: Թուրքիայի կառավարությանը կոչ ուղղվեց վերջ դնել ժխտողական քաղաքականությանը և ճանաչել ցեղասպանությունը, քանզի վաղ թե ուշ սեփական պատմության առջև առերեսումն անխուսափելի է: Դեսպան Մելիքյանն, անդրադարձ կատարելով ցեղասպանության պատմական, իրավական, քաղաքական և բարոյական կողմերին, ինչպես նաև բարձր գնահատելով Արգենտինայի հանձնառությունն ու հավատարմությունը համամարդկային արժեքներին, նշեց.  «Արգենտինան այն առաջին երկրներից էր, որ մեծ հոգատարությամբ և գրկաբաց ընդունեց Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերին, ովքեր հետագայում դարձան այս երկրի արժանի քաղաքացիները, իսկ այսօր արդեն իրենց աշխատանքով, նվիրվածությամբ և ձեռքբերումներով բարձր են պահում թե՛ հայ և թե՛ արգենտինացի ժողովուրդների պատիվը համաշխարհային մակարդակում։ 2006 թվականին օրենքի ուժով Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը ոչ միայն մարդասիրական և բարոյական քայլ էր Արգենտինայի կողմից, այլ առաջին հերթին փաստում էր Արգենտինայի ժողովրդի և իշխանությունների անկոտրում հանձնառությունն ու հավատարմությունը մարդու իրավունքներին, այլատյացության և անհանդուրժողականության մերժմանը, արդարության և ճշմարտության վերականգնմանը: Ցեղասպանությունների կանխարգելման և ապագա սերունդների մեջ համամարդկային արժեքների արմատավորման կամքի արտահայտումն է նաև Բուենոս Այրեսի քաղաքային օրենսդիր խորհրդի կողմից վերջերս ընդունած հայտարարությունը, որով ապրիլի 24-ը հռչակվում է «20-րդ դարի առաջին ցեղասպանության օր» և որպես հիշատակի օր պետք է ընդգրկվի Բուենոս Այրեսի դպրոցների կրթական ծրագրում»:

Ձեռնարկին ներկա էին Արգենտինայի դաշնային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ, երկրում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ և դիվանագետներ, բազմաթիվ լրագրողներ, արգենտինահայեր:

Ժողովրդավարությունը կառավարման ձև է, և ոչ թե արժեքների համակարգ. Հովհաննես Բասենցյան

d5afd5a5d5b6d5bdd5a1d5a3d680d5b8d682d5a9d5b5d5b8d682d5b6Ժողովրդավարությունը Ժողովրդի կամքի արտահայտումն է պետության կառավարման համակարգում և նպատակների իրականացման ռազմավարության և մարտավարության մշակման մեջ: Երբ ժողովրդավարությունը, դառնալով որոշակի արժեքների համակարգ, որը պարտադրվում է ամենատարբեր պետություններին, չի կարող այլևս ժողովրդավարություն կոչվել:

Օրինակ, ինչպես կարող է մի պետությանը, որը հանրաքվեով իրականացրել է բաց և թափանցիկ ընտրություններ և քվեարկել ազատ տնտեսական հարաբերությունները արգելող օրենքի օգտին, Եվրոպական երկրների կողմից պարտադրվել այդ օրենքի կասեցումը: Կամ այլ օրինակ, երբ ամբողջապես մահմեդական բնակչությունից բաղկացած երկրին ստիպեն ընդունել այնպիսի օրենքներ, որոնք հակասում են այդ երկրի ժողովրդի կրոնական, բարոյական հայացքներին: Այս ամենը  ոչ միայն ժողովրդավարության դեմ ուղված գործողություններ են, այլ նաև բռնապետության տանող քայլեր, որոնք, իհարկե, մոդեռնիզացված են և իրենց հրամայական քայլերը իրագործում են ենթատեքստոով:

Ավելի լավ պատկերացնելու համար բերենք երկու ենթադրյալ պետությունների օրինակներ:

Շարունակությունը կարդացեք այստեղ

Իրանի «Ավազ» երգի համույթը շրջագայություններով կմեկնի Թուրքիա

unnamed (3)Իրանի «Ավազ» երգի համույթը նախատեսում է համերգային շրջագայությունով մեկնել Թուրքիա: «Iran Daily» թերթը տեղեկացնում է, որ այն կսկվի մայիսի վերջին: Առաջին քաղաքը, ոըր համույթը կայցելի, կլինի Անկարան: Հաջորդ կանգառը կլինի Ստամբուլը, այնուհետև` Ագրին:

Ուշագրավ է, որ իրանցի և տեղի թուրք երաժիշտներից կազմված «Ավազ» համույթը Թուրքիայում համերգներով հանդես է եկել նաև 2011-ին, 2012-ին և 2013-ին:

Համույթը ստեղծել են իրանցի վոկալիստ Հադի Սեփեհրին և թուրք երաժիշտ Քեմալ Բինիկը:

Իրանի սահմանապահներն առգրավել են 1700 կգ թմրանյութ

unnamed (2)Իրանի սահմանապահ ոստիկանական բրիգադի գեներալ Ահմադ Հարավանդը հայտնել է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում առգրավվել է 1700 կգ թմրանյութ:

Վերջինիս խոսքերով՝ թմրանյութի մեծ մասն առգրավվել է սահմանամերձ նահանգներում: Նա հավելել է, որ հաշվետու ժամանակահատվածում ոստիկանության հետ բախումներում սպանվել է 70 նարկոբարոն:

Իրանը ափիոն արտադրող Աֆղանստանի ու Եվրոպայի միջև  գտնվող տարանցիկ միջանցքում է: Իրանն Աֆղանստանի հետ ունի 900 կիլոմետրանոց սահման, և ափիոնի մաքսանենգ տեղափոխման  շուրջ 74 տոկոսը բաժին է հասնում հենց այդ գոտուն:

Բաղդադում ռումբների պայթյունից 31 մարդ է զոհվել

unnamed (1)Ուրբաթ օրը Բաղդադի մարզադաշտերից մեկում կազմակերպված քաղաքական հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած պայթյուններից զոհվել է 31 և վիրավորվել 56 մարդ:

Դեպքի պատասխանատվությունը ստանձնել է Իրաքի և Սիրիայի իսլամական պետություն խմբավորումը:

Շիա քաղաքական խմբավորման կազմակերպված միջոցառմանը մասնակցում էր 200 մարդ:

Սկզբում մեքենայի մեջ տեղադրված ռումբ էր պայթել, այնուհետև մահապարտ ահաբեկիչի բաճկոնի վրա տեղադրված ռումբը: Ոստիկանության տեղեկություններով՝ մեքենայի մեջ տեղադրված երկու ռումբ է պայթել:

ՄԱԿ-ի տվյալներով՝ 2008 թ-ից մինչ այժմ Իրաքում ամենամահաշատ տարին եղել է 2013թ-ը, որի ընթացքում զոհվել է ավելի քան 8,800 մարդ՝ մեծ մասը քաղաքացիական անձինք:

Երկուշաբթի օրը Իրաքում խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն բանակը և ոստիկանությունը, իսկ ընդհանուր հանրային քվեարկությունը տեղի կունենա չորեքշաբթի օրը:

Իրանում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

eathquakeԱյսօր Իրանի ժամանակով ժամը 01:29-ին երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հյուսիսում գտնվող Քիշ կղզում: Այս մասին հայտնում է Թեհրանի երկրաբանական համալսարանի սեյսմիկ ծառայությունը:

Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը Ռիխտերի սանդղակով 4,8 բալ է: Էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորքում: Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Նախօրեին Քիշ կղզում 2 անգամ 4,3 և 5 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ էին գրանցվել:

Ճանապարհա-տրանսպորտային պատահարներ

downloadՄահվան ելքով վրաերթ Երևանում

Ապրիլի 25-ին, ժամը 19.45-ի սահմաններում, 1990 թ. ծնված Արսեն Գ.-ն «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով Բաշինջաղյան և Կարապետյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1956 թ. ծնված Սամվել Ա.-ին, որը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն։

Բախվել են «Բոգդան» ավտոբուսը և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան

Ապրիլի 24-ին, ժամը 22.45-ին, Երևանի Վիլնյուսի փողոցում միմյանց են բախվել «Բոգդան» մակնիշի ավտոբուսը և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով «ՎԱԶ-2121»-ի վարորդը և երկու ուղևորներ ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Կատարվում է քննություն։

Պատահարներ խաչմերուկներում

Ապրիլի 25-ին, ժամը 02.10-ին, Երևանի Աբովյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում միմյանց են բախվել «Շևրոլետ» և «Հունդայի» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի երկու ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 25-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Երևանի Ալեք Մանուկյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում միմյանց են բախվել «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Օպել» մակնիշի ավտոմեքենան ընդհարվել է Ալեք Մանուկյան փողոցի մայթեզրին կայանված «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենային: Պատահարի հետևանքով «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 25-ին, ժամը 22.15-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Կորյունի և Նալբանդյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 64-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Կատարվում է քննություն։

Պատահար Կապան-Քաջարան ճանապարհին

Ապրիլի 25-ին, ժամը 02.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենան Կապան-Քաջարան ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է ճանապարհի աջ կողմում կայանված «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «ՎԱԶ-21015»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Կատարվում է քննություն։

«ԳԱԶ-53»-ը շրջվել է

Ապրիլի 25-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան Ցողամարգ-Ամասիա ճանապարհի 6-րդ կմ-ին շրջվել է. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Կատարվում է քննություն։

«Օպել Աստրա»-ն դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել փոսի մեջ

Ապրիլի 26-ին, ժամը 01.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 51-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել փոսի մեջ, ինչի հետևանքով 76-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Կատարվում է քննություն։

Պատահար Արտաշատում

Ապրիլի 26-ին, ժամը 00.15-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «ՎԱԶ-2108»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

 Վրաերթ Գյումրիում

Այսօր առավոտյան, ժամը 09.00-ի սահմաններում, 2000 թ. ծնված Տ. Ե.-ն վարելով հորը պատկանող «Լեքսուս PX 300» մակնիշի ավտոմեքենան` Գյումրի քաղաքի Եղիշե Չարենցի փողոցի թիվ 4 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 2006 թ. ծնված Ա. Ա.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:

 

 

 

 

Ոստիկանները ֆուտբոլի դաշտի հարևանությամբ նռնակ, նռնակի պայթուցիչ և 326 փամփուշտ են հայտնաբերել

201336Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ էր ստացվել, որ մի քաղաքացի Նորքի 1-ին զանգվածի ֆուտբոլի դաշտի աղբարկղների մոտ զենք և ռազմամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է տարբեր տրամաչափի 326 փամփուշտ, «ՌԳԴ» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի պայթուցիչ և գլանաձև սարք:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (ապրիլի 25-ից 26-ը)

1398498215,673Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 25-ից 26-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքից բացահայտվել է 6-ը, խարդախության 6 դեպքից՝ 5-ը:
Բացահայտվել է գողության 10 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2, սպանության և բռնաբարության կամ բռնաբարության փորձի 1-ական դեպք:
Անցած մեկ օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 2 մարդ զոհվել է, 5-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում

կրակոցՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, ապրիլի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 600 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3.500 կրակոց:

Բացի հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպքերից, հակառակորդի օդուժը շփման գծի երկարությամբ անցած շաբաթվա ընթացքում իրականացրել է մի շարք ուսումնական թռիչքներ:

ՊԲ հակաօդայինները ժամանակին հավաստանշել են հակառակորդի օդուժի ուսումնամարտական թռիչքները և դրանք պահել վերահսկողության տակ:

Կինը հյուրանոցից 1միլիոն դոլար է պահանջել աթոռից ցած ընկնելու համար

Crowne PlazaԿինը ամերիկյան հյուրանոցից 1 միլիոն դոլար փոխհատուցում է պահանջել այնտեղ տեղակայված բարի աթոռից ընկնելու համար:

Անտուանետ Ալիսոնի հետ դեպքը տեղի էր ունեցել Նյու Յորքի Քրաուն Պլազա հյուրանոցում, որից հետո նա վիրահատություն է անցել:

Դատական հայցի մեջ կինը պնդում է, որ ինքը սպասելիս է եղել իր պատվերին, երբ ընկել է բարի բարձր աթոռից՝ կոտրելով իր դաստակը:

Նա նշում է, որ աթոռը շատ բարձր է եղել, իսկ հյուրանոցի ադմինիստրացիան տեղյակ է եղել այդ խնդրի մասին:

Դեպքը տեղի է ունեցել 2011թ-ին, սակայն Ալիսոնը վերջերս է դատական հայց ներկայացրել: Առաջին դատավարությունը տեղի կունենա մայիսի 1-ին:

Գերմանիայի Ենա քաղաքում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

imagesԱպրիլի 24-ին Գերմանիայում առաջին անգամ Ենա քաղաքի քաղաքապետարանի հրապարակում զետեղվել է Հայաստանի դրոշը, որը խոնարհեցվել է՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:

Իր ուղերձում Ենայի  քաղաքապետ դոկտոր Ալբրեխտ Շրյոթերը նշել է, որ Հայաստանի դրոշի խոնարհեցումը նախ և առաջ Գերմանիայի մեղսակցությունը հիշեցնելու նշան է: Բացի դրանից, այն պետք է ուշադրություն հրավիրի այն փաստի վրա, որ ցեղասպանության ճանաչումը մինչ օրս մերժվում է Թուրքիայի կողմից:

Մոսկվան տաքսիների քանակով հավասարվել է Նյու Յորքին

imageՄոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը տաքսամոտորային գործունեություն իրականացնելու 40-հազարերորդ թույլտվությունն է հանձնել, հաղորդում է “Ինտերֆաքսը”:

“Այսօր Մոսկվան տաքսիների քանակով Նյու Յորքի մակարդակին է հասել ու գերազանցել մինչվերակառուցման խորհրդային մակարդակը: Դա մեծ, նշանակալի իրադարձություն է Մոսկվայի ու մոսկվացիների համար”,-հայտարարել է Սոբյանինը:

“Երկու տարի առաջ, երբ ուժի մեջ մտավ դաշնային օրենքը, մենք անգամ չէինք երազի, որ Մոսկվայում 40-հազարերորդ տաքսին կհայտնվի: Այս ընթացքում կրճատվել է անօրինական գործունեությամբ զբաղվող մեքենաների թիվն ու  կրկնակի ավելացել տաքսիներինը”:

Նշվում է նաև, որ 2013-ից թուլտվություն ստանում են բացառապես դեղին գույնի մեքենաները:

Անկախ