Լեզուն այնքան զգացմունքային չէ, որքան ժեստերը

10268302_634542316638213_1507110370_nՄայիսի 16-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացավ հաշմանդամության խնդրիրներին նվիրված «Աղջիկը լուսնի վրա» պարային  ներկայացման մասին պատմող ֆիլմի պրեմիերան:

Փետրվարի 26-ին ցուցադրված «Աղջիկը լուսնի վրա» ներկայացումը յուրահատուկ էր նրանով, որ դրա մեջ միասին կողք կողքի հանդես էին գալիս հաշմանդամություն ունեցող և չունեցող պարողներ:
Ներկայացումը կայացել էր ԱՄՆ դեսպանատան և «Կյանքը առանց սահմանների» ծրագրի նախաձեռնությամբ, այն ինքնատիպ էր նրանով, որ ցուցադրվում էր այն երկխոսությունը, որն առաջանում է ֆիզիկական խնդիրներ ունեցող մարդկանց եւ առօրյա կյանքով ապրողների միջեւ:

Հաշմանդամությունը դատավճիռ չէ, ընդունիր քեզ այնպես, ինչպես  որ կաս: Ապրել է պետք, այլ ոչ թե գոյատևել: Դու կարող ես ողջ աշխարհին ասել, որ դու էլ ես անհատ, դու էլ ունես հարգանքի և սիրո կարիք: Մի՛ կարծիր, թե դա անհնար է, և պատճառներ մի՛ փնտրիր:

«Աղջիկը լուսնի վրա» վավերագրական ֆիլմի ռեժիսոր Արեն Մալաքյանը archive2.ankakh.com-ի հետ զրույցում նշեց, որ նկարահանումները տեւել են 5 ամիս, նրանք ապրել եւ փորձել են ցույց տալ, թե ինչ է կատարվում հաշմանդամություն ունեցող երիտասարդների հետ, ովքեր պարում են: Նրանք հերոսներ էին, խոսքերն ավելորդ են. «Հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, նրանք ի վերջո պարեցին բեմում, եւ դա իդեալական էր: Պրոֆեսիոնալ պարողները ջանք չէին խնայում եւ ամեն կերպ փորձում էին հաշմանդամներին ներգրավել ու դառնալ հավասար, դա իրենց մոտ ստացվեց եւ ֆիլմում հստակ երեւում է»:

Ռեժիսորի խոսքով ֆիզիկական արատ չունեցող մարդիկ չեն կարող պատկերացնել, թե ինչքան ուժեղ ու անբացատրելի է հաշմանդամների ցավը, մենք պետք է պարզապես ծիծաղենք մեր փոքրիկ դժվարությունների վրա. «Ֆիլմում նկարահանված երիտասարդները երազկոտ, խելացի, բարի եւ ուժեղ էին, նայելով նրանց միայն հպարտություն էի զգում: Մեր լեզուն այնքան ուժեղ ու զգացմունքային չէ, որքան իրենց ժեստերը, ֆիլմում նրանք անկեղծ էին»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 

Հենրիխ Մխիթարյանի թիմը` ընդդեմ Գերմանիայի չեմպիոնի

բբDownloadedFileԱյսօր կկայանա ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը: Բեռլինում կմրցեն Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», և  Մյունխենի «Բավարիան»։

Գրավախաղերի կազմակերկիչները հաղթանակի հասնելու հարցում նախապատվությունը տալիս են Գերմանաիյի չեմպիոն «Բավարիային»:

Բուքմեյքերներն այդ թիմի հաղթանակի համար սահմանել են 1,97, իսկ դորտմունդցիների թիմի հաղթանակի` 3,3 գործակիցը։ Ոչ-ոքին ունի 3,8 գործակիցը։

Խաղը Երևանի ժամանակով կսկսվի ժամը 22։00-ին։

Նյու Յորքի Թուրքական ֆիլմերի փառատոնի առաջին օրվա հասույթը հատկացվել է զոհված և վիրավորված հանքափորների ընտանիքներին

filmՆյու Յորքում ընթացող Թուրքական ֆիլմերի փառատոնի առաջին օրվա ցուցադրություններից ստացված հասույթը տրամադրվել է Սոմայի ածխահանքի պայթյունից տուժած հանքափորներին: Փառատոնի բացմանը ցուցադրվել է անցած տարի հեղինակավոր «Օսկար» ամենամյա կինոփառատոնին առաջադրված «Թիթեռնիկի երազը» («Kelebeğin rüyası») ֆիլմը: Հանդիսատեսը մեկ րոպե լռությամբ հարգել է զոհված 299 հանքափորների հիշատակը: Արդյունքում հավաքված 55 հազար դոլար գումարը կփոխանցվի զոհված և վիրավորված հանքափորների ընտանիքների օգնության հիմնադրամին: Փառատոնը կտևի մինչև մայիսի 25-ը: Սոմայի ողբերգության հետ կապված՝ նախատեսված պաշտոնական ընդունելությունը  տեղի չի ունենա:

Էդգար Մանուչարյանը ևս երկու տարի կխաղա ռուսական «Ուրալում»

էմEdgar_ManucharyanՖուտբոլի Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը երկու տարով երկարաձգել է Եկատերինբուրգի «Ուրալի» ղեկավարության հետ աշխատանքային պայմանագիրը:

27-ամյա Մանուչարյանը 2012-ից կրում է «Ուրալի» մարզազգեստը:

Փորձագետները կամփոփեն բուհեր այցելության արդյունքները

երևանի գյուղատնտեսական համալսարանԱվարտվեց հավատարմագրման գործընթացի շրջանակներում փորձագիտական խմբերի այցելությունը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, ՀՀ պետական կառավարման ակադեմիա և Երևանի գյուղատնտեսական համալսարան: Ավելի վաղ փորձագետներն այցելել էին նաև Երևանի «Հայբուսակ» և «Մխիթար գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարաններ

Փորձագետները մայիսի 5-14-ը ուսումնասիրություն են կատարել ՀՊՏՀ-ում և Գյումրու ու Եղեգնաձորի մասնաճյուղերում, իսկ մայիսի 12-16-ը`ՀՀ պետական կառավարման ակադեմիայում և Երևանի գյուղատնտեսական համալսարանում: Այցելության ընթացքում  փորձագետները հանդիպում-քննարկումներ են ունեցել բուհերի ռեկտորների, պրոռեկտորների, դեկանների, ամբիոնների վարիչների, ուսանողական ինքնակառավարման մարմինների, ուսանողների, բուհերի շրջանավարտնեևրի, պոտենցիալ գործատուների հետ:

Մինչ այցելությունը բուհերը ներկայացրել էին ինքնավերլուծություն` հավատարմագրման կարգի պահանջների համաձայն: Այցելության ընթացքում հարց ու պատասխանի միջոցով փորձագետները պարզեցին նաև առանձին խմբերի կարծիքը առաջադրված հարցերի շուրջ:

Փորձագիտական խմբերում ընդգրկված են երեք  հայաստանյան փորձագետներ, մեկ միջազգային փորձագետ և մեկ ուսանող:  Հավատարմագրումը կազմակերպում և իրականացնում է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը  (ՈԱԱԿ)

Այսքանով ավարտվում են փորձագետների այցելությունները ներկայում ինստիտուցիոնալ հավատարմագրում  անցնող հինգ բուհեր:

Այցից հետո փորձագետները կներկայացնեն իրենց դիտարկման արդյունքները: Յուրաքանչյուր խմբի ղեկավարը  կամփոփի  դրանք ու  կներկայացնի  զեկույց, որն էլ կուղարկվի բուհին:  Ուսումնական հաստատությունը  կարող է ներկայացնել իր դիտարկումները, որից հետո զեկույցն  ավարտական տեսքի կբերվի:

Բուհը, վերջնական  զեկույցի և կից խորհրդատվության հիման վրա, պետք է մշակի իր հետագա բարելավման պլանը, որի իրագործումը սահմանված ժամկետում  կնպաստի կրթության որակի բարձրացմանը:

Գործընթացի ավարտական փուլը կդառնա հավատարմագրման հանձնաժողովի որոշման  հրապարակումը:

Պայքարը կշարունակեն Ալավերդիի, Վանաձորի, Արցախի հանդբոլի պատանեկան հավաքականները

1026953Գյումրիում ավարտվեց մինչև 14 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնության առաջին շրջանի մրցաշարը: Վերջին տուրում Ալավերդիի հավաքականը (մարզիչ` Աշոտ Հակոբյան) 23:22 (11:10) հաշվով hաղթեց Վանաձորի թիմին և վաստակած 6 միավորով գրավեց առաջին տեղը:
Վանաձորցիները 4 միավորով հանգրվանեցին 2-րդ հորիզոնականում: 2 միավորով 3-րդ տեղը զբաղեցրեց Արցախի հավաքականը, որը 24:16 (13:11)  հաղթեց Գյումրիի թիմին: Վերջինս, տանուլ տալով բոլոր խաղերը, եզրափակեց մրցաշարային աղյուսակը:
Այսպիսով, առաջին երեք տեղերը գրաված հավաքականները պայքարը կշարունակեն Հայաստանի առաջնությունում:

Բարձր մակարդկով կազմակերպված ստուգատեսի փակման հանդիսավոր արարղության ժամանակ Գյումրիի քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետ Մեխակ Ղազարյանը  գեղեցիկ հուշագավաթ հանձնեց առաջին տեղը գրաված Ալավերդիի հավաքականին:

Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանն առայժմ երկրորդն է

chess-1Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը Իսպանիայի Յուկմայոր քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրաշարում կայացած վեց տուրից հետո վաստակել է 5 միավոր և ընթանում է երկրորդ տեղում:

Աղյուսակը 6 միավորով գլխավորում է գրոսմայստեր Սերգեյ Ֆեդորչուկը (Ուկրաինա):

Հաղթանակ և պարտություն Տաշքենդում

ափ46814242_PashikianԳրոսմայստերներ Արման Փաշիկյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը մասնակցում են Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող Գեորգի Աղզամովի 8-րդ հուշամրցաշարին:

Առաջին տուրում Փաշիկյանը (նկարում) հաղթանակ տարավ, իսկ Հովհաննիսյանը պարտություն կրեց:

Հետախուզվողը պատսպարվել էր հողատարածքում

ձերբակալվել էՄայիսի 16-ին, ժամը 09.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Ներքին Չարբախի թիվ 249 հողատարածքից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Արթուր Ա.-ին, որը մայիսի 15-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 117 (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) և 118 (Ծեծը) հոդվածների մեղադրանքով:

 

Հայ շախմատիստները «Աշխարհի պատանի աստղեր» մրցաշարում

25441 chessՄիջազգային վարպետներ Տիգրան Հարությունյանը և Դավիթ Պառավյանը Ռուսաստանի Կիրիշի քաղաքում անցկացվող շախմատի «Աշխարհի պատանի աստղեր» մրցաշարում խաղացված երեք տուրից հետո 2,5-ական միավորով գլխավորում են աղյուսակը:

ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Մ. Մարտիրոսյանն ունի 1,5 միավոր:

Վարչապետն ընդունել է ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողներին

11308_am_1ՀՀ վարչապետ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի (ՀՊՏՀ) նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողական խորհրդի անդամներին: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը:
Կառավարության ղեկավարն ընդունել է ուսանողներին՝ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողական խորհրդի նախագահի ընտրության առնչությամբ ստեղծված իրավիճակին ծանոթանալու և խնդրին լուծում տալու նպատակով: Ուսխորհրդի անդամները տեղեկացրել են վարչապետին, որ ընդհանուր առմամբ գոհ են բուհի աշխատանքից, սակայն ընտրության կարգի հետ կապված որոշակի առարկություններ ունեն: Մասնավորապես, դժգոհությունը պայմանավորված է մասնաճյուղի տնօրինության կողմից կանոնադրությունում ընտրության ընթացակարգի փոփոխությամբ, ինչի արդյունքում ուսխորհրդի նախագահի ընտրության իրավունքը վերապահվում է պրոֆեսորադասախոսական կազմին, այլ ոչ թե ուսանողներին (ինչպես նախկինում է եղել): Այդ պատճառով ուսանողները երկու օր առաջ բոյկոտել են ուսխորհրդի նախագահի ընտրությունը, և տնօրինությունը համաձայնվել է այն կազմակերպել ուսանողների նախընտրած կարգին համապատասխան: Լսելով ուսանողներին՝ վարչապետը հանձնարարել է Կորյուն Աթոյանին բացատրություն պահանջել բուհի տնօրինությունից նման մոտեցման համար և անհրաժեշտ համարել ուսխորհրդի նախագահի ընտրության անցկացումն ուսանողների նախընտրած կարգով:
Ուսանողական խորհրդի անդամները շնորհակալություն են հայտնել Հովիկ Աբրահամյանին իրենց ընդունելու, բուհի բոլոր խնդիրներն ուշադրության կենտրոնում պահելու և դրանց արձագանքելու համար: Վարչապետը խոստացել է ուսանողներին առաջիկայում այցելել ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղ և տեղում մանրամասն ծանոթանալ նրանց հուզող հարցերին:

 

Ադրբեջանցիները շաբաթվա ընթացքում հրադադարի ռեժիմը խախտել են շուրջ 300 անգամ

հրադադարՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մայիսի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն:

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Սոմայի ածխահանքում կրկին հրդեհ է բռնկվել, ներսում դեռ 3 հանքափոր է մնում

somaԹուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզի վերջին հայտարարության համաձայն՝ Սոմայի ածխահանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 299-ի: Նախարարը նշել է, որ ածխահանքում կրկին հրդեհ է բռնկվել: «Ածխահանքի մեկ այլ մասում հրդեհ է բռնկվել: Մոտ 200-300 մ ավելի խորը մի կետում: Առայժմ այն տեղային բնույթի է, սակայն կարևոր  և անհրաժեշտ է ուշադրություն հրավիրել դրան: Ներսում ամենաշատը 3 հոգի է մնացել: Հրդեհը դեռ նոր է բռնկվել, 30-45 րոպե առաջ: Գիշերը շատ արդյունավետ աշխատանք է տարվել: Փրկարարական ծառայությանը հաջողվել է 15 հոգու դուրս բերել: Անելու ենք անհրաժեշտ ամեն ինչ»,-հայտարարել է նախարար Յըլդըզը:

Վրաերթ կատարած ավտոմեքենայի վարորդը ներկայացել է ոստիկանություն

ՀՀ-ոստիկանություն2Մայիսի 12-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից Երևանի Իսահակյան փողոցի թիվ 22 հասցեի դիմաց Գրիգոր Ս.-ին վրաերթի ենթարկելու մասին:
Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վրաերթը կատարել է 1978 թ. ծնված Աննա Խ.-ն, որը անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ ժամը 19.30-ին ներկայացել է բաժին:
Կատարվում է քննություն:

 

Խանութից և փոստային բաժանմունքից կատարված գողությունների հետքերով

ձերբակալությունՄայիսի 10-ին ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում էր ստացվել մի խանութից և նույն շինությունում գտնվող «Հայփոստ» ՓԲԸ Ջրաշենի փոստային բաժանմունքից կատարված գողության մասին:
Մայիսի 16-ին, ժամը 13.45-ին, մեղայականով բաժին է ներկայացել 1991 թ. ծնված Հրայր Ղ.-ն և հայտնել, որ գողությունները կատարել է ինքը:
Գողոնն առգրավված է:
Հրայր Ղ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

Ջենիֆեր Լոպեսը բուսակեր է դարձել

510b8b3e-9909-f038-9909-f037d37844c4.photo.0Շատ են այն երաժիշտները որոնք բուսակեր են: Վերջերս նրանց շարքն է անցել նաև Ջենիֆեր Լոպեսը: Երգչուհին հայտնել է, որ վաղուց էր ցանկանում դառնալ բուսակեր ու վերջապես կատարեց իր ընտրությունը: Եվ վստահեցնում է, որ հիմա շատ ավելի լավ է զգում:

“Այո, ես իսկապես էլ շատ ավելի լավ եմ  զգում: Բոլորին էլ խորհուրդ եմ տալիս փորձել: Առավոտյան արթնանում ես ու գերազանց ես քեզ զգում”,-հայտարարել է Լոպեսը:

Երգչուհին նշել է, որ միայն կարագն է կարոտում, սակայն, ի ուրախություն իրեն, արդեն գտել է դրան համարժեք բուսականը, որը համով կարագից չի  տարբերվում”:

Անկախ

14-ամյա տղան հայտնաբերվել է

տղաԻնչպես տեղեկացրել էինք` մայիսի 3-ին ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում էր ստացվել Գավառի թիվ 4 հիմնական դպրոցի 6-րդ դասարանի աշակերտ, Գավառի մանկատան սան Արևշատ Զախարյանի անհայտ կորելու մասին:
Մայիսի 16-ին, ժամը 21.35-ին, Գավառի մանկատան տնօրենը ոստիկանություն է հայտնել, որ նույն օրը, ժամը 21.00-ին, տղան հայտնաբերվել է Երևան քաղաքի Ջրվեժ թաղամաս տանող ճանապարհին, Բագրևանդ փողոցում գտնվող բենզալցակայանի մոտ:
Ա. Զախարյանը տեղափոխվել է «ՀՕՖ» երեխաների աջակցության կենտրոն:

 

Իտալիայում բանտային կալանքի ժամկետը կկրճատվի ընթերցանության դիմաց

2k7QGRZP-234Կալաբրիի տարածաշրջանային կոմիտեն հավանության է արժանացրել օրենքի  այն նախագիծը, որով նախատեսվում է գրքեր կարդալու դիմաց կրճատել բանտային ժամկետը, յուրաքանչյուր գրքի դիմաց` 3 օր: Մեկ տարում ընթերցանությամբ կարելի է կրճատել մինչև 48 օր, դա նշանակում է, որ բանտարկյալը պետք է  12 ամսվա ընթացքում 16 գիրք կարդա:

Տվյալ առաջարկը տարածվում է միայն այն կալանավորների վրա, որոնց պատժաժամկետը առնվազն 6 ամիս է: Իսկ խաբեությունից  խուսափելու նպատակով, պրոգրեսին հետևելու են  բանտում կրթությամբ զբաղվող մարդիկ:

Հիմա նման  նախագիծ է քննարկվում նաև Բրազիլիայում, որը պետք է դեռևս հավանության արժանանա Կալաբրիի տարածաշրջանային խորհրդում:

Իսկ Իտալիայի բանտերում գրական շաբաթ է կազմակերպվել: Երեկվանից սկսած իտալացի 65 գրող է այցելելու  150 բանտ` զրուցելու գրքերի, գրականության դերի մասին: Նրանք մտադիր են  կիսվել իրենց ընթերցողական ու գրողական փորձով:

Գաղափարի հեղինակը լրագրող ու գրող Մարկո Ֆերարին է, որը իտալական բանտերն ավելի մարդասիրական դարձնելու կոչ է անում: Նա իր գործընկերներին առաջարկել է բանտեր այցելել` հասկանալով, թե որքան կարևոր է գրավոր խոսքը որպես  անազատության, պայմաններում անհատականությունը պահպանելու միջոց ու մեթոդ:

Անկախ

Այս տարի նման ակցիա առաջին անգամն է անցկացվում, սակայն ապագայում կազմակերպիչները ցանկանում են նաև մշակույթի մյուս գործիչներին էլ ներգրավել: