Գաղափարն ինքին լավն էր, բայց պարտադիր աուդիտն իրեն չարդարացրեց. Նաիրա Զոհրաբյան

նաիրա զոհրաբյանԱժ-ում շարունակվում են ”Հաշվապահական հաշվառման մասին” ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու օրենքի նախագծի քննարկումները: ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը կարծում  է, որ այս նախագծի՝ ԱԺ բերվելու պահին ՛՛նպատակը բարի էր՛՛, սակայն եղավ այն, ինչ եղավ:

՛՛Երբ նախագիծը բերվում էր, պարտադիր աուդիտի հիմնական մեխը, հիմնական մոտիվացիան այն էր, որ ապահովելու է թափանցիկություն, սակայն արդյունքում ունեցանք այն, որ տնտեսվարողները միլիոնավոր դրամներ վճարեցին մի թղթի համար, որն  որևէ իրավական ուժ չունի: Աուդիտի լիցենզիա ստացան շատ որոշակի անձանց հետ փոխկապակցված կազմակերպություններ: Պարտադիր աուդիտն իրեն չարդարացրեց: Վերցնել մի որևէ թուղթ և այնուհետև ասել՝ գիտեք՝ ես իմ գրածի համար որևէ պատասխանատվություն չեմ կրում, դա աբսուրդ է: Այո, գաղափարն ինքին լավն էր, բայց, քանի որ մենք տեսանք, թե այն ինչի վերածվեց, տեսանք, թե շատ արագ ում համար, ինչի համար ծառայեց, տեսանք, թե որ կազմակերպությունները հանկարծ դարձան այդ աուդիտորական իրավունք ստացողները, բոլորիս համար պարզ դարձավ այդ ինստիտուտի իրական նպատակը՛՛, – ասաց Նաիրա Զոհրաբյանը և նշեց, որ ԲՀԿ-ն այս հարցն այսօր քննարկել է խմբակցությունում և եկել եզրակացության, թե պարտադիր աուդիտը պետք է հանվի:

՛՛Այժմ պատրաստում ենք նոր օրենքի նախագիծ, որը կքննարկենք քառյակի մեր գործընկերների և բոլոր այն քաղաքական ուժերի հետ, ովքեր կցանկանան  ստեղծել իրական իրավական պատասխանատվություն ենթադրող աուդիտի մեխանիզմ՛՛, – եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը:

ԱՄՆ-ի երրորդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնի նամակի արժեքը գնահատվել է 35 հզ. դոլլար

JeffersonLetter

ԱՄՆ-ի երրորդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնի 1805թ.-ի հուլիս 24-ին ուղարկած  նամակը դրվել է վաճառքի: Դրա արժեքը կազմում է 35 հզ. դոլլար: ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանը նամակի վաճառքի համար կազմակերպել է բաց դռների օր:

Նամակը Թոմաս Ջեֆերսոնն ուղարկել է իր ընկերոջը, ով զբաղվում էր նախագահի գույքի կառավարմամբ. 62-ամյա նախագահը խնդրել է նրան գնահատել Վիջինիա նահանգում  իր Poplar Forest պլանտացիաների արժեքը` դրանք իր թոռների միջև բաժանելու համար:

Նամակը վաճառվում է ամերիկյան Raab Collection ընկերության կողմից, որը մասնագիտացել է պատմական փաստաթղթերի վաճառքի մեջ: Նամակի գնորդի անունը հայտնի չէ:

thomas-jefferson2

Թոմաս Ջեֆերսոնը ԱՄՆ-ի առաջին հայր-հիմնադիրներից է, Անկախության հռչակագրի հեղինակը: Նա նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1801-1809թթ:

Կառավարության ղեկավարն ընդունել է Հայաստանի գործարարներին

11295_am_1Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում այսօր ընդունել է Հայաստանի գործարար աշխարհի ներկայացուցիչներին:
Վարչապետը, ողջունելով ներկաներին, կարևորել է տնտեսվարող սուբյեկտների դերակատարությունը Հայաստանի տնտեսական զարգացման գործում: «Հստակ պատկերացնում եմ ձեր դերը բնակչության զբաղվածության, եկամուտներ ապահովելու, տնտեսության մեջ ներդրումներ կատարելու և ժամանակակից տնտեսություն ստեղծելու գործում: Հատկապես կարևորում եմ ձեր ներդրումը պետական բյուջեի եկամուտների ապահովման հարցում», – ընդգծել է կառավարության ղեկավարը:
Վարչապետ Աբրահամյանը գործարարների հետ քննարկել է մեր երկրի տնտեսության ներկայիս վիճակին և զարգացման հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Ծավալվել է մտքերի փոխանակություն, որի շրջանակում արծարծվել են բազմաբնույթ հարցեր: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ գործարարներից ակնկալում է անկեղծ գնահատականներ, առաջարկություններ և պատրաստ է համատեղ քննարկել ներկայացվող յուրաքանչյուր նախաձեռնություն:
Անկախ

Իտալիայի ֆուտբոլի հավաքականի հիմնական կազմում ընդգրվելու համար մրցակցությունը մեծ է

չպ1422772_662548617119223_598243098_nՖուտբոլի Իտալիայի հավաքականը Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնության նախնական փուլում մրցելու է Ուրուգվայի, Անգլիայի և Կոստա Ռիկայի թիմերի հետ:

Հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին հրապարակել է աշխարհի առաջնության մասնակիցների ընդլայնված ցուցակը: 30 ֆուտբոլիստից կընտրվի միայն 23-ը:

Այդ խաղացողներ են`

Դարպասապահներ

 

Ջանլուիջի Բուֆոն («Յուվենթուս»), Սալվատորե Սիրիգու (ՊՍԺ), Մատիա Պերին («Ջենովա»), Անտոնիո Միրանտե («Պարմա»)

 

Պաշտպաններ

 

Անդրեա Բարցալի, Լեոնարդո Բոնուչի, Ջորջիո Կյելինի (բոլորը՝ «Յուվենթուս»), Իգնացիո Աբատե, Մատիա Դե Շիլյո (երկուսն էլ՝ «Միլան»), Գաբրիել Պալետա («Պարմա»), Քրիստային Մաջո («Նապոլի»), Անդրեա Ռանոկիա («Ինտեր»), Մանուել Պասկուալ («Ֆիորենտինա»), Մատեո Դարմիան («Տորինո»)

 

Կիսապաշտպաններ

 

Անտոնիո Կանդրևա («Լացիո»), Ռոմուլո («Վերոնա»), Կլաուդիո Մարկիզիո, Անդրեա Պիրլո (երկուսն էլ՝ «Յուվենթուս»), Մարկո Պարոլո («Պարմա»), Ռիկարդո Մոնտոլիվո («Միլան»), Տիագո Մոտա, Մարկո Վերատի (երկուսն էլ՝ ՊՍԺ), Դանիելե Դե Ռոսի («Ռոմա»), Ալբերտո Ակվիլանի («Ֆիորենտինա»)

 

Հարձակվողներ

 

Ալեսիո Չերչի, Չիրո Իմոբիլե (երկուսն էլ՝ «Տորինո»), Անտոնիո Կասանո («Պարմա»), Մատիա Դեստրո («Ռոմա»), Լորենցո Ինսինյե («Նապոլի»), Մարիո Բալոտելի («Միլան»), Ջուզեպե Ռոսի («Ֆիորենտինա»):

 

՛՛Կենսաթոշակների մասին՛՛ ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը պետք է երկրորդ ընթերցմամբ դրվի քննարկման . Արծվիկ Մինասյան

արծվիկ մինասյանԱժ-ում շարունակվում է արտահերթ քառօրյայի աշխատանքները: Նիստում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյան ը, դիմելով ԱԺ-ի նախագահությանը, հիշեցրեց, որ ՛՛Կենսաթոշակների մասին՛՛ ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը պետք է երկրորդ ընթերցմամբ դրվի քննարկման 24 ժամյա ռեժիմում և խնդրեց նույն պահին կազմակերպել դա ու հայտնել քննարկման ժամը:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն այս հիշեցմանը պատասխանեց, թե իրենք պետք է կկատարեն իրենց աշխատանքը:

Արծվիկ Մինասյանը արձագանքեց. ՛՛Ես հարցնում եմ՝ երբ է քննարկվելու, որևէ մեկի ֆունկցիան ստանձնելու ցանկություն չունեմ, տիկի՛ն Նաղդալյան՛՛:

Հիշեցնենք, որ երեկ ՛՛Կենսաթոշակների մասին՛՛ ՀՀ օրենքի նախագծում լրացում կատարելու մասին նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ:

Անկախ

Ժամանակավորապես թեթևացնում ենք խոշոր տնտեսվարող սուբյեկտների հարկային պայմանները. Հրանտ Բագրատյան

հրանտ բագրատյանԱզգային ժողովում քննարկվում է ՛՛Հաշվապահական հաշվառման մասին՛՛ ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու օրենքինախագիծը: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը, կարծիք հայտնելով նախագծի մասին նշեց, թե օրենքը նախատեսում է որոշակի թեթևացումներ բիզնեսի նկատմամբ, բայց տնտեսագիտությունը այսպիսի մի կանոն ունի, եթե մի բանը համալիր չես անում, ի վերջո կտուժես.՛՛Այս նախագիծը անդառնալի հետևանքներ կարող է ունենալ տնտեսության համար: Սա պետք է վերաբերի բոլոր տնտեսվարող սուբյեկտներին, մենքհիմա թեթևացնում ենք միայն խոշոր տնտեսվարող սուբյեկտների հարկային պայմանները: Իրականում սա քայլ է դեպի հետ: Եթե նախագիծը տարածեք բոլոր տնտեսվարող սուբյեկտների վրա, հիանալի կլինի, բայց մենք հիմա ժամանակավոր թեթևացնում ենք խոշոր տնտեսվարող  սուբյեկտների հարկային պայմանները՛՛, – եզրափակեց պատգամավորը:

Անկախ

Հալեպում 25-ամյա հայ երիտասարդ է վիրավորվել

հալեպՀՅԴ Հալեպի գրասենյակից տեղեկացնում են, որ այսօր`մայիսի 13-ին, Հալեպի Նոր Գյուղ և Ազիզե թաղամասերում ընկած հրթիռների հետևանքով վիրավորվել է 25-ամյա Անտուան Դանիելյանը: Վիրավորված հայ երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց:

 

 

Պատերազմների հետևանքով 2013թ-ի ընթացքում 33,3 միլիոն մարդ է տեղահանվել

syria-displacedՉորեքշաբթի օրը ՄԱԿ-ի և Նորվեգիայի պաշտոնյաների տարածած տեղեկությունների համաձայն՝ 2013 թ-ի ընթացքում ամբողջ աշխարհում պատերազմների հետևանքով 33,3 միլիոն մարդ է տեղահանվել:

2012 թ-ի համեմատությամբ տեղահանվածների թվի 4,5 միլիոնով աճը հիմնականում պայմանավորված է Սիրիայի քաղաքացիական պատերազմով, որի ընթացքում զոհվել է 150,000 մարդ:

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության և Նորվեգիայի փախստականների հարցերի խորհրդի տվյալներով՝ անցած տարի իրենց տները լքած 8,2 միլիոն մարդկանցից միայն 3,5 միլիոնը Սիրիայից է եղել: 33,3 միլիոն տեղահանվածների մյուս երկու երրորդը իրենց տները լքել են անցած տարիների ընթացքում:

Ըստ վերոնշյալ թվերի՝ յուրաքանչյուր 60 վայրկյանի ընթացքում մեկ ընտանիք է լքում Սիրիան:

 

Ղանդիլյանի,Սուքիասյանի սպանությունների համար դատապարտված Արմեն Տեր-Սահակյանը շարունակում է դժգոհել.Փաստինֆո

բանդաՍպանությունների, զինված բանդայի կազմավորման համար մահապատժի փոխարեն ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանը երեկվանից հացադուլ է սկսել, նա այդ կերպ բողոքում է, որ չի վերանայվում իր գործը:
Ինչպես «Փաստինֆո» թղթակցին հայտնեց ՀՀ  ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը, ներկայումս աշխատանքներ են տարվում` համոզելու դատապարտյալին դադարեցնել հացադուլը:
Ինչո՞ւմ է մեղադրվել, ապա նաև դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հանցավոր ճանաչվել Արմեն Տեր-Սահակյանը:
Նշենք, որ մեղադրանքի առանցքում է ՀՀ ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանը: Նրա մասով Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանի դատավոր Տ. Պետրոսյանի 31.03.2009 թ.  որոշմամբ քրեական գործի վարույթը կասեցվել է՝ մինչև ամբաստանյալին հայտնաբերելը (Վանո Սիրադեղյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում 2000 թ. ապրիլի 6-ի որոշմամբ):
Ըստ ՀՀ Ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանին առաջադրված մեղադրանքի՝ նա 1992թ. ամռանը Արմեն Տեր-Սահակյանի միջոցով կազմակերպել է կայուն զինված հանցավոր խումբ՝ բանդա, որն ընդգրկել է ՀՀ ՆԳՆ համակարգ ու ապահովել ռազմամթերքով, իսկ հետագայում հովանավորել է բանդային և պարտակել նրա կատարած բազմաթիվ ավազակային հարձակումներն ու այլ հանցագործությունները:
Նախարարի ցուցումով՝ 1992թ. հուլիսի 24-ին Արմեն Տեր-Սահակյանի բանդայի անդամները ձևականորեն հրամանագրվել են ՀՀ ՆԳՆ միլիցիայի հատուկ նշանակության ջոկատում՝ որպես միլիցիոներներ, և օգոստոսի 11-ին նրանց տրամադրվել են «Մակարով» տեսակի հինգ ատրճանակ: ՄՀՆՋ հերթապահ մասի զենքերի հաշվառման մատյանում այդ առթիվ կատարվել է համապատասխան գրառում և Արմեն Տեր-Սահակյանի ու բանդայի ևս չորս անդամների ազգանունների դիմաց նշվել է, որ նրանք հանդիսանում են «նախարարի թիկնապահներ»:
Ապա ավելի ուշ Արմեն Տեր-Սահակյանի ղեկավարած բանդան՝ ամբողջ կազմով, ընդգրկվել է ՀՀ ՆԳՆ Ներքին զորքերի վարչության համակարգում և բանդան քողարկելու նպատակով ստեղծել «հետախուզական խումբ» անվանումով ապօրինի կառույց, որը ենթարկվել է անձամբ Վանո Սիրադեղյանին:
Ըստ գործի նյութերի՝ զոհերից մեկի՝ Համբարձում Ղանդիլյանի սպանությունը կազմակերպելու նպատակով երկու ավտոմեքենաներ հափշտակելու համար բանդայի անդամները «բռնվել են», սակայն ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի միջամտությամբ, հանցավոր խմբի անդամները ապօրինաբար ազատ են արձակվել, փաստի առթիվ ստեղծված նյութերին որևէ ընթացք չի տրվել, իսկ առգրավված հրազենը վերադարձվել է Արմեն Տեր-Սահակյանին:
Բանդայի կողմից կատարված սպանություններն ու սպանության փորձը, ըստ գործի նյութերի, կատարվել է նախարար Վ.Սիրադեղյանի հանձնարարությամբ:
Բոլոր սպանություններն ու սպանության փորձը կատարվել են նույն եղանակով, բանդայի անդամները հափշտակված մեքենաներով դարանակալել են  իրենց զոհերին, ապա ավտոմեքենաների միջից ինքնաձիգներից  արձակված դիմակար կրակահերթով  գնդակոծել տուժողների ավտոմեքենաները:
Այսպես, 1992թ. սեպտեմբերի 18-ին այդ եղանակով սպանվել են Աշտարակի շրջխորհրդի գործկոմի նախագահ Հովհաննես Սուքիասյանը և նրա վարորդ Վարուժան Աբրահամյանը, 1993թ. մայիսի 3-ին՝ ՀՀ Երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյանը, ուղևոր Ժորա Իսահակյանը, վարորդ Հակոբ Ունիկյանը:
Իսկ ՀՀ դատախազության քննչական վարչության պետ Վլադիմիր Գրիգորյանին սպանելու՝ Վ.Սիրադեղյանի հանձնարարությունը բանդան ձախողել է:
Վ.Գրիգորյանը բարձրաստիճան առանձին պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված պաշտոնեական դիրքի չարաշահումների վերաբերյալ քրեական գործերով նախաքննություն կատարելու համար ՀՀ Գերագույն Խորհրդի 1994թ. փետրվարի 28-ի որոշման համաձայն կազմված հատուկ քննչական խմբի ղեկավարն է եղել:

Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:

Անկախ

Արազ Օզբիլիսը կտեղափոխվի՞ «Գալաթասարայ»

աօ27142Լուրեր են  շրջում, որ Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսն առաջիկայում կարող է տեղափոխվել թուրքական «Գալաթասարայ» և վերջինիս ներկայացուցիչները որպես փոխհատուցում պատրաստ են վճարել 10 մլն եվրո:

24-ամյան հայ ֆուտբոլիստի գործակալ Վալերի Հովհաննիսյանը պարզաբանել է.

«Խոսակցությունները շատ են, սակայն ներկայումս Օզբիլիսը «Սպարտակի» խաղացող է, և թիմում նրա մոտ ամեն ինչ կարգին է: Եթե առաջարկ լինի, այդ մասին կմտածենք»:

 

Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականից ցանկացած անակնկալ սպասելի է

պորտbig_1393315328_9921328Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականը Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությունում ցանկացած անակնկալ կարող  մատուցել: Թիմի  գլխավոր մարզիչ Պաուլու Բենտուն հավաքական է հրավիրել 30 ֆուտբոլիստի, աշխարհի առաջնությանը նրանցից կմասնակցի 23-ը:

Ահա թե ովքեր են թեկնածուները`

Դարպասապահներ

Անտոնի Լոպեշ («Լիոն»), Բետու («Սևիլիա»), Էդուարդու («Բրագա»), Ռուի Պատրիսիու («Սպորտինգ»)

Պաշտպաններ

Անդրե Ալմեյդա («Բենֆիկա»), Անտունեշ («Մալագա»), Բրունու Ալվեշ («Ֆեներբախչե»), Ֆաբիո Կոենտրաո («Ռեալ»), Ժոաու Պերեյրա («Վալենսիա»), Լուիշ Նետու («Զենիթ»), Պեպե («Ռեալ»), Ռիկարդո Կոշտա («Վալենսիա»), Ռոլանդու («Ինտեր»)

Կիսապաշտպաններ

Անդրե Գոմեշ («Բենֆիկա»), Ժոաու Մարիու («Վիտորիա Սետուբալ»), Ժոաու Մոուտինյու («Մոնակո»), Միգել Վելոզու («Դինամո» Կիև), Ռաուլ Մեյրելեշ («Ֆեներբախչե»), Ռուբեն Ամորիմ («Բենֆիկա»), Վիլյամ Կարվալյու («Սպորտինգ»)

Հարձակվողներ

Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»), Էդեր («Բրագա»), Էլդեր Պոշտիգա («Լացիո»), Ուգու Ալմեյդա («Բեշիքթաշ»), Իվան Կավալյերո («Բենֆիկա»), Նանի («Մանչեսթեր Յունայթեդ»), Ռաֆա («Բրագա»), Ռիկարդու Կուարեժմա («Պորտու»), Վարելա («Պորտու»), Վիեյրինյա («Վոլֆսբուրգ»):

Խաբեությամբ գումար հափշտակողին հայտնաբերեցին

ձերբակալությունՄայիսի 13-ին ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել 1986 թ. ծնված Օֆելյա Բ.-ն և hայտնել, որ ապրիլի 23-ին Երևանի Գյուլբենկյան փողոցի թիվ 25 շենքի բակում 1971 թ. ծնված Արթուր Ն.-ն խաբեությամբ և վստահությունը չարաշահելով` իրենից հափշտակել է 70.000 դրամ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 11.00-ին, Երևանի Մամիկոնյանց և Շահսուվարյան փողոցների խաչմերուկից Արթուր Ն.-ն բերման է ենթարկվել բաժին և խոստովանել կատարածը:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

Փամփուշտ և ինքնաձիգի պահունակ` կամավոր

փամփուշտՈստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և Վայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մայիսի 13-ին, ժամը 15.00-ին, 1958 թ. ծնված Վալերիկ Մ.-ն կամավոր հանձնել է 5,45 մմ տրամաչափի 75 և 7,62 մմ տրամաչափի 39 փամփուշտ և ինքնաձիգի պահունակ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Անկախ

Ոստիկանություն բերման ենթարկվածի մոտ ատրճանակ է հայտնաբերվել

ատրճանակի բռնակով հարվածել էՄայիսի 13-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության և Ավանի բաժանմունքի ծառայողները Ավանի Իսահակյան թաղամասի թիվ 2/2 շենքի մոտից, զենք և ռազմամթերք պահելու կասկածանքով, Ավանի բաժանմունք բերման են ենթարկել 1967 թ. ծնված Վարդան Ն.-ին, որի մոտ հայտնաբերվել է «ՏՏ» տիպի ատրճանակ` դատարկ փամփշտատուփով:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:

Անկախ

Խուզարկություն` մի քրեական գործի շրջանակներում

փամփուշտՄայիսի 13-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում խուզարկություն են կատարել 1962 թ. ծնված Ջիվան Մ.-ի տանը, որտեղից հայտնաբերվել է 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացան, 2 տարայով վառոդանման զանգված, 41 սմ երկարության դետոնացիոն քուղ, 16 մմ տրամաչափի 12 և 5.6 մմ տրամաչափի` 2 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Ջիվան Մ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

Անկախ

Երևանում կմրցեն Լատվիայի և Հայաստանի ֆուտբոլի վետերանների հավաքականները

ֆուտբոլ27560Մայիսի 14-ին Երևան կայցելի  Լատվիայի ֆուտբոլի վետերանների հավաքականը:

Կկայանա ընկերական երկու խաղ ֆուտբոլի Հայաստանի և Լատվիայի վետերանների հավաքականների միջև:

«Բանանց» ֆուտբոլային ակումբի մարզադաշտում հանդիպումները կանցկացվեն մայիսի 15-ին և 17-ին՝ ժամը 17:00-ին:

Պատահարներ Երևանի փողոցներում

ավտոպատահարԲախվել են «Միցուբիշի» և «ՎԱԶ-21144» մակնիշի ավտոմեքենաներ

Մայիսի 13-ին, ժամը 23.40-ին, Երևանի Կիևյան փողոցի թիվ 30 շենքի դիմաց իրար են բախվել «Միցուբիշի» և «ՎԱԶ-21144» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21144»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Շղթայական պատահար Երևանի Արշակունյաց պողոտայում

Մայիսի 13-ին, ժամը 23.10-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 12 շենքի դիմաց բախվել է կայանված «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ ինքնաբերաբար առաջ գնալով` բախվել է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի, վերջինս էլ առաջ գնալով` վրաերթի է ենթարկել «Շկոդա»-ի և «Տոյոտա»-ի վարորդներին, կայանված «Մերսեդես-Բենց»-ի վարորդին և մի քաղաքացու, ապա բախվել «Մերսեդես-Բենց»-ին:
«Տոյոտա»-ի վարորդը, «Շկոդա»-ի վարորդը, «Մերսեդես-Բենց»-ի վարորդը և վրաերթի ենթարկված քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

«ԲՄՎ»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի քարերին

Մայիսի 14-ին, ժամը 02.20-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 27-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի քարերին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 Անկախ

Վրաերթ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում

շտապ-օգնությունՄայիսի 13-ին, ժամը 21.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 6 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 76-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Անկախ

Անդրանիկ Թեյմուրյանն Իրանի ֆուտբոլի հավաքականի կազմում հնարավոր է մասնակցի Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությանը

աթandranik-teymuryanԲրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցների թվում հնարավոր է լինի նաև հայ ֆուտբոլիստ:

Մասնավորապես, Իրանի հավաքականի թիմի ընդլայնված կազմում է իրանական «Էսթեղլալի» 31-ամյա կիսապաշտպան Անդրանիկ Թեյմուրյանը: Նա երկար ժամանակ եղել է Իրանի հավաքականի ավագը, այդ թիմի միակ քրիստոնյա ֆուտբոլիստը:

Իրանի հավաքականի խմբային փուլի մրցակիցներ են`  Նիգերիայի, Արգենտինայի, Բոսնիա-Հերցեգովինայի ներկայացուցիչները:

Դարպասապահներ

Դանիել Դավարի («Այնտրախտ» Բրաունշվեյգ), Ալիրեզա Հագիգի («Ռուբին»), Ռահման Ահմադի («Սեպահան»), Սոուշա Մականի («Ֆուլադ Հուզեստան»):

Պաշտպաններ

Հոսրո Հեյդարի, Ամիր Սեդահի, Հասեմ Բեիկաձե (բոլորը՝ «Էսթեղլալ»), Հուսեյն Մահինի, Յալալ Հոսեյնի, Մերդադ Պուլադի (բոլորը՝ «Պերսեպոլիս»), Ստիվեն Բայթաշուր («Վանկուվեր»), Պեժման Մոնտեզերի («Ում Սալալ»), Մոհամեդ Հանզադե («Զոբ Ահան»), Ահմեդ Ալենեմեխ («Նաֆթ»), Էհսան Հայսաֆի («Սեպահան»):

Կիսապաշտպաններ

Ջևադ Նեկունամ («Ալ Քուվեյթ»), Անդրանիկ Թեյմուրյան («Էսթեղլալ»), Ռեզա Հագիգի («Պերսեպոլիս»), Հադադիֆար («Զոբ Ահան»), Գասեմ Ռահմանի («Ֆուլադ Հուզեստան»), Ալիրեզա Յահանբաշխ («Նեյմեգեն»), Աշկան Դեժագա («Ֆուլհեմ»):

Հարձակվողներ

Մասուդ Շոդժեն («Լաս Պալմաս»), Մոհամեդ Հալատբարի, Քարիմ Անսարիֆարդ (երկուսն էլ՝ «Պերսեպոլիս»), Մեհդի Շաֆիրի («Սեպահան»), Ռեզա Գոոչանեիժադ («Չարլթոն»), Սերդար Ազմուն («Ռուբին»):

 

 

Վազգեն Մանուկյանը՝ ՌԴ դեսպանի հայտարարության և ՀԽ արձագանքի մասին

Վազգեն Մանուկյան-Պարո՛ն Մանուկյան, երեկ Հանրային խորհուրդն արձագանքել է Հայաստանում ՌԴ դեսպան Ի. Վոլինկինի հայտարարությանը, ըստ որի «պետք է նոր մեթոդներ գործադրել հայ-ռուսական հարաբերություններում սեպ խրելու ցանկություն ունեցող ոչ կառավարական կազմակերպությունները չեզոքացնելու համար»՝ դեսպանի հայտարարությունն համարելով ոչ կոռեկտ ու անընդունելի: Նախ ինչո՞ւ էր այն ոչ կոռեկտ:

– Ռուսաստանի դեսպանը, ինչպես և Միացյալ նահանգների դեսպանը, որպես մարդ, իրավունք ունեն ցանկացած կարծիք ունենալու, և եթե մենք գտնում ենք, որ  կարծիքների բազմազանությունն ու ազատ արտահայտումը արժեք է, ապա ֆորմալ տեսակետից զարմանալի է, թե այդ դեպքում ինչո՞ւ ենք վրդովվում, որ Ռուսաստանի դեսպանը այս հայտարարությունն արեց կամ ԱՄն-ի դեսպանը հայտարարեց, որ այդ կուտակային համակարգը ճիշտ է:

Սակայն  պետք է հաշվի առնել մի կարևոր հանգամանք. դիվանագետները, որ գտնվում են տվյալ երկրում, պետք է ավելի զգույշ լինեն իրենց արտահայտություններում և որոշակի սահմանափակումներ դնեն իրենց խոսքում՝ հատկապես, որ դրանք մեծ երկրների դեսպաններ են փոքր պետություններում: Փոքր ժողովուրդներն ու  պետությունները շատ զգայուն են խոշոր պետությունների դեսպանների արտահայտությունների նկատմամբ, քանի որ երբեմն տպավորություն է ստեղծվում, որ նրանք ուզում են կառավարել մեր ներքին կյանքը, ինչը հակասում է մեր ազգային, մարդկային արժանապատվությանը:

Չնայած պետք է ասեմ, որ և՛ Միացյալ Նահանգների, և՛ Ռուսաստանի դեսպանի դեպքում եղել է կարծիքների անկեղծ արտահայտում, ոչ թե նպատակ է հետապնդել թելադրել ինչ որ բան: Պետք է նաև նշեմ, որ արհեստական ուռճացում էլ եղավ հանրության կողմից: Սակայն, կրկնում եմ, դա նրանից, է, որ ցանկացած երկրի դեսպան  ունի որոշակի սահմանափակումներ իր հայտարարություններում: Դա է, որ մենք անվանում ենք ոչ կոռեկտություն:

-Իսկ ինչո՞ւ էր այն անընդունելի:

-Անընդունելին արդեն այլ հարց է: Ընդհանրապես, չկա բարիք, առանց չարիքի: Երբ որ դու ազատ հասարակություն ես ստեղծում, առաջ են գալիս երևույթներ, որոնք շատերի համար անընդունելի են: Համացանցով, մամուլով, հասարակական կազմակերպություններով երբեմն քարոզվում են մեզ համար ոչ ընդունելի  գաղափարներ ու սկզբունքներ, երբեմն էլ, առիթից օգտվելով, առանձին մարդկանց խմբեր թշնամական նպատակներից ելնելով՝  քո երկրի ներսում կարող են ստեղծել քարոզչություն: Բայց եթե դու սկսես թեկուզ բարի նպատակներով սահմանափակումներ մտցնել, վերջիվերջո կդառնաս տոտալիտար պետություն: Դեպի դժոխք տանող ճանապարհը սալապատված է բարի նպատակներով: Այստեղ իսկապես կա պրոբլեմ, բայց ես կարծում եմ, որ պրոբլեմի լուծումը հետևյալն է. դու այնքան առողջ, ամուր ու վստահ հասարակություն պետք է ունենաս, այնքան ամուր արժեհամակարգ, որ այդ քարոզչությունները փոքր կղզյակներից ավելին չկարողանան դառնալ և չվտանգեն քո ներքին կյանքը: Կա նաև միջազգային պրոբլեմ այդ հարցերի վերաբերյալ՝ ահաբեկչություն, բարոյականության հետ կապված հարցեր և այլն: Դրանք միջազգային խնդիրներ են, և մենք տեսնում ենք, որ տարբեր երկրներ փորձում են սահմանափակումներ մտցնել իրենց երկրներում դրանց դեմ պայքարելու համար: Սակայն այս գլոբալ կոմունիկացիաների աշխարհում մի երկրի սահմանափակումն ազդեցիկ չի կարող լինել, փոխարենը լուրջ ազդեցություն կունենա այն, որ բոլոր երկրների կոնսենսուսով որոշակի սահմանափակումներ մտցվեն որոշակի քարոզչությունների դեմ: Իսկ արանքում մնում է, որ դու ատամներդ սեղմած պաշտպանես ազատությունը՝ չնայած այդ ազատության վրա երբեմն չար ծաղիկներ են աճում:

Հիշեցնենք, որ երեկ Հանրային խորհուրդն արձագանքել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Ի. Վոլինկինի հայտարարությանը՝ այն համարելով ոչ կոռեկտ ու անընդունելի:

Անկախ