Մեքսիկայում պաշտոնյան հեռացվել է աշխատանքից դստեր վարքագծի պատճառով

i (3)Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն պաշտոնից հեռացրել է Սպառողների պաշտպանության գործակալության ղեկավարին  վերջինիս դստեր` հոր պաշտոնական դիրքը չարաշահելու համար:

Աղջիկը, զայրանալով, որ մայրաքաղաքի հայտնի ռեստորանում իր ուզած սեղանը չեն տրամադրել, փորձել է հոր կապերը գործի դնելով, փակել հաստատությունը: Պաշտոնյայի դստեր վարքագիծը վրդովմունք է առաջացրել երկրում:

Մեքսիկայում պաշտոնից ազատելը հազվադեպ երևույթ է, քանի որ այնտեղ հաճախ հարցերը լուծում են անձնական ու ծառայողական կապերը գործի դնելով: Դա ազդարարում է, որ երկրում դրական տեղաշարժ կա իշխանությունը չարաշահելու դեմ պայքարում:

Երուսաղեմում ոստիկանները ձիերով դուրս են եկել Իսրայելի ստեղծման 65-րդ տարելիցը նշելու համար փողոցներ դուրս եկած տասնյակ հազարավոր պաղեստինցի ցուցարարների դեմ

i1Իսրայելի ոստիկանությունը ձիերով դուրս է եկել տասնյակ հազարավոր պաղեստինցիների դեմ, որոնք դուրս էին եկել փողոցներ՝ նշելու հրեական պետության ստեղծման 65-րդ տարելիցը:

Կատաղի բախումներ են տեղի ունեցել Իսրայելի անվտանգության ուժերի և պաղեստինցիների միջև, որոնք նշում էին «նակբայի» կամ աղետի օրը:

i5Պաղեստինցիները յուրաքանչյուր տարի մայիսի 15-ին ցույցեր են կազմակերպում՝ բողոքելով 1948թ-ի Արաբ-Իսրայելական պատերազմի ընթացքում իրենց մասսայական տեղահանման դեմ:

Արևմտյան ափի երկայնքով 65 վայրկյան ազդանաշան է հնչել՝ ազդարարելով «նակբայի» 65 ամյակը:

Հազարավոր ցուցարարներ Պաղեստինի մահացած առաջնորդ Յասեր Արաֆաթի գերեզմանոցից քայլել են դեպի քաղաքի կենտրոն: Նրանցից շատերը որպես սգի նշան սև հագուստ էին կրում, ինչպես նաև պարզել էին Պաղեստինի դրոշները և հսկայական բանալիներ, որոնք խորհրդանշում էին հետևում թողած իրենց տուն:

«Վերադարձի իրավունքը» չի մեռնի վանկարկում էին ցուցարարները: Կեսօրից հետո դպրոցները փակվել էին, քանի որ ծնողները իրենց երեխաներին բերել էին ցույցի:

Իսրայելցի զինվորականը հայտնել է, որ ցուցարարները ոստիկանության վրա քարեր են նետել, իսկ վերջիններս պատասխանել են արցունքաբեր գազով: Հեբորն քաղաքի մոտակայքում ցուցարարները ռումբ են նետել ոստիկանության մեքենայի վրա, որը շրջվել է և վիրավորել չորս ոստիկանի:

Երուսաղեմում ոստիկանները ձիերով դուրս են եկել ցուցարարների դեմ՝ ձերբակալվել է տասնչորս ցուցարարի:

Գազայում ցուցարարները երթ են կազմակերպել դեպի ՄԱԿ-ի գրասենյակ՝ վանկարկելով, որ իրենք երբեք տեղի չեն տա և զիջումների չեն գնա իրենց հողերի հարցում:

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը հեռուստատեսությամբ իր ելույթում հայտնել է, որ աշխարհը իրենց է աջակցում՝ ավելացնելով, որ պաղեստինցիների նկատմամբ Իսրայլեի քաղաքականությունը միջազգային մակարդակով քննադատվում է:

 

Հրդեհ «Սպայկա» ՍՊԸ-ում

Հրդեհ «Սպայկա» ՍՊԸ-ումՄայիսի 15-ին, ժամը 23.58-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեում գտնվող «Սպայկա» ՍՊԸ-ում:

Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Հայտարարվել է հրդեհի բարդության «2-րդ» աստիճան:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հայտարարվել է հրդեհի բարդության «3-րդ» աստիճան:

Դեպքի վայր է մեկնել ևս չորս մարտական հաշվարկ:

Դեպքի վայր են մեկնել ԳԾՊԾ օղակը, ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Դեպքի վայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատի երկրորդ մարտական հաշվարկը:

Դեպքի վայրում են գտնվում ՓԾ օրվա պատասխանատու փ/ծ գ-տ Հ.Եմիշյանը, ՀՀ ԱԻՆ ՓԾ ՕԿՎ ՃԿԿ պետ-ՕԿՎ պետի տեղակալ փ/ծ գ-տ Հ.Խանգելդյանը, ԵՓՎ պետ փ/ծ գ-տ Մ.Ղազարյանը, ԵՓՎ պետի տեղակալ փ/ծ փ/գ-տ Դ.Մարտիրոսյանը, ՓՈՒՎ պետ փ/ծ գ-տ Պ.Գյոզալյանը:

Օգնության է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ և երկու ավտոսանդուղք:

Դեպքի մասին տեղյակ են պահվել «1-02», «1-03», էլ. ցանցի և ՃՈ-ի հերթապահները:
Տուժածներ չկան:

Դեպքի վայր են մեկնել ևս չորս մարտական հաշվարկ:

Նախնական տվյալներով այրվում է 3 հարկանի շինությունն ամբողջությամբ` 2500քմ մակերեսով:

Դեպքի վայր է մեկնել «Նաիրիտ» ՓԲԸ-ի պահպանության ՀՀՋ-ից մեկ մարտական հաշվարկ`փրփրահեղուկով:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Զոհվել է մեկ, վիրավորվել մեկ զինծառայող

zinvor

15.05.2013թ., ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել, ինչի արդյունքում պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Իշխանի Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում: Վերջինս ընդունվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

Դ.Խաչատրյանը ձերբակալվել է:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Իրաքում ռումբերի պայթյուններից մահացել է 32 մարդ

Residents inspect the site of a bomb attack in the town of TajiԲարձրաստիճան պաշտոնյաների տեղեկություններով երեկոյան Բաղդադի շիաներով բնակցեված հատվածում ռումբների պայթյուններ են տեղի ունեցել, զոհվել է առնվազն 32 մարդ:

Այս հարձակումները տեղի են ունենում շիա կառավարության և փոքրամասնություն կազմող սունիների միջև լարվածության աճման հետևանքով:

Ոստիկանության և հիվանդանոցի աշխատակիցների տեղեկություններով՝ ամենաաղետալի պայթյուններից մեկը տեղի է ունեցել Սադր քաղաքի հարևանությամբ գտնվող ավտոկանգառում, որի հետևանքով մահացել է յոթ մարդ, իսկ 20-ը վիրավորվել են: Ըստ բարձրաստիճան պաշտոնյաների՝ բոլոր 11 ռումբների պայթյունները հարվածել են Բաղդադին, ինչպես նաև Կիրկուկ և Թարմիյա քաղաքներին:

Ոչ ոք պայթյունների պատասխանատվությունը իր վրա չի վերցրել, սակայն դրանք կրում են Իրաքում ալ-Քաիդիայի և այլ սունի ապստամբ խմբերի ձեռագիրը:

 

ԱԳ նախարարը հանդիպեց Եվրախորհրդի գլխավոր քարտուղարին

336. Minister Nalbandian met with COE SG 15.05.2013Մայիսի 15-ին Ստրասբուրգ ժամանելուն պես ԱԳ նախարար Էդվարդ Նալաբանդյանը ուղևորվեց Եվրոպայի խորհրդի կենտրոնակայան, ուր հանդիպում ունեցավ ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդի հետ։

Ողջունելով նախարար Նալբանդյանին՝ ԵԽ գլխավոր քարտուղարը նշեց, որ Հայաստանի նախագահությունը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում լավ նախապատրաստված է և կազմակերպության գործունեության տարբեր ուղղություններին առնչվող կարևոր միջոցառումներ են նախատեսված, ինչի մասին նա համոզվեց դեռ ապրիլ ամսին Երևան կատարած այցելության ժամանակ։
Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ԵԽ-ին անդամակցությունից 12 տարի անց նման հեղինակավոր կազմակերպության նախագահությունը ստանձնելը լավ հնարավորություն է, մարտահրավեր, բայց նաև պատասխանատվություն։ Հնարավորություն, որովհետև Հայաստանը լինելու է առաջատար դիրքերում, առաջնորդելու է ԵԽ անդամ երկրների ջանքերը՝ ուղղված ժողովրդավարական Եվրոպայի զարգացմանը: Մարտահրավեր, որովհետև եվրոպական մայրցամաքը այսօր բազմաթիվ մարտահրավերների առաջ է կանգնած, որոնք կարող են դժվարացնել ընդհանուր արժեքների ամրապնդումը և պատասխանատվությունը, քանի որ ԵԽ հաջողությունը կախված է ոչ միայն կազմակերպության յուրաքանչյուր անդամ երկրի ներդրած ջանքերից, այլ նաև այդ ջանքերի ճիշտ առաջնորդությունից։
«Հայաստանի նախագահության ընթացքում մեր լիակատար աջակցությունն ենք բերելու Եվրախորհրդում նախաձեռնված բարեփոխումների գործընթացին։ Նախագահության շրջանակներում նախատեսված են մի շարք կարևոր միջոցառումներ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի, անդամ երկրների խորհրդարանների, սահմանադրական դատարանների և խորհուրդների, տարածքային ինքնակառավարման մարմինների մակարդակներով, նաև այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են միջմշակութային, միջկրոնական երկխոսությունը, տեղական ժողովրդավարությունը, կրթությունը, երիտասարդական քաղաքականությունը։ Հատուկ ուշադրություն է դարձվելու խտրականության, անհանդուրժողականության, այլատյացության դեմ պայքարին»,- շեշտեց նախարար Նալբանդյանը։
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց ԵԽ օրակարգային մի շարք հարցերի, մայիսի 17-ին Կրակովում կայանալիք Վիշեգրադյան քառյակի անդամ երկրների և ԵՄ Արևելյան գործընկերության մասնակից պետությունների արտգործնախարարների հանդիպմանը քննարկվելիք հարցերին։
ԵԽ գլխավոր քարտուղարի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող համատեղ ջանքերը։

 

Թուրք տղամարդիկ գնում են Ռիգա դիտելու «Շիկահերների փառատոնը»,լուսանկարներ

4Թուրքական «Haberler»-ը պատմում է Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում կազմակերպված «Շիկահերների փառատոնի» մասին, որի հանդեպ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում թուրքերը: Ռիգայում արդեն ավանդական դարձած փառատոնը կազմակերպվում է ամեն տարի մայիսի վերջին շաբաթվա ընթացքում: Այս տարի աշխարհի տարբեր երկրներից եկած մոտ 10 հազար շիկահեր կմասնակցի կազմակերպված շքերթին: Այս հետաքրքիր փառատոնին հետևելու համար մոտ հազար թուրք տղամարդ կմեկնի Ռիգա:

Walmart-ը ստուգումներ կանցկացնի Բանգլադեշի ֆաբրիկաներում

2Walmart-ը ստուգումներ կանցկացնի Բանգլադեշի ֆաբրիկաներումՍուպերմարկետների ցանցի հսկա Walmart-ը երեքշաբթի հայտարարել է, որ պատրաստվում է կատարել անվտանգությանը վերաբերվող մանրակրկիտ ստուգումներ Բանգլադեշի 279 մատակարարողների գործարաններում: Որոշման պատճառն է հանդիսացել 1100 մարդկանց մահվան պատճառ դարձած կարի գործարանի շենքի փլուզումը:
Walmart-ն ասել է, որ կհրապարակի հետազոտվող գործարանների անուններն ու արդյունքները:Նա նաև հրապարակել է 200 գործարաններից բաղկացած ցանկ, որոնք գտնվում են սև ցուցակի մեջ:
Ընկերությունը չի ասել, արդյոք պատրաստվում է ստորագրել Benetton-ի, Mango-ի, Marks & Spencer-ի, Inditex-ի և H&M-ի կողմից ներկայացրած կրակի և շինարարական անվտանգության մասին համաձայնագիրը:
Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Դակայում գտնվող կարի գործարանի փլուզման հետևանքով զոհվել են 1127 աշխատակիցներ: Սա տեքստիլի ոլորտի իր ծավալով ամենամեծ աղետն է:

Բնական աղետների արժեքը կազմել է 2.5 տրիլիոն դոլար

1Բնական աղետների արժեքը կազմել է 2.5 տրիլիոն դոլարԲնական աղետների ընդհանուր արժեքը 2000թ-ից ի վեր կազմել է 2.5 տրիլիոն դոլար:
ՄԱԿ – ի Աղետների ռիսկերի նվազեցման միջազգային ռազմավարության ուսումնասիրությունը ներկայացնում է աղետների հետևանքով պատճառված ուղղակի կորուստները:
Ուսումնասիրության հեղինակ Էնդրյու Մասկրեի խոսքերով` մինչ այդ հրապարակված տվյալները կազմվել են համաշխարհային ճանաչում ստացած աղետների հիման վրա: Սակայն դրանցից բացի կան տեղային աղետներ, որոնք միջազգային լուսաբանում չեն ստացել:
Նա նաև նշել է, որ շատ հաճախ գործարարները բիզնես են հիմնում աղետների հակվածություն ունեցող տարածքներում, որը բավականին ռիսկային է:

Բեյոնսեն ստիպված է եղել հետաձգել Բելգիայի իր համերգը

4Բիոնսեն ստիպված է եղել հետաձգել Բելգիայի իր համերգըՓոփի թագուհի Բեյոնսեն խոստացել է իր երկրպագուներին հիանալի համերգ, որը տեղի պիտի ունենար  չորեքշաբթի Անտվերպենում: Նախատեսվում էր, որ շոուն տեղի կունենար երեքշաբթի, սակայն հյուծված և ջրազրկված լինելու պատճառով երգչուհին ստիպված է եղել հետաձգել այն:
«Ես երբեք չեմ հետաձգել որևէ ներկայացում: Շատ դժվար էր այդպիսի որոշում կայացնել»,-ասել է 31-ամյա երգչուհին facebook-ի իր էջում:
Նա շնորհակալություն է հայտնել իր երկրպագուներին և տեղեկացրել, որ իրեն ավելի լավ է զգում և պատրաստ է նրանց նվիրել անմոռանալի համերգ:
Հիշեցնենք, որ բժիշկների խորհրդին հետևելով՝ Բիոնսեն ստիպված է եղել հետաձգել երեքշաբթվա համերգը 15.000 հանդիսատեսների առջև:
Այս առիթով լրատվամիջոցները շտապել են եզրակացնել, թե Բիոնսեն հնարավոր է, որ հղի է իր երկրորդ երեխայով:

Բահրեյնի դատարանը Twitter-ի վեց օգտատերերին դատապարտել է ազատազրկման

3Բահրեյնի դատարանը Twitter-ի վեց օգտատերերին դատապարտում էՉորեքշաբթի Բահրեյնի դատարանը մեկ տարվա ազատազրկման է դատապարտել Թվիթերի վեց օգտատերերի Համադ թագավորի հասցեին վիրավորանքներ գրելու համար:
Նրանք մեղադրվում են խոսքի ազատության չարաշահման մեջ` «Twitter-ում Բահրեյնի արժեքների և ավանդույթների խաթարմանն ուղղված գրառումներ կատարելու» միջոցով:
Բահրեյնի Շիա ակտիվիստները Twitter-ն օգտագործում են որպես կառավարող Սունիների խախտումներն բարձրաձայնելու հարթակ:
Նախորդ տարվա հունիսի 6-ից անազատության մեջ է նաև գտնվում Հանրահայտ ակտիվիստ և Բահրեյնում Մարդու իրավունքների կենտրոնի տնօրեն Նաբիլ Ռաջաբը Twitter-ում Սունի համայնքին վիրավորող գրառումներ կատարելու համար:

Հրանտ Դինքի սպանության հետևում ահաբեկչական խմբավորում չկա. թուրքական վճռաբեկ դատարան

dinkԹուրքիայի վճռաբեկ դատարանի պատիժ սահմանող բաժանմունքը որոշում է կայացրել, որ Հրանտ Դինքի սպանության գործով մեղադրյալները ոչ թե «զինված ահաբեկչական խմբավորման», այլ «հանցագործություն իրականացնելու նպատակող կազմավորված խմբավորման» անդամներ են: Համաձայն այս որոշման՝ մեղադրյալների մի մասի պատժի չափը մեծացվելու է, պատիժ չստացած որոշ կասկածյալներ էլ պատասխանատվության են ենթարկվելու:

«Radikal»-ը հայտնում է, որ ի տարբերություն տեղական դատարանի՝ բաժանմունքը տեսել է սպանությանը խմբավորման մասնակցությունը, սակայն այն ահաբեկչական չի համարել: Այսպիսով Դինքի գործով դատավարությունը «խմբավորում չկա» կետից հասավ մինչև «խմբավորում կա, սակայն այն ահաբեկչական չէ» ձևակերպմանը: Անկասկած սա առաջընթաց է գործում, սակայն այն հանգամանքը, որ խմբավորումը ահաբեկչական չի համարվել հաշվի առնելով, թե թուրքական քրեական օրենսգրքում ինչ պատիժներ են սահմանվում ահաբեկչության դեմ պայքարին վերաբերվող օրենքով, այս որոշումը ընդունելի չէ:

 

Պաղեստինում հիշում են աղետի օրը՝ Իսրայելի կազմավորումը

paxestinԱյսօր Պաղեստինում նշում են Նաքբը օրը, որը արաբերենից թարգմանաբար նշանակում է աղետ: Ռամալահում ամեն տարվա նման պաղեստինյան կազմակերպությունները ջահերով երթ են իրականացրել: «Anadolu» գործակալությունը հաղորդում է, որ այս օրվա կապակցությամբ զանգվածային ցույցեր են տեղի ունեցել Լիբանանի մայրաքաղաք Բեյրությում Արևմտյան Ասիայի գծով ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հանձնաժողովների շենքերի առաջ:
Նշենք, որ պաղեստինցիները աղետ են համարում այն օրը, երբ կազմավորվեց Իսրայել պետությունը, որի անկախությունը հռչակվեց 1948 թվականի մայիսի 14-ին: Պաղեստինի տարածքների Իսրայելի տիրապետության տակ անցնելու հետևանքով մոտ 900 հազար պաղեստինցի փախստական է դարձել:

 

Անկարայում ուսանողները պահանջել են Ահմեդ Դավութօղլուի հրաժարականը՝ հանդիպելով ոստիկանների լուրջ դիմադրությանը

cuycԱնկարայի տարբեր համալսարանների ուսանողներ, հավաքվելով տարբեր վայրերում, բողոքել են Ռեյհանլըում տեղի ունեցած ահաբեկչության դեմ՝ պահանջելով Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հրաժարականը: Ուսանողները երթ են կազմակերպել դեպի արտգործ նախարարություն՝ հանդիպելով ոստիկանության դիմադրությանը:
Թուրքական «Radikal»-ը հաղորդում է, որ նախարարության շենքի դիմաց 15 ուսանող է ձերբակալվել, մասնավորապես Միջինարևելյան տեխնիկական համալսարանի ուսանողների նկատմամբ կոշտ ուժ է կիրառվել: Արցունքաբեր գազի և ռետինե փամփուշտների կիրառման հետևանքով բազմաթիվ վիրավորներ կան, 3 ուսանող գլխի ծանր վնասվածք է ստացել:

 

Ինչպե՞ս է կատարվում դատական նիստի արձանագրումը

դատական նիստՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146 հոդվածի համաձայն` առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական նիստերում, ինչպես նաև դատական նիստերից դուրս առանձին դատավարական գործողություններ կատարելիս վարվում է արձանագրություն:

Դատական նիստի դահլիճում ձայնագրման համակարգ տեղադրված լինելու դեպքում արձանագրությունը վարվում է դատական նիստի ձայնային արձանագրման և համակարգչային եղանակով միաժամանակ համառոտագրման միջոցով: Համառոտագրումը դատական նիստերի դահլիճում կատարվող գործողությունների մասին նշումներն են: Հատուկ համակարգչային ձայնագրման համակարգի շահագործման, տվյալների արխիվացման և համակարգի պահպանության մանրամասն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:Հատուկ համակարգչային ձայնագրման համակարգի բացակայության դեպքում կամ դատական նիստից դուրս առանձին դատավարական գործողություններ կատարելիս արձանագրությունը վարվում է պարզ թղթային արձանագրման եղանակով:

Դատական նիստի պարզ թղթային արձանագրությունում նշվում են`

1) դատական նիստի տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը.

2) դատական նիստը սկսելու և ավարտելու ժամը.

3) գործը քննող դատարանի անվանումը, դատարանի կազմը և դատական նիստի քարտուղարի անունը.

4) գործի անվանումը.

5) տեղեկություններ` գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցների ներկայանալու մասին.

6) տեղեկություններ` գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցներին իրենց դատավարական իրավունքները և պարտականությունները պարզաբանելու մասին.

7) դատարանի` առանց դատական նիստերի դահլիճից հեռանալու կայացրած որոշումները և նախագահող դատավորի կարգադրությունները.

8) գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցների հայտարարությունները, միջնորդությունները և բացատրությունները.

9) վկաների ցուցմունքները, փորձագետների բանավոր պարզաբանումներն իրենց եզրակացությունների վերաբերյալ.

10) տեղեկություններ` ապացույցների հրապարակման, զննման և հետազոտման վերաբերյալ.

11) տեղեկություններ` դատական նիստի դահլիճում կարգի խախտման և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի փաստերի և խախտողի անձի, ինչպես նաև դատարանի կողմից նրա նկատմամբ կիրառված ներգործության միջոցների մասին.

12) առանձին դատական ակտի տեսքով ձևակերպվող որոշումների բովանդակությունը.

13) վերջնական դատական ակտի եզրափակիչ մասը:

Հարկ է նշել, որ արձանագրությունը վարում է դատական նիստի քարտուղարը:Պարզ թղթային արձանագրությունը նիստի ժամանակ վարվում է գրավոր կամ համակարգչի միջոցով: Այն գործի նյութերին կցվում է` հավաստված նախագահող դատավորի և քարտուղարի ստորագրությամբ:

Հատուկ համակարգչային ձայնագրման համակարգով արձանագրություն վարելիս դրա համառոտագրումը կատարվում է միաժամանակ` համակարգչային եղանակով: Ձայնային արձանագրությունը գործի նյութերին կցվում է լազերային կրիչի վրա: Համառոտագրումը գործի նյութերին կցվում է թղթային կրիչի վրա` հավաստված դատական նիստի քարտուղարի ստորագրությամբ:

Դատական նիստի արձանագրության համակարգչային արձանագրման կրիչի օրինակը` դրա համառոտագրման հետ, գործին մասնակցող անձանց գրավոր դիմումի հիման վրա տրամադրվում է դատական նիստից անմիջապես հետո:

Դատական նիստի պարզ թղթային եղանակով արձանագրման դեպքում գրավոր արձանագրության պատճենը գործին մասնակցող անձանց գրավոր դիմումի հիման վրա տրամադրվում է ոչ ուշ, քան հաջորդ օրը:

 

Պատրաստեց       Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Թուրքիայում ձերբակալել են Ռեյհանլըի պայթյունի կասկածյալներին

reyhanliԹուրքիայի Հաթայ նահանգի Ռեյհանլը շրջանում անցած շաբաթ տեղի ունեցած պայթյունի հետաքննությունը շարունակվում է: Երեկ թուրքական ոստիկանությունը մի քանի մարդու է ձերբակալել, որոնց կասկածում են թուրք-սիրիական սահմանային քաղաքում պայթյուն իրականացնելու մեջ:
Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը՝ ձերբակալվածներին հարցաքննելու են համաձայն թուրքական օրենսգրքի 10-րդ հեդվածի՝ այն է «Ահաբեկչության դեմ պայքարի»: Հայտնի է դարձել, որ պայթյունի գործով 8 հոգու խիստ հսկողության տակ տեղափոխել են Ադանայի դատարան ցուցմունք տալու համար: